Օրվա լրահոսը
Մեկնարկել է Businessgame նորարարական-ինտերակտիվ երիտասարդական խաղը
Tom Collins PUB-ում այսօր ՀՀ-ում առաջին անգամ անցկացվեց Businessgame նորարարական-ինտերակտիվ երիտասարդական խաղի առաջին մասը: Ծրագրին իրենց մասնակցությունն ունեցան տարբեր բուհերի` մարքեթինգ, գովազդ, բիզնես, PR կամ այլ նման մասնագիտություններ ունեցող ուսանողներ: Տարիքային սահմանափակումներ չկան և յուրաքանչյուր ուսանող կարող է իր մասնակցությունն ունենալ այս ծրագրին` օգտագործելով իրենց ինտելեկտուալ մտածողությունը, բայց լավագույն տասը հնարավորություն կունենան շարունակելու պայքարը` տնտեսագիտական-տրամաբանական
«Սիրուշո և Dorians» համերգից մինչև երկրից բացակայած հանրային դեմքեր. Շաբաթվա շոուբիզնեսը
Այսօր՝ ապրիլի 6-ին, կայանալու է Սիրուշոյի և «Dorians» խմբի հանմերգը: Բացի անակնկալ ելույթներից, երգչուհին օրվա համար մեկ այլ անակնկալ ևս պատրաստել է. նա կթողարկի «ՊռեԳոմեշ» զարդերի հավաքածուն. «PreGomesh աքսեսուարներ! Լավագույն արծաթագործների հետ միասին աշխատում ենք մինչեւ ուշ, որպեսզի հասցնենք ապրիլի 6-ին», – գրել է երգչուհին իր ֆեյսբուքյան էջում: Ավելի վաղ Սիրուշոն գրել էր այն պատճառների
Вечерний Бишкек. «Հայկական վանքի որոնումներ Ղրղզստանի լճում»
Ֆոյոդոր Կոնյուխովի գլխավորությամբ ստորջրյա հետազոտական խումբը Ղրղզստանի Իսիկ-Կուլ լճում կփորձի գտնել հայկական վանքը: Հայտնում է «Վեչերնի Բիշկեք» լրատվականը: Ռուս ճանապարհորդ Կոնյուխովի արհեստանոցում տեղի ունեցած աշխատանքային խմբի ժողովի արդյունքում որոշվել է նախապատրաստվել «Իսիկ-Կուլ լճի գաղտնիքները» միջազգային ստորջրյա հետազոտական արշավին: Հետազոտական աշխատանքները նախատեսված են սկսել 2013թ. սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 14-ը ընկած ժամանակահատվածում: Ուսումնասիրությունների հիմնական նպատակն է պարզել
Հայաստանում չի ապահովվում դատապարտյալների ռեսոցիալիզացիան՝ գտնում են իրավապաշտպանները
Հայաստանում քրեակատարողական հիմնարկներում վատ պայմանները և գերբեռնվածությունը շատ հրատապ խնդիր է՝ գերբեռնվածությունը կալանավորումը որպես խափանման միջոց շարունակական կիրառման պրակտիկայի, ինչպես նաև՝ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում առկա լուրջ խնդիրների արդյունք է: Այսպիսի եզրակացության են եկել Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ), Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն (NHC) և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) 2010թ. մայիս-2012թ. դեկտեմբեր ժամանակահատվածին առնչվող Հայաստանի համընդհանուր
Boxing News 24. «Տոլմաջյանը հաղթել է Մայսոնետին»
Հայազգի թեթևքաշային բռնցքամարտիկ Գաբրիել Տոլմաջյան երեկ կայացած մենամարտում հաղթել է պուերտո ռիկացի Խորխե Մայսոնետին: Հայտնում է «Բոքսինգ նյուզ 24» լրատվականը` նշելով, որ այս հաղթանակից հետո Տոլմաջյանի խաղադրույքները պետք է մեծանան, և նա հույս ունի շուտով նոր մենամարտ ունենալ: «Ես բավական լավ էի հանդես գալիս հաղթանակին հասնելու համար, բայց ես գիտեմ, որ ավելին կարող եմ անել:
ՕԵԿ-ի թեկնածուն Տարոն Մարգարյանի դեմ չի պայքարելու
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի համոզմամբ, ավագանու ընտրություններին հիմնական պայքարը ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանի եւ ՕԵԿ-ի թեկնածու Արմեն Երիցյանի միջեւ է լինելու: «Արմեն Երիցյանն ունի բավարար գրագիտոթյուն, կազմակերպչական ընդունակություններ եւ փորձառություն լավ կառավարելու մեր քաղաքը: Քանի որ սա անձերի ընտրություն է, ապա հիմնական պայքարը գնալու է Տարոն Մարգարյանի եւ Արմեն Երիցյանի միջեւ: Կան թեկնածուներ առաջադրված, որ
