Օրվա լրահոսը
Ավարտվել է ոստիկանության տեսուչի կաշառք պահանջելու եւ ստանալու գործի նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Բակուր Ավետիկյանի կողմից կաշառք պահանջելու և ստանալու, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 311-րդ հոդվածների 2-րդ մասերով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի
Ազգային գրադարանը տեղայնացնում էին կարաոկեներով. Տիգրան Զարգարյան
Նախատեսվում է Էրեբունի Երևանի 2795-ամյակին նվիրված 3D ծրագիր Ամռանը գրադարանային եւ թանգարանային կյանքն ավելի պասիվանում է, հիմնական այցելուները դառնում են զբոսաշրջիկները: Թեմա, որին այսօր «Երկու երես» մամուլի ակումբում անդրադարձան ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը և Երեւան քաղաքի պատմության թանգարանի փոխտնօրեն Գեւորգ Օրբելյանը: «Թանգարաններն ամառվա սեզոնին ակնկալում են ավելի շատ այցելուներ, որոնց թվում մեծ է զբոսաշրջիկների
«Եթե շատ են վթարային շենքերը, բերեք ոչ ոքի խնդիրը չլուծենք». բնակիչները կառավարության որոշման մասին (Տեսանյութ)
Այսօր կառավարության շենքի մոտ Սեւան քաղաքի Նալբանդյան 36 շենքի 2-րդ մուտքի բնակիչները բողոքի ակցիա էին անում: Բնակիչների պատմելով. «Ամեն վայրկյան հնարավոր է շենքի պատերը փլվեն: Չենք կարողանում դուռ բացել, ներս մտնել, որ իրերը հանենք բնակարաններից: 2 բնակարանների մեջտեղի միջնապատի քարերը լրիվ մեջտեղից բացվել են»: Շենքը 4-րդ աստիճանի վթարային է, 3 տարի առաջ որոշվել էր ամրացնել,
Գյուղնախարարին պատկանող գործարանը դեղձն ընդունելու է ինքնարժեքից ցածր գնով Նախարարը դա համարում է աջակցություն
Հուլիսի 29-ին գյուղնախարար Սերգո Կարապետյանը «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի հետ այցելել է Տավուշի մարզ, քննարկել դեղձի մթերման, իրացման հետ կապված հարցեր, եղել Դեբեդավան համայնքում, ուր «Սպայկա» ընկերությունը պտղաբույծներից դեղձ է ընդունում: Ըստ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի՝ «Նախարարը նշեց, որ պետության գերխնդիրը մթերումն է, պետությունը հանդես է գալիս միջնորդի դերում, եւ ամեն ինչ արվում է
Նոր լուսանկարները միայն ընկերուհուս եմ ցույց տվել, իսկ մնացածը ցուցահանդեսին բոլորով կտեսնենք. Սահակ Մուրադյան
Հայտնիներից մեկն ասել է՝ «Բոլորիս կյանքում`երջանիկ պատահականությունները անշուշտ ստեղծված են մեզ բացահայտելու համար» : Ահա նման երջանիկ պատահականության շնորհիվ էլ Սահակը Մուրադյանը, ով արդեն մեկուկես տարուց ավելի զբաղվում է լուսանկարչությամբ, ձեռքը վերցնելով ընկերներից մեկի լուսանկարչական ապարատը, հասկացավ, որ այդ պահից սկսած զբաղվելու է լուսանկարչությամբ: «Լուսանկարչությամբ սկսեցի հետաքրքրվել շատ պատահական,- ասում է Սահակը,- մի ծանոթ աղջիկ
«Առավոտին» մաղթում եմ երկար ու բեղմնավոր ստեղծագործական կյանք»
Շնորհավորում եմ «Առավոտ» օրաթերթի 19-ամյակը: 19 տարին կարճ ժամանակահատված է, իսկ ստեղծագործական առումով` բավականին երկար ուղի: «Առավոտն» այս ընթացքում դարձել է Անկախ Հայաստանում չորրորդ իշխանության հիմնաքարերից մեկը եւ այսօր լրատվական դաշտը դժվար է պատկերացնել առանց այս լրատվամիջոցի: «Առավոտը» սիրում են բոլորը: Խմբագրակազմն այդ ճանաչմանն արժանացել է իր անկողմնակալ հոդվածներով, որոնցում շատ հաճախ քննադատությունը սուր է,
Մարալիկի ջրագծերը թալանո՞ւմ են
