Օրվա լրահոսը
Նշեցին Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 96-ամյակը (Տեսանյութ)
<Եվ պատահական չէ, որ 1920 թվականին հենց հոկտեմբերյան հեղափոխության ազդեցության տակ հայ ժողովուրդը տապալեց դաշնակցական կառավարությանը, որը երկիրը հասցրել էր աղքատության, հիվանդության, գործազրկության, սպանությունների եւ այլն»:
«Սա Ծառուկյան Գագոյի ու Գրիգորյան եղբայրների կռիվ է»
Արարատում քաղաքապետի պաշտոնի համար մղվող ընտրապայքարն այսպես են մեկնաբանում համայնքի բնակիչները: Այս կիրակի տեղի կունենան Արարատ քաղաքի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Հիշեցնենք, որ Աբրահամ Բաբայանի մահից հետո քաղաքը, որպես ժամանակավոր պաշտոնակատար, ղեկավարում է նրա տեղակալ Խաչիկ Մնացականյանը: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար ընտրապայքարի են դուրս եկել ՀՀԿ-ի եւ Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի «դաբրոն» ստացած Հայկ Հայկյանը
Ազատ Արշակյանը` հայ քաղաքական գործիչների մասին. «Առավոտյան եվրոպացի են, երեկոյան`եվրասիացի»
Հայաստանի անկախությունից հետո առաջին անգամ ազգային ազատագրական շարժում է սկսվում: Շանթը մի փոքր շտապեց, նյարդերից թույլ էր եւ այդ պատճառով էլ ես նրա կողքին չէի: Բայց, ազգային ազատագրական շարժում է սկսվում:
Օրենքի սահմանագիծը
Եթե տրանսպորտի ուղեվարձը հունվարի 1-ից դառնա 150 դրամ, դա կլինի քաղաքապետարանի սխալ, անարդար, չմտածված որոշում: Ես դրա դեմ կգրեմ ու կխոսեմ, գուցե կմասնակցեմ դրա դեմ կազմակերպվելիք խաղաղ (ընդգծում եմ՝ խաղաղ) ցույցերին, ես կփորձեմ մարդկանց տեղափոխել խմբագրության մեքենայով, ես կոչ կանեմ բոյկոտել այդ տրանսպորտը (ի դեպ, 60-ականներին այդպես էր Մարտին Լյութեր Քինգը պայքարում ռասայական խտրականության դեմ,
ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներն այցելել են ձերբակալվածներին. «Բռնության հետքեր չեն եղել»
panorama.am. Մարդու իրավունքերի պաշտպանի ազատազրկվածների հարցերով խորհրդականն ու արագ արձագանքման բաժնի աշխատակիցներն այցելել են բոլոր ձերբակալվածներին, այդ թվում և Շանթ Հարությունյանին: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը: «Խոսել են, զրուցել են նրանց հետ: Երեկ մեր աշխատակիցների այցելության պահին նրանց վրա բռնության հետքեր չեն եղել: Շանթ Հարությունյանի ու բոլոր 20 ձերբակալվածների հետ խոսել են,
«Դեմ առ դեմ»` Դավիթ Սանասարյան եւ Տիգրան Քոչարյան
Նոյեմբերի 7 -ին, ժամը 15.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի եւ բլոգեր Տիգրան Քոչարյանի «Դեմ առ դեմ» բանավեճը` նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածի եւ Շանթ Հարությունյանի հայտարարած հեղափոխության ճակատագրի շուրջ: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր
Արգիշտի Կիվիրյան. «Աբսուրդ է. ես եմ բռնության ենթարկվել, բայց իմ դեմ է քրեական գործ հարուցվել»
Արգիշտի Կիվիրյանի փոխանցմամբ` այս պահին բացի վերոնշյալ քրեական գործից իր դեմ կա հարուցված ևս 4 վարչական գործ:
ՀՀ ոստիկանության պատասխանը Նիկոլ Փաշինյանին
«Հայկական ժամանակ» օրաթերթը նոյեմբերի 7-ի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույց է հրապարակել, որտեղ ԱԺ պատգամավորը հայտարարում է, թե Շանթ Հարությունյանը ոստիկանության Կենտրոնական բաժնում բռնության է ենթարկվել ոստիկանության պետի և առաջին տեղակալի կողմից: Մերկապարանոց հայտարարություն՝ սադրանքի ու շանտաժի ավանդական «ձեռագրով», որը քաջածանոթ է մեր հասարակությանը: Նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան ոստիկանության Կենտրոնի բաժնում եղել են շուրջ չորս
