Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ու «Նոր ժողովրդավարությունը» կարեւորում են երկկողմ հարաբերությունների խորացումը

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հունիսի 28-ին Աթենքում՝ Հունաստանի «Նոր ժողովրդավարություն» կուսակցության իններորդ Ազգային համագումարի շրջանակում, հանդիպել է «Նոր ժողովրդավարության» Գլխավոր քարտուղար Մանոլիս Կեֆալոյանիսի հետ

Էլինա Դանիելյանը բավարարվեց 11-րդ տեղով

Ջերմուկում ավարտվեց շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարը

Պետք է իշխող «էլիտա» կոչվածը լինի իսկապես էլիտա

Որեւէ հզոր պետություն, որն ունի նյութական մեծ ռեսուրսներ եւ կարողանում է դրանք վերածել նաեւ ռազմական պոտենցիալի, կամ ունի նավթ եւ գազ, միգուցե կարող է իրեն թույլ տալ ներքին անարդարության պայմաններում, այնուամենայնիվ, ինչ-որ կշիռ ունենալ արտաքին հարցերում

Հայաստանի ներքին պարտքն աճել է 4,4 միլիարդով

Այս տարվա հինգ ամիսներին Հայաստանի ներքին պարտքն աճել է 4,4 մլրդ-ով՝ մայիսի վերջին կազմելով 253,7 մլրդ

Բազմաթիվ գյուղմթերքների գները մեկ տարի առաջվա համեմատ բարձրացել են

Հաշված օրեր հետո Հայաստանում գործողության մեջ կմտնեն գազի եւ էլեկտրաէներգիայի նոր սակագները: Գազի գործող սակագները կբարձրանան տնտեսական հատվածի համար 13, բնակչության համար՝ 18 տոկոսով։ Համաձայն ազգային վիճակագրական ծառայության դիտարկումների, բանջարեղեն եւ կարտոֆիլ ապրանքախմբում ընդգրկված գյուղմթերքներն այս տարվա հունիսին շուրջ 18 տոկոսով թանկ են եղել նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Սեզոնայնության գործոնով պայմանավորված՝ հունիսին մայիսի համեմատ

ՍԵԶՈՆԱՅԻՆ ՊՈԵԶԻԱ

Ո՞ւր գնա Թամարը էս տարվա ամառը. Գուցե Բաթում, գուցե Փոթի… – Ասա, Թամար, ո՞ւր ես ուզում: – Օֆշորային գոտի:

Հայաստանը կանգնած չէ «կամ-կամ»-ի առջեւ

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը զրուցել է «Հայոց աշխարհ» թերթի հետ

Ո՞րն է լինելու հերթական գողոնը

ՖԵՅՍԲՈՒՔ սոցիալական ցանցում կրկին ահազանգ է հնչեցվում. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԵՐ, ՀԵՐԹԱԿԱՆ ՍՏՈՐ ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է ԿԱՏԱՐՎԵԼ ԹՈՒՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ, ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՄԵՐ «ԱԴԱՆԱՅԻ ՈՂԲԸ» ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ԱՆՏԱՐԲԵՐ ՄԻ ՄՆԱՑԵՔ…

«Լեռ-էքս» ՍՊԸ-ի պոչամբարի տարածք կատարած այցի արդյունքները (Տեսանյութ, ֆոտոշարք)

Օրերս Սյունիքի մարզ ժամանած Համահայկական բնապահպանական ճակատի ակտիվիստները ահազանգել էին, որ Գեղի գետն աղտոտվում է «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող պոչամբարի թափոնաջրերով: «Գեղի գետի ջուրը որոշակի հատվածում հոսում է պլաստմասե խողովակների մեջ եւ անցնում է պոչամբարի կողքով, սակայն խողովակները պայթել են (ամենայն հավանականությամբ՝ գետի վարարման պատճառով), եւ խողովակների ջուրը լցվում է պոչամբարի մեջ, իսկ պոչամբարից՝ խառնվելով

Լ․Ալավերդյան․ «Այն, ինչ կատարվում է դատական ատյաններում, հավասարազոր է ինչ-որ արժեքների սպանությանը» (Տեսանյութ)