Քիչ առաջ Aravot.am-ին էին ահազանգել մի քանի մարալիկցիներ` դժգոհելով, որ Երևանից եկած ինչ-որ մարդիկ թալանում են իրենց քաղաքի հին ջրագծի խողովակները, որոնք մոտ 10 կիլոմետր տարածքով են անցնում: Ըստ մարալիկցիների, դրանք ծառայում են որպես երկրորդ ջրագիծ քաղաքի բնակչության համար, մինչդեռ իրենց զրկում են վթարավտանգ իրավիճակներում ջուր ունենալու հնարավորությունից, բացի այդ խլում, տանում են քաղաքին պատկանող
Ես Պուտինի դուռը ոտքով չեմ բացում
«Երբեք ինձ մի դրեք նույն հարթության վրա այն մարդկանց հետ, ովքեր ասում են՝ ես ոտքով Պուտինի դուռը բացում եմ: Եթե ես ոտքով Պուտինի դուռը բացեի, ինձ 2,5 տարի Լեֆորտովոյում չէին պահի: Ու եթե ես Հայաստանում պաշտոն ուզենայի, Լեֆորտովոյի կալանավայրում Պուտինին չէի հայհոյի, նրա դեմ հոդվածներ չէի գրի»,- «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով Արամ Աբրահամյանի՝ «Բան գիտեք՝
Գնդապետը ծաղրեց ակտիվիստին կարճահասակ լինելու համար, հետո ասաց «Լավ եմ անում» ու հեռացավ (Տեսանյութ)
Այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստներին միացել են նաեւ «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստները: Քիչ առաջ ակտիվիստները վիճում էին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ՝ պահանջելով վերադարձնել իրենց երեք պաստառներից մեկը, որը անհետացել էր: «Խնդրում եմ հասարակական կարգը չխախտել, այն ինչ կատարում եք, արեք Հայաստանի մեր օրենքներով»,- դիմեց ակտիվիստներին պարոն Օսիպյանը: «Դուք պաշտպանում եք
Ապահովվում է զինվորների կրթության շարունակականությունը
Օգոստոսի 1-ին Նուբարաշենում գտնվող 5-րդ բանակային կորպուսում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) բացեց համակարգչային լսարան։ Այն հագեցած է ժամանակակից տեխնիկայով, ուսումնական նյութերով։ Սա արդեն 3-րդ համակարգչային կենտրոնն է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բացում է զորամասերում։ Լսարաններ են բացվել ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում, 2-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկում։ Առաջիկա 1-2 ամիսներին նման լսարաններ են
«Հայաստանում ոչ մի պաշտոնի չեմ հավակնում»
Արբակ Խաչատրյանը՝ իր «քրեական անցյալի» մասին Ի՞նչն էր պատճառը, որ Լեֆորտովոյի կալանավայրից հետո, երբ Ձեզ վերականգնեցին ՌԴ ՄԻՊ-ի խորհրդականի պաշտոնում, Դուք չվերադարձաք այնտեղ աշխատելու՝ «Առավոտի» հարցին Մոսկվայում բնակվող անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը, ով ներկայում ՌԴ հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահի խորհրդականն է, ասաց. «Անկախ իրավապաշտպանը կամ կոռուպցիայի դեմ պայքարողը երբեք եւ որեւէ կերպ չպետք է կախված լինի
Ո՞վ կլինի Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի նախկին պաշտոնում
Թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրի, իսկ մյուս կուսակցությունները շուտով կորոշեն «Ժառանգություն» կուսակցության բոլոր անդամները Կապանի եւ Մեղրիի տարածաշրջանն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքի հավանական թեկնածուներ են. երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Թեեւ կուսակցությունը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել, բայց ինչպես պարոն Մարտիրոսյանն ասաց՝ ընտրությունների մասնակցության
