Օրվա լրահոսը

Սփյուռքահայ լրագրողներն ու երիտասարդ առաջնորդներն այցելեցին ՀՀ Նախագահի նստավայր

Օգոստոսի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի Սփյուռքի լրագրողների և երիտասարդ առաջնորդների դասընթացների մասնակիցներն այցելեցին ՀՀ Նախագահի նստավայր: Ամառային դպրոցի մասնակիցներին ընդունեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:  Կարևորելով Հայրենիք-Սփյուռք կապի դինամիկ զարգացումը՝ Վ. Սարգսյանը նշեց, որ այն գտնվում է Հանրապետության Նախագահի մշտական ուշադրության կենտրոնում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության, ԼՂՀ

Թանկացումներ եվ տեսարաններ

Այս ամառը քաղաքական ու այլ իմաստներով միանգամայն բովանդակալից է` հիմնականում բացասական բովանդակությամբ, մանավանդ` եթե գազի ու ամեն ինչի թանկացումներն էլ բովանդակություն համարենք: Համարենք թե չհամարենք, դրանք մեր անկախության ժամանակաշրջանի հիմնական ու էական բովանդակությունն ու սյուժեն են, և չնայած երկու տասնամյակ առաջ մեզ հուսադրում էին թե` անկախության գործընթացը երբևէ կավարտվի, հիմա արդեն պարզվում է, որ այն

FOLK

Ախ էսպես էլ գիժ ամիս, Վախ էսպես էլ գիժ ամիս, Մինը միտինգ ա գնում, Մի ուրիշը՝ Դագամիս:

Քաղաքացին ընկել է ջրանցքը

Օգոստոսի 2-ին, ժամը 05.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Ալեքսանյան» օղու գործարանի մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներ: Պարզվել է, որ ահազանգողը գտնվում է ոչ սթափ վիճակում և

«Մենք նավթ չունենք, մեր մշակույթն է մեր նավթը». Պերճ Զեյթունցյան

«Հազվադեպ են այն անհատականությունները, որոնց անունները այցեքարտ են: Պերճ Զեյթունցյանը ձեւավորվել է սեփական ժամանակը, յուրատեսակ ձեւերն ու մեթոդաբանությունը: Նա բերեց նոր հայացք, դեպի լույս, դեպի այլ արժեքներ»,-այսօր Պերճ Զեյթունցյանի ծննդյան 75 ամյակին նվիրված երեկոյի ժամանակ նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերագետ, գրականագետ Լեւոն Մութաֆյանը: Գրականագետի պնդմամբ Զեյթունցյանի գրականությունն արեւմտյանի եւ արեւելյանի սինթեզն էր: Նա ճանապարհ

«Մեր հիվանդանոցում իմ ու քո հիվանդ չկա». Հայկ Շմավոնյան

Այսօր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի առաջարկով եւ ՀՀԿ-ի Արագածոտնի կանանց հանձնախմբի համատեղ աջակցությամբ՝ փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության բաժնի պետ Սիլվա Թադեւոսյանը եւ ՀՀԿ Արագածոտնի մարզային գրասենյակի կոորդինատոր Շուշանիկ Շուխյանը շրջայց կատարելով Արագածոտն մարզի Աշտարակ, Ապարան, Ծաղկահովիտ բժշկական կենտրոններում, ծաղիկներ, հուշանվերներ, շնորհավորական բացիկներ  նվիրեցին տարածաշրջանի հիվանդանոցներում այսօր ծննդաբերած մայրերին:   Շրջայց կատարելուց եւ նվերներ

Լեզվի աղավաղման հետևանքներից մեկը

Տնտեսագիտության դերի բարձրության գնահատման արդի ժամանակներում ճիշտ չի լինի չխոսելը մի լեզվական անճշտության մասին, որը կա ոչ տնտեսագետ մարդկանց մեծ մասի մոտ: Խոսքը «տնտեսական» և «ընկերային» (օտար լեզվով` սոցիալական) հասկացություններն իրար հետ շփոթելու մասին է: Երբ որևէ մարդ աղքատ է, չքավոր է, կարիքավոր է, նշանակում է նրա տնտեսական վիճակը լավը չէ: Իսկ երբ որևէ աղքատ

