Օրվա լրահոսը
Բազմակուսակցական Հայաստան – 3
Ներկայումս ԲՀԿ-ն այնքան երևելի ու երևացող է, որ շատերն արդեն սկսում են մոռանալ, որ սույն կուսակցությունը հիմնադրվել է երկրորդ նախագահ Քոչարյանի կամքով ու գիտությամբ: Բայց հիշողներից ոմոնք էլ համոզված են, որ սույն կուսակցությունը ժամանակին Քոչարյանի կամքով ու գիտությամբ հիմնադրվելով` արդեն որոշակիորեն դուրս է գտնվում երկրորդ նախագահ Քոչարյանի ազդեցության ոլորտից:
Արամ Սարգսյան. «Գազային ամբողջ պատմությունը եղել ու մնում է քաղաքական խնդիր». «Իրատես de facto»
Մաքսային միությանն անդամակցության որոշումը Հայաստանի գործող իշխանության սխալն է միանշանակ, և եթե այդ որոշումն արդեն իսկ սկսում է հարվածել տնտեսությանը, ևս մեկ փաստարկ է՝ ՄՄ-ից հրաժարվելու համար։
«Բոլոր նրանք, ովքեր կսեղմեն այդ համաձայնագիրը հաստատող կոճակը, համարվելու են պետական դավաճաններ»
Ակտիվիստները սակավաթիվ են եւ պասիվ: Նրանք ձեռքերին կա միայն «Ես չեմ ուզում լինել ստրուկ» ցուցապաստառը:
Պայթյուն` Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում
Դեկտեմբերի 20-ին, ժամը 09.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեկտեմբերի 19-ին ժամը 20.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում տեղի է ունեցել ջեռուցման գազի կաթսայի պայթյուն, ինչի հետևանքով 1963 թ. ծնված Գ. Մ.-ը ստացել տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Հրազդանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Արտակարգ իրավիճակների նախարարություն
Արա Պապյան. ՄԻԵԴ-ի որոշումը առաջին «ծաղիկն» էր, ճնշումները մեր դեմ դեռ նոր են սկսվելու. «Հայոց աշխարհ»
Կարծում եմ, այո, սա քաղաքական որոշում էր, եւ պատասխանն էր Հայաստանի այն քայլի, որ 3,5 տարի Եվրամիության հետ բանակցելուց հետո մեր երկիրը որոշեց փոխել իր ինտեգրացիոն ուղղությունը:
Հայաստանի վիճակն այնքան վատ է, որ… «Չորրորդ իշխանություն
Gallup կենտրոնը սոցիոլոգիական հետազոտություն է անցկացրել հետխորհրդային 11 երկրներում եւ պարզել, որ ամենաշատը Հայաստանի ժողովուրդն է ԽՍՀՄ փլուզումը բացասաբար գնահատում (66 տոկոս), եւ միայն 12 տոկոսն է համարում, որ դա դրական էր։ «ՉԻ» – Հիշեցնենք՝ պաշտոնապես ԽՍՀՄ-ը փլուզվել է 22 տարի առաջ, ու մոտավորապես այդ ժամանակ էլ Հայաստանի ժողովուրդը հանրաքվեի գրեթե հարյուր տոկոսանոց արդյունքով հռչակել
«Լույս» հիմնադրամը միավորում է աշխարհասփյուռ հայությանը` կրթական գերազանցություն խթանելով
Երևան—Ամեն ամառ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները մասնակցում են «Զարգացնենք Հայաստանը միասին» (ԶՀՄ) ծրագրին, որի ընթացքում նրանք կիրառում են ձեռք բերած գիտելիքները և հմտությունները` որպես մենթոր հանդես գալով երիտասարդների համար: «Լույսի» ուսանողները, մենթիները և «Լույսի» թիմը հավաքվում են քաղաքից դուրս որևէ վայրում` քննարկելու ԶՀՄ ծրագրի նախագծային առաջարկները և համայնքներում իրականացվելիք աշխատանքների համար թիմեր կազմելու: Այնուհետև ԶՀՄ ծրագրի
Վարդան Այվազյան. «Ոչ մեկը չի կարող ինձ մեղադրել հիմարության ու անխելքության մեջ». «Իրատես de facto»
Գիտե՞ք, անկեղծ ասեմ՝ ինձ կարող եք մեղավոր ճանաչել աշխարհիկ ցանկացած մեղքերի մեջ…. Դե, աշխարհիկ, էլի. ասենք՝ կաշառք եմ վերցնում։
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում չվավերացնել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված հակասահմանադրական համաձայնագրերը
