Օրվա լրահոսը

Ярославский Регион. Հայուհին հաղթել է Յարոսլավլի ազգային գեղեցկության մրցույթում

Յարոսլավլի ազգային գեղեցկության 2013թ. մրցույթում հաղթող է դարձել Հայաստանը ներկայացնող Սվետլանա Խաչատրյանը: Հայտնում է «Յարոսլավսկի Ռեգիոն» պարբերականը: Նոյեմբերի 4-ին Ազգային միաբանության օրն անցկացված մրցույթում մասնակցում էին 13 ազգերի ներկայացուցիչներ՝ գերմանացի, թաթար, հայ, լեզգի, ադրբեջանցի, բելառուս, ուկրաինացի, ռուս, չեչեն և ղրղզ: Հայաստանը ներկայացնում էին երեք հոգի: Աղջիկները մասնակցել են մի քանի մրցութային փուլերի:  Առաջին փուլում նրանք

86-ամյա մարաթոնյան վազորդուհին գլխով հարվածել է ասֆալտին ու մահացել է

Նյու Յորքի ամենամյա մարաթոնի ամենատարեց կին մասնակիցը, Սան-Խոսեի բնակիչ, 86-ամյա Ջոյ Ջոնսոնը, որ մրցավազքին մասնակցում էր 25-րդ անգամ, մրցատարածության մոտավորապես 32-րդ կիլոմետրում սայթաքել է ու գլխով հարվածել ասֆալտին: Բժիշկները ցանկացել են նրան հիվանդանոց տեղափոխել, սակայն Ջոնսոնը կտրականապես հրաժարվել է: Նա հաջորդ օրը մասնակցել է NBC հեռուստաալիքի կազմակերպած թոք-շոուին, որի ավարտից հետո իրեն վատ է զգացել

Արսեն Ջուլֆալակյանը Բունդեսլիգայում հաղթել է լեհ ըմբիշին

Հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը գերմանական «KSV Alen 05» ակումբի կազմում Բունդեսլիգայի առաջնությունում հերթական հաղթանակն է տարել: Նոյեմբերի 3-ին հանդես գալով 74 կգ քաշային կարգում՝ Արսենը 6:1 հաշվով պարտության է մատնել Լեհաստանի ազգային հավաքականի անդամ Արկադիուշ Կուլինիչին: Սակայն Aravot.am-ին Արսենն ասաց, որ գոտեմարտի ընթացքում մրցավարներն իր հաշվարկին չորս միավոր պակաս են գրանցել. «Այստեղ մրցավարությունը մի փոքր

Hurriyet. Մահմեդականացած հայերը 100 տարի է իրենց «քավարանում» են զգում

Մահմեդականացված հայերն ասում են, որ իրենք մնացել են «քավարանում», որովհետև իրենց չի ընդունում ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ հայոց պատրիարքարանն ու համայնքը: Գրում է «Հյուրիեթ» թերթը: Ստամբուլի Բողազիչի համալսարանում մահմեդականացված հայերին նվիրված գիտաժողովում համայնքի անդամները, որոնք հիմնականում գաղտնի են պահել իրենց ինքնությունը, պատմել են իրենց կյանքի մասին: «Մեզ հարցնում են՝ ինչի՞ միջով եք անցել, ես ասում

Խրիստենկոն Հայաստանի` ՄՄ մտնել-չմտնելու խոչընդոտների մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյից այսօր կառավարությունում լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է Բելառուսն ու Ղազախստանը խոչընդոտեն Հայաստանի մուտքը Մաքսային միություն եւ կան կոնկրետ ժամկետներ թե երբ Հայաստանը պաշտոնապես կանդամակցի Մաքսային միությանը: Պարոն Խրիստենկոն այս առնչությամբ ասաց, որ նոյեմբերի 20-ին հանձնաժողովի խորհրդի նիստում կձեւավորվի աշխատանքային խումբը. ներկայումս մասնագետները նյութեր են պատրաստում երկրների ներկայացուցիչներին այդ

Հայաստանը և Իրաքը շահագրգիռ են երկկողմ փոխգործակցության զարգացման գործում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսի գլխավորած կառավարական պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել երկկողմ փոխգործակցության մակարդակից և նշել, որ այն դրական արդյունքներ է տալիս: «Հայաստանը կարևորում  է և շահագրգիռ է Իրաքի հետ հարաբերությունների զարգացման և խորացման գործում: Տեսնում ենք, որ առկա է երկկողմ համագործակցության ընդլայնման մեծ ներուժ, ինչի վառ վկայությունն

