Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՔԾ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր դիմել է Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ ակնկալելով քննության առնել իր հայտարարությունն այն մասին, որ Շանթ Հարությունյանն իրեն անձամբ տեղեկացրել է, որ Կենտրոնի ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել անձամբ ՀՀ Ոստիկանության պետ Վ. Գասպարյանը եւ Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը:   Մանրամասն՝ կարդացեք այստեղ

«Սովետական մտավորականին պատասխանեց հակասովետական մտավորականը»

Aravot.am-ի հետ զրույցում այսօր նախկին քաղբանտարկյալ, ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Զորի Բալայանի հայտնի նամակին: Համեմատելով երկու օր առաջ Հայաստանում հեղափոխություն անող Շանթ Հարությունյանի հոր՝ Շահեն Հարությունյանի՝ ԱՄՆ նախագահին ուղղվելիք նամակի հետ , Ազատ Արշակյանն ասաց. «Սովետական մտավորականին պատասխանեց հակասովետական մտավորականը»: «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն էլ դիմելով Ազատ

Վարդան Օսկանյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության անդամ երկրների դեսպանորդների հետ

Այսօր Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական Միության անդամ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Լեհաստանի, Լիտվայի, Չեխիայի, Բուլղարիայի և Ռումինիայի դեսպանորդների հետ՝ նրանց խնդրանքով: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական Միության Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախաշեմին Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը և Եվրոպական Միության հետ հետագա հնարավոր համագործակցությունը: Եվրոպացի

Մագնուս Կարլսենը նաեւ թոփ- մոդել է աշխատում

Պարզվում է, որ շախմատի աշխարհի գահի հավակնորդ Մագնուս Կարլսենը շախմատից բացի, այլ նախասիրություն էլ ունի: Այս հետաքրքիր բացահայտումն արել է նորվեգացի գրոսմայստերի մենեջեր Էսպեն Ագդեստեյնը: Նա Հնդկաստանում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Կարլսենը սիրով նաեւ նորաձեւ հագուստների ցուցադրությամբ է զբաղվում, քանի որ դա իրեն դուր է գալիս: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կասպարովը կանխատեսում է Կարլսենի հաղթանակը

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը «Business Insider» հանդեսում խոսելով շախմատի աշխարհի գահի համար Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կարլսեն մրցամարտի մասին` վստահություն է հայտնել, որ հավակնորդը կնվաճի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: «Ես Կարլսենի հաղթանակի կողմնակիցն եմ, որովհետեւ նոր սերունդն արժանի է նոր չեմպիոն ունենալ», – նշել է Կասպարովը, որը մտադիր է Չեննայում լինել 3-րդ եւ 4-րդ պարտիաների ժամանակ,

Գագիկ Բեգլարյանին շնորհվեց «ԱՊՀ պատվավոր տրանսպորտայինի» կոչում և հուշամեդալ

Նոյեմբերի 6-ին ՀՀ ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ ազգային ժողովի և ՌԴ դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստը։ Նիստի համանախագահներն էին ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և ՌԴ դաշնային ժողովի սենատոր Նիկոլայ Ռիժկովը: Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը նվիրված էր Հայաստանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային ոլորտի խնդիրներին։ «Ռուսաստանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության բարելավման

Նախագահն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ մեր երկրի համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում անդրադարձ է եղել երեկ ստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության խորացման մասին հուշագրին և աշխատանքային խմբերի առաջին հանդիպման արդյունքներին, որը,

Մագնուս Կարլսենի մենեջեր Էսպեն Ագդեստեյն. «Իմ խնդիրը Կարլսենին թոհուբոհից հեռու պահելն է»

Նոյեմբերի 9-ին Չեննայում մեկնարկում է շախմատի աշխարհի թագի համար գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի եւ հավակնորդ, նորվեգացի Մագնուս Կարլսենի միջեւ մրցամարտը: Մեկնարկից երկու օր առաջ Կարլսենի մենեջեր Էսպեն Ագդեստեյնը «Thehindu.com»-ին տված հարցազրույցում խոսել է իր պարտականությունների եւ հավակնորդի նախասիրությունների ու բնավորության մասին: «Իմ խնդիրը Մագնուսին ընդհանուր թոհուբոհից հեռու պահելն է, որպեսզի նա կարողանա ամբողջովին

Գառնիկ Իսագուլյան. «Շանթը խախտել է օրենքը, բայց Շանթը մեղավոր չի»