Անանիա Շիրակացու մեդալի հանձնման արարողություն Նյու Յորքում
Ապրիլի 4-ին Նյու Յորքում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Գիտության եւ կրթության հայ ազգային հիմնադրամի նախագահ, Կորնելի համալսարանի աստղագիտության դեպարտամենտի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի մեծարման երեկոն, որի ընթացքում ականավոր գիտնականին հանձնվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված Անանիա Շիրակացու մեդալը: Ելույթ ունենալով հանձնման արարողությունից առաջ՝ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը խոսեց Հայաստանի զարգացման ծրագրերում hիմնադրամի ունեցած դերակատարման
ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը 20 տարեկան է
Ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ինստիտուտի կազմավորման և գործունեության 20-ամյակին: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչություների պետեր, Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հրամանատարական ու պրոֆեսորադասախոսական կազմը, ազատամարտիկներ, ինստիտուտի
Գերմանիայի հայերի հայտարարությունը
Փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրավիճակը խիստ լարված է : Հակառակ որոշ կանխատեսումների՝ մթնոլորտը գնալով շիկանում է եւ սպասվում է, որ այն իր կուլմինացիոն կետին կհասնի ապրիլի 9-ին`նախագահական երդմնակալության օրը: ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է , որ կարող են սադրանքներ եւ բախումներ առաջանալ խաղաղ բնակչության ու օրինապահ մարմինների միջեւ եւ զարգացումները գնան մարտի 1-ի հայտնի դեպքերի սցենարով: Մենք զորակցում ենք մեր ժողովրդի արդար պայքարին եւ խիստ մտահոգված ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ենք, որ որևւէ բիրտ ուժի կիրառում կամ սադրանք աննախադեպ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի իշխանություններ եւ Սփյուռք հարաբերությունների վրա: Ի բարօրություն Հայ ժողովրդի, երկրի խաղաղ ու կայուն զարգացման` պահանջում ենք Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններից յուրաքանչյուր խնդրո առարկա կամ տարաձայնություն հանգուցալուծելիս կիրառել միմիայն իրավական, ազգանպաստ ևւ մարդասեր մոտեցում, որը կհանդիսանա ամուր հիմք Սփյուռք-Հայրենիք հարաբերությունների շարունակական զարգացման համար եւ առավել կբարձրացնի Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային արենայում: «Եվրոպայի Հայերի Համագումար» Գերմանիայի մասնաճյուղ Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդ Հայ-Գերմանական Մշակութային Ընկերություն Բեռլինի Հայ Համայնք Շտուտգարտի Հայ Մշակութային Միություն «3-րդ Հազարամյակն Առանց
Արթուր Բաղդասարյանի անդրադարձն իր սկանդալային հայտարարությանը
«ՕԵԿ-ը եղել է Սերժ Սարգսյանին սատարող հիմնական քաղաքական ուժերից մեկը: Այդ հայտարարությունը կոնտեքստից կտրված է. համացանցում տեղադրված է Կենտրոն հեռուստաընկերությունում իմ ելույթը, յուրաքանչյուրը կարող է տեսնել կամ կարդալ՝ ինչ եմ ասել»,- այսօր ՕԵԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած ասուլիսին ասաց պարոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով համացանցում հայտնված իր սկանդալային հայտարարությանը: Հիշեցնենք, որ համացանցում այսօր հայտնվել է պարոն Բաղդասարյանի