«Անդրադառնալով Վահե Ավետյանի դատական գործընթացին, պետք է ասեմ, որ այն, ինչ տեղի է ունենում այդ ատյաններում, հավասարազոր է ոտքի տակ գցելով` ինչ-որ արժեքների սպանությանը: Այսինքն, մեկ տարի շարունակ են սպանում Վահե Ավետյանին եւ դրանով ցույց տալիս, որ Հայաստանում մարդու կարեւորագույն իրավունքը` մարդու իրավունքը, պաշտպանված չէ»,-այսօր այս մասին Ազատության հրապարակում տեղի ունեցող հերթական երկշաբաթյա քննարկման ընթացքում

Փորձարկվեցին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի բեմի լույսերը (Ֆոտոշարք)

Այս պահին Գյումրիում լուրջ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում՝ կապված կիրակի օրը Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու հետ: Դրսում փորձարկվում են բեմի լույսերը, Վարդանանց հրապարակում է ոչ միայն Գյումրու քաղաքապետարանի ողջ անձնակազմը, այլ քաղաքի բնակիչների մեծ մասը: Հիշեցնենք, որ մշակութային մայրաքաղաքը հյուրընկալելու է աշխարհահռչակ արվեստագետների՝ ԱՊՀ 10-12 երկրներից: Հանդիսավոր բացումը տեղի կունենա կիրակի երեկոյան:   Լուսանկարները՝

«Եթե Ռուբեն Հայրապետյանին չտային շքանշան՝ Գորիսի միջադեպը չէր լինի». Լարիսա Ալավերդյան (Տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հերթական երկշաբաթյա քննարկման ընթացքում, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նախ հորդորեց բոլորին մեկ րոպե լռությամբ հարգել Վահե Ավետյանի հիշատակը, այնուհետեւ` անդրադառնալով երկրում տիրող անպատժելիությանն, ասաց. «Ես նախեւառաջ ուզում եմ ցավակցել ոչ միայն ընտանիքին: Նրանց ցավը երեւի թե հնարավոր չէ պատկերացնել եւ չափել: Ես  մեզ եմ ուզում ցավակցել: Այն բանին,

Սերգո Կարապետյանն այցելել է Վայոց մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր: Նախարարը Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց մարզի Ելփին, Ռինդ, Աղավնաձոր, Ազատեկ համայնքներ`անձամբ դիտարկելու խաղողի և պտղատու այգիները, ինչպես նաև հացահատիկային ցանքատարածությունները: Սերգո Կարապետյանի գնահատմամբ`մարզի նախորդ տարվա ցուցանիշները ոչ միայն չեն նվազի, այլև առանձին համայնքներում աճի միտումներ կարձանագրվեն, իսկ Ռինդ գյուղում`անգամ կկրկնապատկվեն:

Դերենիկ Դումանյանի որոշմամբ մարդու իրավունքներ են խախտվում (Տեսանյութեր)

«Ինչո՞ւ կինը կարող է ընտրել վարսավիր, մատնահարդար, բայց բժիշկ ընտրելու իրավունք չունի»:

Թոմաս դե Վաալը կներկայացնի իր «Սեւ այգի» գրքի լրացված վերահրատարակությունը

«Քարնեգի» կենտրոնի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը շուտով կներակայացնի իր «Սեւ այգի» գրքի լրացված վերահրատարակությունը: Հուլիսին փորձագետը ծրագրում է Հայաստան գալ`  ներկայացնելու գիրքը  Երեւանում, իսկ ավելի ուշ այն կներկայացվի նաեւ Ադրբեջանում, հայտնում է azatutyun.am-ը: Թոմաս դե Վաալի խոսքով` տասը տարի առաջ հրատարակված գրքում փոփոխություններ չի կատարել, միայն լրացրել է` վերջում երեք նոր գլուխ ավելացնելով,

Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Ինչպես քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը, Երեւանի ժամանակով ժամը 18-ին Փարիզում տեղի  է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յան Քելլի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (ՌԴ) եւ Ժակ Ֆորի (Ֆրանսիա) հետ: Միաժամանակ ադրբեջանական գործակալություններն այսօր հայտնում էին, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի

ՌԴ-ի համար սեփական անվտանգության հարցն ավելի կարեւոր է, քան Հայաստանին եւ Ադրբեջանին օգնելը

