Օրվա լրահոսը

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով օդանավակայանի կլոր մասնաշենքի շուրջ ծագած խնդիրներին՝ ասաց, որ օդանավակայանի կլոր մասնաշենքի հետ կապված իրենց դիրքորոշումը հայտնել են մեկ տարի առաջ ու այն չի փոխվել. «Մեր ընկերությունը մասնագիտացված է օդանավակայանների կառավարման մեջ եւ մենք ունենք 40-ից ավելի օդանավակայան ու մեր կարծիքը

Նախարարը խոստացել է աջակցել Վենետիկի համալսարանի հայագիտության ամբիոնին

Արդեն չորս տասնամյակ Վենետիկի համալսարանում գործող հայագիտության ամբիոնն այժմ կարիք ունի պետական աջակցության: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց այդ համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոնա Հարությունյանը, ինքն այսօր հանդիպել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ, զրույցի ընթացքում քննարկվել է ամբիոնի խնդիրը: ԿԳ նախարարը խոստացել է ընդառաջել եւ հնարավորությունների սահմաններում օժանդակել: Հավելենք, որ Սոնա Հարությունյանը

Քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրերով վերականգնվել է 76 շքապատշգամբ

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում ավարտվել են վթարային շքապատշգամբների հիմնանորոգման 2013 թվականի համար նախատեսված աշխատանքները:  Այս տարի առաջնահերթության կարգով ամբողջությամբ վերակառուցվել և ամրացվել է 35 շենքի 76 պատշգամբ: Դրանց մի մասը, նախապես մշակված նախագծի համաձայն, վերականգնվել է մետաղական կոնստրուկցիաներով, մի մասը՝ քարով: Հիշեցնենք, որ շքապատշգամբները բնակիչների սեփականությունն են և դրանց հետ կապված

«Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի» վերաբերյալ քննարկում Թեհրանում

Դեկտեմբերի 15-ին Թեհրանի Հայ ակումբի սրահում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի («ՀՈՒՍԿ») համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ընդունած «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի» 65-ամյակին նվիրված միջոցառում:  Աշխատանքային այցով Թեհրան ժամանած Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն, իր գնահատանքի խոսքն ուղղելով միջոցառման կազմակերպման համար, նշեց. «Ցեղասպանությունը յուրաքանչյուր հայի ցավն

Ֆիլհարմոնիկի հոբելյանական տարեվերջը. Բարսեղ Թումանյան եւ Հովհաննես Չեքիջյան

ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, հավատարիմ մնալով Հայաստանի ֆիլհարմոնիկի՝ հայ դասական երաժշտարվեստը եւ ոլորտի գործիչներին մեծարելու և եւս մեկ անգամ հանրահռչակելու առաքելությանը, 2013թ. երաժշտական տարին ամփոփում են հայազգի երկու մեծանուն արտիստներին՝ Բարսեղ Թումանյանին և Հովհաննես Չեքիջյանին նվիրված հանդիսություններով: Դեկտեմբերի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա հայ հռչակավոր օպերային երգիչ (բաս), ՀՀ

«Չարենցն էլ կեղծանունով գրի` չեն կարդա». Ա1+

Գրողների միությունն ունի 500 անդամ, սակայն նրանցից շատերը գրականության հետ ընդհանրապես կապ չունեն։ Այս կարծիքին է «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը։ Նրա խոսքով՝ այս ամենը մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի համագումարին ձայն տան իրենց։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Բակուր Կարապետյանը առաջարկում է, որպեսզի միությունում մնան միայն իրական գրողները։ Նա խնդրի լուծում չի համարում

Փոխնախարարը չբացահայտեց, թե ովքեր են «փողոցային բախտագուշակները» (Տեսանյութ)

«Որոշ բախտագուշակներ, որոնց մեր գործընկերներից ոմանք կոչել էին Նոստրադամուսներ, բայց ես նրանց կոչում եմ փողոցային բախտագուշակներ կամ եղունգ նայողներ, գյուղական տերմիններով ժողովրդի մեջ օգտագործվում է էդպիսի բան. տարվա ընթացքում տարբեր գուշակություններ են անում արտադրության մասին` կաբինետներում նստած, կյանքից կտրված, որոնք ռեալ կյանքում ոչ մի անգամ չեն համապատասխանում իրականությանը»,-այսօր նման հայտարարություն արեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը,

