Օրվա լրահոսը

ԼՂՀ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ընտանիքի անդամները վթարի են ենթարկվել

shamshyan.com․ Այսօր` օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի բնակիչ, 61-ամյա Կարեն Ղարիբյանը, վարելով «Միցուբիշի» մակնիշի 32 00 978 համարանիշի ավտոմեքենան, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ-ին նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդը եւ ավտոմեքենայում գտնվող

«Բանը այս վիճակին չպիտի հասներ, որ ազատամարտիկները այս տեսակ հավաք կանչեին»․ Երվանդ Մանարյան

galatv.am. Ազատության հրապարակում մեկնարկել է ազատամարտիկների հրավիրած հերթական հանրահավաքը: Մինչ մեկնարկը «Վճարելու ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության որոշ երիտասարդներ հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք իրենց աջակցությունն են հայտնում ազատամարտիկներին: «Թև ու թիկունք մեր հերոսներին»,- վանկարկել են ազատամարտիկները: Ազատության հրապարակում, ըստ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի, իրենք ոչ թե պետք է հանրահավաքներ իրականացնեն, այլ քննարկումներ կազմակերպեն և

Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք է անում՝ քաղաքական գնահատականներ տալու

Շուտով կսկսվեն Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքները:

AFP. «Ռուսաստանը մերժել է Սաուդյան Արաբիային Սիրիայի հարցում»

Ռուսաստանը մերժել է Սաուդյան Արաբիայի գործարքը, որով Ռուսաստանը այլևս չպիտի աջակցեր Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին: Հայտնում է «Ֆրանս պրես» լրատվական գործակալությունը: Հուլիսի 31 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել էր Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայության ղեկավար արքայազն Բանդար բին Սուլթանի հետ, ինչից հետո Մոսկվան և Էր Ռիադը շարունակում էի բանակցությունները: «Ամեն տարի Բանդար բին Սուլթանը հանդիպում

«Ես արգելել եմ, որ այդ հատվածում «Տեխնոման» ընկերությանը որեւէ բան անի»

Համայնքի ղեկավարն ու բնակիչները՝ Լիճքում կատարվողի մասին

Միացեք մեր պայքարին. Կոչ Լիճք գհուղի բնակչությանը

Սիրելի լիճքեցիներ, առանց ժողովրդի մեծամասնության կարծիքը հարցնելու օրենքով սահմանված կարգով նախնական լսումների գյուղապետարան ներկայացված «Տեխնոման» ՍՊԸ-ի կողմից Լիճքի ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրի (մեզ համար սրբավայր համարվող Չայիրենրի ԹԹՈՒ ՋՐԻ) նախագծային փաստաթղթերը հաստատվել են: Երբ նախաձեռնող խմբի կողմից օգոստոսի 7-ին Չայիրի Թթու ջրի մոտ հրավիրվեց համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը, որպեսզի կամ միանա մեր պայքարին կամ էլ

Արգելվել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից արտադրվող մի քանի արտադրատեսակների արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի 2013 թվականի հուլիսի 23-ի թիվ 433-Ա հրամանի հիման վրա «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «քամած մածուն», «մածուն 3.2%», «կաթ պաստերացված», «թան», «կաթնաշոռ 2%», «կաթնաշոռ 9%», «թթվասեր» արտադրատեսակներից 2013 թվականի հուլիսի 29-ին կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի արձանագրության՝

Jazz Journal. Լենա Շամամյանի համերգը Ստամբուլում հիշեցնում էր խայտառակ անցյալը

«Ջազ ջուրնալ» հանդեսն անդրադառնալով այս տարվա Ստամբուլի ջազային փառատոնին, որը 1994թ. սկսած անցկացվում է ամեն տարի հուլիսի առաջին կեսին, գրում է նաև սիրիահայ երգչուհի Լենա Շամամյանի ելույթի մասին: Հուլիսի 18-ին Յըլդըզ պալատում տեղի ունեցած համերգը հանդեսն այսպես է նկարագրում`այս սիրիահայ երգչուհու համերգը, որի ընտանիքը 1915թ. փախել էր Թուրքիայից, լցրել էր պատմական մթնոլորտով, որը ստիպում էր

