Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Բուհն ունի ռեկտոր, իսկ ես՝ իմ աշխատանքը խորհրդարանում»

  Մամուլում լուրեր են տարածվել, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հարազատ եղբայրը՝ Արթուր Ավագյանը, օրերս նշանակվել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի վարչատնտեսական եւ սոցիալական հարցերով պրոռեկտորի պաշտոնում, իսկ ինքը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն էլ, ով, ըստ այդ հրապարակումների, արդեն 3 տարի՝ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահն է, ցանկանում էր դառնալ

Գլազեւն ու «սուվերեն» Հայաստանը

ՀՀ իշխանություններն ինչո՞ւ չեն արձագանքում Գլազեւի գնահատականներին ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւի՝ «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցի գնահատականներին, իհարկե, նախեւառաջ ճիշտ կլիներ, եթե տնտեսագետները փորձեին արձագանքել, համեմատական վերլուծություն ներկայացնեին ԵՄ ազատ շուկայի, ապա ՌԴ-ի եւ ՄՄ-ին անդամակցող երկրների միջեւ տնտեսական ցուցանիշների ու դրանց առկայության պայմաններում ՄՄ-ի  գործունեության հնարավոր ձեռքբերումների մասին: Սակայն ռուս պաշտոնյայի հարցազրույցի բովանդակությունը արժանի

Արա Աբրահամյանը խոստացավ ֆինանսավորել Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդների ծրագրերը

 Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը մի քանի օր է, ինչ Հայաստանում է եւ մրցանակներ է հանձնում տարբեր ոլորտների ստեղծագործողներին: Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ նրա գլխավորությամբ անցկացվեց ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի հերթական համագումարը: Համագումարի ընթացքում երիտասարդական կազմակերպությունների ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին ջանք ու եռանդ չխնայել եւ նույն ոգով աշխատել՝ միեւնույն ժամանակ

Եվրոպայի հայերը «բաստուրմա-սուջուխ» չեն ուզում, ծխախոտ են ուզում

Որովհետեւ Եվրոպայում այն շատ թանկ է, Հայաստանում՝ մատչելի, ինչն էլ նպաստում է, որ մեր երկրում ծխողների թիվը շատ դանդաղ տեմպերով պակասի Եվրոպայում բնակվող հայաստանցի հայերին երբ հարցնում ես՝ ի՞նչ բերեմ, ավանդական հայկական լավաշի, «բաստուրմա-սուջուխի» ու կոնյակի անուն չեն տալիս, ասում են՝ եթե կարող ես, մի քանի տուփ ծխախոտ բեր: Եվրոպական շատ երկրներում ծխախոտի գինը բավականին

Նախագահը ընդունել է Ռիգայի քաղաքապետ, Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովին

Նախագահը ողջունել է Ռիգայի քաղաքապետի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է նշվել, որ վերջին երեք տարիներին Երևանի և Ռիգայի իշխանությունների միջև ձևավորվել են սերտ հարաբերություններ, իսկ ընթացիկ տարում ստորագրված Երևանի և Ռիգայի եղբայրացման մասին համաձայնագիրն ամուր հիմքեր է ստեղծել երկու երկրների մայրաքաղաքների համագործակցությունը տարբեր ոլորտներում զարգացնելու համար: Հանրապետության Նախագահը ողջունել է նաև Եվրոպայի

«Կորած աշխատավայրը» դեռեւս անհայտ է

 Ակումբի գտնված նախագահն ու հիմնադիրը պարզաբանում են «Եթե  մենք  ուզենայինք թռնել, ապա հիմա Դուբայում եւ Աֆրիկայում «զագառ»  ընդունելուց կլինեինք»,-ասում է  «Հայասա» սպորտային ակումբ հասարակական կազմակերպության  հիմնադիր Գոռ Քերոբյանը: «Առավոտի» խմբագրությունը բողոքներ էր ստացել տասնյակ քաղաքացիներից, ովքեր պնդում էին, որ իրենք խաբեության զոհ են: Բանն այն է, որ  «Հայասա» սպորտային ակումբ  հ/կ-ն հայտարարել էր աշխատանքային ընդունելություն:

Բանավեճի ոճն ավելի կարեւոր է, քան առարկան

Մի քանի նկատառում կոմպոզիտորների եւ երաժշտագետների համագումարից առաջ Քանդված, անպարիսպ քաղաք է այն մարդը, որ չի զսպում իր ոգին. Առակաց ԻԵ, 28: «1970 թվին քննելով, թե ինչու Դոստոեւսկին շատ քչերին համոզեց իր «Սատանաներ» («Бесы») վեպով, ես ձեւակերպեցի բանավեճի առաջին հիմնադրույթը. «Սատանան հրեշտակի շուրթերին գոյացող փրփուրի հետ է գալիս… Ամեն ինչ ժամանակի ընթացքում փոշի է դառնում՝ եւ

