Օրվա լրահոսը
Դադարեցվել է մի քանի դեղահաբերի շրջանառությունը
Հիմք ընդունելով միջազգային մասնագիտական աղբյուրներից (Եվրոպայի դեղգործակալություն և ԱՄՆ Դեղերի և սննդի վարչություն) ստացվածգրությունները, ինչպես նաև ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի արձանագրությունը, ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»ՓԲԸ-ի եզրակացությունը և այն, որ կետոկոնազոլ պարունակող ներքին ընդունման դեղաձևերի օգուտ/ռիսկ հարաբերակցությունը` լյարդաթունայնության դեպքերի հաճախացման և վտանգավորության աճի պատճառով գնահատվում է բացասական` ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի
Քյարամ Ամոյանի համար շտապ օգնություն է կանչվում երկրորդ անգամ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարանների եւ առանձնատների վրա կատարված ավազակային հարձակումների գործով մեղադրվող Քյարամ Ամոյանի համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են կանչվում շտապ օգնության բժիշկները: Ամբաստանյալը դատարան է բերվում ամեն անգամ ուղեկցող ոստիկաններին հենված, հենափայտով, իսկ նիստերի դահլիճում էլ ասես բացակա լինի՝ գլուխը ափերի մեջ պահած: Բազմաթիվ հիվանդությունների մեջ նշվում է նրա
Ի՞նչ է տեղի ունեցել «Կանազի» հոսպիտալում
«Կանազի» կայազորային կլինիկական հոսպիտալից նոյեմբերի 2-ի կեսգիշերի սահմաններում հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքից փախուստի դիմած չորս զինծառայողներն էլ այս պահին գտնվում են հոսպիտալում՝ առանձին սենյակներում։ Այս մասին այսօր «Ա1+»-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Զինվորների նկատմամբ հսկողություն է իրականացվում։ Կատարվում է հետաքննություն։ Առայժմ քրեական պատասխանատվության մասին խոսք լինել չի կարող»,-ասել է պարոն Հովհաննիսյանը։ ՊՆ մամուլի
«Փրկենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը զբաղված է Ալեքսանյանի գովազդո՞վ
Երեկ բավականին զավեշտալի դեպք եղավ «Փրկենք հուշարձանն օլիգարխից» ակցիայի ժամանակ: Նախաձեռնության անդամներն ազգային պար բռնեցին Փակ շուկայի հարակից տարածքում: Մի պար էլ հակընդդեմ ակցիայի մասնակիցները բռնեցին: «Փաստորեն, ակտիվիստներն իրենց պարով նշանավորեցին Փակ շուկայի բացումը: Դա լավ գովազդ էր Փակ շուկայի համար, ինչի համար Սամվել Ալեքսանյանը, երևի թե, պետք է շնորհակալ լինի ակտիվիստներին»,- այս առիթով Aravot.am-ի
Վարդան Այվազյանն ընդհատեց Վահրամ Ավանեսյանին
Այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջետային հատկացումների հարցի քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը դիմելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին՝ մասնավորաբար, խոսեց ոլորտում հարկերի խնդիրների մասին: «Պետք է արձանագրենք, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում որևէ խնդիր չի լուծվում, բայց բոլոր պաշտոնյաները հայտարարում են, որ դա գերակա ոլորտ է»,- ասաց Քոքոբելյանը: «Ես ուրախ եմ, որ ձեզ հնարավորություն
Անկախության կորստի վտանգն ու իշխանության շրջանում իրավահաջորդի որոնման խնդիրը (Տեսանյութ)
«Ունենք օրվա քաղաքական իշխանություն, որը ցանկացած պահի կարող է ցանկացած անակնկալ մատուցել հասարակությանը և չկա մի հնարավորություն, որ հասարակությունը իշխանության ոչ ադեկվատ քաղաքական որոշման համար հասարակությունը նրան պատասխանատվության ենթարկի»,- այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում հայտարարեց «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը: Նա որպես օրինակ մատնանշեց սեպտեմբերի 3-ի՝ Մաքսային միությանն անդամակցության որոշումը և կարծիք հայտնեց, թե հնարավոր
Պատգամավորներն անակնկալ մատուցեցին փոխնախարարին
Այսօր խորհրդարանում 2014 թվականի պետական բյուջեի նախագծով տրանսպորտի նախարարությանը հատկացված գումարների քննարկումների ժամանակ զավեշտալի իրավիճակ ստեղծվեց: ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարին, ով գործուղման մեջ էր, փոխարինում էր նրա տեղակալ Արտաշես Ավետիսյանը: Երբ վերջինս փորձում էր ներածական խոսքում ներկայացնել ոլորտի հատկացումները` նիստը վարող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ընդհատեց վերջինիս: Ասաց`լավ կլինի, որ
«Եկե՜ք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությյունը կոչ է անում միանալ ստորագրահավաքին