Հյուսիսային պողոտայից մինչեւ Հյուսիսային Եվրոպա
Երիտասարդ արվեստագետն իր հասակակիցների, մերօրյա գրականության, պետբյուջեի թալանի ու եկեղեցու անտարբերության մասին Ժամանակը ցույց է տվել, որ արվեստում եւ գրականության մեջ արգելված շատ գործեր տարիներ անց դառնում են մի ողջ ժամանակաշրջանի գեղարվեստական նորարարության նմուշներ: Նման ճակատագրի են արժանացել ժամանակին Պարույր Սեւակի, Հովհաննես Շիրազի, Հովհաննես Գրիգորյանի, Հրաչյա Սարուխանյանի եւ մյուսների ստեղծագործությունները, որոնցով փաստորեն մերժվել է ավանգարդիստների
Հայաստանի գլխավոր հարկատուները գրեթե չեն փոխվում
Խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ընկերությունն առաջին տեղում է՝ ինչպես եւ նախորդ տարի այս ժամանակահատվածում: Այս մասին տեղեկանում ենք օրերս պետական եկամուտների կոմիտեի հրապարակած՝ 2013 թվականի հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների ցանկից: Գազի մատակարարմամբ զբաղվող ընկերությունը 2013 թվականի հունվար-հունիս ամիսներին ընդհանուր առմամբ ՊԵԿ-ին վճարել է 19 մլրդ 403 մլն 936 հազար դրամ: «ՀայՌուսգազարդ»-ն անցյալ
Ավարտվել է ՀՀ պետական կառավարման մարմինների կիսամյակային գործունեության հաշվետվությունների քննարկումը
Կառավարությունում այսօր ներկայացվել և ամփոփվել են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունները: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ վարչապետին զեկուցել է գերակա խնդիրների կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին, մանրամասներ ներկայացրել առաջիկա ծրագրերի վերաբերյալ: ՀՀ ոստիկանության 2013 թ. առաջին
Վիլնյուսի «Արմենիա» սրճարանում կատարված սպանության գործը վերաքննիչում է
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապրիլի 22-ին 8 տարի 11 ամսվա ազատազրկման դատապարտեց Խաչիկ Գեւորգյանին: Վերջինս բողոք է բերել ՀՀ քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարան, եւ մեր տեղեկություններով գործի քննությունը կսկսվի օգոստոսի կեսերին: Կալանավորի գործը 2011 թվականի սեպտեմբերի 15-ին ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության պահանջով: Նա 2012 թվականի փետրվարի 7-ին հայտնաբերվել է
Գնդացրորդը գլխով հարվածել էր շարքայինի դեմքին
ՀՀ քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանում դատավորներ Հենրիկ Տեր-Ադամյան, Գրիշա Մելիք-Սարգսյան եւ Կարինե Ղազարյան կազմով շարունակվում է Մարգար Մարգարյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Բողոքաբերը պահանջում է բեկանել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի մայիսի 21-ին կայացրած դատավճիռը, իր նկատմամբ կիրառված պատժաչափը փոխել կամ այն չկիրառել, պայմանական՝ նշանակելով փորձաշրջան: Ըստ մեղադրանքը պաշտպանող
Նոր հնարավորություններ` եվրոասոցացման գործընթացից
Այսօր «Փաստարկ» ակումբում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը անդրադարձավ եվրոասոցացման գործընթացին: Ասոցացման համաձայնագրի թեման նրա խոսքով` լայն քննարկման առարկա է դարձել Հայաստանում եւ միջազգային ասպարեզում: «Հայաստանը ունի հստակ ռազմաքաղաքական կողմնորոշում` դեպի ՀԱՊԿ, ավելին` վերջին շրջանում այդ կառույցում Հայաստանն առաջ է քաշել մի շարք առաջարկներ»,- վստահեցրեց Մինասյանը, հավելելով, որ Եվրոպական ինտեգրացիան
