Օրվա լրահոսը
Գագիկ Մինասյանը բացահայտեց ՀՀ նախագահի եկող տարվա աշխատավարձի չափը (Տեսանյութ)
Եկող տարվա բյուջեով՝ 3-րդ, 4-րդ երեխային կտրվի 1 միլիոն դրամ
Սարի Թաղի բնակիչները շարունակում են հետամուտ լինել թաղամասի խնդիրների լուծմանը
6 նոյեմբերի 2013թ., Երևան: Երեկ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության միջնորդությամբ քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունում կայացավ Սարի Թաղի բնակիչների անունից ներկայացած Գեղամ Պետրոսյանի և վարչության պետ Սամվել Մհերյանի հանդիպումը, որին ներկա էին նաև «Բարև Երևան» խմբակցության անդամներ Գագիկ Բաղդասարյանն ու Արթուր Գասպարյանը: Հանդիպման նպատակը թաղամասին վերաբերող մի շարք խնդիրների քննարկումն էր: Պետրոսյանը ներկայացրեց,
Խաչիկ Ավետիսյան. «Եթե կա մեկը, ում պետք է ձերբակալել, դա գնդապետ Վալերի Օսիպյանն է, ոչ թե Շանթը»
Այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում Հայաստանի դաշտային հրամանատարների խորհրդի անդամ, ազատամարտիկ, պատգամավորության նախկին թեկնածու, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանն անդրադառնալով երեկ Շանթ Հարությունյանի կազմակերպած «հեղափոխությանը»՝ ասաց. «Շանթը, որպես անհատ, շատ ինքնատիպ մտածողության տեր անձ է ու դա բոլորս գիտենք: Երեկվա գործողությունները, այն, ինչ-որ արեց նա, դրա մասին տեղյակ էին բոլորը, նա բացահայտ ասել էր, որ գնալու է այսինչ
Մաշտոցի պողոտայում ձերբակալվածներից մեկը հոգեկան շեղում ունի
Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում ձերբակալվածներին մեկ ժամ անց այցելել է ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումը։ Այս մասին NEWS.am-ին ասաց դիտորդ Սուրեն Իսկանդարյանը՝ նշելով, որ «ձերբակալվածների վրա ֆիզիկական բռնության հետքեր չեն եղել, և նրանք լավ տրամադրություն են ունեցել»: «Նրանց մեջ կա հոգեկան շեղում ունեցող անձ Անուշավան Գրիգորյանը: Կապվել ենք նրա հարազատների
Հայկական կողմը Եվրամիության օժանդակությամբ ավարտել է գործող էներգաբլոկի վրա սթրես-թեստի աշխատանքները
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ, ով Հայաստան է ժամանել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) հերթական նիստին մասնակցելու նպատակով: Հանրապետության Նախագահը և Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին և դրանց արդյունքում կայանի ներկայիս
Կառավարության ներկայացուցիչը «Միլանոյի գործով» առարկում է նկարահանմանը
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում (դատավորներ` Ն.Տավարացյան, Ա.Պետրոսյան եւ Դ.Խաչատրյան կազմով) այսօր շարունակվեց «Միլանոյի»՝ «Օլիմպ» ընկերության բողոքի քննությունը: Դատավոր Ա.Պետրոսյանը դատավոր Ս.Միքայելյանի փոխարեն էր, եւ նրան բացարկ կողմերը չհայտնեցին: Հիշեցնենք, որ «Միլանո-Օլիմպը» բողոք է բերել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա հունիսի 14-ի վճռի դեմ, պահանջում էր մի դեպքում բեկանել դատական ակտը,
Միջխորհրդարանական հանձնաժողովը կքննարկի տրանսպորտային խնդիրներ
Նիկոլայ Ռիժկովը, որ Հայաստանի ազգային հերոսի կոչում ունի, իր խոսքի սկզբում, ասաց, որ հանձնաժողովի «սովետական մասը», ապա ինքն իրեն ուղղեց՝ «ներողություն, ռուսական մասը», կազմված է քսան հոգուց, ճիշտ նույնքան, որքան՝ հայկական մասը:
Լինել եւ շանթ, եւ շանթարգել
Հայաստանում իսկապես չկա խոսքի ազատություն՝ մարդիկ վախենում են արտահայտել իրենց կարծիքը: Երեկ ես դրանում կրկին համոզվեցի: Շատ քչերի լեզուն է պտտվում ասել, որ փայտերով եւ պայթուցիկ նյութերով երթ անելը, անկախ նրանից, թե ինչ նպատակներ է այն հետապնդում եւ ինչպես է դա կոչվում (հեղափոխություն, թե հակահեղափոխություն)՝ վատ է, դատապարտելի է: «Գմփցնելու» կոչեր անողը կամ հոգեկան հիվանդ
ԼՂՀ կոնֆլիկտը կորցրե՞ց իր «գրավչությունը»
