Օրվա լրահոսը
Կստեղծվի Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն արտակարգ իրավիճակների ոլորտում
Այսօր Կառավարության ընդունելության տանը Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը անդրադարձել են Հայաստանում հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման աշխատանքներին առնչվող հարցերի: Կողմերը քննարկել են աղետների և արտակարգ իրավիճակների կանխարգելման առումով տարածաշրջանային կարևոր նշանակություն ունեցող այդ ծրագրի կատարման ընթացքը։ 2012թ. հոկտեմբերի 15-ին Արթուր Բաղդասարյանի`
Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկեց շինարարության արժեքի հաշվարկման հարցը
Գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման նոր մեթոդաբանությունը քննարկելու նպատակով հունիսի 24-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Սամվել Թադեւոսյանը, շեշտելով հարցի կարեւորությունը, հորդորեց ներկաներին մանրակրկիտ ու հիմնարար ուսումնասիրել այն. «կառավարության համար սկզբունքային է շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգի վերանայման հարցը, բայց պետք չէ շտապողականություն ցուցաբերել, քանի որ կտրուկ քայլերը կարող
Ամերիկուհի. «Հայկական պարերի էներգետիկան ավելի ուժեղ է, քան այլ ազգերի» (Տեսանյութ)
Հայերեն լեզուն չիմանալով՝ աֆրոամերիկացին հայկական ազգագրական պարեր է սովորում
Նավասարդ արք․Կճոյանը հարցազրույցի միջոցով կպարզաբանի իրեն ուղղված հիմնական հարցերը
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը առաջիկայում լրատվամիջոցներից մեկին հարցազրույցի միջոցով կպարզաբանի մամուլի կողմից իրեն ուղղված հիմնական հարցերը: Սրբազան հոր աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր չի լինում անընդհատ անձամբ հաղորդակցվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ինչի բացը պարբերաբար կլրացվի հայեցակարգային հարցազրույցների միջոցով: Արարատյան Հայրապետական թեմ
Գյումրիում զինվորական ռազմաբազա ունեցող ռուսները բնական են համարում Ադրբեջանին զենք վաճառելը (ֆոտոշարք)
Այսօր պաշտոնական այցով Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի ուղեկցությամբ Գյումրի էր ժամանել նրա ռուս կոլեգան` ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Նրանք հյուրընկալվեցին հայ-ռուսական հարաբերությունները խորհրդանշող Պատվո բլուրում, որտեղ ծաղկեպսակներ դրեցին ռուս զինվորների գերեզմաններին, մտան ռուսական Պլպլան ժամ` աղոթեցին: Լրագրողները ռուս պաշտոնյայից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է Գյումրիում 102-րդ ռազմաբազա տեղադրած, Հայաստանի ռազմավարական գործընկեր
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Հունիսի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
Ռուսակա՞ն հետք Հայրիկյանի գործով
Ըստ ռուս հեղինակի՝ միլիոնավոր մարդկանց գիտակցության մեջ «Հայրիկյանը դիտվում է քաղաքական ահաբեկչության եւ ազգայնական ծայրահեղականության գաղափարախոս, մի բան, որ Ռուսաստանում խորապես չեն սիրում»:
Մենք մտավորականություն ունե՞նք
Հայրենասիրությունը դա էություն է. ի ծնե գեներից եկող, արյան բաղադրության մեջ’ երակներում հորդող, այն քարոզելով, հորդորելով, պատվաստովի, ձեռքբերովի լինել չի կարող… Պահանջատեր մարդը երբե´ք ծնկի չի գա, պահանջատեր մարդու ճանապարհը մեկն է՝ անկախ նրանից, թե աշխարհի որ ծեգում է հայտնվել, պայքարել մինչև պատմական արդարության վերականգնում, մինչև հաղթանակ. Սա է հայրենասիրության իմ սեփական բանաձևը… Անկախությունից այս
ԵԽԽՎ-ի պատուհանները Հայաստանն է «քցել»