ՀՀ գլխավոր դատախազի համար Վարչական դատարանի որոշումը փաստ է եւ ապացույց

Ընդդեմ գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման քաղաքացիական նախաձեռնության անդամ, հայցվոր Անի Կաղինյանը Վարչական դատարանի վճռի հրապարակումից հետո Aravot.am-ին ասաց. «Ճիշտն ասած, մենք ակնկալիք չունեինք, որ դատարանն այլ վճիռ է կայացնելու: Ուղղակի, ինչպես ՄԻՊ-ի զեկույցում հստակ գրված է` դատարանները անկախ չեն եւ գործում են Բաղրամյան 26-ի հովանու ներքո: Այսօր կոնկրետ այս դատարանը դա ապացուցեց: Մենք երեկ բաց

«Իշխանությունները ինքնագլուխ որոշել են» (Տեսանյութ)

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը կրկին պնդում է, որ հունվարի մեկից կիրառվող կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրումը արտագաղթի մեծ ալիք է բերելու: «Առանց այդ էլ արտագաղթի  խնդիրը չենք լուծել: Երիտասարդների նկատմամբ սա ուղղակի կեղեքիչ ու վաշխառուական մոտեցում է, որ իշխանությունները իրականացնում են: Ի՞նչ է նշանակում մարդիկ 5 տոկոս կուտակեն, որոնք այսօր նվազագույն անհրաժեշտ

Պարզաբանում է փոխնախարարը` վթարի հետևանքով վնասվածքներ ստացած շտապբուժօգնության բժշկի վերաբերյալ

Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած շտապբուժօգնության բժիշկ Արմեն Մկրտչյանի վիճակի և նրա բուժման հետ կապված լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների  առթիվ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը պարզաբանում է. «Իմ և «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի` նրան այցելելուց հետո առողջապահության նախարարությունը կազմակերպել է գլխավոր մասնագետների կոնսիլիումներ, խորհրդատվություններ ու քննարկումներ, իրականացվել են մի շարք հետազոտություններ։ Ավելին` նրա առողջական

Հեռացվում են տանիքներից կախված սառցալեզվակները

Մինչ համատեղ ուժերով կատարվող աշխատանքների ավարտը, խորհուրդ է տրվում խուսափել շենքերին անմիջականորեն հարող հատվածներով անցուդարձից:

«Ճամպրուկները լցրեք գաղափարներով եւ դեկտեմբերի 21-22-ին գնացեք օդանավակայան»

Սեդա Մուրադյանը նաեւ նշեց, որ նախորդ տարիների մի շարք գաղափարներ, որոնք չնայած չեն հաղթել մրցույթում, սակայն, արժանացել են մի շարք միջազգային կազմակերպությունների ուշադրությանը ու արժանացել դրամաշնորհների:

«Ադրբեջանահայերի դեմ կատարած կոտորածի 25-ամյա տարելիցի հետ կապված ոչ մի միջոցառում բացարձակ չի եղել իշխանության կողմից»

Մեզ մոտ չեն ցանկանում ադրբեջանական ազգանունները վերափոխեն հայկականի: Վա՞տ կլիներ, որ Ադրբեջանից հայերը գային և կարողանային իրենց ազգանունները դարձնել հայկական:

Այս տարի լոլիկը քիչ էր ցեցի պատճառով

Ըստ փոխնախարարի՝ ցեցն ազդել է նաեւ կարտոֆիլի արտադրության վրա:

Լյուդմիլա Սարգսյան. «Ապահով Հայաստանից մարդիկ մազապուրծ չեն փախչում»

«Ապահով Հայաստանից մարդիկ մազապուրծ չեն փախչում»,-այսօր «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա որպես վկայություն փաստեց այն, որ օրեցօր աճում է երկրից հեռացողների թիվը ու ահազանգ հնչեցրեց. «Սա ահազանգ է, որ մենք կորցնում ենք մեր երկիրը, անվտանգությունը և ժողովրդին»: Տիկին Սարգսյանը նշեց, որ ոչ մի հեռանկար