Ազատ դեմոկրատներ կուսակցությունն անընդունելի և հակասահմանադրական քայլ է համարում ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև 2013թ. դեկտեմբերի 2-ին կնքված ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի, ինչպես նաև մյուս երկու համաձայնագրերի վավերացումը: Այս համաձայնագրերը ուղղակիորեն դեմ են Հայաստանի Հանրապետությանը և դրանցում կան մի շարք խիստ վտանգավոր կետեր: Մասնավորապես` ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի
Արմեն Երիցյան. «Չեն ձգտում աշխատանք փնտրել ու իրենց հացը վաստակել ». «Ժողովուրդ»
Ես կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք առանց աշխատանքի են, կարող են, ասենք, նախարարներին ներկայացնել այդ ցանկը, ու այդ ցանկի հիման վրա մարդկանց տրամադրվեն աշխատանքներ։
Նոր տարվա մոտենալու հետ մեր սուպերմարկետները կորցնում են չափ ու սահման. «Ազգ»
Ինչքան պիտի ներսից դատարկված լինի ազգը, որ դրսի աղքատության ֆոնին տոննայով թանկարժեք զահրումար փորը լցնի, զկռտա ու մնացած օրն անցկացնի ոսկեզօծ զուգարանում…
Ինչո՞վ է պայմանավորված կոկորդիլոսի դեմ արշավը. «Հայկական ժամանակ»
Հայաստանում առաջին տարին չէ, որ ՏAՏ սուպերմարկետում Ամանորի առիթով դելիկատեսներ են վաճառվում՝ ապխտած կոկորդիլոս եւ այլն։ Սա արդեն ավանդույթ է։ Նախորդ տարիներին ՏAՏ-ն առաջարկել է նաեւ շնաձկան ֆիլե, ապխտած օձաձուկ եւ այլն։ Հանրությունը, սակայն, ավելի հանդուրժող էր այս երեւույթի նկատմամբ։ Իսկ այս տարվա կոկորդիլոսի դեմ արշավը, բնականաբար, պայմանավորված է երկրում օրեցօր ահագնացող սոցիալական խնդրով, աղքատությամբ
Քանի՞ անգամ է Պուտինի նման ասուլիս տվել Հայաստանի նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանը «Ժողովուրդ»
Իր արդեն հինգուկեսամյա պաշտոնավարման ընթացքում եղե՞լ է որեւէ դեպք, երբ նա պատասխանի միանգամից մի քանի տասնյակ տեղի եւ արտերկրի լրագրողների հարցերի, էլ չասած՝ սեփական քաղաքացիների ուղիղ հարցադրումներին։
Կոնգրեսից հեռացած կուսակցությունները ՀԱԿ-ից պահանջում են իրենց մասնաբաժինը. «Առաջին լրատվական»
Նախկինում ՀԱԿ դաշինքի մաս կազմող, ապա առանձնացված և նոր միավորում ստեղծած 5 կուսակցությունները՝ «Ժողովրդավարական հայրենիք»-ը, «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ»-ը, «Ժողովրդավարական ուղի»-ն, Հայաստանի կանաչների կուսակցությունը և «Մարդու իրավունքներ-96»-ը շարունակում են օրակարգում թողնել ՀԱԿ-ից իրենց մասնաբաժինը պահանջելու հարցը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԺՈւԿ նախագահ Մանուել Գասպարյանը՝ հավելելով, որ իրենք չեն փոխել մոտեցումն՝ առ այն, որ կոնսենսուսի
ՄԻԵԴ դատավոր Ալվինա Գյուլումյան. «Սա միակ հնարավոր ելքն է փակուղուց». «Հայկական ժամանակ»
Հատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ հարցազրույցից: – Տիկին Գյուլումյան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախօրեին բավարարել է թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեկի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։ Թուրք գործչին շվեյցարական դատարանը պատժել էր Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար։ Այս դեպքում կա՞ն քայլեր, որ պետք է ձեռնարկի հայկական կողմը ի դեմս սփյուռքի կառույցների։