Հարգելի քաղաքացիներ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 7-ին ընդունել է անօրինական որոշում Հայաստանում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների անհիմն թանկացման վերաբերյալ: «Եկե՜ք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքարկել է այդ որոշումը վարչական դատարանում։ Հաշվի առնելով այս հարցի նշանակությունը հանրության համար, մենք պահանջեցինք դատարանից գործը քննել բանավոր ընթացակարգով, որպեսզի այն լինի բաց եւ թափանցիկ բոլորի համար։ Դատարանը
Արմեն Մովսիսյանը`էներգացանցի շաբաթ օրվա վթարի մասին
Նախարարն ասաց, որ տասներեք տարվա ընթացքում սա առաջին դեպքն էր, որ նման խոշոր վթար է լինում:
Գազի գնի տարբերությունը կսուբսիդավորի ՌԴ կառավարությունը
2014 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ այսօր խորհրդարանում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը դարձյալ գազի սակագնի հարցը բարձրացրեց`դիմելով ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին: Պատգամավորը վերհիշեց ամիսներ տեւած իր հարցումներն ու հարցադրումներն այս առիթով, պաշտոնական պատասխանները ու հետաքրքրվեց` ի վերջո, ինչպես է լուծվելու գազի գնի թանկացումից հետո առաջացած իննսուն դոլար տարբերության հարցը. Դա ՀՀ կառավարությա՞ն պարտքն է,
Հզոր հանրահավաք Քիշնևում
«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է՝ կիրակի օրը Քիշնևում հզոր հանրահավաք է անցկացվել, որին մասնակցել է մոտավորապես 100 հազար մարդ: Ազգային ժողովի դիմաց անցկացված հանրահավաքի մասնակիցները հռչակագիր են ընդունել՝ աջակցություն հայտնելով Եվրամիությանը Մոլդովայի ինտեգրվելու ջանքերին, պահանջելով կառավարությունից դիմակայել ներքին և արտաքին ճնշումներին ու շարունակել Եվրոպային մերձենալու կուրսը: «Մենք խորապես համոզված ենք, որ Մոլդովայի տեղը եվրոպական ժողովուրդների ընտանիքում
Ազատամարտիկ. «Մենք կռվում էինք, Քոչարյանի նմանները պադվալներում մակարոն ու վերմիշել էին բաժանում»
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն օրերս արած հայտարարությամբ պահանջել է Սերժ Սարգսյանի հրաժարականը, եթե նա Արցախի ապագայի հանդեպ անկեղծ մտահոգություն ունի: Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնում է, որ Սերժ Սարգսյանը, շախմատային լեզվով ասած, հայտնվել է ցուգցվանգի մեջ, երբ ցանկացած քայլ տանում է դեպի անխուսափելի պարտություն: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Շուշիի առանձնակի գումարտակի Թալինի տարածաշրջանի հրամանատար Սարգիս
Արծրուն Պեպանյան. «Եթե Սերժ Սարգսյանը որոշի արմատական փոփոխություններ անել՝ չի գտնի այնպիսի մարդիկ, որոնց վրա կարելի է հենվել»
Այսօր «Տեսակետ» ակումբում «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը խոսեց Հայաստանի քաղաքական կուսակցությունների մասին: «Ասել էի, որ եթե կուսակցություններն իրենց գործելաոճում ոչինչ չփոխեն՝ հայտնվելու ենք խորը ճգնաժամի մեջ: Եվ այսօր մենք այդ վիճակում ենք, պետությունը գտնվում է կազմաքանդման փուլում, այն նման է մի զգեստի, որը ցանկացած պահի կարող է պոկվել»,- այս կարծիքին է Արծրուն
«Մերոնք դրսում»-13. Ռոբերտ Արզումանյանը՝ Ղազախստանի չեմպիոն, Յուրա Մովսիսյանը`գոլի հեղինակ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջում գրված է. «Այս հանգստյան օրերին կայացան Ղազախստանի առաջնության վերջին տուրի հանդիպումները: Ռոբերտ Արզումանյանը «Ակտոբեի» կազմում դարձավ Ղազախստանի չեմպիոն, իսկ Արթուր Եդիգարյանը «Կայրաթի» կազմում՝ բրոնզե մեդալակիր: Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակի» կազմում գոլի հեղինակ դարձավ Յուրա Մովսիսյանը՝ գրավելով Մոսկվայի «Լոկոմոտիվի» դարպասը»: Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Դինամո»-«Տոմ»՝1:0, չի մասնակցել հանդիպմանը: Գևորգ Կասպարով,
Իրականն ու վիրտուալը. Ինչու են մարդիկ համացանցում ավելի ագրեսիվ, քան առօրյա կյանքում
Մարդիկ, ովքեր քայլում են փողոցներով, երթեւեկում են տրանսպորտով, նստում են սրճարաններում, հավաքվում են ծնունդների եւ կնունքների՝ բավականին տարբերվում են այն մարդկանցից, ովքեր ստատուսներ եւ մեկնաբանություններ են գրում սոցիալական ցանցերում եւ կայքերում: Վերջիններիս մոտ ագրեսիան եւ դժգոհությունը կյանքից շատ ավելի բարձր մակարդակի է: Օրինակ, եթե գրես՝ «այս կիրակի հրաշալի արեւոտ օր էր», նրանք, ամենայն հավանականությամբ, կմեկնաբանեն.