«Մատաղիսի գործով» արդարացվածների բողոքի քննությունը հետաձգվեց
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում Դ.Խաչատրյան, Ն.Տավարացյան, Ս.Միքայելյան կազմով պետք է լսվեր «Մատաղիսի գործով» արդարացվածների՝ Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի եւ Ռազմիկ Սարգսյանի բողոքները: Դատավոր Ս. Միքայելյանի հիվանդության պատճառով նշանակված բոլոր նիստերը հետաձգվում էին, քանի որ այլ կազմով նիստ անելու հնարավորություն էլ չկար (երեկ նույն դատավորի հիվանդության պատճառով չհետաձգվեց դատական նիստը եւ «Միլանոյի գործով» բերված բողոքը քննվեց,
«Շանթ Հարությունյանի ակցիան ձեւով խուլիգանական էր, բովանդակությամբ՝ ոչ» (Տեսանյութ)
Այսօր «Նոյյան Տապանի» մամուլի սրահում «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի կազմակերպած հերթական քննարկումը վերաբերում էր վերջին օրերին Երեւանում տեղի ունեցած հայտնի դեպքերին եւ մտավորականության դերին՝ հասարակության համար նման կարեւորագույն իրադարձությունների ժամանակ: Բնապահպան, ՀԽ անդամ Կարինե Դանիելյանի ձեւակերպմամբ. «Երբ մեզ լուրջ վտանգ է սպառնում, ինքնամաքրվում ենք, սկսում ենք իրար գնահատել, սիրել, միաբանվել, ինչպես 88-ին, մինչդեռ, երբ քիչ թե
«Արքայաձոր» ռեստորանային համալիրի դիմաց ՊՆ աշխատակիցը Chrysler-ով բախվել է կայանված Toyota-ին. կան վիրավորներ
shamshyan.com . Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր-Նորքի 2-րդ զանգվածի բնակիչ, 28-ամյա Արթուր Գրիգորյանը իր կողմից վարած Chrysler 300 մակնիշի 90 AM 101 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողատայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող թիվ 55 տան դիմաց, բախվել է աջ մայթին կայանված Նորք Մարաշի բնակիչ, 35-ամյա Վերոնիկա Սիմոնյանին
Սահմանվել է մաքսային ծառայության բարեփոխման ռազմավարությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014թթ. ծրագրին: Օրենսդրական, ինստիտուցիոնալ, մարդկային ռեսուրսների կառավարման, իրավակիրարկման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և այլ ուղղություններով իրականացվող բարեփոխման ընթացքում ի հայտ են գալիս բազմաթիվ խնդիրներ և առաջադրանքներ, որոնց լուծման ուղիները
Մարտունի-Վարդենիս ճանապարհին բախվել են «Մերսեդես» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ
Նոյեմբերի 6-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ: «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Նախնական տվյալներով Մյասնիկյան գյուղում հայտնաբերվել է պայթուցիկ սարք
Նոյեմբերի 7-ին, ժամը 11.14-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում նախնական տվյալներով հայտնաբերվել է պայթուցիկ սարք: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի՝ դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Բուլվարնի-Մարմարաշեն ճանապարհին նախնական տվյալներով հայտնաբերվել է պայթուցիկ սարք
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի՝ նոյեմբերի 7-ին, ժամը 11.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրիի Մուշ թաղամասին հարակից Բուլվարնի-Մարմարաշեն ճանապարհին նախնական տվյալներով հայտնաբերվել է պայթուցիկ սարք:
