Օրվա լրահոսը
Սեյրան Օհանյանը դարձել է քաղաքական գիտությունների թեկնածու
Ներկայացնում ենք Քաղաքական գիտությունների դոկտոր /ՌԴ/, Պաշտպանական ազգային համալսարանի հրավիրված առաջատար պրոֆեսոր /ԱՄՆ/, Քաղաքական գիտությունների գծով ԱՌՀԻ-ում գործող «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» գիտական աստիճաններ շնորհող ԲՈՀ-ի մասնագիտական խորհրդի նախագահ, ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի հաղորդագրությունը. «ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» գիտական աստիճաններ շնորհող խորհրդի` բանակաշինության
«ԱԺ-ից դուրս արտիստ եմ»
Հարցազրույց սիրված երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ – Դուք Ձեզ շոու-բիզնեսի՞, թե՞ արվեստի ներկայացուցիչ եք համարում: – Ես շոու-բիզնեսում չեմ, հետեւաբար ներկայացրել ու կշարունակեմ հրամցնել արվեստ: – Պատգամավորի Ձեր գործունեությունը քաղաքական ոլորտում է: Հիմա Դուք երգիչ եք քաղաքակա՞ն դաշտում, թե՞ քաղաքական գործիչ՝ երգարվեստում: – Ես քաղաքական գործունեություն եմ ծավալում Ազգային ժողովում, իսկ ԱԺ-ից դուրս
«Մեր համալսարանը մի մեծ նավ է»
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտորը՝ բուհի, Հայաստանի եւ աշխարհի վերջի մասին Դեռեւս այս տարվա հուլիսին, Ժան-Ժակ Մոնտուան՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտորը, «Առավոտին» տված իր առաջին հարցազրույցում ասել էր, թե տպավորված է Հայաստանի պատմությամբ եւ մշակույթով, ու իր համար գունեղ երկիր է հայտնագործել: Երեկ «Առավոտը» կրկին հանդիպեց նրան: Պարոն Մոնտուայից հետաքրքրվեցինք բուհում կիսամյակի ավարտի հետ կապված
Վտարել են հանրակացարանից
Մարիետա Սարդարյանը 3-րդ կարգի հաշմանդամ է: Ենթարկվել է վիրահատությունների: Նրա մոտ այս պահին առկա է 5 ճողվածք: Նա ծնվել է ԼՂՀ-ում, աշխատել է Ճարտարի միջնակարգ դպրոցում՝ որպես մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ուսուցչուհի: 1994թ.-ից Հայաստանում է: Ամուսնացել է տեղաբնակի հետ, ապրել նրա հայրական տանը: Բազմանդամ ընտանիքը 5000 դոլարի համարժեք գումարով բնակարանը վաճառել է, եւ իրենց տան վաճառքից
Արամ Սարգսյանը չի առաջադրվում
Այսօր կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած «Հանրապետություն» կուսակցության համագումարում կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը: «Հուսով եմ, դա ասելիքի եւ կամքի բացակայություն չեք համարում»,- իր կուսակից ընկերներին դիմելով ասաց Արամ Սարգսյանը: Նրա համոզմամբ, առաջիկա նախագահական ընտրությունները որակապես ավելի լավը չեն լինելու եւ, բանախոսի կարծիքով, այս իշխանությունը
Խնդրել են եւ առաջինը ստորագրել զինադադարը
Սերժ Սարգսյանը Մոսկվայում ելույթ ունենալով ՀԱՊԿ գագաթնաժողովում եւ անդրադառնալով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը՝ նշել է, որ ադրբեջանական քարոզչությունը մի ամբողջ սերունդ է դաստիարակում այլատյացության եւ անհանդուրժողականության մթնոլորտում: «Իմ խոսքերի հաստատումը վախկոտ եւ փոքրոգի մարդասպանի անվան շուրջ հերոսի կերպարի ձեւավորումն է, ով հունգարական իշխանությունների կողմից արտահանձնվեց Բաքու: Նա անմիջապես ներման եւ արտահերթ զինվորական կոչման արժանացավ եւ նրան
Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Դավիթ Մուրադյանը 3 կինոիրադարձություն առանձնացրեց
Aravot.am-ը կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանին խնդրեց ամփոփել, թե 2012 թվականն ինչպիսի տարի էր կինոյի համար: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մուրադյանը հայաստանյան կինոկյանքում 3 իրադարձություն առանձնացրեց՝ Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռություն» ֆիլմը՝ դերասանական հայտնություն՝ գլխավոր դերակատարով, Նատալյա Բելյաուսկենի եւ Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմի՝ Օսկարի հավակնորդների ընդարձակ ցանկում հայտնվելը եւ Հարություն Խաչատրյանի «Սահմանի» ցուցադրությունը Լուվրում: «Սովորաբար Լուվրում
