Օրվա լրահոսը
Տնտեսագիտական համալսարանն առաջին անգամ կղեկավարի Տեմպուսի ծրագիր. մեկնարկը տրվեց այսօր
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ Տեմպուս 4–ի «Համալսարան – Գործատու Հայկական համակարգող գործակալություն» («Արարատ») ծրագրի մեկնարկը, որի առիթով ՀՊՏՀ էին այցելել ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Գերմանիայի, Իսպանիայի, Լատվիայի, Իտալիայի Սիցիլիայի և Պալերմոյի կրթական հաստատություններից, ինչպես նաև հայաստանյան բուհերից։ Տեղեկացնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այս տարի շահել է Տեմպուսի երեք ծրագիր, որոնցից մեկի՝
Հրավառություն` սմարթֆոնների մասնակցությամբ
Այս տարի Սիդնեյը յուրահատուկ ձեւով կանցկացնի Ամանորը: Տոնական հրավառությունը կիրականացվի սմարթֆոնների մասնակցությամբ, իսկ որպեսզի ականատես լինել այդ ամենին, հարկավոր է հեռախոսներում ներբեռնել հատուկ հավելված ու այն միացնել, երբ սկսվի հրավառությունը: Լուսավորվող սմարթֆոնները հավաքվածների ձեռքում կստեղծեն յուրահատուկ էֆեկտ, ինչն էլ կամբողջականացնի հրավառությունը: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Հայաստանում դռներ են փակել, Mercedes-ի հայրենիքում գովել աղմուկ հանած ներկայացումը
Բեմադրիչ Սուրեն Շահվերդյանի «Փսիխոզ 4.48» ներկայացումը՝ ըստ Սառա Քեյնի համանուն պիեսի, մեծ հաջողություն է ունեցել Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում: Aravot.am-ի հետ զրույցում բեմադրիչը նշում է, որ Շտուտգարդը հայտնի է ոչ միայն որպես Mercedes-ի եւ Porsche-ի հայրենիք, այլեւ քաղաք, որը լուրջ թատերական ավանդույթներ ունի: «Փսիխոզ 4.48» ներկայացումը մեծ դժվարությամբ վերականգնեցինք: Հիշեցնեմ, որ տարվա սկզբից Սունդուկյան
407.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Դեկտեմբերի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.05 դրամ:
Նաիրա Զոհրաբյան. «Որեւէ մեկը շոկի մեջ չէ, որեւէ մեկը մանդատը վայր չի դնելու»
– Մամուլում վերլուծություններ են հնչում, որ ԲՀԿ քաղաքական թեւը շոկի մեջ է Գագիկ Ծառուկյանի որոշումից, անգամ տեսակետներ կան, որ հնարավոր է, օրինակ, Վարդան Օսկանյանը մանդատը վայր դնի եւ դուրս գա կուսակցությունից։ – Պատասխանեմ կարճ՝ Գագիկ Ծառուկյանը կայացրել է որոշում՝ չառաջադրել իր թեկնածությունը այս նախագահական ընտրություններում եւ մենք հարգում ենք Ծառուկյանի այդ որոշումը։ Կուսակցության քաղաքական խորհրդի
Նկարները կեղծ էին, իսկ քրեական գործի մասին էլ տեղեկացել է վերջերս
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ա. Հունանյանի նախագահութամբ ընթանում են Կամո Բադալյանի եւ Ստեփան Ծաղիկյանի գործով դատական նիստեր: Իրավաբան դասախոս Ստեփան Ծաղիկյանը դիմել էր դատարան, պահանջելով բռնագանձել Կամո Բադալյանից գումարներ: Կ.Բադալյանի միջնորդությամբ 2004թ-ին Ստեփան Ծաղիկյանին էին վաճառվել ռուս գեղանկարիչներ Ա.Դեյնեկայի եւ Պ.Կոնչալովսկու 4 ստեղծագործություններից: Ս. Ծաղիկյանը, ըստ Կ. Բադալյանի, այդ կտավները
Ուսանողների արտալսարանային կյանքն ակտիվանում է համերգային ծրագրի միջոցով
