Օրվա լրահոսը

Դանիացի հայագետ Հենինգ Լեհմանին հանձնվեց Մովսես Խորենացու մեդալը

Հունիսի 25-ին Արհուսի համալսարանում նշվեց համալսարանի նախկին ռեկտոր, փիլիսոփա, հայագետ Հենինգ Լեհմանի ծննդյան 80-ամյակը:  Հանդիսությունը բացեց համալսարանի մշակույթի եւ հասարակագիտության ֆակուլտետի դեկան Բյարկ Պաարուպը: Նա շնորհավորեց Հենինգ Լեհմանին հոբելյանի առթիվ եւ ներկայացրեց  նրա գիտական ու կրթական գործունեությունը: Այնուհետեւ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը պրոֆեսոր Հենինգ Լեհմանին հանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից նրան շնորհված պետական պարգեւը`

Daily Star. Բեյրութում ավտոբուսի վրա հարձակումից հայ է տուժել

Այսօր Բեյրութում դիմակավորված անձիք դանակներով հարձակվել են լիբանանցիներ, սիրիացիներ եւ պաղեստինցիներ տեղափոխող ավտոբուսի վրա, ինչի արդյունքում առնվազն 10 հոգի տուժել է, նրանց մեջ կային ազգությամբ հայեր: Հայտնում է «Դեյլի սթար» թերթը՝ վկայակոչելով անվտանգության ծառայության աղբյուրներին: Ուղեւորները մասնակցում էին Ռամադանի սեզոնի համար նկարվող հեռուստածրագրի: Դիմակավորները սկսել են հետապնդել ավտոբուսը Բուրջ Համուդ հայկական թաղամասից, հետո ստիպել են

Արմեն Մարտիրոսյան. Իշխան Զաքարյանի առանձնատան պատմությունը, օֆշորային սկանդալը եւ այլն, զուտ բարձրաստիճան անձանց հետ կապված խնդիրներ չեն

Օֆշորային սկանդալից եւ Վերահկիչ պալատի 2012 թվականի աղմուկ հանած հաշվետվություններից հետո, նախագահ Սերժ Սարգսյանն ի վերջո կյանքի կկոչի՞ նախընտրական ողջ շրջանում իր տված խոստումը՝ կատարել այնպիսի առանցքային փոփոխություններ, որոնք էականորեն դրական ազդեցություն կթողնեն հայաստանցիների կյանքում: Aravot.am-ի հարցին՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Նմանատիպ քայլերի հավանականություն ես չեմ տեսնում, որովհետեւ դրանք առաջին հերթին ենթադրում

Լեւոն Իգիթյան. «Եթե պարապ են, թող էլի դիմեն դատարան»

Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը դատական վճիռը արդարացի որոշում է համարում. «Սարհատ Պետրոսյանը իմ հետաքրքրության սահմաններից դուրս է: Դուք հավատո՞ւմ եք, որ դատարանի վրա ճնշումներ եղած լինեն, ես չեմ հավատում, դատական ընթացքին անգամ ընդհանրապես չեմ հետեւել: Ես էնքան բան ունեմ անելու, աշխատելու, դատարաններով չեմ զբաղվում: Ես իմ կյանքով ապրում եմ, եթե պարապ են, թող էլի դիմեն դատարան»:

«Միլանոյի գործով» նախնական նիստն ավարտվեց. հայցվորի բացակայությամբ

«ԱՎՈ» ՍՊ ընկերությունը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Միլանո» «Օլիմպ» ՍՊ ընկերության դեմ՝ ավելացված արժեքի հարկի վերաբերյալ հարկային հաշիվ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Մինչ այս դատարան դիմելը, «ԱՎՈ»-ն դիմել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, բայց քանի որ պարզվել էր, որ «Օլիմպը» գրանցված է իրավաբանական անձանց պետական

Սիրիայի բախումներում զոհվածների թիվը անցավ 100 հազարը

«Ազատություն» ռադիոկայան. Սիրիայում արդեն 27 ամիս շարունակվող հակամարտության հետեւանքով զոհվածների թիվը անցել է 100 հազարը: Այդ մասին հայտարարել է Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կազմակերպությունը: Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` 100 հազար 191 սպանվածներից 36 հազար 661-ը քաղաքացիական անձինք են, 25 հազար 407-ը` նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերի զինծառայողներ, 17 հազար 311-ը` կառավարամետ զինյալներ, 169-ը`  «Հըզբոլա» խմբավորման

Մարմարաշենում տեղի ունեցած դեպքի գործով կա ձերբակալված

Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 23-ին, ժամը 22.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Մարմարաշեն գյուղի բնակիչներ՝ 1996 թ. ծնված Իսրայել Հ.-ն և 1993 թ. ծնված Սիմոն Հ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ համանման վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել նաև նույն գյուղի բնակիչ, 1995 թ.

