Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանի հարցումը Տարոն Մարգարյանին

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Երևանում կառուցվելու է 100 թեքահարթակ՝ յուրաքանչյուրը 200 000 դրամ արժողությամբ, և Երևանի բյուջեից 20 մլն դրամ է նախատեսվել դրա համար: Այսօր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել յուրաքանչյուր թեքահարթակի նախահաշիվն ու բոլոր ֆինանսական հիմնավորումները, այն հասցեները, որտեղ նախատեսվել են կառուցել այդ թեքահարթակները,

Եգիպտոսում ցուցարարները գրոհել են «Մահմեդական եղբայրության» գլխավոր գրասենյակը

«Ամերիկայի Ձայն». Ցուցարարները թալանել են Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսիի գլխավորած «Մահմեդական եղբայրություն» կուսակցության գլխավոր գրասենյակը Եգիպտոսի մայրաքաղաքում ցուցարարները գրոհել և թալանել են երկրի նախագահ Մոհամեդ Մորսիի գլխավորած «Մահմեդական եղբայրություն» կուսակցության գլխավոր գրասենյակը: Մի շարք ցուցարարներ երկուշաբթի օրը կոտրել են «Մահմեդական եղբայրության» գրասենյակի պատուհանները, կրակի մատնել այն, ապա հեռացել գրասենյակից՝ տանելով փաստաթղթեր և կահույք: «Մահմեդական եղբայրության» գրասենյակի

Կանաչ-կարմիր թեւկապավորներն ավտոկայանատեղիի համար իրավունք չունեն այսուհետ գումար գանձել (Տեսանյութ)

Այսօրվանից գործում են վճարովի ավտոկայանատեղիներ` մեկ ժամը 100 դրամով: Այսօրվանից կանաչ-կարմիր թեւկապավորները, որոնք մայրաքաղաքի փողոցներում ավտոմեքենայի կայանման համար գումար են հավաքում, իրավունք չեն ունենա իրենց գործով զբաղվել: Բոլոր գանձումները կլինեն անօրինական: Այսօր Երեւանի քաղաքապետարանում Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը քաղաքացիներին կոչ արեց չվճարել կայանման համար պահանջվող գումարները: Փոխարենն, այսօրվանից վարորդները պետք է վճարեն օրինական

Նախորդ շաբաթ հայտնաբերվել է ինքնակամ շինարարության 6 դեպք

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող մշտական հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել է ինքնակամ շինարարության 6 դեպք: Ընդգծելով, որ նախորդ տարիների համեմատ դեպքերն էապես նվազել են, քաղաքապետը հանձնարարել է շարունակել ամենօրյա աշխատանքը` դրանք բացառելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցների

Սայթաքել է ու ընկել է գետը

Հունիսի 30-ին, ժամը 11.20-ին ահազանգ է ստացվել, որ Իջևանի Երևանյան փողոցի մոտ քաղաքացին աշխատանքներ կատարելիս սայթաքել և ընկել է Աղստև գետը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարերի ժամանումը` Արայիկ Խաչատրյանն ինքնուրույն դուրս է եկել գետից և դիմել Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բժշկական օգնություն` դուրս է գրվել:

«ՏաԹեւերը» նոր ծառայություններ կմատուցի

Զբոսաշրջիկներին հնարավորություն կընձեռվի օգտվել օդապարուկների վարձույթից, կկազմակերպվեն հետիոտն եւ հեծանվային զբոսանքներ եւ այլն Այս տարի «ՏաԹեւեր» ճոպանուղին կունենա 150 հազարերորդ հաճախորդը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը:  Տնօրենը ներկայացրեց նոր ծառայությունները, որ կմատուցի ընկերությունը: Ըստ այդմ,  ըստ պարոն Մելիքսեթյանի՝ «Այսուհետեւ զբոսաշրջիկներին հնարավորություն կընձեռվի օգտվել օդապարուկների վարձույթից, կկազմակերպվեն հետիոտն եւ հեծանվային

