Օրվա լրահոսը
ԿԳ նախարարը հավաստիացրեց, որ հյուրասիրությունները օրենքի շրջանակներում են
Aravot.am-ն այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցˋ արդարացված համարո՞ւմ է գերատեսչության հյուրասիրության ծախսերը: ԿԳ նախարարը պատասխանեց. «Այդ մասին հարցում ստացել է ԿԳ նախարարությունը, ինչին օրենքով սահմանված ժամկետներում պատասխանել է ԿԳՆ աշխատակազմի ղեկավարը: Ամեն դեպքում, մենք միշտ գործել ենք օրենքի շրջանակներում, եւ այսօրվա հյուրասիրությունն էլ օրենքի շրջանակներում է »: Հիշեցնենք, որ Տեղեկատվության ազատության կենտրոնը այդ մասին
Րաֆֆի Հովհաննիսյանին համարում են «բարորակ քաղցկեղածին բջիջ» (Տեսանյութ)
«Ժառանգության» համագումարում երգիչ Կարեն Մամիկոնյանը, մինչ երգելը Րաֆֆի Հովհանիսյանին հաճոյախոսելու համար նրան այսպես ներկայացրեց՝ բարորակ քաղցկեղածին բջիջ: Ըստ նրա, կան չարորակ քաղցկեղածին բջիջներ եւ բարորակ քաղցկեղածին բջիջներ: Հիմա Րաֆֆին բարորակ քաղցկեղածին բջիջ է: Նա երգեց «Հնարավոր է» երգը, որտեղ հավատացնում էր, որ աշխարհում ամեն ինչ հնարավոր է, ուստի հնարավոր է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը: Երգում
ՕԵԿ նախագահը մեղադրեց Լեւոն Տեր-Պետրոսյանին մարտի 1-ի դեպքերի համար
«ՕԵԿ-ը եղել ու մնում է պայքարող փոփոխությունների համար: Մենք ուզում ենք՝ այս ընտրությունները լինեն միջազգային չափորոշիչներին համապատասխան: Առաջիկա նախագահական ընտրություններում մեր կողմից սատարվող թեկնածուն ունի բարձր հնարավորություններ առանց որոշ մարդկանց արջի ծառայությունների լեգիտիմ ձեւով ընտրվի Հայաստանի նախագահ»,- այսօր ՕԵԿ արտահերթ 11-րդ համագումարի ժամանակ հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ ընտրություններում հաջողություն մաղթելով իրենց նախընտրած ՀՀԿ թեկնածուին:
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է «Օրինաց երկիր» կուսակցության 11-րդ արտահերթ համագումարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Օրինաց երկիր» կուսակցության 11-րդ արտահերթ համագումարին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Խորհրդային ձեւաչափի մեջ չտեղավորվող մտավորականը
Այսօր Ռաֆայել Պապայանի ծննդյան օրն է Անցյալ դարի 60-ականներին, երբ Խորհրդային Միության գաղափարախոսական սառույցը շարժվեց, երկրի մի շարք հանրապետություններում, ինչպես նաեւ սոցճամբարում, սկսեցին տեղական՝ ոչ միութենական խնդիրներ վեր հանող շարժումներ ծավալվել: Դրանց պահանջները նույնքան տարբեր էին, որքան խորհրդային մանգաղով համահավասարեցված ազգություններն՝ իրենց իրական պատմությամբ ու խնդիրներով: Լեզվական, սոցիալական, էկոլոգիական այդ խնդիրների կողքին Հայաստանն առաջ քաշեց
Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է, որ նախագահը էկոնոմ դասից օգտվի, քանի դեռ երկիրն այս վիճակում է. «Դրա մեջ ամոթ բան չկա»
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կուսակցության համագումարում իր ելույթում մի շարք խոստումներ տվեց: Ըստ նրա, եթե չկա պայքար, չկա առաջընթաց, եւ այն մարդիկ, ովքեր չեն ուզում պայքարել, բայց հաջողության հասնել, մարդիկ են, որոնք ցանկանում են բերք, առանց հողը մշակելու, ցանկանում են անձրեւ՝ առանց ամպրոպի. «Այս պայքարը կարող է լինել բարոյական, ֆիզիկական, կարող է լինել միաժամանակ