«Ժառանգություն առանց սահմանների»

Այսպես է կոչվում այս օրերին Հայաստանի բնության պետական թանգարանում գործող Լեւոն Լաճիկյանի անհատական 7-րդ ցուցահանդեսը: Այն ներառում է հեղինակի նախկինում արած, ինչպես նաեւ օրերս ավարտին հասցրած 22 գրաֆիկական եւ ջրաներկ աշխատանքներ:  Լեւոն Լաճիկյանն առավելապես հայտնի է որպես գեղագետ-արվեստաբան եւ մշակութային մեկնաբան: Նրա հեղինակած գրքերը վերաբերում են ուշ միջնադարի հայ գեղագիտական մտքի վերլուծությանը եւ արդի հայ

«Ավելի մաքուր Երևան». քաղաքային տնտեսության ցուցահանդես Գլխավոր պողոտայում

«էրեբունի-Երևան 2795» տոնակատարության շրջանակում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա – Բուզանդ փողոցների միջանկյալ հատվածում  կազմակերպվել է «Ավելի մաքուր Երևան» խորագրով քաղաքային տնտեսության էքսպո ցուցահանդես: Միջոցառմանը ներկայացվել են 2013 թվականին Երևան քաղաքում ներդրված և առաջիկայում ներդրվելիք նորարարությունները: Էսպոյին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության կառուցյները, ինչպես նաև որոշ մասնավոր ընկերություններ: Առանձին տաղավարներով ցուցադրվել են մայրաքաղաքի արտաքին ձևավորման և

Մարդկային կորստի ցավը. հրադադար

«Շատ հոգատար էր, բոլորին օգնում էր» Անուշավանի մայրը՝ Աշխենը: «Ամեն առավոտ, ժամը 6-ին գնում էր ու աղբյուրից սառնորակ ջուր էր բերում: Գիշերվա ուշ ժամին կողքս էր, ցերեկը կողքս էր, որտեղ էլ լիներ, գալիս – հասնում էր օգնության: Հետս անտառ էր գալիս, հատապտուղներ էինք հավաքում, չէր թողնում, որ ամանը ես վերցնեի, ինքը շալակում, բերում էր»,- Աղավնի

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանել է Եկատերինբուրգ

Հանդիպել է Սվերդլովյան մարզի նահանգապետի հետ  Հոկտեմբերի 12-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի և Եկատերինբուրգի հայ համայնքի հրավերով մեկնեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ` հանդիսապետելու Եկատերինբուրգի նորակառույց Ս. Կարապետ եկեղեցու օծման արարողությունը: Նորին Սրբությանն ուղեկցում էին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը,

Աշխարհի ապակախարդացումը

Պատանեկության տարիներին ֆուտբոլ շատ էի սիրում՝ որպես գեղեցիկ, դրամատիկ ներկայացում, որպես մարդու ստեղծագործական մտքի լավ կամ վատ դրսեւորում: Այն պահից, երբ այդ հրաշալի խաղը սկսեց համադրվել ղումարբազության հետ, երբ կասկածներ առաջացան, որ խաղի արդյունքն այսպես թե այնպես կարող են կանխորոշել բուքմեյքերները, եւ այդ մոլագարության վրա բիզնես անող մարդիկ հնարավորություն ունեն փող աշխատելու, իմ հետաքրքրությունը ֆուտբոլի

Փորձում են ահաբեկել Նախախորհրդարանի անդամներին

Նախախորհրդարանը տեսանյութեր է տարածում, որտեղ անդամներ Լեւոն Ստեփանյանը եւ Վարուժան Ավետիսյանը պատմում են, թե իրենց փորձում են ահաբեկել: Ըստ նրանց՝ ահաբեկումները Փակ շուկայի համար մղվող պայքարի պատճառով են: Մանրամասները տեսանյութերում.

Մաքսային միություն մտնելը՝ որպես հայ հասարակության փրկության բանալի

«Երեկ Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանի դահլիճում «Եվրասիական ժողովրդական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության կազմակերպած կլոր սեղանի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը Հայաստանի անկախությունը համեմատել է անկապության հետ»,- գրում է «168 ժամ» թերթը  եւ ավելացնում, որ պարոն Արշակյանը հույս է հայտնել, որ Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու և Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու վերջնարդյունքը կլինի միասնական պետության ստեղծումը` դա համարելով

Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը (Տեսանյութ)

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում.  Սիրելի հայրենակիցներ, Եթե Խորհրդային Հայաստանի իշխանությունները հնարավորություն չունեին լիարժեք պահանջներ ներկայացնել հայոց ազգային իրավունքների վերաբերյալ և հարկադրված էին լռել, ապա Խորհրդային միության անկումից հետո հայկական երկու հանրապետությունների իշխանությունները ազգային-ազատագրական պայքարի դրոշը, պայքարի ղեկավարումը պարտավոր էին տանել բոլոր ճակատներում: Շուրջ 20 տարի առաջ հայ