«Ես նյարդայնանում եմ, երբ…». Սկսում ենք մենք, ավարտում եք դուք

  Նյարդայնանալու պատճառները բազմաթիվ են՝ սկսած բուռն օրվա անհաջողություններից մինչև անգամ անգործություն ու ձանձրույթ: Ի՞նչն է ավելի շատ նյարդայնացնում երիտասարդներին, պարզել է «Առավոտ երիտասարդականը»: Սկսում ենք մենք, շարունակում եք դուք. «Ես նյարդայնանում եմ, երբ մութն ընկնում է, և հասկանում եմ, թե որքան քիչ բան եմ հասցրել անել այսօր», – ասում է 17-ամյա Մարիան: «Ես նյարդայնանում

Անկախությունը կորցնելու հոտ է առնում

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Մաքսային միություն մտնելուց Հայաստանի անկախության կորստի հոտ է առնում. «Եթե Հայաստանի Հանրապետությունը կորցնի իր անկախությունը, կարող է յուրաքանչյուր քաղաքացու մեկ այլ պետություն վճարի շատ շատ, քան գազի գինն է»։ Պատգամավորն առաջարկում է չխաբվել գազի գնի հնարավոր էժանացմամբ, վճարելու ենք ավելի թանկ։ Հայաստանը պետք է մերժի ռուսներին։ Նրանք արդեն Ադրբեջանին են զենք վաճառում,

Քաղաքագետ. «Կաթողիկոսը պետք է զսպի այս սոված երկրում մի քանի կիլոգրամանոց ոսկյա խաչերով պտտվող հոգևորականներին»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի ու արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի անվան շուրջ պտտվող օֆշորային սկանդալը, ասաց. «Գործարար, խարդախ Աշոտ Սուքիասյանը իր պարզաբանումներով ավելի սրեց վիճակը, ավելի վատ դրության մեջ դրեց թե՛ վարչապետ Տիգրան Սարգսյանին, թե՛ արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին: Եթե ինքը ելույթ չունենար և իր անտրամաբանական արտահայտությունները չաներ, որ ինքը գնացել է Կիպրոս, օֆշորային

Հրդեհ Չարենցի փողոցում

Հունիսի 26-ին, ժամը 16.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Չարենցի փողոցի թիվ 52 տան տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է պատշգամբի ծածկը (մոտ 25 քմ): ԱԻՆ

Սնոուդենը «հանրության ուշադրությունից հեռու» է մնում Մոսկվայի օդանավակայանում

«Ամերիկայի Ձայն».  ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների նախկին աշխատողն արդեն չորս օր է անցկացրել «Շերեմետևո» օդանավակայանում ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների նախկին աշխատողն չորեաշբթի օրն արդեն չորս օր է անցկացրել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում՝ աշխատելով հեռու մնալ հանրության ուշադրությունից: Այս ընթացքում ԱՄՆ-ի պաշտոնյաները շարունակում են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Սնոուդենին իրենց փոխանցելու նպատակով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Ֆինլանդիա կատարվող

Արայիկ Մանուկյան. ֆիլմերից շատերի պարագայում պատրաստված հանդիսատես է պետք

Webtv ինտերնետային հեռուստատեսությունը երեք տարի է՝ համագործակցում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ: Aravot.am-ի հետ զրույցում Webtv-ի տնօրեն Արայիկ Մանուկյանը նշում է, որ համագործակցությունը չի սահմանափակվում միայն webԾիրան online կինոփառատոնով, webtv-ին «Ոսկե ծիրանից» առաջ փորձում է իրազեկման լայն դաշտ ապահովել այն մարդկանց համար, ովքեր սպասում են «Ոսկե ծիրանի» ֆիլմերին: «Ոսկե ծիրանի» ֆիլմերի քանակը տարեցտարի ավելանում

«Լեւոն Իգիթյան տեսակը պետք է իմանա իր տեղը». Ճարտարապետների հակամարտությունը շարունակվում է

«Ես դատարանից ավելի օբյեկտիվ ընթացք էի սպասում, այս որոշումը հիմք է տալիս ենթադրել, որ դատարանի վրա ճնշում է եղել: Ճնշում եղել է Նարեկ Սարգսյանի կողմից, ենթադրաբար արդարադատության փոխնախարար, Նարեկ Սարգսյանի զարմիկ Ռուբեն Մելիքյանի կողմից, որի արդյունքում դատարանը օբյեկտիվ չի գնահատել: Որովհետեւ այն փաստերը, որոնք ներկայացրել ենք, դրանցից որեւէ մեկի վերաբերյալ կարծիք չի եղել»,- Aravot.am-ին ասաց

