Օրվա լրահոսը

«Երիտասարդները ոգևորությամբ են սպասում Սուրբ Սարգսի տոնին». քահանա

Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Սարգիս զորավարի տոնն այս տարի նշում է հունվարի 31-ին: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատյան հայրապետական թեմի (ԱՀԹ) առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, այդ օրը մի շարք միջոցառումներ են նախատեսված երիտասարդների համար: «Արդեն տասը տարի է՝ Տ. Նավասարդ

Հայ պատվիրակը` ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի անդամ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոն հաստատել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը`Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության` նոր ձևավորված հանձնաժողովի հիմնական անդամի պաշտոնում: Նշենք, որ նախկինում այս մարմինն ուներ ենթահանձնաժողովի կարգավիճակ: Հենց այս հանձնաժողովն է որոշելու` անդամ երկրների կողմից ներկայացված` դատավորի թեկնածուներից ով է արժանի ՄԻԵԴ դատավորի պաշտոնին: Նշենք նաև, որ այս

Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահի տեղակալին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբևին: Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցությանը, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեությանն առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանը և Վալերի Գոլուբևն անդրադարձել են «Գազպրոմ»-ի կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին և հեռանկարներին: Կողմերը բարձր են գնահատել էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցության ներկա մակարդակը և

Նախարարը հանդիպել է նաիրիտցիներին

Հունվարի 27-ին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը   հանդիպել է «Նաիրիտ» գործարանի ներկայացուցիչների  հետ՝ նրանց խնդիրները մեկ անգամ ևս քննարկելու նպատակով:  Հանդիպման ընթացքում նախարար Երվանդ Զախարյանը կրկին  տեղեկացրել է, որ աշխատավարձի գծով պարտքի մարման  խնդիրը հնարավոր կլինի լուծել  «Նաիրիտի» գույքի այն մասի օտարման արդյունքում, որը հետագա  գործարկման ընթացքում գործարանին այլևս պետք չի գա։

Երկրապահների բժշկական օգնությունն ու սպասարկումը` ուշադրության կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարարության և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որը միտված է երկրապահների բժշկական օգնությունն ու սպասարկումն առավել կանոնակարգված կազմակերպմանը: Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը սկզբին ազդարարվեց «Երկրապահ Կամավորականների Միության» օրհներգով և «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ Տաթև արքեպիսկոպոս Սարգսյան օրհնությամբ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` ողջունելով միջոցառման մասնակիցներին շեշտեց, որ թե՛

«Վազգենը» ֆիլմի համացանցային մեծ պրեմիերան վաղը

ՎԱԶԳԵՆԸ…webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության ֆիլմի համացանցային մեծ պրեմիերան վաղը, հունվարի 28-ին, հայոց բանակի օրը: Այս ֆիլմը ստեղծվել է շուրջ երեք տարում: Հիմքում Վազգեն Սարգսյանի գրականությունն է, որով ներկայացված է Վազգեն Սարգսյան մարդու, անհատի, տղամարդու, հայի տեսակը: Եզակի արխիվային կադրեր կան, որ երբեք չեն ցուցադրվել ու բազում բացահայտումներ են անում:

Ամուսնություններ ՔԿՀ-ներում

2014թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է դատապարտյալների և կալանավորված անձանց 67 ամուսնություն: Ըստ այդմ. «Նուբարաշեն»-18, որից 3-ը՝ ցմահ «Վարդաշեն»-4 «Սևան»-13 «Հրազդան»-7 «Կոշ»-6 «Վանաձոր»-10 «Գորիս»-2 «Արթիկ»-7 ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն

Սուպերմարկետում պայուսակ գողացողը՝ ոստիկանությունում

Հունվարի 26-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Տիգրան Մեծի 10 հասցեում գործող սուպերմարկետից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1960 թ. ծնված Գագիկ Ս.-ին և ներկայացրել 1962 թ. ծնված Նուրե Շ.-ին: Վերջինս հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 23.00-ին, Գագիկ Ս.-ն նշված սուպերմարկետում գողացել է իր պայուսակը` պատճառելով 490.000 դրամի նյութական

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Հունվարի 27-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 28-ին, 29-ի ցերեկը, հունվարի 30-ից փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 29-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին` հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 28-ին, 29-ի ցերեկը, հունվարի 30-ից փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 29-ի գիշերը սպասվում են տեղումներ: Երևանի հունվարի

«Նախագահն ասաց՝ կտանք բերաններիդ». Մանվել Գրիգորյան. «Ա1+» (տեսանյութ)

