Օրվա լրահոսը
Կաղանդի տոնից միայն տնից տուն գնալն է լավ պահպանվել
Երաժշտագետի ու հոգեւորականի մեկնաբանությունները Հաճախ են հնչում բարի ցանկություններ, թե պետք է վերադառնալ արմատներին: Սակայն իրականում ոչ մի գործնական քայլ չի արվում կոնկրետ՝ Կաղանդի կամ Ամանորի ծիսակարգը ժողովրդին վերադարձնելու համար: Մասնագետները հավաստիացնում են, որ մենք ունեցել ենք Կաղանդին նվիրված հիանալի երգեր, որոնք գալով անհիշելի ժամանակներից, այսօր էլ շարունակում են մնալ միայն գիտական աշխատություններում եւ մասնագիտական
Կառավարությունը կփոխհատուցի սիրիահայ ուսանողների կրթաթոշակները
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տեղեկացնում է, որ ՀԵՀ-ը կրթաթոշակների հավաստագրեր կտրամադրի սիրիահայ ուսանողներին։ Ուսման վարձերի փոխհատուցում կստանան Հայաստանում սովորող ավելի քան 110 սիրիահայ ուսանողներ։ Վերջիններիս ուսման վարձերի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 40 միլիոն դրամ։
Մեծարում՝ հիդրավլիկայի տիտանին, նոր շունչ՝ ինստիտուտին
ԵրՃՇՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը՝ Ջրային հիմնահարցերի ինստիտուտի գրադարանում: Ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտի գլխին ժամանակին «սեւ ամպեր» էին կուտակված, մինչեւ վերջերս այն ավերակ էր: Այսօր ինստիտուտը կենդանություն է ստացել, վերանորոգվել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի (ԵրՃՇՀ) ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ջանքերով, եւ հիմա բուհի ուսանողների մի մասը այնտեղ ոչ միայն դասերն է անցկացնում, այլեւ
Գյումրու քաղաքապետարանը լրագրողների համար՝ «հերանց տո՞ւն»
Երեկ «Առավոտը» ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին սատարած ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի առաջնորդ Սահակ Մինասյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով նորընտիր քաղաքապետի օրոք ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել Գյումրիում, կա՞ արդյոք դրական տեղաշարժ բարոյահոգեբանական մթնոլորտում, որի մասին ակնարկում էր երկրի նախագահը, կարելի՞ է Գյումրին այսուհետ անվանել ոչ կրիմինալ քաղաք: «Եթե փոփոխություններ ուզում ենք, ուրեմն փոփոխությունների գնալու
Ամենաազդեցիկը Սերժ Սարգսյանն է, ամենաբարեփոխողը՝ Տարոն Մարգարյանը
Aravot.am-ի հետ զրույցում «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօերն Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց քաղաքական գործիչների ազդեցիկության աստիճանի և վերջին 20 տարիների Երևանի լավագույն քաղաքապետերի վերաբերյալ իրենց կատարած մոնիթորինգի արդյունքները: Սոցիոլոգը մանրամասնեց. «Քանի որ վերջնական որոշված չէ, թե նախագահական ընտրություններում ով կառաջադրվի, մենք ուզում էինք իմանալ քաղաքական դաշտում կա՞ն դեմքեր, որոնք կարող են հավակնել ՀՀ նախագահի պաշտոնին:
Պոլիտեխնիկի ռեկտորը` ԿԳՆ գործունեության մասին. «No comment…»
«Հակակոռուպցիոն գործունեությունը ՀՊՃՀ-ում իրականացվում է կոռուպցիոն ռիսկերը ծնող պատճառները բացահայտելու եւ դրանք ի չիք անելու ուղղությամբ: Մասնավորապես, աշխատել ենք սոցիալական իրավիճակի բարելավման, ընդհանուր քննարկումներ կազմակերպելու եւ թափանցիկություն ապահովելու ուղղությամբ, բայց հաշվի առնենք, որ ինչ-ինչ դեպքեր կարող են պարզապես թաքցվել: Այս տարի բուհին ոչ սազական եւ ոչ պատվաբեր վարույթներ իրականացնելու համար հեռացվել են մի քանի աշխատակիցներ»,-այսօր`
83-ամյա կնոջ կյանքը նախկին ոստիկանը դժոխքի է վերածել
«Հարգելի ոստիկանապետ, ես հայտնվել եմ մի այնպիսի իրավիճակում, որն ինձ տանում է դեպի մահ: Ես իմ միամիտ ու անկեղծ բնավորության պատճառով կորցրել եմ ողջ ունեցվածքս ու առողջությունս: Նաեւ Ձեզ դիմում եմ՝ ասելով, որ իմ կյանքին վտանգ է սպառնում». սա նամակի մի հատված է՝ գրված ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Նամակի հեղինակը Արզումանյան 10 շենքի բնակիչ,