Դերասանության ժամանակը չէ
Վարդան Պետրոսյանը արտաքուստ հիվանդի տպավորություն չէր թողնում, հետազոտությունները վտանգավոր բան չէին հուշում, բայց իրավիճակին միտումնավոր դրամատիկ երանգ էր հաղորդվում։
Հովհաննես Սահակյան.«Ի՞նչ է, պատերա՞զմ են հայտարարում պետությանը»
Պատկերացրեք՝ ինչ քննադատություններ, ինչ բացասական արձագանքներ կլինեին ե՛ւ մեր քաղաքացիների, ե՛ւ միջազգային հանրության կողմից, եթե, Աստված մի արասցե, այդ գործողությունների հետեւանքով մարդիկ զոհվեին։
Ալեքսանդր Արզումանյանը` Շանթ Հարությունյանի քայլի մասին. «Ամեն ոք իր ոճն ու մոտեցումներն ունի»
«Մեր գործն է ուշադիր հետևել, որ կալանավորվածներից որևէ մեկի իրավունքները չխախտվեն, որ լինի բաց, թափանցիկ քննություն, որ հասարակության մեջ կասկած չլինի, թե ինչ-ինչ հարցեր են կոծկվում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումներին ` այսպես արձագանքեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Նա կարծում է, որ պետք է ամեն ինչ անել,
«Շանթ Հարությունյանն իրեն պահել է որպես նորմալ, արժանապատվություն ունեցող հայ տղամարդ»
Հայաստանի իշխանությունները ժողովրդին տասը տարի է՝ «մեր են քրֆում», ընդ որում, վերջին երկու տարիներին՝ ավելի ու ավելի լկտի բառապաշարով։ Շանթ Հարությունյանի նյարդերն էլ չեն դիմացել։ Մարդը պարզ ասել է՝ ձեռքիս տակ ինչ կա, վերցնելու եմ, գամ ձեզ խփեմ, ուզում եք՝ տեղում գնդակահարեք, բայց անձամբ ես այս նվաստացմանը էլ չեմ դիմանում։ Այսինքն՝ նա իրեն պահել է
Շանթի «հերոսացումը» ընդամենը կարող է այլ արկածախնդիրների ոգեւորվելու առիթ դառնալ
Ծիծաղելի, բայց հանրագումարում ահավոր տխուր էր տեսնել ոմանց քարոզչական սալտոները առ այն, թե ինչպես են կաշվից դուրս գալիս բոլորի աչքի առաջ կատարված այլանդակությունն ու անկարգությունը «խաղաղ երթ» բնորոշման մեջ ճխտելու համար: Ըստ այդմ, ինքնաշեն պայթուցիկները, մահակները, կտրող-ծակող իրը, քարերը «ինքնապաշտպանության առարկաներ» են: Փաստորեն «ինքնապաշտպան» պայթուցիկներ էր նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը բաժանում «նախագահականի վրա բենզինի շշեր
Մաշտոցի պողոտայից ձերբակալվածների հարցով զբաղվում են նաեւ ԱԺ-ում
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն աշխատում են նախօրեին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ձերբակալված երեք երիտասարդներին ազատ արձակելու ուղղությամբ: Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն Aravot.am-ին ասաց, որ դեպքի մանրամասները դեռ ուսումնասիրում են եւ հավաքում են տվյալներ ձերբակալված անձանց վերաբերյալ: Նրա տվյալներով, ձերբակալվածներից երեք երիտասարդ անցորդներ են
Մոսկվայում կողոպուտ կատարողին հայտնաբերեցին Գյումրիում
Նոյեմբերի 6-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի մոտից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1981 թ. ծնված Վարդան Ա.-ին, որը 2010 թ. հոկտեմբերի 25-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտ կատարելու մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Արագաչափերի բիզնեսը ո՞ւմ է հարստացնում
