Օրվա լրահոսը

Դեմ առ դեմ. Ավետիք Իշխանյան եւ Դավիթ Պետրոսյան

Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:

Հրաչյա Չանդիրյան. «Ես երբեք հենց այնպես ոչ մի տեղ չեմ գնում»

Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի ՄԴ-ում անցկացվեցին ջրացատկի Հայաստանի մեծահասակների, պատանիների եւ սկսնակների առաջնությունները: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, նախկինում անվանի ջրացատկորդ Հրաչյա Չանդիրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ էր նախաձեռնել համատեղ նաեւ սկսնակների առաջնություն կազմակերպելը, որպեսզի ծնողները տեսնեն, թե իրենց երեխաները ուր են գալիս, ինչ են անում եւ ապագայում ինչի կարող են հասնել:

Թվիթերը արգելափակեց Էրդողանին քննադատող երկու միկրոբլոգ. azatutyun.am

Թվիթեր սոցիալական ցանցը արգելափակել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հասցեին կոռուպցիոն մեղադրանքներ հնչեցնող երկու միկրոբլոգներ։Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ որոշումը կայացվել է սոցիալական ցանցի ղեկավարության և Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպումից հետո։Թվիթերի ղեկավարությունը պարզաբանել է, որ որոշման համար հիմք է հանդիսացել դատարանի որոշումը։

«Ռեժիմը» 20 տարի նույնն է: Փոխվում են դրա «վերնագրերը»

Կարելի է գրել նոր քաղաքագիտական վերլուծություն, ըստ որի՝ ընդդիմությունը պետք է համագործակցի ՀՀԿ-ի հետ, որպեսզի Հովիկ Աբրահամյանի միջոցով տապալի Սերժ Սարգսյանի ռեժիմը:

Արթուր Բաղդասարյանը մեկնում է Մոսկվա

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ապրիլի 21-23-ը աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա մասնակցելու ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին: Նիստում նախատեսված է Արթուր Բաղդասարյանի ելույթը: Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: ԱԱԽ մամուլի հաղորդագրություն

Հաղորդում Տիգրան Սարգսյանին պատասխանատվության կանչելու մասին

Քաղաքացի Ռուբեն Թորոսյանը հայտնում է. «Այսօր ՀՀ Գլխավոր դատախազություն հաղորդում-հայտարարություն ենք ներկայացրել, որում, մասնավորապես ասվում է՝ «ՀՀ նախկին Վարչապետ և Կենտրոնական բանկի նախկին նախագահ Տիգրան Սարգսյանի վերաբերյալ տարիներ շարունակ բազմաթիվ հաղորդումներ են հրապարակվել ԶԼՄ-ներում /կցվում են դրանց մի փոքր մասը/, սակայն Գլխավոր դատախազությունը, խախտելով ՀՀ Քր․դատ․օր․ պահանջները որևէ միջոց չի ձեռնարկել, այդ թվում, չի արձագանքել,

Փլուզում Կասյան փողոցում

Պարզվել է, որ փլուզվել է Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 15 երկհարկանի վթարային շինության 2-րդ հարկի արտաքին պատը

Նարեկ Մանասյանը քառորդ եզրափակչում է

Հայաստանցի 81 կգ քաշային բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը Սոֆիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր երեկոյան հաղթելով ալբանացի Յուրգեն Ուլդեդային՝ պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում: Մեր մյուս ներկայացուցիչը՝ 60 կգ քաշային Ժորա Համազարյանը, տանուլ տվեց Իկբոլժոն Խոլդարովին (Ուզբեկստան) ու դադարեցրեց պայքարը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Գագիկ Ծառուկյանը մասնակցեց Սուրբ պատարագին

Բարգավաճ Հայաստան կուսակցության պաշտոնական կայքը հայտնում է, որ այսօր Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տոնական Սուրբ պատարագ մատուցվեց: Ի թիվս բազմաթիվ հավատացյալների՝ եկեղեցում մատուցված տոնական պատարագին մասնակցեցին նաև Ծառուկյան ընտանիքի անդամները՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Պատարագին մասնակցեցին նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Հավատացյալների համար տոնը կրկնակի է. Սուրբ Զատիկն առաջին անգամ են հարազատ եկեղեցում անցկացնում: Մարզի բնակիչները

Սոցիալական ցանցերի 12 տեսակի օգտատերերը (ինֆոգրաֆիկա)