Ինչպե՞ս էր Արմեն Մովսիսյանը «Կալաբոկի հեքիաթը» պատմում խորհրդարանում (Տեսանյութ)

Այսօր գազի գնի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դիմելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին՝ ասաց, որ իր տպավորությամբ, պատգամավորների հարցերին պատասխանելիս նախարարը «Կալաբոկի հեքիաթը արեց`յա օտ բաբուշկի ուշոլ, յա օտ դեդուշկի ուշոլ…Ձեզ հարց են տալիս, է` դուք ասում եք`ես բանակցել են ԱԳ նախարարի հետ, էներգետիկայի, սրա, նրա…Ասում-ասում եք,

Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումները նոտարական վավերացմամբ են ներկայացվել դատարան

Հրանտ Բագրատյանին դատարան կանչելու իր միջնորդությունը, ըստ Սեդրակ Ասատրյանի, մերժվել է, հավանաբար, նրա կարգավիճակի հետ կապված:

Ինչո՞ւ է մասնավոր ընկերության պարտքը վճարում ՀՀ կառավարությունը

Նախարարը համաձայնեց, որ պարտքն առաջացել է երկու ընկերությունների միջև, բայց կառավարությունը թույլ չի տվել, որ գազի գինը բարձրանա. «Ասել է` մի բարձրացրեք, մինչև տեսնենք ինչ կլինի»:

Մարգարիտա Խաչատրյան. «Հակառակորդի կրակոցներից սպանված զինվորներն ավելի քիչ են, քան…»

Ինչ վերաբերվում է վիճակահանությամբ իրականացվող զորակոչին, ապա Մարգարիտա Խաչատրյանը նշում է, որ չնայած այն ծնողի ներկայությամբ է կատարվում, սակայն ծնողները կրկին նույն չափ անհանգստանում են, ինչպես նախկինում էր:

Արմեն Մովսիսյանի խորհուրդը ապարանցիներին`դանդաղ սիրեք ձեր կանանց (Տեսանյութ)

Հիմա սուրճը դնում են գազին, իջնում են գոմ, կովին խոտ են տալիս, գալիս են կնոջը մի անգամ սիրում են, երկրորդ անգամ են սիրում, այդ ընթացքում նոր սուրճը հասնում է եռման աստիճանին:

ՀՀ վարչական դատարանը մերժեց գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հայցը (Տեսանյութ)

Նախագահող դատավոր Կարինե Բաղդասարյանը՝ դատավորներ Մաթեւոսյանի, Միրզոյանի, Թովմասյանի, Դարբինյանի մասնակցությամբ, հրապարակեց որոշումը, ըստ որի՝ «Գրավոր ընթացակարգով քննելով վարչական գործն ըստ հայցի (ՀՀ նախագահի նախկին թեկնածու- Ա. Հ.) Անդրիաս Ղուկասյանի, Անի Կաղինյանի, Լուսինե Հովսեփյանի, Նանե Մինասյանի եւ Վահե Գեւորգյանի` ընդդեմ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, երրորդ անձ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 07.06.

Արմեն Մովսիսյան. «Ես հրաժարական չեմ տա»

Ազգային ժողովում գազի գնի համաձայնագրերի վերաբերյալ լսումների ժամանակ այսօր խորհրդարանում բավական ակտիվ էին ԲՀԿ-ական պատգամավորները: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանն էներգետիկայի նախարարին, իր գնահատմամբ, քաղաքական հարցեր ուղղեց: Պատգամավորն Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց՝ ով է գազի գնի վերաբերյալ բանակցությունների ձախողման պատասխանատուն: Նա նաև նկատեց, որ կառավարությունը գազի գնի և կուտակված 300 մլն դոլար պարտքի մասին տեղեկատվությունը հասարակությունից

Աշտարակի ԱԱԾ-ում սպառնացել են` «ընտանիքներդ կվերացնենք»

Ուշի գյուղում Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամներին վերջերս «անակնկալով» են դիմավորել: «Առավոտի» հետ զրույցում խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը պատմեց, որ իրենց հանդիպումը կազմակերպող անձը եւ գյուղապետը, ով այնքան է ոգեւորված եղել հանդիպումով, որ ցանկացել է նույնիսկ գյուղի ակումբի դահլիճը տրամադրել, հանդիպմանը ներկայացել են վախեցած: Մեկ օր առաջ նրանց «դաստիարակչական զրույցի» են կանչել ԱԱԾ Աշտարակի ներկայացուցիչները

