Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը հրդեհի մասին (Տեսանյութ)

Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու hրդեհի բռնկման պատճառների մասին կարծիք է հայտնել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ում հովանավորությամբ էլ կառուցվում է եկեղեցին: Պատահարներից չես կարող խուսափել,-ասում է նա՝ դիտավորություն չտեսնելով։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

Ադիբեկյանն էլ չի օգնի

Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի հետ կապված օֆշորային սկանդալին՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել է, թե դա «կոպիտ, գռեհիկ սադրանք է», հետո էլ ասել է՝ «Գուգլը բացեք, տեսեք քանի Տիգրան Սարգսյան կա»։ «ՉԻ» – Ըստ երեւույթին Ահարոն Ադիբեկյանը սոցհարցում է անցկացրել, ասենք, 1200 երեւանցիների շրջանում եւ պարզել, որ հարցվածների 37 տոկոսի կարծիքով՝ Տիգրան Սարգսյանի հետ կապված օֆշորային սկանդալը

ԵԽԽՎ-ում ԼՂ հակամարտության «սև-սպիտակ ոճով» ներկայացված լինելն ու Ադրբեջանի հավակնությունները

Երեկ` ԵԽԽՎ ամառային նստաշրջանի առաջին օրը, Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նկատեց, որ երկրների արտագնա նիստերը լավագույն հնարավորությունն են բացահայտել տվյալ երկրում գոյություն ունեցող քաղաքական և մշակութային հիմնական առաջնահերթությունները: Դ. Հարությունյանը հատուկ շեշտադրում կատարեց այլընտրանքային ազատազրկման խթանմանը վերաբերող զեկույցին` նշելով, որ դրանում արծարծված խնդիրը հրատապ է բոլոր պետությունների համար: Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովն էլ

Կուսակցությունները վախ ունեն, որ քաղաքացիական նախաձեռնությունները կարող են վերածվել քաղաքական շարժման

Ստեփան Դանիելյանին հիշեցրինք, որ մի քանի տարի առաջ շատ ակտիվ էր քաղաքացիական հասարակությունը, որն այսօր նահանջ է ապրել։ «Բնականաբար, դրանում մեղավոր են քաղաքական ուժերը։ Քաղաքացիական նախաձեռնություններն այսօր պասիվ են։ Պետք է հիշել, թե անցյալ տարի Մաշտոցի պուրակի համար պայքարի ժամանակ ինչպես էին ընդդիմադիր ուժերը վարկաբեկում այդ նախաձեռնությունը։ Պարզվեց, որ իշխանություններն ավելի լոյալ են, քան ընդդիմադիրները։

Մեսսին վճարեց 10 միլիոն եւ խուսափեց բանտից

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ինքնակամ 10 միլիոն եվրո է փոխանցել Իսպանիայի հարկային ծառայության հաշվին, որպեսզի իր վրայից հանվի հարկեր վճարելուց խուսափելու մեղադրանքը, տեղեկացնում է  СЭ-ն: Այսպիսով, աշխարհի լաֆագույն ֆուտբոլիստ արգենտինացին հարկայինի հետ հաշտվելու պատրաստակամություն է հանդես բերել՝ 6 տարվա ազատազրկումից եւ խոշոր տուգանքից խուսափելու նպատակով: Ֆուտբոլիստն ու նրա հայրը մեղադրվում են 2006-ից 2009 թվականների ընթացքում

Մոտ 30 միկրոավտոբուսային երթուղիներ «մոռացել են» ավտոբուսային դառնալ

Թե քանի անգամ են Երեւանի ներկա, նախկին, նախկինի նախկին քաղաքապետները, տրանսպորտի վարչության պետերը հայտարարել մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի նոր ցանցի ներդրման մասին, երեւի թե քաղաքապետարանում էլ ոչ ոք չգիտի: Ու եթե հանկարծ, վերջին մամուլի ասուլիսից 10 ամիս անց, տրանսպորտի ներկայիս վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նորից որոշի մամուլի ասուլիս տալ, հաստատ նոր խոստումներ կտա ավտոբուսների թվի ավելացման

Կապալառու կազմակերպությունները սեփական միջոցներով վերացնում են նախորդ տարիների ասֆալտապատման թերությունները

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրին զուգահեռ, ընթանում են նախորդ տարիներին հիմնանորոգված փողոցներում ի հայտ եկած թերությունների վերացման աշխատանքները: Կապալառու կազմակերպությունների կողմից թերությունների վերացումը, ընդ որում՝ սեփական միջոցներով,  նաև պայմանագրային հնգամյա պարտավորություն է: Այդուհանդերձ, մայրաքաղաքի փողոցներում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող բոլոր ընկերությունները ծանուցված են հնարավոր թերությունները ժամանակին վերացնելու պահանջի մասին: Ըստ այդմ, աշխատանքներ են ծավալվել մայրաքաղաքի