Ինչպե՞ս եք ձեզ դրսեւորում սոցիալական ցանցերում: Դիտորդի կարգավիճա՞կ եք ընդունում, թե՞ խրվում եք երկար քննարկումների մեջ: Իսկ ընդհանրապես մտնո՞ւմ եք ձեր էջը դեպքից դեպք: Ըստ ittrend.am-ի՝ կան օգտատերերի առցանց վարքի շատ տարբերակներ: First Direct-ը հետազոտել է օրինաչափությունները եւ առանձնացրել սոց. ցանցերի օգտատերերի 12 հիմնական տեսակներ: Հնարավոր է, որ նրանց պահվածքի տրամաբանությունը հասկանալը կօգնի ձեզ ավելի

Ինչպե՞ս բարելավել հիշողությունը

Հիշողությունը բավական հզոր գործիք է, բայց այն նույնպես անօգտակար է դառնում, եթե դրանից տեւական ժամանակ չենք օգտվում: Ի՞նչ եք դուք անում, որպեսզի ձեր ուղեղը մնա ակտիվ եւ արդյունավետ: Երեխաները ամեն ինչ միանգամից են ընկալում: Գիտե՞ք ինչու: Որովհետեւ նրանք մշտապես աշխատում են իրենց ուղեղի վրա: Ittrend.am-ն առաջարկում է ունիվերսալ տարբերակներ հիշողության բարելավման եւ ինքնազարգացման համար: Կարդացեք

Կալանավորվել է ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը. 1in.am

Կալանավորվել է ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը, նրան մեղադրում են պետական դավաճանության մեջ: «Ռուսալեզու «Զերկալո» թերթի հայտնի լրագրող-վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովին մեղադրելը Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 հոդվածով (պետական դավաճանություն, լրտեսություն, պատժաչափը՝ 10 տարուց մահ ազատազրկում) ակնհայտ ապացույցն է ավտորիտար ռեժիմի ճնշման սանձարձակության և «ժողովրդական դիվանագիտության» ու Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ որևէ կապի լիարժեք արգելք է»,- ասված

Հետաքրքիր փաստեր սոցիալական ցանցերի մասին

Ittrend.am-ը ներկայացրել է 39 հետաքրքիր փաստ համացանցի մասին: 1. Աշխարհում ամեն երրորդ բաժանումը տեղի է ունենում սոցիալական ցանցերի պատճառով: 2. Սոցիալական ցանցերում գրանցվածների 15%-ն այն օգտագործում են վերահսկողության համար: 3. Սոցիալական ցանցերում ծանոթությունների արդյունքում դավաճանությունների թիվը աճել է 3 անգամ: 4. Ֆեյսբուքը արտոնագրել է օգտատերերին հետեւելու համակարգ դեռեւս 2011 թվականին: 5. Սոցիալական ցանցերի բնակիչների 37%-ը

«Ռուբինի» գլխավոր մարզիչը ցանկացել է ծափահարել Յուրա Մովսիսյանին՝ իր թիմին խփած գոլի համար

Ռուսաստանի պրեմիեր լիգայի 26-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» 1:2 հաշվով պարտվեց Կազանի «Ռուբինին»: «Սպարտակի» կազմում միակ գոլի հեղինակը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Եվ ինչպիսի՛ գոլի… Խաղից հետո մոսկվացի ֆուտբոլիստները խուսափել են հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Դրա փոխարեն «Ռուբինի» գլխավոր մարզիչ Ռինատ Բիլյալետդինովը իր հիացմունքն է արտահայտել Մովսիսյանի գոլով եւ լրագրողներին հայտարարել է. «Յուրա Մովսիսյանի

Սիլիկյան փողոցում հրդեհ է բռնկվել

Ապրիլի 20-ին, ժամը 18.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցի թիվ 32 տանը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.28-ին, մարվել` 18.32-ին: Մասամբ այրվել են խոհանոցի դուռը և չշահագործվող գազի կաթսա:

Ձկան առաջին փառատոնը Հայաստանում (ֆոտոշարք)

Աբովյան քաղաքում երեկ կայացավ Ձկան առաջին փառատոնը Հայաստանում: Փառատոնը կազմակերպվել էր Քրիստոսի Հարության տոնին ընդառաջ և ուներ իր խորհուրդը: Զատկի տոնական սեղանը զարդարվում է ձկով, հավկիթով և գինով այլ ուտեստների հետ միասին: Ձուկը հունարենում կոչվում է իխտյուս, որը նշանակում է Հիսուս Քրիստոս Աստծո Որդին Փրկիչն աշխարհի, Զատկի տոնական սեղանի պատվավոր զարդերից է: • Աստվածաշնչյան ձուկը

