Օրվա լրահոսը
Հայ դպրոցականները` ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներ
Մոսկվայի Ա. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտում անց է կացվել ԱՊՀ անդամ և Բալթյան երկրների աշակերտների ռուսաց լեզվի X միջազգային օլիմպիադան: Հայաստանը ներկայացրել է ՀՀ հանրապետական օլիմպիադայի հաղթող 10-11-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքականը: “Այբ” կրթահամալիրի սան Ելենա Ղուկասյանն արժանացել է “Հասուն դատողություն” դիպլոմի, երկրորդ տեղի և “Պատանի ընթերցող”, “Պատանի հռետոր” անվանակարգերում դիպլոմների, ինչպես նաև
Չաշխատողներն ու կանայք «գրոհում են» Այգեհովտի ավագանին
Թեկնածուներից 8-ն անկուսակցական է Նոյեմբերի 17-ին Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում կկայանան ավագանու ընտրություններ: Շուրջ 3600 բնակիչ ունեցող համայնքի ավագանու 9 տեղի համար գրանցված է 11 թեկնածու: Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ ըստ ներկայացված փաստաթղթերի, 11 թեկնածուներից 8-ը չի աշխատում: Թեկնածուներից 4-ը կին է: Ավագանու 11 թեկնածուներից 8-ն անկուսակցական է, 2-ը՝
Հանդիպում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության անդամների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտի և նույն կազմակերպության միջազգային կոմիտեի պատվիրակ Մաթիաս Վենրիխի հետ։ Հյուրերը քաղաքապետին են ներկայացրել Հայաստանում և մասնավորապես Երևանում իրենց գործունեության ուղղվածությունը, որը հակամարտությունների հետևանքով տուժած ընտանիքներին տարաբնույթ, այդ թվում նաև հոգեբանական աջակցությունն է։ Ողջունելով հյուրերի առաքելությունը տարածաշրջանում՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց
Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարորդին համապատասխան տույժի ենթարկելու ուղղությամբ (Տեսանյութ)
Քիչ առաջ համացանցում տարածված «Հարվածում են ուղևորին, երբ վերջինս պահանջում է վարորդից չծխել երթուղայինում» վերտառությամբ տեսանյութի հետ կապված տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին անհապաղ քայլեր ձեռնարկել պայմանագրային պարտավորությունը խախտող ընկերության վարորդին համապատասխան տույժի ենթարկելու ուղղությամբ: Ընթացքի մասին կտեղեկացվի լրացուցիչ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Գողացած գործիքներն ու կահույքը վաճառել էր պատահական մարդկանց
Նոյեմբերի 4-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 29 հասցեում գտնվող գրասենյակային տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1953 թ. ծնված Յուրիկ Մ.-ին: նա խոստովանել է, որ նոյեմբերի 2-ի գիշերը, մուտքի դռան ապակին կոտրելով, նշված տարածքից գողացել է վարսավիրական գործիքներ և կահույք, որոնք հետագայում վաճառել է պատահական անձանց: Հանգամանքները և
Միասեռականների պաշտպանության հարցը «կռիվ է գցել» մտավորականների շրջանում
Մեր հարցին` կստորագրեի՞ք նամակի տակ, Մարինե Պետրոսյանն այսպես արձագանքեց. «Նամակներ չեմ սիրում, թե չէ ընդհանրապես կստորագրեի: Ես նրանց տրամաբանությունը հասկանում են: Իմ կարծիքն այդ հարցերի վերաբերյալ ես միշտ արտահայտել եմ:
Մեր համերգասրահներում բարձրորակ ռոյալների պակաս կա
Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում տեղեկացվեց վաղը «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնում կայանալիք դաշնամուրային երեկոյի մասին: Հանդիսատեսին կներկայանան սպասված անուններ՝ միջազգային մրցույթների դափնեկիրներ Սոֆյա Մելիքյանը (ԱՄՆ) եւ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը: Հաճախ չէ, որ մեզանում հնչում են ստեղծագործություններ՝ գրված 4 ձեռքի համար: Երեկոյի ընթացքում դաշնակահարները բացի սոլո համարներից կներկայացնեն Բախի, Դեբյուսիի եւ Ռախմանինովի դաշնամուրային
