Օրվա լրահոսը
Տրանսպորտը կթանկանա՞
Գազի գնի բարձրացման դեպքում արդյոք կթանկանա նաեւ տրանսպորտը։ Այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների այս հարցին՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանն ասաց. «Ես տրանսպորտի փոխնախարար եմ, բայց այդ ոլորտը չեմ համակարգում, բայց գիտեք, որ տրանսպորտի վառելիքը գազն է…»: Բեգլարյանը նշեց, որ տրանսպորտի գների բարձրացման հարց նախարարությունում առայժմ չի քննարկվել, եւ ինքը չի կարող ենթադրություններ անել։
Գագիկ Բեգլարյանի կյանքում չկա մի կին, որին վիրավորած լինի (Տեսանյութ)
Այսօր կառավարության նիստից հետո տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը շենքը լքելուց առաջ, մուտքի մոտ պատասխանելով ՎՊ-ի բացահայտումների վերաբերյալ մի քանի հարցերին, զարմանքով դիմեց մի քանի լրագրողների. «Էլ հարցեր չկա՞ն, էն որ ես կնոջը վիրավորել եմ»: Խոսքը «Ժամանակ» օրաթերթի այն հրապարակման մասին է,, ըստ որի, Գագիկ Բեգլարյանն իրեն դիմած մի կնոջ վիրավորել է, ասելով` «Շան
ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը բարձրացավ
Այսօր խորհրդարանն ավարտեց հունիսի 17-ից մեկնարկած արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ սպառելով օրակարգը: Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Համաձայն վերջինիս, հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը սահմանվում է 45 հազար դրամ՝ գործող
Արմեն Էլբակյան. «Սերը նմանեցնում է բոլոր մարդկանց» (Տեսանյութ, ֆոտոշարք)
Ջոն Պրիստլիի «Սկանդալային պատմություն միստր Քեթլի եւ միսիս Մունի միջեւ» հայտնի գործը Արմեն եւ Աննա Էլբակյանները նորովի են բեմադրել: «Էդգար Էլբակյան» թատրոնում երեկ «Թռցրու ինձ լուսին» ներկայացման պրեմիերային նրանց հաջողվեց հուզել դահլիճին: Aravot.am-ի հետ զրույցում Աննա եւ Արմեն Էլբակյաններն ասացին, որ հիսունականներին ստեղծված այս գործն այսօր էլ արդիական է. շոշափվում են մարդու ներքին ազատության, ռեժիմի
Պաշտոնանկություններ` Նոյեմբերյանի զորամասի աղմկահարույց միջադեպի հետ կապված
«Ազատություն» ռադիոկայան. Գլխից ծանր վիրավորված զինվորի մարմնի ձախ հատվածը չի աշխատում: Հայաստանի Զինված ուժերի Նոյեմբերյանի զորամասում ժամկետային զինծառայողներ Լյուքս Ստեփանյանի սպանության եւ Հրաչյա Սարգսյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու միջադեպի առնչությամբ զինվորական 6 պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից, քննարկվում է այդ օրը պահակային ծառայության մեջ գտնված մարտկոցի հրամանատարին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց պաշտպանության
«Ռուսաստանն իր քայլերով նպաստում է պատերազմին». Անդրիաս Ղուկասյան
«Ռուսաստանը աջակցում է Ադրբեջանի ռազմական պատրաստվածությանը: Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի: Եվ պատրաստվում է պատերազմ սկսել այն ժամանակ, երբ Հայաստանը արտագաղթի հետեւանքով կգտնվի ամենաթույլ վիճակում, իսկ այդ վիճակին Հայաստանը կհասնի 2-3 տարում»,- Aravot.am-ին ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը` անդրադառնալով նախօրեին Ռուսաստանի կողմից հրապարակված 2012-ին Ադրբեջանին վաճառված զենքի եւ ռազմական տեխնիկայի ցանկին: Հիշեցնենք, որ ըստ ՄԱԿ-ի սովորական սպառազինության
Տղամարդիկ չընդունեցին բռնությունը զսպող օրենքը
«Ընտանեկան բռնության մասին» օրենքը տղամարդ պաշտոնյաները հակասահմանադրական են համարել
Աշոտ Աղաբաբյանը կխոսի Սամվել Ալեքսանյանի հետ
Aravot.am-ի հետ զրույցում Ամասիայի տարածաշրջանի բնակիչները բողոքել էին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մոնոպոլիզացրել է խոզաբուծության ոլորտը, ու մարդիկ, ովքեր առեւտրային բանկերից բարձր տոկոսներով վարկեր էին վերցրել, խոզեր գնել, թանկ գնով կեր առել, մսի մթերման ժամանակ կանգնել են փաստի առջեւ` ստիպված են եղել էժան գնով վաճառել` կուտակելով հավելյալ պարտքեր: Երեկ այդ տարածաշրջանից ընտրված