Հունվարի 26-ին Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը Սերժ Սարգսյանի նախօրեի ելույթը գնահատեց համարժեք։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Աբովյանում 12 տարեկան երեխայից հեռախոս գողացողին հայտնաբերեցին Երևանում

Հունվարի 25-ին, ժամը 23.00-ին, 1958 թ. ծնված Իրինա Հ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, հանրակացարանի 2-րդ հարկում իր 12-ամյա թոռնիկից բացահայտ հափշտակել են բջջային հեռախոս: Ոստիկանությա ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1986 թ. ծնված Վլադիմիր Գ.-ն: Հունվարի 26-ին, ժամը 09.05-ին, նա Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածի

3 անձ ճանաչվել է Ավետիսյանների իրավահաջորդ

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով 3 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։ ՀՀ քննչական կոմիտե

Ծնվում ենք ակամա…

Նվիրվում է Սերյոժա Ավետիսյանին Այո՛, ծնվում ենք ու նույն վայրկյանից ցավով ենք ապրում, որովհետև այն տաք անկյունից մի հսկա աշխարհ, անծանոթ ու խորթ մանկան օրորոց… ուր մայրն է հեռու՝ մեզ ապավինող ու փայփայող՝ ցավ է. ցուրտ է՝ ցավ է: Ամեն ինչ որոշում է ցավը՝ ծարավը, սովը… Բայց ակամայից սովորում ենք դրան ու ապրում ցավով՝ րոպե

«Հայաստանի իշխանությունները փոխհատուցում պիտի պահանջեն ռուսաց կայսրից». հոգեբան

Aravot.am-ի եւ զրույցում հոգեբան Աշոտ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի իշխանություններն Ավետիսյանների սպանության հարցում հանդես պիտի գան որպես պահանջատեր եւ պարտադիր փոխհատուցում պահանջեն ՌԴ իշխանություններից: Ըստ նրա, սա այն դեպքը չէ, երբ փորձեն «չկպնել ռուսաց կայսրի խաթրին» ու նրան չանհանգստացնեն: Աշոտ Հակոբյանի ասելով, այստեղ ազգային արժանապատվության հարց կա, եւ Հայաստանի իշխանությունները պիտի բարի լինեին դեռեւս

Երևանը  էլեկտրոնային կառավարման տեսանկյունից  աշխարհի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է

Էլեկտրոնային կառավարման ընդհանուր ցուցանիշով Երևանը լավագույն քաղաքների հնգյակում է, իսկ էլեկտրոնային կառավարման մատչելիության կամ օգտագործման հարմարավետության չափորոշիչով Հայաստանի մայրաքաղաքի պաշտոնական կայքը աշխարհի 100 խոշոր քաղաքների շարքում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը: Այս մասին փաստում է նախորդ տարեվերջին հրապարակված «Քաղաքների էլեկտրոնային կառավարում» 2013-2014 թվականների ուսումնասիրությունը, որը 2003 թվականից ի վեր իրականացվում է ԱՄՆ-ի հեղինակավոր Ռութգերս համալսարանի հանրային

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական

Մեկնարկել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի մարզային այցելությունները. Սերգո Կարապետյանն այսօր Արարատի մարզում էր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր  աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ, որտեղ նա մասնակցել է մարզխորհրդի նիստին: Նիստին մասնակցում էին նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք: Իր բացման խոսքում նախարարը հայտնել է, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ առաջիկա մեկ

Կարեն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսին

Հունվարի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նամակ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսին։ Նամակում Կարեն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսին Արցախի ժողովրդի ապագայի վերաբերյալ արտահայտած վճռական դիրքորոշման համար։ «Ձեր ջանքերը, որոնք նպատակաուղղված են՝ խաղաղություն և կայունություն բերելու մեր տարածաշրջան՝ հիմնված Արցախի ժողովրդի

Մանկավարժականում բացվեց Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն

««Շախմատը դպրոցում» երևույթը հայկական կրթական համակարգի հաջողության լավագույն պատմություններից մեկն է: Գուցե վաղ ենք դատում արդյունքների մասին, սակայն հավաստիացնում եմ` նաև որպես քաղաքական գործիչ. նման տեսակի կրթական մասնագիտական լայնամասշտաբ նախաձեռնությունը պատիվ կբերեր ցանկացած երկրի»,- Մանկավարժական համալսարանում Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոնի բացման ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա ընդգծեց, որ այս իրականությունը մեզ դարձնում

Բուլղարացիները փորձել են Հայաստանից Վրաստան 2,5 միլիոն դոլարի թմրանյութ տեղափոխել. Agenda.Ge