Օտարերկրյա ներդրումները նվազել են (Տեսանյութ)
2012 թվականին օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է, իսկ այս տարվա տվյալները «Զարգացման հայկական գործակալությունը» չունի: Այսօր պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե որքանո՞վ են նվազել օտարերկրյա ներդրումները եւ ի՞նչ պատճառներով, գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանն ասաց` «Այո, նվազել են, 2012 թվականի տվյալներով, մոտ 500 միլիոն դոլարի կարգի, 2011-ի 600 միլիոնի փոխարեն: Մենք դա բացատրում ենք նրանով,
Ռուբեն Սաֆրաստյան. «Թուրքիան կարևոր է մեզ համար»
Թուրքիան կարևոր է մեզ համար ոչ միայն այն պատճառով, որ հարևան երկիր է, այլև մեր ժողովրդի և՛ պատմության, և՛ ներկայի խնդիրներն ավելի լավ հասկանալու առումով:
Հետապնդել են Կ. Եղնուկյանին և նրա ընտանիքի անդամներին
Բոլոր հետապնդողներին Կ. Եղնուկյանը և նրա ընտանիքի անդամները, ինչպես նաև «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության ակցիայի մասնակիցները և նրանց ուղեկցող ոստիկանները դեմքով ճանաչում են: Դրանք նույն անձինք են, որոնք մշտապես ուղեկցում են նախաձեռնության երթերի մասնակիցներին և պարբերաբար փորձում են բախումներ հրահրել:
Պահանջում են փոխանակել «դարդն ու ցավը» (Տեսանյութ)
Պահանջում ենք, որ մեզ տրվի գոնե համասեռամոլներին տրվող իրավունքների ու արտոնությունների կեսը, օրինակ, քաղաքի կենտրոնի այգիներից մեկում, անձնական շահերի և հաճույքների ու մեր գործով զբաղվելու համար, օգտագործվող տարածք, կառավարությունում, պետական տարբեր համակարգերում և տարածքային կառավարություններում բարձր պաշտոններ, ոստիկանությունից և մնացած ուժային կառույցներից արտոնված հատուկ սիրալիր ու մեղմ վերաբերմունք:
Հրաչ Բերբերյան. «Ես էլ լսել եմ, որ ցեցերը գյուղնախարարությունում են» (Տեսանյութ)
Հայկական կարտոֆիլի հակագովազդը օլիգարխի ձեռքի գործն է
Փորձագետ. «Իշխանական կամ ընդդիմադիր քեռին չէ մեր փոխարեն որոշելու»
«Այն ընթացքը, որի մեջ է Հայաստանը, իշխանությունը ազդեցություն չունի եւ տպավորություն է, որ չի էլ ուզում ունենալ: Կարծես լեռնային գետում ընկած տաշեղ լինենք, որ գետը ուր ուզի կքշի… Ամեն ինչ հնարավոր է, բայց այդ հնարավորությունների մեջ այդ տաշեղի դերը զրո է: Այսօր նախ ռազմավարական կարեւորության հարցեր պետք է Հայաստանը լուծի, առաջինը` չկանգնեցնել մերձեցման պրոցեսները Եվրոպայի
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Նոյեմբերի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները: Համանախագահները ՀՀ արտգործնախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:
Մագնուս Կարլսենը շքախմբով ժամանել է Չեննայ
Շախմատի աշխարհի գահի հավակնորդ, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը ընտանիքի (հայրը, մայրը, քույրը), անձնական խոհարարների եւ թիկնապահների ուղեկցությամբ երեկ Օմանից ժամանել է Չեննայի միջազգային օդանավակայան, որտեղից ուղեւորվել է «Hyatt Regency» հյուրանոց: Ուրբաթ օրվանից կնոջ` Արունայի, եւ որդու` Ահիլի հետ նույն հյուրանոցում հանգրվանել է նաեւ գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը: Աշխարհի թագի համար մրցամարտի գլխավոր մրցավար, հայաստանցի միջազգային
Ռուբեն Մեհրաբյան. «Հայաստանը սուբյեկտից վերածվելու է օբյեկտի»
Այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: «Հայաստանի բոլոր հարեւանները, առանց բացառությամբ, այսօր լրջագույն հարաբերությունների մեջ են Արեւմուտքի հետ: Հայաստանը ընդհանուր սահման չունենալով Մաքսային միության անդամ որեւէ երկրի հետ, 3,5- ամյա բանակցություններից հետո նման ցանկություններ է հայտնում: Հոկտեմբերի 25-ին Մինսկի գագաթաժողովում ստանձնած պարտավորություններից հետո Հայաստանը վերածվում է խափանարարության