Ինչո՞ւ քաղաքացիական հասարակությունը չի համախմբվում. Ա1+ (Տեսանյութ)
Մենք ապրում ենք պատերազմական իրավիճակում, երբ վարչախումբը կարծես թե պատերազմ է հայտարարել սեփական բնակչությանը: Այս համոզմանն է «Նախախորհրդարան»-ի անդամ Տիգրան Խզմալյանը, որը երկրի փրկությունը տեսնում է քաղաքացիական նախաձեռնությունների գործունեության մեջ: Հատկապես վերջին տարիներին քաղաքացիական նախաձեռնությունները քաղաքական ուժերից ավելի մեծ հեղինակություն ունեն եւ ստանձնել են նրանց գործառույթները` կարծում է նա. «Մենք չունենք պետություն ու կուսակցություններ, ահա,
Շտապեք, Ձմեռ պապիները վերջանում են. «Հրապարակ»
««Փոքրիկներին պետք է կարողանանք համոզել, վստահեցնել, որ սովորական մարդ չես, այլ Ձմեռ պապ»,- ասաց Ձմեռ պապը՝ կատակելով, որ երեխաները եթե չվստահեցին, մորուքը կպոկեն, եւ կհայտնվի ծիծաղելի իրավիճակում։
Երեկո՝ նվիրված Պարիս Հերունու հոբելյանին
Դեկտեմբերի 17-ին ռադիոֆիզիկայի, ռադիոինժեներության և ռադիոաստղագիտության ոլորտների ականավոր գիտնական, աշխարհի մի շարք ակադեմիաների և միջազգային ընկերությունների անդամ, Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարիս Հերունին կդառնար 80 տարեկան։ Դեկտեմբերի 19-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Պարիս Հերունու հոբելյանին։ Ներկա էին Հերունու հարազատները, աշակերտները, գիտնականներ, հյուրեր։ Երեկոյի ընթացքում ներկայացվեցին Պարիս Հերունու գիտական գործունեությունն
Լիցկային կհանե՞ն «արխիվից». «Ժամանակ»
Գլխավոր դատախազի և ԱՄՆ դեսպանի հանդիպումը եղել է մի քանի օր առաջ: Պարզվում է, որ բոլորը մոռացել են, իսկ ահա «միջազգային հանրությունը» ուշադրության կենտրոնում է պահում և հետաքրքրվում այդ գործով: Սա իսկապես ուշագրավ հայտարարություն է, որը երևի թե արժանի էր ավելի մեծ ուշադրության: Ինչու է միջազգային հանրությունը այդպես հետևում գործին, ինչ խնդիրներ կան այստեղ, ինչով
ՀՀ վարչական դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու հայցադիմումը
2013 թ. դեկտեմբերի 4-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացավ ՀՀ վարչական դատարանի կայացրած որոշումը՝ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի գործողությունները ոչ իրաչափ ճանաչելու մասինհայցադիմումի վերաբերյալ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչական դատարան էր ներկայացրել հայցադիմում, պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշումը: ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց ներկայացված հայցը
ԲՀԿ-ն միանալու է կառավարությանն անվստահություն հայտնելու ՀԱԿ նախաձեռնությանը. «Հրապարակ»
Միանալո՞ւ են ՀԱԿ նախաձեռնությանը, թե՞ ոչ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը՝ երեկվա դրությամբ դեռ անորոշ էր։ ՀՅԴ-ից պատգամավոր Աղվան Վարդանյանը մեզ հայտնեց, որ քաղաքում չեն եղել, դեռ չեն քննարկել, ինչը, ամենայն հավանականությամբ, կանեն այսօր առավոտյան՝ ֆրակցիայի նիստում։ ԲՀԿ-ն նույնպես չի քննարկել, բայց խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը չխուսափեց իր կարծիքը հայտնելուց. «Գիտեք, քննարկել եւ դիրքորոշում հայտնելը, այդ
Իմ հայտարարությունը չնչին մասն էր, ես դեռ շատ բան ունեմ ասելու. Արման Մկրտումյանի եղբայր. NEWS.am
