Օրվա լրահոսը
Քննչական նորաստեղծ կոմիտեն կունենա իր օմբուդսմենը
«Կոնգրես» հյուրանոցում շարունակվում է աշխատանքային հերթական խորհրդակցությունը քննչական միացյալ կոմիտեի կառուցվածքի, վերահսկողության մեխանիզմների հետ կապված: Նախագահի հրամանով ստեղծված քննչական միացյալ կոմիտեի աշխատանքային հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանը տեղեկացրեց, որ քննչական կոմիտեի կազմավորման եւ գործունեության համար անհրաժեշտ օրենքների նախագծերը արդարադատության նախարարությունն արդեն իսկ ուղարկել է կառավարություն եւ հավանության արժանանալու դեպքում այն կուղարկվի Ազգային ժողովի քննարկմանը: Աղվան Հովսեփյանն
Ձուն տոներին չի թանկանա. վստահեցնում է գյուղնախարարությունը
Հայաստանում տավարի մսի ավելցուկ կա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը: Նրա ներկայացմամբ՝ ներկայումս արտադրվում է 48-50 հազար տոննա տավարի միս, եւ ծրագիր է ներկայացվել կառավարությանը, այն քննարկման փուլում է եւ նախատեսվում է տավարի մսի արտադրությունը 10 հազար տոննայով ավելացնել: Իսկ թռչնի մսի ինքնաբավության խնդիր կա, տեղում արտադրվում է 7-8 հազար
Որդուն օղի գնելու մոր մերժումը կյանք արժեցավ
44-ամյա Արմեն Չիլինգարյանի՝ մորը սպանելու փաստը ցնցել է հարեւաններին, ոչ ոք չէր պատկերացնում, որ Արմենը մի օր կարող էր ծնողի կյանքին վերջ տալ, այն էլ՝ ծեծելով: Դեպքը տեղի է ունեցել օգոստոս ամսին, բայց հարեւաններն այսօրվա պես հիշում են այն: Մեզ հետ զրույցում առաջին իսկ պատահած հարեւանը՝ տիկին Գրետան, ափսոսանքով էր խոսում ու անընդհատ նշում. «Շատ
«Թքել եմ այդ տասը-քսան հազար դրամի վրա»
Հարություն Կարապետյանը դեմ է չինովնիկների «գիտնականացմանը» Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը (լուսանկարում) պատրաստվում է վերադարձնել իր՝ գիտությունների թեկնածուի վկայականը: Ասում է՝ «Թքած այդ տասը-քսան հազար դրամի վրա…… Ես չեմ ցանկանում տեղ գտնել այն շկալայում, որը սկսվում է Տարոն Մարգարյանով, ավարտվում՝ Ռադիկ Մարտիրոսյանով»: «Առավոտի» հետ զրույցում նա նաեւ ասաց, որ իր օրինակին
Ավստրիաբնակ սոպրանոն չմերժեց Կարեն Դուրգարյանին
Աննա Րիանը վիրտուալ շփումից հետո հայաստանյան համերգի որոշում է կայացրել Հայաստանցի արվեստագետների ու դասական երաժշտության սիրահարների համար երկար սպասված է այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Վիեննա գալա» համերգը: Դեռեւս 1980-ականների սկզբից մինչ օրս մոսկովյան կենտրոնական հեռուստատեսությամբ Ամանորի գիշերը Վիեննայից ուղիղ եթերով հեռարձակվող երեկոն՝ ծրագրում միայն ավստրիացի կոմպոզիտորների (Մոցարտ, Շտրաուս
Գիշերում եմ անծանոթ մարդկանց նկուղներում
Իմ կյանքի դժբախտ պատմությանը ծանոթ են շատուշատ մարդիկ: Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եմ: Փոքր աղջիկս փախավ Տաջիկստան, ամուսնացավ տաջիկի հետ: Նրա սխալ, չմտածված քայլի պատճառով տառապում եմ ու տանջվում: Ապրում եմ սոված ու ծարավ: Գիշերում եմ անծանոթ մարկանց նկուղներում՝ իրականում իմ ով լինելը թաքցնելով: Հույսս դրեցի Աստծո վրա: Մկրտվեցի մի եկեղեցում: Մկրտվելուց եւ Սուրբ հոգի ստանալուց
Պարույր Հայրիկյան. «Հայաստանի իշխանությունները Եվրոպա ընտրելու փոխարեն ընտրում են Ոսկե Հորդա»
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ներկայացրեց արտաքին և ներքին քաղաքական զարգացումների մասին իր դիրքորոշումն ու «պատմական մի փաստաթղթի» հետ կապված իր անհանգստությունները «Այսօր հիմնական խնդիրը բոլորիս հայտնի է. դա Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցող կողմնորոշումներն են, պիտի հստակ ասենք, որ գոնե մեծամասնության կողմնորոշում չկա,- ասաց Պարույր Հայրիկյանը եւ
