Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյան. «Եթե մեր նման մարդիկ քրտնում են, ուրեմն դատախազությունն ամուր հիմքերում է»

ԱԱԾ-ն պարգեւատրեց նաեւ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների հարցերով խորհրդական Սոնա Տռուզյանին:

Regnum. «Վրաստանի քաղաքացիների 4%-ը Հայաստանից վտանգ է ակնկալում. հարցում»

Վրաստանի քաղաքացիների 4%-ը Հայաստանին համարում է թշնամի պետություն, ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման: Գրում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Գռուզիա օնլայն» պարբերականին: Հարցմանը մասնակցել է 3998 հոգի, որոնց 57%-ը Ռուսաստանին է համարում թշնամի պետություն, 30%-ը`բարեկամ: Բարեկամ պետությունների մեջ առաջին տեղը գրավել է ԱՄՆ-ն՝ 41%, նրան հաջորդում են Ադրբեջանն ու Ուկրաինան: Ըստ հարցվածների 6%-ի

Ս. Օհանյան. Թաքցնելու ոչինչ չունեմ (Տեսանյութ)

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իր խոսքերով, թափանցիկ է. «Ես թափանցիկ եմ իմ գործունեությամբ ոչ միայն ձեր առջեւ, թափանցիկ եմ իմ ծառայողների, ենթակաների առջեւ» Դա չի նշանակում, որ նախարարի թափանցիկությունը կարող է տարածվել պաշտպանության նախարարության ամբողջ աշխատանքի վրա։ Պետական գաղտնիք կա, անվտանգության հարց կա. «Կամ ես պետք է իմ ամբողջ գործունեությունը, բանակի գործունեությունը բացահայտ ներկայացնեմ հասարակությանը,

Ավարտվեց «Կտեսնվենք Տալլինում» միջոցառումների ցանկը

Էստոնիայում հայ արվեստագետները հանդես եկան հայ մշակույթի տարածմամբ Հունիսի 27-ին երեկոյան, Մումբա լաունջ ակումբում (Moumba Lounge Club) տեղի ունեցավ «Կտեսնվենք Տալլինում» հայ-էստոնական մշակութային առաքելության ամփոփիչ երեկույթը (AFTER PARTY “SEE U IN TALLIN” ): Երեկույթին բացման խոսքով հանդես եկավ միջոցառման կազմակերպիչ SPRING PR-ընկերության համահիմնադիր Տաթև Սիմոնյանը և ներկայացրեց էստոնիայի մայրաքաղաք Տալլին հայ պատվիրակության այցելության մշակութային արշավի,

Գաբրիել Սարգսյանն այսօր ամուսնանում է

Այսօր տեղի ունեցավ  Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանի հարսանյաց արարողությունը։ Համաշխարհային օլիմպիադաների եռակի չեմպիոնի պսակադրության արարողությունը տեղի ունեցավ  Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում: Գաբրիել Սարգսյանի ընտրյալը` Լիանա Ավոյանը, նախկինում նույնպես զբաղվել է շախմատով, սակայն այժմ սովորում է Երեւանի գյուղատնտեսական համալսարանում: Նրանց քավորը Սերժ Սարգսյանն է։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի տարածած հաղորդագրությունը՝ Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների ոչնչացման առնչությամբ

Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացը սկիզբ է առել և հատկապես մեծ չափով տեղ է գտել Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում և նրա անմիջական մասնակցությամբ: Երևան քաղաքի գործադիր կոմիտեի դեռևս 1991 թ. ապրիլի 12-ի՝ «Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների կոմպլեքսային պահպանման և օգտագործման նախագիծ»- թիվ 6/18 որոշմամբ

Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 29-ին ժամը 07.00-ից մինչև հունիսի 30-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Հ.Հովսեփյան, Տարոնց փողոցների, Արտաշիսյան փողոցի և նրբանցքների, Շիրակի փողոցի և 1-5 նրբանցքների, Բագրատունյաց փող. 1-50 շենքերի, Արարատյան փող. 1-68 շենքերի, Չեխովի 11-ից բարձր, Եղբայրության 17-ից

409.94 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունիսի 28-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.94 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.75 դրամ:

Նշանակություն չունի, թե ում մոտ ինչ բաժնետոմս կառաջանա. քննվում է գերմանացի ներդրողի բողոքն ընդդեմ Ծառուկյանի

hetq.am. Գերմանացի ներդրող, «Իստինվեստոր» ՍՊԸ տնօրեն Ստեֆան Լաքսհուբերի՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի բողոքն այսօր քննվեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Այսօրվա նիստին ներկա էին թե հայցվորի, թե պատասխանողի ներկայացուցիչները: Դատարանը, նախագահությամբ դատավոր Արսեն Մկրտչյանի, հայցվորի ներկայացուցիչ Դավիթ Դանելյանին հարցեր ուղղեղ բերված բողոքի առնչությամբ: Դավիթ Դանելյանը նշեց, որ բողոքի հիմքը բաժնետոմսերի համախմբումն է.

