Օրվա լրահոսը
Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել եւ յուրացնել հայկական մշակույթն ու ժառանգությունը
«Ապառաժ». Լոս Անջելեսում է բնակվում հայկական սփյուռքի ամենամեծ մասն՝ ավելի քան 200,000 հայ բնակչություն․ գրել է Knock LA-ն։ Ինչպես նշվել է, 2023 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները և ներխուժումը հանգեցրին ամբողջ բնակչության արտագաղթի այն հողից, որը դարեր շարունակ բնակեցված է եղել հայերով։ Հարյուրավոր հայ ընտանիքներ լքեցին իրենց տները՝ տանելով միայն այն, ինչ կարող էին։ Երբ
ԿԸՀ-ն սահմանել է կուսակցությունների, դաշինքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 24-ի արտահերթ նիստում սահմանել է «Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը»։ Որոշումը համապատասխանեցվել է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքին, ըստ որի հերթական ԱԺ ընտրությունների պարագայում կուսակցությունը/դաշինքը ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուին պետք է հաստատի համագումարի արդյունքում ընդունված որոշմամբ։ ԿԸՀ թվային գործիքակազմերին է համապատասխանեցվել
«Մի վայրկյան, արա․․․․ անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ»․ Ռուբեն Ռուբինյանը՝ լրագրողներին
Ռուբեն Ռուբինյանը քիչ անց էլ սկսեց կոնկրետ լրագրողի ցուցումներ տալ, թե նշեք՝ ում է պատկանում ձեր մեդիան, ով է ֆինանսավորում։
«Սյունիք․ վերջին պատնեշ». Ֆրեզնոյի hայկական թանգարանում կայացավ վավերագրական ֆիլմի ցուցադրությունը
Ֆրեզնոյի hայկական թանգարանը հյուրընկալեց բացառիկ մշակութային երեկո՝ համախմբելով համայնքի անդամներին ու հյուրերին «Սյունիք․ վերջին պատնեշ» նոր վավերագրական ֆիլմի ցուցադրության շուրջ։ Ֆիլմը, որի ռեժիսորն է Աշոտ Պողոսյանը, իսկ պրոդյուսերը՝ դոկտոր Սարգիս Մեսրոբյանը, հանդիսատեսին ներկայացրեց Սյունիքի պատմական ուղին, նրա քաղաքակրթական ու ռազմավարական նշանակությունը, ինչպես նաև այն փորձություններն ու անվտանգային մարտահրավերները, որոնց բախվում է Սյունիքը՝ որպես Հայաստանի և
Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի մահվան դեպք պահանջում է թափանցիկություն և հաշվետվողականություն. հայտարարություն
առանձնակի կարևոր է պարզել, թե արդյո՞ք կալանավորված անձի առողջական վիճակը համատեղելի է եղել կալանքի պայմանների հետ, արդյո՞ք ապահովվել է ժամանակին, համարժեք և ամբողջական բժշկական օգնություն, արդյո՞ք իրականացվել է առողջական վիճակի պատշաճ և անկախ բժշկական գնահատում։ Միաժամանակ անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք քննարկվել է խափանման միջոցի փոփոխության հնարավորությունը՝ հաշվի առնելով առողջական վիճակը, և արդյո՞ք պետությունն ամբողջությամբ կատարել է կյանքի իրավունքի պաշտպանության իր պոզիտիվ պարտավորությունները։
Թուրքիայի նախապայմանն այն է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվեն. թուրք պատգամավոր
Բաքվում կանցկացվի Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների եռակողմ համատեղ 10-րդ նիստը
«Մարտի մեկի գործով առաջիկայում կունենանք նոր մեղադրյալներ»․ Արթուր Նահապետյան
Հարցին, որ 2018-ից հետո բազմաթիվ ակցիաներ են եղել, մարդկանց նկատմամբ բռնություն է գործադրվել, բայց որեւէ մեղադրանք չկա ուժային մարմինների ներկայացուցիչների նկատմամբ, նա պատասխանեց․ «Իսկ ո՞ր դեպքում ենք ունեցել խոշտանգում եւ զոհեր»։