Հայաստանում կին սեփականատերերի թիվը չնչին է
Չնայած դրան՝ մասնագետները գտնում են, որ կանայք բիզնեսում ավելի պարտաճանաչ են ու մաքուր են աշխատում 48-ամյա տիկին Արմինեն հարկային տեսուչներից մինչեւ թաղային հեղինակություններ պայքարել է՝ մինչեւ կարողացել է սեփական բիզնեսը ստեղծել: 48-ամյա այս կինը ամուսնու մահից հետո 3 երեխաների հոգսը հոգալու, կրթության տալու եւ քիչ թե շատ անհոգ կյանք ապահովելու համար որոշել էր սննդի խանութ
Առաջին ձյունը` հունվարի 31-ին
Առաջին ձյունը կտեղա հունվար 31-ին: Մինչ այդ պայծառ եղանակը կպահպանվի: Այսօր «Հայացք» ակումբում այս մասին հայտնեց ԱԻՆ հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նոր տարվա առաջին օրը ձյունը կտեղա հանրապետությունով մեկ: Ինչպես հանրապետության գլխավոր օդերեւութաբանն է կանխատեսում, հունվարին, փետրվարին ու մարտին տաք եղանակ է սպասվում: Չնայած դրան, այս տարի, նախորդ մի քանի տարիների
Քաղաքական կոնսուլտացիաները կշարունակվեն «ձեւական»
«Միշտ իմաստ ունի քաղաքական համախոհների հետ տարբեր խնդիրների շուրջ կոնսուլտացիաներ իրականացնել եւ որոշակի հարցերում դրական արդյունքների հասնել»,- «Առավոտի» հարցին՝ այսուհետ իմաստ ունի՞ ընդդիմադիր խորհրդարանական ուժերի միջեւ քաղաքական կոնսուլտացիաները շարունակել, ասաց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Կարդացեք «Առավոտ» օրաթերթ
Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքականությունից չի հեռանում
ՀԱԿ պատգամավորը՝ ՀՅԴ պատգամավորներին. «Մենք մեզ երբեւէ թույլ չենք տվել, չէ՞, ենթադրություններ անել՝ ՀՅԴ-ն միանձնյա՞, թե՞ թիմային որոշումներ է կայացրել»: Երեկ քաղխորհրդի նիստում ՀԱԿ-ը քննարկում էր նախագահական ընտրություններին իր մասնակցության ձեւերը: Վերջնական եզրակացության չեն հանգել, քննարկումները դեռ կշարունակվեն: Բայց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց. «ՀԱԿ-ում մնացած բոլոր ուժերը միանշանակ կանգնած են
Գուրգեն Եղիազարյան. «Սերժ Սարգսյանի հաղթանակի դեպքում հասարակությունը կփրկվի»
ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի հաղթանակի դեպքում լրագրողներն ու հասարակությունը կփրկվեն, քանի որ այդ դեպքում Սերժ Սարգսյանն այլեւս կախված չի լինի «տարբեր տեսակի, տարբեր կենսագրություն ունեցող մարդկանցից, որոնց արած լկտիությունները նա պետք է կուլ տա»: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ խորհուրդ է տալիս Գուրգեն Եղիազարյանին կանխավ պատրաստել շնորհավորական ուղերձը,
Հրդեհ` ԵՊՏՀ-ում
Դեկտեմբերի 27- ին, ժամը 11.30-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի 3-րդ հարկում (Նալբանդյան թիվ 128 շենք): Դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Պարզվել է, որ հանդիսությունների դահլիճի բեմահարթակի տակ ծխում է թեփ: Անհրաժեշտությունը վերանալու պատճառով չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը ետ են
Նոր մշակույթի ծիլերը
«Այ, օրինակ, կենտուրիոն Մարկը, որի մականունն է Առնետասպան՝ նա բարի՞ մարդ է»: «Այո,- պատասխանեց ձերբակալվածը,- ճիշտ է, նա դժբախտ մարդ է: Այն ժամանակներից, երբ բարի մարդիկ նրան այլանդակեցին, նա դարձավ դաժան եւ անգութ»: Դա, ինչպես հասկացաք, Պիղատոսի եւ Յեշուայի երկխոսությունն է Բուլգակովի հայտնի վեպից՝ իմ անկատար թարգմանությամբ: Գլխավոր իմաստը, որքան ես հասկանում եմ, սերն է,
Պոլիտեխնիկի լաբորատորիաներն անձնագրեր ունեն
Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում բուհի ռեկտոր Արա Ավետիսյանը ներկայացրեց ՀՊՃՀ այս տարվա գործունեության արդյունքները: «Լաբորատոր, ուսումնական ենթակառուցվածքների բարելավման տեսանկյունից ՀՊՃՀ-ում սկսվել է «Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ» աննախադեպ ծրագրի իրականացումը: Ծրագիրն ընդգրկում է 34 ժամանակակից լաբորատորիա: Ներկայումս ընթանում են նախատեսված տարածքի շինվորանորոգման աշխատանքները: Բարեկարգվել եւ թարմացվել են 1200 քմ տարածք զբաղեցնող ՀՊՃՀ մի շարք
