Օրվա լրահոսը
Դանիայում ցուցադրվում է հայերեն հրատարակված քրեավեպի հիման վրա նկարահանված ֆիլմը
Այսօրվանից Դանիայում ցուցադրվում է 2013թ հայերեն հրատարակված «Կինը վանդակում» (Kvinden i buret) քրեավեպի հիման վրա նկարահանված դետեկտիվ ֆիլմը: Վեպի հեղինակը աշխարհահռչակ դանիացի գրող Յուսի Ադլեր-Օլսենն է: Վեպը տարբեր երկրներում արժանացել է բազում գրական մրցանակների, իսկ 2013թ` New York Times Bestseller անվանակոչման: Հայերեն գիրքը հրատարակել է «Գիտանք» հրատարակչությունը (թարգմանիչ Ալեքսանդր Աղաբեկյան) իր հայտնի «XXI դարի քրեավեպ
ԱԺ նախագահը կմեկնի Շվեյցարիա
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, Միջխորհրդարանական միությունում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 7-9-ը Ժնևում կմասնակցի Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովին: Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը, Մարտին Սարգսյանը: Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչություն
Համլետ Պետրոսյան. Տիգրանակերտը եզակի հուշարձան է
«Մենք մշակութային ժառանգության հետազոտություն ենք կատարում՝ ներկայացնում ենք հասարակությանը, իշխանությանը: Ամեն տարի Տիգրանակերտի արշավախումբը 120 էջանոց հաշվետվություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչությանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տիգրանակերտի 2013 թ.-ի բացառիկ գտածոների, պեղումների ընթացքում հայտնաբերված նմուշների պատմական կարևորության մասին նշեց Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Նրա համոզմամբ իրենց խումբը իրականացնում է
Հուսիկ Արա. «Ես չեմ հասկանում սա երկի՞ր է, թե գերեզմանո՞ց»
Բանաստեղծ Հուսիկ Արային ապօրինաբար դուրս են թողել գրողների և նկարիչների համար կառուցվող բնակելի շենքի բնակարանների ցուցակից: Այդ մասին այսօր բանաստեղծը խոսեց «Հայնյուզ» լրատվական ակումբում: Հուսի Արայի փոխանցմամբ` իրենց խոստացել էին, որ կառուցվող բնակարանները մատչելի կլինեն գրողների և նկարիչների համար, եւ այդ ծրագիրն իրականացվում է նախագահի երաշխավորությամբ: «Ես այդ ժամանակ չունեի 20 տոկոս կանխավճարի գումարը և ստիպված
Մլքե թագուհու Ավետարանի պատկերազարդումներից մինչև Անիի Բագրատունյաց շրջան…
Նարեկացի արվեստի միությունում այսօր` հոկտեմբերի 5-ին, կայացավ արվեստաբանական սեմինար: Բացման խոսքով հանդես եկավ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրագիտության և մայր ցուցակի բաժնի վարիչ, գլխավոր ավանդապահ Գեւորգ Տեր-Վարդանյանը: Կարեւորելով նման սեմինարները` նա ասաց. «Երիտասարդական արվեստագիտական քննարկումները ոչ միայն կարեւոր են, այլեւ անհրաժեշտ են, որովհետեւ հիանալի է, երբ ինչ-որ մեկը մի բան է նկատում և ցանկանում է իր
Վարչապետն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է նման հանդիպումների անցկացումը, որը հնարավորություն է տալիս Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել երկրի զարգացման հեռանկարները, ուղղությունները, հասարակությանը հուզող խնդիրներն ու հնարավոր մարտահրավերները: Այդ համատեքստում, կողմերը մտքեր են փոխանակել ինտեգրացիոն հարցերի, մասնավորապես, Հայաստան-Մաքսային միություն, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, տարածաշրջանային մակարդակով
ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի խոսնակին
Հոկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի խոսնակ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Բարեկամության շրջանակի գործունեության ուղղությունները, ինչպես նաև տարբեր բնագավառներում, մասնավորապես, քաղաքական, մշակութային և կրթական ոլորտներում Ֆրանսիայի և Արցախի միջև համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները: Հյուրի խնդրանքով ԱԳ նախարարն անդրադարձել է
