Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյան. «Եթե ընդդիմությունն այսպիսին մնա, Հայաստանը կգնա կործանման»

Վերակազմավորվող ՀՀՇ-ի անդամ Արարատ Զուրաբյանն այսօր «Անալիտիկ» ակումբում ասաց, որ իշխանությունն իր հնարավորությունը չիրացրեց: Հարցին՝ իսկ ընդդիմությունը իրացրե՞ց իր հնարավորությունները՝ նա պատասխանեց. «Հոկտեմբերի 26-ին անցկացնելու ենք ՀՀՇ-ի հիմնադիր համագումարը, կփորձենք այդ բացը լրացնել: Դա բավականին բարդ պրոցես է: Այն իրողությունը, որ կա ընդդիմադիր դաշտում, շատ ցավալի է: Փաստորեն, ընդդիմությունը կենտրոնացրել է իր ջանքերը ոչ այն

Արամ Սարգսյան. «ՀՀԿ-ն պետք է դատի տա Զարուհի Փոստանջյանին» (Տեսանյութ)

«Եթե այդպիսի բան լիներ, փաստվեր, որ ՀՀ նախագահը կազինոյում է խաղում, ապա կօգտագործեին Ադրբեջանի գաղտնի ծառայությունները»,-այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ գնահատական տալով ԵԽԽՎ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բարձրացրած հարցին: ՀԴԿ նախագահը կարծում է, որ ՀՀԿ-ն, ոչ թե ՀՀ նախագահը պետք է դատի տա Զարուհի Փոստանջյանին: Շարունակելով միտքը՝ պարոն Սարգսյանն ասաց. «Այստեղ

Արարատ Զուրաբյանն արդեն կորուստներ է արձանագրել՝ Մաքսային միությունից

«Իշխանությունը գնաց այն ճանապարհով, որ մի քիչ զարմանք է առաջացնում: Մինչեւ սեպտեմբերի 3-ը մենք գնում էինք դեպի Եվրոպա, եւ մեկ օրվա մեջ ամեն ինչ փլուզվեց»,- այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց վերակազմավորվող ՀՀՇ-ի անդամ Արարատ Զուրաբյանը՝ ափսոսանք հայտնելով, որ Հայաստանն այդ ճանապարհն ընտրեց: Նրա դիտարկմամբ՝ ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը, ինչ առավելություն է

Washington Post. Ընտրությունները Ադրբեջանում մեկնարկում են վախի մթնոլորտում

«Ազատություն» ռադիոկայան. Ադրբեջանը հետխորհրդային ամենաբռնատիրական երկրներից է, փաստում է ամերիկյան պարբերականը: Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների նախաշեմին Washington Post-ը ծավալուն հոդված է հրապարակել` իր ընթերցողներին ներկայացնելով Ադրբեջանում նախընտրական մթնոլորտը, ընտրություններին մասնակցող հիմնական ուժերին ու նաև կանխատեսումներ անելով իրադարձությունների հետագա ընթացքի մասին: Հոկտեմբերի 9-ին ադրբեջանցիները ընտրությունների կգնան խորը ապատիայի հետ միախառնված վախի զգացումով, գրում է ամերիկյան պարբերականը: Չնայած

Լարված իրավիճակ՝ Վայոց Ձորում. գյուղացիները սպառնում են փակել ճանապարհը

shamshyan.com. Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղում: Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 200-ից ավելի գյուղացիներ գյուղապետարանի վարչական շենքի դիմաց հավաքվել և իրենց բողոքի ակցիան են անում՝ կապված խաղողի մթերման խնդրի հետ: Գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ և՛ գյուղնախարարը, և՛ մարզպետը, և՛ իրենց կողմից ընտրված պատգամավորը խաբում

Գյուղացի միգրանտները վաստակած փողը խուսափում են ներդնել սեփական ծննդավայրում (Տեսանյութ)

ՄԱԿ-ի՝ «Հայաստանի բնակչության թվի անկումը» զեկույցը փաստում է՝ Հայաստանը ծերացող ու միգրանտներ արտահանող երկիր է

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ուսանողներին

Ս.թ. հոկտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ուսանողների պատվիրակությանը` դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Ողջունելով դիվանագիտական դպրոցի նախաձեռնությունը՝ կազմակերպելու ամենամյա այցեր, արտաքին գործերի նախարարը նշել է, որ դրանք արդեն ավանդական բնույթ են ստացել, և համոզմունք է հայտնել, որ նման այցերը