Այսօր Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում մեկնարկեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնած համերգային ծրագիրը։ Aravot.am-ի հետ զրույցում «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմինե Բարսեղյանը հայտնեց, որ մշակութային ծրագրին կմասնակցեն ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի տաղանդաշատ ուսանողները. «Համերգի նպատակն է` երիտասարդության շրջանում
Գոշի մատուռը վերականգնվում է, իսկ Գոշավանքը…
«Գոշավանք» վանական համալիր պատմաճարտարապետական արգելոցի վարիչ Բակուր Հովսեփյանի վկայությամբ՝ 2011թ. Երեւանում կայացած աշխարհի հայ իրավաբանների համաժողովի մասնակիցները եւ հայաստանցի իրավաբանները ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի նախաձեռնությամբ Մխիթար Գոշի մատուռի (այնտեղ է գտնվում անվանի օրենսդիրի եւ առակագրի գերեզմանը) վերականգնման նպատակով հանգանակել են 140 միլիոն դրամ: Մշակույթի նախարարարությունն այդ գումարով սկսել է մատուռի վերականգնման աշխատանքները ,
Մերուժան Տեր-Գուլանյան. «Անդին» ամսագրի համար նշանակություն չեն ունենա հեղինակների քաղաքական հայացքները
Լույս է տեսել «Անդին» գրական գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի նախահամարը: Այսօր այդ մասին «Հայելի» ակումբում հայտնեց ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Նրա խոսքով. «Չկան կենցաղային արժեքներ, այլ կան ժամանակակից եւ հավերժական արժեքներ, որոնք պետք է տարբերակել իրարից: Ամսագրի նպատակն է` նոր սերնդի համար վերաիմաստավորել այդ արժեքները: Թյուր մոտեցում կա, թե անկախության սերունդը այսօր
Էպոսագետը՝ նախագահի համար լուրջ թեկնածո՞ւ
«Ոնց հասկացանք, քաղաքական դաշտում ինչպես հիմնական դերակատարումն ունի ՀՀ-ն, այնպես էլ լինելու է նաեւ նախագահական ընտրություններից հետո: Մեր գերխնդիրն է այս պարագայում չենթարկվել որեւէ պրովոկացիաների եւ առնվազն կազմակերպել միջազգային ստանդարտներին համահունչ ընտրություններ, որովհետեւ ամբողջ աշխարհը Հայաստանի ապագան դիտարկում է հենց այս ընտրական պրոցեսի ձեւաչափի մեջ»,- այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած քաղաքական բանավեճի
Լիոնել Մեսսիի նվաճումն արդեն գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում»
Կատալոնյան «Moundo Deportivo»-ն տեղեկացնում է, որ մեկ մրցաշրջանում պաշտոնական հանդիպումների ժամանակ խփված գոլերի ռեկորդը, որը 88 գնդակով օրերս հեղինակեց «Բարսելոնայի» եւ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, արդեն գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում»: Գրքի հրատարակիչներն այսպես վերջ են դրել իրական ռեկորդակրի շուրջ բանավեճերին` մերժելով զամբիացի Գոդֆրի Չիտալոյի եւ բրազիլացի Զիկոյի հավակնությունները: Զամբիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն
ՄԱԿ-ը Երևանի պետական համալսարանի հետ նշում է Արաբերենի օրը
Այսօր ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) և Երևանի պետական համալսարանի Արաբագիտության ամբիոնի համատեղ միջոցառման ընթացքում ուսանողները, համալսարանի դասախոսները և լրագրողները նշեցին ՄԱԿ-ում արաբերենի օրը և խոսեցին արաբերենի՝ որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկի կարևոր դերի ու ՄԱԿ-ի արժեքների և բազմազանության խթանման հարցում այդ լեզվի ներդրման մասին: ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն նշեց. «ՄԱԿ-ի պաշտոնական
