Օրվա լրահոսը

Վիճաբանություն և դանակահարություն Վանաձորում

Հունիսի 26-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վնասվածք» ախտորոշմամբ Վանաձորի երաժշտական ուսումնարանի վարչական շենքից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1978 թ. ծնված Վասիլ Գ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, նշված

ՆՈՐՕՐՅԱ ԱՆԵԾՔ

Թող որոտան քո գլխին Կայծակ, Փայլակ Հայրապետյան:

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն Աթենք է մեկնել

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հունիսի 27-30-ը աշխատանքային այցով կգտնվի Հունաստանի Հանրապետության մայրաքաղաք Աթենքում՝ մասնակցելու  «Նոր ժողովրդավարություն» կուսակցության 9-րդ Ազգային համագումարին: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ նաեւ հույն խորհրդարանականների հետ: Հունիսի 27-ին ԱԺ փոխնախագահը կհանդիպի Հունաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի, իսկ հունիսի 28-ին՝ Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ

Հոլանդիայի նախկին նախարարի խորհուրդը`գնեք մրցակցային սկզբունքով

ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևյան գրասենյակի հետ համատեղ այսօր անցկացնում է «Գնումները պաշտպանության ոլորտում» թեմայով միջազգային սեմինար։ Բացելով քննարկումը ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ պաշտպանության ոլորտում գնումների գործընթացը պաշտպանության ռազմական կարիքների բավարարման, արտաքին ռազմական օգնության նպատակով անհրաժեշտ

Ալվարդ Պետրոսյան. Ես չեմ վախենում ասել ճշմարտությունը ու ճաք եմ տալիս

Զարմանում եմ, միթե այդքան հետաքրքիր է զրուցել, ասենք, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, փոխարենը չլսել բանաստեղծուհի Հռիփսիմեին, այդ տաղանդավոր, համեստ մարդուն: Էլ ինչպե՞ս մեր ժողովրդին տեղեկացնենք, որ հանճարեղ մտավորականներ ունենք: Մամուլին, հեռուստատեսությանը մեր մշակույթը չի հետաքրքրում: Ինչո՞ւ եք հետաքրքրված միայն մեծահարուստներով, պատգամավորներով: Մոռացեք կիսագրագետներին, նստե՛ք ու գրե՛ք Դանիել Երաժիշտի ու նրա նմանների մասին: Իսկ ով, եթե

Մարզական ընտանիքները շարունակում են պայքարը 2-րդ փուլում

Հանրապետության մարզկենտրոնների մարզաբազաներում մարզասեր ընտանիքները շարունակում են պայքարը ՀՀ նախագահի «Լավագույն մարզական ընտանիք» 10-րդ՝ հոբելյանական, մրցույթի մրցանակների համար: Առաջին՝  համայնքային փուլի, արգելքը հաջող հաղթահարած ընտանիքներն այժմ մրցում են մարզային փուլում: Մասնավորապես, Արարատի մարզում նախնական փուլին չորս տարիքային խմբերում մասնակցել է 128 ընտանիք, որոնցից 48 լավագույնները այժմ Արտաշատի քաղաքային մարզադաշտում պայքարում են հուլիսի վերջին Ծաղկաձորում կայանալիք

«Դեմ առ դեմ»` Արամ Սարգսյան եւ Լեւոն Շիրինյան

Հունիսի   27-ին, ժամը14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ  դիտեք  Հայաստանի դեմոկրատակիան կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եւ քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանի «Դեմ առ դեմ»   բանավեճը` հայ-ռուսական հարաբերությունների եւ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի հստակեցման  շուրջ:  Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ https://www.livestream.com/aravot?fb_version=2.0 Սպասում ենք ձեր հարցերին

Թափոնաջրերը լցվում են Գեղի գետը

Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամներ Լևոն Գալստյանը, Եղիա Ներսեսյանը, Սյուզի Պետրոսյանը և Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն այս օրերին գտնվում են Սյունիքի մարզում: Նրանք ահազանգում են, որ Ողջի գետի Գեղի վտակի վերին հոսանքների մոտ՝ Աջաբաջ գյուղից մոտ 2 կմ վերև, «Լեռ – էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվում է հանք, որի հարստացուցիչ ֆաբրիկայից ներքև՝ ձորի մեջ, կառուցված

Մեքենան շրջվել է

Հունիսի 27-ին, ժամը 06.34-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդի ամառանոցների մոտակայքում` ձորում, ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոր Խարբերդի ամառանոցներին հարակից՝ գերեզմանա­տան մոտակայքում, «ԳԱԶել» մակնիշի 3503 Տ պ/հ (վարորդ` 1970 թ. ծնված Մանվել Հարությունյան) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

Նախարարի հայտարարությունն ամենեւին չի նշանակում, որ Հայաստանը վերանայել է իր մոտեցումը եւ մտադիր է միանալ Մաքսային միությանը