Ցուցարարները մոտենում են Սահմանադրական դատարանին

Արդեն մի քանի հարյուրի հասնող ցուցարարները մոտենում են Սահմանադրական դատարանին՝ ճանապարհին իրազեկելով անցորդներին եւ կոչ անելով միանալ իրենց: «2014 թվականին էս իշխանությունները արդեն փայ են մտնելու մեր աշխատավարձին: Սա ջեբկիրություն է, կոչ ենք անում շահագրգիռ քաղաքացիներին միանալ մեզ, որովհետեւ դա ոչ միայն կենսաթոշակների ձեւով թալան է, այլեւ նոր թանկացումներ են սպասվելու»,- պահանջում են ցուցարարները: Նրանք

Արմեն Մովսիսյանի երկարաշունչ պատասխանը չբավարարեց Լեւոն Զուրաբյանին (Տեսանյութ)

Միգուցե մենք չէինք ուզում այդ ծախսի տակ մտնել, հանրային սեփականությամբ վճարել այդ պարտքերի համար, որ կառավարությունն ինքնագլուխ իր վրա է վերցրել: Մենք ինչի՞ հիմա պիտի պատասխան տանք ԱԺ-ի կողմից չարտոնված ձեր գործողությունների համար:

«Մենք՝ ազատամարտիկներս, մեկ սովորություն ունենք՝ աղոթում ենք Շուշիում»

Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը՝ համազգային ժողովի մասին Ազատության հրապարակում ամիսներ տեւած պայքարից հետո՝ նստացույց, հացադուլ, հանրահավաքներ, Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը հայտարարություն տարածեց, որ հրապարակային պայքարը ժամանակավորապես առկախում են: Ազատամարտիկների առաջիկա հավաքը կկայանա եկող տարի՝ փետրվարին: «Առավոտի» հարցին՝ ի՞նչ է նախատեսվում 2014-ի փետրվարին, փետրվարյան հատկապես ո՞ր օրը եւ ինչպե՞ս են պատկերացնում ազատամարտիկները իշխանություն

Կարմիր գծերի ոդիսականը–2

Այո, սիրելի ընթերցող, մենք՝ ես ու դու, ճիշտ էինք: Այլ կերպ լինել չէր էլ կարող: Չէր կարող Երեւանի քաղաքապետարանը մի քանի դիմումներից եւ մամուլի հրապարակումից հետո արգելակել իր բյուրոկրատական համակարգի պտույտը: Նման բան կարող է անել մտածող մարդ-չինովնիկը, իսկ եթե չինովնիկը ոչ թե մարդ, այլ ռոբոտ-չինովնիկ է, նա չի կարող նախապես տրված ծրագրից դուրս որեւէ

Չտեսնող մարդկանց համար Հայաստանում ընդամենը 1 լուսակիր կա

Հաշմանդամները պետք է մասնակցեն պետական-քաղաքական կյանքին Որեւէ երկիր չի կարող քաղաքացիական համարվել, եթե այնտեղ չեն հարգվում հաշմանդամ մարդկանց իրավունքները, եւ նրանց համար չկան պայմաններ: 2010 թվականի հոկտեմբերի 20-ից մեր երկրում ուժի մեջ է մտել հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիան: Դրանով մեր պետությունը պարտավորվել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալապես ներառել հասարակություն, ստեղծել արժանապատիվ կյանք վարելու

Կարճահասակը

Առաջ բավական միամիտ էի ու ինձ միշտ թվում էր, թե վերլուծաբանը նա է, ով կարողանում է կանխատեսել ապագան: Այսինքն՝ վերցնում է փաստերը, համադրում է դրանք ու եզրակացություն անում, որ Սեթոն ու Անուշիկը, որոնք 4 տարի տառապում են միմյանց նկատմամբ խորը եւ համապարփակ սիրով, ի վերջո կգնան եւ համապատասխան փաստաթուղթ կստորագրեն Արաբկիրի համայնքի Քաղաքացիական ակտերի գրանցման

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031