Բաց նամակ Սյունիքից. «Ձեր սիրելի Լիցկան» չափազանց ծանր վիճակի մեջ է դրել մարզը»

Խոսքն, իհարկե, ոչ միայն սոսկ անդաստիարակության, բնածին քրեածին հակումների ու խելացնորության մասին է, որոնք անշուշտ հայտնի չափով առկա են, այլև նրա, որ այդ մարդկանց, տվյալ դեպքում մատնանշված անձի ու նրա ձեռնասունների անզուսպ ու անսանձ վարքագիծը էապես պայմանավորված է նաև այն բանով, որ նրա թիկունքին ՀՀ նախագահը՝ դուք եք կանգնած (դա Սյունիքում երեխան էլ գիտի…) և անհասկանալի պատճառներով շարունակում եք կանգնել…

Սաակաշվիլիի կուսակցությունը բոյկոտ հայտարարեց

«Ազատություն» ռադիոկայան. Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը անցնում է քաղաքական բոյկոտի ռեժիմի եւ դադարեցնում է աշխատանքը խորհրդարանում: «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` պատգամավոր Լեւան Բեժաշվիլին խմբակցության անունից հայտարարել է, թե այն պայմաններում, երբ «իշխանությունները ոչնչացնում են կուսակցական ենթակառուցվածքը Թբիլիսիում», իրենք չեն կարող քննարկել սովորական օրենքներ: «Մենք չենք կարող քննարկել սերիալների արգելման կամ նման

«ՀայՌուսգազարդը» մշակութային մայրաքաղաքին բեմ կնվիրի, աշխարհահռչակ օպերային երգիչն էլ` իր կատարումները

ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակված Գյումրին կիրակի օրը պատրաստվում է ընդունել արտերկրյա հյուրերի, որոնք, բնականաբար, սովորական մարդիկ չեն լինելու, այլ հայտնի արվեստագետներ, աշխարհահռչակ երգիչ- երգչուհիներ, ջութակահարներ: Այս պահին ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում քաղաքում. մի կողմից Վարդանանց հրապարակում բեմն են պատրաստում, մյուս կողմից՝ քաղաքի փողոցներն են կարգի բերում: Մշակութային մայրաքաղաքի միջոցառումների հանդիսավոր բացումը տեղի կունենա կիրակի

Ամփոփվել են «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշան» մրցույթի արդյունքները

Երևանի քաղաքապետարանում ամփոփվել են Երևան քաղաքի բրենդավորման գործընթացի մաս կազմող «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի» մշակման մրցույթի արդյունքները: 32 մասնակիցների, այդ թվում՝ կազմակերպությունների ու միավորումների կողմից ընդհանուր առմամբ ստացվել է ավելի քան 60 առաջարկ: «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշան» մրցույթին մասնակցելու և Երևան քաղաքի բրենդավորման գործընթացին աջակցելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բոլոր մասնակիցներին շնորհակալագրեր և

20 հազար ֆունտ` հիմնական կազմում տեղ ունենալու համար

1874 թվականին հիմնադրված անգլիական «Մաքլսֆիլդ Թաուն» ֆուտբոլային ակումբն անցած մրցաշրջանը եզրափակել է կես միլիոն պարտքով եւ գոյատեւելու համար մինչեւ օգոստոս պետք է 100 հազար ֆունտ ստերլինգ հայթայթի: BBC-ի փոխանցմամբ, ֆինանսական ճգնաժամից դուրս գալու նպատակով ակումբը եզակի քայլի է գնացել` թիմի հիմնական կազմի տեղերը 20 հազար ֆունտ ստերլինգով վաճառելու մտահղացումով: Սակայն ակումբի ղեկավարությունը հետագայում հրաժարվել է