Արծրուն Պեպանյանը գտնում է, որ ընդդիմության համար քաղաքականությունը բրեյն-րինգ է
«Հայաստանյան ներկա վիճակը կարելի է բնորոշել որպես պետության կազմաքանդման փուլ: Այս վիճակը պայմանավորված է հանրային մտածողությամբ: Դա էլ իր հերթին իր վրա կրում է դարերի ազդեցության կնիքը: Մեր պետությունը նման է մի ավտոմեքենայի, որի բոլոր դետալները փչացած են: Իշխանությունները հանրության ամենաախտահարված հատվածն են, այն ինքնին հետեւանք է: Ընդդիմությունը սա չգիտակցելով՝ պայքարում էր հետեւանքի դեմ, այդպիսով խորացնելով
Քաղաքաշինության ոլորտում պետական միջոցներն այլեւս չե՞ն փոշիացվի
Հաշվի առնելով Հայաստանում առկա սեյսմիկ վտանգները, ըստ նախարարի, առաջնահերթ որոշվել է վերանորոգման կարիք ունեցող շինություններում նախ ամրացման աշխատանքներ իրականացնել:
Ո՞ւմ են պետք միությունները (Տեսանյութ)
Գրողների և կոմպոզիտորների միությունների նախագահների աղմկահարույց ընտրություններից հետո հարց առաջացավ արդյոք հասարակությանը պե՞տք են այդ միավորումները։ Ա1+-ը զրուցել է Հայաստանում գործող մի քանի միավորումների ղեկավարների հետ: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը ափսոսում է, որ հասարակության հետաքրքրությունը միությունների նկատմամբ մեծացավ այդ աղմուկից հետո։ Ըստ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի՝ 80 տարվա պատմություն ունեցող միությունը այս պահին
Ցմահ ազատազրկվածին խնամում է մայրը
Aravot.am-ի տեղեկություններով արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունը թույլատրել է, որպեսզի օրեր առաջ սրտի վիրահատություն տարած , «Հոկտեմբերի 27-ի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանին խնամի մայրը: Արդեն երկրորդ օրն է, ինչ մայրը որդու մոտ է` բուժհաստատությունում: Հիշեցնենք, որ դատապարտյալը վիրահատվել էր Նորք-Մարաշ բժշկական հաստատությունում, իսկ անհրաժեշտ գումարի հետ կապված` չորս միլիոն դրամի, միջամտել էր նաեւ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ
Սոցիալական ապահովության բնագավառի հարգելի աշխատողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ։ Մեր օրերում գնալով ավելի ու ավելի է կարևորվում ու արժևորվում ձեր աշխատանքը, քանզի դուք գործ ունեք հասարակության առավել զգայուն խավերի հետ: Ձեր խնամքի, հոգածության և աջակցությունների կարիքն ունեն Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի վետերանները, զոհվածների ընտանիքները, հաշմանդամություն ունեցող անձինք, ծնողազուրկներն
Կամո Արեյանի նյարդերը չդիմացան. «Սպանեցիք էլի՝ Վրաստան-Վրաստան»
«Իմ մանկության երազանքը չի, որ նմանվենք վրացուն, թող վրացին նմանվի մեզ: Սպանեցիք էլի՝ Վրաստան-Վրաստան»,-այսօր խորհրդարանում քաղաքաշինության ոլորտի 2014 թվականի բյուջետային հատկացումների հարցի քննարկման ժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի նյարդերը չդիմացան: Պատճառն այն էր, որ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը բերեց հարևան Վրաստանում իրականացվող շինարարության օրինակը: Մինչ այդ, պատգամավորն անդրադարձավ Երևանի կառուցապատման հարցին: Դա ակնհայտորեն դուր չեկավ
Վոլգոգրադի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է՝ նոյեմբերի 2-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերել և բերման են ենթարկել 1971 թ. ծնված Ժիրայր Ս.-ին, որը 2012 թ. մարտի 30-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հայաստանում փորձ է արվում օրինական համարել չգրանցված դեղերի ներկրումը` անվանելով այն «զուգահեռ ներմուծում»
