Օրվա լրահոսը
Ալեքսանդր Արզումանյանը` Շանթ Հարությունյանի քայլի մասին. «Ամեն ոք իր ոճն ու մոտեցումներն ունի»
«Մեր գործն է ուշադիր հետևել, որ կալանավորվածներից որևէ մեկի իրավունքները չխախտվեն, որ լինի բաց, թափանցիկ քննություն, որ հասարակության մեջ կասկած չլինի, թե ինչ-ինչ հարցեր են կոծկվում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումներին ` այսպես արձագանքեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Նա կարծում է, որ պետք է ամեն ինչ անել,
«Շանթ Հարությունյանն իրեն պահել է որպես նորմալ, արժանապատվություն ունեցող հայ տղամարդ»
Հայաստանի իշխանությունները ժողովրդին տասը տարի է՝ «մեր են քրֆում», ընդ որում, վերջին երկու տարիներին՝ ավելի ու ավելի լկտի բառապաշարով։ Շանթ Հարությունյանի նյարդերն էլ չեն դիմացել։ Մարդը պարզ ասել է՝ ձեռքիս տակ ինչ կա, վերցնելու եմ, գամ ձեզ խփեմ, ուզում եք՝ տեղում գնդակահարեք, բայց անձամբ ես այս նվաստացմանը էլ չեմ դիմանում։ Այսինքն՝ նա իրեն պահել է
Շանթի «հերոսացումը» ընդամենը կարող է այլ արկածախնդիրների ոգեւորվելու առիթ դառնալ
Ծիծաղելի, բայց հանրագումարում ահավոր տխուր էր տեսնել ոմանց քարոզչական սալտոները առ այն, թե ինչպես են կաշվից դուրս գալիս բոլորի աչքի առաջ կատարված այլանդակությունն ու անկարգությունը «խաղաղ երթ» բնորոշման մեջ ճխտելու համար: Ըստ այդմ, ինքնաշեն պայթուցիկները, մահակները, կտրող-ծակող իրը, քարերը «ինքնապաշտպանության առարկաներ» են: Փաստորեն «ինքնապաշտպան» պայթուցիկներ էր նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը բաժանում «նախագահականի վրա բենզինի շշեր
Մաշտոցի պողոտայից ձերբակալվածների հարցով զբաղվում են նաեւ ԱԺ-ում
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն աշխատում են նախօրեին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ձերբակալված երեք երիտասարդներին ազատ արձակելու ուղղությամբ: Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն Aravot.am-ին ասաց, որ դեպքի մանրամասները դեռ ուսումնասիրում են եւ հավաքում են տվյալներ ձերբակալված անձանց վերաբերյալ: Նրա տվյալներով, ձերբակալվածներից երեք երիտասարդ անցորդներ են
Մոսկվայում կողոպուտ կատարողին հայտնաբերեցին Գյումրիում
Նոյեմբերի 6-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի մոտից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1981 թ. ծնված Վարդան Ա.-ին, որը 2010 թ. հոկտեմբերի 25-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտ կատարելու մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Արագաչափերի բիզնեսը ո՞ւմ է հարստացնում
Արագաչափերի ու նկարահանող սարքերի «գործը» եկամտաբեր ու ոչ ռիսկային մի բիզնես է, որում մեկ անգամ ներդրում կատարելով՝ տեւական ժամանակ ապահովվում է շահույթը։ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որը պայմանագրային պարտավորություն է ստանձնել մինչեւ 2017թ. մոտ 9 մլն 849 հազար եվրոյի ներդրում իրականացնել, 25 տարվա պայմանագիր է կնքել, եւ ստացված տուգանքների 70%-ն ինքն է վերցնում՝ իր ներդրած գումարը
Շանթ Հարությունյանը քաղկալանավո՞ր է, թե՞ քրեական հանցագործ
Ո՞վ է Շանթ Հարությունյանը. քաղաքական գործի՞չ, թե՞ խուլիգան, ինչպե՞ս պետք է վերաբերվել Շանթ Հարությունյանին այսօր. որպես քաղկալանավորի՞, ով կալանավայրում է հայտնվել իր քաղաքական հայացքների և իշխանության դեմ ուղղված գործողությունների համար, թե՞ քրեական հանցագործի, ով Երևանի կենտրոնում իր մի խումբ կողմնակիցների հետ ծեծուջարդ է սարքել ոստիկանների հետ: Նրան փորձում են վարկաբեկել տարբեր միջոցներով. ներկայացնելով որպես նախկին
Ամեն ինչ բեմի վրա, բեմից դուրս՝ ոչինչ