Երևանի N 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է կաշառքի ու հափշտակության մեղադրանքով
Շենգավիթ վարչական շրջանի «Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը ձերբակալվել է. «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: Տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
«Պաշտոնյաներին պարգեւավճար տալը Քրեական օրենսգրքի որեւէ հոդվածով չի կարող դիտարկվել որպես կոռուպցիա»․ Արթուր Նահապետյան
Նա նշեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում եւս պարգեւավճարներ եղել են, սակայն թիվ չասաց․ «Առաջիկայում, երբ մենք կներկայացնենք հայտարարագիր, այդ հայտարարագրում մանրամասն նշված կլինի այն գումարի չափը»։
Կառավարության անունից կեղծ «քեշբեք» հավելված է տարածվում. Cyberhub
Կեղծ կայքի էջը պնդում էր, թե օգտատերերը կարող են տվյալ ծրագրով սկանավորել ՀԴՄ կտրոնները և ստանալ պետական հետվճարներ։
Միքայել Սրբազանը Էջմիածնում հանդիպել է Վեհափառ Հայրապետի հետ
«Ազգային ճակատ». Միքայել Սրբազանը Էջմիածնում հանդիպել է Վեհափառ Հայրապետի հետ: 🔷Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդն այսօր Սուրբ Գայանե վանքում մասնակցել է Տաթև սրբազանի վեջին օծման պատարագին։
«Տարկետում ստացած, արտերկրի հեղինակավոր բուհերում ուսանող քաղաքացիները հնարավորություն կստանան վերադառնալ ու առնվազն 3 տարի աշխատել՝ սահմանած կարգով և ազատվել զինծառայությունից»․ Ժաննա Անդրեասյան
Հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանը հայտնեց նաև, որ պետությունը մեկ այլ նախաձեռնություն է մեկնարկում․ «Խոսքը թոփ 50 համալսարաններում ուսանողների վարձավճարների որոշակի փոխհատուցման մասին է․ կարգերը մշակվում են»:
Պապիկյանը և Նասիրզադեն բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում ՀՀ-Իրան համագործակցության մակարդակը
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ,
Ոստիկանները հայտնաբերել են հենզելին ու գրետելին, որոնք կասկածվում են մերսման սրահի անվան տակ սեռական բնույթի ծառայություններ մատուցելու մեջ. Shamshyan.com
Shamshyan.com. Փետրվարի 14-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցի փողոցում որպես մերսման սրահ գործող տարածքը, ի թիվս այլնի, ծառայում է որպես հասարակաց տուն, որտեղ հավանաբար զբաղվում են պոռնկությամբ։ Պարզվել է, որ Չարենց փողոցի հասցեներից մեկում գործում է մերսման սրահ, որը հատուկ անվանում չունի և
Էդգար Ղազարյան. «Ենթադրվում է՝ ինչ-որ մի փուլում գլխավոր դատախազը պետք է միջնորդությամբ գնա Ազգային ժողով եւ խնդրի թույլատրել, որ Արթուր Հովհաննիսյանին որպես մեղադրյալ ներգրավեն գործում»
«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կողմից դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռը չկատարելու դեպքի առիթով, խոսքս վերաբերում է ինձնից ներողություն խնդրելու պարտավորությանը, որ դատարանը դրել է իր առջեւ, ես հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազին։ Այդ հիմքով գործը փոխանցվել է Շենգավիթի քննչական բաժին եւ այնտեղ նախաձեռնվել է հանրային քրեական վարույթ»,-Aravot.am-ին ասաց հանրային գործիչ Էդգար Ղազարյանը իրեն սույն գործով Շենգավիթի քննչական հրավիրելու առիթով։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