Գառնիի տաճարում ցանկացած շինարարություն ապօրինի է. ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն
Հայաստանում գտնվող եզակի հնավայրում՝ Գառնիի հեթանոսական տաճարին հարակից տարածքում Մշակույթի նախարարության նախաձեռնությունը՝ կառուցել սրճարան, անընկալելի և անընդունելի է: Հայաստանի հնագիտական նշանակություն ունեցող պատմական հուշարձանների մի ստվար հատված վաղուց արդեն վերածվել է ժամանցի գոտու, ինչն իր հետ բերում է ճարտարապետական տեսքի աղավաղում, տարածքն էլ վերածվում է աղբակույտերի: Հետաքրքիր է, որ նման նախաձեռնությանը նախ և առաջ դեմ
Ազատազրկված կանանց իրավունքները Հայաստանում (Տեսանյութ)
«Մեդիա կենտրոն», դեկտեմբերի 20: Հայաստանում ազատազրկված յուրաքանչյուր 10 կնոջից 8-ը մայր է, և կա երեխաների հետ տեսակցության խնդիր: Ազատազրկումը կանանց վրա ազդում է ավելի բացասաբար, քան տղամարդկանց. կանանց 80 տոկոսն ազատազրկումից հետո ունենում է հոգեկան առողջության խնդիրներ, նրանք ավելի շատ են ենթարկվում պիտակավորման, քան տղամարդիկ: Կալանավայրում ազատազրկված կանանց տղամարդիկ այցելում են ավելի քիչ, քան հակառակը:
Տասնյակ ակտիվիստներ բերման են ենթարկվում ԱԺ-ի մոտից (Ֆոտոշարք)
Քիչ առաջ ԱԺ-ի դիմաց հավաքված մի խումբ ակտիվիստներ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար դուրս են եկել փողոց, փակել երթեւեկությունը: Ոստիկանները միջամտել են, նրանց փողոցից դուրս բերելու համար: Ոստիկանները տասնյակ ցուցարարների են բերման ենթարկել ոստիկանական բաժանմունքներ: Ակտիվիստ Կարեն Հարությունյանը Aravot.am-ին պատմեց, որ ինքն ու տասնյակ ակտիվիստներ այս պահին ոստիկանական մեքենաներում են, ոստիկանները պատրաստվում են տանել
Սպասենք մինչեւ 2043 թվականը
Հայաստանում իշխանությանը չվստահելու հիմքերը բազմաթիվ են: Շատ հեռու չգնալու համար նշենք, որ Հայաստանի քաղաքացիներին այդպես էլ չբացատրեցին, թե ինչու էր գազի «իսկական» գինը մեզնից թաքուն պահվում, ինչու է մեր պետությունը մշտապես պարտք մնում Ռուսաստանին հսկայական գումարներ, եւ վերջապես՝ ինչու են սահմանի վրա ստացված 189 դոլարանոց գազը մեզ վրա վաճառում 400 դոլարով: Մարդիկ, ի վերջո, կընդունեն
Պուտինը ներում է շնորհել Խոդորկովսկիին. «Ազատություն» ռադիոկայան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել կալանավորված նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկիին ազատ արձակելու մասին: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Պուտինն իր այս անսպասելի որոշումը հիմնավորել է մարդասիարական նկատառումներով` Խոդորկովսկու մայրը հիվանդ է: Խոդորկովսկու փաստաբանները նշել են, որ «Յուկոս» նավթային ընկերության նախկին ղեկավարը Պուտինին ներման համար չի դիմել: Խոդորկովսկին 2003 թվականին` ռուսաստանյան քաղաքական կյանք մուտք գործելու իր փորձերից
Մահվան ելքով պատահար Սպիտակ-Վանաձոր ճանապարհին
Դեկտեմբերի 19-ին, ժամը 08.35-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը: Վարորդը` 1991 թ. ծնված Արթուր Կարապետյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
«Ով էդ կոկորդիլոսը բերել ծախում ա կամ ուտում ա, նրանք կարող ա մարդ էլ ուտեն» (Տեսանյութ)
Նույն հարցին մյուս գեներալ պատգամավորը`Մանվել Գրիգորյանն էլ հարցով պատասխանեց. «Կոկորդիլոսն ի՞նչ ա աղջիկ ջան: Հայաստանում կա՞ կոկորդիլոս»:
ԱԺ դիմաց պիկետ անցկացնող քաղաքացիների հայտարարությունը
2013թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կնքված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը, որը ներկայացված է ՀՀ Ազգային Ժողովի 2013թ. դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստին վավերացման, հակասում է ՀՀ շահերին, սահմանադրությանը և օրենսդրությանը, ազգային և էներգետիկ անվտանգությանը, լրջագույն վտանգի տակ է դնում Արցախի գոյատևումը: Սույն համաձայնագրով «ՀայՌուսգազարդ»-ի՝