Սուրեն Սուրենյանց. ՀԱԿ-ը նմանվել է ռեստորանի մի մատուցողի, որի ամենահարուստ այցելուն առանց թեյավճարի հեռացել է
Այսօր «Իրատես de facto» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ քաղաքագետ, «Նոր աջեր» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցն անդրադարձավ երեկ տարածած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությանն ու ասաց, որ կուսակցության այդ որոշմամբ կանխորոշվեց նախագահական ընտրությունների ելքը. «Բարգավաճ Հայաստանը» ձեւավորվել է որպես իշխանության պրոյեկտ ու, ըստ էության, նա չի կարող լինել ընդդիմություն: Իսկ ընդհանրապես այս կուսակցությունը նման է փակ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը Գերմանիայում ենթարկվել է լուրջ վիրահատության
Վիրահատությունն անցել է բարեհաջող եւ մեր ֆուտբոլիստն արդեն անցնում է հետվիրահատական փուլը: ՀՖՖ պաշտոնական կայքը skype հարցազրույց է իրականացրել Գերմանիայում գտնվող մեր ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանի հետ: Ռուբեն Հայրապետյան. «Սպասում եմ Դավիթ Մանոյանի վերադարձին» «Թե ես, թե ազգային հավաքականի մարզիչներն ու ֆուտբոլիստները, թե հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուները անհամբեր սպասում ենք Դավիթ Մանոյանի
ԲՀԿ-ին երեք կողմերից քաշում էին, արդյունքում՝ «զզվեցրին»
«Ով ով՝ դաշնակցության պարագայում բնավ կարեւոր չի եղել, թե ինչ մոտեցում ունեն արտաքին աշխարհի երկրները՝ Մոսկվան, Բրյուսելը, Վաշինգտոնը: Մենք ինքնուրույն քաղաքական ուժ ենք: Կողմնակից ենք, որ մեր երկրի հարցերը պետք է լուծենք երկրի ներսում»,- այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ քաղաքական բանավեճ էր կազմակերպել, որի ժամանակ այսպիսի տեսակետ
Մեղադրվում է դատախազի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Սամվել Հարությունյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2012թ.հուլիսի 26-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ 1 նիստերի դահլիճում ընթացող դատաքննության ժամանակ ամբաստանյալ Ս.Հովակիմյանը հարվածել է մեղադրանքը պաշտպանող դատախազին.
ՀԱԿ-ը չառաջադրվի՞, թե՞ դառնա գործող նախագահի ընտրարշավի մեկ դետալը
Երեկ ԲՀԿ քաղխորհրդի նիստի արդյունքում ԲՀԿ-ի կայացրած որոշումը ՀՀ ներքաղաքական դաշտում որոշ փոփոխություններ առաջ բերեց: Գ. Ծառուկյանի չառաջադրվելու և ոչ մի քաղաքական ուժի չսատարելու որոշումը ինչպե՞ս կազդի ՀԱԿ-ի հետագա գործողությունների վրա: Կամ արդյոք ԲՀԿ-ի ընտրազանգվածը կկողմնորոշվի՞ դեպի ՀԱԿ, այլ ընդդիմադիր ուժի կողմ, թե՞ ընդհանրապես չի մասնակցի ընտրության: Այս մասին Aravot.am-ը մեկնաբանություններ ստացավ որոշ քաղաքագետների հետ
Նոր տարուն խոզի բդի փոխարեն գառան բուդ դրեք սեղանին. համ էժան է, համ էլ՝ խոլեստերինն ավելի քիչ է
Ամանորի նախաշեմին հնարավոր է մոտ 10 տոկոսով թանկանա խոզի ազդրի միսը, ուստի, գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս վերադառնալ մեր հին ավանդույթներին եւ օգտագործել ոչխարի եւ գառան միս, քանի որ այն ավելի էժան է, քան խոզինը: Այսօր «Նովոստի Արմենիա» ակումբում պարոն Հովհաննիսյանն ասաց, որ վերջին 4 ամիսներին անասնամսի գնի
Գեւորգ Վարդանյան. «Այսօր չորս անգամ պակաս է տրամադրվում գիտությանը՝ համախառն ներքին արդյունքի 0,5 տոկոսը»
