Օրվա լրահոսը

Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետեր չկան ու չեն լինելու

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասուլիսում մի մանրամասն ներկայացրեց դեկտեմբերի 24-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի վերաբերյալ: Ըստ նրա՝ Ղազախստանի նախագահի հայտնի հայտարարությունից հետո, թե «Բաց է մնում այն հարցը, թե ղարաբաղյան հակամարտության հետ կապված որտեղ է լինելու Մաքսային միության սահմանը Հայաստանում: Ուստի մենք մեր պաշտոնակիցների հետ միասին կստորագրենք «ճանապարհային քարտեզը», սակայն հատուկ

Տիգրան Սարգսյանը սպասում է Վարդան Օսկանյանի բացատրություններին (Տեսանյութ)

«Հայնյուզի» խմբագիրն այսօր ասուլիսում Տիգրան Սարգսյանին խնդրեց անդրադառնալ այն տեղեկատվությանը օֆշորային սկանդալի վերաբերյալ, թե ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի բարեկամ մի կին է գրանցել այդ ձեռնարկությունը: Վարչապետն ի պատասխան դարձյալ ասաց, թե ինքն ամենաշահագրգռված մարդն է, որ այս պատմությունը մինչեւ վերջ բացահայտվի. «Մի բան արդեն պարզ է, որ այդ ձեռնարկության գրանցման հետ ես ոչ մի առնչություն

Իսկ ի՞նչն է խանգարում Արարատ Մկրտչյանին

«Արարատ Մկրտչյանի հետ որեւէ տեսակի կապ կամ խոսակցություն վերջին երեք ամիսների ընթացքում չեմ ունեցել: Ավելին՝ եթե նախարարն արդեն նախկին է, ապա ոչ մի բան նրան չի խանգարում, որ ինքն այդ տեսակետն արտահայտեր: Եթե դա արել եմ ես, ուրեմն դա իմ վերլուծության եւ հետազոտության արդյունքն է: Թող չփորձեն որեւիցե մեկին ներքաշել այս գործընթացի մեջ»,- «Առավոտի» հետ

Ճանշինները Սելիմի լեռնանցքում խոստանում են անցանելի ճանապարհ

Սաստիկ ցուրտ ձմռան պայմաններում ճանապարհների վիճակին ծանոթանալու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը շրջայց կատարեց Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։ Բքի և ուժգին քամու պայմաններում, որը հատուկ է Հայաստանի հյուսիսային հատվածի կլիմային, թերևս ամենաբարդը Սելիմի լեռնանցքի անցանելիությունն ապահովելն է։ Սակայն այս տարածքը սպասարկող ճանշինի աշխատակիցների միահամուռ աշխատանքի շնորհիվ, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի

Վարչապետը չպատասխանեց հրաժարականի վերաբերյալ հարցին

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիրն այսօր ասուլիսում ասաց, թե Տիգրան Սարգսյանը սահուն շրջանցեց հարցը ՀՀ նախագահի հրահանգի վերաբերյալ, թե յոթ տոկոս տնտեսական աճ չապահովելու դեպքում՝ կառավարությունը պետք է հրաժարական տա: Լրագրողի դիտարկմամբ՝ Ձմեռ պապիից ավելի շատ է սպասված հարցը՝ «արդյոք հրաժարական տալո՞ւ եք, թե՞ ոչ»: Վարչապետն իր պատասխանում որեւէ կերպ չանդրադարձավ հարցի այդ հատվածին: Ընդամենն ասաց. «Բնականաբար, քաղաքական գնահատականները

Վերականգնվել է Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի վրա գտնվող կամուրջը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2013 թ. վերականգնվել և շահագործման է հանձնվել ՀՀ Սյունիքի մարզի Լիճք համայնքի հատվածով անցնող միջպետական նշանակության Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման ավտոճանապարհի վրա գտնվող կամուրջը: Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի կողմից: Կատարվել են՝ * Հողային աշխատանքներ * Կամրջի ուժեղացման բետոնային աշխատանքներ *