Ուրիշ որ երկրում…

Ուրիշ ո՞ր երկրի պառլամենտի ղեկավարն է, որ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկի վրա հսկայական շենք ունի՝ շքեղ հյուրանոցի տեսքով: Ուրիշ ո՞ր երկրի նախկին նախագահն է մի քանի միլիարդի ունեցվածք կուտակել եւ հսկայական բիզնես գործունեություն ծավալել՝ ավտոմեքենաների ներկրումից մինչեւ առողջապահության եւ կապի բնագավառ: Եվ ո՞ր երկրի նախագահն է պաշտոնաթողությունից հետո հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել ոչ թե դասախոսություններ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Բարի լույս, տիկին Արուս, Զառային մոտիկ մի թող, թե չէ Կեղտոտ լվացքդ կհանի դուս:

«Եվրոպայում կան առողջ ուժեր, որոնց հետ մենք պետք է ակտիվորեն համագործակցենք»

Հատված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ ՀՈՎԱԿԻՄ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ հարցազրույցից  -Հայաստանում կան հազարավոր հասարակական կազմակերպություններ, որոնցից շատերը զբաղված են գենդերի քարոզով: Սրանք տարբեր շրջաններում կազմակերպում են ներկայացումներ ու քարոզում սեռափոխություն: Ի դեպ, այդ նույն հասարակական կազմակերպությունները մեզ նաեւ ասում են՝ իրավունք չունես առանձնահատուկ պաշտել քո Առաքելական եկեղեցին, ու

«Կարող է նաեւ այնպես լինել, որ ուսման վարձը ավելացնես, բայց ստանաս հակառակ էֆեկտը»

Ի՞նչ է կատարվում Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում։ Պրոֆեսորադասախոսական անձնակազմն ինչո՞ւ է ընդվզել ղեկավարության դեմ, ինչո՞վ բացատրել, որ ուսման վարձերի բարձրացմանը հակառակ՝ դասախոսների աշխատավարձերը ոչ միայն չեն ավելացել, այլեւ նկատելիորեն՝ մոտ 30 տոկոսով իջել են։ Եվ սա այն դեպքում, երբ զանգվածային կրճատումների «արդյունքում» մարդկանց աշխատանքի ծարաբեռնվածությունը մեծացել է: Ի՞նչ է մտածում այս ամենի մասին ԵՊՃՀ կառավարման

Նավասարդ Կճոյանը իր «Բենթլին» վաճառել է ամիսներ առաջ. Պատճառը հանրային աղմուկը չէր

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը ամիսներ առաջ է վաճառել իր «Բենթլին»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արարատյան հայրապետական թեմի մամուլի պատասխանատու Նոյեմի Աբրահամյանը: Նա նաեւ նշել է, որ այդ մեքենան Սրբազանը երբեք Երեւանում չի  վարել: «Դա ուղղակի նվեր է եղել, որը Սրբազանը ընդունել է որպես նվեր: Հանրային աղմուկը մեծ նշանակություն չի

«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության ընթացքում հնչեց բացառապես հայկական երաժշտություն (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

«Քանի որ Երևանը սկիզբ է առել Էրեբունիից, այնպես էլ միջոցառումները սկիզբ են առնում այստեղից: Վաղը արդեն էստաֆետան վերցնում է նոր Երևանը»,- հոկտեմբերի 11-ին «Էրեբունի-Երևան 2795»  տոնակատարության ժամանակ պարզաբանեց համերգների շտաբի պետ Ռուբեն Տոնոյանը: Ի տարբերություն անցած տարիների այս տարի Երևանի 2795 ամյակը նշվում է երկու օրով՝ հոկտեմբերի 11-ին և 12-ին: Տոնակատարության խորագիրն է «Երևանը տոն է»:

Լյուբոսլավ Պենեւը նյարդայնացած էր

Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենեւը Հայաստանի հավաքականից կրած պարտությունից հետո հրավիրված հետխաղային մամուլի ասուլիսին ներկայացավ խիստ նյարդայնացած: Դեռ ասուլիսը չսկսված, նա լրագրողներից ու լուսանկարիչներից պահանջեց հեռվից աշխատել: Մասնագետն իր թիմի կրած պարտության համար մեղադրում էր աշխարհի առաջնության ընտրական մրցափուլում իրենց խաղերը սպասարկող մրցավարությունից՝ հայտարարելով, որ նրանք տեսնելով, որ Բուլղարիան վտանգավոր է ցանկացած մրցակցի