Էներգետիկայի նախարարի հայտարարությունը, թե Մաքսային միության կազմում գտնվելու դեպքում Հայաստանն ավելի էժան գազ կարող է ստանալ, տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց։ Թեեւ այստեղ արտառոց ոչինչ կարծես չկա։ Պարզից էլ պարզ է, որ անդամագրվելու դեպքում Հայաստանին մատակարարվող ռուսական գազն ավելի մատչելի պայմաններով կլինի։ Ընդ որում՝ նախարարի հայտարարությունն ամենեւին չի նշանակում, որ Հայաստանը վերանայել է իր մոտեցումը եւ

Կամ հախուռն դատապարտել, կամ հիացմունքով գովել

Մերոնք գլխավորը եւ երկրորդականը չեն կարողանում դասդասել` գլխավոր թեմաները չդարձնելով քննարկման առարկա եւ չփորձելով օպտիմալ տարբերակներ առաջարկել հայերիս համար կարեւոր խնդիրների լուծման առումով: Ասենք` ինչպե՞ս հանգուցալուծել Եվրասիական միությանն անդամակցելու հետ կապված ճնշումներին դիմակայելու բարդ խնդիրը, կամ ի՞նչ միջոցներով ռուսական կողմից ստացվող ազդակները բալանսավորել աշնանը Եվրոմիության հետ նախաստորագրվելիք Ասոցացման պայմանագրի հետ, ի՞նչ գործիքներ բանեցնել դրա համար:

Գրիգոր-Սեւակ Մխիթարյանն այսօր կարող է ձեւակերպել իր հաղթանակը

Բուլղարիայի Վառնա առողջարանային քաղաքում այսօր ավարտվում է շախմատի «Varna Open» միջազգային մրցաշարը, որտեղ բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը շատ մոտ է ընդհանուր հաղթանակին: Գրիգորը նախավերջին՝ ութերորդ տուրում սեւ խաղաքարերով առավելության է հասել բուլղարացի միջազգային վարպետ Ռադոսլավ Դիմիտրովի նկատմամբ եւ 7,0  միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այսօր կայանալիք եզրափակիչ տուրից առաջ նա մեկ միավոր առաջ է

Բիզնես՝ ռուսական ձևով

Ռուսական կողմի բացատրությունները մեղմ ասած տարակուսանք են առաջացնում: Նախ՝ Պատրուշևը Գյումրիում «առևտրային հարաբերություն» որակեց Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումը, ապա Բորդյուժան դա անվանեց «բիզնես»: «Ռուսաստանը զենքերի խոշորագույն արտադրողներից ու մատակարարներից է: Ռուսաստանի Դաշնությունը զենք է վաճառում աշխարհի տասնյակ պետությունների, այդ թվում` ՀԱՊԿ-ին չանդամակցող երկրների: Սա Ռուսաստանի Դաշնության բիզնեսն է, շուկան և տնտեսությունը: Այլ հարց է, որ

Արա Երնջակյանի «Խավարում» ֆիլմը հուզեց հանդիսատեսին

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի «Կապույտ դահլիճ»-ում տեղի ունեցավ Երևանի կամերային թատրոնի համահիմնադիր, ռեժիսոր Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ կինոնկարի պրեմիերան: Գեղարվեստական կարճամետրաժ կինոնկարը պատմում է 1915 թվականին Արևմտյան Հայաստանում ծավալվող իրադարձությունների մասին: «Շնորհակալություն եմ հայտնում Հարություն Խաչատրյանին, ով մեկ տարի առաջ հորդորեց ինձ նկարահանել Հայոց Ցեղասպանությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմ և այն դարձավ իրականություն»,-ասաց Երնջակյանը: Նրա խոսքով` ամեն

Տեր Շահե. «Եթե եկեղեցականը հաջողված է, ոչ ոք չի կարող քննադատել նրան»

«Ես արդեն սկսում եմ մտածել, որ ես մարգարե եմ»,-այսպես արձագանքեց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբան, Մայր Աթոռի պաշտոնական մամուլի գրասենյակի տնօրեն Շահե վարդապետ Անանյանը, երբ լսեց «Առավոտի» հարցը՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին՝ ակնարկելով, որ այլ հարց չէր էլ սպասում: «Ունի՞ արդյոք Մայր աթոռը որեւէ դիրքորոշում արքեպիսկոպոսի անվան հետ արդեն երրորդ անգամ կապվող սկանդալների կապակցությամբ՝ սկզբից

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի նախագիծը կմերժեն

Նախագիծը հարկահավաքների ու հարկ վճարողների համար, ըստ կառավարության, դժվարություններ կստեղծի

Գյումրու կենտրոնում տեղադրվող մուշուրբան դարձավ կռվի բույն (Տեսանյութեր)