Խաչիկ Ստամբոլցյան. «Մասոնությունը Հայաստանում գրանցված է որպես հասարակական կազմակերպություն»

Անձամբ հանդիպել եմ Կարեն Անդրեասյանի հետ և իր մոտ գնացել եմ հետևյալ հարցով. «Ես չեմ եկել Ձեզ մոտ որպես օմբուդսմենի, այլ քրիստոնյա ազգի ներկայացույցչի. Դուք հավատո՞ւմ եք Աստծո գոյությանը»։ Ես կրծքիս ունեմ փոքր խաչ։ Ինքը պատասխանեց, որ քո խաչը դու արտաքինից ես կպցրել, ես ներսում եմ կրում՝ վզից հանելով խաչը։ Ցույց տալով սեղանին դրած Աստվածաշունչը՝ ասաց, որ ամեն օր է կարդում։ Ասացի՝ հավատո՞ւմ ես հանդերձյալ աշխարհին, ասաց՝ իհարկե։

Օրինակներ բերելով իր փորձից `Ա. Աշոտյանն առանձնացրեց հաջողության հասնելու բաղադրիչները

Հունիսի 21-24-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամը Ծաղկաձորում անցկացրին «Ապագային ընդառաջ. երիտասարդությունը քաղաքականության մեջ այսօր և վաղը» խորագրով ծրագիրը: Ծրագրին մասնակցում էին երիտասարդ, ակտիվ հանրապետականներ ՀՀ մարզերից ու Երևանից: Երիտասարդների համար դասախոսություններով հանդես եկան հայտնի պետական և քաղաքական գործիչներ, փորձագետներ։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշտոյանի ելույթը նվիրված էր երիտասարդական կառույցների ձևավորման փորձին:

Աղվան Վարդանյան. «Թուրքիան ղալաթ է անում»

Թուրքիայի բարի նպատակների վրա հույս դնել չի կարելի, այլապես մեր սահմանները վաղուց բաց կլինեին։

Գիշերային միջադեպի հանգամանքները պարզվում են

Հունիսի 25-ին, ժամը 02:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Սարի Թաղում, գնացքի գծերի ճանապարհին, մարմնական վնասվածքներով մարդ է ընկած: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը Սարալանջի և Չարենցի փողոցների հատման մասում՝ գետին ընկած, հայտնաբերել է 1980 թ. ծնված Արմեն Մ.-ին, որն անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Պարզվել է, որ

Ինչպես ՀՀ իշխանությունները հայտնվեցին իրենց սիրած թակարդում

«168 ԺԱՄ». Գաղտնիք չէ, որ երբ Հայաստանում իշխանությունը ցանկանում է ինչ-որ բան անել, որն այնքան էլ բնակչության սրտով չի լինելու, ապա նախապես համապատասխան ֆոն է ձևավորում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով։ Ասվածը վերաբերում է, մասնավորապես, ընտրություններին։ Յուրաքանչյուր ընտրությունից առաջ հայտնի և անհայտ որոշ սոցիոլոգներ իրենց պարտքն են համարում հանրությանը տեղեկացնել, որ ընտրություններում ակնհայտ  ֆավորիտ է իշխանական թեկնածուն կամ

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը` Կիպրոսում ընկերության գրանցման, Աշոտ Սուքիասյանի «Բենթլի»-ի ու իրական հոգեւորականի կերպարի մասին

Կամ, եթե մի պահ պատկերացնենք, որ մտքովս անցել էր օֆշորում կազմակերպություն գրանցել, մի՞թե ես կարող էի այդաստիճան միամիտ լինել, որ դա անել իմ անունով:

Մարգարիտ Եսայան. «Ադրբեջանում կրկին հարցը սառեցման փուլ է գնում»

Հատված ՀՀԿ խմբակցություն անդամ, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանի հետ հարցազրույցից: – Տեսակետ կա, որ Ադրբեջանը սպասում է նախագահական ընտրությունների ավարտին, որից հետո միայն հնարավոր կլինի հակամարտության կարգավորման գործընթացում տեղաշարժ ակնկալել։ Դուք համամի՞տ եք։ – Մենք տարիներ շարունակ դրան ականատես ենք լինում, հենց որ Հայաստանում ընտրություններ են ընթանում,

Արտակ Դավթյան. «Ի՞նչ է նշանակում՝ մալուխը հանել, ցույց տալ, ինչ-որ բաներ ասել»