Հույսներդ ո՞ւմ վրա եք դրել
«Վեր կացեք, շարժվեք: Տեսեք՝ ինչ եք ուզում անել ու արեք: Ո՞ւմ եք սպասում: Մի վախեցեք, մոտեցեք իրար, միացեք իրար, միասին կարող եք, միասին ուժեղ եք, միասին ամեն ինչ կունենաք… Ստեղծեք ձեր աշխատանքը, ինքնուրույն կազմակերպեք ձեր կյանքը»: Այս հրամայականով ճանաչված ռեժիսոր Լեւոն Իվանյանը դիմում է արվեստի բուհ ավարտած երիտասարդ մասնագետներին ու հրավիրում «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ բազմաժանր
ՄՄ անդամները որեւէ պարտավորություն չեն ստանձնել ՀՀ շահերին հակասող գործողություններից ձեռնպահ մնալու վերաբերյալ
Ըստ քաղաքագետ Արմեն Գրիգորյանի՝ Հայաստանը կորցնելու է ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը ԼՂ կարգավորման գործընթացում – ՀՀ իշխանությունները՝ ի դեմս փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, նշում են, որ Ասոցացման համաձայնագիրը շարունակում է մնալ ԵՄ-Հայաստան բանակցությունների օրակարգում, եւ պաշտոնական Երեւանը աշխատում է փաստաթուղթը «իրավական առումով նորոգելու ուղղությամբ»: Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում ԵՄ-ի հետ Ասոցացման գործընթացը շարունակելու: – Սեպտեմբերի 3-ից
Ուսանողների վարձավճարները բարձրացվեցին
Նախկին 20%-ի փոխարեն՝ երկու եւ ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողների վարձավճարները կզեղչվեն ընդամենը 10% Վճարովի ուսուցման համակարգում երկու եւ ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին ԵՊՀ-ում ուսման վարձավճարների համար նախատեսված նախկին 20% զեղչի փոխարեն հատկացվելու է ընդամենը 10% զեղչ: Որոշումն ընդունվել եւ հաստատվել է ԵՊՀ Գիտական խորհրդի 2013թ. մայիսի 30-ի նիստում: Կիրառվելու է նոր
Ցանկապատը
Ազգային ժողովի ցանկապատը կոմունիստներն են կառուցել: Մի հազար անգամ անցած կլինեք այդ խրոխտ ցանկապատի կողքով ու հաստատ ուշադրություն չեք դարձրել դրան: Ու ճիշտ էլ արել եք, որովհետեւ հասկանալի է, որ ժամանակին այդ ցանկապատի մոտով շտապում էիք դեպի Պուշկինի այգի՝ համբուրվելու: Իսկ համբուրվելու գնալիս միայն ուսանողական խորհրդի հանրապետական նախագահը կարող է ուշադրություն դարձնել ցանկապատին: Հիմա էլ
Հայաստանն ու արաբական աշխարհը
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախաձեռնությամբ օրերս անցկացվեց նշանավոր պատմաբան-արեւելագետ Արամ Տեր-Ղեւոնդյանի 85-ամյակին նվիրված «Հայաստանը եւ արաբական աշխարհը. պատմություն եւ արդի խնդիրներ» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողովը: Նիստին հաջորդեց Հայոց ցեղասպանությանն առնչվող աշխատությունների շարքում կարեւոր աղբյուր հանդիսացող, ինչպես նաեւ հայկական կենցաղի, բանահյուսության եւ հայ ժողովրդի պատմության ուսումնասիրության համար ուրույն դեր ունեցող գրքի՝ «Մարաշի տեր
Եթե ես ռեկտոր լինեի
Արմեն Մազմանյանի՝ ռեկտոր ընտրվելուց հետո Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում արկղ է տեղադրվել, որտեղ հավաքվում են ամենատարբեր առաջարկությունները: Օրինակ, ուսանողները կարող են անանուն նամակ գրել, թե ինչ կանեին ռեկտոր լինելու դեպքում: Արկղիկի վերեւում ակնարկ կա՝ կարելի է ասել այն, ինչ մտածում ես, սակայն ասելուց առաջ պետք է լավ մտածել: Ժամանակ առ ժամանակ ռեկտորը ծանոթանում է
Զառա Տոնիկյանը չհայտնեց իր հեռանալուն նպաստողների անունները