🌨️🌦️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ փետրվարի 24-ից մարտի 1-ը ⬛ Երևանում փետրվարի 24-ին կեսօրից հետո, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 26-ին կեսօրից հետո, 27-28-ին, մարտի 1-ին սպասվում են տեղումներ՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ⬛ Հանրապետության տարածքում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերն առանձին շրջաններում
Հակակոռուպցիոն կոմիտեն Սյունիքի մարզպետի գործողությունները ստուգում է, իսկ Աննա Հակոբյանինը՝ ոչ․ Արթուր Նահապետյանի մեկնաբանությունը
«Կխուսափեմ կոնկրետ դեպքի մասով իրավական գնահատական տալ, որովհետեւ Հակակոռուպցիոն կոմիտեում հաղորդում չունենք»,- ասաց Նահապետյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի հիմնադրամի հայտարարությանը։
Մարտունիում քանդվել է Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին նվիրված հուշահամալիրը
«Ապառաժ». Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել Արցախի հայկական մշակութային և պատմական ժառանգությունը։ Արցախի Մարտունի քաղաքում ամբողջությամբ ավերել է հուշահամալիրը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի (1941–1945 թթ.) և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սոցցանցի օգտատեր Արտակ Մկրտչյանը՝ հրապարակելով լուսանկարներ:
Արցախի հայկական ժառանգության եւ գերիների ազատ արձակման հարցերը ներկայացվեցին կրոնական ազատության հանձնաժողովին
«Ապառաժ». Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբէն պատուիրակութիւն մը եւ անոր ընկերացող իրաւական մասնագէտներ, հոգեւորականներ, պետական պաշտօնատարներ եւ մարդկային իրաւանց պաշտպաններ Միացեալ Նահանգներու Միջազգային կրօնական ազատութեան յանձնաժողովին (USCIRF) ներկայացուցին Արցախի մէջ հայ քրիստոնէական մշակութային եւ եկեղեցական ժառանգութիւնը ոչնչացնելու նպատակով Ատրպէյճանի համակարգուած գործունէութեան փաստերը, միաժամանակ կոչ ընելով, որ Պաքուի իշխանութիւններուն վրայ ճնշում բանեցուի՝ ատրպէյճանական բանտերուն մէջ ապօրինի
Նախագծի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ հնարավոր կլինի ավտոսպորտ մուտք գործել առանց մեծ ֆինանսական ներդրումների
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի (FIA) գլխավոր քարտուղար Վալերիո Լաչիզիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։ Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է այցը և նշել, որ ավտոսպորտի զարգացումը Հայաստանում կարող է ունենալ ոչ միայն մարզական, այլև կրթական ու տեխնոլոգիական նշանակություն։ Նրա խոսքով՝ ոլորտը կարող է դիտարկվել
«Ինչո՞ւ նախապես չխոսեցիք հոգևորականների հետ»: «Ինձ ասում էին անգերեզման մնաս, ի՞նչ խոսեի հետները»․ վեճ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ՔՊ-ական պատգամավորին հարցրեց՝ երբ այս նախաձեռնությունը դնում էիք շրջանառության մեջ, ինչո՞ւ չէիք խորհրդակցում եկեղեցու, եկեղեցու ներկայացուցիչների հետ, միգուցե շատ ավելի խորքայի՞ն լուծումներ կառաջարկեին, Թագուհի Ղազարյանն այս հարցից վրդովվեց։
«Ներկայիս գրադարանը հնարավորություն չէր տալիս 21-րդ դարի ուսանողին ժամանակ անցկացնել այնտեղ». ԵՊԲՀ-ն նոր սերնդի գրադարանային համալիր կունենա
«Այդ մեծ պատասխանատվությունը ինձ վրա չեմ վերցնի՝ ասելով, որ կրկնելու ենք Թումանյանի «Վերնատունը», բայց մեծ ոգեշնչում ենք ստացել հենց թումանյանական օրինակից». Վանանե Արարքցյան
«Մեր խոստումների շատ մասը դանդաղում են, տպավորություն է, որ քրեական գործերը դանդաղում են՝ մինչեւ հլա տեսնենք, թե էս ընտրություններում ինչ կլինի»․ ՔՊ-ական
