Օրվա լրահոսը
Կառավարությունից պահանջում են հետ կանչել օրենքը
Այս պահին կառավարության շենքի դիմաց «Մենք դեմ ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքին» նախաձեռնության անդամները «ոչ պարտադիրին» վանկարկումներով կառավարությունից պահանջում են հետ կանչել օրենքը: «Ասում են՝ եղել են իրազեկումներ, հանրային քննարկումներ: Բայց ի՞նչ հանրային քննարկումներ: Այդ ինչ մի քանի հոգի է եկել եւ հանրության տեղը որոշել: Հանրությունը դեմ է այդ օրենքին: Կուտակային կենսաթոշակների պարտադիր
Անհրաժեշտ են արտագաղթը նվազեցնող լուրջ ծրագրեր
Նախօրեին ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց «ՀՀ մարզերը եւ Երեւան քաղաքը թվերով» հերթական զեկույցը։ Մամուլում անմիջապես հրապարակումներ հայտնվեցին, համաձայն որոնց մարզերում բնակչությունը մեկ տարվա ընթացքում նվազել է 3-17 տոկոսով: «Մամուլի հրապարակած թվերը չեն համապատասխանում իրականությանը: Մեր հրապարակած տվյալներով` բնակչության թիվը չի նվազել, հակառակը, ավելացել է: 2012-ի հունվարին բնակչության թիվը եղել է 3 միլիոն 21 400, 2013-ի
Փաստաբան Լուսինե Սահակյանին սպառնացած անձը պատասխանատվության չի ենթարկվի . «Փաստինֆո»
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ սպառնալիքների ու վիրավորական արտահայտությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է և գործով մեղադրյալ Ժորա Բդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել: Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից, մեղադրյալի համաձայնությամբ, Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ընթացող նախաքննության փուլում նրա նկատմամբ կիրառվել է համաներում
Մայրաքաղաքում տոնական օրերին խստորեն կարգելվի բացօթյա անօրինական առևտուրը
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության, վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների և Երևան քաղաքի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների հետ: Քննարկվել են մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքներում տնտեսվարող սուբյեկտների մասնակցությանն ու Ամանորին բացօթյա անօրինական առևտրի կանխմանն առնչվող հարցեր: Դավիթ Օհանյանը նշել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս
Մարտի են գնում թռուցիկները. «Չորրորդ իշխանություն»
«Սկսում ենք ինչպես տրանսպորտի, այնպես էլ այլ արդիական խնդիրների վերաբերյալ թռուցիկների բաժանման պարբերական ակցիաներ»: Այս մասին երեկ հայտարարել է «100 աստիճան» նախաձեռնությունը։ Նշենք, որ տարածվող թռուցիկներով նախաձեռնության անդամները բնակիչներին պատրաստվում են տեղեկացնել, օրինակ, այն մասին, որ մայրաքաղաքային տրանսպորտի թանկացման որոշումը չեղյալ չի ճանաչվել, այլ ընդամենը կասեցվել է։ «Քաղաքացիների անկախ հաշվարկները ցույց տվեցին, որ քաղաքապետարանի հաշվարկները
Մեկնել են Անթալիա՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու
Վարշավայում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնության ավարտից հետո նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը Անթալիայում կայանալու է աշխարհի թիմային առաջնությունը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի ազգային հավաքականը: Մեր ընտրանին նույն կազմով՝ Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Լ. Պետրոսյան, արդեն մրցավայրում է: Աշխարհի թիմային առաջնությանը մասնակցելու է 10 երկիր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մանվել Սարգսյան. «Լարվածությունն ինչի՞ համար պետք է թուլանա». «168 ժամ»