Շանթ Հարությունյանի կազմակերպած դիմակներով երթի մասնակիցների ու ոստիկանների միջև երեքշաբթի Մաշտոցի պողոտայում բախման ու դրա պատճառահետևանքային կապերի մասին ունեմ իմ հստակ դիրքորոշումը, իմա՝ իշխանությունը մարդկանց հասցրել է անելանելիության դուռը, մի վիճակ, որը դրդում է հուսահատ քայլերի։ Երկրի ներկայիս օրհասական վիճակի փոփոխման ուղղված քաղաքացիական յուրաքանչյուր նախաձեռնություն այս առումով կարելի է հասկանալ։ Միանգամայն համամիտ եմ դեպքերի թարմ
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ ոստիկանության կողմից կիրառվել է ոչ իրավաչափ ուժ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ նախօրեին ոստիկանության կողմից կիրառվել է ոչ իրավաչափ ուժ։ «Եթե կային խնդիրներ՝ կապված խաղաղ երթի եւ փողոցի ակցիայի հետ, ապա իրավապահ մարմինները նախապես արդեն պետք է ունենային օպերատիվ տվյալներ։ Իսկ մենք կադրերում տեսնում ենք, որ կան անձինք, ովքեր ուղղակի սադրիչներ են եւ հենց իրենցից է
Շանթի խնդիր
Ընդհանրապես, «ոչ ադեկվատ» արտահայտությունը ամենահաճախն է հնչում նոյեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցածի վերաբերյալ կարծիքներում: Դա, որքան պարզունակ, նույնքան էլ խորհրդանշական է: «Ոչ ադեկվատ» ասողների մեծամասնությունն այդպիսով ցանկանում է բնորոշել Շանթ Հարությունյանի հոգեվիճակը, որի բարոյական իրավունքն, ի դեպ, որևէ մեկը չունի, բացի համապատասխան մասնագետներից, որոնք Հայաստանում, ինչպես հայտնի է, մասնագիտական եզրակացություն են հայտնում միայն պետպատվերի շրջանակում:
Վարդան Պետրոսյանի փաստաբան. «Ձերբակալման մասին որոշում կայացնելու իրավական հիմքեր չկան»
hetq.am-ի հարցազրույցը դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանի հետ Այժմ ի՞նչ կարգավիճակում է Վարդան Պետրոսյանը: -Վարդան Պետրոսյանը ներկայումս կասկածյալ է, սակայն գտնվում է հիվանդանոցում, քանի որ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան մեկուսացնել. նոր է տարել բարդ վիրահատություն, հեռացվել է կենսական օրգան, մշտական բժշկական խնամքի կարիք ունի, ինքնուրույն չի
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
– Լսե՞լ ես. ասում են՝ Զորի Բալայանն ասել ա, որ Ղարաբաղը պիտի միանա Ռուսաստանին: – Բա Հայաստա՞նը. Հայաստա՞նն ում ա միանալու: – Հայաստանն էլ Ղարաբաղին ա միանալու:
Հայ երիտասարդները մասնակցեցին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առաջնությանը
Նոյեմբերի 6-ին Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Medicus 2013» 10-րդ հայաստանյան միջբուհական ինտելեկտուալ խաղերի առաջնությունը: Այն բաղկացած էր երեք խաղափուլերից` «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ», «Էրուդիտ կվարտետ»: Առաջնությանը մասնակցում էին մոտ 30 թիմ Հայաստանի հանրապետության բուհերից և ավագ դպրոցներից։ Առաջնությունը ուներ տարիքային սահմանափակում. նրան կարող էին մասնակցել մինչև 24 տարեկան երիտասարդները (1989 թվականի սեպտեմբերի
ՀՀԿ պատգամավորը կանխատեսում է, որ Շանթ Հարությունյանին կհերոսացնեին
Հատված ՀՀԿ խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հարցազրույցից: – Պարոն Ավետիսյան, նախօրեին մի խումբ մարդիկ փորձում էին հեղափոխություն իրականացնել, քանի որ ծայրահեղ դժգոհ են ՀՀ իշխանություններից։ Ըստ Ձեզ՝ այս ամենը ինչի՞ հետեւանք է, եւ արդյո՞ք կարծում եք, որ Շ. Հարությունյանի գործողություններն ուղղորդված էին։ – Միգուցե երեխային հնարավոր է ուղղորդել, բայց մարդ, որը մի քանի օր շարունակ
Ըստ Արամ Կարապետյանի՝ Շանթ Հարությունյանի «հեղափոխությունը» կազմակերպել էր իշխանությունը
Շանթ Հարությունյանի եւ նրա համակիրների տապալված հեղափոխության վերաբերյալ հասարակության կարծիքը տարբեր է, շատերը Շանթ Հարությունյանի գործողությունները չհաշվարկված, ոչ ադեկվատ են համարում, ոմանք համարում են, որ Հարությունյանը համարձակ եւ անձնազոհ քայլի է գնացել հանուն հասարակությանն արթնացնելու, եւ որ սա հերթական տապալված հեղափոխության փորձն է։ Մինչդեռ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը բոլորովին այլ կարծիքի է կատարվածի
