Օրվա լրահոսը
Աշխատողները խրախուսվելու իրավունք ունեն
«Ամեն ամիս մեր տնօրինությունը յուրաքանչյուրիս քաղցրավենիքի, սուրճի եւ այլ արտադրանքների տեսքով նվերներ է մատուցում, իսկ ահա Ամանորին առձեռն 20 000 դրամ պարգեւավճար է տալիս… Լավ է, երբ քեզ առանձնակի ուշադրություն են դարձնում, դու քեզ լավ ես զգում, հասկանում ես, որ քեզ զուտ բանվորի պես չեն վերաբերվում. չէ՞ որ աշխատողը եւս լավ վերաբերմունքի իրավունք ունի»,- նշում
«Փախստականների գործերով միգրացիոն ծառայությունը արձագանքում է «Copy, paste» է անում» հոդվածին
www.aravot.am–ի կայքէջում 2013 թ. հոկտեմբերի 31-ին զետեղված «Փախստականների գործերով միգրացիոն ծառայությունը «Copy, paste» է անում» վերտառությամբ հոդվածում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Հոդվածագիրն իր հոդվածով անդրադարձել է անձանց փախստականի կարգավիճակի դադարեցման վերաբերյալ ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության կողմից որոշումների
Որոշ արվեստագետներ դեմ են «դպրոց» ասվածին
«Երեւանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում այսօր, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Ստեֆան Վիլլիխի (Գերմանիա) ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը (լուսանկարում): 14 տարի առաջ հենց վերջինիս համերգով է բացվել «XXI-ի հեռանկարներ» միջազգային փառատոնը, որը հետագայում վերանվանվեց «Երեւանյան»: Մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները լսելու ակնկալիքով հանդիպեցինք դաշնակահարի հետ: Միջազգային լայն ճանաչում
Վավերագրելով լուսանցքաբնակին
Երիտասարդ կինոբեմադրիչ եւ օպերատոր Գուրգեն Ջանիբեկյանի «Պեպիտոն» մի անհավակնոտ ֆիլմ-դիմանկար է, որտեղ թեթեւ շնչով պատկերված է մերօրյա Երեւան մայրաքաղաքին գույն եւ համուհոտ տվող մարդկանցից մեկը՝ երաժիշտ Գեւորգը։ Մեր փաստագրական կինոյում եւ առհասարակ արվեստում անդրադարձ քիչ է կատարվում հանրության լուսանցքային խավերին, որոնք իրականում հիանալի նյութ են հատկապես կինովավերագրության համար։ Փողոցային երաժիշտը, որը ճամփորդում է հեծանվով եւ
Բուհերը չպետք է լինեն խոշոր հարկատուներ
Վերջերս հրապարակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի խոշոր հարկատուների ցանկը, որտեղ նորից զանազան «գրուպների» եւ «հոլդինգների» կողքին հայտնվեցին պետական բուհերը: Այն անմիջապես ընդունվեց որպես դրական միտում, եւ անգամ դրավատանքի խոսքեր ուղղվեցին մեր բուհերին` որպես բարեխիղճ հարկատուների («Առավոտ», հոկտեմբերի 29, 2013): Սակայն անձամբ այնքան էլ դրական չեմ համարում պետական ոչ առեւտրային կազմակերպություններ համարվող
Ավելի քան 30 կոնգրեսականներ կոչ են անում Սպիտակ տանը թույլատրել հայ որբերի գործած գորգի ցուցադրությունը
Ամերիկայի հայկական համագումարը վերահաստատում է իր` տասնամյակներ շարունակ Սպիտակ տանն արվող կոչը Վաշինգտոն- Այս շաբաթ ավելի քան 30 կոնգրեսականներ ստորագրեցին նախագահ Բարաք Օբամային ուղված նամակը` կոչ անելով նրան թույլատրել հայ որբերի գորգի հանրային ցուցադրությունը,- հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումարը): Հայոց Ցեղասպանության բանաձևի աջակիցներ Դավիթ Վալադաոն և Ադամ Շիֆն` այս նամակի նախաձեռնողները, գտել են լայն
Ժողովրդի սիրտը չհովացնելով
Մեր ժողովրդի մեծամասնությանը դուր է գալիս «ռաբիս» երաժշտությունը. մարդիկ մի երկու բաժակ ընդունելով՝ սկսում են լաց լինել, եթե երգում խոսքը չբավարարված սիրո մասին է, կամ վեր են թռնում ու սկսում են պարել, երբ սիրային ճակատում ամեն ինչ բարեհաջող է: Ժողովրդի մեծամասնության ճաշակը ես չեմ կիսում եւ, հակառակը, կարծում եմ, որ իմ պարտքն է ոչ թե
Ըստ Անահիտ Բախշյանի՝ մտովի շատերն ուզում են բենզինի շիշ գցել Բաղրամյան 26-ի վրա
Ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն ավագանու նիստերին պարբերաբար բարձրացնում է Կոմիտաս 5-ի, Ամիրյանի եւ Սայաթ-Նովա 12-ի բնակիչների հարցերը, բայց դժգոհում է, որ քաղաքապետն այդ հարցերով հետաքրքրված չէ: «Նման ապօրինի շինարարությունների ժամանակ, ոստիկանությունը հայտնվում է եւ պաշտպանում ապօրինի շինարարի շահերը, ինչը վկայում է, որ անօրեն երկիր ենք: Կոմիտաս 5-ի, Սայաթ-Նովա 12-ի, Ամիրյանի դեպքերում էլ
Սևան-Երևան ճանապարհին «Պեժո»-ն կողաշրջվել է
Նոյեմբերի 7-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 32-րդ կմ-ին «Պեժո-307» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Մոլդովան ընտրում է Եվրամիությունը` չնայած ճնշումներին. մոլդավացի լրագրող Պետրու Մակովեյ (Տեսանյութ)
Մինչև սեպտեմբերի 3-ը Արևելյան Գործընկերության երկրներից եվրաինտեգրման առաջատար էին համարվում Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան: Այժմ Մոլդովան շարունակում է ընթացքը դեպի ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրում: ԵՄ կարծես լուրջ խնդիրներ չի տեսնում այդ առումով, ի տարբերություն օրինակ ՈՒկրաինայի: Փոխարենը Մոլդովայի շարժումը դեպի ԵՄ այնքան էլ դուր չի գալիս Ռուսաստանին: Մոլդովայի ներսում ևս չկա միանշանակ կարծիք, թեև
Բելառուսը Մաքսային միության անդամակցությունից դժգոհ է. ի՞նչ է սպասվում Հայաստանին
Բելառուսի կառավարությունը երկրում գոյություն ունեցող տնտեսական ճգնաժամը և տնտեսական համակարգի տապալումը կապում է Մաքսային միությանն անդամակցելու հետ: «Ամեն ինչում մեղավոր է Մաքսային միությունը»,-այսպիսի վերնագրով հոդված է տպագրվել «Նեզավիսիմայա գազետայում»: Հոդվածում Բելառուսի առաջին փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն հանդես է եկել հետևյալ քննադատությամբ. «Մաքսային միության օրենսդրական դաշտի անկատարության և համընդհանուր տնտեսական տարածքի բազմաթիվ բացառությունների գոյության պարագայում մենք ունենում
Քննիչը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է քաղաքացու զգալի չափերով գույքը
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: Ըստ հաղորդման, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Վ.-ն հանդես է եկել դիմումով և հայտնել, որ 2011 թվականի մայիսի 3-ին իր կողմից ՍՊ ընկերություններից մեկի «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը
Շանթ Հարությունյանի ձեռնարկած ցուցադրական ընդվզմամբ, ազատություն տենչացող մեր ժողովրդի հոգու ճիչն էր
2013 թ. նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերը վկայում են այն մասին, որ ժողովրդի մեջ հասունանում է ամեն կերպ, այդ թվում` ուժային միջոցներով, իր իշխանությունը վերականգնելու բնական և իրավաչափ ձգտումը: Նոյեմբերի 5-ի պոռթկումը, որը դրսևորվեց հայրենասեր ու արժանապատիվ հայորդի Շանթ Հարությունյանի ձեռնարկած ցուցադրական ընդվզմամբ, ազատություն տենչացող մեր ժողովրդի հոգու ճիչն էր: Եվ այդ
«Շանթի թիկունքում կան ուժեր, ովքեր ուզում են ապակայունացնել երկիրը»
Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը տեղեկացրեց, որ օրերս Մոսկվայում կայացել է միջազգային կոնֆերանս, նվիրված` Գյուլիստանի պայմանագրին: Նրա փոխանցմամբ` «Կոնֆերանսի ժամանակ խոսվեց Ղարաբաղի հիմնախնդրի մասին, կարեւոր զեկույցներ եղան, ինչն էլ ադրբեջանցիների մոտ հիստերիա առաջացրեց, նրանք պատրաստվում էին մեր դեմ ցույց անել, հայտարարություններ էին անում եւ այլն: Բայց այնքան զբաղված
Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունը Արգիշտի Կիվիրյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ
Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` այն բանի համար, որ նա 2013 թվականի օգոստոսի 24-ին Կոմիտասի 5 հասցեում գտնվող նորակառույցի հարակից տարածքը` պողոտայի բանուկ մասը ազատելու, երթևեկությանը չխոչընդոտելու և բողոքի ակցիան փողոցի մայթերում շարունակելու վերաբերյալ հասարակական կարգն
Օբաման ղարաբաղյան կարգավորման «պատմական շանս» է տեսնում