«Ես ընդհանրապես հակված չեմ որեւէ ուժի կամ որեւէ կողմնորոշման վերագրել Շանթի գործողությունները»,- այսօր «Հայելի» ակումբում Շանթ Հարությունյանի կատարած հեղափոխության մասին իր տպավորությունները բարձրաձայնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ հիշելով «Զգուշացիր ավտոմեքենայից» հանրահայտ սովետական ֆիլմից մի դրվագ, երբ Դետոչկինի վերջին դատավարության ժամանակ Պոդբերյոզնիկովն ասում է. «Ճիշտ է, Դետոչկինը խախտել է օրենքը, բայց ինքը մեղավոր չի»:

Միքայել Մելքոնյան. «Ներքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ ներդրումները կրճատվել են» (Տեսանյութ)

Օտարերկրյա ներդրողները գալուց առաջ հաշվի են առնում քաղաքական իրավիճակն ու դատաիրավական համակարգի չկոռումպացված լինելը Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքոնյանից հետաքրքրվեց, թե մեր երկրի ներքաղաքական խառը իրավիճակը որքանո՞վ է ազդել օտարերկրյա ներդրումների վրա: Պարոն Մելքոնյանը, որը նաեւ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է, վերլուծելով իրավիճակը, նկատել է, որ ներդրումների անկման պատճառներից մեկն էլ եղել

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Դավիթ Սանասարյան եւ Տիգրան Քոչարյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի եւ բլոգեր Տիգրան Քոչարյանի «Դեմ առ դեմ» բանավեճը` նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածի եւ Շանթ Հարությունյանի հայտարարած հեղափոխության ճակատագրի շուրջ:  

Վահագն Խաչատրյանը գտնում է`իշխանության գործողությունների նկատմամբ վստահություն չկա

«Տնտեսական բյուջեն չի նախատեսում ներդրումներ եւ մասնավորն էլ չի պատրաստվում ներդրումներ անել ու այդ առումով տնտեսական աճի հեռանկարը վտանգված է: Այս մասին հրապարակավ խոսում է նաեւ վարչապետը, քանի որ երկու տարի է՝ արդեն ներդրումների ծավալները պակասում են: Ներդրումների համար անհրաժեշտ են խելամիտ օրենքներ, ցածր հարկեր եւ խաղաղություն»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:

Մաշտոցի պողոտայից ձերբակալված ակտիվիստը հացադուլ է հայտարարելու

Մաշտոցի պողոտայից նախօրեին ձերբակալված Ավետիս Ավետիսյանի մայրը՝ Լուսյա Մարտիրոսյանը, տղայի ընկերներից է իմացել որդու ձերբակալության մասին: Դեպքի օրը գնացել են ոստիկանություն՝ տեղեկություններ ստանալու, բայց նրանց չեն թույլատրել անգամ մոտենալ շենքին: Այսօր «Արմատ» ակումբում Տիկին Մարտիրոսյանն ասաց, որ որդին դեռ չունի փաստաբան, չեն կարողանում ճշտել՝ ով է քննիչը: Միայն երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջոցով Ավետիսը

Թունդ վիճաբանություն Գագիկ Շամշյանի` սպանությունը ֆիքսող լուսանկարների շուրջ (Տեսանյութ)

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի`27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարության ժամանակ թունդ վիճաբանություն ծագեց կողմերի միջև՝ Գագիկ Շամշյանի` սպանվածի ավտոմեքենայից արված լուսանկարների շուրջ: Սպանված երիտասարդի` ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի բակում պահ տված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան զննելուց հետո, ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանում հայտարարեց, որ դա չի կարող

Վահագն Խաչատրյան. «Անիմաստ է փորձել Սամվել Ալեքսանյանի հետ մրցակցել»

Այսօր «Հայացք» ակումբում ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն անդրադարձավ 2014 թվականի բյուջեին: Նա ասաց, որ Տիգրան Սարգսյանն անհաջողությունների մատնվելու համար երկու պատճառ է նշում. «Պատճառներից մեկը ներդրումների պակասելն է, որը իրենց գոյությունից բացի այլ բացատրություն չունի: Քանի իրենք կան, ներդրումներ Հայաստանում չեն լինելու»: Վահագն Խաչատրյանը ավելացրեց, որ Տիգրան Սարգսյանի մատնանշած երկրորդ պատճառը՝ չնախատեսված գազի եւ էլեկտրաէներգիայի