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ի հայտարարությունը

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում Գորիսի համայնքային իշխանությունների գործելաոճում նկատելի անհանդուրժողականության և իբրև թե «օրինականության» շրջանակներում թաքցրած քինախնդրության վերաբերյալ: ՀԿ-ն իր առաքելության շրջանակներում բարձրաձայնում է Գորիսում առկա մարդու իրավունքների և օրենքի գերակայության խնդիրների մասին և շարունակելու է բարձրաձայնել, ինչի հետևանքով նկատելի է համայնքային իշխանությունների արձագանքը` իշխանական լծակների օգտագործման դրսևորմամբ: Մասնավորապես, Իրավունքների

Աշխատանքի տոնավաճառից շատ բնակիչներ հեռանում էին առանց հարմար աշխատանք գտնելու. (Ֆոտոշարք)

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ Սյունիքի մարզի աշխատանք փնտրող բնակիչների համար կազմակերպել էր աշխատանքի տոնավաճառ: Կապանի մշակույթի կենտրոնում մարզի բոլոր տարածաշրջաններից 40-ից ավելի գործատուներ հանրությանը ներկայացրեցին մոտ 230 առկա եւ 30 կանխատեսելի աշխատատեղեր: Սակայն տոնավաճառի սրահ ժամանած աշխատանք փնտրողների մեծ մասը հեռանում էր հիասթափված՝ առանց իր մասնագիտությանը

«Ես ամաչում եմ Երևան գամ». ազատամարտիկ

Հայ Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում անցկացվեց միջոցառում նվիրված Թարգմանչաց տոնին: Միջոցառմանը ելույթով հանդես եկան մտավորականներ, հոգևորականներ, ազատամարտիկներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլք: Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Տ. Սիմեոն քահանա Մովսիսյանը ելույթը սկսելով տերունական աղոթքով ասաց, որ տոնը միայն Սբ. Մեսրոպի եւ թարգմանիչ Վարդապետների տոնը չէ, այլ նաեւ  հայ գրի եւ գրականության. «Մեր ողջ միջոցներն ուղղենք դեպի

Տոնական ընդունելություն Երևանի քաղաքապետարանում

«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության շրջանակում Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությանը մասնակցել են մայրաքաղաքի տոնին, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի միջազգային խորհրդաժողովի մասնակից Երևան ժամանած 17 երկրների 31 պատվիրակությունների անդամները: Ողջունելով  հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Երևանի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար. «Ձեր ներկայությունն արդեն իսկ խոսուն

Ակտիվիստները հայհոյե՞լ են Սամվել Ալեքսանյանի պաշտպաններին. (Տեսանյութ)

«Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության երիտասարդները այլեւս չեն ցանկանում մասնակցել Փակ շուկայի ակցիաներին»,- վստահեցնում է շուկայի աշխատողներից մեկը: Նրա խոսքով, երիտասարդներին ստիպում են գալ ակցիայի ու այդ մասին իրեն պատմել է երիտասարդների հետ զրուցած իր հաճախորդը. «Իրենց ինչ-որ մեկը ստիպում է ու տրամադրում է ՝ վատ ձեւով մոտենան: Ամեն օր գալիս են մեր աշխատանքը խանգարում, գնում

Սերժ Սարգսյանը դիտել է Հայաստան-Բուլղարիա ֆուտբոլային խաղը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում դիտել է 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա խաղը: ՀՀ Նախագահի աշխատակազմ

Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի հյուրերի հետ ներկա է գտնվել «Երևանում տոն է» խորագիրը կրող համերգին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի օրվա տոնակատարություններին մասնակցելու նպատակով մայրաքաղաք այցելած քույր և գործընկեր քաղաքների պաշտոնական պատվիրակությունների և Երևանի ավագանու անդամների հետ այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածք, որտեղից դեռ առավոտից տրվել էր  «Էրեբունի-Երևան 2795» տոնական միջոցառումների մեկնարկը:   Քաղաքապետը հյուրերի հետ միասին նախ շրջել է Էրեբունի փողոցի գրեթե ողջ երկայնքով, ծանոթացել ներկայացված ժողովրդական արվեստի

Սամվել Ալեքսանյանը չի մարել Սուրենյանցի պարտքերը, բայց միշտ փողով օգնել է․ (Տեսանյութ)

«Երբ մի բողոք հանրային աջակցությունից զուրկ է, այսինքն`ամեն օր նույն 10-12 մարդիկ հավաքվում են, աղմկում են եւ իրենց աղմուկն էլ հասարակական կարծիքի վրա չի ազդում, այդ բողոքը երկարաժամկետ չի կարող լինել: Ես կանխատեսում եմ, որ առաջիկա օրերին բողոքավորներն այստեղ չեն հավաքվելու, հիմա էլ այս հավաքներն իներցիոն բնույթ են կրում»,- այսօր «Փակ շուկայի» դիմաց ասաց քաղաքագետ

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728