«Առաջիկայում մենք գործողություններ կիրականացնենք, Մոնումենտում խախտումներով հողատարածքների օտարման գործերով պաշտոնյաների մասով իրավական գնահատական կտանք»,- ասաց Արթուր Նահապետյանը։
Արցախի վերաբերյալ խորհրդարանական հետաքննություն է մեկնարկել Մեծ Բրիտանիայի խոհրդարանում
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի փոխանցմամբ փետրվարի 23-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի է ունեցել «Ջնջելով անցյալը. մշակութային ժառանգության ոչնչացում» խորագրով խորհրդարանական հետաքննության գործընթացի մեկնարկը, որի նպատակն է ուսումնասիրել 2023 թվականից ի վեր Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հայկական ժառանգության ոչնչացումը, մինչ օրս ձեռնարկված իրավական արձագանքները, ինչպես նաև արդարության և հաշվետվողականության հասնելու հնարավոր ուղիները։ Առաջին նիստում ելույթ է
Եկեղեցին իշխող կուսակցության գրասենյակը չէ։ Կաթողիկոսական Աթոռը վարչապետի «կադրային ռեզերվը» չէ: Վերադարձրե՛ք պետությունը Սահմանադրության դաշտ. Հարություն Աղա-Սարգսյան
Պետական լծակներով Եկեղեցուն ծնկի բերելու փորձերը ձեզ համար ավարտվելու են խայտառակությամբ և պետության հեղինակության վերջնական կործանմամբ։
Շատերը 12-14 ժամ ղեկին են, անգամ հաց ուտելու ժամանակ չունեն. կառավարության շենքի առաջ ցույցի մասնակցող վարորդ
Իրենց իրավունքների համար պայքարող տաքսու վարորդները շուրջ 700 ստորագրություն են հավաքվել
Թբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք ներկրել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է պայքարը ստվերային տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման և մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ: Օրերս Այրում մաքսային անցման կետ ժամանած Թբիլիսի-Երևան մարդատար գնացքի մաքսային հսկողության ժամանակ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 13 բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության ընթացքում պարզել են, որ գնացքում առկա է մաքսային
Ինքներդ դատեք՝ այս հակաեղեկեցական արշավը ո՞ւմ է ձեռնտու. Տաթևիկ Հայրապետյան
Ինչո՞ւ «ինքնիշխան» ձևացող իշխանականները երբեք պատասխան չունեն տալու մեր պետության դեմ առաջ քաշվող ակնհայտ զավթողական ծրագրերին, ինչո՞ւ մեր ներուժը ուղղվում է վտանգավոր, ներհանրային պառակտում բերող օրակարգերի սպասարկմանը
«Ապօրինի հարստացման գործերով անցնում են նաեւ գործող պաշտոնյաներ, բայց չեմ կարող մանրամասներ ներկայացնել»․ Արթուր Նահապետյան
«Ուսումնասիրո՞ւմ եք, երբ գործող պաշտոնյաները թանկարժեք հագուստ են կրում, ի՞նչ միջոցներով են կրում։ Հետաքրքրվո՞ւմ եք՝ եթե բաճկոնը 100 հազար դոլարը գերազանցում է, նվեր է, կարելի՞ է այդ նվերն ընդունել»։
ՀՀ կառավարությունը որդեգրել է միջուկային էներգետիկան որպես երկրի էլեկտրաէներգետիկ համակարգի առանցքային բաղադրիչ պահպանելու քաղաքականություն. Արարատ Միրզոյան
Մինչ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը, մենք ուսումնասիրում ենք սահուն և անվտանգ անցման հնարավորությունները դեպի նոր միջուկային էներգաբլոկ: Այս առումով Հայաստանը ներկայում մանրակրկիտ ուսումնասիրում է Փոքր մոդուլային ռեակտորների առկա տեխնոլոգիական տարբերակները և դիտարկում միջազգային գործընկերների ներկայացրած առաջարկները


















































