Օրվա լրահոսը

Բակո Սահակյան. «Լավ ենք սերտել պատմության դասը»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Սիրելի հայրենակիցներ, Արդեն 99 տարի է, ինչ այս օրը համայն հայությունը սրտի կսկիծով հիշում է մեր ժողովրդին վրա հասած ամենամեծ ողբերգություններից մեկը` Հայոց ցեղասպանությունը, սգում եւ ոգեկոչում է անմեղ զոհերին: 1915 թվականին 1,5 միլիոն հայեր սրի քաշվեցին Օսմանյան կայսրությունում,

Ռուբեն Հակոբյան. «Բանավոր պայմանավորվածությունները կամ բարի ցանկությունները մեզ համար հիմք չեն». «Հայոց աշխարհ»

Ի՞նչ հետեւություններ կարելի է անել կենսաթոշակային ռեֆորմի շուրջ նախօրեին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած քաղաքական քննարկումներից։ Հատված «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հարցազրույցից: -Իսկապես, երկուստեք կա ցանկություն՝ կառուցողական դաշտում փնտրելու եւ գտնելու համաձայնեցված լուծումներ։ Բայց, իմ խոսքում էլ ասացի, այդ լուծումները ոչ թե պետք է գտնեն խորհրդարանական 6 ուժերը վարչապետի հետ միասին, այլ բավարարեն

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ծաղիկներ է դրել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

Ինչպես հաղորդում է ԼՂՀ պաշտոնական կայքը՝ ապրիլի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Լեւոն Զուրաբյան. «Թուրքիան կարողանում է նման հայտարարությամբ ասել, որ ցեղասպանության ճանաչում չկա, թեեւ կա մի քայլ առաջ» (Տեսանյութ)

Սարյանի պուրակից ՀԱԿ անդամները սկսել են իրենց երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Նախքան երթը, ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ 90-ականներից սկսված առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման քաղաքականությունը կանգ առավ այն պահին, երբ ստորագրվեց հայ-թուրքական արձանագրությունները, «Ցյուրիխյան ուրացումը»: «Հայաստանը համաձայնեց մի փաստաթղթի, որով փաստորեն հարցականի նշան դրվեց ցեղասպանության եղելության վրա, համաձայնեց Թուրքիայի հետ

Կդիտվի առանց տեղումների եղանակ

Ապրիլի 24-ին ողջ հանրապետության տարածքում կդիտվի մեծ մասամբ պարզ, առանց տեղումների եղանակ, միայն Արցախում տեղ-տեղ հնարավոր է թույլ և կարճ անձրև: Տեղ-տեղ հնարավոր է քամի 10-15մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 2-4աստ։ Տեղեկացնում ենք, որ ապրիլի 25-ին հնարավոր է անձրև: Երեանում ապրիլի 24-ին սպասվում է պարզ, առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը գիշերը +11+14, ցերեկն ստվերում +23+26,

Ե՛վ պարտադիր կուտակայինի ներդրումն է «նաղդ» փող բերող, ե՛ւ Սեւանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելը. «Չորրորդ իշխանություն»

Սերժ Սարգսյանը երկու դեպքում էլ ընտրում է այն տարբերակը, որը «նաղդ» փող է բերում։

Շատերը խորհրդանշական էին համարում, որ հենց Ճշմարիտյանի օրոք նախարարության անվանման միջից վերացավ «արդյունաբերություն» բառը. «168 ժամ»

Երեկվա դրությամբ արդեն նշանակված էին 7 նախարարներ, որոնցից միայն երկուսն են նոր, այն էլ՝ մեծ վերապահումներով։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնում Վաչե Գաբրիելյանին փոխարինել է Դավիթ Հարությունյանը (նախկինում՝ արդարադատության նախարար), իսկ էկոնոմիկայի նախարար է դարձել Կարեն Ճշմարիտյանը՝ փոխարինելով Վահրամ Ավանեսյանին։ Առայժմ այնպիսի տպավորություն է, որ կառավարության նկատմամբ վստահությունը խարխլում էին հատկապես Վաչե Գաբրիելյանն ու Վահրամ Ավանեսյանը։

ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցները եղել են Ծիծեռնակաբերդում

Ապրիլի 24-ի առավոտյան, Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցները ՀՀ գլխավոր հարկադիր կատարող գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ երթով շարժվել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին և անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: Դատական ակտերի հարադիր կատարման ծառայություն    

Ինչ-որ մեկն անպայման պիտի թարգմանի Գալուստ Սահակյանի ասածները. «Չորրորդ իշխանություն»

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Գալուստ Սահակյանի հետ եւ նրան առաջարկել ԱԺ նախագահի պաշտոնը։ «ՉԻ» – Թե ինչու է Սերժ Սարգսյանը որոշել վրեժ լուծել Հայաստանից՝ անհասկանալի է, բայց ակնհայտ է, որ խորհրդարանում թարգմանչի հաստիք պիտի ավելացվի։ Ինչ-որ մեկն անպայման պիտի թարգմանի Գալուստ Սահակյանի ասածները։ Եթե չեք հավատում, մի ընդարձակ մեջբերում անենք

ՌԴ դեսպանի՝ ՌԴ-ի ոչնչացման նախադրյալների մասին հայտարարությունը և Լեհաստանի դեսպանի անտեղյակությունը

Այսօր առավոտից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելում ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ: ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր բերել Ռուսաստանի Պետդումայի կողմից ընդունված 1995 թվականի հայտարարությունը, որը կոչվում է 1915-1922 թվականների դատապարտումը: Նա հատված ընթերցեց այդ հայտարարությունից, որտեղ նշված էր, որ եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացումը եւ պատմական հողերից վտարումը նպատակ է ունեցել նաեւ

ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանի գլխավորությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:  Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:

ԱՄՆ կոնգրեսականները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը և բարձրաձայնում դրա մասին

«Մեր դասագրքերում նշված է 1915-ի դեպքերի մասին»,-ԱՄՆ Սենատի արտաքին հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր ծառատունկի արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում խոսելով 1915 թ-ի դեպքերի մասին, ասաց, որ ցեղասպանությունը ճանաչվել է նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից, որը կարևորել է խնդրի մեծությունը: Պարոն Ռոյսը նաև նշեց, որ ցեղասպանությունից զատ իրենք այստեղ ենք, որպեսզի Հայաստանի հետ ավելի

Հրանուշ Հակոբյանը՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին. «Ողջամիտ ժամկետը կսպառվի» (Տեսանյութ)

Եվ անընդունելի է այն հայտարարությունը, որ սա ընդհանուր ցավ է:

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Էլիոթ Լանս Էնգելը, Դեյվիդ Սիսիլինին և Լոյս Ֆրենկելը։ Նախագահը ողջունել է պատվիրակությանը մեր երկրում և ընդգծել, որ ԱՄՆ կոնգրեսականների այցը Հայաստան այսօր՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, և հանդիպումը Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում առանձնահատուկ խորհուրդ

Ազգականները կհանդիպե՞ն Հակոբ Ինջիղուլյանին. A1plus.am (Տեսանյութ)

Կարմիր խաչի միջազգային ընկերությունը պետք է աշխատի ոչ թե պատեհ կամ անպատեհ առիթներով հանդիպել Ադրբեջանում գերևարված Հակոբ Ինջիղուլյանի հետ, այլ առնվազն շաբաթը մեկ-երկու անգամ պետք է այցելի նրան. համոզված է Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։ «Ամեն օր անորոշ վիճակում գտնվել գերության մեջ՝ ծանրագույն հոգեբանական խոշտանգում է, անգամ եթե

«Մինչև այսօր Թուրքիայի իշխանության ոչ մի ներկայացուցիչ նման հայտարարությամբ հանդես չէր եկել». Azatutyun.am