Հայ բռնցքամարտիկներ կան նաեւ այլ երկրների հավաքականներում

Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հայ բռնցքամարտիկներ կան նաեւ այլ երկրների հավաքականներում: Մասնավորապես, Ուկրաինայի դրոշի ներքո հանդես են եկել 49 կգ քաշային Տիգրան Գասպարյանը եւ +91 կգ քաշային Սերգեյ Բեգլարյանը, 60 կգ քաշային կարգում Դանիան ներկայացրել է Մարսել Տերտերյանը: Սակայն նրանք տարբեր փուլերում դուրս են մնացել պայքարից: Ռինգում «դրսի» հայերից մնացել է միայն Ռոբերտ Խամասանյանը (69

Ինֆոգրաֆիկա. Ինչպես օգտագործել ընդմիջումները աշխատանքի համար օգտակար ձեւով

Lifehacker.ru-ի փոխանցմամբ՝ ժամանակակից հետազոտությունները վկայում են այն մասին, որ ճիշտ ընդմիջումները ոչ միայն չեն վնասում աշխատանքին, այլ նկատելիորեն բարձրացնում են արտադրողականությունը:

Ի՞նչ անենք. սե՞ր٫ թե՞ անառակություն քարոզենք. Անդրանիկ Սարկավագ Մանուկյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին

Պարո՛ն Նախագահ, եթե Դուք Ձեր երեխային տանեք մանկապարտեզ կամ այլ տեղ, ընդհանուր բակում ունենաք մեկ տրանսպորտային ճանապարհ, որտեղից օգտվում են 300 – 400 տնտեսություն (oրենքը շրջանցելով բակում կառուցվում է բազմաֆունկցիոնալ վեց հարկանի կոնսուլներով շինություն՝ ճանապարհի և բակի հաշվին) և ամեն բարի լույսի հետ Ձեր և Ձեր երեխաների ճանապարհին խոչընդոտ լինի, ի՞նչ կանեք :   Պարո՛ն

Երկու հայաստանցիներ այսօր կպայքարեն ¼ եզրափակիչ անցնելու համար

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության երեկոյան մրցահերթում այսօր Հայաստանից պայքարի մեջ ներգրավվելու են երկու բռնցքամարտիկներ: Նրանք հանդես են գալու 1/8 եզրափակչում: Սկզբում ռինգ կմտնի 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որի մրցակիցը սերբ Յուրգեն Ուլդեդայն է, այնուհետեւ Ժորա Համազարյանը (60 կգ) կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ Իկբոլժոն Խոլդարովի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Սուրբ Զատիկը Ապարանի Խաչի մոտ (ֆոտոշարք)

«Նիգ Ապարան» հայրենակցական միության նախաձեռնությամբ Սուրբ զատիկը նշվեց  Ապարանի Մեծ Խաչի մոտ: Հոգեւոր դասը Տերունական աղոթքով ավետեց միջոցառման սկիզբը: «Նիգ Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, հանրապետության նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ուղեկցությամբ հանդիսությունը շարունակվեց Խաչից ներքեւ: Մարդիկ, սեղանների շուրջ ձվերի օրհնության կարգին մասնակցեցին, ապա ավանդական շուրջպարը պարեցին Լեյլա Սարիբեկյանի կատարման ներքո: Հանդես եկան  «Հավատամք», «Նազանի»

«Կասպերսկու լաբորատորիա». Ինչով են կանայք տարբերվում տղամարդկանցից համացանցի եւ սարքավորումների հարցերում

«Կասպերսկու լաբորատորիան» որոշել է պարզել, թե ինչով են ռուս կանայք տարբերվում տղամարդկանցից համացանցի օգտագործման եւ ժամանակակից էլեկտրոնային սարքավորումների օգտագործման հարցերում: Հետազոտության արդյունքում ընկերության մասնագետները հանգել են եզրակացության, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի հաճախ են անհանգստանում համացանցում իրենց անվտանգության կամ իրենց սարքի անվտանգության համար, բայց, ի տարբերություն տղամարդկանց, նրանք ավելի հազվադեպ են օգտագործում հատուկ ծրագրեր կամ