Վարչապետը ՀՀ գործատուների միության անդամների հետ քննարկել է գործարարներին հուզող հարցերն ու տվել համապատասխան հանձնարարականներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամներին: Հանդիպմանը քննարկվել են վերջիններիս բարձրացրած գործնական հարցերն ու խնդիրները: Առաջին հարցով կառավարությանն առաջարկվել է ընդունել որոշում, որով  կսահմանվի  կազմակերպություններին արդյունաբերական յուղերի ակցիզի  հետվերադարձման կարգը: Տեղեկացվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն համապատասխան նախագիծն արդեն իսկ մշակել և ներկայացրել է շահագրգիռ մարմինների քննարկմանը: Վարչապետը հանձնարարել

Այծյամ «խփելու» վնասը 250 հազար դրամ է

Որսագողը տուգանքի դատապարտվեց

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալը մեղադրվում է կաշառք պահանջելու և ստանալու մեջ

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՔԿՀ-ի պետի տեղակալ Դ. Մուրադյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Ըստ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի՝ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն`Դ. Մուրադյանը, 2011թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2013թ. փետրվարի 6-ը աշխատելով որպես ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ, օժտված լինելով

ԵԽԽՎ-ում կրկին հիշատակվեց Ադրբեջանի քաղբանտարկյալների թեման

Ելույթի համար հերթագրվել էր նաև Հայաստանի պատվիրակության անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը, սակայն նա այդպես էլ ելույթ չունեցավ:

Շախմատիստ Գաբրիել Սարգսյանն ամուսնացավ

Այսօր՝ հունիսի 28-ին  Գաբրիել Սարգսյանը եւ Լիանա Ավոյանը Սուրբ Սարգիս եկեղեցում պսակադրվեցին: Հայտնում է www.esyes.am-ը: Զույգը միմյանց տեր և հնազանդ լինելու խոստում տվեց  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քավորությամբ: Շախմատիստի և Լիանայի պսակադրությանը հետևելու և շնորհավորելու էին եկել Լևոն Արոնյանն ու սիրելին, Տիգրան Պետրոսյանը և Սերգեյ Մովսիսյանը:     Հեղինակ՝ Արեւիկ Իսաջանյան Լուսանկարները ՝ esyes.am-ի

Սարհատ Պետրոսյանի հայտարարությունը. Այսուհետ դատավորին կարե՞լի է ասել անշնորհք և հետո պարզաբանել թե անշնորհքը նշանակում է շնորհքից զուրկ

Ցավում եմ, որ Լևոն Իգիթյանի այս պահվածքի համար նախադեպ է ստեղծվում ու նրան ազատություն տալիս ապագայում ևս զրպարտել Երևանում տեղի ունեցող այլանդակությունների դեմ բարձրաձայնողների ուղղությամբ։

«Հույս ունեմ, որ էլի նվերներ կստանամ». Արսեն Սաֆարյան

«Առավոտ երիտասարդականի» բլից հարցման հյուրը հայտնի և սիրված երգիչ Արսեն Սաֆարյանն է: 36-ամյա երգիչը 3 ձայնասկավառակների հեղինակ է, մասնակցել է բազում մրցույթների, արժանացել մրցանակների՝ «Ոսկե քնար» և այլն, ունեցել համերգներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: 2003 թվականին ճանաչվել է «Տարվա լավագույն երգիչ»… Ձեր սիրած գիրքը: -Վերջին գիրքը, որ կարդացել եմ Պաուլո Կոելիոյի «Ալքիմիկը»-ն է …

Ձերբակալվել են Թբիլիսիի քաղաքապետարանի 4 պաշտոնյաներ

Azatutyun.am. Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է Թբիլիսիի քաղաքապետարանի 4 բարձրաստիճան պաշտոնյաների` փոխքաղաքապետ Դավիթ Ալավիձեին, Թբիլիսիի զարգացման հիմնադրամի նախագահ Դավիթ Ավալիանիին, գնումների ծառայության պետ Ալեքսի Տաբուաշվիլիին եւ Մթածմինդա-Կրծանիսի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դմիտրի Չխեիձեին: «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` 4 պաշտոնյաները «այլ անձանց հետ» յուրացրել եւ վատնել են

