Օրվա լրահոսը
Ապարանում՝ ավանդական հին նոր տարին խարույկ շուրջ
«Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախաձեռնությամբ այսօր Ապարանում նշվում է Հին Նոր տարին: Քաղաքային հրապարակում հավաքվել է բազմաքանակ ժողովուրդ՝ տարբեր մարզերից, ինչպես նաև Երևանից: Ինչպես իր շնորհավորական խոսքին մասնակցում են մարզպետները, քաղաքական հասարակական գործիչները: «Մենք ավանդույթներ ենք ստեղծում մեր ազգի ավանդույթը, մենք պետք է մեզանից վանենք չարը մեր բարությամբ, և բարեգործությամբ, ապրենք խղճով, բայց ոչ խղճահարությամբ: Մենք
Ադրբեջանական գնդակները խոցել են շենքերի տանիքները, պատերը
Սահմանագոտու բնակիչները չեն վհատվում Հունվարի 10-ի երեկոյան ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Այգեպարի, Ներքին Կարմիրաղբյուրի, Մովսեսի պաշտպանական դիրքերի, այդ գյուղերի ուղղությամբ: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը մեզ ասաց, որ ադրբեջանական զինուժը Այգեպարի վրա կրակել է ժամը 21-ի սահմաններում, շուրջ մեկ ժամ, գնդակները դիպել են տների, այլ կառույցների պատերին, համայնքի ճանապարհներին:
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է: ––
Դպրոցական աղջկան վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվեց
Police.am. Հունվարի 10-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Երևանի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի թիվ 20/3 շենքի մոտից բուժօգնության է տեղափոխվել 6-րդ դասարանի աշակերտուհի Զարուհի Ս.-ն: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.50-ին, 1990 թ. ծնված Գագիկ Խ.-ն «Մերսեդես Բենց C-220» մակնիշի ավտոմեքենայով նշված վայրում վրաերթի է ենթարկել
Ի՞նչ է իրենից ներկայացնում Վրաստանում գործող թուրքական «IHH» հումանիտար կազմակերպությունը
armenian-community.ge. Ի՞նչ է իրենից ներկայացնում Վրաստանում գործող թուրքական «IHH» մարդասիրական կազմակերպությունը, ի՞նչ նախագծեր է այն ֆինանսավորում և ի՞նչ է նրան պետք Վրաստանից: Թե ինչպե՞ս է պատրաստվում Աջարիան վերածել իսլամական պետության և ո՞վ է ֆինանսավորում այդ գաղափարը: Այս և այլ հարցերի վերաբերյալ վրացական «Ալիա» թերթը զրուցում է «Վրաստանի երիտասարդ թուրքագետներ» կազմակերպության նախագահ Ռոման Կվիցիանիի հետ: Կարո՞ղ եք
«Շանթ» ռեստորան «ներխուժած» վարորդը «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի դերասաններից է
Shamshyan.com. Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հունվարի 8-ին Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցի 2-րդ հասցեում գտնվող «Շանթ» ռեստորանային համալիր «ներխուժած» Volkswagen Tuareg մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի
Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Կուբա
Հունվարի 10-ին Կուբայի Ազգային հերոս Խոսե Մարտիի հուշարձանի մոտ ծաղկեպսակի զետեղմամբ մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Կուբա։ Հավանայում Հայաստանի արտգործնախարարին ընդունեց Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահ Ռիկարդո Կաբրիսա Ռուիզը: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահը նշեց, որ Կուբայում ամենայն ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին և վստահություն հայտնեց, որ առավել, քան տաս տարվա ընդմիջումից հետո
Վթարի է ենթարկվել Գրիշա Աղախանյանը. News.am
Երեւանում օրեր առաջ վթարի է ենթարկվել դերասան-շոումեն Գրիշա Աղախանյանը: NEWS.am-ի թղթակցին Ճանապարհային ոստիկանությունից հայտնեցին, որ հունվարի 8-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Մաշտոց-Թումանյան փողոցներին խաչմերուկում միմյանց են բախվել «Նիսսան», «Ֆոլքսվագեն» եւ «Շեվրոլետ» մակնիշի մեքենաները: Բարեբախտաբար, տուժածներ չկան, վնասը միայն նյութական է: Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: Լուսանկարը՝ Bravo.am-ի