Իմ հրապարակումը ոչ մի կապ չունի իմ կնոջ հայցադիմումի հետ, իմ հրապարակումը կապ ունի միայն Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի հետ, որտեղ հստակ նշված է կաշառքների չափը եւ իմ հայտնած ապացույցները կապված են միայն դրա հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի եղբայրը՝ Ռուբեն Մկրտումյանը: Իսկ ինչ վերաբերում է դատական
ԴԱՍԱՐԱՆՈՒՄ
ԸՆԿԵՐ ՄԱՐԳՈ.- Երեխաներ, մի հադըմ հային ի՞նչըղ կըսեն: ՎԱՐԴԱՆԻԿ.- Հայ: ԸՆԿԵՐ ՄԱՐԳՈ.- Իսկ մի քանի հայի՞ն ինչըղ կըսեն: ՎԱՐԴԱՆԻԿ.- Հայհա՜յ:
Հայաստանի հազարամյակների ուղին՝ բաշկիր քաղաքական գործչի չափածո մատուցմամբ
Դեկտեմբերի 17-ին Մոսկվայում, «Նորություններ» գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած «Հայաստան. հազարամյակների ուղի» հեռուստակամուրջը, որի ընթացքում ներկայացվեց ՌԴ Դաշնային Խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի համանուն գիրքը, նման կարգի միջոցառումներից տարբերվեց լսարանի կողմից հեղինակի նկատմամբ հատուկ ջերմությամբ և նույնիսկ հուզիչ երախտագիտությամբ: Ներկայացնելով ռուսաստանցի սենատորի եռահատոր ուսումնասիրությունը, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նշեց, որ Ռաֆայիլ Զինուրովի աշխատանքը հանդիսանում
Վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Աշտարակի, Ջաջուռի, Աշոցքի, Կոտայք, Դիլիջանի, Սիսիանի,Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 7:00
Դավադրությունների տեսությունը՝ հակամարտությունների հիմքում
Հարավային Կովկասի անվտանգությանն ու համագործակցությանը վերաբերող միջազգային կոնֆերանսի մասնակիցները, ի թիվս այլ թեմաների, «ձեռքի հետ» անդրադառնում էին նաեւ մի այսպիսի հարցի՝ հիմնավո՞ր է արդյոք «դավադրությունների տեսությունը», ամեն ինչի հիմքում ջհուդամասոնական կամ անգլոսաքսոնական դավադրություններ փնտրելը, թե՞ ոչ: Դավադրությունների տեսության վառ կողմնակիցներից էր Սահմանային համագործակցության ասոցիացիայի (ՌԴ) վերլուծաբան Անդրանիկ Դերենիկյանը: Նա, մասնավորապես, անգլոսաքսոնական դավադրություն էր տեսնում Ուկրաինայում
«Ազատություն» ռ/կ․ Ջեյմս Ուորլիք․ «Մինսկի խումբը պետք է բաց լինի, մենք պետք է լսենք, թե ինչ ասելիք ունի ժողովուրդը»
Ադրբեջան, Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած տարածաշրջանային այցից հետո Մինսկի խմբի համանախագահը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին: «Ազատություն»․ – Շնորհակալություն, պարոն դեսպան, այս բացառիկ հարցազրույցին համաձայնելու համար: Եվ առաջին հարցը ուղղակիորեն վերաբերում է վերջին շրջանի Ձեր գործունեությանը: Դուք հանդիպեցիք երկու նախագահների հետ և Դուք մաքոքային դիվանագիտություն եք վարում, գնում
Այգեպարում դեռ «պլանը օրենք է, կատարումը՝ պարտադիր, գերակատարումը՝ պատիվ»
Նախկինում հզոր գործարաններն անգործության են մատնվել
«Արարատն» ու «Մեդիան» տարին եզրափակեցին հաղթանակներով
«Փլեյ սիթիում» կայացավ ինտերնետ բոուլինգի 2013 թվականի վերջին միջազգային խաղը, որում Երեւանի «Արարատ» եւ «Մեդիա» թիմերի մրցակիցները Վլադիմիր քաղաքի «Ցենտրոբանկ» եւ «Վլադիմիրի առյուծներ» թիմերն էին: «Արարատը» անհատական պայքարում «Ցենտրոբանկին» հաղթեց 4:2, թիմայինում՝ 8:0 եւ ընդհանրուր հաշվարկում՝ 12:2 հաշվով: Տարին հաղթանակով ավարտեց նաեւ նորաստեղծ «Մեդիան»: «Վլադիմիրյան առյուծների» հետ անհատական պայքարն ավարտվեց երեւանցիների առավելությամբ՝ 4:2: Թիմային պայքարում


















































