Օրվա լրահոսը

Էպոսագետը պատվիրել էր մինչ Հայրիկյանին «վախեցնելը» «վախեցնել» նախագահի փեսային եւ եղբորը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով հրապարակվեցին ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի՝ նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները: Դրանք 9-ն են: Փետրվարի 16-ին, երբ նա լրացուցիչ հարցաքննվել է 6-րդ անգամ, Խ. Պողոսյանը հայտնել էր, որ իրեն եւ Սամվել Հարությունյանին նախագահական ընտրարշավի ժամանակ Վարդան Սեդրակյանն ասել էր, թե պետք է

Նաիրա Զոհրաբյանը հեգնեց Արմեն Մովսիսյանին

«Եթե մենք վտանգ զգայինք, ապա նման հարց բանակցությունների սեղանին չէինք դնի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն՝ անդրադառնալով իր և «Գազպրոմի» նախագահի մոսկովյան հանդիպմանը, որի ընթացքում, ինչպես կրկին հաստատեց նախարարը, քննարկվել է ՀՀ կառավարության 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» վաճառելու հարցը: Նախարարը պարզաբանեց, որ վերոնշյալ հարցն ընդամենը ռուսական

Mongabay. Հազվագյուտ արջատեսակ են նկարել Հայաստանում

«Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան» (ԿԿԱ) նախագծի տեսախցիկը սիրիական արջ է (Ursus arctos syriacus) որսացել Հայաստանի անտառներում, որը Եվասիայի գորշ արջի ենթատեսակներից է: Հայտնում է «Մոնգաբեյ» պարբերականն ու գրում, որ այս նկարահանումը կարևոր է, քանի որ այդ արգելոցում մեկ կամ երկու այդպիսի արջ կարող է լինել, և այդ տեսակը Հայաստանում համարվում է խոցելի: Արջերի հստակ քանակը անհայտ

«Սերն իսկապես հզոր ուժ է». Հասմիկն ու Լևոնը երջանիկ են

Հասմիկի ու Լևոնի սիրուն շատերն էին դեմ, իսկ պատճառը թերևս  նրանց տարիքային տարբերությունն էր. Հասմիկը 3 տարով մեծ է Լևոնից: «Նույն ընկերությունում էինք աշխատում ու աշխատավայրում հաճախ շփվում միմյանց հետ, բայց ո՞վ կմտածեր, որ մեր հարաբերությունները ժամանակի ընթացքում ավելին կլինեին, քան զուտ գործնականը», – պատմում է Հասմիկը: Բայց օրերից մի օր չէր էլ նկատել՝ ինչպես

411.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունիսի 20-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,640,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.52 դրամ:

Վերահսկիչ պալատը համաձայն է, որ իրավունք չունեն հանդես գալ քաղաքական հայտարարություններով

Հայտարարություն Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության հետ կապված հայտարարության համար: Վարչապետը կառավարության նիստերում պարբերաբար  կարևորում  է Վերահսկիչ պալատի կատարած աշխատանքները:  Վերահսկիչ պալատի նախագահը ՀՀ Ազգային ժողովում խոսելով  գնումների և շինարարության  ոլորտներում առկա խնդիրների մասին ասել է, որ 2013 թվականի պետական բյուջեի շինարարության և

«Ինձ ազատ Շմայս են ասում»

Էջմիածնեցի հանրապետական Առաքել Մովիսյանն Ազգային Ժողովի ամենահպարտ պատգամավորն է. «Մի հատ ոտս խփում եմ գետնին, իմ ժողովուրդն իմ կողքին է կանգնում»։ Ցանկացած ընտանիք ցանկացած սոցիալական խնդրով կարող է դիմել Ազգային Ժողովի պատգամավորին, թեպետ ինքը փող չունի, ընկերներն են գումար տալիս։ Իր բարեգործությունների մասին նա առաջին անգամ է խոսում. «Թե չէ, ամեն մեկը, մի եսիմ, փսլնքոտ

Ուսուցիչները աշխատավարձ չեն ստանում Վանաձորի թիվ 8 դպրոցից

Այսօր «Հենարան» մամուլի ակումբի հյուրերն էին Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանը, ուսումնական գծով տնօրեն Ասյա Զալյանը, հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ Նարինե Միքայելյանը և ռուսաց լեզվի ուսուցիչ, արհկոմի նախագահ` Մանյա Ծատուրյանը: Կարինե Ստեփանյանը ներկայացրեց իր և նույն դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանի միջև եղած բազմաթիվ դատական քաշքշուկները, որի պատճառով էլ դպրոցի աշխատակազմը մայիս ամսից