«Ազատություն» ռադիոկայան. Միացյալ Նահանգների նախագահը այդ մասին գրել է ադրբեջանցի պաշտոնակցին հղած շնորհավորական ուղերձում: Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնը երրորդ անգամ ստանձնելու կապակցությամբ: Ուղերձում անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ Օբաման գրել է․ – «Մենք պատրաստ ենք մնում համագործակցել ձեզ հետ՝ օգտագործելու համար պատմական շանսը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ
Մաշտոցի պողոտայում ձերբակալվածներից 8–ը կալանավորվել են
Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 5-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր մի խումբ կողմնակիցների հետ, մահակներով ու ձողերով զինված, փորձել էին երթ կատարել Ազատության հրապարակից: Ոստիկանության ներկայացուցիչները նրանց հորդորել էին չխախտել հասարակական կարգը և ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել էին ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով` սկսել պայթեցնել, ապա
Կոմայգում ակցիաներ կլինեն
Կոմայգին պետք է վերադարձվի երեխաներին: Այս պահանջի տակ արդեն 3000-ից ավելի ստորագրություն է դրվել: «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանի խոսքերով՝ այգին ի սկզբանե ստեղծվել է երեխաների համար եւ սեռական այլ կողմնորոշում ունեցող անձինք իրավունք չունեն այդտեղ կանգնել: «Այգում մտադիր ենք ակցիաներ կազմակերպել: Նույնիսկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել էր այգին մաքրել նրանցից»,- այսօր լրագրողների
Մեր վայրի ու վայրիվերո կապիտալիզմը
Ես, օրինակ, չեմ հասկանում ու չեմ ընկալում Մաքսային միությանն արժանապատվորեն անդամագրվելու ձևերն ու եղանակները: Եվ վերջապես` եթե արժանապատվորեն մտնեինք Մաքսային միություն, մեր անկախությունը չէ՞ր նվազելու:
Բաբուխանյանը` Պուտինի այցի մասին. «Այդպիսի լիդերների այցը ուշացած չի լինում»
«Հայաստանը գնում է դեպի Մաքսային միություն եւ բնականաբար Պուտինի այցը Հայաստան խորհրդանշում է մեր երկրի նկատմամբ ունեցած վերաբերմունքը»,- Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Հայկ Բաբուխանյանի խոսքով` հասկանալի է, որ Եվրասիական միության ստեղծման ճանապարհին կան բազմաթիվ հարցեր, որոնք քննարկելու խնդիր կա եւ Հայաստանն էլ ունի իր ճանապարհային քարտեզը:
Վյաչեսլավ Կովալենկո. «Հայաստանը ՄՄ-ից կվերցնի այն, ինչ բխում է իր շահերից»
«Հայաստանի որոշումը` միանալ Մաքսային միությանը, դրական է ընկալվել Ռուսաստանի քաղաքական, տնտեսական և հասարակական սեկտորի կողմից: Իհարկե, սա չի նշանակում, թե ամբողջ հասարակությունն է դրական վերաբերում այս որոշմանը, բայց գերազանցում է, իհարկե, դրական վերաբերմունք ունեցողների բանակը»,- «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած «Հայաստան և Մաքսային միություն. եվրասիական ինտեգրման հասարակական չափում» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ՌԴ նախկին
Ճարտարապետների միության համագումարը թեժ չի լինի
Ճարտարապետ ՀՐԱՉ ՊՈՂՈՍՅԱՆԻ կարծիքով` ի տարբերություն գրողների եւ կոմպոզիտորների, Ճարտարապետների միության համագումարն իր թեժությամբ չի փայլի: «Կարծում եմ` ամեն ինչ հանդարտ կընթանա ու կրկին կընտրվի Մկրտիչ Մինասյանը»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Ըստ ճարտարապետի` միությունները դարձել են անօգուտ, անհասկանալի կառույցներ: Չունեն որեւէ խնդիր լուծելու լծակներ, չունեն գումարներ, չունեն դերակատարություն: Այդ պատճառով որեւէ հետաքրքրություն չի դրսեւորվում նրանց
Փաստաբանները «քայքայիչ», «աչքաչափով» հայտարարությունների դեմ
Իսկ մեր հարցին էլ, թե ի վերջո ինչ աչքաչափով հայտարարության մասին է ակնարկում փաստաբանը, պարոն Ասատրյանը պատասխանեց, թե խոսքը Ալեքսանդր Ամարյանի այն հայտարարության մասին է, թե «ինչու է հող տրամադրվել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությանը, որը չգիտես ինչով է զբաղված»:
ՄՄ-ին «կողմ» արտահայտված 86 տոկոսից միայն 10 տոկոսն է, տեղյակ, թե ի՞նչ ասել է միանալ Մաքսային միությանը (Տեսանյութ)
«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում այսօր կազմակերպված «Հայաստան և Մաքսային միություն. եվրասիական ինտեգրման հասարակական չափում» թեմայով Մոսկվա–Երևան տեսակամուրջի ժամանակ «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը ներկայացրեց իրենց կողմից անցկացված սոցհարցման արդյունքները, համաձայն որի հարցվածների 86 տոկոսը բավականին դրական է վերաբերում Մաքսային միությանը միանալու ՀՀ իշխանությունների որոշմանը: Միաժամանակ, բանախոսը նկատեց, որ թեև վստահության գործոնը առկա
Պարույր Հայրիկյանը եթե ուժ եւ հնարավորություն ունենար՝ Շանթին եւ մյուսներին բանտից կազատեր
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում անդրադառնալով «Հայաստանի ցեղապաշտական» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հեղափոխության փորձերին, ասաց. «Քիչ եմ իրազեկված այդ ամենի մասին, ես տեսնում եմ իրարամերժ կարծիքների կան: Ես չգիտեմ՝ Շանթը ինչ էր ուզում անել, նա իմ ընկերոջ որդին է, բայց ավելի հակված եմ ասել, որ այս հեղափոխություն կոչվածի հարցը տարբեր դրսեւորումներ ունի»:
Կորեայի ֆուտբոլային աստղին կասկածում են սեռը փոխելու մեջ
Կորեական «Seoul City Hall Amazines» կանանց ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը լիգայի մրցակից թիմերին մեղադրել է մարդու իրավունքները կոպտորեն խախտելու մեջ: Լիգայի յոթ թիմերից վեցը կասկածում են, որ մարզուհին սեռը փոխել է եւ պաշտոնական պատասխան են պահանջում, թե «Ամազոնուհիների» աստղ Պակ Ին Սոնն իրո՞ք կին է: Հակառակ դեպքում ակումբները խոստանում են բոյկոտել հաջորդ մրցաշրջանի խաղերը, մինչեւ պաշտոնական
Ի՞նչ կտա Ղազախստանին`Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին (Տեսանյութ)
«Երկու օր առաջ Հայաստանը հռչակագիր է ստորագրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ, թե ի՞նչ հերթականությամբ և ժամկետներում է արվելու Մաքսային միությանը միանալու գործընթացը: Եվ եթե անգամ որոշակի անճշտություններ կամ հստակություններ լինեն, ապա այս գործընթացը կշարունակվի կոնսենսուսի մակարդակում: Առաջիկայում կնախապատրաստվի փաստաթղթերի այն փաթեթը, որն անհրաժեշտ է ՄՄ-ին անդամակցելու համար»,- այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի ունեցած Երևան-Մոսկվա տեսակամուրջի
Պարույր Հայրիկյան. «Նախագահը չպետք է թույլ տա, որ ցածրորակ ՀՀՇ-ականները նորից իշխանության գան»
«Շատ է խոսվում նախագահի հրաժարականի մասին, բայց ես ուզում եմ մի դիտարկում անել այս առումով`մեր ուսուցիչը պատմությունն է»,- այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Պարույր Հայրիկյանը հիշեցրեց` որ նախագահի հրաժարականի դեպք մենք ունեցել ենք: Խոսքը վերաբերում է 1998-ին այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին. «Եթե այն ժամանակ նախագահի հրաժարականը գրեթե ոչինչ չփոխեց,
Համաշխարհային բանկի խմբի գործընկերության նոր ռազմավարությունը Հայաստանի Հանրապետության համար
Օգնելով Հայաստանին կրճատել աղքատությունն ու բարելավել մարդկանց կենսամակարդակը աշխատատեղերի ստեղծման միջոցով
Արշակ Սադոյան. «Շ.Հարությունյանի բուն նպատակը գուցե հեղափոխություն անելը չէր»
«Շանթի հեղափոխության» արդյունավետության հետ կապված՝ լուրջ կասկածներ ունի Հանրային խորհրդի անդամ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ։ Ըստ նրա՝ «Շ.Հարությունյանի բուն նպատակը գուցե հեղափոխություն անելը չէր։ Կարծում եմ՝ դա հեղափոխական գործունեություն չէր, հաշվենկատ ծրագրված գործողություն չէր՝ ավելի շուտ հուսահատ քայլ էր. երբ մարդը անելանելի վիճակում է՝ ելք չի տեսնում ստեղծված իրավիճակից եւ որեւէ ձեւով, թեկուզ ինքնահրկիզման միջոցով, փորձում է

















