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է Գյումրու Սայաթ-Նովա եւ Խաղաղության օղակ փողոցները հատող հատվածում մոտ 1,70-1,80 բարձրությամբ մուշուրբա կառուցել, որը, ըստ նրա, Գյումրու սիմվոլներից մեկն է: Քաղաքապետը, որպես հուշանվեր, Գյումրի եկող գրեթե բոլոր դիվանագետներին ու արտերկրյա քաղաքապետերին  մուշուրբաներ է նվիրում` պարզաբանելով, որ այն կլկլան բաժակ է, բացառապես պատրաստվում է Գյումրիում եւ ինչ-որ բան խմելու ժամանակ

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել լեհահայ համայնքի պատվիրակների հետ

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Զամոսչի քաղաքապետարանի «Կոնսուլատ» դահլիճում հանդիպում է ունեցել լեհահայ համայնքի պատվիրակների հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցների առջև հանդես է եկել ելույթով: Երեկոյան ավարտելով պաշտոնական այցը Լեհաստան՝ Նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Լեհաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ   Սիրելի՛ հայրենակիցներ, Տիկնա՛յք և

Belnovosti. Ռուսները չեն նախընտրում հանգստանալ Հայաստանում

ԱՊՀ երկրների ցուցակում, որտեղ նշված է, թե որ երկրներն են ռուսներն ամենաշատը գնում հանգստանալու, Հայաստանը վերջին տեղերն է զբաղեցնում: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է տուրօպերատորների միության նախագահ Մայա Լոմիձեն: Գրում է «Բելնովոստի» լրատվականը: Առաջին տեղում Ուկրաինան է: Ռուսները հատկապես նախընտրում են Ղրիմ գնալ: Երկրորդ տեղում՝ Բելառուսը: Վերջին տեղերում Ուզբեկստանն է, Ղազախստանը և Հայաստանը, այն էլ

Գառնիկ Մարգարյան. «Մենք ցույց կտանք Տիգրան Սարգսյանի անցած ճանապարհը եւ ունեցվածքը»

«Ես ուզում եմ, որպեսզի վարչապետ Տիգրան Սարգսյանը հասկանա եւ իմանա, որ երկրագունդը շատ փոքր է եւ յուրաքանչյուրի գործողությունները, գործունեությունը եւ քայլերը հայտնի են դառնում վաղ թե ուշ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հակակոռուպցիա» հասարակական խորհրդի նախագահ Գառնիկ Մարգարյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ իր ղեկավարած կազմակերպությունը հետամուտ լինելո՞ւ է օֆշորային սկանդալի հետագա բացահայտման հարցում: Պարոն Մարգարյանն ասում է,

Ոստիկանության կայքում գործում է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների մասին տեղեկատվություն ստանալու համակարգ

  2013 թվականի հունիսի 21-ից ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքէջում գործում է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու համակարգը: Յուրաքանչյուր վարորդ, մինչև սահմանված կարգով (փոստային առաքմամբ) որոշման ստացումը, ավտոմոբիլի հաշվառման համարանիշն ու հաշվառման վկայագրի համարը մուտքագրելով կայքէջի «ԱՌՑԱՆՑ ՀԱՐՑՈՒՄ» բաժնում՝ կկարողանա տեղեկանալ տվյալ ավտոմոբիլով

Վարուժան Ոսկանյանի հանդիպումները ավստրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հունիսի 24-ին Ռումինիայի Հայոց միության նախագահ, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, Ռումինիայի Էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը Վիեննայում Հայաստանի եւ Ռումինիայի դեսպանությունների փոխկազմակերպմամբ այցելեց Վիեննայում տեղակայված սուրբ Հռիփսիմե հայ առաքելական եկեղեցի, ծանոթացավ եկեղեցուն կից գործող շաբաթօրյա դպրոցի ու մանկապարտեզի գործունեության պայմաններին եւ հանդիպեց Ավստրիայի հայ համայնքային կառույցների ղեկավարության հետ: Վարուժան Ոսկանյանին ողջունեցին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման

Սերժ Սարգսյան. «Այլևս երբեք ցեղասպանության որևէ արարք կամ դրսևորում չպետք է դառնա սպառնալիք»

Լեհաստանում Նախագահը ելույթ է ունեցել Մայդանեկի նախկին համակենտրոնացման ճամբարի համաժողովների կենտրոնում

Ս.Սաֆարյան. «Նրա զառացանքներին արձագանքելու ցանկություն չունեմ»