«…Մնում է ցավակցել պարոն Հայրիկյանին». Սիրունյան իրավաբանական գրասենյակ

«Պարոն Հայրիկյանը ոչ մի տեղ չունի մտավախ լինելու Սիրունյանի հայտարարությունից: Փաստաբանը իրավասու է պահանջել փաստացի ապացույցները: Եթե դատաբժիշկը եզրակացության մեջ գրել է, որ չի տեսել վերքը, իսկ Սիրունյանը արձանագրում է, դա չի նշանակում, որ Սիրունյանն է իրենից հորինում եւ նման կերպով փաստաբանին հակադարձել ոչ միայն քաղաքական գործչի, այլեւ քաղաքակիրթ մարդու պահվածք չէ»,- Aravot.am-ին ասաց «Սիրունյան» իրավաբանական

Տրանսպորտը կթանկանա՞

Գազի գնի բարձրացման դեպքում արդյոք կթանկանա նաեւ տրանսպորտը։ Այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների այս հարցին՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանն ասաց. «Ես տրանսպորտի փոխնախարար եմ, բայց այդ ոլորտը չեմ համակարգում, բայց գիտեք, որ տրանսպորտի վառելիքը գազն է…»: Բեգլարյանը նշեց, որ տրանսպորտի գների բարձրացման հարց նախարարությունում առայժմ չի քննարկվել, եւ ինքը չի կարող ենթադրություններ անել։

Գագիկ Բեգլարյանի կյանքում չկա մի կին, որին վիրավորած լինի (Տեսանյութ)

Այսօր կառավարության նիստից հետո տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը շենքը լքելուց առաջ, մուտքի մոտ պատասխանելով ՎՊ-ի բացահայտումների վերաբերյալ մի քանի հարցերին, զարմանքով դիմեց մի քանի լրագրողների. «Էլ հարցեր չկա՞ն, էն որ ես կնոջը վիրավորել եմ»: Խոսքը «Ժամանակ» օրաթերթի այն հրապարակման մասին է,, ըստ որի, Գագիկ Բեգլարյանն իրեն դիմած մի կնոջ վիրավորել է, ասելով` «Շան

ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը բարձրացավ

Այսօր խորհրդարանն ավարտեց հունիսի 17-ից մեկնարկած արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ սպառելով օրակարգը: Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Համաձայն վերջինիս, հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը սահմանվում է 45 հազար դրամ՝ գործող

Արմեն Էլբակյան. «Սերը նմանեցնում է բոլոր մարդկանց» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ջոն Պրիստլիի «Սկանդալային պատմություն միստր Քեթլի եւ միսիս Մունի միջեւ» հայտնի գործը Արմեն եւ Աննա Էլբակյանները նորովի են բեմադրել: «Էդգար Էլբակյան» թատրոնում երեկ «Թռցրու ինձ լուսին» ներկայացման պրեմիերային նրանց հաջողվեց հուզել դահլիճին: Aravot.am-ի հետ զրույցում Աննա եւ Արմեն Էլբակյաններն ասացին, որ հիսունականներին ստեղծված այս գործն այսօր էլ արդիական է. շոշափվում են մարդու ներքին ազատության, ռեժիմի

Պաշտոնանկություններ` Նոյեմբերյանի զորամասի աղմկահարույց միջադեպի հետ կապված

«Ազատություն» ռադիոկայան. Գլխից ծանր վիրավորված զինվորի մարմնի ձախ հատվածը չի աշխատում: Հայաստանի Զինված ուժերի Նոյեմբերյանի զորամասում ժամկետային զինծառայողներ Լյուքս Ստեփանյանի սպանության եւ Հրաչյա Սարգսյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու միջադեպի առնչությամբ զինվորական 6 պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից, քննարկվում է այդ օրը պահակային ծառայության մեջ գտնված մարտկոցի հրամանատարին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց պաշտպանության

«Ռուսաստանն իր քայլերով նպաստում է պատերազմին». Անդրիաս Ղուկասյան

«Ռուսաստանը աջակցում է Ադրբեջանի ռազմական պատրաստվածությանը: Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի: Եվ պատրաստվում է պատերազմ սկսել այն ժամանակ, երբ Հայաստանը արտագաղթի հետեւանքով կգտնվի ամենաթույլ վիճակում, իսկ այդ վիճակին Հայաստանը կհասնի 2-3 տարում»,- Aravot.am-ին ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը` անդրադառնալով նախօրեին Ռուսաստանի կողմից հրապարակված 2012-ին Ադրբեջանին վաճառված զենքի եւ ռազմական տեխնիկայի ցանկին: Հիշեցնենք, որ ըստ ՄԱԿ-ի սովորական սպառազինության