Բաբկեն Պիպոյան. «Միայն կարագի ու սփրեդի հարցն է ծառայությունը լուծել» (Տեսանյութ)
Բաբկեն Պիպոյանը կաթնամթերքի 8-12 % թանկացումները հիմնավորված չի համարում, քանի որ գյուղացուց մթերվող կաթի գինը մի բան էլ նվազել է: Մեր երկրում սննդի անվտանգության հետ կապված, միայն մի հարց է համակարգային լուծում ստացել` սփրեդի եւ կարագի խնդիրը: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց սննդամթերքի անվտանգության ծառայության նախկին մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը: Նա այժմ ղեկավարում է
Այս տարի լոռեցի 16 երեխա դպրոց չի հաճախել
Նրանց մի մասը հրաժարվում է պարտադիր ուսուցում ստանալուց: 2013 թվականի տվյալներով՝ լոռեցի 16 երեխա դուրս է մնացել պարտադիր ուսումնական ծրագրից: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացնում է Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը: «Այս պահի դրությամբ այդ երեխաներից 3-ի` hետագա ուսումնական պրոցեսի մեջ ընդգրկվելու հարցն արդեն իսկ լուծված է,
«Պետական մակարդակով ազգին «քցում» են». «Տոնուսից» տուժած բնակիչներ
««Տոնուսը» մեր փողերով շենքը սարքեց, հետո` խաբեց ու շենքը տվեց «Արցախ» բանկին Այսօր կառավարության շենքի մոտ նորից բողոքի ակցիա էին կազմակերպել «Տոնուս» շինարարական կազմակերպութունից խաբված բնակիչները եւ ՀՀ վարչապետից պահանջում էին վերադարձնել իրենց բնակարանները: Aravot.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասացին, որ այս խնդրով զբաղվում է ֆինանսների նախարարությունը, եւ այն ինչ պատասխանել է բնակիչներին, դա ընդամենը
Հայրիկյանի վրա կրակողը ցուցմունք տվեց
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով ցուցմունք տվեց Խաչիկ Պողոսյանը: Այսօր դատական նիստի դահլիճում են ոչ միայն Պարույր Հայրիկյանը, այլ նաեւ նրա մերձավորները, նախկին քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանը: Ամբաստանյալը իր ցուցմունքի ժամանակ հաճախ էր կոռեկտության սահմաններն անցնում, ինչի պատճառով արժանացավ դատավոր Գագիկ Պողոսյանի
«ՀՀ նախագահի ղարաբաղյան լեքսիկոնն» ու գլխավոր մարքսիստի տնտեսական «դոկտրինան» (Տեսանյութ)
«Նախագահը իր տեղում չէ, վարչապետի մասին խոսելն ավելորդ է: Այնինչ նախագահը պիտի լինի նոր տնտեսական քաղաքականության վարդապետը»,-այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Շարունակելով՝ պարոն Հակոբյանը նշեց, որ եթե չլինեն այդ վարդապետները, «պետական մեքենայի կարեկտիրովկան» անիմաստ է: ՀՀ գլխավոր մարքսիստը կարծում է, որ այս իշխանությունները նոր տնտեսական քաղաքականության մտադրություն չունեն:
«Պատգամավորը հո նրա համար չի՞, որ ինքը հարուստ ըլնի փող բաժանի»
ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը չի սիրում խորհրդարանում որպես անհատ հանդես գալ, իսկ Նիկոլ Փաշինյանը, ըստ նրա՝ «ծնվել ա, որ մեղադրի»: Օրերս Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջանների բնակիչներն Aravot.am-ի հետ զրուցում դժգոհել էին, որ այդ տարածաշրջաններից ԱԺ պատգամավոր ընտրված Աշոտ Աղաբաբյանը չի կատարել դեռ մեկ տարի առաջ տված իր նախընտրական խոստումը՝ տարածաշրջանում ջայլամաբուծություն զարգացնելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ դեռ
Բիոզուգարան ունենք, տուրիստ գրեթե չունենք
«Տուրիզմ առանց զուգարանների հնարավոր չէ զարգացնել»,- օրերս նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստան ներկրված թանկարժեք բիոզուգարանների անհրաժեշտությանը, եւ ապա ավելացրել. «Հիմա էկոնոմիկայի նախարարությունը անհաջող փորձ է արել»: Զուգարաններ, իհարկե, անհրաժեշտ են, բայց զբոսաշրջիկներին դժվար թե հնարավոր կլինի միայն թանկարժեք զուգարանով գայթակղել մեր երկիր այցելելու համար. հո չե՞ն գալու միայն զուգարանով զմայլվեն:
«Եկող սերնդի իդեալը պետք է դառնան ազատամարտիկները, ոչ թե հաստավիզները»
«Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքն ընդունվելուց հետո «սուտի» ազատամարտիկները, որոնք չեն կռվել, սակայն այդ անվան տակ ման են գալիս, կմաղվեն: «Եթե մենք մեր պատերազմի վետերաններին, մասնակիցներին լավ չվերաբերվենք, հետագայում ո՛չ լավ բանակ, ո՛չ էլ լավ, հայրենասեր սերունդ կունենանք: Ռազմահայրենասիրական դաստիարակությունը հենց այդտեղից է սկսվում: Մեր սերնդի համար իդեալը պետք է դառնան ա՛յդ տղաները, ոչ թե հաստավիզ,
«Եվրոպայում էլ կա նախանձ եւ անհանդուրժողականություն»
Շվեդիայի թագավորական բալետի մենապարող Արսեն Մեհրաբյանի խոսքով, սակայն, դրա մասին հանդիսատեսը չի իմանում Պարարվեստի «Բարեկամություն» անսամբլի հրավերով Երեւանում է արդեն 15 տարի եվրոպական տարբեր թատրոններում հանդես եկող բալետի արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Արսեն Մեհրաբյանը, որի հետ «Առավոտը» հանդիպել էր շուրջ 3 տարի առաջ: «Բարեկամություն» անսամբլի հետ արվեստագետը հայաստանյան այլ կոլեկտիվների ու մենակատարների թվում կմասնակցի Սանկտ
ՀՀ նախագահն ու կաթողիկոսը «ցրողական» պատասխան են տվել
Հունիսի 20-ը փախստականների միջազգային օրն է: Այդ առիթով այսօր «Արմատ» ակումբում ադրբեջանահայ փախստականների հիմնախնդիրների, նրանց իրավունքների վերականգնման ուղղությամբ տարվող ծրագրերի եւ հատուկ ադրբեջանահայերի համար նախատեսվող քաղաքի կառուցման մասին խոսեցին Ադրբեջանի ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամներ Մարիամ Ավագյանը եւ Մարտին Իսրայելյանը: Ավագյանի խոսքով` «Արցախյան հակամարտություն արտահայտությունը ճիշտ չէ, եղել է բաքվի ռեժիմ, որը որոշեց իր քաղաքացիների
«Ես ինձ ավելի շատ հայ եմ զգում». իսպանացի գրող
Իսպանացի գրող Գոնսալո Գուարչը շուրջ 30 գրքերի հեղինակ է: Հիմնականում պատմավեպեր է գրում: Ունի երեք վեպ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Նրա՝ ցեղասպանության մասին պատմող առաջին վեպը՝ «Հայոց տոհմածառը», լույս է տեսել 2005 թվականին, այնուհետեւ՝ եռագրության մյուս երկու «Հայկական կտակ» ու «Սպիտակ լեռ» վեպերը: Այսօր «Հայելի» ակումբում Հայաստան ժամանած իսպանացի գրողին այսպես ներկայացրեց Գրողների միության նախագահ Լեւոն
Հայաստանում դժվար է ծխելու դեմ պայքարել. ծխախոտ արտադրող երկիր ենք (Տեսանյութ)
Ֆիլմերում ծխախոտի թաքնված գովազդներ են արվում «Առողջությունը դա ներդրում է երկրի տնտեսության հետագա զարգացման մեջ»,- Այսօր Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում ասաց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակոբը: ԱՀԿ-ին անդամակցող մեր երկիրը երկու հարցում պարտավորվածություն ունի` համաճարակներից, էնդեմիաներից պաշտպանվելու եւ ծխախոտի դեմ պայքարի ծրագրերը միջազգային առողջապահական կանոնակարգերով ի կատար ածելու:
Կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 20-ին ժամը 18.00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 18.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Անպատասխան չի մնալու և ոչ մի մեղադրանք
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նախքան նիստի օրակարգի ձևավորումը վարչապետը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ` այդ կերպ արձագանքելով ՀՀ վերահսկիչ պալատի հայտնի հաշվետվությանը։ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ինքը խիստ շահագրգռված է, որպեսզի պալատի բացահայտումներն անհապաղ հանձնվեն իրավապահ մարմիններին, որպեսզի օրենսդրորեն սահմանվի պալատի հաշվետվության
Ուղիղ միացում. Գուրգեն Արսենյանը եւ Գարեգին Նուշիկյանը` «Դեմ առ դեմ»
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանի «Դեմ առ դեմ» բանավեճը` վերջին օֆշորային սկանդալի շուրջ:
Մինչ կխմեն հայրենիքի կենացը