Աստվածաբան. «Նման միջազգային նորմերը հիմքեր են ստեղծում մեզանում կամավոր սեռափոխության» (Տեսանյութ)
«Մեր հասարակության մի մասը, հատկապես իշխանական, մի մահաբեր թմբիրի մեջ է: Կան երևույթներ, որոնք խնդիրներ են առաջացնում, ինչպես նաև կան դրանց սրությունն անտեսող գործիչներ: Բայց ունենք նաև արթուն, հայրենասեր գործիչներ»,-այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում հայտարարեց Համահայկական հիմնախնդիրների «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի փոխտնօրեն, աստվածաբանության պատվավոր դոկտոր, վերապատվելի Սամվել Նավոյանը: Նա մտահոգություն հայտնեց, թե մեր հասարակությունը դեռևս անիրազեկ
Քաղաքապետարանի մոտ քաշքշուկ է եղել
Այսօր ժամը 12-ին ակտիվիստները պատրաստվում էին վրան տեղադրել քաղաքապետարանի մոտ նստացույց անողների համար: Դա նրանց չհաջողվեց, քանի որ ոստիկանները արգելեցին: Սկսվեցին քաշքշուկներ, ակտիվիստ եւ armtoday.am կայքի համակարգող, մեկնաբան Արգիշտի Կիվիրյանին տարան ոստիկանություն: «Այս պահին էլ փորձում են բռնություն կիրառել իմ նկատմամբ: Ես հայտարարում եմ եւ հրապարակեք, որ ինձ առեւանգել է ոստիկանությունը, ինձ առեւանգել են ու
Ա1+. Ուղիղ միացում քաղաքապետարանից
Օգոստոսի 1-ին ժամը 12-ին քաղաքապետարանի դիմաց վրան են տեղադրելու: https://www.livestream.com/a1pluslive
Վտանգավոր առասպել
ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի սուտ պնդումն այն մասին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջին անգամ Ղարաբաղ է այցելել 1996 թվականին, միանգամայն տեղավորվում է 98-ին իշխանության կողմից որդեգրված եւ մինչ օրս կիրառվող «հայեցակարգի» մեջ, որի նպատակն է նսեմացնել արցախյան պատերազմում ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի դերը: Մինչդեռ պետք է լինեն ինչ-որ անձեռնմխելի կետեր, որտեղ չի ներթափանցում
Կառավարությունն աշխատում է այս տարի ևս տնտեսական բարձր ցուցանիշներ ապահովելու վճռականությամբ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հիմք ընդունելով ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի 2012թ. ապրիլին կայացած նիստի արձանագրությունը, «Օրենսդրությունը կարգավորող ազգային կենտրոն» պետական հիմնարկն ուսումնասիրել է առողջապահության, մասնավորապես դեղերի հսկողության ոլորտը` նպատակ ունենալով կրճատել ու պարզեցնել այն կարգավորող իրավական ակտերը: Կատարված աշխատանքի արդյունքում
Ստամբուլում ոստիկանությունը հերթական ցույցն է ցրել
«Ազատություն» ռադիոկայան. Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել հարյուրավոր ցուցարարների բողոքի ակցիան ցրելու նպատակով: Ցուցարարները երթի միջոցով իրենց աջակցությունն էին հայտնում դեռահաս մի տղայի, որը, համաձայն որոշ տեղեկությունների, կոմայի մեջ է հայտնվել անցած ամիս մեկ այլ ցույցի մասնակիցներին ցրելու՝ ոստիկանության գործողությունների ժամանակ գլխին ստացած հարվածի հետևանքով: Անուշ Մկրտչյան
Ճաշարանում աշխատող դատապարտյալը դատի էր տվել անկախ հանձնաժողովին
ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գարիկ Ավագյանը դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «պատիժը կրելուց պայմանական վաղակետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու անկախ հանձնաժողովի»՝ այս տարվա հունվարի 23-ի որոշումը վերացնելու պահանջով: Դատավոր Ա.Սիսակյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ պարզվել էր, որ Գարիկ Ավագյանը դատապարտվել է վեցուկես տարվա