Այսօր՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի բացման օրը, Վեհաժողովը որոշում կայացրեց հրատապ քննարկել զանգվածային բողոքի ցույցերի, հավաքների, մամուլի ու խոսքի ազատության հարցերը, համացանցի գաղտնիության և պետության միջամտությանն առնչվող հարցը: Ամառային նստաշրջանի առաջին օրը քննարկվեցին նաև Իրանում կրոնական հալածանքներին, Վրաստանում գոյություն ունեցող իրավիճակին վերաբերող հարցեր: Քննարկվեց նաև Բյուրոյի զեկույցը , որտեղ հատուկ տողով շնորհակալություն է հայտնվում Հայաստանի կառավարությանը՝
Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշևն այցելել են Գյումրու 102-րդ ռուսական բազա եւ Բյուրականի աստղադիտարան
Այսօր Կառավարության ընդունելությունների տանը կայացել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը: Արթուր Բաղդասարյանի և Նիկոլայ Պատրուշևի առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհուրդների միջև ստորագրված համագործակցության ծրագրում ներառված հարցերի լայն շրջանակ: Առանձնակի անդրադարձ է կատարվել
Կդադարեցվի մի շարք տարածքների ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 25-ին ժամը 10.00 – 24.00 կդադարեցվի Միչուրին, Աճեմյան, Լիսինյան, Բուռնազյան, Սևանի փողոցների, Տիգրան Մեծի պող. նրբանցքների և 40-ից բարձր համարների, Գլինկա 1-25, Երկաթգծի 1, Արշակունյաց 17-51, 22-34 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության
Պռոշյանի գյուղապետի թեկնածու. «Գյուղում վախի, հաշվեհարդարի մթնոլորտ չկա»
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի հուլիսի 14-ին կայանալիք արտահերթ ընտրություններին առաջադրված 5 թեկնածուներից մեկը համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ-ական Վովա Սահակյանն է: «Գյուղում աշխատանքային մթնոլորտ է: Առաջադրումն ավարտվել է, գրանցումը կավարտվի վաղը: Հետո չգիտեմ ինչ կլինի, ինչպես կդրսեւորեն այդ ուժերը իրենց, չգիտեմ, բայց այս պահին գյուղում լարվածություն չկա»,- Aravot.am-ին ասաց գյուղապետի թեկնածու Վովա Սահակյանը: Նրա խոսքերով,
Մանդելայի վիճակը ծայրահեղ ծանր է
«Ազատություն» ռադիոկայան. Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի վիճակը երեկ վատթարացել է, բժիշկները այն գնահատում են որպես ծայրահեղ ծանր: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է երկրի կառավարությունը: 94-ամյա նախկին նախագահը մայրաքաղաք Պրետորիայի հիվանդանոց է տեղափոխվել հունիսի 8-ին` թոքի ախտահարմամբ: Վերջին կես տարվա ընթացքում նա չորրորդ անգամ է հոսպիտալացվել: Կառավարությունը հայտարարել
Հայտարարվեցին ԵՄ ավտոբուսի շրջայցի վիճակախաղի հաղթողները
ԵՄ կենտրոնում հունիսի 24-ին տեղի ունեցավ ԵՄ ավտոբուսի առաջին շրջայցի վիճակախաղի պաշտոնական մրցանակների վիճակահանությունը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և Հայաստանի արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը հանեցին հաջողակ հաղթողների անունները: Վիճակախաղի մասնակիցները Եվրոպական միության ու անդամ երկրների մասին հարցաշար էին լրացրել: Բոլորը միասին հարցաշար լրացրել էր 1002 մարդ, որից 442-ը` Երևանում Եվրոպայի օրվա ընթացքում,
Անահիտ Բախշյանի ահազանգը
Այսօր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երևանի թիվ 1 մանկապարտեզի խնդրով նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բանն այն է, որ համաձայն քաղաքապետ Կարեն Կարապետյանի 23.09.2011թ. 01/12-33138 Հ նամակի՝ ուղղված ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ա.Բախշյանին, մանկապարտեզը 2010 թվականին փակվել է վերանորոգվելու նպատակով, որովհետև շենքը վթարային է եղել: Քաղաքապետը նաև գրել է, որ խնդիրն ուսումնասիրվում