Հետին թվով ասել՝ հաշվետվության մեջ այս, այս բառերը չկան, ցույց տվեք մի դրույթ, որտեղ գրված է համատարած թալանի մասին, ըստ իս, այնքան էլ կոռեկտ չէ. կարելի է այս կամ այն բառը չօգտագործել, բայց տոնայնությունը, ներկայացման ձեւն ինքնին հարցեր են առաջացնում։

Սասուն Միքայելյանը՝ Մանվել Գրիգորյանի նախաձեռնության մասին. «Էդ նախագիծը ոչ մի հարց էլ չի լուծելու»

Պատերազմի մասնակից տղաների 80-90 տոկոսը հիվանդ է։ Էդ էսօր չեն հիվանդացել, մեկի ներվերն է, մյուսի՝ թոքերը։ Գոնե անվճար բուժում նշանակեն, դեռ չեմ ասում սոցիալական վիճակը բարելավեն, առաջնահերթ անվճար բուժման հարցը լուծեին։

Ո՞ւմ ջրաղացին էր ջուր լցնում Իշխան Զաքարյանը

 «Ժամանակ». Քաղաքական շրջանակներում համոզված են, որ Վերահսկիչ պալատի հաշվետվության ներկայացման ժամանակ բարձրացված աղմուկը քաղաքական հետագա զարգացումների ընդհանուր սցենարի մի մասն է: Պարզապես այս տեսակետից կարծիքները բաժանվում են երկու հիմնական մասի: Նախ` տեսակետ կա, որ նման քննարկումը նախապես պլանավորված է եղել իշխանության բարձր օղակների, մասնավորապես` նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Այս տեսակետի համաձայն` աշնանը նա փորձելու է ներիշխանական

ՀՀ ՊՆ զինծառայողը ձերբակալվել է Ադրբեջանին պետական գաղտնիքներ փոխանցելու համար

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունում լրտեսության վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունիսի 22-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, Կապան քաղաքի բնակչուհի, չամուսնացած, 1982թ. ծնված Մանե Արտաշեսի Մովսիսյանը, տեղեկացնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը։ ՀՀ ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի

Կրկեսի մոգական աշխարհը՝ առաջին անգամ Արցախում

Երևանյան կրկեսի թատերախումբը համերգային շրջագայության կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Հայրենի կրկեսային արտիստները վառ ներկայացում են նախապատրաստել Արցախի մեր հայրենակիցների համար, որոնց ջերմ հյուրընկալությունը կվայելեն հունիսի 30-ից հուլիսի 6-ը: Մայրաքաղաք Ստեփանակերտում և Արցախի տարբեր շրջաններում, ԼՂՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, նախատեսված է Երևանյան կրկեսի 6 ելույթ՝ կրկեսային բազմաժանր ծրագրով: «Կրկեսային կոլեկտիվի ներկայացնելիք ծրագիրը մեր հանդիսատեսներին ուրախություն կպարգևի

FOLK

Էս հեչ կյանք չի, չնայած Անկախ, ազատ ենք: Մին կարկուտն է զարկում, մին՝ «ՀայՌուսգազարդը»:

ՃՏՊ ՄԵծամոր-Արմավիր ավտոճանապարհին

Հունիսի 25-ին, ժամը 09.03-ին տեղեկություն է ստացվել, որ ՄԵծամոր-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. Դեռևս չբացահայտված պայմաներում «Օպել Զաֆիրա»  մակնիշի 35ՍՏ227 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի 08ՍՍ517 պետհամարանիշով ավտոմեքենային: Հրշեջ-փրկարարաները «Օպել» մակրնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին` Արման Գուշունցին (ծնվ. 1986 թ.), ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Մեծամոր քաղաքի բժշկական

Քարաթափում Սյունիքի մարզում

Հունիսի 25-ին, ժամը 09.06-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տարունիք-Դաստակերտ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ

Գնաճը վերստին գերազանցում է աշխատավարձի աճին

«Հայոց աշխարհ».  Այս տարվա մայիսին սպառողական ապրանքների գների բարձրացումը գերազանցեց աշխատավարձերի ավելացմանը։ Եթե առաջինը կազմեց 5,2, ապա երկրորդը՝ 4,1 տոկոս։ Այլ կերպ ասած, անցած տարվա մայիսի համեմատ միջին գները բարձրացել են 5,2, աշխատավարձերը՝ 4,1 տոկոսով։ Տարադրամով արտահայտված միջին աշխատավարձը նույնիսկ նվազել է։ Պաշտոնական տվյալներով, հունվարին միջին աշխատավարձը եղել է 340, փետրվարին՝ 346, մարտին՝ 346, ապրիլին՝ 343