Առանց Արցախի` բանակցային գործընթացում լիարժեք մասնակցության անհնար է հասնել խնդրի հանգուցալուծմանը. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 28-ին Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իոաննիս Տրագակիսի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր: Իոաննիս Տրագակիսը նշել է, որ 2014-ի հունվարի 1-ից Հունաստանը կստանձնի ԵՄ նախագահությունը: Նա վերահաստատել է, որ Հունաստանը պատրաստակամ է սատարել Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված ջանքերին: Հույն գործընկերոջ

Քաղաքացին ընկել է գետը

Հունիսի 28-ին, ժամը 11.36-ին ահազանգ է ստացվել, որ Կապանի Ողջի գետը` Սպանդարյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում, քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել 1935 թ. ծնված Ֆ. Սարգսյանին, ով տեղափոխվել է Կապանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: ԱԻՆ

Հուլիս ամսվա եղանակի կանխատեսում

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 25…260C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 13…16 0C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 36…380C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 17…190C, բացարձակ նվազագույնը` 5…90C, միջին առավելագույնը` 30…340C, բացարձակ առավելագույնը` 38…430C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում

Մեդալներ` Ուռեկիից

Վրաստանի Ուռեկի քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան գավաթի մրցաշարում 8 տարեկանների խմբում հանդես եկած հայաստանցի Արսեն Դավթյանը ինը հնարավորից վաստակել է 8,0 միավոր եւ նվաճել հաղթողի կոչումը: Նույն տարիքային խմբում Ռոբերտ Մուրադյանն արժանացել է երրորդ մրցանակի: Տղաների 12 տարեկանների խմբում երկրորդ տեղն զբաղեցրել է Շանթ Սարգսյանը, իսկ Աննա Պողոսյանը երրորդն է ճանաչվել 8 տարեկան աղջիկների

«Պոեզիան փողոց է, որտեղ խաղում ես ու չես կարողանում տուն վերադառնալ». Նելլի Սահակյան

Պոեզիան փողոցն է, մամ… ասում ես` տուն արի, հերիք է… ես ասում եմ` մի քիչ էլ , մի քիչ էլ խաղամ… ու այդպես էլ չեմ վերադառնում… Ահա այսպիսինն է պոեզիան երիտասարդ ստեղծագործող Նելլ Սահակյանի համար: 20-ամյա Նելլը ստեղծագործել է  վաղ հասկից, սակայն ինչպես ինքն է ասում լուրջ գրականությամբ սկսել է զբաղվել վերջերս: Տպագրվել է «Ցոլքեր»

Կուստուրիցայի նախկին օգնականը ֆիլմ է նկարել ու նվիրել մորը

Բելգրադի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետն ավարտած Մոմչիլո Մրդակովիչը երկար տարիներ աշխատել է որպես ռեժիսորի օգնական: Մասնավորապես՝ 1981-ից սկսած, նա եղել է սերբ հանճարեղ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի օգնականը եւ իր մասնակցությունն է ունեցել Կուստուրիցայի «Ընդհատակ» ֆիլմում: «Մամարոշ» (Mamaroš) ֆիլմը Մրդակովիչի ռեժիսորական դեբյուտն է: «Մամարոշ» ֆիլմի (թարգմանաբար՝ «Մամայի բալիկ») իրադարձությունները ծավալվում են 1990-ականների Բելգրադում, եւ ֆիլմի գլխավոր հերոսը

2.800.000 դրամի ոսկյա զարդեր գողացողը 21-ամյա աղջիկ էր

Իջևան քաղաքի մի բնակչուհի ոստիկանությունում հայտարարություն էր տվել, որ հարմարեցված բանալիով մուտքի դռան փականը բացելով՝ իր բնակարանից գողացել են 29 կտոր ոսկյա զարդեր` պատճառելով 2.800.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Իջևան քաղաքի Անկախության փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Հայարփի Դ.-ն: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:

Սուսաննա Հարությունյան. Հայ-թուրքական ծրագիրը հայանպաստ ծրագիր է

«Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) նախագծի ղեկավար, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի  գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը,  փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, «Կինոլրագրողներ առանց սահմաննների»  ծրագրի համակարգող Արթուր Վարդիկյանը,  «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի համակարգող Լուսինե Մարտիրոսյանը եւ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի համակարգող Գոռ Բաղդասարյանն այսօր «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում խոսեցին նախագծի առաքելության, ձեռքբերումների եւ առաջիկա ծրագրերի ու փառատոնի թարմացված կայքի մասին: Սուսաննա

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930