«Շանթինը շանթահարված մինի հեղափոխություն էր». քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Հայաստանի ցեղապաշտական» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի երեկվա գլխավորած ու ձախողած հեղափոխությանը, այն բնորոշեց որպես «Շանթի շանթահարված հեղափոխություն»: «Ի՞նչ է դա նշանակում 5-6 օր Թատերական հրապարակում հավաքվել, մի քանի տասնյակ մարդկանցով մահակներով զինվել, չգիտես ինչ պայթուցիկներ` ձեռքի պատրաստած, հետո Մոլոտովի կոկտեյլներով դուրս գալ…Ի՞նչ էին ուզում դրանով ասել, ի՞նչ հեղափոխություն, այ

Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական՝ 23-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Նախագահը բարձր է գնահատել միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը՝ նշելով, որ տարիներ ի վեր հանձնաժողովի իրականացրած

Տիգրան Սարգսյանի և Վիկտոր Խրիստենկոյի համատեղ մամուլի ասուլիսի սղագրությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկո – Հարգելի գործընկերներ, մենք այսօր ստորագրել ենք Փոխգործակցության խորացման հուշագիր Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ՝ այդպիսով իրականացնելով մեր չորս երկրների նախագահների որոշումները: Այդ հուշագրի գաղափարը բավական պարզ է, որպեսզի իրականացնենք Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին միանալու մտադրությունները և հայտարարությունը, որը պաշտպանել են

Շանթ Հարությունյանի մայրական կողմը Կապանից է, բայց շատ կապանցիներ անթույլատրելի են համարել նրա արարքը

Ինչպես պարզեցինք՝ Շանթ Հարությունյանի մայրական կողմը Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղից է, սակայն այս պահին նրա հարազատներից եւ ոչ մեկը գյուղում չի բնակվում: Գյուղացիները Շանթ Հարությունյանի կողմից երեկ մայրաքաղաքում կազմակերպված հեղափոխություն փորձի վերաբերյալ նույնիսկ չեն էլ խոսում: Շանթ Հարությունյանին Կապանում ծանոթ մարդկանցից որքանով տեղեկացանք, նա 1990-ականներին Կապանում մեծ մասնակցություն է ունեցել Արցախյան գոյամարտի պատերազմական գործողություններին, ուստի

Վիկտոր Խրիստենկո. «Կբարելավի նույնիսկ իրավիճակը ղարաբաղյան հարցի շուրջ». (Տեսանյութ)

Այսօր Aravot.am-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարության մասին, թե եթե Հայաստանը մտնի Մաքսային միություն, պետք է հաշվի առնեն նաեւ Ադրբեջանի շահերը եւ ՄՄ-ին անդամակցելով ինչպե՞ս կարող է լուծվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այս առնչությամբ պարոն Խրիստենկոն հստակ ոչինչ չասաց, նշեց, որ Լեռնային

Կադրային փոփոխություններ ՀՀ դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով` արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արտակ Ա.Հարությունյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետ` ազատվելով գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության պետի պաշտոնից: ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով նշանակումներ են կատարվել նաև ՀՀ դատախազության աշխատակազմի կենտրոնական մարմնում: ՀՀ դատախազության աշխատակազմի կազմակերպամեթոդական բաժնի պետ է նշանակվել Կարինե Սաֆարյանը`ազատվելով ՀՀ դատախազության աշխատակազմի արարողակարգի,

Նոր նշանակումներ դատախազության համակարգում

ՀՀ Շիրակի մարզի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի պաշտոնից: ՀՀ Կոտայքի մարզի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Վազգեն Ռշտունին: Ավելի վաղ` 2013թ. նոյեմբերի 1-ին, իր դիմումի համաձայն դադարեցվել էին Վազգեն Ռշտունու՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով հաստատվել է ՀՀ գլխավոր դատախազության և Զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքները

Համաձայն ՀՀ գլխավոր դատախազի 2013թ. նոյեմբերի 4-ի թիվ 75 հրամանի, ՀՀ գլխավոր դատախազությունը կազմված է հետևյալ վարչություններից և բաժիններից` 1. Վարչություններ 1) Հատկապես կարևոր գործերով քննության վարչություն, 2) Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչություն, 3) Մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչություն, 4) ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչություն, 5) Պետական