410 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունիսի 26-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,770,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410 դրամ:

Հայաստանում թմրամոլների հիմնական տարիքային խումբը 29-49 է. Այսօր Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

  1987 թվականի ՄԱԿ-ի գլխավոր աասամբլեայի որոշմամաբ հունիսի 26-ը նշվում է որպես «Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր»: Ավելի քան 2 տասնամյակ է ` հունիսի 26-ին աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են քարոզարշավներ, որոնք ուղղված են ապօրինի թմրամիջոցների պատճառած վնասների վերաբերյալ հանրային` հատկապես երիտասարդների իրազեկության բարձրացմանը և թմրամիջոցների սպառնացող հետևանքների մասին բարձրաձայնելուն: Թմրամոլությունը

«32 ատամի» «աստղը»՝ Նոյեմբերյանում նպաստառու

Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունից տեղեկացանք, որ «32 ատամ» երգիծական հաղորդաշարի մասնակից, Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ Արթուր Աշոտի Մանուկյանը 2008 թվականից ընտանեկան նպաստ է ստանում: 30-ամյա Ա.Մանուկյանը 2-րդ կարգի հաշմանդամ է: Սոցիալական ծառայությունից նաեւ հայտնեցին, որ Արթուր Մանուկյանը 2-3 ամիս է, ինչ նկարահանվում է այդ հաղորդաշարում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

The Armenian Weekly. «Քրդուհու համար Թուրքիան լքած Բոստանջին վերադարձել է»

Հայ երաժիշտ Երվանդ Բոստանջին, որը լքել էր Թուրքիան 1976թ.-ին և 1993թ.-ից ապրում էր ԱՄՆ-ում, անցած շաբաթ վերադարձել է Դիարբեքիր: Հայտնում է «Արմենիան ուիքլի» թերթը: Ուդահարին Թուրքիայի օդանավակայանում դիմավորել են նրա ընկերները և մի խումբ արվեստագետներ: «Արմենիան ուիքլի»-ի հետ զրույցում Բոստանջին պատմել է, որ Դիարբեքիրը լքել էր անձնական պատճառներով. «Ես սիրահարվել էի քուրդ աղջկա, բայց հանգամանքների

Կալանավորին ինքնավնասման հասցնելու գործի վարույթը կարճվել է

Aravot.am-ը տեղեկացրել էր, որ այս տարվա հունվարի 17-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, նախկինում 6,5 տարվա ազատազրկման դատապարտված  Զավեն Մակարյանը մեկանգամյա սայրով կատարել էր ինքնավնասում, հայտնելով, թե ուզում է ինքնասպան լինել:Ըստ կալանավորի, ինքը ցանկացել է ինքնասպան լինել, քանի որ իր քրեական գործով կալանքի ժամկետը չի լրացել, սակայն պահվել է անազատության մեջ: Փաստի առթիվ

Հ/կ-ների ներկայացուցիչները դուրս էին եկել փողոց` ի պաշտպանություն խոշտանգումների զոհերի (Տեսանյութ)

Այսօր` խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» եւ «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ները քայլերթ էին կազմակերպել ՀՀ ոստիկանության, Կենտրոն եւ Նոր- Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի, հատուկ քննչական ծառայության, գլխավոր դատախազության եւ Վճռաբեկ դատարանի երթուղիով: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» հաղորդակցության գծով ղեկավար Զառա Ամատունու խոսքերով, քայլերթով փորձում են բարձրացնել խոշտանգումների եւ անպատժելիության մթնոլորտի

Թամանյան-Իսահակյան փողոցների «Կասկադ» համալիրի հատվածը օրվա որոշակի ժամերի փակ կլինի երթևեկության համար

Մայրաքաղաքի հասարակական հանգստի տարբեր վայրերում հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու, ինչպես նաև զբոսանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով, Երևանի քաղաքապետի Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ուսումնասիրվել և առաջարկություններ են ներկայացվել որոշ  փողոցների երթևեկի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ: Քաղաքապետի որոշմամբ «Կասկադ» համալիրին հարակից  Թամանյան փողոցի՝ մինչև Իսահակյան փողոց ընկած հատվածում առավոտյան ժամը 11-ից մինչև երեկոյան ժամը 23-ը ավտոտրանսպրոտային միջոցների երթևեկն ու

Գրիգոր-Սեւակ Մխիթարյան. «Ցավոք, Հայաստան գալ չեմ կարող»