Նախամանորյա նվերը` հայցվորի վճռաբեկ դատարան ներկայացված բողոքն էր

Մոսկվայում բնակվող, կլառնետահար Սեդրակ Հովհաննիսյանի հայցն ու վերաքննիչ բողոքը մերժվել են Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Նա դատի էր տվել երգահան Հասմիկ Մանասերյանին, նրա որդուն, ով մեր լրատվամիջոցում հանդես էր եկել մոր ստեղծագործությունների եւ առհասարակ, նրա հեղինակային իրավունքների պաշտպանության հարցով: Երրորդ անձ էր ճանաչվել նաեւ «Առավոտ օրաթերթ» ՍՊ ընկերությունը: Այսօր ստացել

Ամասիա-Նալբանդյան-Ջանֆիդա-Փշատավան ավտոճանապարհը՝ նորոգված

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից հիմնանորոգվել և 2013թ-ին շահաործման է հանձնվել Արմավիրի մարզում գտնվող Ամասիա-Նալբանդյան-Ջանֆիդա-Փշատավան 9.96 կմ երկարությամբ ավտոճանապարհը: Շինարարական աշխատանքները իրականացվել են «Սիսիանի ԲՈՒԱՏ» և «Կուարլինի» ՍՊ ընկերություններից կազմված համատեղ ձեռնարկության կողմից: Կատարվել են՝ • Հողային աշխատանքներ • Ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ • Ճանապարհային ծածկի հիմնանորոգման աշխատանքներ • Արհեստական կառուցվածքների վերականգնման աշխատանքներ •

Վարչապետ. «Սերունդների համերաշխության սկզբունքից մենք հրաժարվում ենք»

Տիգրան Սարգսյանն այսօր հրաժարվեց գնահատել իր կուսակից հանրապետական պատգամավորների հարձակողական պահվածքը լրագրողների նկատմամբ՝ նկատելով, թե ԱԺ-ում դրա համար կա համապատասխան հանձնաժողով. «Այնքան էլ պատշաճ չէ, որ վարչապետը սկսի մեկնաբանել, թե ԱԺ-ում ինչպիսին է պատգամավորների կեցվածքը»: Առավել հանգամանալից անդրադարձ կատարվեց պարտադիր կուտակային կենսաթոշակների վերաբերյալ քննադատությանը՝ հիշեցնելով, որ մինչ օրենքի ընդունումը բազմաթիվ քննարկումներ են եղել, բայց «ինչպես վատ

Լյուդմիլա Սարգսյանի ժպիտը` Դերենիկ Դումանյանին

Պատգամավորին չի ահաբեկել նախարարի սպառնալիքը «Այդ սպառնալիքն, անկեղծ ասած, ինձ մոտ ընդամենը ժպիտ առաջացրեց»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ շա՞տ է վախեցել առողջապահության նախարարի՝ իրեն դատի տալու սպառնալիքից: «Առավոտի» դեկտեմբերի 19-ի համարում հրապարակվել էր պատգամավորի՝ «Պետական պատվե՞ր, թե՞ համակարգված ատկատ» վերտառությամբ

Գյումրու՝ 2013 թվականի ամենասենսացիոն իրադարձությունը

2013 թվականը գյումրեցիների կյանքում ոչ միայն նշանավորվեց մշակութային իրադարձություններով, համաշխարհային դեմքերին այս քաղաքում ընդունել-ճանապարհելով, կենտրոնական փողոցները ասֆալտապատելով կամ ձմռան սառնամանիքին այդ նույն փողոցները տեղը տեղին մաքրելով (նախորդ տարիներին դրանք կարող էին մրցել ամենաթանկ սահադաշտի հետ), այլեւ նրանով, որ ավագանու անդամները սկսել են վերջապես խոսել… «Դպրոց» բառի մեջ ուղիղ երեք տառասխալ անող՝ «դբռոծ» գրող երիտասարդն ու