«Ժառանգություն»-ը շնորհավորում է կանանց տոնը
«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է հայ կանանց եւ աղջիկներին ԱՎԵՏՄԱՆ հրաշափառ տոնի առթիվ: Մաղթում ենք, որ ավետման բարի լուրը թակի մեր բոլոր աղջիկների սրտի դուռը, մեր բոլոր մայրերը երջանկանան իրենց զավակներով, իրենց ընտանիքներում ապրեն խաղաղ ու արժանապատիվ կյանքով: «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն
Սպառնացել են փաստաբան Լուսինե Սահակյանին. նա կդիմի դատախազություն
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով ապրիլի 5-ի դատական նիստի ժամանակ իր հասցեին հնչած և դատարանի կողմից անարձագանք մնացած սպառնալիքների առնչությամբ փաստաբան Լուսինե Սահակյանը մտադիր է դիմել դատախազություն: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին այսօր հայտնեց փաստաբանը՝ նկատելով, որ մամուլում եղած հրապարակումն արդեն իսկ հիմք է քրեական գործ հարուցելու համար: Ուստի ինքը մի
Իսպանիայում «Գրան Պրիի» արժանացած հայ մեներգիչը մուտքի արտոնագիր դժվարությամբ է ստացել (Տեսանյութ)
Իսպանիայում մարտի 24-27-ը կայացած հեղինակավոր միջազգային մրցույթից դասական մեներգիչ, Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի շրջանավարտ Կարեն Զոհրաբյանը վերադարձել է «Գրան Պրիով»: Այսօր այս մասին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հայտնեց մեներգիչը: Նա տեղեկացրեց, որ կատարել է Բիքսիոյի Parlami D’amore, mariu-ն, «Էրեբունի-Երևանը», իսկ գալա-համերգի ժամանակ` Կյարայի La spagnola-ն: Զոհրաբյանն ասաց, որ համագործակցության առաջարկ է ստացել իսպանական «Ֆլամինգո» հայտնի խմբից:
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է ավելի քան 1500 կրակոց: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շփման գծի ողջ
Greek Reporter. «Հունական յոգուրտը` հայկական շուկայում»
Կաթնամթերքի հունական «Fage» ընկերությունը` համագործակցելով «Սաս» սուպերմարկետի հետ, սկսել է իր արտադրանքից մատակարարել Հայաստան: Գրում է «Գրիք ռիփորթեր» լրատվական գործակալությունը: «Fage»-ը առաջին ընկերությունն է, որը հունական յոգուրտ է մատակարարում հայկական շուկա, մի երկիր, ինչպես գրում է լրատվականը, որը երկարամյա ավանդույթներ ունի կաթնամթերքային գործում, հատկապես յոգուրտի մեջ` արտադրելով յոգուրտի մի տեսակ, որը կոչվում է մածուն: Հայաստանում
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց Իմ մոխրացած հայացքի մեջ: Նա կիսաձայն ինձ շշնջաց. «Կմիանաս Րաֆֆիին: Վե՛րջ»:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում
Փախստականների կարգավիճակի դադարեցման հարցերով «Առավոտը» հանդիպում ունեցավ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից փախստականների կարգավիճակը դադարեցնելու հարցը: Ներկայացվեց ամբողջ գործընթացը, այն, որ ՄՊԾ-ի կողմից կատարվել են օրենքի հետ կապված բազմաբնույթ խախտումներ: Ներկայացվեց ՀՀ դատարանների կողմից
Մե՞նք պետք է Եվրոպային հուշեինք, որ Խաչատրյանը համաշխարհային մեծության դասական է
Մեր մեծերի հոբելյանները միշտ չէ, որ «միջազգայնացվում են»: Այս տարի լրանում է Արամ Խաչատրյանի ծննդյան 110- ամյակը: ՀՀ կառավարությունը միջոցառումների ողջ ծրագիրը շրջանակել է միայն մեր պետության սահմանները: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ իտալացի ճանաչված ֆլեյտահար, Եվրոպական փառատոնային ասոցիացիայի փոխնախագահ Մասիմո Մերչելին (լուսանկարում) տեղեկանալով, որ այս տարի Խաչատրյանի հոբելյանն է, նախ նշեց, թե իրենց կազմակերպությունը տարվա