«Տարիներ հետո քեզ տեսա նորից, սիրտս արտասվեց, բայց ժպտացի ես…»

Այսօր՝ դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի ծննդյան օրը, ԱԺ-ում կայացավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի «Գալյա Նովենց»  գիրք-ալբոմի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա որոշ արվեստագետներ Aravot.am-ի հետ կիսվեցին սիրված դերասանուհու մասին հուշերով: Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան. «Երջանիկ եմ, որ մի քանի տասնամյակ աշխատել եմ Նովենցի հետ: Շատ եմ սիրում իր անձն ու

Երիտասարդ ըմբիշներն սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Վաղը Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում մեկնարկում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականն ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ մրցավայրում է: Այսօր կայանալու է 50-60-74-96 կգ քաշայինների կշռման արարողությունը, իսկ վաղը նրանք կսկսեն պայքարը: Մեր տղաներից մրցագորգ կմտնեն, համապատասխանաբար, Մակիչ Սիմոնյանը,Գոռ Սիրեկանյանը, Կարապետ Չալյանն ու Կարեն Աբգարյանը: Իսկ հաջորդ օրը պայքարի մեջ կներգրավվեն մյուս քաշային կարգերի

Ջոնի Դեփը Մոսկվա էր գնացել ընկերուհու հետ (Ֆոտոշարք)

Ջոնի Դեփը  գնացել էր Մոսկվա՝ «Միայնակ ռենջերը» ֆիլմի պրեմիերան դիտելու ընկերուհու՝ 27-ամյա հոլիվուդյան դերասանուհի Էմբեր Հերդի հետ: Գրում է ռուսական heat.ru կայքը: Նա Ջոնի Դեփի հետ միասին ժամանել է Մոսկվա, սակայն կազմակերպիչներն արել են ամեն ինչ, որ թաքցնեն Դեփի ուղեկցորդուհուն: Զույգը «երեւաց» միայն ֆիլմի դիտումից հետո, երբ գնացին ռուսական «Տուրանդոտ» ռեստորոն՝ ֆիլմի պրեմիերան նշելու համար: Դեփն ու

Վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն

Հունիսի 30-ին, ժամը 17.30-ի սահմաններում, 1962 թ. ծնված Հակոբ Ո.-ն հետընթաց վարելով իր անձնական օգտագործման «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան՝ Փանիկ գյուղում վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, պատճառել մարմնական վնասվածքներ, և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Ազատազրկման դատապարտված վրացի մենեջերը «թռել է» Հայաստանից

Նրա գտնվելու վայրն անհայտ է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը 2013թ. հունվարի 11-ին  Վրաստանի հանրապետության քաղաքացի, Տավուշի մարզի Ենոքավան գյուղում բնակվող, 1983թ.  ծնված Ջաբա Կաճախիձեին ՀՀ  քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»)  դատապարտել էր  3 տարվա ազատազրկման: Մանկահասակ երկու երեխաների հայր, բարձրագույն կրթությամբ Ջ. Կաճախիձեն 2012թ հունիսից 

Հայկազուն Ալվրցյան. «Տվյալ դեպքում հիմքեր չունեմ կարծելու, որ քաղաքական խնդիր կա»

Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի ղեկավար, ջավախահայության հարցերով փորձագետ  Հայկազուն Ալվրցյանը կոչ արեց առայժմ ձեռնպահ մնալ Ջավախքում կատարված ձերբակալությունների վերաբերյալ որեւէ գնահատական հայտնելուց: Երբ Ջավախքում որեւէ բան է կատարվում, հասկանալի պատճառներով, միանգամից մտածում ենք, որ դա քաղաքական հարց է, հակահայկական տրամադրվածությունների խնդիր է, եւ այլն, սակայն երկու օր առաջ Ախալքալակում կատարված ձերբակալությունների վերաբերյալ Ջավախքի խնդիրներին ծանոթ Հայկազուն Ալվրցյանը դեռեւս

Focus. «Թուրքիայում հայկական հնագույն գերեզմանոց է վերաբացվել»