Մոսկվան` զենիթահրթիռային համակարգեր է տրամադրել Սիրիային

Մոսկվան Դամասկոսին զենիթահրթիռային SA-26 (С-125 «Պեչորա 2Մ») համակարգեր ու փորձագետներ է ուղարկել Սիրիա, ովքեր կարող են դրանք բերել մարտական պատրաստվածության, հաղորդում է vz.ru կայքը նշելով, որ բացի ՀՕՊ համակարգերից, Ռուսաստանը սիրիական բազա է ուղարկել վերանորոգված Ми-24 երկու ուղղաթիռ: ԱՄՆ իշխանություններն էլ այս առումով գտնում են, որ Իսրայելը, հրթիռային համակարգերի ուղարկման պատճառով կարող է Սիրիային նոր հարվածներ հասցնել։  

Ալիեւը Մոսկվայում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ մասնավոր այցով ժամանել է Մոսկվա, իջեւանել Կրեմլի մոտ, Մոսկվայի կենտրոնում գտնվող՝ Lotte Hotel հյուրանոցում: Այս մասին գրում է Turan.az կայքը, նշելով որ Ալիեւը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները, սակայն, դեռեւս ոչինչ չեն հայտնում  Ալիեւի մոսկովյան այցի, հանդիպումների եւ նպատակների մասին:   Եվա  ՀԱԿՈԲՅԱՆ

Արմեն Մարտիրոսյանը՝ Տարոն Մարգարյանին. «Ճիշտը ընդունելն է»

Օրերս լրագրողների հետ զրույցում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրեց, թե ինքը գծատեր չէ. «Այն հայտարարությունները, որ Ավան վարչական շրջանում տրանսպորտի երթուղիները Տարոն Մարգարյանինն են, նման բան չկա: Էդ ամենը կարող եմ փաստաթղթերով ու փաստերով ֆիքսեմ: Ինձ համար զարմանալի է, որ նման բաներ են ասում»: Դիտարկմանը՝ ասում են, որ «Ռոբերտ եւ Տարոն» ՍՊԸ-ն հենց Ձեզ է

«Կնունքը` որտեղ կուզի, բայց հարսանյաց հանդեսը կատարվի Մայր Հայաստանում» (Տեսանյութ)

Շրջայց` Ապարան, Ծաղկահովիտ, Աշտարակ բժշկական կենտրոններում

Ակտիվիստները Մաշտոցի պուրակում քննարկում են նոր մարտավարությունը

Այս պահին Մաշտոցի պուրակում «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամները հավաք են կազմակերպել՝ քննարկելու, թե ինչ պետք է անեն առաջիկա օրերին: Այսօրվա բուռն իրադարձություններից հետո, երբ ոստիկանության եւ ակտիվիստների միջեւ տեղի ունեցավ բախում՝ վրանների տեղադրման հետ կապված, ակտիվիստները քննարկում են, թե արժե արդյո՞ք նորից փորձել վրան տեղադրել քաղաքապետարանի մոտ, ինչպե՞ս պետք է դա անել: Նախաձեռնության

«24 ժամում 2 մահվան դեպք, որոնք հնարավոր չէ միանգամից ընկալել»․ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Երեկ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում էր տարածել բանակում մահացած զինծառայողի վերաբերյալ: Քանի որ նույն օրը բանակում զինծառայողների մահվան 2 դեպքի մասին էր հայտնի դարձել, և երկրորդ դեպքի մասին մամուլի հաղորդագրություններ տարածվել են այն ընթացքում, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներն արդեն գտնվել են զինծառայողի տանը, այդ իսկ պատճառով ավելի վաղ տարածված հաղորդագրության մեջ թյուրիմացությամբ

Ժիրայր Սէֆիլյանին. «Մի կողմից խփում եք, մյուս կողմից փորձում եք այդ ուժն օգտագործե՞լ»

Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սէֆիլյանն 1-in.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ «Նախախորհրդարանը» գործակցության լայն հարթակ է ձեւավորել եւ գործնականում կարող է տեղավորել բոլոր առողջ քաղաքական եւ հասարակական հոսանքներին ու քաղաքացիական նախաձեռնություններին: Նա «Նախախորհրդարանի» անունից երկխոսության պաշտոնական հրավեր էր ուղարկել բոլոր առողջ ուժերին եւ անձանց: Այս առաջարկը զարմացրել է «Ժառանգության» ներկայացուցիչներին: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն Aravot.am-ի

РИА Новости. Մոսկվայում բերման են ենթարկվել առեւտրականներ. չի ասվում արդյո՞ք նաեւ հայերի

Մոսկվայի կենտրոնում ոստիկանները առեւտրի կետերի ստուգման ժամանակ հայտնաբերել են, որ մեծամասնությունը ապօրինաբար է աշխատում. հինգշաբթի հայտնել են Մոսկվայի ՆԳՆ-ից, հայտնում է «Ռիա նովոստի»-ն: Անօրինական գործունեություն ծավալողների մեջ են եղել նաեւ մի շարք հայեր, ըստ իրավապահների: «Ոստիկանները ավելի քան 10 հարցաքննություն են արել մարդկանց հետ, որոնք առեւտրով են զբաղվում մայրաքաղաքի Կենտրոնական շրջանում: Ձեռներեցները չեն մասնակցել ոչ

Արմեն Մարտիրոսյան. «Ես չեմ լսել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դատապարտած լինի Սէֆիլյանի ծրագիրը»

«Պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունից կարելի է ենթադրել, որ նա փորձում է ետ բերել ժամանակը եւ ստեղծել նոր ու ցանկալի իրականություն: Պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ միայն չի վերանայել իր նախկին գործելակերպը եւ որեւէ քայլ չի ձեռնարկում նոր իրականություն ձեւավորելու համար, ինչպես նախկինում, նա մտածում եւ գործում է իր դարն ապրած առկա պետական կառավարման համակարգի եւ փոշիացած

Արգիշտի Կիվիրյանին տուգանել են

Այսօր` կեսօրին, Երեւանի քաղաքապետարանի մոտից Armenia Today կայքի վերլուծաբան, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը չի առեւանգվել: ՀՀ ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանը Aravot.am-ին ասաց, որ Ա. Կիվիրյանին Ոստիկանություն են տարել հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելու համար (վարչական իրավախախտումների օրենսգրքի 182 հոդված): Պարոն Մալխասյանն ասաց, որ Ա. Կիվիրյանը

Ըստ թուրք գրողի՝ իրեն հետապնդում են նաեւ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունների համար

Azatutyun.am․ Ստամբուլի քրեական դատարանը չորեքշաբթի օրը որոշել է վերաբացել Գերմանիայում բնակվող թուրք գրող Դողան Աքհանլիի նկատմամբ քրեական գործը, ում դեմ մեղադրական դատավճիռն ավելի վաղ վերանայվել էր Թուրքիայի գերագույն Վերաքննիչ դատարանի կողմից: Գերմանական DPA գործակալությունը հաղորդում է, որ ըստ գրողի` Թուրքիայի իշխանություններն արդեն իրեն ձերբակալելու միջազգային օրդեր են տվել: «Տպավորություն է, կարծես այս գործը  ֆուտբոլի գնդակ է դարձել

«Մարդ պետք է թեթև ապրի, բայց դա չի նշանակում լինել պոֆիգիստ». Մարկ Սաղաթելյանի մասին

Դու այսօր կարող ես առողջ քայլել, իսկ վաղն ընդհանրապես կարող ես չլինել: Երբ ես սայլակում էի, ես ընկալեցի առողջ մարդկանց հայացքները, ովքեր խղճում էին քեզ: Ես ուզում եմ, որ ցանկացած ոք հաշմանդամ մարդ տեսնելուց չխղճա նրան, այլ մտածի, որ Աստված չանի, բայց ինքը ևս կարող է այդ կարգավիճակում հայտնվել: Ուզում եմ, որ հավասար դասեն իրենց:

Ստուգումներ՝ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ում

Բնապահպանական պետական տեսչությունը «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությունում ստուգումներ է իրականացնում: Ըստ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի՝ դրանք բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման եւ նորմերի պահպանման վերաբերյալ ընկերության կողմից իրականացվող գործունեության հերթական ստուգումներ են: Տեսչության աշխատանքային ծրագրով նախատեսված հերթական այս ստուգումները «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ում սկսվել են հուլիսի 31-ից եւ կտեւի 75 օր: Ընկերությունում վերջին անգամ ստուգումներ անցկացվել

Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպել է Ալեքսանդրիայի Պապ եւ Սուրբ Մարկոսի Աթոռի պատրիարք, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ-ի հետ

Հուլիսի 31–ին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում  ունեցավ Ալեքսանդրիայի Պապ եւ Սուրբ Մարկոսի Աթոռի պատրիարք, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Ն.Ս. Թավադրոս Բ-ի հետ: Թավադրոս Բ–ի` պատմական Վադի Նատրուն վանական համալիրի  նստավայրում կայացած հանդիպմանը ներկա էր նաեւ Եգիպտոսի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ Տ. Գրիգոր Օգոստինոս եպիսկոպոս Գուսանը։ Ջերմ եւ անկեղծ զրույցի ընթացքում  անդրադարձ կատարվեց հայ–եգիպտական

Դատախազը պահանջել էր մեկուկես տարի, դատարանը դատապարտեց երեք տարվա ազատազրկման

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ավարտել է Նարեկ Զարգարյանի մահվան վերաբերյալ քննվող քրեական գործի դատաքննությունը: Ամբաստանյալ Ալվինա Հարությունյանի համար մեղադրող Դիանա Զոհրաբյանը պահանջել էր մեկուկես տարվա ազատազրկում, իսկ դատավոր Մ.Մակյանը նրան դատապարտել է երեք տարվա ազատազրկման, զրկելով նույնքան տարի մեքենա վարելու իրավունքից: Ալվինա Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չբացակայելու մասին, մնացել է անփոփոխ: Տուժողի

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Բուխարեստից վերադարձած աշակերտներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է երևանցի գերազանցիկ աշակերտներին, ովքեր ամառային արձակուրդին մեկնել էին Երևան-Բուխարեստ աշակերտական ճամբար։ «Ուրախ եմ, որ կարողացանք այդ հնարավորությունն ընձեռել ձեզ։ Սա Բուխարեստի քաղաքապետի հետ մեր առաջին նմանատիպ ծրագիրն էր, և անելու ենք հնարավորինը, որ ավանդույթ դառնա։ Ցանկություն ունենք առաջիկայում ևս այսպիսի ծրագրեր իրականացնել նաև այլ քաղաքաների հետ, որոնց հետ կրթական,

«Առավոտցի» արտահայտությունը յուրօրինակ բրենդ է դարձել». Շնորհավոր ծնունդդ, «Առավոտ»

1994 թ.-ի հենց այս օրը՝ օգոստոսի 1-ին, լույս տեսավ «Առավոտ» օրաթերթի առաջին համարը: Այսօր թերթն արդեն 19 տարեկան է, և մարդկանց մտերիմ ընկերը դարձած շարունակում է անաչառ տեղեկատվություն հաղորդել ու իրազեկել հասարակությանը ամենատարբեր նորությունների մասին: Սկզբում թերթը պատրաստում էին մի քանի հոգի, իսկ հիմա առավոտցիների թիվն օրեցօր ավելանում է: Աշխատակիցներն օրվա մեծ մասն անցկացնում են