Հայաստանում շրջանառվող դեղերի վերաբերյալ Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ուղղված հարցադրումների և դրանց առնչվող որոշ լրատվամիջոցների մեկնաբանությունների առթիվ ՀՀ ԱՆ Դեղերի փորձագիտական կենտրոնը պարզաբանում է: Այսօր Հայաստանում փորձ է արվում օրինական համարել չգրանցված դեղերի ներկրումը` անվանելով այն «զուգահեռ ներմուծում», մինչդեռ եվրոպական երկրների փորձը ցույց է տալիս, որ խնդիրը լուրջ կարգավորման կարիք ունի: ՀՀ
Դատաբժիշկը հաստատել է, որ Ավետիք Բուդաղյանի վրա վերեւից են կրակել
«Եթե Սուրիկ Խաչատրյանը չի եղել, բա վերեւից ներքեւ ուղղությամբ կրակողն ո՞վ է»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի հարց բարձրացրեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը՝ վստահեցնելով, որ Գորիսի միջադեպի ժամանակ Սուրիկ Խաչատրյանի տան վերեւից կրակոց է եղել, իսկ տանը նա է եղել: Մենք փոխանցեցինք Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանի բացատրությունը, որ վերեւից ներքեւ կրակոց չի եղել, դա Հայկ
Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ գերմանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որ «Բորուսիա» տեղափոխվելով դարձել է այդ ակումբի առանցքային խաղացողներից մեկը, գերմանական լրատվամիջոցներին հայտարարել է, որ Դորտմունդ տեղափոխվելու հարցում փողը վճռորոշ դեր չի խաղացել: «Ես կարիերաս շարունակելու շատ առաջարկներ ունեի: Սակայն ընտրեցի «Բորուսիան», որովհետեւ այս թիմի խաղաոճն ինձ դուր է գալիս: «Շախտյորի» կազմում «Բորուսիայի» դեմ խաղալուց հետո ես դիտել
Հարավաֆրիկացի թատերագետին ամաչեցրին հայ երեխաները
«Այժմ այնքան դյուրին է պատերազմ սկսել, բավական է միայն ինքնաթիռ պայթեցնել, և մենք բոլորս կարող ենք վերանալ: Բայց երեխայի տեսիլքը արվեստի և ստեղծարարության միջոցով կարող է մեզ հասկացնել, որ նրանք տենչում են խաղաղությանը: Հայ երեխաները, ովքեր խաղաղության մասին նկարներ են նկարել, ասում են մեզ՝ չափահասներիս, որ իրենք խաղաղություն են ցանկանում և տալիս են այդ խաղաղության
Մեղրիի զորամասում հրդեհ է բռնկվել
ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ նոյեմբերի 3-ին, ժամը 19.51-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի զորամասում այրվում է գազի բալոն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ զորամասի սենյակներից մեկում գազի 3կգ-ոց բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ, որը մարվել է տեղի ուժերով:
Նախնական տվյալներով բնակարանում հայտնաբերվել է զինամթերք
ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ նոյեմբերի 3-ին, ժամը 20.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 34 շենքի 9-րդ բնակարանում հայտնաբերվել է զինամթերք: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի սակրավորները և մեկ մարտական հաշվարկ:
Տեղի ունեցավ ցուցահանդես «Խաղաղության օր» խորագրով
Նոյեմբերի 3-ին «Երկրի օր» նախագծի շրջանակներում տեղի ունեցավ «Խաղաղության օր» խորագրով «Հարավաֆրիկյան հանրապետության օր» ցուցահանդեսը և «Ճապոնիան հայ երեխաների աչքերով» կատալոգի շնորհանդեսը: «Ռոլան Բիկովի» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը հիշեցրեց ներկաներին, որ 2 տարի առաջ կազմակերպվել է ցուցահանդես՝ «Ճապոնիայի օրը», և այսօր իրենք ներկայացնում են այդ ցուցահանդեսի կատալոգը. «Երբ որ Ճապոնիայում տեղի ունեցավ երկրաշարժ, որոշեցինք այդ
Ըստ Սամվել Հարությունյանի՝ Սուրիկ Խաչատրյանը ներկայացրել է սխալներով հայցադիմում
Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայցով դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի19-ին: «Առաջին լրատվական»-ի հետ զրուցել է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հետ, ով նշել է նախկին մարզպետի հայցադիմումի քննարկման հետ կապված` շատ լուրջ զարգացումներ էին սպասվում, հայցադիմումն ակնհայտ սխալներ ուներ, միայն


















