Մալաթիա քաղաքում վերաբացվել է հայկական հնադարյա գերեզմանոցը, որն անցած տարի «պատահաբար» վնասվել էր: Հայտնում է «Ֆոկուս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով թուրքական «Դողու հաբեր»-ին: Գերեզմանոցը նախկինում վերանորոգվել էր Ստամբուլի հայ համայնքի միջոցներով, սակայն 2012թ. փետրվարին քաղաքապետարանի աշխատողները «անուշադրության հետևանքով» քանդել էին այն, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել և խիստ քննադատության արժանացել: Գործակալության հաղորդմամբ, այդ ժամանակ Թուրքիայի

Դատախազությունը լրացուցիչ նյութեր է պահանջել ՎՊ-ից

Այսօր Գլխավոր դատախազությունը դիմել է Վերահսկիչ պալատին՝ լրացուցիչ նյութեր տրամադրելու համար: Դատախազությունը պահանջել է այն նյութերը, որոնք Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության մեջ արձանագրված գնահատականների եւ եզրակացությունների համար հիմք են հանդիսացել: Aravot.am-ի հետ զրույցում Սոնա Տռուզյանն ասաց, որ ներկայումս գործերն ուսումնասիրության փուլում են: Իսկ ուսումնասիրությունների արդյունքների եւ լրացուցիչ տեղեկությունների մասին գլխավոր դատախազությունը պարբերաբար տեղեկատվություն կհրապարակի: Նելլի

«Մենք մեծ սպասելիքներ ունենք մեր տղաներից և աղջիկներից». Ա. Աշոտյան

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանն  ընդունեց Կազանում կայանալիք 27-րդ համաշխարհային ունիվերսիադա մեկնող ուսանող մարզիկներին, որը կանցկացվի հուլիսի 6-17-ը: Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակությունը մասնակցում է 1991 թվականից:  Նախարարը շնորհավորեց վերջիններիս` մաղթելով բարի ճանապարհ և հաղթանակներով վերադարձ. «Շատ ուրախ եմ, որ հայկական սպորտում արդեն ծագող աստղեր են ներկայացնելու. մենք մեծ սպասելիքներ ունենք մեր տղաներից

Հեքիաթային գույներով լցվեցին Երևանի բուժհաստատությունները

Այսուհետ ծնողներն իրենց փոքրիկներին պոլիկլինիկա տանելու համար ստիպված չեն լինի մեծ ջանքեր գործադրել, հիվանդանոցային սառը և վախի մթնոլորտ ներշնչող պատերին փոխարինելու են եկել գույնզգույն և դրական էմոցիաներ պարգևող «Շնչող պատեր»-ը: Արդեն հունիսի 2-ից առողջապահական doctors.am կայքը, որը հանդիսանում է ծրագրի հեղինակը՝ մի խումբ կամավորների հետ սկսել է իր գույնզգույն նկարազարդումները տարբեր բուժհաստատություններում: Ծրագրի նախաձեռնողները առաջին նկարազարդումը սկսել

Լյուդմիլա Սարգսյան. «Կարծում եմ, խնդիր է դրված, որ բոլոր մեղքերն Իշխան Զաքարյանի վրա բարդեն»

Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության` խորհրդարանում քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում մի փոքր գաղտնազերծով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի եւ ՀԱԿ խմբակցության պատգամավորների հանդիպման մանրամասները` նկատել է, որ այդ հանդիպման ժամանակ Զաքարյանն ասել է, թե չի վստահում դատախազությանն, այդ պատճառով էլ ՎՊ-ի բացահայտումները չի ուղարկում իրավապահ այդ կառույցին: Իշխան Զաքարյանն, իհարկե, հաջորդ

«Մալխաս Ջազ» ՍՊ ընկերության սեփականատերերը կգա՞ն դատարան

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր պետք է սկսվեր Սարգիս Բժիկյանի բողոքի քննությունը: 74-ամյա բողոքաբերը սպասում է, թե երբ կկատարվի 2010 թ. դատարանի վճիռը, համաձայն որի, իրեն կտրվի իր վաճառած բնակարանի մնացորդ գումարը՝ մոտ 33 միլիոն 760 հազար դրամը: Սարգիս Բժիկյանը բրոքեր Ռոբերտ Պետրոսյանի մասնակցությամբ վաճառել է իր