Իվանիշվիլի. «Աշնանը հրաժարական եմ ներկայացնելու»
«Ազատություն» ռադիոկայան. Վրաստանի վարչապետը մտադիր է ներգրավվել «շատ ավելի կարեւոր ու շատ ավելի դժվարին մի գործընթացում` վրաց հասարակության զարգացման գործում»: Բիձինա Իվանիշվիլին խոստանում է լքել Վրաստանի վարչապետի պաշտոնը` երկրում նախագահական ընտրությունների ավարտից մի քանի օր անց: Այս մասին նա սկզբում հայտարարեց անցած շաբաթ էստոնական Postimees թերթին տված հարցազրույցում, ապա նաեւ` երեկ վրացական հեռուստաընկերությունների թղթակիցների հետ զրույցում:
Վանաձորում և Սպիտակում զգացվել է երկրաշարժ
Հունիսի 24-ին, ժամը 14.38-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 14.16-ին ՀՀ տարածքում՝ Սպիտակ քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 2.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.780 և արևելյան երկայնության 44.210:
«Դինո գոլդում» ստուգումնե՞ր են անցկացվել
Մեր աղբյուրների համաձայն՝ այս ամսվա սկզբներին ՀՀ հարկային պետական ծառայության աշխատակիցները այցելել էին «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերություն (ներկայումս «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ) եւ կատարած ստուգումների արդյունքում հայտնաբերել են ֆինանսական խախտումներ: «Որոշակի չճշտված տվյալներ կան, որ 15 մլն դոլարի խախտում են արձանագրել պետական մարմինները եւ ընկերությունը բանակցությունների ընթացքում պատրաստակամություն է հայտնել 5 մլն
Առաջարկվում են նորամուծություններ դեղագործների համար
«Եկել եմ Հայաստան՝ մասնակցելու կլոր սեղանի քննարկմանը: Համագործակցելու միտումներ կան, հուսանք , որ կզարգանա կապը տեղի ուսանողների հետ: Փորձն արդեն ցույց է տվել, որ կան խելացի անձինք, ովքեր կարող են իրենց ներդրումն ունենալ»,- Գիտությունների ազգային ակադեմիայի և Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան Գիտության և ինովացիոն կենտրոնի՝ գիտության ոլորտում համագործակցության վերաբերյալ համատեղ քննարկման ընթացքում ասաց Լոնդոնի Կայսերական
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն 2013» ծրագրի երկրորդ փուլի բացումը
Հունիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության` հայրենաճանաչության «Արի տուն» 2013 թթ. ծրագրի երկրորդ փուլի բացումը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը: Նա շնորհակալություն հայտնեց հյուրընկալ ընտանիքներին ջերմ ընդունելության համար, կարևորեց նրանց դերը «Արի տուն» ծրագրի կայացման գործում: Ծրագիրը ներկայացրեց Համահայկական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը: Ծրագրի մասնակիցներին ողջունեցին նաև ՀՀ
«Քաղաքական սերնդափոխության» նպատակն է երիտասարդներին ներգրավել պետական ոլորտ
Այսօր` հունիսի 24 –ին «Վարկած» մամուլի ակումբի հյուրն էր «Քաղաքական սերնդափոխություն» շարժման ղեկավար Անի Հովհաննիսյանը, որը մասնագիտությամբ արևելագետ, հանրային կառավարիչ է: Հանդիպման ժամանակ Անի Հովհաննիսյանը նշեց, որ «Քաղաքական սերնդափոխության» շարժման ստեղծման հիմնական շարժառիթն այն է, որ համախմբեն մրցունակ երիտասարդներին, ովքեր ցանկանում են մտնել քաղաքականություն, ու իրենց ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում. «Համախմբել այն երիտասարդներին, ովքեր
Ադիբեկյանը խոստովանում է, որ ինքն էլ է «ատկատ» տվել
Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ Տիգրան Սարգսյանն «անփոխարինելի է»
Հայրիկյանը չառարկեց, որ ամբաստանյալների կալանքը փոխվի