Արագաչափերի ու նկարահանող սարքերի «գործը» եկամտաբեր ու ոչ ռիսկային մի բիզնես է, որում մեկ անգամ ներդրում կատարելով՝ տեւական ժամանակ ապահովվում է շահույթը։ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որը պայմանագրային պարտավորություն է ստանձնել մինչեւ 2017թ. մոտ 9 մլն 849 հազար եվրոյի ներդրում իրականացնել, 25 տարվա պայմանագիր է կնքել, եւ ստացված տուգանքների 70%-ն ինքն է վերցնում՝ իր ներդրած գումարը
Շանթ Հարությունյանը քաղկալանավո՞ր է, թե՞ քրեական հանցագործ
Ո՞վ է Շանթ Հարությունյանը. քաղաքական գործի՞չ, թե՞ խուլիգան, ինչպե՞ս պետք է վերաբերվել Շանթ Հարությունյանին այսօր. որպես քաղկալանավորի՞, ով կալանավայրում է հայտնվել իր քաղաքական հայացքների և իշխանության դեմ ուղղված գործողությունների համար, թե՞ քրեական հանցագործի, ով Երևանի կենտրոնում իր մի խումբ կողմնակիցների հետ ծեծուջարդ է սարքել ոստիկանների հետ: Նրան փորձում են վարկաբեկել տարբեր միջոցներով. ներկայացնելով որպես նախկին
Ամեն ինչ բեմի վրա, բեմից դուրս՝ ոչինչ
Շանթ Հարությունյանի կազմակերպած դիմակներով երթի մասնակիցների ու ոստիկանների միջև երեքշաբթի Մաշտոցի պողոտայում բախման ու դրա պատճառահետևանքային կապերի մասին ունեմ իմ հստակ դիրքորոշումը, իմա՝ իշխանությունը մարդկանց հասցրել է անելանելիության դուռը, մի վիճակ, որը դրդում է հուսահատ քայլերի։ Երկրի ներկայիս օրհասական վիճակի փոփոխման ուղղված քաղաքացիական յուրաքանչյուր նախաձեռնություն այս առումով կարելի է հասկանալ։ Միանգամայն համամիտ եմ դեպքերի թարմ
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ ոստիկանության կողմից կիրառվել է ոչ իրավաչափ ուժ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ նախօրեին ոստիկանության կողմից կիրառվել է ոչ իրավաչափ ուժ։ «Եթե կային խնդիրներ՝ կապված խաղաղ երթի եւ փողոցի ակցիայի հետ, ապա իրավապահ մարմինները նախապես արդեն պետք է ունենային օպերատիվ տվյալներ։ Իսկ մենք կադրերում տեսնում ենք, որ կան անձինք, ովքեր ուղղակի սադրիչներ են եւ հենց իրենցից է
Շանթի խնդիր
Ընդհանրապես, «ոչ ադեկվատ» արտահայտությունը ամենահաճախն է հնչում նոյեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցածի վերաբերյալ կարծիքներում: Դա, որքան պարզունակ, նույնքան էլ խորհրդանշական է: «Ոչ ադեկվատ» ասողների մեծամասնությունն այդպիսով ցանկանում է բնորոշել Շանթ Հարությունյանի հոգեվիճակը, որի բարոյական իրավունքն, ի դեպ, որևէ մեկը չունի, բացի համապատասխան մասնագետներից, որոնք Հայաստանում, ինչպես հայտնի է, մասնագիտական եզրակացություն են հայտնում միայն պետպատվերի շրջանակում:
Վարդան Պետրոսյանի փաստաբան. «Ձերբակալման մասին որոշում կայացնելու իրավական հիմքեր չկան»
hetq.am-ի հարցազրույցը դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանի հետ Այժմ ի՞նչ կարգավիճակում է Վարդան Պետրոսյանը: -Վարդան Պետրոսյանը ներկայումս կասկածյալ է, սակայն գտնվում է հիվանդանոցում, քանի որ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան մեկուսացնել. նոր է տարել բարդ վիրահատություն, հեռացվել է կենսական օրգան, մշտական բժշկական խնամքի կարիք ունի, ինքնուրույն չի
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
– Լսե՞լ ես. ասում են՝ Զորի Բալայանն ասել ա, որ Ղարաբաղը պիտի միանա Ռուսաստանին: – Բա Հայաստա՞նը. Հայաստա՞նն ում ա միանալու: – Հայաստանն էլ Ղարաբաղին ա միանալու:















