Խորովածի «հեղինակային իրավունքն» էլ տիկին Կարինեինն է
Քարվաճառի միակ ռեստորանի տիրուհին հյուրերի համար սեփական ձեռքերով է խորովածը պատրաստում «Արդեն 500 քար գնել եմ։ Երդվել եմ, մինչեւ Քարվաճառում եկեղեցի չկառուցեմ, չեմ գնալու»,- ասում է 1993 թվականից ազատագրված հին հայկական տարածքի միակ ռեստորանի տիրուհին՝ Կարինե Գաբրիելյանը։ Նրան հանդիպեցինք ռեստորանի խոհանոցում՝ գառան խաշլամայի պատրաստություն տեսնելիս: Այստեղ, որտեղ դեռ աչքի են զարնում պատերազմի հետքերը, կարելի էր տեսնել
Գագոն փողը չի տվել
Երբ մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հայտարարեց, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում կանգնելու է ԲՀԿ-ի կողքին, խոսակցություններ շրջանառվեցին, որ Գագիկ Ծառուկյանը «կլորիկ» գումար է տվել մարքսիստին: Երեկ «Առավոտի» հարցին՝ ինչքա՞ն նվիրատվություն եք ստացել Ծառուկյանից, Դավիթ Հակոբյանը պատասխանեց մհերմկրտչյանաբար. «Ուստա՜, Համոն փողը չի տվել»: Կարդացեք
ՕԵԿ նախագահը անտրամաբանական է համարում, որ Րաֆֆին 8 պաշտոնների դիմաց պատրաստ է ճանաչել Սերժ Սարգսյանին նախագահ
ՕԵԿ նախագահ, ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը անընդունելի է համարում ապրիլի 9-ին նախատեսված «Նոր Հայաստանի» երդմնակալությունը: «Այդ մոտեցումները համարում եմ անընդունելի, որովհետեւ տեղի են ունեցել ընտրություններ, որոնք ավարտվել են: Հնչել են կոնկրետ գնահատականներ: Ընտրությունների արդյունքում երկրում ձեւավորել վտանգավոր նախադեպ, երբ ընտրության արդյունքից դժգոհ որեւէ թեկնածու կարող է իրեն հռչակել երկրի նախագահ, թագավոր, ընդունելի չէ: Պարոն Հովհաննիսյանը կրկնեց
ԲՀԿ-ն մնաց առանց «գաղափարական ջահակրի»
Մարքսիստի հորդորը Ծառուկյանին՝ «վարել հստակ, ինքնուրույն կադրային քաղաքականություն» Դեռ մարտի 21-ին Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն ասել էր, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ինքն ու իր կուսակիցները կլինեն ԲՀԿ-ի կողքին՝ որպես նրա «հրեղեն ոգեշնչողը եւ գաղափարական ջահակիրը»: Մարքսիստն իր քայլը մեկնաբանել էր այսպես. «Այսօր մեզ անհրաժեշտ է խաչ քաշել հիպոթեքային եւ էլիտար
«Էլ ի՞նչ ես ուզում, այ Րաֆֆի Հովհաննիսյան»
Ռազմիկ Զոհրաբյանը Մովսես Շահվերդյանին «քաղաքական թափառաշրջիկ» անվանեց «Դրանք կողքից լսած եւ հնարած պատմություններ են: 23 տարի անց նման բաներ են ասում եւ որեւէ փաստարկ չեն բերում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ հիմնադիրներից Ռազմիկ Զոհրաբյանը: Հիշեցնենք, ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանը նախօրեին «Առավոտի» հետ զրույցում պնդել էր, թե Աշոտ Նավասարդյանն ընդամենը գրանցել է ՀՀԿ-ն: Մտահղացումը իրենը
Ամեն հայի սրտից բխած
Րաֆֆի Հովհաննիսյանը բազմաթիվ դրական կողմեր ունի: Մարդկանց հետ շփվելու նրա բաց, անկեղծ ոճը, ընդդիմախոսներին չվատաբանելու, չվիրավորելու պատրաստակամությունը իմ մեջ եւ, վստահ եմ, շատ-շատերի մեջ հարգանք եւ համակրանք է առաջացնում: Մեծ հաճույքով Րաֆֆիի նման ընկեր, եղբայր կունենայի: Բայց քաղաքականությունը այլ բան է: Իհարկե, պարտադիր չէ, որ այն դաժան եւ ցինիկ լինի: Բայց պարտադիր է, որ քաղաքականությունը
Ռուբեն Հակոբյանը և Զարուհի Փոստանջյանը փորձել են պարզաբանում ստանալ Ալեքսանդր Վարպետյանի վերաբերյալ