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց տուժող ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի միջնորդությունը, որով խնդրում էր հրավիրել դատարան Ռուսաստանի քաղաքացիներ Էդուարդ եւ Ալեքսանդր Աբրահամյաններին, որոնք նաեւ կհայտնեն, թե մինչ իր նկատմամբ մահափորձը Ռուսաստանից ինչու են 100 հազար դոլար փոխանցել Վարդան Սեդրակյանին: Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը հանդես եկավ միջնորդությամբ, այն
«Ցմահ դատապարտյալներին պետք է բուժել, ոչ թե՝ պատժել». հոգեբան
Հունիսի 19-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Մանվել Հազրոյանի՝ ծածկոցի բարակ շերտակտորով կատարված ինքնասպանության դեպքից հետո հասարակական ու իրավապաշտպան կազմակերպությունները կրկին բարձրաձայնում են ցմահ ազատազրկվածների խնդիրների մասին, որոնք, ըստ էության, բազմաթիվ են ու տարատեսակ: Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանն, որն աշխատում է ցմահ դատապարտվածների հետ, այսօր «Հայելի» ակումբում խոսելով Հազրոյանի ինքնասպանության դեպքի մասին՝ ասաց, որ անձնապես
Ռուբեն Հայրապետյանից դժգոհող ակտիվիստներն այդպես էլ չեկան
Այսօր ֆուտբոլի ֆեդերացիայի դիմաց Facebook-ի մի խումբ օգտատերեր բողոքի ակցիա էին նախատեսել` ի պաշտպանություն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի: Օգտատերերը պահանջում էին Ռ. Հայրապետյանի հրաժարականը` նրան մեղադրելով ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի կարիերայի առաջընթացին խոչընդոտելու մեջ: «Հենրիխ Մխիթարյանն այսօր դարձել է Ռուբեն Հայրապետյանի քրեաօլիգարխիկ համակարգի մի զոհ և գերի: Նրա անկուշտ ախորժակի պատճառով մեր փայլուն կիսապաշտպանը չի կարողանում տեղափոխվել
Հայտնաբերվել է դի
Հունիսի 23-ին, ժամը 12.31-ին տեղեկություն է ստացվել, որ Ա. Արմենակյան 121/7 հասցեում («Նաիրի» հյուրանոց) գտնվող հանրակացարանի թիվ 704 սենյակի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ոստիկանների ներկայությամբ բացել են սենյակի դուռը և մահճակալին հայտնաբերել 1953 թ. ծնված Նիկոլայ Կագռամանովի դին: ԱԻՆ
Հարուցվել է քրգործ՝ մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից յուրացում, պաշտոնեական կեղծիք և պաշտոնեական դիրքի չարաշահում կատարելու դեպքի առթիվ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013 թվականի հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է չորս քրեական գործ` ՀՀ կառավարության 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից
«Բարև Երևան» խմբակցությունը Սունդուկյան 90 հասցեի կանաչապատ տարածքի խնդրով դիմել է Տարոն Մարգարյանին
24 հունիսի 2013, Երևան: Երևան քաղաքի Սունդուկյան 90 և 29, Փափազյան 13, Ավետիսյան 67 շենքերի մի խումբ բնակիչների ահազանգ-դիմումի հիման վրա Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը դիմել է Տարոն Մարգարյանին՝ Սունդուկյան 90 շենքի ետնամասի միջբակային կանաչ տարածքի հնարավոր «բարեկարգման» նախագիծը և դրան առնչվող այլ փաստաթղթեր ստանալու պահանջով: Նշված հասցեի բնակիչները Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի
Մայրաքաղաքի մարդաշատ որոշ վայրերում սահմանվել են ավտոտրանսպորտի երթևեկի հստակ ժամեր
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում են քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ընդունելությունները: Նախորդ շաբաթ քաղաքապետարանում և վարչական շրջաններում ընդունելության մասնակցած համապատասխանաբար 49 և 130 քաղաքացիների հարցերի զգալի մասին տեղում տրվել են համապատասխան լուծումներ: Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում


















































