Օրվա լրահոսը

«Ներել չկա, Վարդան Պետրոսյանը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ». Pastinfo.am

«Փաստինֆո». Լուսանկարներից  ակնհայտ ու պարզ երևում է, որ «ՆԻՎԱ»  մակնիշի ավտոմեքենայի հետ Վարդան Պետրոսյանի մեքենայի բախումը տեղի է ունեցել հողածածկ գոտում, այսինքն՝ երթևեկելի մասից դուրս:  Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում այսօր հայտարարեց    տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը: Ըստ նրա,  սա բավարար է,  որպեսզի վթարի մեջ  Վարդան  Պետրոսյանը ճանաչվի մեղավոր: «Թե ինչու է Վարդան

Հայտնաբերվել է նռնականետի ուսումնական արկ

meteo.am. Դեկտեմբերի 7-ին, ժամը 16.16-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում՝ ճարտարագիտական համալսարանի մոտակայքում, հայտնաբերվել է զինամթերք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հայտնաբերվել է նռնականետի ուսումնական արկ:

Ռոբերտ Քոչարյանի ծաղկեպսակն ամենաշուտն է տեղ հասնում

Գյումրիում  ամեն տարի 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից զոհվածների հիշատակը  հարգում են`  Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված երկրաշարժի զոհերի հուշարձանին ծաղկեպսակներ դնելով ու պատարագ մատուցելով: Չնայած տարիներ առաջ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները պարտաճանաչորեն գալիս, իրենց հարգանքի տուրքն էին մատուցում ու փորձում էին երևալ բնակիչների աչքերին, սակայն այժմ դեկտեմբերի  7-ը հիշում են միայն տեղացիները:

Ցրտելու է

Դեկտեմբերի 8-ի ցերեկը և 9-ի գիշերը , 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են առատ տեղումներ, 08-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում` ձյան տեսքով: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ, բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր տեսանելիություն: Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 10-11-ին ,12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին,

Kyiv Post. Սահակաշվիլին անհանգստացած է Ուկրաինայի համար. հանդիպում Կլիչկոյի հետ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ուկրաինայում հանդիպել է բռնցքամարտիկ և ընդդիմադիր գործիչ Վիտալի Կլիչկոյին, որի հետ զրույցում Սահակաշվիլին ասել է, որ Ռուսաստանը փորձում է զավթել Ուկրաինան: Հայտնում է «Կիև փոստ» թերթը: «Իհարկե, ես չեմ կարող խառնվել (Ուկրաինայի) ներքին գործերին, ուկրաինացիները պետք է որոշեն իրենց անելիքը: Այնուամենայնիվ, այն փաստը, որ Պուտինը ապօրինի փորձում է գրավել ինքնիշխան

Երկրի իշխանավորները երկրաշարժի զոհերի հիշատակն այլևս չեն հարգում (ֆոտոշարք )

Մի քանի տարի է` ՀՀ կառավարության անդամներն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հարկ չեն համարում դեկտեմբերի 7-ին գալ Գյումրի ու ծաղկեպսակներ  դնել երկրաշարժի զոհերի հուշակոթողին: Նրանցից ոմանք  բավարարվում են միայն    ծաղկեպսակներ ուղարկելով: Այսօր էլ այս առումով բացառություն չէր, անգամ եզակի պատգամավորների անուններ կարող ենք հնչեցնել, ովքեր եկել էին զոհերի հիշատակը հարգելու: Նրանց մեջ էին ՀՀԿ-ական Սուքիաս

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին

Genproc.am. ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Խոսելով Հայաստանում դատախազության համակարգի բարեփոխումների մասին, Գևորգ Կոտանյանն առանձնացրել է երկու ուղղություն, որոնք, ՀՀ  գլխավոր դատախազի պաշտոնում լինելու են իր հատուկ ուշադրության կենտրոնում, դրանք են՝ անպատժելիության մթնոլորտի իսպառ բացառումը և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը: Այս երկու ոլորտում շոշափելի արդյունքներ գրանցելու համար

ՀՀ կառավարությունը կքննարկի կրթական համակարգում լավագույն մեթոդաբանության ներդրման հարցը

 Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներն իրենց աշխատանքային շաբաթ օրը հյուրընկալել են վարչապետ Տիգրան Սարգսյանին: Հանրապետության վարչապետն այսօր այցելել է ուսումնական հաստատություն` ստեղծողի մոբիլ դպրոցին ու հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման և տարածման համակարգին ծանոթանալու նպատակով: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը,