ՊԵԿ-ը խոստանում է մաքսային ընթացակարգերի ազատականացում

Այսօր Պետական եկամուտների կոմիտեի մաքսային վարչարարության ռազմավարության 2013-14 թվականի ծրագրին կառավարությունը հավանություն տվեց: Ըստ այս ծրագրի, ինչպես ներկայացրեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, մաքսային ընթացակարգերն են պարզեցվելու` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ՝ իրավաբանական: Ֆիզիկական անձանց կողմից փոստային եւ սուրհանդակային ծառայության միջոցով ներմուծվող ապրանքների կամ արտահանվող ապրանքների դեպքում մաքսային ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ, պարոն Միրումյանի ներկայացմամբ` քաղաքականությունը առավել

Գառնիկ Իսագուլյանի եւ Ազատ Արշակյանի բանավեճը չստացվեց

«1916 թվականի ռուս-թուրքական պայմանագրի դե՞մ եք, թե՞ կողմ: ՌԴ-ն այդ պայմանագրով պարտավորվել է թույլ չտալ Անտանտայի պետություններից որեւէ մեկը մուտք գործի Հայաստան: Քանի դեռ այդ պայմանագիրը չեղյալ չի համարվել, Շանթը եւ իր ընկերները պայքարելու են»,- այսօր «Հայելի» ակումբում խոսելով երկու օր առաջ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին`ասաց նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը: Նրա ընդդիմախոս, Ազգային անվտանգություն

Եվրոպական ստանդարտներով կմտնենք Մաքսային միություն (Տեսանյութ)

Եվրոպացիների Թվինինգ ծրագրով ներդրած եվրոչափանիշները ՄՄ-ում էլ մեզ պետք կգան

Երբ ոստիկանությունը դեռ միլիցիա է

Կարծում եմ՝ հասարակությունն արդեն հոգնել է համազգեստավոր շոումեններից Նոյեմբերի 5-ին Երեւանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ տեսանյութերը, որ առատորեն առկա են համացանցում, մեկ անգամ եւս փաստում են, որ ՀՀ ոստիկանություն կոչվող կառույցում միայն անունն է փոխվել, մեկ էլ՝ սադրանքի մասշտաբը: Այն իր էությամբ ու գործելակերպով մնացել է սովետական միլիցիա: Եթե առաջ աննկատ «պլան» էին գցում

Դիլիջանի աշխատատեղերը երեւանցիների՞ համար են

Մարզպետը նոյեմբերյանցի գործազուրկներին Դիլիջան է ուղարկում 2013թ. սեպտեմբերի 2-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը Նոյեմբերյանում քաղաքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ խոսելով գործազրկության մասին, հայտարարել է, որ մարզի Դիլիջան քաղաքում կան թափուր աշխատատեղեր, նոյեմբերյանցիները կարող են գնալ այնտեղ, աշխատել: «Առավոտի» թղթակիցը Դիլիջանի բնակիչներից բողոքներ է ստացել, որ Դիլիջանում նոր գործարկվող հիմնարկներում մեծամասամբ աշխատում են դրանց երեւանցի տերերի

Տիգրան Մուկուչյանի պատասխանը ԲՀԿ-ին

ԿԸՀ նախագահը՝ Արարատի ընտրությունների քարոզարշավի մասին «Եթե խախտվում է որեւէ մեկի իրավունքը, ապա վերջինս լիարժեք հնարավորություն ունի դիմելու եւ իր իրավունքները պաշտպանելու»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 10-ին Արարատ քաղաքում կայանալիք քաղաքապետի արտահերթ ընտրությունների քարոզարշավին: Հիշեցնենք, որ Արարատի քաղաքապետի մահից հետո այստեղ արտահերթ ընտրություններ նշանակվեցին: Ընտրություններում պայքարելու են ՀՀԿ-ի թեկնածու

Նշեցին Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 96-ամյակը (Տեսանյութ)

<Եվ պատահական չէ, որ 1920 թվականին հենց հոկտեմբերյան հեղափոխության ազդեցության տակ հայ ժողովուրդը տապալեց դաշնակցական կառավարությանը, որը երկիրը հասցրել էր աղքատության, հիվանդության, գործազրկության, սպանությունների եւ այլն»:

«Սա Ծառուկյան Գագոյի ու Գրիգորյան եղբայրների կռիվ է»