Շուրջ 20 տարի ընդմիջումից հետո Հայաստանում է հայկական էստրադայի իրական աստղ Զառա Տոնիկյանը: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ սիրված երգչուհին ասաց. «Ժամանակին ոմանք իսկապես ստեղծեցին պայմաններ, որ ես հեռանամ հայրենիքից: Ինչ որ է, չեմ ուզում հետ նայել եւ մանրամասնել կատարվածը… Ցավոք, արտագաղթը անդրադարձել է նաեւ լավագույն երաժիշտների վրա, սակայն մի քանի օր Երեւանում անցկացնելով, հանդիպեցի երաժիշտների,
«Գտեք եւ ստեղծեք ձեր աշխատանքը»
«Արամ Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 11-ին ռեժիսոր Լեւոն Իվանյանը հրավիրում է, իր խոսքերով՝ թատերականացված դասախոսության, ինքնակազմավորման թեմայով երեկոյի՝ «Գտեք եւ ստեղծեք ձեր աշխատանքը, ինքնուրույն կազմակերպեք ձեր կյանքը, հույսներդ ո՞ւմ վրա եք դրել» խորագրով: «Առավոտի» հետ զրույցում Լեւոն Իվանյանն ասաց. «Եթե մարդ քաղցած է, ծարավ կամ, ասենք, պաշտպանվել է ուզում, ո՞վ պիտի իր փոխարեն դրանք բավարարի, ոչ
Ինչպես են ժողովրդին «տոկի տալիս»
Վերջերս դիտեցի Վլադիմիր Պոզների հարցազրույցը Միխայիլ Լեոնտեւի հետ, որը ցուցադրվել էր 2012 թվականի փետրվարին: Լեոնտեւը, բնականաբար, իմ մեջ ոչ մի համակրանք չի առաջացնում՝ չնայած պետք է ընդունել, որ նրա բացատրությունները, թե ինչու Ռուսաստանը պետք է մնա այնպիսին, ինչպիսին կա, տեղավորվում էին ֆորմալ տրամաբանության շրջանակներում: Բայց առավել հետաքրքիրը ոչ թե զրուցակիցներն էին, այլ youtube-ի տակի մեկնաբանությունները,
Երեք դատավորները դիմեցին դատարանի նախագահին
«Փաստինֆո». Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի նախագահ Արմեն Դանիելյանը կքննի Սյունիքի նախկին մարզպետի առանձնատան մոտ կրակոցների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ չիրականացնելու մասին որոշումների դեմ պաշտպան Հայկ Ալումյանի երեք դիմումները մեկ վարույթում քննելու հարցը: Այսօր իր երկու գործընկերներին միացավ և Հայկ Ալումյանի երեք դիմումները մեկ վարույթում քննելու նպատակահարմարության մասին հարցը բարձրացրեց նաև հիշյալ դատարանի
ՀՀ նախագահի անվտանգության աշխատակցի գործը կգնա հատուկ քննչական
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնության ժամանակ (կազմակերպիչներն են Ջրագնդակի հայկական դաշնությունը եւ ՀԱՕԿ-ը), ջրագնդակի հայկական դաշնության որոշմամբ` «Տիտան» թիմը մարզչի եւ ներկայացուցչի անվայել պահվածքի պատճառով հեռացվել է մրցումներից: «Տիտան» թիմի ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանը հարվածել էր խաղի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար, միջազգային մեծ ճանաչում ունեցող Ռուբեն Եսայանին: Ի դեպ, Գագիկ Հովհաննիսյանը ՀՀ
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հանդիպել է Վարդան Օսկանյանին
Վարդան Օսկանյանը ներկայացրել է իր տեսակետները հարցի կարգավորման կապակցությամբ, ինչպես նաև հնարավոր միջոցները բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար:
Վարդան Ղուկասյանի գծի վարորդները տեղափոխվեցին աշխատանքի Սամվել Բալասանյանի մոտ
Մեր տեղեկություններով, բողոքի ակցիաները լռեցրել է Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, ով վարորդներին հրավիրելով իր մոտ` հասկացրել է, թե քաղաքում արտակարգ իրավիճակ ստեղծելու դեպքում նրանց հետ կվարվի ոստիկանական հայտնի մեթոդներով:
Տարոն Մարգարյանը գնալո՞ւ է Սայաթ-Նովա 10
Այսօր «Զարկերակ» ակումբում Սայաթ-Նովա 10 հասցեում իրականացվող շինարարության դեմ բողոքող բնակիչները ներկայացրեցին ստեղծված իրավիճակի ապօրինությունները, լարվածության արդյունքն ու անհանգստությունները: Բնակիչներից Ալբերտ Սարգսյանը նշեց, որ ինքը դեռ այսքանից հետո հույս ունի, որ քաղաքապետարանը պարզություն կմտցնի այս ամենի մեջ: Ի դեպ, այս շինարարության հետ կապված՝ բնակիչներն արդեն ստորագրահավաք են սկսել, որն անցնում է 300-ը եւ որով պատրաստվում


















