Հատուկ քննչական ծառայությունը հաղթեց դատարան չբերված դատապարտյալին

Թե ինչպես ավարտվեց դատապարտյալի ինքնասպանության փորձը

Պուտինը՝ Սաակաշվիլիին․ «Մենք չենք փոխանակում ձեր տարածքները ձեր աշխարհաքաղաքական կողմնորոշումների հետ»

Azatutyun.am.  Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հինգ տարվա վաղեմության բացահայտումներ է արել՝ խոսելով դեռ պատերազմից առաջ ռուս-վրացական հարաբերությունների աճող լարվածության, պատերազմի ու այն կանխելու իր գործադրած ջանքերի մասին: Նա ասել է, որ իր ջանքերը արդյունք չեն տվել, քանի որ Ռուսաստանի ղեկավարները պատրաստվում էին պատերազմի՝ նպատակ ունենալով ոչնչացնել Վրաստանը: Ըստ Սաակաշվիլիի՝ պատերազմը հնարավոր էր կանխել

Անհիմն ամբաստանելու և սուտ մատնություն կատարելու փաստով ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ

2013 թվականի հուլիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է ՀՀ Լոռու մարզի դատախազությունից քաղաքացիների ընդունելության վերաբերյալ կազմված արձանագրությունը՝ համաձայն որի սթ. հուլիսի 22-ին Լոռու մարզի դատախազությունում ընդունելության ժամանակ Լոռու մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորված մեղադրյալ` «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության Վանաձոր մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետ Կամո Աֆիցերյանի կինը՝ Լիանա Խառատյանը, և վերջինիս հայր Վլադիմիր Խառատյանը հայտարարել

Կապանում հասարակական տրանսպորտի սակագնի թանկացում չի սպասվում

Կապանում գործող հասարակական տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու: Այս մասին այսօր Aravot.am-ին փոխանցեց Կապանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի փողոցային լուսավորության եւ ճանապարհատրանսպորտային ծառայության բաժնի պետ Աշոտ Ոսկանյանը: «Ո՛չ նման հայտ են ներկայացրել, ո՛չ էլ մենք թույլ կտանք ուղեվարձի թանկացում տեղի ունենա»,- նշեց պարոն Ոսկանյանը: Փաստորեն Կապանը Երեւանի օրինակին չի հետեւի եւ դժգոհությունների ալիք չի բարձրանա մարզկենտրոնում, համենայնդեպս, մոտ ժամանակներս:

5 հին ծիսակարգեր, որոնք անցկացվում եմ մինչ այսօր

1. Հանիբալիզմ Հնդկական Վարանասի քաղաքում բնակվող (Ագխորի Բաբը) ցեղը հայտնի է նրանով, որ ուտում է մահացածների մարմինները: Այս ցեղին պատկանող անձանց կարծիքով՝ մահը ամենամեծ վախն է և եթե ուտել մահացած մարդկանց մարմինները, ապա հնարավոր կլինի ձերբազատվել այդ վախից: 2. Ինքնախարազանում Ամեն տարի Շիա իսլամի հետևորդները անցկացնում են ինքնախարազանման ծիսակարգ, որի ժամանակ հիմնականում մտրակում են իրենց

«Մի շիշ արաղ բերեք». Նստացույցի մասնակիցներն արդեն ազատ են արձակվել ու կատակում են․ (Տեսանյութեր)

«Արա, դե էդքան խմել կլինի, որ դուք եք խմել»,- այս խոսքերով ու ծափահարություններով քաղաքապետարանի դիմաց կեսօրին ոստիկանություն տարված եւ քիչ առաջ ազատ արձակված 4 ակտիվիստներին դիմավորեցին նրանց ընկերները: «Մի բան պայթեցրեք, խմենք»,- կատակեց Գոռ Առաքելյանը: Հիշեցնենք, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պնդում էր, որ ոստիկանները նրանցից ոգելից խմիչքի հոտ են առել ու հենց դրա համար

«Մենք հզոր բանակ ունենք, պատերազմի ժամանակ պատրաստ եմ գնալ ֆոտոնկարներ անելու». Սոսե Մուրադյան