Սերժ Սարգսյանին հաջողվե՞լ է դիմադրել Պուտինի ճնշումներին
Թե՞ Կրեմլի կուլիսներում այլ գործընթացներ են ծավալվել Դեկտեմբերի 19-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Ռուսաստանում էր, որտեղ կայացան ՀԱՊԿ-ի, ԵվրԱզԷս-ի եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մի շարք միջոցառումներ։ ՀԱՊԿ գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Ս. Սարգսյանը ուշագրավ հայտարարություն է արել: Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ի հիմնարար սկզբունքներից մեկը անդամ երկրների միջեւ փոխհարաբերությունների առաջնայնությունն է այլ երկրների հետ հարաբերությունների
Գագիկ Ծառուկյանը գովասանքի է արժանի
ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի գնահատականը՝ դիվանագիտական նկատառումներով – Դուք է՞լ բոլոր ՀՀԿ-ականների նման կարծում եք, որ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի: – Ես կարծում եմ՝ ժողովուրդն իմաստուն է եւ կարողանում է ճիշտ որոշումներ կայացնել: Մեր ժողովուրդն իմաստուն է, տեսնում է հիմքը եւ արդեն պատկերացնում է, թե ինչ վերնաշենք է կառուցվելու դրա վրա: Ոչ մեկը չի ցանկանա
Ըստ Գելափի՝ Սերժ Սարգսյանը կընտրվի մեկ փուլով
Gallup Organization-ին պատվիրված հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքում, որը ներկայացվեց երեկ, պարզվել է, որ այս պահի դրությամբ Սերժ Սարգսյանին կընտրեր հարցման մասնակիցների 49 տոկոսը, Գագիկ Ծառուկյանին՝ 21 տոկոսը, Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ 6 տոկոսը, Ռոբերտ Քոչարյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ 5-ական տոկոսը, Վահան Հովհաննիսյանին՝ 3 տոկոսը: Հարցումների ժամանակ, որոնք իրականացվել են դեկտեմբերի 5-16-ն ընկած ժամանակահատվածում, Գագիկ Ծառուկյանի որոշումը՝ չառաջադրվելու
«Ներկա պահին Սերժ Սարգսյանը շատ առաջ է, սակայն իրավիճակը կարող է փոխվել՝ կախված այլ թեկնածուների առաջադրումից»
Ասում է «Գելափ» կազմակերպության ներկայացուցիչը Երեկ կայացած ասուլիսում ներկայացվեցին «Արմնյուզի» պատվերով կատարված եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ու Բալթյան հետազոտությունների՝ Gallup կազմակերպության կողմից անցկացված հարցումների արդյունքները: Հայաստանի 1020 չափահաս քաղաքացիների շրջանում Gallup կազմակերպության անցկացրած հանրապետական հարցումների արդյունքում հարցվածների 42 տոկոսը փետրվարի 18-ին նախատեսված նախագահական ընտրություններին հաստատ կմասնակցի, 36 տոկոսը՝ հավանաբար կմասնակցի, 11 տոկոսը՝ հավանաբար չի մասնակցի,
PR Newswire. «Արմինե Օհանյան. Դառն արտասվում էի գրքի որոշ գլուխները գրելիս»
«Փի Ար Նյուզուայեր» պարբերականը, անդրադառնալով Արմինե Օհանյանի նոր գրքին, գրում է` նա մեծացել է Իրանում որպես հայ աղջիկ և այժմ իր փորձն է նկարագրում իր նոր վեպում: «Խնձորնենին ծաղկում է աշնանը» գիրքը պատմում է ոմն Կարինեի պատմության մասին, որը մի շարք փորձությունների է հանդիպում Իրանից Եվրոպա և ԱՄՆ գնալու ճանապարհին: Խոսելով գրքի մասին` Արմինե Օհանյանն
Անհեթեթ մեղադրանքներ
Որքան էլ շատ հարցերում համաձայն չլինեմ Լեւոն Զուրաբյանի հետ, ոչ մի վայրկյան չեմ կասկածում՝ այն, ինչում նրան մեղադրում են՝ խարդավանքներ, ՀԱԿ-ի ներսում իշխանության համար պայքար՝ բացարձակ սուտ է: Ինչպես էլ անձնապես վերաբերվեմ Նիկոլ Փաշինյանին, վստահ եմ՝ այն մեղադրանքները, որոնք հնչում են նրա հասցեին՝ առաջադրանք է ստացել քայքայել ՀԱԿ-ը եւ այլն, իրականության հետ ոչ մի կապ
Վերջի սկիզբը