Հռոդոսում հնչեց կոմիտասյան «Կաքավիկի» ջազային տարբերակը (Տեսանյութ, ֆոտոշարք)
Երեկ երեկոյան հունական Հռոդոս կղզում արդեն երկու օր ընթացող «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի մշակութային ծրագրում համերգով հանդես եկան Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը եւ Արմեն Հյուսնունցը`ԱՎԱ տրիոն: Տարվա այս եղանակի համար անսովոր ցրտերն անգամ չխանգարեցին համերգին. մարդիկ եկել էին ծածկոցներով փաթաթված: Հայ երաժիշտներն իրենց բարձրակարգ, գեղեցիկ եւ յուրօրինակ կատարումներով մեծ տպավորություն գործեցին ներկաների վրա: Բավականին յուրօրինակ էր
Հայտարարություն. Դատապարտում ենք Զ. Փոստանջյանի խոսքի և կարծիքի արտահայտման իրավունքի նկատմամբ ոտնձգությունը
2013 թ. հոկտեմբերի 2-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից Սերժ Սարգսյանին տրված հարցը դարձավ բուռն հանրային քննարկման առարկա: Կարևորելով Զ. Փոստանջյանի կողմից բարձրացված հարցի նկատմամբ հանրային բանավեճի փաստը` միաժամանակ գտնում ենք, որ ներկայացվող գնահատականներում և կարծիքներում առկա են անձնական ակնհայտ վիրավորանքներ, որոնք ակնհայտորեն ուղղված են Զարուհի Փոստանջյանի անձին, այլ ոչ
Ովքե՞ր են կանգնած «գենդերային» օրենքների ետեւում
«Մենք դաստիարակված մարդիկ ենք եւ չենք պատրաստվում մտնել նրանց ննջարաններ ու տեսնել թե ինչո՞վ են զբաղված: Բայց ես նաեւ չեմ ուզում, որ նրանք իրավունք ունենան փողոց դուրս գալու եւ այդ ամենը ցուցադրելու: Ո՞վ է ասում կամ ո՞ր տրամաբանությունն է հուշում, որ մենք իրենց այդ իրավունքը պետք է ապահովենք: Ինչո՞ւ շատ ավելի լուրջ ձեւով չի պաշտպանվում
Սիսակյանի բնակիչներին վիճակահանությամբ վերաբնակեցնելը հարցի լուծում չէ
Օրերս Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը Սիսակյան 3 վթարային շենքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է Սիսակյան փողոցի թիվ 3 վթարային շենքի մոտ 25-30 բնակարանների բնակիչներին բնակարաններ հատկացնելու գործընթացը կազմակերպել վիճակահանության սկզբունքով, ինչը հարուցել է վթարային շենքի մի քանի բնակիչների դժգոհությունը: Շենքի բնակիչների խոսքերով՝ չնայած նրան, որ շենքում կան առավել վթարավտանգ բնակարաններ, եւ առաջնահերթ հենց այդ
«Մեզ մոտ դատարանը ոչ միայն անդեմ չէ, այլեւ՝ վրիժառու»
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտվեց Հրաչյա Մխեյանի գործի քննությունը՝ նախկին կնոջ՝ Հասմիկ Մխեյանի դեմ: Նախկին ամուսիններն իրենց համատեղ կյանքի ընթացքում՝ 1995 թվականին, բազմաբնակարան շենքում ձեռք էին բերել մի բնակարան, որի համասեփականատերերն իրենք երկուսով են: Հրաչյան առաջին անգամ գործը ներկայացրել էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հայցով՝ բնակարանը
Հայկ Գրիգորյանը կողմ է Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցությանը
«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հայկ Գրիգորյանը Մաքսային Միությանը անդամակցելու վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանն ի պատասխան գրում է. «Հարգելի Արթուր Սաքունց Ի պատասխան Ձեր կողմից ուղարկված նամակին, պատասխանում եմ՝ այո, ես կողմ եմ Հայաստանի Հանրապետության անդամակցությանը Մաքսային Միությանը: Հարգանքով՝ Հայկ Գրիգորյան»: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Երկու աթոռների միջեւ անջրպետ չկա»
Հարցազրույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխդիվանապետ տեր Պարթեւ աբեղա Բարսեղյանի հետ – Հայր սուրբ, Ամենայն հայոց կաթողիկոսը Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի բացման իր խոսքում նշեց, որ Եպիսկոպոսաց ժողովը պիտի դառնա նոր հանգրվան եկեղեցու առաքելության արդյունավորման ճանապարհին: Ինչո՞վ էր պատմական եւ առանձնահատուկ այս ժողովը: -Եպիսկոպոսաց ժողովը գումարվում էր 6-դարյա դադարից հետո: Նախկինում գումարվել են եպիսկոպոսաց ժողովներ,
Գերեզմանատանը տեղի ունեցած միջադեպի հետքերով
Հոկտեմբերի 1-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Արարատի մարզի Գետափնյա գյուղի գերեզմանատանը մետաղյա առարկայով Կ. Բ.-ին հարվածելու և նրան «գլխի գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելու մասին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կ. Բ.-ին մետաղյա առարկայով հարվածել և վնասվածքները պատճառել է 1967 թ. ծնված Խաչիկ Գ.-ն:
Փոքր միջավայրն է ուղղորդում մարդուն արարման
Աշխարհի ժողովուրդների դյուցազնավեպերը լավագույնս արտացոլում են, թե ինչպիսին է յուրաքանչյուր ազգի իդեալ-հերոսը` Իլյա Մուրոմեցից մինչեւ իսպանական Սիդ ու հայոց Սասնա Դավիթ: Բայց ժամանակն իր պահանջներն է թելադրում եւ, բնականաբար, յուրաքանչյուր ժամանակ իր իդեալ -հերոսն է ծնում: Որքան էլ տխուր է խոստովանելը, մենք այսօր իդեալ չունենք: Անհերոս ժամանակներում ենք ապրում: Եվ ուրեմն, Րաֆֆու ապրած ժամանակաշրջանի հանգույն`
Հանդիպման վայրը՝ գրադարան
Հոկտեմբերի 7-ին նշվող Գրադարանավարի օրվա առիթով այսօր, «Հանդիպման վայրը՝ գրադարան» ծրագրի շրջանակներում, որն անցկացվում է 2011թ.-ից, կրթամշակութային այս օջախները դարձյալ կաշխատեն մինչեւ ժամը 23-ը: «Առավոտը» հյուրընկալվեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանին, զրուցելու գրադարանում՝ առաջինը հանրապետությունում, ներդրված ընթերցողների էլեկտրոնային սպասարկման եղանակից օգտվող ընթերցողների եւ ընդհանրապես գրադարանի ու 9 մասնաճյուղերի
Հեղափոխական կրթական տեխնոլոգիա` ԴիջիԹեքում
Այսօր` հոկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, ԴիջիԹեք ցուցահանդեսում, «Նաիրի» կոնսորցիումը ներկայացնելու է «Նարիր» լաբորատորիա կրթական համակարգերը, որոնք հեղափոխություն են 6-10-րդ դասարանների աշակերտների համակարգչային ուսուցման, աշխատանքի ուսուցման, ինֆորմատիկայի ուսուցման, ռոբոտաշինության բնագավառում: Ներդնելով նման լաբեր կրթական հաստատություններում` աշակերտները, ուսանողները հնարավորություն են ունենում մատչելի և արագ սովորել ծրագրավորման հիմունքներ, ռոբոտների ծրագրավորում, միկրոէլեկտրոնիկա, և ի վերջո սովորում են ստեղծել սեփական
Նվիրվում է ուսուցչի օրվան
Երբ 30 տարի առաջ ես ուսուցիչ էի աշխատում եւ այդ մասին հայտնում էի «լայն ժողովրդական զանգվածների» ներկայացուցիչներին, առաջին հարցը, որը նրանք տալիս էին՝ «բա ինչքան փող ես առնըմ»: Եվ երբ պատասխանում էի՝ «60 ռուբլի» (կես դրույք), զրուցակիցներիս դեմքին արհամարհական ժպիտ էր երեւում: Պարզ է, որ դրան զուգահեռ աշխատում էի եւս 2-3 տեղում, որտեղ «առնում էի»
Ադիբեկյան. «Կոստանյանը հաղթանդամ տղամարդ է, крепкий орешек, Աղվանի նման փոքր-մոքր չէ»
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ-ում տված հարցի համար ոչ թե լոլիկներով ու ձվերով պետք է պատժել, այլ իրավական պատասխանատվության պետք է կանչել: «Պատժելու ձեւերից մեկը կարող է լինել՝ անհիմն հայտարարություն անելու համար պատվի, արժանապատվության հոդվածի կիրառումը, նրան պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելն ու դատի տալ որպես հանցագործի: Այդ ընկերուհուն պետք չէ
Հրդեհ մթերային կրպակում