Վերջերս այցելեցի Ցինանդալիում (Վրաստան) գտնվող վրացի գրող, հասարակական գործիչ եւ պոետ Իլյա Ճավճավաձեի տուն-թանգարան, որը բացվել է 1946 թվականին, երբ լրանում էր պոետի մահվան հարյուրամյակը: Վրաց ժողովրդի համար Ճավճավաձեն այնքան բան է արել, որ 1987 թվականին վրաց ուղղափառ եկեղեցու որոշմամբ դասվել է սրբերի շարքում: Թանգարանում պահվում են Ճավճավաձեի եւ նրա ընտանիքի անդամների իրերը, ձեռագրերը, բացառիկ
«Արեւմուտքը պետք է հնարավորություն տա Հասան Ռուհանիին»
Հոլանդաբնակ իրանցի մտավորականը՝ հայրենի ընտրությունների մասին Հոլանդական elsevir-ը հրապարակել է հոլանդաբնակ իրանցի մտավորական Աֆշին Էլյանի՝ «Արեւմուտքը պետք է հնարավորություն տա Հասան Ռուհանիին» վերնագրով վերլուծականը՝ Իրանի նախագահական ընտրությունների մասին: Հիշեցնենք, որ Իրանի նախագահի աթոռի համար պայքարում էր 6 թեկնածու՝ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին, արտաքին գործերի նախկին նախարար Ալի Աքբար Վելայաթին, Իսլամական հեղափոխության պահապանների
Բացահայտումները պետք է իրավական գնահատական ստանան
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգի ձևավորումից առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը քաղաքական երեք հայտարարություն է արել, որոնք վերաբերում են Վերահսկիչ պալատի հաշվետվությանը։ «Առաջին քաղաքական հայտարարությունը. Ես անձամբ խիստ շահագրգռված եմ, որ բոլոր այն բացահայտումներին վերաբերող գործերը, որոնց մասին խոսում էր Վերահսկիչ պալատը, անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին, և տրվեն պատասխաններ։ Եվ ես ամեն ինչ անելու եմ,
Գագիկ Բեգլարյան. «Չարաշահումներ բառը հանեք օրակարգից»
Ըստ Գագիկ Բեգլարյանի, չարաշումներ չեն եղել, այլ` թերացումներ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը չի ընդունում, որ Հյուսիս-հարավ ավտոմոբիլային ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքում Վերահսկիչ պալատի https://www.aravot.am/2013/06/01/250046/ բացահայտումները չարաշահումներ են: Ըստ պարոն Բեգլարյանի, դրանք ընդամենը թերացումներ են: Նախարարի խոսքերով` «Թերությունները նկատվել են, վերականգնվել են, եւ այդ թերությունների դիմաց գումարներ չեն վճարվել. եթե չկան վճարված գումարներ, չկան
Վաղուց ժամանակն է, որ Սիլվա Յուզբաշյանին տրվի Ժողովրդական արտիստ կոչումը
Բաց նամակ ՀՀ նախագահին, մշակույթի նախարարին Բարև ձեզ հարգելի և պատվարժան ՀՀ նախագահ և մշակույթի նախարար: Գրում է ձեզ նամակ մի հայորդի, որի համար Հայաստանը, հայրենիքը և ամեն ինչ, նրա հետ կապված, սոսկ բառեր չեն, այլ կյանքի իմաստ, լինելիության միակ ու հարազատ բանաձև, կարիք, տուրք և էություն: Ես, բնակվելով հայրենիքից հեռու, երբեք չեմ կտրվել նրանից,
«Հանգուցյալից գումար չի պահանջվում»
Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը հերքում է, որ հուղարկավորության համար պարտադրում են վճարել հոգեւորականին Եկեղեցին Աստծո տունն է, որի դռները միշտ բաց են մարդկանց առջեւ, որտեղ հանգստանում ենք, խորհում, խնդրում, սակայն վերջին շրջանում մարդիկ բողոքում են, նեղվում, երբեմն՝ վախենում… եկեղեցու ճանապարհին: Պատճառը հուղարկավորության թափորներն են, որոնց հանդիպում են կամ հենց եկեղեցու ներսում, կամ՝ հանդիպակաց: Թե ինչո՞վ են
Էդուարդ Տեր-Ղազարյանը կդառնար 90 տարեկան
Հունիսի 20-ին կլրանար աշխարհահռչակ միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանի ծննդյան 90-ամյակը: Եթե Մեծն Վարպետը կենդանի լիներ, այս կարգի տեղեկություններին, որոնք իրեն անհաճո էին, իր սովորույթի համաձայն կարձագանքեր. «Չեմ հասկանում՝ ինչ ես ասում»: Իրականում անհասկանալին ու անմեկնելին եղել է եւ մահվանից հետո շարունակում է մնալ Մեծն Վարպետը, ում համար սահման չունեին անգամ Փոքրը եւ թվացյալ Անտեսանելին: Նա իր


















