ՕԵԿ-ն աջակցելու է արդար, ազատ եւ թափանցիկ նախագահական ընտրությունների անցկացմանը
«Օրինաց երկիր» կուսակցությունը համագումարում ընդունեց հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների նշանակությունը` Հայաստանի Հանրապետությունում ժողովովրդավարական քաղաքական համակարգի, սոցիալական ու իրավական պետության կայացման, երկրի հանրային զարգացումն ապահովող քաղաքական, հասարակական, տնտեսական եւ օրենսդրական մեխանիզմների ձեւավորման ու բովանդակային բարեփոխումների իրականացման գործում, «Օրկիինաց երկիր» կուսակցության 11-րդ արտահերթ համագումարը հայտարարում է, որ «Օրինաց
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են համապատասխան միջոցներ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: ՊԲ Լրատվության և
Մհեր Սեդրակյանին ու նրա նմաններին «զոռով» պատգամավոր են դարձնում լրագրողնե՞րը
Երեկ «Առավոտը» Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանին հարցրեց, թե որպես ԶԼՄ-ի ղեկավար՝ ինչպե՞ս կգնահատի խորհրդարանի միջանցքում «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մհեր Արշակյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը: Արդյոք ՀՀԿ-ական պատգամավորի նման պահվածքը, խոսելաձեւը, բերանից հնչեցրած «Դավա՛յ, դավա՛յ, յալլա՛, կտամ ծնոտդ կպոկեմ» «մարգարիտները» չպիտի՞ նախեւառաջ անհանգստացնեն մեդիա ոլորտի պատասխանատուներին, չէ՞ որ նույնը
Լրագրողները պետք է դաստիարակեն անզուսպ պատգամավորներին
«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը կարծում է, որ լրագրող Մհեր Արշակյանը ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ ծնոտը պոկելու սպառնալիքին պետք է հակադարձեր նույնկերպ՝ ասելով. «Ես էլ քո ծնոտը կպոկեմ»: Իսկ լրագրող Արմեն Դուլյանն անթույլատրելի է համարում նման հակադարձումը: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ Երկու լրագրողների «Դեմ առ դեմ» բանավեճից: Արմեն Դուլյան- Ես, որպես լրագրող, շատ բացասական եմ
Արմեն Աշոտյան. Ձեռքբերումները վերջնական չեն, իսկ խնդիրները հարատեւ են
Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ամփոփեց տարին: Նա հայտնեց, որ ԿԳ նախարարությունը փորձել է ողջ տարվա ընթացքում լինել հնարավորինս թափանցիկ, հասանելի եւ հաշվետու: Նախարարն առանձնացրեց մասնավորապես այն այն 7 հիմնական հաջողությունները, որոնք գրանցվել են 2012 –ին: Այս տարի Հայաստանի աշակետական օլիմպիական թիմը նվաճել է տասնվեց մեդալ՝ վեց առարկաներից, ինչը նախարարի ասելով, եւս մեկ անգամ փաստում է,
Կարեւորն ու շտապը
«Աշխարհի վերջը», իհարկե, կատակ էր կամ ինչ-որ շառլատանների հնարք, սակայն այդ սուտ «շուխուրը» ամեն մի մարդու, այնուամենյանիվ, ստիպում է մտածել, թե ինչ կաներ նա, եթե այդ չարագուշակ կանխատեսումը ճիշտ լիներ: Կա՞ն արդյոք անհետաձգելի գործեր, որոնք մենք պիտի անեինք մինչեւ «աշխարհի վերջը»՝ մի ամսում, մի շաբաթում կամ մի օրում: Չգիտեմ՝ լավ է դա, թե վատ, բայց
Ինչու՞ ընտրել Րաֆֆիին, որովհետեւ նա երթուղայինների գծերի տեր չէ, սուպերմարկետների տեր չէ, մականունավոր չէ»