«Սա աննախադեպ հայտարարություն է, և առաջին անգամ է, որ Թուրքիայի կառավարության ներկայացուցիչը՝ հանձին վարչապետի, այս տեսակ սրտառուչ ելույթ է ունենում Հայոց ցեղասպանության առթիվ», – ասաց Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիրներից Բագրատ Էստուկյանը՝ «Ազատության» հետ հեռախոսազրույցում մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի երեկվա հայտարարությունը: Միաժամանակ, Էստուկյանը հարցականի տակ դրեց այդ հայտարարության «մտերմությունը», քանի որ վերջերս Սիրիայի Քեսաբ հայկական

«Պուտին» անունով գրադարան է բացվում. «Ժողովուրդ»

ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի ոչ անհայտ նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, ով մեր հանրությանն ավելի շատ հայտնի է որպես Հայաստանում բացված եւ այդպես էլ չգործած «Պուտին» ակումբների նախագահ, հիմա էլ ակումբների փոխարեն նոր քաղաքական բիզնես ծրագիր է իրականացնում՝ ռուսական գրախանութներ է բացում։ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին զանգվածաբար փակվում են գրախանութները։ Փոխարենը փակված հայկական գրախանութներին արագորեն փոխարինելու

Նոյեմբերյանում հարգանքի տուրք մատուցեցին եղեռնի զոհերի հիշատակին

Հաղթանակ գյուղում եւս միջոցառում է կայացել

««Դ!ԵՄ ԵՄ»-ը դեռ չի շտապում բացականչություններով ընդունել Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը. «168 ժամ»

«Դ!ԵՄ ԵՄ» շարժման ակտիվիստները չշտապեցին ոգևորվել Աբրահամյանի հայտարարությամբ։ «Ես այդ հայտարարության մեջ դեռ ուրախանալու ոչինչ չեմ տեսնում»,- մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը։ Ակտիվիստը նշեց, որ չի ցանկանում հապճեպ գնահատականներ տալ, քանի որ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած կետերը միանշանակ չեն, և նախաձեռնությունը դեռ պետք է մանրամասն քննարկի, վերլուծի և ճիշտ հասկանա

Թբիլիսիում կայացավ ջահերով երթ

Ապրիլի 23-ին Թբիլիսիում կայացավ ջահերով երթ՝ նվիրված Հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ջահերով երթը սկսվեց Վակե այգու մոտ և ավարտվեց Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ: Երթի ժամանակ մասնակիցները վանկարկում էին «Ճանաչում-Դատապարտում-Հատուցում», «Պայքար», «Թուրքիա-հանցագործ» կարգախոսները, ինչպես նաև երգում էին հայրենասիրական երգեր: Ջահերով երթի ավարտին այն երկրի դեսպանատան առջև, որը հանցագործություն է իրականացրել մարդկության դեմ՝ ցեղասպանություն, և պատիժ

ԱՄՆ դեսպանը շրջանցեց հարցը, թե ինչու ԱՄՆ-ի չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը

«Ես դեսպան եմ ՀՀ-ում և այլ երկրների ղեկավարների հայտարարությունները թույլ տվեք չմեկնաբանել: Միգուցե Վաշինգտոնի կողմից որևէ մեկնաբանություն լինի, սակայն ես էրդողանի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություն չունեմ»,- Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Էրդողանի վերջին հայտարարությունը, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն այսպես պատասխանեց: Հարցին՝ ամերիկյան հասարակությունը, բազմաթիվ կոնգրեսականներ ընդունում են Հայոց ցեղասպանությունը, ի՞նչն է խանգարում ԱՄՆ-ին պետականորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Քեսապահայության նկատմամբ որդեգրվելիք որոշումները ճակատագրական են լինելու հայության համար