Եղանակը Հայաստանում
Հունվարի 11-ին հանրապետության տարածքում սպասվում է մեծ մասամբ արևային եղանակ, տեղումներ գրեթե ոչ մի հատվածում չեն սպասվում: Հնարավոր է քամի 15-18մ/վրկ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում ամպոտ ու մառախլապատ եղանակն առայժմ կպահպանվի, օդի բարձր խոնավության հետևանքով հնարավոր է թույլ ձյուն: Մեր տարածք են ներթափանցում տաք օդային հոսանքներ. այսպիսով` ամենուրեք, բացառությամբ Արարատյան դաշտի, սպասվում
Լեւոն Արոնյանը մեկնարկում է Պենտալա Հարիկրիշնայի հետ պարտիայով
Այսօր Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում մեկնարկում է ՖԻԴԵ-ի դասակարգմամբ 20-րդ կարգի «Tata Steel 2014» 76-րդ գերմրցաշարը, որի «Masters» ուժեղագույնների խմբում հանդես է գալիս նաեւ Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը: Վիճակահանությամբ որոշվել են առաջին տուրի զույգերը: Արոնյանը խաղում է հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի հետ: Մյուս զույգերն են. Լենյեր Դոմինգես-Անիշ Գիրի, Լյուկ վան Վելլի-Սերգեյ Կարյակին, Ֆաբիանո Կարուանա-Բորիս Գելֆանդ,
Արդարադատության նախարարությունը տեղյա՞կ չէ հացադուլի մասին
«Հունվարի 8-ից հացադուլ են հայտարարել նաեւ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում ձերբակալվածներից Ավետիս Ավետիսյանը, Ալեք Պողոսյանը, Միսակ Առաքելյանը, սակայն նրանց առանձին խուց դեռ չեն տեղափոխել: Նրանց պահանջներն են՝ վերացնել տեսակցության արգելքն ու դադարեցնել իրենց ընտանիքների նկատմամբ հոգեբանական ճնշումներն ու հետապնդումները: Այսօր արդարադատության նախարարությունը հայտնել է, որ տեղյակ չէ այդ հացադուլի մասին, այնինչ նրանց արդեն մարդու իրավունքների
«Ժառանգությունում» արտառոց ոչինչ չի՞ կատարվում. «Հայոց աշխարհ»
Մեր զրուցակիցը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ է -1-2 ամիս առաջ բոլորի համար (այդ թվում՝ ձեզ համար) անսպասելիորեն Ռուբեն Հակոբյանը հրաժարվեց խմբակցության ղեկավարի պաշտոնից, տարեմուտին էլ խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը անակնկալ մատուցեց հանրությանը՝ հայտարարելով մանդատը վայր դնելու մասին։ Ինչո՞վ է պայմանավորված հրաժարականների այս «շքերթը»։ -Այն, որ երկու դեպքում էլ այդ հրաժարականները մեզ համար անակնկալ են
Նահա՞նջ, թե՞ հեռատեսություն. Գազի պայմանագիրը կսպասի Հայաստանի լավ օրերին. «Ժամանակ»
Ոչ իշխանական չորս՝ «Բարգավաճ Հայաստան», ՀԱԿ, «Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունները քննարկում են տարեվերջին Ազգային ժողովի կոալիցիոն պատգամավորների կողմից ընդունված և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից վավերացված «ՀայՌուսգազարդում» ՀՀ կառավարության վերջին 20 տոկոսը Ռուսաստանին հանձնելու հետ կապված համաձայնագրերի որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը: Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 23-ին այդ համաձայնագրերի քվեարկությունն անցավ արտակարգ պայմաններում, քանի
Կեղծ էլիտայի հիմնական սկզբունքը. «Հայոց աշխարհ»
Աստվածային շնորհը, որ թույլ է տալիս պատահական բառերով հակիրճ արտահայտել ավելին, քան ցանկանում էիր, հասու է բնավ ոչ ամենքին, եւ եթե նման մարդ հայտնվում է հորիզոնում, թեկուզ անգամ Բելգիայում, ապա նրան պետք է շտապ դեպորտացիայի ենթարկել Հայաստան։ Այստեղ նման ձեւով արտահայտվելու հմտությունը մակրոտնտեսական կամ քաղաքագիտական գիտելիքներից շատ ավելի արժեքավոր է։ Բարեբախտաբար հայոց աշխարհում Աստծո շնորհով
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին
Հարց. – Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք հունվարի 9-ի ելույթում Ադրբեջանի նախագահի այն պնդումները, թե համաձայն թվերի` Հայաստանը զիջում է Ադրբեջանին բոլոր բնագավառներում, ինչը վճռական դեր կկատարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում: Պատասխան. – Վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտն է Ադրբեջանի կողմից խնդրի էության նենգափոխմամբ ինքնորոշման իրավունքի ժխտումը, հայատյաց քարոզչությունը
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Գորիսի Մ-2 (Շուռնուխի) և Թումանյանի Մ-6 ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման
«Արմենի հետ մենք կորցրեցինք այն համարձակությունը, որը բացակայում է շատ մտավորականների մոտ». Արամ Սաթյան
«Լռելը նշանակում է հանցագործություն, պետք է կարողանալ եւ՛ արտահայտվել, եւ՛ լսել: Արմենը հենց այդպիսի մարդ էր»,- այսպես հիշեց Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանին, ով մահացել է հունվարի 8-ին, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը: Նրա խոսքերով մտավորականը պետք է լինի համարձակ, կարողանա արտահայտել իր մտքերը եւ ծառայել հասարակությանը, իսկ
ԵԽԽՎ-ում հրատապ քննարկման կդրվի Ուկրաինայի հարցը
Հունվարի 27-31-ը Ստրասբուրգում տեղի կունենա Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի առանցքային քննարկման թեմաները կլինեն «Ուկրաինայի ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը», որը կքննարկվի հրատապ կարգով, ինչպես նաև «Սերգեյ Մագնիտսկու սպանության մեղավորներին անպատիժ թողնելը»: Հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երկար ժամանակով մեկնել է ԱՄՆ սովորելու, չնայած խոստացել է
Լեւոն Խեչոյանի մահը համազգային վիշտ է. Աբգար Ափինյան
«Խեչոյանը մարդ էր եզակիորեն բարձր, ազատամարտիկ, մի հայրենասեր հայ, ով զենքը ձեռքին պատրաստ էր պաշտպանել իր հայրենիքը, իր երկիրը եւ իր կյանքի բոլոր օրերին Խեչոյանը դիրքերում էր՝ զգացողությունը, որ հետեւում ենք Լեւոն Խեչոյանի գործունեությանը առաջին հերթին դա է՝ ինքը դիրքերում է, ինքը պաշտպանում է հայրենիքը»,- այսպես Լեւոն Խեչոյանին նկարագրեց Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:
LA Times. Մանսուրյանի 75-ամյակի առիթով` համերգ Գլենդեյլում
Հայաստանի ամենաճանաչված երգահանը` Տիգրան Մանսուրյանն այս ամիս կդառնա 75 տարեկան և այդ առիթով հունվարի 12-ին «Դիլիջան» կամերային երաժշտությունը համերգ կտա Գլենդեյլի «Զիպպեր» համերգասրահում: Գրում է «Լոս Անջելես Թայմս» թերթը: Մանսուրյանի երաժշտությունը զվարթ է, սաստիկ ոգեշնչող, բայց պետք չէ նրա մակերեսին ուշադրություն դարձնել, գրում է թերթը: Նրա գործերում գեղեցիկ ցավ կա, խորը ցավի նուրբ տառապանք, չամոքված
Լոռու սպանության պատճառը խա՞նդը չէ. Lorinews.am
Հունվարի 8-ին Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Բազում գյուղի սկզբնամասում` ՊՆ զորամասի հարևանությամբ տեղի ունեցած դաժան ու ողբերգական սպանությունը ցնցել է ողջ մարզը: Մարդասպանը դանակի 11 հարվածով սպանել էր 3 անչափահաս երեխաների հորը՝ Մհեր Գրիգորյանին: Ոստիկանությունը դեպքից ժամեր անց արդեն Իջևան քաղաքում հայտնաբերեց սպանության մեջ կասկածվողին՝ Արամ Սարգսյանին, ով, որպես սպանության դրդապատճառ, նշել էր խանդը,
Տասը գրոսմայստերներ կպայքարեն Հայաստանի չեմպիոնի կոչման համար
Վաղը մեկնարկում է շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 74-րդ առաջնությունը: Հանրապետության 10 գրոսմայստերներ՝ Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ավետիք Գրիգորյանը, Լեւոն Բաբուջյանն ու Տիգրան Քոթանջյանը կպայքարեն ոչ միայն չեմպիոնին ու մեդալակիրներին որոշելու, այլեւ Հայաստանի ազգային հավաքականի միակ թափուր տեղը համալրելու իրավունքի համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