«2012թ. հուլիսի 1-ից մեկնարկեց երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը: ԱՊՀ երկրներում մենք առաջատար դիրքերում ենք, սակայն դա երկար տեւել չի կարող՝ հինգ տարի հետո մենք կունենանք անկում, գիտության ծերացում»,-այսօր երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի 2012թ. ամփոփման ժամանակ նշեց ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գեւորգ Վարդանյանը: Նրա համոզմամբ, այս տարի իրականացվել
Ցուցարարների բանավեճ. «Բանակ չծառայածներն ինչպե՞ս են օրենք գրում» (Տեսանյութ)
Այսօր կառավարության նիստից հետո մի խումբ ցուցարարներ, տեսնելով շենքից դուրս եկող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, սկսեցին վիճել: «Օրենք չկա, ի՞նչ օրենք: Տնիցս հանեցին, պարտադրեցին, ստորագրեցին, վտարեցին»,- պատմում էր ցուցարարներից մեկը: Մյուսն էլ, որ մինչ այդ զրուցում էր նախարարի հետ, հարցրեց. «Աշոտյանն ի՞նչ մեղք ունի»: «Աշոտյանին էլ հետը պետք է հանեն, մորքուր ջան: Աշոտյանն ի՞նչ է
Մեկ տարում բացահայտվել է որսագողության մեկ դեպք
2011 թվականին Տավուշի մարզում որսագողության ընդամենը մեկ դեպք է արձանագրվել: Այդ դեպքով ազատազրկման է դատապարտվել 5 անձ: Այս մասին հայտնելով՝ Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանն ասաց, որ իրավապահ մարմինները որսագողության դեպքերին ավելի խիստ են վերաբերվում, քան ապօրինի անտառահատումներին, եւ դրա վկայությունն է 5 անձանց ազատազրկումը: Հավելենք, որ անտառաշատ, որսաշատ Տավուշում որսագողության դեպքերը շատ են, երբեմն
Ինչու «ՄԻԱՑՈՒՄ» և ոչ թե «ինքնորոշում»
Ինչու բանակցություններ Մոսկվայի հետ և ոչ թե Բաքվի Արցախի հիմնախնդիրը, որ հանդիսանում է Հայոց հարցի բաղկացուցիչ մասը, եղել է և մնում է հայկական գրավված տարածքների վերականգնման հարց: Որն իր հերթին շաղկապված է հայոց պետականության վերականգնման գործընթացի, նրա ապահով եւ հեռանկարային զարգացման եւ հզորացման հետ, դրա համար անհրաժեշտ եւ անվիճելի, միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքների վրա:
Ադիբեկյանը արտահերթ հարցում կիրականացնի
«Մենք պատրաստվում ենք արտահերթ հարցում իրականացնել, որպեսզի գնահատենք քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը»,- այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, որը ցավալի համարեց այն, որ երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղորդագրություն տարածեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին: Այսօր ունեցանք միաբեւեռ քաղաքական դաշտ եւ դա
«Սիրտս բրազիլացի է, հոգիս՝ հայ»
Բրազիլահայ կիթառահար Ժոան Կույումջյանը տպավորված է «Ես իսկապես երջանիկ եմ, որ բախտ է վիճակվել մասնակցելու Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված համերգին»,- «Առավոտի» հետ զրույցի սկզբում այսպես ասաց նախնիների հայրենիքում առաջին անգամ համերգային այցով ժամանած բրազիլահայ կիթառահար Ժոան Կույումջյանը: Նա հավելեց. «Սիրտս բրազիլացի է, հոգիս՝ հայ»: 28-ամյա երաժիշտը դեկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան»
«Աթոռը չարժե, որ հրապարակային վիրավորանքների անցնեք»