«Երբ սահմանին հակառակորդի կողմից կրակոց է արձանագրվում, շատ լրագրողներ առանց իմանալու, թե ինչ զենքից է դա եղել, աղմուկ են բարձրացնում: Քանի որ մենք հակամարտող կողմ ենք, պատերազմական գոտում ենք, շատ դեպքերում լրագրողների ձեռքով, ովքեր թերի են տիրապետում ոլորտին, աղավաղված ինֆորմացիա է հաղորդվում հանրությանը: Ըստ իս՝ լրագրողը, ով գրում է ռազմական թեմայով, պիտի գոնե տարրական բաներին

Շիրակի մարզի դատախազը վստահեցնում է, որ 60-ամյա կինը իրեն վարկաբեկում է (Տեսանյութ)

Նա միտումնավոր նման իրավիճակներ է ստեղծում ինձ վարկաբեկելու համար, հիմա էլ խմբագրություններին է դիմում, կայքերն էլ առանց պարզաբանելու, թե ի՞նչ վարքագիծ է դրսևորել այդ կինը, առանց ինձ լսելու պատմություններ են գրում:

Սուրիկ Խաչատրյանի մասին հրապարակումները երեկ են «վերահասցեագրվել»

Հատուկ քննչական ծառայության պետի մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը` ի պատասխան օգոստոսի 5-ի հարցման`տեղեկացրել է, որ փաստաբան Հայկ Ալումյանի գրությունը` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին մամուլի հրապարակումներով, ՀՀ գլխավոր դատախազությունից երեկ է վերահասցեագրվել ՀՔԾ-ին, եւ որ «այս պահին այն քննարկման փուլում է»:   Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Դոլարի փակման գինը՝ 406.5 դրամ

Օգոստոսի 8-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.5 դրամ:   NASDAQ OMX Armenia

«Կառավարության վրա ամենաազդեցիկ միջոցը ճնշում գործադրելն է»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ նոր ուսումնական տարվա սկզբից Հայաստանի մի շարք պետական բարձրագույն ուսումնական հաստատութոյուններում վարձավճարները կտրուկ կբարձրացվեն: Օրինակ՝ Երևանի պետական համալսարանում ուսման վարձավճարը բակալավրի 59 մասնագիտությունների համար բարձրացել է 100 000 ՀՀ դրամով, իսկ մագիստրատուրայինը` 20-ինը 100 000-ով: Ներկայումս մայր բուհում ուսման նվազագույն վարձավճարը 400 000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 800.000: Սակայն թանկացումը միայն

Ստորագրահավաք ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի. մեկնաբանում է Վահագն Խաչատրյանը

«Ես` Հայաստանի Հանրապետության Քաղաքացիս, միանում են ներկայացված դատական հայցին ընդդեմ Լևոն Տեր Պետրոսյանի, առ այն, որ նա 1995թ-ին կեղծելով սահմանադրական հանրաքվեն ժողովրդից խլեց իշխանությունը». այս օրերին նշված բովանդակությամբ ստորագրահավաք է իրականացվում ՀՀ քաղաքացիների շրջանում: Aravot.am-ը ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ ինչպե՞ս  է գնահատում այս ստորագրահավաքի իրականացումը և ի՞նչ քայլեր են նախաձեռնելու: Պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Իշխանությունը ժողովրդի

Star Tribune. Գաֆեսջյանի նախկին օգնականը մեղադրվում է միլիոնավոր դոլարներ յուրացնելու մեջ

Ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆեսջյանի նախկին օգնականի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել` «West Publishing» ընկերությունում, որի գործադիր տնօրենը Գաֆեսջյանն էր, իր նախկին գործատուից միլիոնավոր դոլարներ յուրացնելու համար: Հայտնում է «Սթար տրիբուն» լրատվականը: Երկուշաբթի Մինեապոլիսի դատարան է ներկայացվել Ջոն Ուոթերսը դեմ մեղադրականը, այն պարունակում է փոստային ծառայության միջոցով իրականացրած խարդախության 4 կետ, հաշվեհամարներով իրականացրած խարդախության 16 կետ, հարկերից

Մեր իշխանավորները նախկին «կագեբեիշնիկներ» են և մարդու իրավունքների նկատմամբ վերաբերմունքը ժառանգել են ԽՍՀՄ-ից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽ ավելի քան 10 անդամ երկրների 23 պատվիրակներ բոլոր քաղաքական խմբերից միջնորդություն են ներկայացրել «Զանգվածային գաղտնալսումը Եվրոպայում» խորագրով բանաձևի ընդունման համար: Այն քննարկման կդրվի օգոստոսի 31-ին: Aravot.am-ի հետ զրույցում իրավապաշտպաններն անհրաժեշտ համարեցին նման նորմերի գոյությունն ու կիրառությունը և իրենց մտահոգությունը  հայտնեցին այն մասին, որ ՀՀ-ում դեռ շարունակվում է գաղտնալսումը սովորական երևույթ