Շանթ Հարությունյանի նկատմամբ, իր պնդմամբ, բռնություն են գործադրել ոստիկանության պետն ու նրա տեղակալը
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 5– ի ուշ երեկոյան Ոստիկանության կենտրոնի բաժնում անձամբ բռնություն է կիրառել բերման ենթարկվածներ Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի նկատմամբ։ Այս մասին երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հայտնել են Հարությունյանն ու Վարդանյանը։ Փաշինյանը երեկ Երևանի ՁՊՎ-ում տեսակցել է նախօրեին Մաշտոցի պողոտայի իրադարձությունների արդյունքում ձերբակալվածներին։ – Պարոն Փաշինյան, տեղեկացանք, որ հանդիպել եք
Դեկտեմբերի սկզբին Հայաստան կայցելի Ռուսաստանի նախագահը
«Ազատություն» ռադիոկայան. Այցի ընթացքում Երևանում անցկացվելու է նաև հայ – ռուսական գործարար համաժողով, փոխանցում է Ռուսաստանի հայերի միության նախագահը: Դեկտեմբերի 1-ին կամ 2-ին աշխատանքային այցով Հայաստան կայցելի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը: Հարցին՝ հստա՞կ է արդյոք Ռուսաստանի նախագահի առաջիկա այցի մասին տեղեկությունը, Ռուսաստանի հայերի միության նախագահը
Վարդան Պետրոսյանի գործով հարցաքննվել է «Չէին սպասում» հաղորդման Սուրենը. Մինչ վթարը հաղորդումը հյուրընկալվել էր դերասանին
NEWS.am. Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին Վարդան Պետրոսյանի վթարի ենթարկվելու գործով հարցաքննվել է նաեւ Հայկական 2-րդ հեռուստաալիքով եթեր հեռարձակվող «Չէին սպասում» հաղորդման հեղինակ եւ վարող Սուրեն Շահվերդյանը: Նա կանչվել է հարցաքննության, քանի որ մինչեւ վթարը եղել է Վարդան Պետրոսյանի հետ: Սուրեն Շահվերդյանը հաստատեց NEWS.am-ի տեղեկությունը՝ հավելելով, որ արդեն հարցաքննվել է: «Սարալանջ գյուղում գտնվող իր առանձնատանն ենք
Ձուն առաջին անհրաժեշտության պարենամթերքների շարքում ամենաշատ թանկացած մթերքն է
Այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ձվի գինը բարձրացել է 38,4%-ով, իսկ օգոստոսի համեմատ՝ 9,4%-ով, արդեն պաշտոնապես տեղեկանում ենք «Սպառողական գների ինդեքսը հունվար-սեպտեմբեր ամիսներին» ԱՎԾ հրապարակումից։ Ձուն, այսպիսով, առաջին անհրաժեշտության պարենամթերքների շարքում ամենաշատ թանկացած մթերքն է։ Միաժամանակ, համաձայն ԱՎԾ արտաքին առեւտրի տվյալների բազայում մինչեւ օգոստոս ներառված ցուցանիշների, ձվի ներմուծումն այս տարի կազմել է
Արմեն Մարտիրոսյան. Շանթ Հարությունյանի արարքն արտացոլում է հասարակության տրամադրությունը
«Եթե նախկինում ես ասում էի, որ իշխանության մեջ տեսնում եմ հոսանք, որը ցանկանում է փոփոխություն իրականացնել երկրում, այսօր ասում եմ՝ այդ հոսանքը այլևս գոյություն չունի», – նոյեմբերի 6-ին «Հայազն» վարչության կազմակերպած «Հեղափոխություն, իշխանափոխություն, համակարգափոխություն. մոտեցումների համադրում» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա համարում է, որ համակարգափոխությունը պետք է իրենք իրականացնեն:
Հրաժեշտ` նոր հանդիպման ակնկալիքով
«Մոսկվա» կինոթատրոնում նոյեմբերի 6-ին կայացավ «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագրի փակումը: Ի հիշատակ ՀՀ ժողովրդական դերասան Սոս Սարգսյանի` երեկոն սկսվեց Վարպետին նվիրված ֆիլմով: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գ.Գեւորգյանը իր եզրափակիչ խոսքում, նշեց, որ ավանդաբար կոթողինը եզրափակվում է գրախոսականների մրցույթի ամփոփմամբ, սակայն այս տարի կամփոփվեն նաեւ առաջին անգամ անցկացված կինոմրցույթի արդյունքները: Կինոկենտրոնի տնօրենի խոսքերով, արդեն չորրորդ
Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 7-9-ն աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ կրթության և գիտության նախարար Դ. Վ. Լիվանովի և “Ռոսսոտրուդնիչեստվո” դաշնային գործակալության ղեկավար Կ. Ի. Կոսաչովի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման, նոր նախագծերի և ծրագրերի ներդրման