Stratfor-ի փորձագետների համոզմամբ` կովկասյան երկու երկրների միջեւ ռազմական հաշվեկշռի վերականգնումը Ռուսաստանի առաջնահերթ նպատակը չէ։

Պետք է զարգացնել մանր և խոշոր եղջերավոր կենդանիների կաշվի մշակումը (Տեսանյութ)

Հայաստանում պետք է զարգացնել մանր և խոշոր եղջերավոր կենդանիների կաշվի մշակումը։ Հայաստանը կաշվի գործարան է ունեցել դեռ Ցարական Ռուսաստանի ժամանակից։ Գործարանը պահպանվել է մինչ օրս։ Ունի արդիական սարքավորումներ, սակայն չի կարողանում կաշի արտադրել և այն օգտագործել կոշիկի արտադրությունում։   Մանրամասները՝ այստեղ

Յոթ արվեստագետներ մեկական գույնով պատկերել են Երազանքների Երևանը

«Երևան բրենդ» նախագծի շրջանակում «Կերտում ենք Երևանը» խորագրով ստեղծագործական խորհրդանշական գործողություն է կազմակերպվել «Կասկադ» համալիրի վերին՝ «Երեք սուզորդների» հարթակում, որտեղից բացվում է Երևանի համայնապատկերը։ Ստեղծագործական գործողությանը մասնակցել են մայրաքաղաքի արվեստասեր հասարակայնությանը հայտնի արվեստագետներ Դավիթ Մինասյանը, Արման Դավթյանը (Նուռ), Մուշո Գարուկյանը, Մերի Մունը, Կարեն Միրզոյանը, Ռուբեն Մալայանը, Վահան Բալասանյանը։ Գործողությանը մասնակից յոթ արվեստագետներից յուրաքանչյուրը, մեկ գույն

Հյուպատոսական խորհրդակցություններ Հայաստանի եւ Իրանի ԱԳՆ-ների միջեւ

Հունիսի 29-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՀ եւ ԻԻՀ Արտաքին գործերի նախարարությունների միջեւ հյուպատոսական խորհրդակցությունների իններորդ նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը, իրանական պատվիրակությունը՝ ԻԻՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Սեյեդ Հոսեյն Միր Ֆախարը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների քաղաքացիների, մասնավորապես՝ ուսանողների, գործարարների եւ մշակութային գործիչնեի համար մուտքի վիզաների եւ

Կամավորներն այցելեցին Վանաձորի «Տարեցների տուն»

«Կամավորություն+Գործողություն= Փոփոխություն» ծրագիրը նպատակ ունի հասարակության մեջ բարձրացնել կամավորության արժեքը:

Trend. Ադրբեջանից բողոքի նամակ ԵԽ-ին. դուր չի եկել Էդվարդ Նալբանդյանի ելույթը

Էդվարդ Նալբանդյանի ելույթի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նամակ է ուղարկել Եվրոպայի խորհուրդ: Գրում է «Թրենդ» լրատվական գործակալությունը: Նալբանդյանի հունիսի 24-ի ելույթը, որը կապված էր ԵԽ ամառային նստաշրջանի հետ, ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակությունը համարել է, որ խախտում է ԵԽ կանոնները՝ իբր թե Նալբանդյանի ասածները համապատասխանում են արտգործնախարարի ելույթին, փոխանակ լինեին ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահի ելույթին համապատասխան: Այս մասին

Տիգրան Խզմալյան. «Ոչ թե Փակ շուկայի, այլ նախագահի հարցը պիտի լուծենք» (Տեսանյութեր)

Նախախորհրդարանը դատելու է, բոլոր նրանց, ովքեր այս տասնամյակների ընթացքում օրենք են խախտել:

Ռեկորդ` աշխարհի ամենաածանր կոշիկներով

Նյու-Յորքի բնակիչ Աշրիտ Ֆուրմանը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում` 146,5 կգ. կշռող կոշիկներով քայլելով 10 մետր: Աշխարհի ամենաարագավազ մարդը Հուսեին Բոլտն է: Նա 100 մետր տարածությունը կարողանում է անցնել 9,58 վայրկյանում: Շնաձկները մեկ լիտր արյան համը կարողանում են զգալ 100 լիտր ջրի միջից: Օրենքով արգելված է Ավստրալիա մուտք գործել կեղտոտ կոշիկներով:   Անդրանիկ Ջալալյան