Սիրիայում լայնածավալ պատերազմ է, բայց ԶԼՄ-ները չեն խոսում պատճառների մասին

Այսօր «Արմատ» ակումբում Սիրիայում տիրող իրավիճակի ու հակաքրիստոնեական տրամադրությունների աճի, հայ համայնքի մասին խոսեց «Նորավանք» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը: «Պետք է փաստել, որ Սիրիայում ընթանում է լայնածավալ պատերազմ: ԶԼՄ-ներում չի քննարկվում այն, թե ինչու է ընթանում սիրիական պատերազմը. դա կապված է Իրանի հետ, արաբական աշխարհի կազմալուծման հետ եւ համարվում է այն քաոսը, որ կա

Պատրիկ Լորեն. «Կապանի մուտքի մոտ կտեղադրենք մեկ ընդհանուր մեծ ջրաչափ եւ մեր եկամուտը 10 անգամ ավելի կլինի»

-Պարո՛ն Լորեն, Դուք արդեն տեղյակ եք, որ Կապանում դեմ են համայնքի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը 25 տարով անհատույց օգտագործման իրավունքով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ–ին տրամադրելու ավագանու որոշմանը եւ ստորագրահավաք են անցկացնում: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում ստեղծված իրավիճակին, երբ բաժանորդները «Հայջրմուղկոյուղու» մատուցած ծառայությունների որակից դժգոհ լինելով՝ դիմել են նման քայլերի:   -Պետք է 2004թ.-ից սկսենք եւ հիշենք, որ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է օտարերկրյա պետությունների գլխավոր դատախազների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում դատախազական ծառայության 95-ամյակի առիթով եվրոպական մի շարք երկրներից և ԱՊՀ-ից Հայաստան ժամանած գլխավոր դատախազների պատվիրակությանը, ովքեր Երևանում մասնակցում են նաև Հայաստանի դատախազության մասնագիտական տոնի առթիվ տեղի ունեցող միջոցառումներին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և կարևորել նրանց այցը փորձի փոխանակման, տարբեր երկրների և հասարակությունների առջև օրինականության, իրավակարգի

Ռազմական ակադեմիայի կուրսանտի սպանության մեջ մեղադրվողին սպառնում է 8-15 տարի ազատազրկում

Հունիսի 1-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում 3-րդ կուրսի կուրսանտ Սիփան Մովսիսյանի սպանության մեջ մեղադրվող նույն կուրսի կուրսանտ Արմեն Մելքումյանին սպառնում է 8-15 տարվա ազատազրկում: ՄԻՊ գրասենյակի զինծառայողների հարցերով փորձագետ Երանուհի Թումանյանցը Aravot.am-ին ասաց, որ Ա. Մելքումյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով: Հիշեցնենք, որ Արմեն Մելքումյանը վիճաբանել էր նույն կուրսի կուրսանտ

«Պատերազմը շուտ չի ավարտվի». Գագիկ Հարությունյան

«Որեւէ կանխատեսում անել, թե երբ կավարտվի սիրիական պատերազմը`դժվար է ասել, բայց սիրիական սցենարը տարբերվում է եւ ավելի են սաստկացել կոչերը որոշակի քաղաքական համաձայնությունների շուրջ»,- այսօր «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորավանք» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Նրա ձեւակերպմամբ` կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ կլինի, բայց` «մի բան հստակ կարող եմ ասել, այն է, որ