Արարատի ցեմենտի գործարանում դիակ են հայտնաբերել

Դեկտեմբերի 7-ին, ժամը 13.26-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի ցեմենտի գործարանի տարածքում գտնվող ջրավազանում հայտնաբերվել է տղամարդու դիակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մաքրման ջրավազանում (6×20մ) հայտնաբերվել է գործարանի աշխատակից, Արարատ գյուղի բնակիչ՝ 1947 թ. ծնված Ա. Մ. դին: Հրշեջ-փրկարարները դին դուրս են բերել ջրավազանից: Արտակարգ իրավիճակների նախարարություն

«Ժառանգության» մասնակցությունը 1988-ի երկրաշարժի տարելիցի արարողություններին

7 դեկտեմբերի, 2013թ., Երեւան:  Այսօր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները Գյումրիում, Վանաձորում եւ Սպիտակում այցելել եւ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի անունից, կուսակցական կառույցների կողմից ծաղկեպսակներ են դրել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին:   Երկրաշարժի 25-ամյա տարելիցի կապակցությամբ կուսակցության վարչությունը հանդես է հետեւյալ եկել ուղերձով.  25 տարի առաջ այս օրը, 1988-ի դեկտեմբերի 7-ին, հյուսիսային Հայաստանին պատուհասած երկրաշարժը

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը դուրս է եկել բողոքի

  «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության անդամները, որոնք օրեր առաջ կոչ էին անում միանալ իրենց` պաշտպանելով մեր սահմանադրական իրավունքը, այսօր քաղաքի կենտրոնական փողոցներում հեծանիվներով ու ավտոմեքենաներով ակցիա էին անում՝ պահանջելով հանել օրենքից «պարտադիր» բառը: Նախաձեռնության անդամները`անգամ մանկասայլակներով երեխաների հետ էին դուրս եկել ակցիայի՝ մանկասայլակների վրա փակցնելով պաստառներ`ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների: Եվա ՀԱԿՈԲՅԱՆ  

ՀԱՊԿ ինստիտուտի տնօրենին պարգեւատրեցին Պուտինի կողմից

2013թ. նոյեմբերին ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության անդամ երկրների ռազմաքաղաքական ինտեգրմանն ուղղված աշխատանքում ակտիվ մասնակցության համար արժանացել է պատվոգրի։ Նվեր Թորոսյանի հետ միասին պարգևատրվել են ՀԱՊԿ անդամ երկրների տարբեր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Հայաստանից նման պատվի արժանացել է միայն ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտի

Մովսես Պողոսյան. «Հայաստանի որդեգրած շինարարական չափանիշները լավն են, բայց գործնականում չեն պահպանվում»

  Այսօր «Բլից ինֆո» ակումբում «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը, խոսելով հնարավոր աղետների մասին, կարծիք հայտնեց, որ Երեւանում երկրաշարժ լինելու պարագայում շատ վատ հետեւանքներ կլինեն, այսինքն`ավելի վատ, քան եղավ Սպիտակում ու Գյումրիում։ Մովսես Պողոսյանի խոսքով`«Հայաստանի որդեգրած շինարարական չափանիշները լավն են, բայց գործնականում դրանք չեն պահպանվում, որովհետեւ ցանկացած ամուր կառուցապատում թանկ հաճույք

Շարմազանովը թարմացնում է Մամեդյարովի հիշողությունը

Նախօրեին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Ադրբեջանը հանդես է գալիս ԼՂ խնդիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերի հիման վրա լուծելու օգտին: «Տարածաշրջանում խաղաղությանն սպառնացող հիմնական վտանգը հայկական զորքերի ներկայությունն է «Ադրբեջանի տարածքում»: Հակամարտության գոտու ապառազմականացումը թույլ կտա ամրապնդել փոխվստահությունը եւ թուլացնել լարվածությունը տարածաշրջանում»,- հայտարարել էր նա: Մամեդյարովը հայտարարել էր

ՀՀ դրամով վարկերը կարող են շուկայից դուրս մղվել

Եթե Համաշխարհային բանկի խորհուրդը չկատարվի Համաշխարհային բանկը վերջերս հրապարակեց մի զեկույց, որտեղ մանրամասն նկարագրվում է Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի խնդիրները: Հայաստանի ֆինանսական շուկան ուսումնասիրելով՝ Համաշխարհային բանկը (ՀԲ) եզրահանգել է՝ «Հայաստանում բաժնետոմսերի շուկան, որպես այդպիսին, դեռեւս չի գործում»: Մեր երկիրը բորսայի կապիտալացման տեսանկյունից զիջում է Եվրոպական եւ Կենտրոնական Ասիայի բազմաթիվ երկրներին. բորսայի կապիտալացումը մեզ մոտ կազմում