Տղամարդիկ չընդունեցին բռնությունը զսպող օրենքը

«Ընտանեկան բռնության մասին» օրենքը տղամարդ պաշտոնյաները հակասահմանադրական են համարել

Աշոտ Աղաբաբյանը կխոսի Սամվել Ալեքսանյանի հետ

Aravot.am-ի հետ զրույցում Ամասիայի տարածաշրջանի բնակիչները բողոքել էին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մոնոպոլիզացրել է խոզաբուծության ոլորտը, ու մարդիկ, ովքեր առեւտրային բանկերից բարձր տոկոսներով վարկեր էին վերցրել, խոզեր գնել, թանկ գնով կեր առել, մսի մթերման ժամանակ կանգնել են փաստի առջեւ` ստիպված են եղել էժան գնով վաճառել` կուտակելով հավելյալ պարտքեր: Երեկ այդ տարածաշրջանից ընտրված

Բաբկեն Պիպոյան. «Միայն կարագի ու սփրեդի հարցն է ծառայությունը լուծել» (Տեսանյութ)

Բաբկեն Պիպոյանը կաթնամթերքի 8-12 % թանկացումները հիմնավորված չի համարում, քանի որ գյուղացուց մթերվող կաթի գինը մի բան էլ նվազել է: Մեր երկրում սննդի անվտանգության հետ կապված, միայն մի հարց է համակարգային լուծում ստացել` սփրեդի եւ կարագի խնդիրը: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց սննդամթերքի անվտանգության ծառայության նախկին մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը: Նա  այժմ ղեկավարում է

Այս տարի լոռեցի 16 երեխա դպրոց չի հաճախել

Նրանց մի մասը հրաժարվում է պարտադիր ուսուցում ստանալուց: 2013 թվականի տվյալներով՝ լոռեցի 16 երեխա դուրս է մնացել պարտադիր ուսումնական ծրագրից: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացնում է Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը: «Այս պահի դրությամբ այդ երեխաներից 3-ի` hետագա ուսումնական պրոցեսի մեջ ընդգրկվելու հարցն արդեն իսկ լուծված է,

«Պետական մակարդակով ազգին «քցում» են». «Տոնուսից» տուժած բնակիչներ

««Տոնուսը» մեր փողերով շենքը սարքեց, հետո` խաբեց ու շենքը տվեց «Արցախ» բանկին Այսօր կառավարության շենքի մոտ նորից բողոքի ակցիա էին կազմակերպել «Տոնուս» շինարարական կազմակերպութունից խաբված բնակիչները եւ ՀՀ վարչապետից պահանջում էին վերադարձնել իրենց բնակարանները: Aravot.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասացին, որ այս խնդրով զբաղվում է ֆինանսների նախարարությունը, եւ այն ինչ պատասխանել է բնակիչներին, դա ընդամենը

Հայրիկյանի վրա կրակողը ցուցմունք տվեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով ցուցմունք տվեց Խաչիկ Պողոսյանը: Այսօր դատական նիստի դահլիճում են ոչ միայն Պարույր Հայրիկյանը, այլ նաեւ նրա մերձավորները, նախկին քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանը: Ամբաստանյալը իր ցուցմունքի ժամանակ հաճախ էր կոռեկտության սահմաններն անցնում, ինչի պատճառով արժանացավ դատավոր Գագիկ Պողոսյանի

«ՀՀ նախագահի ղարաբաղյան լեքսիկոնն» ու գլխավոր մարքսիստի տնտեսական «դոկտրինան» (Տեսանյութ)

«Նախագահը իր տեղում չէ, վարչապետի մասին խոսելն ավելորդ է: Այնինչ նախագահը պիտի լինի նոր տնտեսական քաղաքականության վարդապետը»,-այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Շարունակելով՝ պարոն Հակոբյանը նշեց, որ եթե չլինեն այդ վարդապետները, «պետական մեքենայի կարեկտիրովկան» անիմաստ է: ՀՀ գլխավոր մարքսիստը կարծում է, որ այս իշխանությունները նոր տնտեսական քաղաքականության մտադրություն չունեն:

«Պատգամավորը հո նրա համար չի՞, որ ինքը հարուստ ըլնի փող բաժանի»

ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը չի սիրում խորհրդարանում որպես անհատ հանդես գալ, իսկ Նիկոլ Փաշինյանը, ըստ նրա՝ «ծնվել ա, որ մեղադրի»: Օրերս Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջանների բնակիչներն Aravot.am-ի հետ զրուցում դժգոհել էին, որ այդ տարածաշրջաններից ԱԺ պատգամավոր ընտրված Աշոտ Աղաբաբյանը չի կատարել դեռ մեկ տարի առաջ տված իր նախընտրական խոստումը՝ տարածաշրջանում ջայլամաբուծություն զարգացնելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ դեռ