Օսիպյանը պնդում է՝ բերման ենթարկված ակտիվիստները խմած են եղել (Տեսանյութ)

Ինչպես Aravot.am-ին ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ավելի վաղ քաղաքապետարանի դիմացից ոստիկանություն տարված 4 ակտիվիստներից ոստիկանները ոգելից խմիչքի հոտ են առել: Թեեւ այս պահին ակտիվիստներին ստուգման են տարել, պարոն Օսիպյանը պնդում է, որ ոստիկանները ակտիվիստների պահվածքից էլ են նկատել, որ նրանք սթափ վիճակում չեն եղել:  Պարոն Օսիպյանը նաեւ ասաց, որ քիչ առաջ ոստիկանության Կենտրոնի բաժին

Գրողը, որ նաեւ հավաքարար է

Հայաստանի գրողների միության անդամ, 4 գրքերի հեղինակ Գոհար Նիկողոսյանը հավաքարար է «Տաշիր պիցայում»: Aravot.am-ի հետ զրույցում, պատկերավոր  պատմում է, թե դրանից առաջ մի 300 տեղ էլ նույն գործով է զբաղվել: Գոհարը գրում է պատմվածքներ, իր խոսքով,  շատ «մերկ» գրականություն՝ առանց ավելորդ պաճուճանքների, դրա համար էլ ամեն մեկը չէ, որ համաձայնում է տպագրել: Ապրում է Սարի

Թոմիկ Ալեքսանյան. «Աշխատում եմ գործս լավագույնս անել: Դա ինձ համար մեծ պատիվ է»

Որքան ես եմ տեղյակ, 20 տարի Հայաստանն ուզում է մասնակցել բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը: Հիմա սա առաջին առիթն է:

Հազարավոր առնետներ Իջեւանում գրոհում են

Ո՞վ պետք է վճարի առնետների ոչնչացման համար

Տիգրան Բարսեղյանը նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2013թ. օգոստոսի 8-ի N 4024-Ա  որոշումով Տիգրան Բարսեղյանը  նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն    

«Սթարի» գործով ժամանակավոր կառավարիչ. «Դեռ վաղ է խոսելը «Սթարի» ունեցած պարտքերից»

Սնանկ ճանաչված «Սթարի» պարտքերը դեռ պետք է հաշվեն, որ նոր հասկանան, թե ում որքան է պարտք:

«Տարածաշրջանում չկա Իրանին զսպող ուժ».Ս. Շաքարյանց

«Իրանի նոր նախագահն ավելի կոշտ քաղաքականություն է վարելու, քան Ահմադինեժադը: Եթե Սերժ Սարգսյանը Իրանի որոշակի հարցերին չպատասխանի, ապա անհասկանալի իրավիճակ կառաջանա»,-այս մասին «Փաստարկ» մամուլի ակումբում` անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին օգոստոսի 5-ից հետո, ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, չբացառելով, որ ԵՄ-ը Հայաստանից ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո կպահանջի իրականացնել հակաիրանական քայլեր, որն անհանգստացնում է Իրանին: «Անընդհատ ասում են` Հայաստանը

Ինչպես են բերման ենթարկել ակտիվիստներին (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Քաղաքապետարանի դիմաց այս պահին ավելի վաղ ոստիկանություն տարված նստացույցի մասնակիցներին են սպասում մի շարք ակտիվիստներ: Նրանցից Ռոբերտ Ամիրխանյանը Aravot.am-ին պատմեց քիչ առաջ ոստիկանության Կենտրոնի բաժանմունք տարված ակտիվիստ Միհրանի բերման ենթարկելու հանգամանքները: Նրա խոսքերով՝ Միհրանին բռնի ուժով տարել են՝ մեղադրելով մի ակցիայի մասնակցության մեջ, որը այսօր քաղաքապետարանի դիմաց է տեղի ունեցել: Քաղաքապետարանի դիմաց այսօր ակտիվիստները կարմիր

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930