Այսօր «Ժառանգության» համագումարում «Ժառանգության» փորձագետ Ստեփան Հասան-Ջալալյանը իր ողջույնի խոսքը սկսեց Սերժ Սարգսյանի խոսքով՝ «ՀՀ քաղաքացուն պետք է դիմել Դուք-ով, ՀՀ քաղաքացին պետք է պաշտպանված լինի թե՛ ոստիկանատանը, թե՛ փողոցում, թե՛ այլուր: Հիմա հարց՝ արդյոք դա այդպե՞ս է: Ոչ եւ հազար անգամ ո՛չ: Որովհետեւ միայն Հայաստանում է, որ ԱԺ պատգամավորը լրատվության ներկայացուցչին ասում է՝ կտամ
ՀՀՇ փոխնախագահը ԲՀԿ-ականներին չի ճանաչում
«Ոչ ընկճված եմ, ոչ էլ ոգեւորված»,- «Առավոտի» հարցին՝ ՀԱԿ առաջնորդի ելույթում մի քանի օր սպասելու կոչը Ձեզ շա՞տ ընկճեց, պատասխանեց ՀՀՇ վարչության փոխնախագահ Վահագն Հայոցյանը, ավելացնելով, թե ինքն այսօր որեւէ հայտարարության չէր էլ սպասում: Մեր հարցին՝ խորհրդարանական գործընկեր ուժերը համագումարին հրավիրվել էին, բայց ԲՀԿ-ից ներկայացուցիչ չկար՝ ինչպե՞ս կմեկնաբանեք, Հայոցյանը պատասխանեց. «Ես դեմքով չեմ ճանաչում ԲՀԿ-ին:
Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
Դեկտեմբերի 21-ին, ժամը 21.40-ի սահմաններում, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի «Գրհամ» կոչվող տարածքում «Բելառուս» մակնիշի տրակտորը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով տրակտորում գտնվող 1987 թ. ծնված Լևոն Ղռատյանը ստացած վնասվածքներից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ԼՂՀ ոստիկանության քննչական վարչություն: ՀՀ ոստիկանություն
Ոստիկանները վնասազերծեցին ատրճանակով սպանության սպառնալիքներ տված անձին
Դեկտեմբերի 21-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պաղոտայում գտնվող «Կոնվերս բանկ»-ի շենքի տակ գտնվող գրասենյակում մի տղամարդ հրազեն է պահել մեկ այլ քաղաքացու վրա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1983 թ. ծնված Յուրի Առաքելյանը նույն օրը, ժամը17.45-ին, նշված գրասենյակում գազային ատրճանակով սպանության սպառնալիքներ է տվել Իրանի Իսլամական Հանրապետության մի
Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցնում է, որ սարեր շուռ տալու խոստումն ուժի մեջ է
Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» երգի ներքո եւ Տերունական աղոթքով ու օրհներգով քիչ առաջ հայտարարվեց «Ժառանգության» համագումարը: Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես միշտ, ողջագուրվեց համագումարին ներկա բոլորի հետ, հարցրեց որպիսությունը: Համագումարի մասնակիցներին բաժանվել էին Րաֆֆի Հովհաննիսյանի լուսանկարով օրացույցներ, որոնց վրա գրված էին կարգախոսներ՝ «Մեկ անգամ: Միասին» եւ «Ազատ, անկախ, միացյալ»: Aravot.am -ը Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրեց՝ մեկ անգամ, միասին ասելով
Բաբկեն Արարքցյան. Թող Տեր-Պետրոսյանն ինքը որոշում կայացնի
«Ինքս ինձ համար որ մտածում եմ՝ չեմ կարող հասկանալ, թե կշեռքի նժարը որ կողմն է ավելի շատ թեքվում»,- ասաց ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ իր կարծիքով, առաջին նախագահի առաջադրումն այժմ ի՞նչ կտա քաղաքական դաշտին՝ նկատի ունենալով 2008-ի փետրվարի զարգացումները եւ վերջին մեկ տարում ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցության ֆոնին առկա հիասթափությունը: Բաբկեն Արարքցյանն
Բացվեց գյուղատնտեսական մթերքների երրորդ տոնավաճառը
Այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում «Մալիբու» սրճարանի տարածքում , ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը` Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ–ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության օժանդակությամբ, բացեց գյուղատնտեսական մթերքների նոր` թվով երրորդ տոնավաճառը: Բացմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մայրաքաղաքի բնակիչները նախատոնական օրերին գյուղատնտեսական մթերք կարող են գնել հատուկ այդ նպատակով բացված տոնավաճառից:
Հեղինե Բիշարյանը չի մեկնաբանում՝ ինչու են համագումարին հրավիրել միայն ՀՀԿ-ին
Քիչ առաջ մեկնարկեց «Օրինաց երկիր» կուսակցության 11-րդ արտահերթ համագումարը: Ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Համագումարին հրավիրված է միայն Հանրապետական կուսակցությունը: Կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հրաժարվեց ասել, թե ինչու է համագումարին հրավիված միայն ՀՀԿ-ն. «Համագումարից հետո ամեն ինչ պարզ կլինի»: Համագումարի օրակարգում 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ ՕԵԿ-ի դիրքորոշման մասին հրապարակումն է,
Հոգեբան. Եթե ծնողի եւ երեխայի միջեւ չկա հուզական կապ, երեխան ամբողջ կյանքում ագրեսիվ է լինում
«Երեխաներն անցնում են զարգացման որոշակի փուլեր, այդ թվում` ճգնաժամային, որոնց ընթացքում ծնողները հատկապես պետք ուշադիր լինեն երեխաների դաստիարակության հանդեպ, որպեսզի հետագայում վարքի ագրեսիվ դրսեւորումներ չառաջանան»,-այսօր «Երկու երես» ակումբում ասաց հոգեբանական ծառայության ղեկավար, հոգեբան Արմեն Բեջանյանը: Նրա խոսքով. «Երեխայի հետ կապված բոլոր խնդիրներն առաջանում են ընտանիքում, մասնավորապես` վարքային ագրեսիվ դրսեւորումները, եթե իհարկե երեխան չունի հիվանդություն: Ագրեսիան,
Գողացել էր 100 հազարանոց «Ուրալ», տուգանվեց 500 հազար դրամ
Դեկտեմբերի 21-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացավ Բերդ քաղաքի 25-ամյա բնակիչ Կարեն Սարգսյանի դատավարությունը: Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սուրեն Մանուչարյանի առանձնատան պահեստարան հանդիսացող չկողպված նկուղից գողացել է «Ուրալ» տեսակի բենզասղոց՝ Մանուչարյանին պատճառելով 100 հազար դրամի նյութական վնաս: Կ. Սարգսյանը գողացած բենզասղոցը վաճառել
Լեւոն Տեր-Պետրոսյան. «Ինձ ասել են՝ մի երկու օր սպասիր»
Իր ելույթում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրման մասին հստակ ոչինչ չասաց. «Մի երկու օր էլ սպասեք»: Նկատի ունենալով հայաստանյան քաղաքական այն իրողությունը, որ նախագահ դառնալու հարցերը ճշտվում են գերտերությունների հետ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հումոր արեց. «Բոլորին դիմել եմ, իրենք էլ հիմա գլուխ են կոտրում, ստրատեգիա-բան են մշակում, ինձ էլ ասել են՝ մի երկու օր
Տեր-Պետրոսյանը խոսում է արտաքին քաղաքական հարցերի մասին
ՀՀՇ համագումարում այս պահին ելույթ է ունենում ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա քննադատում է հայաստանյան քաղաքական իրողության «նորահայտ որակը», այն է՝ ռուսամետների եւ եվրոպամետների բաժանումը: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ միանշանակ չի կարելի սահմանել արժեքային համակարգ եւ նշել, թե որ համակարգում պետք է Հայաստանը լինի: Նրա խոսքով, լիբերալիզմը, պառլամենտարիզմը ստեղծվել են Եվրոպայում, բայց
ՀՀՇ համագումարում հնչեցվեց հարցը, թե ՀԱԿ-ը ինչ ձեւաչափով է մասնակցելու ՀՀ նախագահի ընտրությանը