Արարատում քաղաքապետի պաշտոնի համար մղվող ընտրապայքարն այսպես են մեկնաբանում համայնքի բնակիչները: Այս կիրակի տեղի կունենան Արարատ քաղաքի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Հիշեցնենք, որ Աբրահամ Բաբայանի մահից հետո քաղաքը, որպես ժամանակավոր պաշտոնակատար, ղեկավարում է նրա տեղակալ Խաչիկ Մնացականյանը: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար ընտրապայքարի են դուրս եկել ՀՀԿ-ի եւ Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի «դաբրոն» ստացած Հայկ Հայկյանը

Ազատ Արշակյանը` հայ քաղաքական գործիչների մասին. «Առավոտյան եվրոպացի են, երեկոյան`եվրասիացի»

Հայաստանի անկախությունից հետո առաջին անգամ ազգային ազատագրական շարժում է սկսվում: Շանթը մի փոքր շտապեց, նյարդերից թույլ էր եւ այդ պատճառով էլ ես նրա կողքին չէի: Բայց, ազգային ազատագրական շարժում է սկսվում:

Օրենքի սահմանագիծը

Եթե տրանսպորտի ուղեվարձը հունվարի 1-ից դառնա 150 դրամ, դա կլինի քաղաքապետարանի սխալ, անարդար, չմտածված որոշում: Ես դրա դեմ կգրեմ ու կխոսեմ, գուցե կմասնակցեմ դրա դեմ կազմակերպվելիք խաղաղ (ընդգծում եմ՝ խաղաղ) ցույցերին, ես կփորձեմ մարդկանց տեղափոխել խմբագրության մեքենայով, ես կոչ կանեմ բոյկոտել այդ տրանսպորտը (ի դեպ, 60-ականներին այդպես էր Մարտին Լյութեր Քինգը պայքարում ռասայական խտրականության դեմ,

ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներն այցելել են ձերբակալվածներին. «Բռնության հետքեր չեն եղել»

panorama.am. Մարդու իրավունքերի պաշտպանի ազատազրկվածների հարցերով խորհրդականն ու արագ արձագանքման բաժնի աշխատակիցներն այցելել են բոլոր ձերբակալվածներին, այդ թվում և Շանթ Հարությունյանին: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը: «Խոսել են, զրուցել են նրանց հետ: Երեկ մեր աշխատակիցների այցելության պահին նրանց վրա բռնության հետքեր չեն եղել: Շանթ Հարությունյանի ու բոլոր 20 ձերբակալվածների հետ խոսել են,

«Դեմ առ դեմ»` Դավիթ Սանասարյան եւ Տիգրան Քոչարյան

Նոյեմբերի 7 -ին, ժամը 15.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի եւ բլոգեր Տիգրան Քոչարյանի «Դեմ առ դեմ» բանավեճը` նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածի եւ Շանթ Հարությունյանի հայտարարած հեղափոխության ճակատագրի շուրջ:  Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր

Արգիշտի Կիվիրյան. «Աբսուրդ է. ես եմ բռնության ենթարկվել, բայց իմ դեմ է քրեական գործ հարուցվել»

Արգիշտի Կիվիրյանի փոխանցմամբ` այս պահին բացի վերոնշյալ քրեական գործից իր դեմ կա հարուցված ևս 4 վարչական գործ:

ՀՀ ոստիկանության պատասխանը Նիկոլ Փաշինյանին

«Հայկական ժամանակ» օրաթերթը նոյեմբերի 7-ի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույց է հրապարակել, որտեղ ԱԺ պատգամավորը հայտարարում է, թե Շանթ Հարությունյանը ոստիկանության Կենտրոնական բաժնում բռնության է ենթարկվել ոստիկանության պետի և առաջին տեղակալի կողմից: Մերկապարանոց հայտարարություն՝ սադրանքի ու շանտաժի ավանդական «ձեռագրով», որը քաջածանոթ է մեր հասարակությանը: Նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան ոստիկանության Կենտրոնի բաժնում եղել են շուրջ չորս

«Մատաղիսի գործով» արդարացվածների բողոքի քննությունը հետաձգվեց

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում Դ.Խաչատրյան, Ն.Տավարացյան, Ս.Միքայելյան կազմով պետք է լսվեր «Մատաղիսի գործով» արդարացվածների՝ Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի եւ Ռազմիկ Սարգսյանի բողոքները: Դատավոր Ս. Միքայելյանի հիվանդության պատճառով նշանակված բոլոր նիստերը հետաձգվում էին, քանի որ այլ կազմով նիստ անելու հնարավորություն էլ չկար (երեկ նույն դատավորի հիվանդության պատճառով չհետաձգվեց դատական նիստը եւ «Միլանոյի գործով» բերված բողոքը քննվեց,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031