Միամիտ հայի Նոր տարին

Անկախ պետությունը ցանկացած ազգի բարձրագույն արժեքն է, որին նա հասնում է հազարամյակներով ստեղծած իր հոգեւոր եւ նյութական մշակույթով: Եվ եթե որեւէ մշակույթ իր ստեղծող ժողովրդին չի հասցնում անկախ պետականության, ուրեմն այդ մշակույթի մեջ մի ինչ-որ խաթար բան կա: Ճարտարապետ ընկերոջս հետ Մանթաշով գարեջրատանը նստած խոսում էինք անկախության հետեւանքով վերածնվելիք մեր հին արժեքների մասին՝ հընթացս քննարկելով

Աղքատությունից փրկվելու համար երիկամն է վաճառել

Իր երիկամը վաճառող Արսեն Ավետիսյանն ասում է՝ չնայած հանցանք է գործել, բայց իրեն էլ խաբել են ու խոստացած գումարը չեն տվել Որքան էլ կառավարության անդամներն ու բարձրաստիճան պաշտոնյաները պնդեն, հավատացնեն, որ Հայաստանում կյանքի որակը լավացել է, ամեն ինչ անում են աղքատությունը կրճատելու, ապահով Հայաստան կառուցելու համար, սակայն շարքային քաղաքացիներն իրենց կենցաղով համոզվում են, որ կյանքի

Րաֆֆի Հովհաննիսյանի Ամանորյա ուղերձը

Թանկագին հայրենակիցներ, Եվս մի քանի օր, եւ 2014 թվականը՝ Կապույտ Փայտե ձիու տարին, անկասելիորեն կմտնի իր իրավունքների մեջ՝ բերելով մեզ նոր հույզեր ու տրամադրություններ, անուրջներ ու սպասումներ: Անցնող 2013-ը՝ նշանավորվելով որպես Արցախյան շարժման եւ Մեծ երկրաշարժի 25-ամյակների տարի, անջնջելի հետագիծ թողեց մեր գործերի ու արարումների վրա, առանձնացավ ինչպես հաղթական ընտրություններով, այնպես էլ քաղաքացիների իրավունքների, արդարության

Արամ Հարությունյան. «Ամուլսարը աշխարհում լավագույն նախագիծն է լինելու» (Տեսանյութ)

Այս տարի բնապահպանության ոլորտում տարին բուռն էր բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիաներով՝ հատկապես Ջերմուկի Ամուլսարի ոսկու հանքի շահագործման թույլտվության եւ տարբեր մարզերում փոքր ՀԷԿ-երի կառուցման դեմ պայքարներով: Այսօր  Aravot.am-ը բնապահպանության նախարարից, իր տարեվերջյան ասուլիսի ժամանակ հետաքրքրվեց թե ինչ դիտարկում ունի նախարարը՝ բնապահպանների բարձրացրած այն խնդիրների վերաբերյալ, ըստ որի փոքր ՀԷԿ-երի կառուցման թույլտվությամբ մի շարք գետեր եւ

ԲՀԿ լրատվական ծառայության շնորհավորանքը ԶԼՄ-ներին

Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն, երջանկություն, նոր ձեռքբերումներ ու մեծ բարիքներ: Շնորհակալություն եմ հայտնում անցնող տարվա ընթացքում համատեղ աշխատանքի համար, վստահ եմ, որ եկող 2014 և հաջորդող բոլոր տարիներին մեր համագործակցությունը կշարունակվի փոխադարձ հարգանքի և փոխվստահության մթնոլորտում, կլինի արդյունավետ ու կապահովի լայնածավալ և օբյեկտիվ տեղեկատվություն

Քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցությունը լինելու է շարունակական