«Հայ-վրացական ռազմավարական դաշինք»՝ պայմանական անվանում

Այսօր «Նոյյան Տապան» մամուլի ակումբում Համահայկական հիմնախնդիրների «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի անդամ Սամվել Նովոյանը խոսեց «Հայ-վրացական ռազմավարական դաշինքից»: Ինչպես նա հայտնեց՝ «ռազմավարական» ասելով նկատի չունի ռազմական եւ քաղաքական իմաստները, այլ արժեհամակարգերի դաշինքը: «Մենք այսօր ականատես ենք, թե ինչպես է իրականացվում կործանարար մի երեւույթ, որն ուղղված է քրիստոնեական արժեհամակարգի դեմ»,- ասաց Սամվել Նովոյանը: Բանախոսը որպես օրինակ բերեց

Ադիբեկյանը չի հավատում «Բլումբերգի» տվյալներին

Եվ ասում է, որ պատվերի դեպքում նոր հետազոտություն կարող է իրականացնել, որոնք ցույց կտան, որ Հայաստանն այդքան էլ «անբարո» երկիր չէ

Արթուր Աղաբեկյան. «Որոշ մարդիկ ոչ թե օրենքն են քննադատում, այլ քննադատում են Մանվել Գրիգորյանին եւ Սեյրան Սարոյանին»

Արթուր Աղաբեկյանը գտնում է, որ «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքը ավելի շատ բարոյական է:

Զ. Փոստանջյանը՝ ՀՀ խորհրդարանի «զրո» աշխատանքի, նախագահականի խորհրդակցության ու ԵԽԽՎ-ի մասին (Տեսանյութ)

«Ցրել խորհրդարանը, կազմակերպել նոր ընտրություններ, բայց ընտրություններ՝ ընտրությունների տեսանկյունից, այլ ոչ թե այնպիսին, ինչի ականատեսն ենք եղել: Պետք է խորհրդարանում լինեն այնպիսի անձինք, որոնք զերծ են կոռուպցիայից և օլիգարխիայից»,-այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքներին: Տիկին Փոստանջյանը նշեց, որ ՀՀ խորհրդարանն

Հովհաննես Սահակյան. «Երկրի նախագահի եւ խոսքը, եւ գործողությունները բավականին հստակ էին»

Շաբաթ օրը նախագահականում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությանը, որի շուրջ բուռն քննարկումներ ծավալվեցին խորհրդարանում: Հաշվետվության առիթով Սարգսյանը «մեսիջներ» հղեց թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին, թե վարչապետ Տիգրան Սարգսյանին, թե գլխավոր դատախազին ու դատախազությանը: Aravot.am-ի հարցին` ի՞նչ հետեւություններ եւ եզրակացություններ անել Սերժ Սարգսյանի հայտարարություններից, մանավանդ, որ դրանք կարծես

Խորվաթիան դարձավ Եվրամիության 28-րդ անդամը

«Ազատություն» ռադիոկայան. Մեկ տասնամյակի ընթացքում նախկին հարավսլավական երկիրը բարեփոխումներ էր կատարում՝ հասնելու համար իր նպատակին: Այսօր Խորվաթիան անդամակցում է Եվրամիությանը: Այսպիսով, հուլիսի 1-ից Եվրամիության ընտանիքը եւս մեկ անդամով ընդլայնվում է՝ հասնելով 28-ի: Վերջին անգամ Եվրամիությանը 2007 թվականին անդամակցել էին Բուլղարիան եւ Ռումինիան: Վեց տարի անց Եվրոպական միությունը համալրվում է եւս մեկ երկրով: Եվրամիությանը Խորվաթիայի անդամակցության գործընթացը

Խաչիկ Գեւորգյանը՝ ԲՈՀ-ի մասին. «Մի քիչ տարակուսած եմ»

Վերջերս մի խումբ երիտասարդ գիտնականներ հանդես էին եկել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հայտարարությամբ: Նախաձեռնող խմբում են՝ տնտեսական գիտությունների թեկնածու, «Տեկտում» հ/կ-ի նախագահ Անահիտ Մանասյանը, ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ առաջատար գիտաշխատող Արթուր Մովսիսյանը, Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի նախագահ Արսեն Գասպարյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս, «ԱՐՄԱԿԱԴ» հ/կ նախագահ Խաչիկ Գեւորգյանը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930