ճարտարապետ. «Փակ շուկան կորավ անվերադարձ»

Երբ մեկը, չունենալով կրթություն եւ էսթետիկա, որոշում է մի բան քանդել, դա ընդունելի չէ, բայց հասկանալի է, որ նրա ճաշակն ու պատկերացումները հուշարձանի մասին այդքանով ավարտվում են, բայց եթե պետության մեջ չկա մի ձեռք, որ ե՛ւ գեղագիտական ե՛ւ օրենքով կսաստեր դրան, համարում եմ ոչ միայն նախաձեռնության, այլեւ պետության կորուստ:

Երջանիկ Աբգարյանին գոհացնո՞ւմ է Մաքսային միությանը միանալու առնչությամբ ՀԱԿ-ի արձագանքը

Ես ծանոթ չեմ ՀԱԿ-ի ներկայիս մարտավարության հիմունքներին և Ձեր այդ հարցին չեմ կարող պատասխանել։

«Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը քանդելու մասին. «Վաղը նույն հաջողությամբ պետք է քանդենք ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքը»

Հայաստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը, որը ժամանակին Փարիզում մրցանակի է արժանացել, առաջիկայում քանդվելու է։ Խոսքը «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի մասին է։ Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը որոշել է այն քանդել, քանի որ, ըստ նրա, օդանավակայանի կլոր շենքն անվտանգության տեսանկյունից շահագործելի չէ։ … Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, ով նախկինում եղել է ՀՀ քաղավիացիայի

Նունեի 500 հոգին Պուգաչովայի 70-ի դիմաց

Պետք է ուրախանալ, գնալ մոմ վառել, որ մեր արժեքային համակարգն այլեւս Նունեն է, թե չէ կարող էր Սպիտակցի Հայկոն լինել, կամ էլ՝ Վլեն։ Այսպիսի էքստրեմալ պայմաններում ապրող ազգ ենք. մեզ հաղթել հնարավոր չի։

ՀՊՃՀ ռեկտոր պրն. Ա. Ավետիսյանը պնդել է, որ ինքն ազատել է 4 դասախոս

Երեկ` 07.10.2013, «Կենտրոն » հեռուստաալիքին իր տված հարցազրույցում ՀՊՃՀ ռեկտոր պրն. Ա. Ավետիսյանը պնդել է, որ ինքն ազատել է 4 դասախոս: Ասվածը մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ուսումնական տարվա մեկնարկին ռեկտոր Ավետիսյանի կողմից արձակված հրամաններից մեկը, որը 34 դասախոսների ազատման վերաբերյալ է: Ինչով է պայմանավորված հայտնի լրատվամիջոցին պարոն Ավետիսյանի կողմից, մեղմ

Նիկոլայ Առուստամյան. «Համաներումը սկսված է»

Այսօր «Հենարան» ակումբում համաներման թեմային անդրադարձավ Արդարադատության նախարարության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը: «Անկախության տարիներից ի վեր՝ այս համաներումը թվով իններորդն է, նպատակը` զուտ մարդասիրությունն է: Համաներման ակտն իր բնույթով ավելի լայն կիրառման շրջանակներ ունի, քան նախորդներն են եղել, այս անգամ այն արարքները, որոնց վրա չպետք է կիրառվեր համաներումը` դրանց վրա եւս տարածվում է»,- նշեց Նիկոլայ

Մարգար Օհանյանը ազատ արձակվեց (Տեսանյութ)

«Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից քիչ առաջ ազատ արձակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը: Նա ազատ արձակվեց Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով հայտարարված համաներմամբ: Տեսանյութը՝ HenaranAkumb-ի

Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի 8-րդ լիագումար նիստը Երևանում

Սույն թվականի հոկտեմբերի 8-9-ը Երևանում տեղի կունենա Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի (ԵԴԽԽ) 8-րդ լիագումար նիստը: ԵԴԽԽ լիագումար նիստի ընթացքում քննարկվելու է «Դատախազությունների և ԶԼՄ- ների փոխհարաբերությունների մասին» թիվ 8 կարծիքի նախագիծը: Փաստաթղթում մասնավորապես նշված է. -մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների` անձի խոսքի, ազատության իրավունքի` ներառյալ տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատության

Արմեն Մարտիրոսյան. «Պետականությանը առաջին հարվածը հասցնում է մինչև հիմա ԵԽԽՎ մոնիթորինգի տակ լինելը»

«Իրատես de facto-ի հարցերին պատասխանում է «Ժառանգություն»         կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ – Սովորաբար քաղաքական գործիչները տալիս են հարցեր, որոնց պատասխանները գիտեն, Զարուհին գիտե՞ր, թե՞ չգիտեր իր հարցի պատասխանը։ – Այդ հարցը ավելի ճիշտ է իրեն ուղղել։ Թերևս նա ուզում էր հերքված կամ հաստատված տեսնել մամուլի հրապարակումները։ – Չե՞ք կարծում, որ դա ոչ Զարուհի Փոստանջյանի, ոչ

«Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակի հենասյանը

Հոկտեմբերի 7-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես Ե-200» մակնիշի ավտոմեքենան Վերին Կարմիրաղբյուր-Նորաշեն ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրին գտնվող գազատար խողովակի մետաղյա հենասյանը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն  

Կառավարության բոլոր անդամները կամուֆլյաժ էին հագել (Ֆոտոշարք)

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում ՀՀ կառավարության անդամներն առաջարկություններ են ներկայացրել վարչապետին՝ հնարավոր սպառնալիքների չեզոքացմանն ու հանրապետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Վարչապետը ներկայացրել է կառավարության որոշման նախագծեր, որոնք բխում են ՀՀ նախագահի հրամանագրերից ու կարգադրություններից:  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ 

Արկադի Տեր-Թադևոսյան. Փոստանջյանի հարցից ՀՀ վարկանիշը ոչ թե ընկել է, այլ բարձրացել

«Շատ ամոթ է չէ՞ նման հարց տալ: Շատ լուրջ տեղում շատ անլուրջ հարց հնչեցնելը սխալ է: ԵԽ ԽՎ-ն լուրջ կառույց է, որտեղ լուրջ հարցեր են քննարկվում, որոշումներ են կայացվում, իսկ կազինոյի մասին հարցը ոչ կոռեկտ էր: Չի կարելի նման հարցերը միջազգային մակարդակում հնչեցնել: Եթե Զ. Փոստանջյանը շատ էր ուզում այդ հարցը տալ, կարող էր Հայաստանում

«Հայաստանի իշխանությունները չեն ընդունում այն, ինչ որ իրենք արել են»

Հատված քաղաքական վերլուծաբան, Եվրոպական քաղաքականության վերլուծությունների կենտրոնի (CEPS) վերլուծաբան եւ Բելգիայի Գենտ համալսարանի քաղաքագետ-գիտաշխատող Հրանտ Կոստանյանի հետ Հարցազրույց – Կարծիքներ կան, որ ԵՄ–ն կկրճատի Հայաստանում իրականացվող ծրագրերի բանակը եւ հետագայում բոլոր միջոցները, որոնք Եվրամիությունը կորոշի հատկացնել Հայաստանին, կտրամադրվեն արդեն ոչ թե ՀՀ կառավարությանը, այլ՝ քաղաքացիական եւ հասարակական կազմակերպություններին։ – ԵՄ-ն սովորաբար աշխատում է բոլոր ուժերի

ՀՀԿ-ի համար Զարուհի Փոստանջյանի թեման փակվա՞ծ է

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել՝ արդյոք իրենց խմբակցությունը պատրաստվում է դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին «պատժելու» համար։ «Չէ՛, չէ, էս թեման փակված է, դա քաղաքական թեմա չէ, որ քաղաքական շրջանառության մեջ դրվի։ Ի վերջո, դուք մեր տեսակը չեք հասկանում, էլի՛, մենք ո՞նց կարանք դիմենք, բան անենք,

Ճիշտ չէր նաեւ Զարուհի Փոստանջյանին փուչիկներով ու ծաղիկներով դիմավորելը

Եթե ճիշտ չէր Զարուհի Փոստանջյանին օդանավակայանում դիմավորելը լոլիկներով ու ձվերով, ինչը չեղավ, ճիշտ չէր նաեւ նրան փուչիկներով ու ծաղիկներով դիմավորելը, ինչը եղավ: Զարուհուն օդանավակայանում դիմավորեցին այնպես, ինչպես դիմավորում են մեր շախմատի թիմին` օլիմպիական հերթական ոսկուց հետո: Ճիշտ է, դրոշներ չկային, բայց փուչիկներն ու ծաղիկներն էին շատ: Արդեն Երեւանում Զարուհին ամեն տեղ ու ամեն կերպ ցույց