Այն, ինչ փչացնում են, պետք է վերականգնել. «Դեմ եմ»-ի գեղեցիկ միջոցառումը Բաղրամյան 26-ում. yerkir.am

Բանն այն է, որ երկու օր առաջ նույն տեղում իրականացված բազմամարդ բողոքի ակցիայի ժամանակ, տրորվել են մայթեզրերի ծաղիկները, և մասնակիցները որոշել են վերականգնել այն, ինչն իրենց պատճառով էր վնասվել:

Ձեզ հետեւում են կամ համացանցում այլեւս գոյություն չունի անձնական կյանք (ինֆոգրաֆիկա)

Ittrend.am-ի փոխանցմամբ՝ սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերը պետք է սկսեն հստակ գիտակցել, որ իրենց ցանկացած քլիքը հաշվում, գրանցվում եւ վերլուծվում է: Խոսքը հատուկ ծառայությունների մասին չէ: Սա ընդամենը բիզնես է՝ գովազդային բիզնես: Իմանալով Ձեր հետաքրքրությունները եւ պահանջները, գովազդատուները կկարողանան ավելի հաջող կերպով տեղադրել իրենց գովազդները եւ, հետեւաբար, ստանալ ավելի շատ եկամուտ: Բացի դրանից, արդեն հնացած cookies-ի

Սուրբ Զատիկի տոնը Կենտրոնում

Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սուրբ Զատիկի տոնը այս տարի ևս նշվեց զանգվածային մեծ միջոցառումներով: Վաղ առավոտից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում կազմակերպվել էր թեմատիկ ցուցահանդես-վաճառք, որին մասնակցում էին Կենտրոն վարչական շրջանում ապրող և ստեղծագործող կազմակերպությունները, վարչական շրջանի ենթակայության մանկապարտեզները, սիրիահայ գործարարներ: Օրը տոնական էր նաև վարչական շրջանի բակերում, ուր ամենուր զատկական սեղանը հյուրասիրության էր

Ռուսաստանը Հյուսիսային Կորեային ներել է 10 միլիարդ դոլար պարտքը

Ռուսաստանի Պետդուման ապրիլի 18-ին ընդունել է օրենք «Ռուսաստանի Դաշնության եւ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության կառավարությունների միջեւ ԽՍՀՄ ժամանակ վարկերի տրամադրման արդյունքում ԿԺԴՀ-ի Ռուսաստանի հանդեպ գոյացած պարտքի կանոնակարգման համաձայնագրի վավերացման» մասին: ИТАРР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարության կողմից վավերացման ուղարկված համաձայնագիրը արձանագրում է համաձայնությունները, որոնց կողմերը եկել են ավելի քան 20 տարի տեւած բանակցությունների ընթացքում եւ, հաշվի առնելով,

Արթուր Բաղդասարյանի շնորհավորանքը Սուրբ Զատիկի տոնի առթիվ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Սուրբ Զատիկի տոնի առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին. «Այսօր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է: Ի փառավորումն և ի նշանավորումն քրիստոնեության մեծագույն և նշանակալի տոնի, սրտանց շնորհավորում եմ հայ ժողովրդին: Քրիստոսի աննման Հարության ճշմարտությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը, որովհետև ինչպես Պողոս առաքյալն է

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Տարոն Մարգարյանը Սուրբ Զատիկը նշել է երևանցիների հետ

Սուրբ Զատկի տոնը համաքաղաքացիների հետ նշելու նպատակով, ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Սուրբ Զատկի տոնական Պատարագից հետո, բնակիչների հետ միասին, քաղաքապետը նախ մոմեր է վառել, ապա նաև սուրբ նշխարք ճաշակել: Այնուհետ, Տարոն Մարգարյանը մոտեցել է եկեղեցու բակում տոնի կապակցությամբ բացված ծիսական փոքրիկ սեղաններին ու, եկեղեցու հոգևոր

Ս. Սարգիս եկեղեցում Ս. Հարության հանդիսավոր Պատարագը մատուցվեց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ

Ապրիլի 20-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Այդ առթիվ Ս. Պատարագ է մատուցվում բոլոր եկեղեցիներում: ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Հարության հանդիսավոր Ս. Պատարագը մատուցվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ: Որպես ընթերականներ Սրբազան հորը սպասավորում էին արժանապատիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանն ու արժանապատիվ Տ.

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930