Բիոզուգարան ունենք, տուրիստ գրեթե չունենք

«Տուրիզմ առանց զուգարանների հնարավոր չէ զարգացնել»,- օրերս նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստան ներկրված թանկարժեք բիոզուգարանների անհրաժեշտությանը, եւ ապա ավելացրել. «Հիմա էկոնոմիկայի նախարարությունը անհաջող փորձ է արել»: Զուգարաններ, իհարկե, անհրաժեշտ են, բայց զբոսաշրջիկներին դժվար թե հնարավոր կլինի միայն թանկարժեք զուգարանով գայթակղել մեր երկիր այցելելու համար. հո չե՞ն գալու միայն զուգարանով զմայլվեն:

«Եկող սերնդի իդեալը պետք է դառնան ազատամարտիկները, ոչ թե հաստավիզները»

«Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքն ընդունվելուց հետո «սուտի» ազատամարտիկները, որոնք չեն կռվել, սակայն այդ անվան տակ ման են գալիս, կմաղվեն: «Եթե մենք մեր պատերազմի վետերաններին, մասնակիցներին լավ չվերաբերվենք, հետագայում ո՛չ լավ բանակ, ո՛չ էլ լավ, հայրենասեր սերունդ կունենանք: Ռազմահայրենասիրական դաստիարակությունը հենց այդտեղից է սկսվում: Մեր սերնդի համար իդեալը պետք է դառնան ա՛յդ տղաները, ոչ թե հաստավիզ,

«Եվրոպայում էլ կա նախանձ եւ անհանդուրժողականություն»

Շվեդիայի  թագավորական բալետի  մենապարող Արսեն Մեհրաբյանի խոսքով, սակայն, դրա մասին հանդիսատեսը չի իմանում Պարարվեստի «Բարեկամություն» անսամբլի հրավերով Երեւանում է արդեն 15 տարի եվրոպական տարբեր թատրոններում հանդես եկող բալետի արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Արսեն Մեհրաբյանը, որի հետ «Առավոտը» հանդիպել էր շուրջ 3 տարի առաջ: «Բարեկամություն» անսամբլի հետ արվեստագետը հայաստանյան այլ կոլեկտիվների ու մենակատարների թվում կմասնակցի Սանկտ

ՀՀ նախագահն ու կաթողիկոսը «ցրողական» պատասխան են տվել

Հունիսի 20-ը փախստականների միջազգային օրն է: Այդ առիթով այսօր «Արմատ» ակումբում ադրբեջանահայ փախստականների հիմնախնդիրների, նրանց իրավունքների վերականգնման ուղղությամբ տարվող ծրագրերի եւ հատուկ ադրբեջանահայերի համար նախատեսվող քաղաքի կառուցման մասին խոսեցին Ադրբեջանի ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամներ Մարիամ Ավագյանը եւ Մարտին Իսրայելյանը: Ավագյանի խոսքով` «Արցախյան հակամարտություն արտահայտությունը ճիշտ չէ, եղել է բաքվի ռեժիմ, որը որոշեց իր քաղաքացիների

«Ես ինձ ավելի շատ հայ եմ զգում». իսպանացի գրող

Իսպանացի գրող Գոնսալո Գուարչը շուրջ 30 գրքերի հեղինակ է: Հիմնականում պատմավեպեր է գրում: Ունի երեք վեպ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Նրա՝ ցեղասպանության մասին պատմող առաջին վեպը՝ «Հայոց տոհմածառը», լույս է տեսել 2005 թվականին, այնուհետեւ՝ եռագրության մյուս երկու «Հայկական կտակ» ու «Սպիտակ լեռ» վեպերը: Այսօր «Հայելի» ակումբում Հայաստան ժամանած իսպանացի գրողին այսպես ներկայացրեց Գրողների միության նախագահ Լեւոն

Հայաստանում դժվար է ծխելու դեմ պայքարել. ծխախոտ արտադրող երկիր ենք (Տեսանյութ)

Ֆիլմերում ծխախոտի թաքնված գովազդներ են արվում «Առողջությունը դա ներդրում է երկրի տնտեսության հետագա զարգացման մեջ»,- Այսօր Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում ասաց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակոբը: ԱՀԿ-ին անդամակցող մեր երկիրը երկու հարցում պարտավորվածություն ունի` համաճարակներից, էնդեմիաներից պաշտպանվելու եւ ծխախոտի դեմ պայքարի ծրագրերը միջազգային առողջապահական կանոնակարգերով ի կատար ածելու:

Կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 20-ին ժամը 18.00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 18.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930