Էլիտար խնամիներ

«Ազգ». Ներկա բարքերը հիմնված են փոխադարձ շահի, բիզնես կանոնների, երբեմն` բոլոր կանոններից դուրս ագահության եւ երեսպաշտության վրա: Արժեքների, մարդկայնության, բարոյականության մասին խոսողներին համարում են հնացած, իսկ աշխարհում ընդունված բիզնես-կանոնները Հայաստանում հաճախ դառնում են «պանյատկաների» մակարդակի: Արժեքնեը կամաց-կամաց ու անվերադարձորեն դուրս են մղվում, նրանց տեղը գալիս են կեղծ արժեքները, «մակերեսային գլամուրը» եւ «ճշտով» հայրենասիրությունը, որն իրական հայրենասիրության,

Գյումրեցի ուխտավորներին Սեւանից դուրս են արել. «Չե՞ք տեսնում Սերժ Սարգսյանն է անցնում» պատճառաբանությամբ

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի հանրույթի մի քանի անդամներ երեկ իրենց երեխաների հետ`թվով 50 հոգի, գնացել են Սեւանավանք՝ ուխտի, եւ երբ պատարագի մասնակցելուց հետո փորձել են տեղավորվել օրինական կարգով եկեղեցուն պատկանող լճափին հանգստանալու, մեկը մոտեցել եւ հոխորտանքով պահանջել է ազատել տարածքը: Վերջինս ասել է, որ քիչ անց Սերժ Սարգսյանը պիտի անցնի 50 մետր

Վլադիմիր Կազիմիրով․ «Բաքուն ռազմական գործոնի վրա է հույսը դնում»

Ըստ ԵԱՀԿ ՄԽ-ում նախկին համանախագահ Կազիմիրովի՝ Ադրբեջանի իշխող վերնախավը այդկերպ ներքաղաքական խնդիրներ է լուծում:

Ֆրանսահայ Պատրիկ Ֆիորին նոր երգ է ձայնագրել

Ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին 1993թ. առաջինն էր, ով  Եվրատեսիլում ելույթ ունեցավ՝ կորսիկերեն երգելով: 20 տարի անց նա կրկին հնարավություն ունի ցույց տալու, թե ինչ հպարտ է իր ծագմամբ (հայրը հայ է, մայրը՝ կորսիկացի): Գրում է Եվրատեսիլի պաշտոնական կայքը` նշելով, որ Ֆիորին երիտասարդ երգչուհի Աննա Էթչեգոյենի հետ ձայնագրել է «Պաչամամա» երգը (այմարերեն եւ քուեչուա լեզվով՝ «Երկրագնդի

Վարդան Ղուկասյանին «պատվավոր ատաման» հռչակած կազակները հիմա էլ ուզում են ատաման կարգել Սամվել Բալասանյանին

Այսօր այս մասին գյումրեցի հաշմանդամ մարզիկների հետ հանդիպման ժամանակ թեթեւակի ակնարկեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ըստ քաղաքապետի, հ/կ ներկայացուցիչներից բացի իր մոտ խնդրանքով գալիս են նաեւ կազակները ու հորդորում ընդգրկվել իրենց կազմակերպության մեջ, որպեսզի իրեն հետագայում ատաման դարձնեն: Սակայն, պարոն Բալասանյանի ասելով, ինքը հրաժարվում է նման առաջարկներից: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ` ՏԻՄ ընտրությունների նախաշեմին,

Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստում

ԵԽԽՎ լիագումար նիստում ելույթ է ունեցել Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Ներկայացնում ենք նրա ելույթը: Հարգելի խորհրդարան, Հարգելի գործընկերներ, Հատկապես վերջին շրջանում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը ակտիվորեն ուղիներ է փնտրում՝ մասնակցության իր ձեւաչափը ունենալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։ Ի՞նչ կարող է անել ԵԽԽՎ-ն։ Այդ մասին բազմիցս խոսել են մեր Վեհաժողովի,  ԵԽ պաշտոնյաները։ Եւ դա առաջին

BBC. «Ազնավուրը վերադառնում է Մեծ Բրիտանիա»

Ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը համերգ կտա Լոնդոնի «Ռոյալ Ալբերտ» դահլիճում: Հայտնում է «Բի Բի Սի»-ն՝ նշելով, որ ավելի քան 25 տարի Ազնավուրը ելույթ չի ունեցել Անգլիայում: Թեեւ նշված չէ համերգի կոնկրետ օրը, բայց ասվում է, որ տոմսերը վաճառքում կլինեն հունիսի 28-ից: «Բի Բի Սի»-ն գրում է, որ Ազնավուրն իր հրաժեշտի համերգային շրջագայությունը կատարել է մոտ

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930