Լիտվայում ՀՀ դեսպանը հանդիպեց Լիտվայի Հանրապետության Խորհրդարանի նախագահի հետ

Հուլիսի 31-ին Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպեց Լիտվայի Հանրապետության Սեյմասի (Խորհրդարանի) նախագահ Վիդաս Գեդվիլասի հետ: Գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ Լիտվայի միջեւ միջպետական հարաբերությունների ակտիվ զարգացման կապակցությամբ՝ կողմերը կարեւորեցին միջխորհրդարանական ոլորտում շարունակական համագործակցությունը: Այս կապակցությամբ կողմերը քննարկեցին խորհրդարանական մակարդակով փոխայցելություններին վերաբերող հարցեր: Հանդիպմանն անդրադարձ եղավ 2013թ. երկրորդ կիսամյակում ԵՄ Խորհրդում Լիտվայի նախագահության առաջնահերթություններին, կարեւորվեց նոյեմբերին

Rolling Stone. System of a Down-ի համերգն ԱՄՆ-ում` հայկական միջոցառում

ԱՄՆ-ում «System of a Down» ռոք խմբի վերջին համերգը վերածվել է հայկական միջոցառման: Ինչպես գրում է «Ռոուլինգ սթոուն» հանդեսը, կիթառահար Տարոն Մալաքյանը 17 հազար հանդիսատեսի առաջ հուլիսի 29-ին բղավում էր. «Մենք Հոլիվուդում ենք, չէ՞: Հոլիվուդում դուք հայերեն եք խոսում, չէ՞»: Երգերից մեկի ժամանակ Մալաքյանը խնդրել է, որպեսզի ներկաները թափահարեն իրենց թեւերը, ինչից հետո երեւացել են

«Ով թափում է, նա խոզ է»

Աղտոտելու դեմ ուղղված հայտարարություններում հետաքրքիր ձևակերպումների կարող ենք հանդիպել:    Այդպիսինն է Երևանի Լենինգրադյան փողոցի ծառերից մեկ վրա փակցված հայտարարությունը՝ «Ով թափում է, նա խոզ է»: Արփինե Արզումանյան՝ mynews.am

Արգիշտի Կիվիրյանը կդիմի դատաբժշկի

Այսօր կեսօրին Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք տարված Armenia Today կայքի վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին քիչ առաջ ազատ են արձակել: Նա Aravot.am-ին պատմեց, որ իրեն այնտեղ բռնի ուժով պահել են ավելի քան երեք ժամ` առանց բացատրության, թե ինչու են տարել: Ա. Կիվիրյանը մինչեւ վերջ հրաժարվել է ստորագրել որեւէ փաստաթղթի տակ. «Որովհետեւ բոլոր գործողությունները եղել են ապօրինի: Ես երեք

Ռուսաստանը Սնոուդենին ժամանակավոր ապաստան է տրամադրել

«Ամերիկայի Ձայն». ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների պայմանագրային նախկին աշխատողը հեռացել է Մոսկվայի օդանավակայանից ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենը ստացել է Ռուսաստանում ժամանակավոր ապաստանի թույլտվություն և հեռացել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցման գոտուց: Սնոուդենի փաստաբան Անալոլի Կուչերենան հինգշաբթի օրը հաղորդել է, որ փախուստի մեջ գտնվող 30-ամյա Սնոուդենին Ռուսաստանի իշխանությունները տրամադրել են մեկ տարվա ժամանակավոր ապաստանի իրավունք:

Տարաբնույթ փաստեր

Բրիտանացի նշանավոր դերասան Պիտեր Օ’Թուլը լավագույն դերասան անվակարգում ռեկորդային թվով` (8 անգամ) առաջադրվել է Օսկարի, բայց այդպես էլ այդ անվանակարգում չի ստացել գլխավոր մրցանակը: Միայն 2003 թ.-ին ստացել է պատվավոր Օսկար կինոյում ունեցած ներդրման համար: Առավել հայտնի է «Լոուրենս Արաբացի» և «Ինչպես գողանալ միլիոն» ֆիլմերից: Բրազիլիայում կայանալիք առաջիկա ֆուտբոլի աշխարհի առաջնության ամենաէժան տոմսը օտարերկրացիների համար

Լրահոս
Ջրանջատում 1 օրով

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930