Հայոց համազգային կուսակցության համագումարում ողջույնի իր խոսքում ՍՀԴԿ ատենապետ, ՀՀ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ սա հերթական համագումարը չէ եւ անգամ ՀՀՇ համագումարը չէ, ներկա են բազմաթիվ կուսակցություններրի ներկայացուցիչներ, ովքեր ակնկալում են լսել, թե ՀԱԿ-ը ինչ ձեւաչափով է մասնակցելու 2013-ի փետվարի ՀՀ նախագահի ընտրությանը: Տեսնելով ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի զարմանքը, տիկին Սարգսյանն
Լեւոն Զուրաբյանը վստահ է, որ ՀՀՇ-ն կանի իշխանափոխություն
ՀՀՇ համագումարում ելույթ ունենալով ՀԱԿ-ի ոչ կուսակցական թեւի անունից՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ ՀՀՇ-ն իր գոյության եւ գործունեության երկու հանգրվաններում կարողացել է ժողովրդին առաջնորդել՝ ձեռքբերելով անկախություն, որն այսօր վտանգված է, հաստատելով շուկայական տնտեսությունը, որն իշխանությունը ջուրն է գցել, տնտեսությունը կենտրոնացնելով հիսուն ընտանիքների ձեռքում եւ ԼՂՀ պատերազմի ձեռքբերումը, որն այսօր նույնպես վտանգված է: «Այս
ՇԱՏ ՔԱՂՑՐ
– Բժիշկ ջան, շաքարս շատ բարձր ա,- գանգատվում է հիվանդը: – Քաղցրից պիտի լրիվ հրաժարվես,- ասում է բժիշկն ու ավելացնում.- հա, մեկ էլ կանանցից պիտի հրաժարվես: – Կանանցի՞ց ինչի հրաժարվեմ,- զարմանում է հիվանդը: – Որովհետեւ կանայք էլ են շատ քաղցր,- պատասխանում է բժիշկը:
Ավտոմայրուղին` դպրոցի ճամփա
Երևան-Վարդենիս գլխավոր մայրուղին անցնում է Լիճք գյուղի միջով (3կմ հատված): Պատկերացրեք, թե ինչ արագությամբ են մեքենաներն անցնում՝ չնայած արագությունը սահմանափակող նշանների առկայությանը: Մարդկանց հետիոտն երթևեկության հատվածն էլի նույն մայրուղին է, որտեղ ընդհանրապես մայթ ասածը չկա: Ճանապարհից դուրս գալուն և ավտոպատահարներից խուսափելուն խանգարում են ջրահեռացման առուներն ու ցանկապատերը: Ջրահեռացման կիսախողովակներն էլ հաճախ խցանվում են՝ վտանգավոր ճանապարհահատվածով
ՀՀՇ համագումարին մասնակցում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, չի մասնակցում ԲՀԿ-ն
Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկեց ՀՀՇ 17-րդ համագումարը: Համագումարի աշխատանքներին մասնակցում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրան ընդունեցին «Լեւոն-Լեւոն» վանկարկումներով: ՀՀ հիմնի ներքո ողջ դահլիճը կանգնեց՝ բռունցքները պարզած: Համագումարին ներկա են ՀԱԿ անդամ բոլոր կուսակցությունների ղեկավարները: Հրավիրված են խորհրդարանական ընդդիմադիր եւ այլընտրանք ուժերի ներկայացուցիչները: Ներկա են «Ժառանգության» եւ ՀՅԴ ներկայացուցիչները: ԲՀԿ-ից այս պահին դահլիճում ոչ մեկը չկա: Համագումարին
Անհամարժեքների մի ցուցակ կազմեք, պրծեք
Պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից լրագրողին սպառնալու պատմությունը երեկ նոր զարգացում ստացավ։ Տեղի ունեցած խայտառակ միջադեպի առնչությամբ շուրջ 160 լրագրողի ստորագրությամբ նամակ-պահանջագիր է հղվել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին։ Հատկանշական է, որ պահանջագիրը վերաբերում է ոչ միայն կոնկրետ Մհեր Սեդրակյանի «ինքնադրսեւորմանը», այլեւ այլ «ինքնատիպ» պատգամավորների նմանօրինակ վարքին։ Հիշեցնենք, որ պատգամավոր Մհեր Սեդրակյանը խորհրդարանի նիստերի դահլիճի հարեւանությամբ


















