Հրդեհ բնակարանում
Նոյեմբերի 7-ին, ժամը 07.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց 14/1 շենքի 6-րդ հարկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և ՀՓՋ-ի ավտոսանդուղքը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդանանց փողոցի թիվ 14/2 շենքի 27-րդ բնակարանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.33-ին, մարվել` 07.36-ին: Խոհանոցում այրվել են ջեռուցման
Սպանված Կարեն Եսայանի ավտոմեքենայի դռները բաց էին, ինչ-որ մասեր էլ հանված․ (Տեսանյութ)
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու` Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը սկսվելուն պես դատարանը տեղափոխվեց ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի բակ` սպանված երիտասարդի «Մերսեդես» մակնիշի մեքենան որպես իրեղեն ապացույց տեղազննելու: Չնայած մեքենան հանձնված էր քննչականի հատուկ պահպանությանը, սակայն ներկաները ականատես եղան այն փաստին, որ մեքենայի դռներից կնիքները պոկված էին, դռները
Լրագրողական էթիկան՝ Եվրամիություն-Հայաստան թեմայի լուսաբանման մեջ
«Դոյչե Վելլե» ակադեմիայի հետ համատեղ Երեւանի մամուլի ակումբը նոյեմբերի 6-7-ին կազմակերպել է «Հանրային նշանակության խնդիրների լուսաբանումը էթիկական տեսանկյունից» թեմայով միջազգային գիտաժողովը: Այսօրվա նիստին հիմնական քննարկումն ընթացավ այն մասին, թե ինչպես էր հայաստանյան մամուլը լուսաբանում «Եվրամիությո՞ւն, թե՞ Մաքսային միություն» թեման, որքանո՞վ հասարակությունը կարողացավ հասկանալ, թե ի՞նչ էր կատարվում մինչեւ սեպտեմբերի 3-ը եւ դրանից հետո: Արեւելյան գործընկերության
Hurriyet. Էրդողանի ճառն ընդհատել են իր իսկ խոսքով
Թուրք-ֆինլանդական բիզնես ֆորումի ժամանակ մի կին ներխուժել է դահլիճ և վանկարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին: Կինը բղավել է Էրդողանի հայտնի խոսքը՝ «մի րոպե» (one minute), որը 2009թ. Դավոսում Թուրքիայի վարչապետը, մի քանի անգամ կրկնելով, խոսք էր պահանջել և դիմելով Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին՝
Ռոնալդուն եւ Իբրաիմովիչը կմրցեն երկու ռաունդ՝ մինչեւ նոկաուտ
Աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի անցումային հանդիպումների վիճակահանության արդյունքներով միմյանց հետ հանդիպելու են Պորտուգալիայի եւ Շվեդիայի հավաքականները: Այդ թիմերի առաջատարներն են Կրիշտիանու Ռոնալդուն եւ Զլատան Իբրաիմովիչը, որոնք միմյանց դեմ խաղալու են մինչեւ թիմերից մեկի «նոկաուտում» հայտնվելը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Զեպ Բլատերն առաջարկում է աշխարհի առաջնությունում հրաժարվել անցումային խաղերից
ՖԻՖԱ-ի նախագահի խոսքերով, Բոլոր թիմերն աշխարհի առաջնության եզրափակիչ պետք է անցնեն ընտրական մրցաշարի արդյունքներով: Փլեյ-օֆֆը մրցաշարին դիտարժանություն է հաղորդում, բայց մենք պետք է իրավիճակի լուծում գտնենք, երբ ընտրական մրցաշարի ավարտից հետո թիմերը կամ մտնում են առաջնության եզրափակիչ, կամ դադարեցնում մասնակցությունն առանց անցումային խաղերի», – Բլատերի խոսքերը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ярославский Регион. Հայուհին հաղթել է Յարոսլավլի ազգային գեղեցկության մրցույթում
Յարոսլավլի ազգային գեղեցկության 2013թ. մրցույթում հաղթող է դարձել Հայաստանը ներկայացնող Սվետլանա Խաչատրյանը: Հայտնում է «Յարոսլավսկի Ռեգիոն» պարբերականը: Նոյեմբերի 4-ին Ազգային միաբանության օրն անցկացված մրցույթում մասնակցում էին 13 ազգերի ներկայացուցիչներ՝ գերմանացի, թաթար, հայ, լեզգի, ադրբեջանցի, բելառուս, ուկրաինացի, ռուս, չեչեն և ղրղզ: Հայաստանը ներկայացնում էին երեք հոգի: Աղջիկները մասնակցել են մի քանի մրցութային փուլերի: Առաջին փուլում նրանք


















