Հարց կառավարությանը ՀՀ վարչապետ պարոն՝ Տիգրան Սարգսյանին ՀՀ ԱԱԾ պետ պարոն՝ Գորիկ Հակոբյանին ՀՀ սփյուրքի նախարար տիկին՝ Հրանուշ Հակոբյանին ՀՀ առողջապահության նախարար պարոն՝ Դերենիկ Դումանյանին Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության լայն հասարակությունը իր խորը մտահոգությունն է հայտնել մեր հայրենակից՝ 70 ամյա Ալեքսանդր Վարպետյանի մուտքը՝ Հայաստանի Հանրապետության տարածք արգելելու փաստի առթիվ: Համաձայն լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ պարոն
Պավել Վոլյան ամուսնացել է, իսկ Բեյոնսեն Jay-Z-ի հետ հետ հանգստացել է Կուբայում
27-ամյա Լյայհսյան Ուտյաեւան, ով մարմնամարզության աշխարհի չեմպիոնուհի է, վերջապես հայտնել է իր ամուսնության մասին: Այդ մասին նա ասել է НТВ հեռուստաընկերության երեկոյան ծրագրի ընթացքում: Երկրորդ կեսի անունը` Պավել Վոլյա է: Այո, այո, հումորիստ Վոլյան: Նրանց հարսանեկան արարողությունը գաղտնի է անցկացվել, իսկ հրավիրված մարդիկ էլ եղել են զույգի հարազատները: Ուտյաեւան այժմ հղիության յոթերորդ ամսում է: Խոսակցություններից
Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը հյուրընկալել է Դիարբեքիրի քաղաքապետի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ընդունել է Թուրքիայի Դիարբեքիր քրդաբնակ քաղաքի փոխքաղաքապետ Հեֆիզա Իպեկի գլխավորած պատվիրակությանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին, Կամո Արեյանը նշել է, որ Երևանում ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաև քրդական համայնքի, համար ստեղծված են բնականոն կենսագործունեության անհրաժեշտ պայմաններ, և նրանք բոլորն էլ պարբերաբար հանդես է գալիս մշակութային և այլ նախաձեռնություններով:
ՀՅԴ-ի նախընտրական քարոզը «Ժառանգության» հարթակից
«Ժառանգության» երեկվա հանրահավաքում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը, որը նվիրված էր մայիսի 5-ի ավագանու ընտրություններին, հանրահավաքի որոշ մասնակիցների կողմից հակադարձվում էր «ապրիլի 9-ը» վանկարկումներով: Իսկ ընդհանրապես, երեկ Արմեն Ռուստամյանին լսելով` կարելի էր կարծել, որ ավագանու ընտրությունների Դաշնակցության նախընտրական քարոզը մեկնարկել է հենց այդ հարթակից: «Եթե շատ հակիրճ ձեւակերպենք, նոր երկիր ու պետություն ունենալու` Դաշնակցության
Անօթևան բազմանդամ ընտանիքները բնակարաններ ստանալուց հետո էլ շարունակում են բնակվել տնակներում (Տեսանյութ)
Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման ՀՀ կառավարության 1999 թվականի համար 432 որոշմամբ սահմանված կարգի համաձայն` տրամադրվում է ճիշտ այնքան սենյականոց բնակարան, որքան նրանք կորցրել են երկրաշարժի հետևանքով, բացառությամբ այն դեպքերի, երբ ընտանիքի անդամների թիվը պակասել է: Այդ դեպքում պակասեցվում է նաև սենյակների թիվը: Իսկ ահա ընտանիքի անդամների թվի ավելացման դեպքում սենյակների թվի
Ինչու են Երևանի կենտրոնում ոստիկաններ կուտակվել
Այսօր առավոտյան Երևանի կետնրոնում` Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, ինչպես նաև Թումանյան և Սայաթ-Նովա փողոցներում ոստիկանների կուտակումներ են նկատվել: Նախագահական նստավայրի բակում կանգնած է եղել զինվորական նվագախումբ և առանց ծածկի մեքենա, որի վրա ամրացված էր Հայաստանի Հանրապետության դրոշը: Epress.am-ի թղթակիցը հետաքրքրվել է ոստիկաններից, թե ինչ է տեղի ունենում: Նրանցից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, նշել է,


















