Բուլղարիայում ընթացող շախմատի «Varna Open» միջազգային մրցաշարում բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը յոթ տուրից հետո 6,0 միավորով բուլղարացի միջազգային վարպետ Ռադոսլավ Դիմիտրովի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մրցաշարն ավարտվում է, եւ Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց` հեռավոր Բրազիլիայից հասել է Եվրոպա: Հնարավո՞ր է, որ Հայաստան էլ գա: «Ցավոք, չեմ կարող: Անպայման պիտի Բրազիլիա վերադառնամ», – պատասխանեց Գրիգոր-Սեւակը:

Կոռուպցիայի ու հայ պատգամավորների բիզնեսների թեման` ԵԽԽՎ-ում

Ժամանակն է, որպեսզի ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը նորից վերահսկողության տակ առնի այն հարցը, թե արդյոք Հայաստանի իշխանությունները կատարո՞ւմ են ԵԽԽՎ բազմաթիվ բանաձեւերով արձանագրված որոշումները

15-ամյա պատանին զոհվել է հոսանքահարվելու հետեւանքով

Բարձրավոլտ այդ գիծը սպասարկում է մասնավոր ձեռնարկությանը

Զորահանդես Բաքվում

«Ազատություն» ռադիոկայան. Այսօր Բաքվում կայացել է զորահանդես` նվիրված Ադրբեջանի զինված ուժերի օրվան: «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` զորահանդեսը դիտել են երկրի նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա կինը, բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանի պատգամավորներ, օտարերկրյա պետությունների դեսպաններ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ, պատերազմի վետերաններ եւ հասարակայնության ներկայացուցիչներ: Ալիեւը ելույթ է ունեցել` հայտարարելով, մասնավորապես, թե բանակաշինությունը Ադրբեջանի համար «ամենագլխավոր, առաջնային հարցն է», եւ

Անկախ Ադրբեջանի ցանկությունից՝ ԼՂՀ անկախությունը կայացած փաստ է. Էդուարդ Շարմազանով

Անկախ Բաքվի ցանկություններից և իղձերից` Լեռնային Ղարաբաղի անկախությունը կայացած փաստ է, որն այլընտրանք չունի: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու» մտադրության մասին` «ներառյալ Լեռնային Ղարաբաղը և, նույնիսկ, Հայաստանը»: «Որքան շուտ Ադրբեջանը հաշտվի Լեռնային Ղարաբաղի անկախության փաստի հետ, այնքան

Հիմնական կրթության վկայական է ստացել 8465 շրջանավարտ

2012-13 ուստարում Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցներում ավարտական քննությունները սահմանված կարգով անցկացվել են հունիսի 5-ից 22-ը։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ քննակարգի որևէ խախտում չի արձանագրվել։ Հիմնական դպրոցներում կրթության վկայականների հանձնման միասնական օրը՝ հունիսի 26-ին վկայականներ են ստացել  2012-2013թթ. ուսումնական տարվա 8465 շրջանավարտները։  7-ից 9-րդ դասարաններում գերազանց առաջադիմությամբ սովորած 303 շրջանավարտներ գերազանցության

Կդադարեցվի Զորավար Անդրանիկի Բ 4 թաղամասի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 27-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Զորավար Անդրանիկի Բ 4 թաղամասի՝ ամբողջությամբ, Բ 2 թաղամասի 21, 24, Բաբաջանյան փող. 3/1, 5/1, 21, 23/1, 25/1, 27, 27/1, 29, 29/1, 31, 35, 39, 43, 49/1, 51/1, 53/1, 55/1, 47-105,

Կարևորեցին ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ձևավորման դերը

Այսօր Երևանում մեկնարկեց «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը: Ֆորումին հնչեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը:  Բացման խոսքով հանդես եկան Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Անցյալ տարին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության

ՀՅԴ-ական պատգամավորը` Պռոշյան գյուղում սպասվող ընտրությունների մասին

Պռոշյանի գյուղապետի առաջիկա ընտրություններին ընտրական կրքերը կթեժանա՞ն, այս հարցին՝ այսօր «Ուրբաթ» ակումբում ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց. «Ամենաառաջինը գյուղապետի սպանության բացահայտումն է : Սպանվել է գյուղապետ իր պարտականությունների կատարման  ժամանակ:  Ամենակարեւորը, որ այս հանցագործությունը մինչեւ վերջ եւ արդարացիորեն բացահայտվի»: Պարոն Վարդանյանի խոսքերով, իրեն ամեն ինչ արել են, որ առաջիկա ընտրությունները չքաղաքականացվեն.

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930