ՀՀ ոստիկանության կոչը քաղաքացիներին
Հարգելի համաքաղաքացիներ, վերջին տարիներին լայն տարածում է ստացել Ամանորը հրավառություններով տոնականացնելու սովորույթը: Տեսարանն, ինչ խոսք, գեղեցիկ է, սակայն անփութությունը, անզգուշությունը, հրագործական միջոցների անորակությունը կարող են նաև մթագնել ամանորյա ուրախությունը, կարող են անցանկալի դեպքերի պատճառ դառնալ: Պայթուցիկ հրագործական միջոցների հետ վարվելու կանոնները չպահպանելու հետևանքով, մասնավորապես, անչափահասների շրջանում դժբախտ պատահարները բացառելու, ինչպես և հասարակական կարգի և անվտանգության
Ջհանգիրյանը սատանա՞ է, թե՞ հրեշտակ. Վազգեն Մանուկյանի համար հրեշտակ չի
Այսօր Հանրային խորհրդի նախագահ Վագեն Մանուկյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց. «Մենք ոչ մեկի տեղը չենք զբաղեցնում: Սկզբում տպավորություն կար, որ ԱԺ-ի դեմ ենք, իրենց տեղն ենք զբաղեցնում: Մենք ոչ ԱԺ-ին կարող ենք փոխարինել, ոչ կառավարությանը: Մենք չենք ընդունում որոշումներ, որոնք պետք է ի կատար ածվեն»: Հարցին, թե ինչո՞ւ որեւէ նախաձեռնությամբ ինքներդ հանդես չեք գալիս, հենց
«Ո՞վ էր այդ Սասունցի Դավիթը, էդ ո՞նց դառավ Ծառուկյան Գագիկը փրկիչը իրենց»
Այսօր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, հրավիրած ասուլիսում անդրադառնալով նախագահական ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշմանը՝ ասաց. «Առաջինը՝ ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը չի դրել: 2.5 մլն մարդ իրենց թենածությունը չի դրել: Հիմա ամեն մեկի պատճառները բերել, թե ինչո՞ւ չեն դրել՝ մի կողմ թողնենք: Ինքը իր պատճառները տվեց: Դա հեչ կարեւոր չի՝ հիմնավո՞ր էր, թե
Ոստիկանության քննիչի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. գործն ուղարկվել է դատարան
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քննվող քրեական գործով երկու անձի քրեական պատասխանատվության չենթարկելու համար կաշառք պահանջելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ հատկապես կարեւորագույն գործերի քննության վարչության ավագ քննիչ Սամվել Մելքոնյանը թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ իր վարույթում քննվող քրեական գործով վկայի կարգավիճակում
Զարուհի Փոստանջյան. «Ազատվենք հնոտի նախագահներից»
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ամանորյա շնորհավորական բացիկներ է պատրաստել ՀՀ երեք նախագահների համար: Բացիկների վրա Լուվրում կախված «Բաբելոնյան աշտարակի փլուզումը» նկարի արտապատկերն է: Պատգամավորը ՀՀ երեք նախագահներին մաղթում է. «Մաղթում եւ հորդորում եմ հեռանալ ժպիտով եւ ոչ արյամբ, մնալ բարով, բայց ոչ չարությամբ»: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զարուհի Փոստանջյանը՝
Վարորդը մահացել է
Դեկտեմբերի 26-ին, ժամը 00.30-ին, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21124»-ի վարորդը` 1964 թ. ծնված Գեղամ Աբրահամյանը, տեղում մահացել է, իսկ «Մերսեդես»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: ՀՀ ոստիկանություն
Առողջապահության ոլորտի հարկային վճարումներից դժգոհ են
Այս տարվա 11 ամիսների տվյալներով, առողջապահության ոլորտի վճարով ծառայություններից ստացված եկամուտները կազմել են 22 միլիարդ 700 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5 միլիարդ 600 միլիոն դրամով: Այսօր կառավարության նիստի ժամանակ, ներկայացնելով առողջապահության ոլորտում հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի ներուժի մասին հաշվետվությունը, ասաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Ըստ նրա, եկամուտների
Զիդանը Վորոնինին գրազով գարեջուր է կրվել