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը՝ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի խնդրի մասին ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, որ Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջի շրջանավարտ է, «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ այն ժամանակին հոգեւոր կրթօջախ է եղել, նմանը չի ունեցել ԽՍՀՄ-ի տարածքում. «Թերլեմեզյանի շրջանավարտը ո՛չ բարձրագույնի կարիք ուներ, ո՛չ էլ ակադեմիայի: Թերլեմեզյանականները շատ պատրաստված էին ու բազմակողմանիորեն զարգացած: Թերլեմեզյանը
Դատապարտյալի մոր նամակը՝ ՀՀ նախագահին
Հինգ ամիս մատիկները ծալելով՝ 4-ամյա թոռնուհիս՝ Վարսենիկ Այվազյանը, հաշվում է, թե ինչքան մնաց հայրիկի վերադարձին, ում նա երբեք չի տեսել ճաղերից այս կողմ: Սակայն նա դեռ չգիտի, որ երկար է սպասելու: Ինչպես բացատրեմ թոռնուհուս, որ մեր հանրապետության փտած արդարադատության համակարգի շնորհիվ է, որ հայրիկիդ եւս 12 տարի չես տեսնելու ճաղերից այս կողմ: Ինչպես բացատրեմ, որ
Զինվորն ինչքան կարող է հողաթափ հագնել
Ծառայության 5 ամսից 3-ը հոսպիտալում է «Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է զինծառայող Արմեն Հարությունյանի խնդիրներին: Նա այս տարվա հուլիսի 20-ին է զորակոչվել բանակ, սակայն ծառայության 5 ամսից 3-ը անցկացրել է հոսպիտալում: Հիշեցնենք, որ Զինվորական բժշկական հանձնաժողովը, չնայած հայտնաբերված բազմաթիվ հիվանդություններին, նրան պիտանի էր ճանաչել ոչ շարային ծառայության համար: Զորամասում Արմենին ազատել են ֆիզիկական ծանրաբեռնվածությունից,
Ահարոն Ադիբեկյան. Ծառուկյանի ձայները կբաժանվեն 3 մասի
Aravot.am-ի հարցին՝ ում միջեւ կբաշխվի Գագիկ Ծառուկյանի ընտրազանգվածը, սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Ծառուկյանի ձայները հիմնականում կբաժանվեն երեք մասի. մի մասը՝ Ռոբերտ Քոչարյանին, մի մասը՝ Սերժ Սարգսյանին, մյուս մասն էլ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին»: Իսկ թե ինչ սկզբունքով ձայների բաշխումը տեղի կունենա՝ Ադիբեկյանն ասաց. «Քանի որ Ծառուկյանը հենվում է եւ իշխանամետ, եւ ընդդիմադիր
ՀԱԿ-ում ոգեւորվա՞ծ են ԲՀԿ-ի որոշումից
ԲՀԿ մամուլի խոսնակը վստահեցնում է, որ «ԲՀԿ-ն խաղում է միայն ժողովրդի խաղը», ՆԺԿ նախագահն առաջարկում է՝ «շարունակել քաղաքական բոյկոտը»: Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերջապես հրապարակեց իր՝ այդքան երկար սպասված որոշումը 2013 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ: Ի հեճուկս կամ ի արդարացումն որոշ քաղաքական ուժերի, անհատների՝ ԲՀԿ առաջնորդը որոշեց չմասնակցել նախագահական ընտրություններին: Ավելին՝ ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններում չի
Գագիկ Ծառուկյանի եւ ՀՅԴ-ի ղեկավարների հետ հանդիպման նախաձեռնությունը նախագահի՞նն էր
Ամեն դեպքում՝ այդ հանդիպումը մյուս գործընկերներին չի կաշկանդել Դեկտեմբերի 6-ին ՀՅԴ-ն հասարակական քննարկում էր կազմակերպել՝ մոտ մեկուկես ամիս առաջ հրապարակած իր յոթը կետից բաղկացած օրակարգը առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական պլատֆորմի վերածելու առաջարկով: Այդ քննարկման ժամանակ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», սկզբունքորեն համաձայնեցին ՀՅԴ-ի առաջարկած կետերը իբրեւ միասնական պլատֆորմ ընդունել: Իր դրական կարծիքը հայտնեց նաեւ


















