Մինչեւ երբ, կամ բարոյականության հոգեվարքը

Երեւան, 2013թ. «Պետական մրցանակ» գրականության բնագավառում: Հանձնաժողովում նորից կեղծիք ու շշուկներ՝ գորշը սպիտակեցնելու, ճերմակը սեւացնելու ջղամաշ տենդացավ, մտերմիկ կապեր՝ մրցանակաբաշխության ավարտից հետո շրխկուն կենացներով եւ բարոյականի գլխատում՝ ի փառս ամենակարող Մամոնայի: Բանից պարզվում է, այս երկրում արձակ գործեր էլ չեն ստեղծվում, արձակի հողն ամլացել է, արարման երակը չորացել, պարզվում է՝ 4 տարի շարունակ հաղթողի դափնիները

Հնարավոր է՝ Genesis-ը վերամիավորվի

Ֆիլ Քոլինզը մտածում է երաժշտական կյանքին վերադառնալու եւ Genesis-ը վերամիավորելու մասին: Երաժիշտն ասում է, որ ամեն ինչ հնարավոր է: Ինչպես հաղորդում է The Guardian պարբերականը, Քոլինզը` Շտուտգարտում Disney-ի Tarzan մուլտֆիլմի վրա հիմնված մյուզիքլի բացման արարողության ժամանակ, գերմանական լրատվամիջոցների հետ զրուցելիս ասել է, որ մտածում է բեմ վերադառնալու մասին: Նա նաեւ հայտնել է, որ չի բացառում

Ոչ «չեբուրաշկա», ոչ էլ «աբիժնիկ»

Եվ կրկին ծայրահեղությունների մասին: Կամ մոլեռանդ նվիրվածություն կայսերապաշտական գաղափարներին ու ծրագրերին, որոնք իբր պետք է մեզ պաշտպանեն թուրքերից եւ ադրբեջանցիներից, կամ՝ ագրեսիվ ատելություն «պուտինյան ռեժիմի» նկատմամբ, որն իբր մեզ ստրկացնում է: Չնայած ՌԴ նախագահն այստեղ բացարձակապես մեղք չունի՝ եթե չուզենանք ստրկանալ, մեզ հետ դա ոչ մեկը չի կարողանա անել: Կամ քաղքենիական արհամարհանք մայրենի լեզվի հանդեպ՝

7 օրում՝ 800 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանություն:  

Գյումրու քաղաքապետն ընդունեց Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին

Այսօր` դեկտեմբերի 7-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց  Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ  ԵԽԽՎ փոխնախագահ,  Ֆրանսիային խորհրդարանի պատգամավոր Ռենե Ռուքեին, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեին, պատգամավորներ Գի դը Սյեին, Ժան Պյեր դը լա Նուային, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին, ինչպես նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Արա Բաբլոյանին և  պատգամավոր Նաիրա Կարապետյանին: Պատվիրակությունը

Դիտորդները ՀՌԱՀ-ին առաջարկում են գենդերային վերլուծություն իրականացնել

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախկին նախագահ Գրիգոր Ամալյանը, որն այսօր մասնակցում էր «Անի պլազայում» կայացած ՀՀ վերջին ԱԺ եւ նախագահական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային եւ տեղական դիտորդական կազմակերպությունների ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ հանրային քննարկմանը`անդրադարձավ լրատվամիջոցների հիմնախնդիրներին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը Գրիգոր Ամալյանին ասաց, որ դիտորդները հանդես են եկել առաջարկությամբ, որ հեռարձակվող քարոզչական

Վթարից հետո մեքենան ամբողջությամբ այրվել է

Shamshyan com-ը տեղեկացնում է, որ այսօր ժամը 03:15-ի սահմաններում Նալբանդյան և Խանջյան փողոցների խաչմերուկներում բախվել են Երևանի բնակիչներ 51-ամյա Մանվել Բաղդասարյանի վարած Վազ 2115 մակնիշի 11ԼՏ 740 համարանիշի և 25-ամյա Սամվել Աբազյանի վարած Hyundai մակնիշի 454 ՈՍ 02 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Hyundai մակնիշի ավտոմեքենան, որը հաշվառված է ոստիկանության

ԱԳ նախարարը կայցելի Բելգիա

Դեկտեմբերի 9-ին կայանալիք Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 14-րդ նիստին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բրյուսել։ ՀՀ ԱԳՆ