Վրաստանի ոստիկանությունը Բավրայի սահմանային անցակետում Բուլղարիայի քաղաքացիների մոտ 8 կգ թմրանյութ է հայտնաբերել, հայտնում է «Agenda.Ge» լրատվականը: Հայաստանից Վրաստան թմրամիջոցներ տեղափոխելու համար ձերբակալվել են Բուլղարիայի երեք քաղաքացիներ՝ Սաշո Տ-ն, Գեորգ Ա-ն և Ռուսի Կ-ն, որոնք թմրանյութն առանձնացրել էին 10 փաթեթների մեջ և կպչուն ժապավենով ամրացրել իրենց մարմնին: Փորձաքննությունը ցույց է տվել, որ առգրավված թմրամիջոցի 6,295կգ

«Չմտնես, կկրակեմ»,- ասելուց հետո պատգամավորի փեսան կրակել է

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է Վերնիսաժի գործով դատական նիստը: Դեռ հարցաքննվել է երկու վկա, հիմա տասը րոպե ընդմիջում է հայտարարված: Վկա Սեդրակ Գյուլումյանը պատմեց, որ դեպքի օրը 40 մետր հեռավորության վրա է գտնվել, այդ տարածում ինքը գործիքներ վաճառելիս է եղել: Գտնվել է կինոյի տան դիմաց, հետո տեսել

Երևանում հարգանքի տուրք մատուցեցին Հոլոքոստի զոհերի հիշատակին (ֆոտոշարք)

Այսօր Երևանում Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ տեղի ունեցավ հիշատակի արարողություն՝ նվիրված Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան։ Միջոցառումը կազմակերպել էին ՄԱԿ֊ի հայաստանյան գրասենյակը և Հայաստանի հրեական համայնքը։

Երեւանի քաղաքապետարանի կայքէջը՝ հինգերորդը աշխարհում

Հետազոտությունն իրականացրել է ամերիկյան Rutgers համալսարանի հանրային հարաբերությունների եւ վարչարարության դպրոցի էլեկտրոնային կառավարման ինստիտուտը

Խադիջա Իսմայիլովայի կալանքի ժամկետը երկարաձգվել է. «Ազատություն» ռադիոկայան

Այսօր Բաքվի Սաբաիլի շրջանի դատարանը բավարարել է Խադիջա Իսմայիլովայի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ քննչական մարմնի միջնորդությունը: Հիշեցնենք՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է 2014-ի դեկտեմբերի 5-ին: Էլեն Չիլինգարյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում

Հունվարի 27-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Բերդակունք գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան առջևի հատվածով արգելափակվել է Սևանա լճում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածում (22-րդ կմ) հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Մերսեդես»

Քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կողոպուտի փորձ կատարելու մեջ մեղադրվող դատապարտյալ Գրիգոր Վ.-ի վերաբերյալ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ և առանձնացվել առանձին վարույթում, քանի որ գործի նյութերում առերևույթ առկա են եղել ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ

ՀՀ եւ Իրանի ԱԳ նախարարը վստահեցնում են, որ «տեխնիկական հարցերն» են գազամուղի, ՀԷԿ-ի, երկաթուղու կառուցման ձգձգման պատճառը

Aravot.am-ի հարցին ի պատասխան Մոհամադ Ջավադ Զարիֆն ասաց, որ ծրագրերի իրականացման համար ֆինանսական խնդիրներ եղել են, որոնց մեծ մասը ՀՀ կառավարության միջոցով է լուծվել:

Հարություն Մեսրոբյան. «Օլիգարխը գրանտակերից ոչ մի բանով վատ չէ»

«Ե՛վ գրանտակերն է սիրում դոլարը, ե՛ւ օլիգարխը»

Խոսում է բնությունը. Ես օվկիանոսն եմ (Հարիսոն Ֆորդ)

Համահայկական բնապահպանական ճակատը շարունակում է ներկայացնել «Խոսում է բնությունը» տեսահոլովակների շարքը՝ հայերեն ենթագրերով: Շարքի երրորդ՝ «Ես օվկիանոսն եմ» տեսահոլովակը, ներկայացնում է Հարիսոն Ֆորդը: Թարգմանությունը` Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության: Ես օվկիանոսն եմ: Ես ջուր եմ՝ այս մոլորակի մեծ մասը: Ինձնով է մոլորակը ձև ստացել: Ես եմ ստեղծում ամեն մի առվակ, ամեն մի ամպ, անձրևի ամեն կաթիլ։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031