«Porsche»-ն՝ ամերիկացիների ամենասիրված մեքենան
«Ամերիկայի Ձայն».ԱՄՆ-ում 2013 թվականին ամենամեծ ժողովրդականությունը վայելող մեքենաների ռեյթինգը «J.D. Power and Associates» հետազոտական ընկերության կողմից անցկացված ամենամյա հետազոտության համաձայն, «Porsche» մեքենաներն արդեն ինն անգամ շարունակ «վարելու և գնելու համար ամենահաճելի» մեքենա է անվանվել: «Ամենալավ մեքենա» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Land Rover» ընկերության արտադրության «Range Rover» մոդելը՝ հիմք ընդունելով 77 բնութագիր, որոնք նախատեսված եին՝ որոշելու
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական և ասֆալտապատման աշխատանքներին
Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինարարության և բարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման և ճանապարհաշինական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել շինհրապարակներում: Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը ծանոթացել է Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղու հիմնանորոգման, մասնավորապես ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: Ավելի քան 64 հազար քմ ընդգրկող ճանապարհի հիմնական մասում աշխատանքներն ավարտվել են: Ճանապարհի
Բուհերի վարձավճարների թանկացումից դժգոհող երիտասարդները կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա կանեն
«Ցանկանում ենք տարբեր միջոցներով հասնել նրան, որ վերանայվի հինգ պետական բուհերում` Կոնսերվատորիա, ԵՊՀ, ՀՊՏՀ, ՀՊՃՀ, ԵՃՇՊՀ, ուսման վարձերի բարձրացման որոշումը»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Միասին կանխենք բուհերի վարձավճարների թանկացումը» նախաձեռնության համակարգող, ԳԱԱ պատմության ինստիտուտի մագիստրատուրայի շրջանավարտ Լևոն Ստեփանյանը: Ֆեյսբուքում արդեն ստեղծվել է «Միասին կանխենք բուհերի վարձավճարների թանկացումը» խումբ, որտեղ երիտասարդները հանդես են գալիս կարգախոսներով, վստահեցնում են,
Թվաբանություն` ըստ ՀՀԿ-ի
Ազգային վիճակագրական ծառայությանը հրապարակել է 2011 թվականի մարդահամարի տվյալներն ըստ համայնքների, արդեն պաշտոնապես հաստատելով ԿԸՀ ընտրացուցակների ուռճացված լինելը։ Կարեւոր է, որ հենց պետական մարմինն է հաստատում, որ առանձին համայնքներում ավելի քիչ բնակիչ է ապրում, քան Սերժ Սարգսյանի համար նկարել են նախագահական ընտրություններում։ Գյուղապետերը չեն ընդունում ԱՎԾ տվյալները, փորձելով համոզել իրենց ունեցած տվյալների հավաստիության մեջ։ Օրինակ,
Արմեն Մարտիրոսյան. «Մարդիկ չեն ուզում պայքարել, այլ փորձում են ցեխ շպրտել»
«Ժառանգություն» կուսակցությունը պատրաստվում է օգոստոսի 1-ից 22-ը հավաքներ անցկացնել Ազատության հրապարակում։ Քաղաքապետարանն արդեն արտոնել է նշված օրերին անցկացվելիք հանրահավաքները։ Թե ինչու «Ժառանգություն»–ը որոշեց ակտիվանալ ու հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում, «Ժողովուրդ»–ը փորձեց պարզել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից։ – Մի քանի ամիս առաջ ժողովուրդը դուրս էր եկել փողոց, պահանջում էր, որպեսզի «Ժառանգության» առաջնորդը հեղափոխություն իրականացնի, սակայն


















