Ստյոպա Սաֆարյանը՝ Հայրիկյանի ասածների վերաբերյալ: «Ես լուրջ չեմ վերաբերվում այդ հայտարարությանը, սակայն, փաստաբանս առաջարկում է դատի տալ նրան: Նա գյադա է, ես գյադաի հետ ինչ գործ ունեմ, գեղցի գյադա է: Եթե մարդ կարող է մատաղի վրա շահարկումներ անել, ապա նա ցույց է տալիս, որ ինքը ընդհանրապես մարդ չէ: Քանի որ նա խոսում է, որ ինձ

Ովքե՞ր են վարկաբեկում Սուրիկ Խաչատրյանին

Վերջին շրջանում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործունեության վերաբերյալ բացահայտումների մեջ ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանը PR քայլեր է տեսնում: «Այն մեղադրանքները, որոնք հնչում են Սյունիքի նախկին մարզպետի հասցեին, բոլորը քրեական տարրեր են պարունակում: Սրանք կարող են լինել նրա դեմ ուղղված PR քայլեր, որովհետեւ այդ բոլոր տվյալները, որոնք հիմա ներկայացվում են, կարող էին ներկայացվել մեկ-երկու տարի

Ա. Հովհաննիսյան. «Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի վերաբերյալ զեկույցի ձախողումը ԵԽԽՎ-ում ոչ պատշաճ լոբբինգի օրինակ է»

Այսօր ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում Մայլիս Ռեփսինի՝ «Կոռուպցիան որպես սպառնալիք իրավունքի գերակայությանը» զեկույցի շուրջ ելույթով հանդես եկավ Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Ելույթում մասնավորապես ասված է. «Պայքարը կոռուպցիայի դեմ շարունակական է եւ մենք պետք է հարգենք յուրաքանչյուր քայլ, որն ուղղված է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին եւ վերջինիս վերացմանը: Հասարակության զարգացմանը զուգահեռ

Աշխարհի ամենահին հյուրանոցը գտնվում է Ճապոնիայում (Ֆոտոշարք)

«Հոսսի». այսպես է կոչվում ամենահին հյուրանոցն աշխարհում, որն արդեն 1300 տարեկան է: Համաշխարհային ճանաչում ունեցող Lamborghini ընկերությունը իր արտադրանքը սկսել է տրակտորներից:   Ամենաերկար վարունգը աճել է Իսրայելի Պետահ-Տիկվա քաղաքում: Վարունգի երկարությունը 1 մետր 18սմ. է:   Անդրանիկ Ջալալյան

Դանիացի հայագետ Հենինգ Լեհմանին հանձնվեց Մովսես Խորենացու մեդալը

Հունիսի 25-ին Արհուսի համալսարանում նշվեց համալսարանի նախկին ռեկտոր, փիլիսոփա, հայագետ Հենինգ Լեհմանի ծննդյան 80-ամյակը:  Հանդիսությունը բացեց համալսարանի մշակույթի եւ հասարակագիտության ֆակուլտետի դեկան Բյարկ Պաարուպը: Նա շնորհավորեց Հենինգ Լեհմանին հոբելյանի առթիվ եւ ներկայացրեց  նրա գիտական ու կրթական գործունեությունը: Այնուհետեւ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը պրոֆեսոր Հենինգ Լեհմանին հանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից նրան շնորհված պետական պարգեւը`

Daily Star. Բեյրութում ավտոբուսի վրա հարձակումից հայ է տուժել

Այսօր Բեյրութում դիմակավորված անձիք դանակներով հարձակվել են լիբանանցիներ, սիրիացիներ եւ պաղեստինցիներ տեղափոխող ավտոբուսի վրա, ինչի արդյունքում առնվազն 10 հոգի տուժել է, նրանց մեջ կային ազգությամբ հայեր: Հայտնում է «Դեյլի սթար» թերթը՝ վկայակոչելով անվտանգության ծառայության աղբյուրներին: Ուղեւորները մասնակցում էին Ռամադանի սեզոնի համար նկարվող հեռուստածրագրի: Դիմակավորները սկսել են հետապնդել ավտոբուսը Բուրջ Համուդ հայկական թաղամասից, հետո ստիպել են

Արմեն Մարտիրոսյան. Իշխան Զաքարյանի առանձնատան պատմությունը, օֆշորային սկանդալը եւ այլն, զուտ բարձրաստիճան անձանց հետ կապված խնդիրներ չեն

Օֆշորային սկանդալից եւ Վերահկիչ պալատի 2012 թվականի աղմուկ հանած հաշվետվություններից հետո, նախագահ Սերժ Սարգսյանն ի վերջո կյանքի կկոչի՞ նախընտրական ողջ շրջանում իր տված խոստումը՝ կատարել այնպիսի առանցքային փոփոխություններ, որոնք էականորեն դրական ազդեցություն կթողնեն հայաստանցիների կյանքում: Aravot.am-ի հարցին՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Նմանատիպ քայլերի հավանականություն ես չեմ տեսնում, որովհետեւ դրանք առաջին հերթին ենթադրում

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930