Ադրբեջանի համար այդ միջադեպերը, հրադադարի խախտումներն իրենց դիվանագիտության բաղկացուցիչ մասն են։
Մեղադրյալի մարմնի վրա վնասվածքներ են հայտնաբերվել
2013 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ քրեակատարողական հիմնարկ ընդունվելու ժամանակ մեղադրյալ Է. Վ.-ի մարմնի վրա առկա են եղել մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 117-րդ հոդվածի հատկանիշներով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազը հարուցել է քրեական գործ, որը նախաքննությունը
Քննիչը խոշտանգե՞լ է Վարդան Պետրոսյանին . «Փաստինֆո»
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին` տեղեկացնելով իր պաշտպանյալի նկատմամբ խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի դրսևորումների մասին: Ըստ «Փաստինֆո»– ի, խոսքը վերաբերում է նոյեմբերի 9-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստին Վարդան Պետրոսյանի ներկայությունն ապահովելուն: Այդ նպատակով, ինչպես նշում է փաստաբանը ՄԻՊ-ին ուղղված իր դիմումում, քննիչ Հայկ Հակոբյանն այցելել էր «Արթմեդ» բժշկական-վերականգնողական
Ի՞նչ կա թափ հաղորդելու տակ. «Ազգ»
Հետեւելով Վիեննայի հանդիպումից առաջ մերձքաղաքական անձանց հնչեցրած մի քանի կարծիքներին, ճիշտն ասած վերստին համոզվեցինք, որ մերոնցից հատուկենտ մարդիկ են տեղյակ լինում պահի շեշտադրումներից, իսկ մեծ մասի տեղեկացվածությունն առնվազն երկու չափ հնացած է: Առհասարակ` մեր քաղաքական դաշտում մի այնպիսի «սահմանադադար» է, ինչպես եւ հայ-ադրբեջանական սահմանին, որտեղ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող գնդակոծումներին «սահմանային անդորրը» խախտում են
Վիեննայի հանդիպումը ամերիկյան քաղաքականության մարտավարական հաջողությունն էր. «Հայոց աշխարհ»
Բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնումը ժամանակավորապես նվազեցնում է պատերազմի վտանգը, ապահովում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի շարունակումը
Շանթը դասական քաղբանտարկյալ է. «168 ժամ»
Հիշո՞ւմ եք «Զգուշացիր ւսվտոմեքենայից» կինոնկարը, որտեղ Դետոչկինը ֆորմալ առումով մեղավոր էր, բայց նաև անմեղ էր, քանի որ պայքարում էր հանուն հասարակության։ Թող ինձ Շանթը ների այս համեմատության համար, բայց ֆորմալ իմաստով նա գուցե մեղավոր է, բայց նա պայքարել է բոլորիս փոխարեն, ու հիմա բոլորը պետք է պայքարեն նրա ազատության համար։
Սեղմե՞լ է արդյոք Սերժ Սարգսյանը Իլհամ Ալիեւը ձեռքը. չի սեղմել, է, հետո՞. «Ազգ»
Բայց, պարզվում է, որ երբ հայկական լրատվամիջոցներն ասում են` «ձեռքսեղմում չի եղել», նկատի ունեն ոչ թե հանդիպման մեկնարկը, քանի որ այդ ժամանակ որեւէ լրագրող չի եղել սրահում, որպեսզի արձանագրի` ձեռքսեղմումը, այլ հանդիպման ավարտը:
Հովհաննես Սահակյանը` Լևոն Զուրաբյանին. «Ընդդիմությունը ինքնահաստատվելու խնդիր ունի»
«Երբ իրենք իրենց մեջ խնդիր ունեն, երբ ՀԱԿ-ում 5-6 պատգամավոր կա, ամեն մեկն իր ամբիցիաներն ունի, չեն կարողանում երկխոսել, ընդդիմադիր խմբակցություններն իրար մեջ խնդիր ունեն և խնդիրը կապում են իշխանության հետ, ուստի այստեղ իրականությունը ներկայացնելու խնդիր կա»:
Դրսում սուրճն էժանանում է, Հայաստանում՝ ոչ. «Ժողովուրդ»
Սուրճի միջազգային շուկայում վերջին 2 տարիներին գների աստիճանական իջեցում է արձանագրվել, օրինակ՝ արաբիկա սուրճի 1 ֆունտի (453 գրամ) դեկտեմբերյան բորսային արժեքն իջել է մինչեւ 1 դոլար (1 կգ-ն 2,2 դոլար) ինչը վերջին տարիների նվազագույն ցուցանիշն է։ Սակայն դա որեւէ կերպ չի անդրադարձել հայկական շուկայում վաճառվող սուրճի գնի վրա։ Իսկ թե ինչու, սուրճ արտադրող կամ ներկրող
«Ներքին կահավորումը՝ ղազախական աուլի մոտիվներով»։ «Հայկական ժամանակ»
Դրա հեղինակը ծանուցում է, որ վաճառվում է բնակարան Դիմիտրով փողոցում՝ վերանորոգված Մաքսային միության չափանիշներին համապատասխան. «Կահույքը՝ բելառուսական, իսկ կենցաղային տեխնիկան՝ ռուսական արտադրության:
Մահվան ելքով վրաերթ Երևանի Դավիթ Բեկի փողոցում
Նոյեմբերի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթ Բեկի փողոցում վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Բորիս Բիլյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայրաքաղաք Բրազիլիայում հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ: Ողջունելով ԱԺ նախագահին եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու եւ պաշտոնական այցով Բրազիլիա ժամանելու համար` պարոն Ալվեսը բարձր գնահատեց երկու երկրների բարեկամական կապերի ներկա մակարդակը եւ համոզմունք հայտնեց, որ ԱԺ նախագահի պաշտոնական այցը
Սպանություն Ջրվեժում. ոստիկաններն արագ բացահայտեցին հանցագործությունը
Նոյեմբերի 20-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ Բանավան թաղամասից բուժօգնության է տեղափոխվել 1996 թ. ծնված Կարեն Մարգարյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.45-ի սահմաններում, Ջրվեժի Բանավան թաղամասում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով Կ. Մարգարյանին պատճառել է
Արծվիկ Մինասյան. «Այո՛, ԱՊՊԱ-ն էլ է հակասահմանադրական». «Ժողովուրդ»
Եթե ժամանակին մի հակասահմանադրական քայլ արվել է, դա չի նշանակում, որ պետք է շարունակել։
Ավարտվեց «Վերադարձի» դասական երաժշտության 7-րդ փառատոնը
Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ «Վերադարձի» 7-րդ փառատոնի փակման համերգը: Համերգի ընթացքում դաշնակահար Վահագն Պապյանն և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարեցին Ս. Ռախմանինովի «3-րդ կոնցերտը դաշնամուրի համար» և Պ. Չայկովսկու «4-րդ սիմֆոնիան»: «Վերադարձի» դասական երաժշտության 7-րդ փառատոնը մեկնարկել էր հոկտեմբերի 29-ին: Փառատոնի ընթացքում տեղի են ունեցել վեց համերգներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Նրան մասնակցել են
Պայքարողներին «կուրացրել» է այն փաստը, որ 5% պետք է խնայեն. «Հրապարակ»
Ըմբոստանում են նրանք, ովքեր բարձր աշխատավարձ են ստանում՝ 500 հազար դրամ եւ ավելի, որոնք ամենաշատն են օգտվելու այս բարեփոխումներից։
«Էրեբունի» օդանավակայանը կդաոնա ռուսական ռազմակայանի սեփականությունը. «Հայկական ժամանակ»
Ակնհայտ է, որ սա մեր կառավարության նվերն է Վլադիմիր Պուտինին, նրա՝ դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարելիք այցելության առթիվ։
Էրազմուս Մունդուս կրթաթոշակային ծրագրին միացան Սլավոնական և Լեզվաբանական համալսարանները