Ֆուտբոլի Ուկրաինայի հավաքականի նախկին խաղացող Անդրեյ Վորոնինը, որ ներկայումս հանդես է գալիս Դյուսելդորֆի «Ֆորտունայում», արձակուրդին ընտանիքով մեկնել է ՄԱԷ եւ տեղավորվել թանկարժեք եւ հեղինակավոր «Madiant Jumeirab Resort» հյուրանոցային համալիրում: Ավելի ուշ պարզվել է, որ նրա հարեւանը Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանն է: Ֆուտբոլիստները հաճախ են իրար հետ վոլեյբոլ խաղում: Այդպիսի
Բեռնատարը շրջվել է
Դեկտեմբերի 26-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի մոտ շրջվել է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարար ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Աշտարակ – Կարբի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «ԴԱՖ» մակնիշի DOO 860 պ/հ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել տնամերձ հողատարածքի մեջ, ինչի
Աշխատանքային խորհրդակցություն` ՀՀ ոստիկանությունում
Տեղի ունեցավ ՀՀ նախագահական ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Անդրադառնալով բնակչության ռեգիստրում անճշտությունների վերացման, ընտրացուցակներում թյուրիմացությունները բացառելու խնդրին` Հունան Պողոսյանը կարևորվեց ոստիկանության անձնագրային և
Կ. Ավագյանը ամփոփում է ՀԵՀ-ի անցնող տարին. «Չարախոսում են նրանք, ում մոտ չի ստացվում նմանատիպ աշխատանք»
« Մեր հիմնական ձեռքբերումը մեր իրականացրած 160 ծրագրերն են: Եվ ամենակարևորը, որ երիտասարդները մեզ հավատում են, մենք ընկալվում ենք նրանց կողմից, մեզ հետ ուզում են աշխատել»,-Aravot.am-ի հետ զրույցում, ամփոփելով նախորդ տարին, այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը: Նախագահի՝ երիտասարդությանն ուղված քաղաքականության արդյունքում, 2010-ին ստեղծվեց ՀԵՀ-ը: Այն
Սերժ Սարգսյանը «փչացրեց» լրատվական դաշտը եւ դեռ գլուխ է գովում
Ինչի՞դ վրա ես ուրախանում Նախագահական ընտրություններում առաջադրումների եւ չառաջադրումների թոհուբոհի ֆոնին, նախօրեին նախագահականում տեղի է ունեցել մի միջոցառում, որը կարծես թե այնքան էլ մեծ ուշադրության չի արժանացել։ Այնինչ, այդ միջոցառումը եւ հատկապես դրա ընթացքում հնչեցված Սերժ Սարգսյանի խոսքը, իրոք որ, առանձին վերլուծության է արժանի։ Ուրեմն, նախօրեին, Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Սերժ Սարգսյանն ընդունելության
Հավեսով վերջանում ենք
Նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները մեկը մյուսի հետեւից ասուլիսներ են հրավիրում ու ամփոփում անցնող տարին։ Այն մթնոլորտը, որ տիրում է այդ ասուլիսներում, պարզապես սարսափելի է։ Եթե կարճ նկարագրելու լինենք ասվածը, ապա դրանք անցնում են «ամեն ինչ լավ է», «ոչ մի խնդիր չկա», «ամենուր աճ է», «համատարած զարգացում է»… խորագրերի ներքո։ Ճիշտ եւ ճիշտ՝ ինչպես հին ու
Ամփոփվել են Հեքըթոն [ՅԱՆ] և «ATS 2012» նորարական տեխնոլոգիաների մրցույթները
Վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 26-ին մասնակցել է Հայաստանում երկրորդ անգամ անցկացված Հեքըթոն [ՅԱՆ] նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթի և «ATS 2012» մրցանակաբաշխության ամփոփմանը նվիրված միջոցառմանը: Հեքըթոն [ՅԱՆ] մրցույթին մասնակցել են և ժյուրիին իրենց գաղափարն են ներկայացրել 37 թիմեր՝ 130 մասնակիցներով: Մրցանակներ են հանձնվել Մայքրոսոֆթ տեխնոլոգիայի հենքով լավագույն լուծում, լավագույն Windows 8 հավելված, լավագույն Windows հեռախոսային հավելված, լավագույն
«Հարկ է, որ Սամվել Բալասանյանը իր թիմով ու հոգով սատարի Սերժ Սարգսյանին»
Օրերս Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանը հետաքրքիր մի կարծիք էր հայտնել, ասելով, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նախագահական ընտրություններում կսատարի Սերժ Սարգսյանին :Ու քանի որ մարզպետի անձնական կարծիքի մեջ կար « մեսիջ » ու պարտադրանք` ուղղված ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին, Aravot.am-ը այսօր ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանին հարցրեց, թե իր գլխավորած կուսակցական կառույցը նման քննարկում


















