Սերժ Սարգսյանն ընդունել է Ավստրիայի ՍԴ նախագահ Գերհարդ Հոլզինգերի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի սահմանադրական դատարանի պատվիրակության անդամներին՝ Ավստրիայի ՍԴ նախագահ Գերհարդ Հոլզինգերի գլխավորությամբ: Նախագահը ողջունել է պատվիրակության անդամներին մեր երկրում և ընդգծել, որ նման բարձրաստիճան այցելությունները հնարավորություն են ընձեռնում համակողմանիորեն քննարկելու երկրների արդարադատության համակարգերի արդի խնդիրները, դրանց հաղթահարման հնարավորություններն ու ոլորտի ձեռքբերումները, ինչպես նաև փորձի փոխանակում կատարելու: Սերժ Սարգսյանը կարևորել է

ՀՀ-ի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ստորագրվել է Փոխգործակցության հուշագիր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը: «Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետության կառավարությունում: Ինձ զեկուցել են աշխատանքային խմբերի շրջանակում ընթացող քննարկման մասին, և մեր այսօրվա հանդիպման օրակարգում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ է», – ասել է վարչապետ Սարգսյանը:            «Մենք առաջին անգամ ենք Երևան ժամանում այսպիսի

Գագիկ Գինոսյան. «Նախագահը, կաթողիկոսը, ԱԺ նախագահը ծափահարում էին ՌԴ-ից եկած ինչ-որ անհասկանալի, կիսաբարո երգչուհիների»

«Ունենալով առատ բերք` մենք հոգևոր սով ենք ապրում»,- «Տեսակետ» ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն այսպես արտահայտեց «Շարական» համույթի գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժիշտը. «Զարմանալի պարադոքս է` երբեք մեզանում այնքան ճոխ, առատ չի հնչել դասական, հոգևոր երաժշտություն, ինչքան այսօր է: Բայց տպավորություն է ստեղծվում, թե ինչքան շատ են հնչում դասականն ու հոգևորը,  այնքան ավելի

38 միլիոնի գողության կազմակերպման մեջ մեղադրվողի արդարացման դատավճիռը բեկանվել է

2013թ. հունիսի 20-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով առաջադրված մեղադրանքով արդարացնել Ռուսաստանի Դոնի-Ռոստով քաղաքում հաշվառված, Բերդ քաղաքում բնակվող, 1970թ. ծնված Կորյուն Ալավերդյանին: Դատարանը վճռել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 1971թ. ծնված Մասիս Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի

Պետրոս Ղազարյան. «Այդ հարցը քաղաքապետի տիրույթում է, եթե նա մասնակցի, ես էլ մեծ հաճույքով կմասնակցեմ հանձնաժողովի նիստին»

Պետրոս Ղազարյանը քաղաքապետարանին կոչ է անում հրաժարվել «մուտանտ փիարշիկների ծառայությունից»

Հայաստանն արդեն պաշտոնապես կարող է միջամտել ՄՄ որոշումներին (Տեսանյութ)

Ի դեպ, Հայաստանի վարչապետը դարձյալ խոսում էր ռուսերեն՝ խախտելով «Լեզվի մասին» օրենքը:

Շանթ Հարությունյանի քայլի իմաստը, հասցեատերն ու Հայաստանի վարկի հնարավոր անկումը

Ողջ աշխարհում նշվում էր Anonymous-ի օրը, սակայն միայն Հայաստանում եղավ ընդհարում: Ամեն տեղ լինում են զանգվածային բողոքների ավելի լուրջ հետևանքներ, սակայն 5-10 տարվա հոդված ոչ ոքի վրա չեն դնում: Եթե դա այդպես մնա, ապա Հայաստանի քաղաքական վարկը էլ ավելի կիջնի

«Մաշտոցի պողոտայում, ռուսական սպեցնազից բացի, ԱՄՆ հետախույզներ են եղել»

«Միայն ռուսական սպեցնազը չէր, այնտեղ էին նաեւ Մոսադի, բրիտանական ծովայինների, ԱՄՆ հետախուզական կենտրոնական բյուրոյի ծառայողները, վերջում էլ ուշացումով ժամանեցին Ինդոնեզիայի մեր գործընկերները»,- հարցին, թե ինչո՞ւ էին երեկ Մաշտոցի պողոտայում ռուսական спецназ-ի ջոկատայիններ բերվել, հումորով պատասխանեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Ավելի վաղ նույն վարչությունից Արմեն Մալխասյանն ասել էր, որ