ԿԸՀ. «Ընտրությունների ժամանակ թեկնածուներն օժանդակել են հանցագործությանը»

Այսօր «Անի պլազայում» կայացած հանրային քննարկման թեման 2012 թվականի մայիսի 6-ին կայացած ՀՀ ԱԺ եւ 2013 թվականին փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացրած առաջարկություններն էին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ներկայացնելով առաջարկությունները, անդրադարձավ հատկապես ուսումնական հաստատությունների, ուսանողների խնդրին: Տիգրան Մուկուչյանը կարծիք հայտնեց, որ դպրոցական դահլիճների տրամադրումը նախընտրական քարոզչության

Դատարանի վճռով այրվեց ծխախոտը

«Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 6-ը Գեղարքունիքի մարզի 50 դպրոցներում իրականացրեց «Ես ուզում եմ առողջ ապրել» հակածխախոտային ծրագիրը: Նպատակն էր  դպրոցահասակների շրջանում բարձրացնել առողջության մասին գիտելիքների մակարդակը՝ ապահովելով  առողջ ապրելակերպի մասին ճիշտ պատկերացում ծխախոտի օգտագործման առողջական հետևանքների և դրանցից առաջացած այլ հիվանդությունների զարգացման վերաբերյալ, ինչն իր հերթին կնպաստի ծխախոտի նկատմամբ դեռահասների բացասական

Տավուշի երիտասարդների բաց նամակը՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին

  ՀՀ Մեծարգո Պարոն Նախագահ, Ձեզ ենք ուղղում Տավուշի մարզի` նախկին Շամշադինի շրջանի երիտասարդ սերնդի խոսքը, պատգամը, խնդրանքը, պահանջը: Յուրաքանչյուր ժողովրդի ապագան նրա երիտասարդության ձեռքում է. մենք պատվով և հպարտությամբ ենք կրում պատասխանատվություն, տեր ենք կանգնում մեր ապագային և ուզում ենք այն կերտել մեր ծննդավայրում` ակնկալելով պետության բարձր աջակցությունը: Վստահ ենք` քաջատեղյակ եք, որ մեր

France 24-ը Գյումրու անօթևանության և «Շիրակ կենտրոնի» գործունեության մասին

Մի քանի լեզուներով հեռարձակվող France 24-ի հեռուստալրագրողների խումբը երկրաշարժի 25-րդ տարելիցի կապակցությամբ պատրաստել և հեռարձակել են ֆիլմ Գյումրու անօթևանության խնդիրների մասին, որտեղ ներկայացվում է նաև «Շիրակ կենտրոնի» գործունեությունը: Ներկայացնում ենք ֆիլմը՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով:

Հայ քաղաքական կուսակցութիիներու գերագոյն մարմիններու հանդիպում

  Պէյրութի Թէքէեան Կեդրոնին մէջ Ուրբաթ օրը տեղի ունեցաւ հայ քաղաքական կուսակցութիւններու ղեկավար մարմիններու ժողով: Նիստին` Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան  Կուսակցութեան Կեդրոնական  վարչութիւնը կը  ներկայացնէին  Կեդրոնական վարչութեան ատենապետ Ընկ. Յակոբ Տիգրանեան, փոխ ատենապետ պետական երեսփոխան Ընկ. Սեպուհ  Գալփաքեան եւ Ընկ. Շաւարշ Ակինեան: Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պատուիրակութիւնը կը  ղեկավարէր Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան, իսկ Ռամկավար Ազատական  Կուսակցութեան

«Տանիքների մասին». «Հայոց աշխարհ»

Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության օրերս հրապարակած 2013 թվականի «Կոռուպցիայի ընկալման ինդեքսը» զեկույցից հետո այս թեմայի շուրջ քննարկումները մեզանում կտրուկ աշխուժացան։ Ցավոք, այդ ընթացքում քիչ է խոսվում այսպես կոչված «տանիքների» մասին։ ՍՏՎԵՐ ՈՒՆԵՆ ԲՈԼՈՐԸ Խոսելով սեփականության ձեւավորված կառուցվածքի մասին՝ մենք սովորաբար նկատի ունենք սեփականություն, որն աչքի առջեւ է. պայմանականորեն այն անվանում են «սպիտակ» տնտեսություն։ Պայմանականորեն,

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Դու եւ Արտաշն էլ չդիմացաք, գաղթական դառաք, տիկին Արուս: Հենց ոտդ քաշիր, Պուտինն էկավ, Ու մեկից մտանք Տամոժնի սայուզ:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031