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի գործարար շրջանակների, զբոսաշրջային ու գովազդային ոլորտի, ինչպես նաև քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առանձնակի կարևորելով քաղաքապետարան-մասնավոր հատված  համագործակցությունը, ընդգծել է, որ անցնող տարվա ընթացքում մայրաքաղաքում գրանցված ձեռքբերումներում շոշափելի ներդրում է ունեցել նաև

Տիգրան Սարգսյանը՝ գազի գնի եւ «Հայռուսգազարդի» մասին

Այսօր ասուլիսում անդրադառնալով հարցին, թե ինչու կառավարությունը չէր կարողանում անցած տարիներին հայտարարել, թե գազի սակագինն ինչպիսին էր՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց՝ պարզ պատճառով. «Գազպրոմի» առաջարկած սակագինն անընդունելի էր. «Մեր տնտեսության համար դա կլիներ ուղղակի կործանարար: Ամեն տարի գազի գինը պետք է բարձրանար»: Ըստ նրա՝ ներկայիս սակագինը՝ «մեզ համար, մեղմ ասած, շատ ընդունելի տարբերակ է, դրա

Զարուհի Փոստանջյանը`Տարոն Մարգարյանին. «Թող պաշտոնը թողնի, թե չէ գիտությունը կտուժի»

Այսօր, տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում լրագրողները «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս  է վերաբերվում երեկ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին: Նա նշեց, որ ի դեմս խայտառակ վարքագիծ դրսևորած երիտասարդների, ունենք մի փոքր խմբակ, որը դասալիք է: Զարուհի Փոստանջյանը այդ երիտասարդներին նմանեցրեց հանրապետական կուսակցության երիտթևի հետ, նրանք էլ դասալիք են, աշխատանքի չեն

Արարատ Աղասյանը վերընտրվել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը ՀՀ ԳԱԱ նախագահության դեկտեմբերի 27-ի նիստում միաձայն ընտրվեց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Արարատ Աղասյանը գլխավորում է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը 2003թ-ից: Արարատ Աղասյանի գիտական գործունեությունը կապված է Արվեստի ինստիտուտի հետ սկսած 1978թ-ից` Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանական բաժինը ավարտելուց անմիջապես հետո: Հետազոտությունների հիմնական ոլորտը

Զարուհի Փոստանջյան. «Եթե ընդդիմությունը մեկ տարի առաջ միավորվեր, այսօր այլ իրավիճակ կլիներ»

Տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում ԱԺ «ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօրվա տարեվերջյան ասուլիսում, ասաց, որ եթե ապրիլի 9-ին մենք ունենայինք այնպիսի քաղաքացիական, ինչպես նաև քաղաքական համակարգի հզոր ընդվզում, ապա այս իշխանություններն այլևս կդադարեին գործել: Նա նկատի ուներ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի եւ «գազային» համաձայնագրերի առիթով ծավալված համատեղ պայքարը: Նա նշեց, որ այս իրավիճակում խորհրդարանում նախադեպ

Վարչապետ. «Իրավիճակն այնքան վատ չէ, ինչքան ներկայացնում են զանգվածային լրատվական միջոցները»

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողն այսօր ասուլիսում վարչապետ Տիգրան Սարգսյանին հիշեցրեց Սերժ Սարգսյանը հայտարարությունը, թե յոթ տոկոս տնտեսական աճ չապահովելու դեպքում կառավարությունը հրաժարական կտա: «Մեր քաղաքական թիմի ղեկավարը մեր առջեւ դրել է ավելի խիստ թիրախային ցուցանիշ»,- ի պատասխան ասաց վարչապետը՝ խոստանալով, թե վերլուծվելու են այն պատճառները, որոնք խանգարում են հասնել ավելի բարձր ցուցանիշների: Քիչ անց պատասխանելով մեկ այլ