Ջրացատկը Հայաստանում մեռած մարզաձեւ չէ

Հոկտեմբերի վերջին Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում անցկացված ջրացատկի «Վոդոլեյի գավաթ» 15-րդ միջազգային մրցաշարին Հայաստանից մասնակցեց երեք մարզիկ: Նրանք հանդես եկան կրտսեր տարիքային խմբում: «D» խմբում, որտեղ հանդես էին գալիս 2002/2003 թթ. ծնվածները, այդ տարիքային խմբից էլ 1 տարով փոքր Անդրանիկ Պետրոսյանը հանդես եկավ երեք մրցաձեւում: 1 մետր ոստնակացատկում նա զբաղեցրեց 13-րդ, 3 մետրում` 11-րդ եւ 5

Մյասնիկյան պողոտային հարող տարածքում բացվել է 2,2 հեկտար մակերեսով նոր պուրակ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Ավան վարչական շրջանի Մյասնիկյան պողոտային հարող տարածքում ձևավորված նորակառույց պուրակի հանդիսավոր բացմանը: Երկար տարիներ անխնամ տարածքի տեղում շուրջ 6 ամիս առաջ մեկնարկած շինարարական աշխատանքների շրջանակում 2,2 հեկտար մակերես ընդգրկող պուրակի ամբողջ երկայնքով կառուցվել են 1250 քմ սալապատ ճեմուղիներ՝ 1300 գծամետր եզրաքարերով: Տեղադրվել են նստարաններ, աղբամաններ: Պուրակն առանձնանում է ձևավորման

406.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Նոյեմբերի 6-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.5 դրամ:

Արարատցիներն սպասում են ընտրությունների ավարտին՝ անկախ արդյունքներից

Արարատի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ քաղաքում պայքարը թեժանում է: Թեկնածուներից յուրաքանչյուրը գործի է դնում իր ձեռքի տակ եղած ռեսուրսները: Շատերն են վկայում՝ պայքարը ոչ թե թեկնածուների, այլ կուսակցությունների՝ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ է: Երկուսն էլ օգտագործում են իրենց ձեռքի տակ եղած ռեսուրսները՝ ՀՀԿ-ի թեկնածուի շահերը պաշտպանում են Արամայիս եւ Արայիկ Գրիգորյանները, նաեւ քաղաքի վարչակազմը, իսկ ԲԿՀ-ն

Արամ Մանուկյանը դիմել է գլխավոր դատախազին

iLur.am. Արամ Մանուկյանի դիմումը գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին. Հարգելի պարոն գլխավոր դատախազ, 2013թ. նոյեմբերի 1-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության՝ Սարյան 38 հասցեում գտնվող կենտրոնական գրասենյակ մուտք է գործել Սպիտակ քաղաքի բնակիչ Ա. Օհանյանը և երկարաշեղբ երկու դաշույնների գործադրմամբ գրասենյակում գտնվող ՀԱԿ վարչության անդամներ Սամվել Աբրահամյանի, Վարդգես Հայոցյանի, Արշակ Բանուչյանի և Սամվել Մկրտումյանի նկատմամբ

Ալեն Սիմոնյան . «Ուզում են ինձնով, Հայկոյով ու Պետրոսով իրենց 150 դրամը լեգիտիմացնեն»

Երեւանի փոխքաղաքապետի հրավերը Ալեն Սիմոնյանը չի ընդունի

«Ծիծաղելի է նրա հեղափոխությունը»

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, խոսելով Նոյեմբերի 5-ի դեպքերից ու Շանթ Հարությունյանի դեռեւս մեկ շաբաթ առաջ սկսած բողոքի ակցիայից Ազատության հրապարակում, ասաց, թե ոստիկանությունը փորձում է հանդուրժողական մոտեցում ցույց տալ, և հենց առաջին օրվանից պետք է արգելվեր այդ բողոքը: Գալուստ Սահակյանը հիշեց, որ Շանթ Հարությունյանը 2008թ. մարտի մեկի դեպքերով ձերբակալվել էր, սակայն ազատ արձակվել` անմեղսունակ

Երեւանում տեղի ունեցավ հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը

Երեւանում այսօր տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը:  Մինչ նիստի աշխատանքների մեկնարկը, ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն ընդունեց Իրաքի Հանրապետության փոխվարչապետ, հանձնաժողովի իրաքյան կողմի համանախագահ Ռոուշ Նուրի Շաուեյսի (Rowsch Noori Shaways) գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում երկկողմ համագործակցության զարգացման մակարդակից:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930