«Այժմ ակնհայտ դարձավ, որ այլ հետաքրքրություններ կան, քան Ղարաբաղն ու գրաված կամ ազատագրված տարածքները»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով տարածաշրջանային հնարավոր զարգացումներին ու ԼՂՀ կոնֆլիկտի ռազմական զարգացման հեռանկարներին՝ ասաց մոսկվաբնակ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը: Նա գտնում է, որ այդ կոնֆլիկտն ի շահ իր պետության ու հասարակության օգտագործելու հնարավորությունները հայաստանյան կողմն արդեն սպառել է, քանի որ նոր աշխարհաքաղաքական
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության հայտարարությունը
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են տրանսպորտի մասին թանկացման լուրերը: Ճիշտ է, քաղաքապետարանի պատասխանատուները չեն նշում, թե հստակ երբ և ինչ չափով են ցանկանում թանկացնել քաղաքային տրանսպորտը, սակայն մի բան հստակ է. ցանկացած թանկացում միանշանակ ազդելու է ժողովրդի առանց այդ էլ ծանր սոցիալական իրավիճակի վրա և հանգեցնելու է նոր սոցիալական լարվածության: Ելնելով վերոնշյալից, մենք՝ Հնչակյան երիտասարդներս,
Ի՞նչ են պայմանավորվել Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը
Անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանի կարծիքով՝ Մինսկում Սերժ Սարգսյանը «ղազագիր» ստորագրեց «Եթե հարցն այդ հարթության մեջ ենք դիտարկում, ապա Հայաստանի երեք նախագահներն էլ իրար ձեռք բռնած պետք է հեռանան»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածին, որտեղ նա հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանի հրաժարականն այլընտրանք չունի, ասաց մոսկվաբնակ մեր հայրենակից, անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը: Նա ընդհանրապես
Բնակարանը գրավ է դրված
«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը սկսել է գործել 2010 թվականից: Ծրագրից կարող են օգտվել 18-30 տարեկան ՀՀ քաղաքացիություն ունեցող երիտասարդ ընտանիքները, որոնց ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը: ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ նշեց. «Պետությունը կսուբսիդավորի երիտասարդ ընտանիքներին տրվող վարկերը՝ ՀՀ մարզերում մինչեւ 4%, իսկ Երեւանում՝ 2%»:
Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի տարբերություններն՝ ըստ Լեւոն Զուրաբյանի․ (Տեսանյութ)
«Սեպտեմբերի երեքի Սերժ Սարգսյանի որոշումը հետևանք էր որոշ գործընթացների»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը`խոսելով Հայաստանի նախագահի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման, Եվրամիության հետ մեր պետության հետագա անելիքների մասին: Զուրաբյանի համար անհասկանալի է, թե ի՞նչպես է լուծվելու Հայաստանի և ՌԴ-ի հետ ընդհանուր սահման չունենալու հարցը: Ավելին, դեռ հստակություն չկա անգամ Հայաստանի` Մաքսային միություն
Կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 8-ին ժամը 10.00–20.00 կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը: Կատարվել են փոփոխություններ Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում ջրամատակարարման դադարեցման մասին նախօրոք տրված հայտարարության մեջ: Առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով Ավանի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնի, թիվ 12
Ով մեկ գիշեր չի քնել՝ հանուն արդար համաներման
Բաց նամակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին Մեծարգո պարոն նախարար, մեզ շատ հուզեց այն, որ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցիք, որ չեք քնել եւ այնպես եք «մշակել» համաներման որոշումը, որ ինչ-որ չափով դատապարտյալների պատժաչափը կմեղմացվի: Մենք ծանոթանալով «Համաներման մասին» որոշման 9-րդ կետին՝ հասկացանք, որ Դուք իզուր չեք քնել, կարող էիք հանգիստ քնել, դրա համար անհանգստանալու կարիք չկար:
Բացառիկ համերգ եւ ռոյալների բացակայություն