Տիկին Սուսաննայի Ամանորը ոչնչով չի տարբերվում տարվա մյուս օրերից

57-ամյա Սուսաննա Աբովյանը Ամանորի գիշերն անցկացնում է այնպես, ինչպես տարվա մյուս 364 օրերը՝ առանց որեւէ յուրօրինակության: «Դեկտեմբերի 31-ին ժամը 12-ին նստում եմ բազմոցի անկյունում, հեռուստացույց նայում, հիշում անցկացրած լավ օրերս ու ավելի ոչինչ»,- մեզ հետ զրույցում ասում է տիկին Սուսաննան: Այդ օրը նա ոչ միայն չի զգում ընտանեկան ջերմություն տան պատերի ներսում, այլեւ իրապես ջերմություն՝

Սարքած գործը փուլ է եկել

Անդրադարձ հրապարակմանը Դատական երեք ատյաններում ավարտվեց ավելի քան երկու տարի տեւող մի գործի քննություն, որն ապացուցեց, թե մեր օրերում Գագիկ Աթասյան ազգանունով մի արկածախնդիր ինչպես է կարողանում աճպարարի հմտությամբ իրավապահներին մատների վրա խաղացնել եւ անպատիժ մնալ: Ասենք, որ հորինելու եւ մարդկանց մոլորեցնելու տաղանդով օժտված այս անձին մինչ այդ հաջողվել էր մի ամբողջ տարի տեղեկություններ տարածել

Վանաձորցի վարորդի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է

ՀՀ գլխավոր դատախազը ընթացք է տվել փաստաբանի դիմումին Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Սոս Տոնոյանը որոշում է կայացրել վանաձորցի Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին: Վանաձորցու փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Հակոբյանը բողոք էր ներկայացրել Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանին` պահանջելով վերացնել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Տարոնի բաժանմունքի

Հայաստանյան հասարակության 30% -ի վիճակը շատ ծանր է

Հոգևոր սննդի համար գումար չի բավականացնում Հայաստանում գործում է տնտեսական զարգացման ծրագիր, ըստ որի թանկացումները կարող են լինել մինչև 4,5%–ի սահմանում։ Սակայն այսօր առկա են 50%–ի թանկացումներ, որի օրինակն էր տրանսպորտի գնի թանկացումը։ Այս մասին հայտնեց « Սպառողների միության » նախագահ Արմեն Պողոսյանը՝ «Ֆորում» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսի ժամանակ։ Ա. Պողոսյանի պնդմամբ Հայաստանում այնքան

Տիգրան Սարգսյանը խոստանում է այսուհետ ավելի ուշադիր լինել մայրենի լեզվի հանդեպ (Տեսանյութ)

«Լեզվի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է»: Այս դրույթը հիշեցնելով՝ «Առավոտն» այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է նա, հատկապես Մաքսային միությանն անդամակցելու մտադրության վերաբերյալ հայտարարությունից հետո, այն միջոցառումների ընթացքում, որտեղ ներկա է ռուսական կողմ՝ լինի հուշարձանի բացում կամ մամուլի ասուլիս՝ զանց առնում մեր օրենքի այդ

Վարչապետն ընդունել է Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում ընդունել է Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին: Կառավարության ղեկավարը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և իր անունից շնորհավորել է տոնական ընդունելությանը մասնակցող գործարարներին գալիք տոների առթիվ և մաղթել հաջողություններ: Շնորհավորանքի խոսքում Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, Հայաստանի

Զարուհի Փոստանջյանը Հովիկ Աբրահամյանին «գլխիվայր» աքլոր կնվիրի (Տեսանյութ)

Այսօր, տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ամանորյա նվերներ է պատրաստել Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի համար: Ընդդիմադիր պատգամավորի նվերները բացիկներ են, որոնք նա բերել է Իսպանիայի Պրադո թանգարանից: Փոստանջյանից ամանորյա նվերներ ստանալու են այն իշխանավորները, ովքեր հայ ժողովրդին

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930