Հոկտեմբերի 4-ին, ժամը 23.25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տերյան- Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող կրպակներից մեկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.34-ին, մարվել՝ 23.48-ին: Այրվել են մթերային կրպակի տանիքի փայտյա կառուցատարրերը (7 քմ) և գույքը: ԱԻՆ
Մահվան ելքով պատահար Արենիում. երկու տարեկան երեխա է մահացել
Հոկտեմբերի 4-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «ԳԱԶ-5204» մակնիշի ավտոմեքենան Արենիի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել երկու տարեկան տղայի, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Վրաերթի ենթարկված 63-ամյա կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
Հոկտեմբերի 4-ին, ժամը 14.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 76 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Սուսաննա Բարսեղյանին, որը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Մահ կամ Մաքսային միություն
Ստրասբուրգում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Մաքսային միություն մտնելու մասին որոշման հարցում հասարակական կարծիքի մեծամասնությունը կողմ է նման որոշմանը: Նման տեսակետ հայտնել է ոչ միայն Սերժ Սարգսյանը: Նման տեսակետներ հայտնել են նաև ընդդիմադիր գործիչները` ասելով, որ Հայաստանի հասարակության մեծամասնությունն է կողմ նման կողմնորոշմանը: Սակայն որևէ մեկը, իհարկե, հղում չի կատարում, թե հատկապես այդ որ հարցման կամ
«Եվրոբոնդերն ամենամեծ հիմարությունը չէ».Բագրատ Ասատրյան
700 մլն դոլարի եվրոպարտատոմսերի վաճառքն արեւմտյան երեք խոշոր բանկերին շարունակում է քննարկվել Հայաստանի ֆինանսական շրջանակներում: Արդյոք այս ձեւով հնարավո՞ր է բարելավել մեր վճարային հաշվեկշիռը եւ սատարել բիզնեսին, թե՞ սա էժան ռուսական վարկն ավելի թանկ՝ 7 տոկոսանոց փողով փակելու անտրամաբանական գործարք է: Երեկ այս հարցերի շուրջ զրուցեցինք ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի հետ, որն ընդհանուր
Լիլիթ Մկրտչյանը 50 տոկոսանոց արդյունք է ցույց տալիս
Վրոցլավում շարունակվում է 10 շախմատիստուհիների մասնակցությամբ լեհ շախմատիստուհի Քրիստինա Հոլուի-Ռաձիկովսկայի հուշամրցաշարը, որտեղ հանդես է գալիս նաեւ հայաստանցի Լիլիթ Մկրտչյանը: Յոթ տուրում մեր շախմատիստուհին վաստակել է 3,5 միավոր եւ մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վլադիմիր Հակոբյանը եզրափակեց առաջատարների տասնյակը
Սանկտ-Պետերբուրգում Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի հիմնական մրցաշարի մեկնարկից առաջ անցկացված արագ շախմատի մրցաշարում, որին մասնակցած 115 շախմատիստներից 32-ը գրոսմայստեր էր, հայաստանցի Վլադիմիր Հակոբյանը 9,0 միավորով եզրափակել է առաջատարների տասնյակը: Զավեն Անդրիասյանը 8,5 միավորով 21-րդն է, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 28-րդը (8,0 միավոր): Հայաստանի մյուս ներկայացուցիչներն ավելի ցածր տեղեր են զբաղեցրել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց՝ Հագին սիրուն-նախշուն շորեր: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Էդ Սադոյանն ո՞ւր ա կորել:
Արցախը վաստակել է ճանաչված լինելու իրավունքը
Կարծում ենք, անհրաժեշտ է առանձնացնել Արցախի հիմնախնդրին անմիջականորեն առնչվող առանցքային մի շեշտադրում, որը հատուկ ընդգծեց նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽ ԽՎ լիագումար նիստում ունեցած իր ելույթում: «Ղարաբաղը եղել է, կա եւ կմնա Եվրոպայի մաս: Ղարաբաղի այսօրվա հանրությունը եվրոպական հանրության` եվրոպական ընտանիքի մասնիկ է` անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: Ուստի ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող


















