Միջազգային մրցույթների դափնեկիրներ Սոֆյա Մելիքյանի ու Հայկ Մելիքյանի դիտարկումները Համաշխարհային դաշնամուրային գրականության ընտիր նմուշներից են Մոցարտի, Բեթհովենի, Շուբերտի, Սեն-Սանսի, Դեբյուսիի, Ռախմանինովի եւ մյուսների երկերը՝ գրված 4 ձեռքի կամ 2, 3, 4 դաշնամուրների համար: Հայաստանցի հանդիսատեսն առայժմ պետք է սահմանափակվի միայն 2 ռոյալի համար գրված ստեղծագործություններով, քանի որ երեւանյան համերգասրահներում 2 եւ ավելի բարձրորակ ռոյալներ չկան: Այս
Metallica-ն ելույթ կունենա Անտարկտիդայում
Metallica-ն հաստատել է, որ պատրաստվում է ելույթ ունենալ Անտարկտիդայում: Խմբի համերգը կկայանա դեկտեմբերի 8-ին արգենտինական «Կարլինի» անտարկտիկական կայանի տարածքում: Ընդ որում, երաժշտությունը ունկդիրներին հասցվելու է ականջակալների միջոցով: Այս յուրօրինակ համերգի հանդիսատեսը կազմված կլինի մրցանակաբաշխության արդյունքում լատինաամերիկյան երկրներում ընտրված երկրպագուներից: Մրցանակաբաշխությանը, որը կանցկացվի Coca-Cola Zero-ի կողմից, կարող են մասնակցել երկրպագուներ Արգենտինայից, Չիլիից, Կոլումբիայից, Կոստա Ռիկայից եւ
Ռեկտորի «կադրային քաղաքականության» հերթական վերուվարը
Էլեկտրաէներգետիկայի (ԷԷ) ամբիոնը հանդիսանում է Պոլիտեխնիկի հիմնադիր, ամբիոններից մեկն է: Բոլոր ժամանակներում Պոլիտեխնիկի ԷԷ ամբիոնում սովորել ցանկացողների թիվը միշտ աճի միտում է արձանագրել, ինչը վկայում է մասնագիտության գերպահանջարկված լինելու մասին: Ներկայումս ԷԷ ամբիոնում դասավանդվում են ավելի քան 30 մասնագիտական առարկաներ բոլոր երեք կրթական ծրագրերի` բակալավրիատ, մագիստրատուրա եւ ասպիրանտուրա, մակարդակներով: Հետխորհրդային ժամանակաշրջանին գրեթե բոլոր տեխնիկական բուհերի
Սերժ Սարգսյանն առաջարկել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջարկել է Իշխանի Զաքարյանի թեկնածությունը: Այդ մասին նախագահի գրությունն այսօր ստացվել է Ազգային ժողով: Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցը կընդգրկվի նոյեմբերի 11-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում:
Եվրամիությունը վերսկսում է բանակցությունները Թուրքիայի հետ
«Ազատություն» ռադիոկայան. Բրյուսելում երեկ ազդարարվեց բանակցային փաթեթի 22-րդ գլխի` «Տարածաշրջանային քաղաքականության» շուրջ բանակցությունների մեկնարկը: Պաշտոնական Բրյուսելը վերսկսում է տարիներ առաջ սառեցված բանակցությունները Թուրքիայի հետ` Եվրամիությանը այդ երկրի անդամակցության շուրջ: Երեքշաբթի օրը Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներն ու Թուրքիայի կառավարական պատվիրակության անդամները` եվրոպական հարցերի գծով նախարար Էգեմեն Բաղիշի գլխավորությամբ, Բելգիայի մայրաքաղաքում ազդարարեցին բանակցային փաթեթի 22-րդ գլխի` «Տարածաշրջանային քաղաքականության» շուրջ
Հայերեն թարգմանությունը ոչ մեկին չէր հետաքրքրում
Ազգային ժողովում այսօր կայացավ Ռուսաստան-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը: Դահլիճում ներկա էր թարգմանիչը, եւ անգամ մի կարճ փորձ արեց նիստը թարգմանելու, սակայն, տեսնելով, որ որեւէ մեկը չի լսում իր թարգմանությունը, նա այլեւս չշարունակեց այդ փորձերը: Բոլորը խոսում էին ռուսերեն, եւ միայն ամենասկզբում Հերմինե Նաղդալյանը ողջույնի խոսքն ասաց երկու լեզուներով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ռուսերեն ելույթը թարգմանիչը
Հայտնի չէ, թե որն է ամենափակ կառույցը
«Տեղեկատվություն ստանալու հարցումների մեծամասնությունն անպատասխան չի մնում, տեղեկություն տնօրինող գրեթե բոլոր մարմիններն էլ այս կամ այն կերպ արձագանքում են», – այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը: Նա նաև հայտնեց, որ լուռ մերժումների թիվը կրճատվել է: «Եթե երկու տարի առաջ անպատասխան էր մնում մեր հարցումների մոտ 30 տոկոսը, այսօր լուռ
ԵՄ խորհրդատվական խումբը հրապարակել է կարիքների գնահատման վերանայված հաշվետվությունը
2013թ. նոյեմբերի 06-ին տեղի է ունեցել ԵՄԽԽ Խորհրդատվական խորհրդի տասնչորսերորդ նիստը: Նիստը համանախագահել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: ԵՄ խորհրդատվական խումբն իրականացրել է Հայաստանի հիմնական մարտահրավերների և իր աշխատանքների գնահատում: Հաշվետվության մեջ մասնավորապես մեծ ուշադրություն է հատկացվել քրեական, վարչական և քաղաքացիական արդարադատության ոլորտի բարեփոխումներին:
Նիկոլայ Ռիժկով. «Լուկաշենկոն, եթե չեմ սխալվում, Բելառուսո՞ւմ է աշխատում» (տեսանյութ)
ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս, Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն այսօր ՀՀ ազգային ժողովում գոհունակության խոսքեր հնչեցրեց Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու որոշման կապակցությամբ: Այս առթիվ «Առավոտը» պարոն Ռիժկովից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի՝ Մինսկում արած այն հայտարարությանը, որ մինչեւ Ադրբեջանի հետ հակամարտությունը չլուծվի՝ Հայաստանը չի կարող մտնել Մաքսային միություն:
Ազգադավ հայրենասիրություն կամ կայքեր, որ ոչ ոք այլևս չի ուզում այցելել…
Կարծես ավանդույթ է դառնում իմ կողմից արդեն իսկ որերորդ անգամ անդրադառնալ արատավոր մի երևույթի, որ այսօր առկա է մեզանում: Գտնվելով դե ֆակտո «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» կարգավիճակում, անխոս, երկրի գլխավոր ուղղություններից է արտաքին քաղաքականությունը, և սա մեծ գաղտնիք չէ: Այսօր որոշ լրատվամիջոցների համար հայրենասիրությունը դարձել է բավականին յուրատեսակ ընկալմամբ մի հասկացություն, և տառացիորեն հայրենիքի համար
Վարդան Պետրոսյանն այս պահին համակարգչային տոմոգրաֆիա է անցնում
Չի բացառվում, որ դերասանին նորից հիվանդանոց պառկեցնեն
Կքննվեն Վարդան Սեդրակյանի գործով ամբաստանյալների ու տուժողի վերաքննիչ բողոքները
«Փաստինֆո». ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, նոյեմբերի 21-ին կսկսվի ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով մեղադրանքի ու պաշտպանության կողմերի վերաքննիչ բողոքների քննությունը: Մեղադրանքի կողմն՝ ի դեմս տուժող Պարույր Հայրիկյանի, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, միջնորդում է բեկանել և փոփոխել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 23.09.2013թ.
Ես իրեն փաթաթվեցի, որ իրեն չկպնի. Շանթ Հարությունյանի որդին՝ NEWS.am-ի թղթակցի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Մաշտոցի պողոտայում երեկ՝ նոյեմբերի 5-ին, տեղի ունեցած բախումների ժամանակ Շանթ Հարությունյանի որդին՝ 14-ամյա Շահեն Հարությունյանը, փորձել է պաշտպանել վնասվածքներ ստացած NEWS.am-ի լրագրող Գայանե Ապրունցին: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շահեն Հարությունյանը: «Ես իմացա, թե իրեն են ուզում խփել, ես իրեն գրկեցի, փաթաթվեցի, որ հանկարծ իրեն չկպնի ու իմ գլխին խփեցին էդ փեդով»,- պատմեց Շահենը:
Հրապարակախոս. «ԿԳ նախարարությունը պետք է շատ խիստ լինի, ամեն մեկին դպրոց չթողնի»
«Խորհրդային միության Կենտկոմը որոշեց թույլ տալ աղանդների գրանցումը եւ Հայաստանը դարձնել փորձադաշտ: Այսօր, ցավոք, մենք մեր հույսը դրել ենք 150-200 քահանաների վրա, որ նրանք պայքարեն աղանդների դեմ»,- այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում խոսելով աղանդավորական շարժումների մասին՝ ասաց հասարակական-քաղաքական գործիչ եւ այս հարցով մտահոգ Խաչիկ Ստամբոլցյանը, նշելով, որ աղանդավորների դեմ հնարավոր չէ պայքարել նրանց ծեծել-ջարդելով, հարկավոր
Առաջին իսկ օրերից մեզ հայտնի է եղել, որ նա աշխատում է ոստիկանության և Սամվել Ալեքսանյանի համար
Որպես Նախախորհրդարանի աջակից գրանցված քաղաքացի Արման Արշակյանը երեկ` նոյեմբերի 5-ին, Մաշտոցի պուրակում հայտարարություն է արել, որ ինքը Նախախորհրդարանի աշխատող է, սակայն դրա համար չի վճարվել: Նախախորհրդարանի քարտուղարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Նախախորհրդարանը կամավորական հիմունքներով գործող ազգային-քաղաքական նախաձեռնություն է և աշխատողներ չունի, իսկ նրա անդամներն ու աջակիցներն իրենց գործունեության համար վճար չեն ստանում: Քաղաքացի Արման Արշակյանը


















