«Չեմ պատրաստվում պաշտոն ուզել». Արարատի մարզպետն` իր հրաժարականի մասին

Երեկ շատերի համար անսպասելի վարչապետին հրաժարականի դիմում ներկայացրեց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Հավաստի տեղեկություններով` առաջիկայում Արարատի մարզպետ է նշանակվելու նախկին դաշնակցական, ՀՅԴ համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականն զբաղեցնող Արամայիս Գրիգորյանը, ով գյուղատնտեսության նախկին նախարարն էր: «Առաջին լրատվական»-ը երեկ զրուցեց Էդիկ Բարսեղյանի հետ` պարզելու հրաժարական ներկայացնելու պատճառը: – Պարոն Բարսեղյան, ո՞րն է Ձեր հրաժարականի պատճառը, մամուլում տեղեկություն

Հայկ Ալումյան. Ամեն ինչ անելու ենք, որ գործը դատարանում քննվի

Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել էր քննիչի կայացրած երեք որոշումները: Քննիչը որոշել էր դադարեցնել քրեական հետապնդումը գործով մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ. քննիչն ապացուցված էր համարել, որ վերջիններս գործել են «անհրաժեշտ պաշտպանության» հատկանիշներին համապատասխան: Քննիչն ապացուցված

6-ամյա տղան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 7-ին, ժամը 12.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  ՀՀ ոստիկանություն

Ի՞նչ է սա՝ ուժի ցուցադրությո՞ւն, հասարակական դիմադրությունը կոտրելու ձգտո՞ւմ

Տգեղ ու անվայել բան է անում դատարանը Տիգրան Առաքելյանի գործով: Առավել տգեղ ու անամոթ կարելի է կոչել իշխանությունների պահվածքն այս գործով. մի կողմից սա հասարակությանն ուղղված մարտահրավեր է, թե՝ տեսեք, կարող ենք արհամարհել այն հարյուրավոր մարդկանց խոսքն ու երաշխավորությունը, ովքեր դիմել են դատարանին՝ խնդրելով ազատ արձակել Տիգրան Առաքելյանին: Ընդ որում՝ դիմողները հասարակության մեջ հարգված մտավորականներ

Այդ մեխանիզմով հեռուն չես գնա

Սերժ Սարգսյանը երեկ անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել ռազմաքաղաքական օրակարգով: Նիստը հրավիրվել է Հայաստանում մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում: Այդ շրջանակում պետք է տեղի ունենա նաև կառավարության առաջիկա նիստը: Այսինքն` Հայաստանում իշխանական համակարգը փորձարկում է իր աշխատանքը, այսպես ասած, արտակարգ կամ պատերազմական դրության պայմաններում: Մի կողմից` սա հասկանալի պլանային աշխատանք է, որ պետք է տանի ցանկացած

ԱՍԵԿՈՍԵ

Եթե ուզում ես հիշել, պիտի նախ եւ առաջ  մոռանաս: ՊԱՍԿԱԼ

Սպասվում է ջերմաստիճանի անկում

Հոկտեմբերի 09-ի գիշերը հանրապետության հովտային շրջաններում, այդ թվում նաև Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, առանձին ցածրադիր հատվածներում սպասվում է ջերմաստիճանի անկում օդում մինչև` 0 ° C, գետնի մակերևույթին մինչև` -1…-2° C: ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 09-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 09-ի գիշերը

Orange-ը Digitec Expo 2013-ին ներկայացրեց մի շարք նորարարություններ

Երեկ ավարտվեց Digitec Expo 2013 տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը: Արդեն երկրորդ անգամ այս միջոցառմանը մասնակցող Orange-ն իր տաղավարում այցելուներին առաջարկում էր ծանոթանալ ընկերության մի շարք նորարարություններին: Ինտերնետի բաժնում Orange-ը ներկայացրեց երկրորդ սերնդի MyFi սարքը՝ ներբեռնման մինչև 21.6 Մբ/վ արագության հնարավորությամբ: MyFi-ը 3G+/Wi-Fi մոդեմ է, որը հնարավորություն է տալիս ստեղծել Wi-Fi ծածկույթ Orange-ի ցանցում

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031