Նոյեմբերի 20-ին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում կայացավ Էրազմուս Մունդուս կրթաթոշակային ծրագրի տեղեկատվական օրը: Միջոցառման ընթացքում կրթաթոշակի գործընկեր համալսարանի ներկայացուցիչներն ուսանողներին ներկայացրեցին ծրագրի ընդհանուր նկարագիրը և ընթացիկ ծրագրերը: Էրազմուս Մունդուս կրթաթոշակային ծրագիրը ձևավորվել է 2007 թվականին և ֆինանսավորվում է Եվրոպական կոմիսիայի Կրթական և մշակութային կազմակերպության կողմից: Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է ուսանողների ուսումը Եվրոպայում: Նրան կարող են դիմել
Ի՞նչն է իրականում եղել Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի պատճառը. «Ժամանակ»
«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: – Պարոն Բաղդասարյան, վթարի 3D մոդելավորված տարբերակն արդյո՞ք արդեն պատրաստ է: Երբ կտեսնենք այն: – Առաջինը ձեզ եմ փոխանցում: Խնդիրը կայանում է նրանում, որպեսզի մենք կարողանանք ամբողջությամբ մոդելավորել, մոդելավորման ժամանակ բախվել ենք նրան, որ չափսերը և դեպքի վայրի դրության արձանագրության մեջ նախանշված տվյալները, որոնք մենք վերցրել
Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը վերսկսվել է. «Հրապարակ»
Ինչ-որ տեղ սա աբսուրդ է, նոյեմբերի 13-ին հայտնում են նախաքննության ավարտի մասին եւ մի քանի օր հետո վերսկսում են։
Ինչո՞ւ Շանթ Հարությունյանը դատաբժշկական փորձաքննության չի ենթարկվել (Տեսանյութ)
Շանթին հոգեբուժարան են տարել, որպեսզի դատարանում չպատասխանեն այն հարցին, թե ինչպես է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ծեծել նրան: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ասում է. «Եթե Վլադիմիր Գասպարյանը հրաժարվի եւ ասի, որ նման դեպք չի եղել, ապա առաջանում է հարց՝ եթե պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարում են, որ Շանթն իրենց ասել է, որ նման դեպք
Աշոտ Աղաբաբյան. «Ամեն ինչ կանեմ, որ դուք վերանաք որպես լրագրող». «Հրապարակ»
Հատված հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հարցազրույցից: – Չե՞ք կարծում, որ աշխարհում բոլորովին այլ ստանդարտներ են գործում, օրինակ՝ միջին եվրոպացու աշխատավարձը 1000 դոլարից ավելի է, մեզ մոտ եկող տարի աշխատավարձի բարձրացում է նախատեսվում հուլիսի 1-ից։ – Հա, ի՞նչ ա եղել, տարբեր երկրներում տարբեր ժամանակներ են կիրառվել, հետո քեզ չի՞ թվում, որ դու ինձ արդեն շատ հարցեր
ՍԴՀԿ-ն կոչ է անում մասնակցել «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնին
Կոչ Համայն Հայութեան Սիրելի Հայրենակիցներ, Յառաջիկայ շաբաթ, Նոյեմբեր 28 ին պիտի կայանայ Հայաստանի Համահայկական Հիմնադրամի 16-րդ տարեկան հեռուստամարաթօնը՝ “Դէպի Արցախ” խօսուն նշանաբանով: Հեռուստամարաթօնի և անոր զուգընթաց այլ դրամահաւաքներէն գոյացած հասոյթը պիտի ուղղուի՝ մեր ժողովուրդի համար չափազանց կարևոր ռազմավարական նշանակութիւն ունեցող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի շինութեան: Արցախի հիւսիսային հատուածը Հայաստանին կապող այս զարկերակը ոչ միայն պիտի նպաստէ Արցախի
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ախ էսպես էլ գիժ ամիս, Մարդու հանգիստ չի տալիս: Առավոտը՝ պայծառ օդ, Իրիկուն՝ Շանթ ու որոտ:


















