Նաիրա Զոհրաբյանը ՍԴ որոշումից զարմացած չէ
Մեկնաբանելով նախօրեին ՍԴ-ի կայացրած որոշումը, որ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի ու հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները, համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը՝ Aravot.am-ի եւ Panorama.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Այլ որոշում այս Սահմանադրական դատարանից ես, իհարկե, չէի էլ ակնկալում: Սահմանադրական դատարանը հասցրեց շատ օպերատիվ կերպով այս
Տրանսպորտը հունվարին չի՞ թանկանա. Ա1+
Ներքաղաքային ուղեվարձի սակագինը հունվարից չի թանկանա։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը։ Նրա խոսքով՝ երբ Երեւանի տրանսպորտի սակագնի հարցերով հանձնաժողովը կավարտի իր աշխատանքները, այն ժամանակ էլ պարզ կդառնա՝ կբարձրանա՞ ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը, թե՝ոչ։ Սակայն երբ կավարտվեն աշխատանքները, ոչ ոքի հայտնի չէ։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Զարուհի Փոստանջյան. «Եթե ԵԽԽՎ-ում Ուկրաինայի հարցը քննարկվում է, ապա սա ունենալու է անդրադարձ նաև Հայաստանի նկատմամբ»
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում կանցկացվի հրատապ քննարկում «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Ուկրաինայում» թեմայով, ինչպես նաև կքննարկվի Մագնիտսկու սպանության և մեղավորներին պատասխանատվության չենթարկելու հարցը: Aravot.am-ը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց` արդյոք այսպիսով` Եվրոպայի խորհուրդն Ուկրաինային պատասխա՞ն է տալիս երկրի ղեկավարության` Մաքսային միությանն անդամակցելու որոշման կապակցությամբ: Տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Պետք է համադրել Ուկրաինայում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները
Հայաստանում ծնվածների 23 տոկոսն ապրում է երկրից դուրս. «Ազատություն» ռադիոկայան
Արտագաղթի ծավալներով մեր երկիրն աշխարհում առաջատարներից է: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, PEW հետազոտական կենտրոնը հրապարակել է աշխարհում միգրացիոն շարժերի վերաբերյալ զեկույց, որում տեղ է գտել նաև Հայաստանը: Ըստ զեկույցի՝ մարդիկ Հայաստանից հեռանում են գործազրկության բարձր մակարդակի, սոցիալական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության, ինչպես նաև երկրում հեռանկարներ չտեսնելու պատճառներով: Արտագաղթի ծավալներով առաջատար երկրների ցանկում են նաև Պուերտո Ռիկոն, Յամայկան, Ալբանիան,
Կառավարությունը և UNICEF-ը կշարունակեն արդյունավետ համագործակցությունը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մանյա Հենրիեթ Ահրենսին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի և UNICEF-ի միջև համագործակցության ներկայիս ընթացքը և շնորհակալություն հայտնել Մանյա Հենրիեթ Ահրենսին ՝ դրանում ունեցած անձնական ներդրման համար: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվող և առաջիկա ծրագրերը: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ինտեգրված
Մանվել Գրիգորյան. «Էդ լուրեր պտտցնողները էշակ դերեվյաննի են»
«Ձեզնից մեկը չի պսակվո՞ւմ, գամ մի հատ պարեմ, ուրախանամ, տենաք ոնց եմ»”
Բազմակուսակցական Հայաստան – 3
Ներկայումս ԲՀԿ-ն այնքան երևելի ու երևացող է, որ շատերն արդեն սկսում են մոռանալ, որ սույն կուսակցությունը հիմնադրվել է երկրորդ նախագահ Քոչարյանի կամքով ու գիտությամբ: Բայց հիշողներից ոմոնք էլ համոզված են, որ սույն կուսակցությունը ժամանակին Քոչարյանի կամքով ու գիտությամբ հիմնադրվելով` արդեն որոշակիորեն դուրս է գտնվում երկրորդ նախագահ Քոչարյանի ազդեցության ոլորտից:
Արամ Սարգսյան. «Գազային ամբողջ պատմությունը եղել ու մնում է քաղաքական խնդիր». «Իրատես de facto»
Մաքսային միությանն անդամակցության որոշումը Հայաստանի գործող իշխանության սխալն է միանշանակ, և եթե այդ որոշումն արդեն իսկ սկսում է հարվածել տնտեսությանը, ևս մեկ փաստարկ է՝ ՄՄ-ից հրաժարվելու համար։
«Բոլոր նրանք, ովքեր կսեղմեն այդ համաձայնագիրը հաստատող կոճակը, համարվելու են պետական դավաճաններ»
Ակտիվիստները սակավաթիվ են եւ պասիվ: Նրանք ձեռքերին կա միայն «Ես չեմ ուզում լինել ստրուկ» ցուցապաստառը:
Պայթյուն` Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում
Դեկտեմբերի 20-ին, ժամը 09.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեկտեմբերի 19-ին ժամը 20.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում տեղի է ունեցել ջեռուցման գազի կաթսայի պայթյուն, ինչի հետևանքով 1963 թ. ծնված Գ. Մ.-ը ստացել տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Հրազդանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Արտակարգ իրավիճակների նախարարություն
Արա Պապյան. ՄԻԵԴ-ի որոշումը առաջին «ծաղիկն» էր, ճնշումները մեր դեմ դեռ նոր են սկսվելու. «Հայոց աշխարհ»
Կարծում եմ, այո, սա քաղաքական որոշում էր, եւ պատասխանն էր Հայաստանի այն քայլի, որ 3,5 տարի Եվրամիության հետ բանակցելուց հետո մեր երկիրը որոշեց փոխել իր ինտեգրացիոն ուղղությունը:
Հայաստանի վիճակն այնքան վատ է, որ… «Չորրորդ իշխանություն
Gallup կենտրոնը սոցիոլոգիական հետազոտություն է անցկացրել հետխորհրդային 11 երկրներում եւ պարզել, որ ամենաշատը Հայաստանի ժողովուրդն է ԽՍՀՄ փլուզումը բացասաբար գնահատում (66 տոկոս), եւ միայն 12 տոկոսն է համարում, որ դա դրական էր։ «ՉԻ» – Հիշեցնենք՝ պաշտոնապես ԽՍՀՄ-ը փլուզվել է 22 տարի առաջ, ու մոտավորապես այդ ժամանակ էլ Հայաստանի ժողովուրդը հանրաքվեի գրեթե հարյուր տոկոսանոց արդյունքով հռչակել
«Լույս» հիմնադրամը միավորում է աշխարհասփյուռ հայությանը` կրթական գերազանցություն խթանելով
Երևան—Ամեն ամառ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները մասնակցում են «Զարգացնենք Հայաստանը միասին» (ԶՀՄ) ծրագրին, որի ընթացքում նրանք կիրառում են ձեռք բերած գիտելիքները և հմտությունները` որպես մենթոր հանդես գալով երիտասարդների համար: «Լույսի» ուսանողները, մենթիները և «Լույսի» թիմը հավաքվում են քաղաքից դուրս որևէ վայրում` քննարկելու ԶՀՄ ծրագրի նախագծային առաջարկները և համայնքներում իրականացվելիք աշխատանքների համար թիմեր կազմելու: Այնուհետև ԶՀՄ ծրագրի
Վարդան Այվազյան. «Ոչ մեկը չի կարող ինձ մեղադրել հիմարության ու անխելքության մեջ». «Իրատես de facto»
Գիտե՞ք, անկեղծ ասեմ՝ ինձ կարող եք մեղավոր ճանաչել աշխարհիկ ցանկացած մեղքերի մեջ…. Դե, աշխարհիկ, էլի. ասենք՝ կաշառք եմ վերցնում։
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում չվավերացնել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված հակասահմանադրական համաձայնագրերը
Ազատ դեմոկրատներ կուսակցությունն անընդունելի և հակասահմանադրական քայլ է համարում ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև 2013թ. դեկտեմբերի 2-ին կնքված ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի, ինչպես նաև մյուս երկու համաձայնագրերի վավերացումը: Այս համաձայնագրերը ուղղակիորեն դեմ են Հայաստանի Հանրապետությանը և դրանցում կան մի շարք խիստ վտանգավոր կետեր: Մասնավորապես` ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի


















