2013թ.-ին Սյունիքից պետբյուջե մուտք է եղել 9 մլն 900 հազար դրամ
2013 թվականին Սյունիքի մարզի շրջակա միջավայրին հասցված վնասներից եւ տուգանքներից պետբյուջե մուտք եղած գումարը նախորդ տարվա համեմատ նվազել է: Ինչպես տեղեկացանք ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնից՝ 2013թ.-ին պետբյուջե մուտք եղած գումարը կազմել է 9 մլն 900 հազար դրամ, իսկ 2012թ.-ին՝ 17 մլն դրամ: Մոտ 15 մլն դրամ գումարի հասցված մի շարք գործեր էլ
Դիլիջանում տեղի ունեցած սպանության հետքերով. ատրճանակը հայտնաբերվել է
Ինչպես տեղեկացրել էինք` դեկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1980 թ. ծնված Նավասարդ Աբգարյանը և 1979 թ. ծնված Արտավազդ Թամրազյանը: Պարզվել էր, որ Ն. Աբգարյանը և Ա. Թամրազյանը վնասվածքները ստացել էին նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Դիլիջանի Մյասնիկյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: Դեկտեմբերի
Այն մասին, թե ինչպես է լրագրողը զարմացրել Ֆելիքս Ցոլակյանին. (Տեսանյութ)
Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը Ամանորի կապակցությամբ հանդիպելով տեղի լրագրողներին ու շնորհավորելով վերջիններիս` որպես ընթերցող իր կարծիքն ու պատկերացրումները ներկայացրեց հրապարակվող նյութերի մասին: Ի դեպ, մարզպետը ոչ միայն հետևում է հեռուստաընկերությունների աշխատանքներին կամ ընթերցում է տպագիր թերթերը, այլ անխտիր ուսումնասիրում է բոլոր կայքերը, նրա խոսքերով .«ամեն ինչ տեսնում եմ, ամեն ինչից տեղյակ եմ»: Ֆելիքս Ցոլակյանն
Վարդան Պետրոսյանի փաստաբանը դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ հանդես եկավ. (Տեսանյութ)
Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Եղվարդ) կայացավ դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու հարցով դատական նիստը: Նիստի սկզբում դատախազը միջնորդեց նիստն անցկացնել դռնփակ, քանի որ կարող է ընթացքում նախաքննության գաղտնիք հանդիսացող առարկաներից խոսք գնալ: Ապա դատավոր Յու. Բաղդասարյանը դիմեց կողմերին՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք որեւէ կողմը չի ուզում հանդես գալ դատավորին ինքնաբացարկ հայտնելու առաջարկով, եւ
Hurriyet. Ձյունածածկ Անին
«Հյուրիեթ» թերթը Անի քաղաքի ֆոտոշարք է պատրաստել` անվանելով այն «Հնադարյան հայկական Անի քաղաքը ձյան վերմակի տակ»: «Ժամանակին Անին միջնադարյան հայկական թագավորության մայրաքաղաքն էր, որը զբաղեցնում էր այժմյան Հայաստանի և Արևելյան Թուրքիայի զգալի մասը: Արևելյան կողմից Անին պաշտպանված է Ախուրյան գետի կիրճով, իսկ արևմտյան կողմից` Բոստանլարի կամ Ծաղկոցաձորի հովիտով: Ախուրյանը Արաքս թափվող գետերից է, այն սկիզբ
Վարդան Պետրոսյանի գործով տուժողի իրավահաջորդը հարցնում է՝ այս ինչ իրարանցում է
Վարդան Պետրոսյանի վթարի գործով տուժող , «Նիվա» ավտոմեքենայի վարորդ Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալոյանը Aravot.am-ի հեռախոսային զրույցի ժամանակ հայտնեց, որ քննիչ Հայկ Հակոբյանը գտնվում է հերթական արձակուրդում, եւ չի հեռացվել վարույթից: Ինչ վերաբերում է վերահսկող դատախազին՝ Արմեն Առաքելյանին, նա իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, անցել է կենսաթոշակի: Գործի վերահսկողությունը ըստ
ՀՀ ոստիկանություն. «Լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչնդոտելու հանգամանքը չի հիմնավորվել»
Ինչ վերաբերում է նշված ժամանակահատվածում լրագրողների հասցեին վիրավորական արտահայտություններ անելուն, ապա այդ դեպքում նրանց միջև առկա են քաղաքացիաիրավական հարաբերություններ, որոնք ենթակա են լուծման դատական կարգով:















