«Բութ անտարբերության, սեփական ճակատագրին տեր չկանգնելու ներկայիս գահավիժող ընթացքը կանգնեցնելու և ազգային համերաշխության վերահաստատման առումներով բացառիկ կարևորություն են ստանում սիրիահայության և քեսապահայության նկատմամբ հայությանկողմից որդեգրվելիք ներկայիս ճակատագրական որոշումները» Հարցազրույց Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանի հետ  Պարոն Չուգասզյան, ինչպե՞ս կգնահատեիք ս.թ. մարտի 21-ին Թուրքիայից ներթափանցած իսլամիստ ծայրահեղականների կողմից Սիրիայի հայաբնակ Քեսապի շրջանի գրավման ու քեսապահայերի տեղահանության երևույթը: 

ՍԴՀԿ. Բովանդակ աշխարհով մեկ Հայ Դատը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության հայտարարությունը Սիրելի հայրենակիցնե՛ր, այսօր՝ ապրիլի 24-ին, լրանում է մարդկության պատմության ամենազազրելի հանցագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը: Մեկ և կես միլիոն հայեր զոհ գնացին Թուրքիա պետության յաթաղանին միայն և միայն իրենց ազգային պատկանելության պատճառով: Թուրքիան սպանեց մեր հայրենակիցներին, ունեզրկեց և հայրենազուրկ դարձրեց միլիոնավոր հայորդիների: Չնայած իրականացրած նախադեպը չունեցող  հանցագործությանը,

Ինչպես կարող է Սերժ Սարգսյանը հայտարարել, թե Սեւանա լճի ջուրը գյուղացիներին անվճար տրամադրելու փոխարեն չի հոսում Նախիջեւան. «Ժողովուրդ»

ԳԱԱ ժողովին մասնակցող Սերժ Սարգսյանը, ով սովոր է լսել ակադեմիկոսների քծնանքաշատ ելույթները՝ հանկարծակիի է եկել հնչած քննադատությունից եւ Ջրբաշյանի հայտարարություններից հետո, չկարողանալով զսպել վրդովմունքը, ակադեմիկոսին մեղադրել է ոչ գիտական գնահատականի մեջ. «Ես խնդրում եմ՝ Սեւանի մասին գիտական խոսք ասեք, ոչ թե հուզական»,- կշտամբել է Սարգսյանը։ Մինչդեռ ակադեմիկոսի բարձրացրած հարցը ոչ միայն գիտականորեն հիմնավորված է, այլեւ՝

Հովհաննես Սահակյան. «Մեր նավը շատ հզոր է, ուժեղ է, ու չենք խորտակվելու». «Հայկական ժամանակ»

ԲՀԿ-ն դուրս է եկել կոալիցիայից ՀՀԿ-ն խորտակվե՞լ է, ՀՅԴ-ն դուրս է եկել, խորտակվե՞լ է։ ՕԵԿ-ը դուրս եկավ, խորտակվեցի՞նք։

Էրդողանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ժխտման ավելի կատարելագործված դրսևորում է. Վիգեն Սարգսյան

Դրանում պարունակվում են թուրքական քարոզչամեքենայի արդեն բոլորին հայտնի նույն թեզերը` զոհին և դահճին նույն հարթության մեջ դիտարկելը

ՀՀ քաղաքական վերնախավը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Ծիծեռնակաբերդում է (Տեսանյութ)

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց թուրք ազնվագույն մարդկանց, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և նշեց. «Մի օր,
ինչպես Գերմանիան, այնպես էլ Թուրքիան ստիպված է լինելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Իշխանության նպատակը ժամանակ շահելն է. «Հայկական ժամանակ»

Եվ օրենսդրական մեծուփոքր խառը փոփոխությունների միջոցով կենսաթոշակային բարեփոխումների դեմ շարժումը այդ ժամանակի ընթացքում մաշեցնելը, պառակտելը, տարբեր խմբերի տրոհելը, դրանք իրար դեմ հանելն ու դիմադրությունը կոտրելն է։

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930