Կոմպոզիտոր Հասմիկ Մանասերյանի եւ «Առավոտ» թերթի դեմ հայցը մերժվեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը հրապարակեց Սեդրակ Հովհաննիսյանի՝ ընդդեմ Հասմիկ Մանասերյանի, Աշոտ Հովնանյանի, «Առավոտ» օրաթերթի՝ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջների մասին գործով վճիռը: Դատարանը մերժեց հայցապահանջը ամբողջությամբ եւ պարտավորեցրեց պատասխանող Հասմիկ Մանասերյանի փաստաբան Արմեն Բաղդասարյանին վճարել 100 հազար դրամ՝ փաստաբանական ծախսերի համար: Հիշեցնենք, որ 81-ամյա

Գյումրու ուկրաինական բիոզուգարանները աշխարհահռչակ հյուրերին կրախի առջեւ չեն կանգնեցնի՞

Աշխարհահռչակ օպերային երգիչների, ջութակահարների ու դերասանների հյուընկալող Գյումրու իշխանությունները ԱՊՀ մշակութային միջոցառումների նախաշեմին ստիպված են եղել գնել նաեւ 10 բիոզուգարաններ: Սակայն դրանք Տաթեւի ճոպանուղու կամ Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ տեղադրվածների պես  ոչ թե 170 հազար դոլարանոց են ու չաշխատող, այլ  400 հազար դրամանոց են, նորմալ վիճակում ու շահույթ չհետապնդող: Այսինքն դրանք տեղավորելով քաղաքի կենտրոնական

ՀԱԿ անդամ. «Ոչ մեկս չի մոռացել այս իշխանությունների բնույթը» (Տեսանյութ)

Վճռաբեկ դատարանը Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների գործով մայիսի ութին կայացրած որոշումը ուղարկել է կողմերին հունիսի 26-ին, բայց նշել է, որ գործը ուղարկել են կողմերին հունիսի 28-ին: «Սա արվել է ուշացումով, բայց փաստում է այն մասին, որ գործընթացը սկսվել է եւ արդեն կունենանք դատական նիստի նշանակման օրը»,- այսօր գլխավոր դատախազության շենքի դիմաց ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների

Ռուբեն Հակոբյան. «Օլիմպիական կոմիտեի եւ սպորտի նախարարության արանքով սառը քամի է անցել»

Aravot.am-ի հարցին, թե արդյոք չի՞ թվում, որ ներկայումս սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ ՀԱՕԿ-ի միջեւ մի տեսակ անհամաձայնություն կամ հակասություն կա, Հայաստանի օլիմպիական կոմիտեի 1-ին նախագահ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Չէի ասի, թե նախարարության եւ օլիմպիական կոմիտեի միջեւ հակասություն կա: Բայց նոր նախարար Յուրի Վարդանյանի, որին հարգում եմ որպես ծանրորդի, օլիմպիական խաղերի չեմպիոնի, որի ռեկորդները

ՀՀ-ում ձևավորվող քաղաքացիական հասարակությունը որակապես փոխում է ծառացած խնդիրների առաջնահերթությունները. Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է դատախազության աշխատողի օրվա և ՀՀ դատախազության կազմավորման 95-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով բոլոր դատախազներին օրվա կապակցությամբ՝ վարչապետը մաղթել է բեղմնավոր աշխատանք՝ ի փառս մեր հայրենիքի: «Դատախազությունը մեծ ճանապարհ է անցել և այսօր ձեր առջև կանգնած են նոր խնդիրներ: Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն

«Հաղթիր, որ ապրես…». Գրական-երաժշտական երեկո փոքրիկ Լիլիթին օգնելու համար

  «Վիվարտ» մշակութային հասարակական կազմակերպությունը և նրա շուրջը համախմբված մի խումբ մարդիկ կոչ են անում միասին օգնել փոքրիկ Լիլիթին վերադարձնել առողջ մանկությունը: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնի բեմում հուլիսի 3-ին ժամը 19:00-ին տեղի կունենա բարեգործական գրական-երաժշտական երեկո «Հաղթիր, որ ապրես…» խորագրի ներքո: «Երիկամի քաղցկեղով հիվանդ Լիլիթի մասին համացանցի միջոցով եմ իմացել: Երկար

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930