Վերջ, տեղ հասանք։ Արդեն պաշտոնապես իրականություն են դառնում այն կանխատեսումները, որ եթե Հայաստանը շարունակի «զարգանալ» նույն տեմպերով, շատ մոտ ապագայում մեր երկիրն ընդամենը դառնալու է արոտավայր՝ հարեւան խաշնարած ցեղերի համար։ Երեկ հայտնի դարձավ, որ առաջիկայում Հայաստանի եւ Իրա¬նի միջեւ համաձայնագիր է ստորագրվելու, որի համաձայն՝ Սյունիքի մարզը վարձակալությամբ արոտավայրեր է տրամադրելու Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգին, եւ
Վստահե՞լ Gallup-ի ուսումնասիրությանը, թե՞ ինտրիգներ փնտրել
Երեկ հրապարակվեցին «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքի պատվերով իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրման ծրագրի արդյունքները: Այն իրականացնում են Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys /The Gallup Organization-ը: Ըստ այդ ուսումնասիրության արդյունքների՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պոտենցյալ ընտրողների ձայները համապատասխանբար տեղաբաշխվել են այսպես. Սերժ Սարգսյան՝ 36%, չգիտեմ՝ 20 %, այլ 18 %, Ռոբերտ Քոչարյան 13 %: Aravot.am-ը քաղաքական տեխնոլոգ
«Ծառուկյան Գագիկն իմ ընկերն է եղել, կա և մնում է»
ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի չառաջադրմամբ ՀՀԿ-ում բավականին հետաքրքիր ինտեգրացիոն գործընթացներ են տեղի ունենում։ Իսկ մինչ չառաջադրումը ՀՀԿ-ում ահավոր ակտիվացել էր պրոքոչարյանական-պրոԲՀԿական համարում ունեցող գործիչների թևը. նրանք յուրօրինակ աժիոտաժի մեջ էին։ Սակայն հիմա կրկին սահուն պասաժով «ընկնում են իրենց տեղը»։ Տևական ժամանակ առանձնապես մեծ ակտիվություն չդրսևորող, նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը, ով սկսել էր «ծանր» հարցեր տալ
«Էս ի՞նչ պրովոկացիոն հարցեր եք տալիս»
Հարցազրույց Լեւոն Ազատի Սարգսյանի հետ – Պարոն Սարգսյան, Ձեր ընտանիքում ամենաընդունակ երեխան երեք եղբայրներից ո՞ր մեկդ է եղել։ – Ծնողներիցս հարցրեք, ինչո՞ւ եք ինձ հարցնում։ – Իսկ ո՞վ էր ձեզնից ավելի լավ հաշվում, այսօր արդեն տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանը, մինչև այս էնդշպիլը, բոլոր գործընթացները «նա բիս» հաշվեց։ – Բա, եթե ինքը գտնվում է քաղաքականության
ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳՆԵՐ
– Էլի նոր տարվա դեմ ամեն ինչի գները բարձրացան: – Բայց էս անգամ ամենից շատ Հենրիկ Մխիթարյանի գինը բարձրացավ:
Ում է ձեռնտու բոյկոտը եւ ում՝ ոչ
Երեկվա զարգացումներից հետո առաջիկա նախագահական ընտրությունները միասնաբար բոյկոտելու հնարավորությունն, ըստ էության, անհնար դարձավ։ Ինչպես տեղեկացրել էինք, քաղաքական որոշ ուժեր այս ընթացքում քննարկել են 2013-ի ընտրությունները բոյկոտելու հնարավորությունը, որոշները դա չեն բացառում։ Այս ընթացքում բոյկոտի մասին խոսել են, մասնավորապես, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, իսկ երեկ էլ կայքերից մեկը հրապարակեց, որ մի խումբ ուսանողներ շրջում են տարբեր կուսակցությունների
Աշխարհի վերջին պետք չէ պատրաստվել
«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ պետք է անենք մենք այսօր, երբ ողջ աշխարհը պատրաստվում է աշխարհի վերջին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանը պատասխանեց. «Նոր տարվան պատրաստվեք։ Ես առաջարկում եմ աշխարհի վերջին չպատրաստվել, եթե ինչ-որ մի ազգություն պետք է վերանա, ապա մենք նրանց թվին չենք դասվում, դա մեզ հետ ընդհանրապես կապ չունի»։ Նախարարը հավելեց
Известия. «Լուսինե Գևորգյան. եթե տղա լինեի հայերն իմ արվեստին կոպիտ չէին արձագանքի»
Ռուսաստանի լավագույն ռոք երգչուհիներից մեկը, հայտնի «Tracktor Bowling» և «Louna» խմբերի մեներգչուհի Լուսինե «Լու» Գևորգյանը ամանորյա նախատոնական համերգ կտա Մոսկվայում` իր համար անսովոր կամերային ակուստիկայի պայմաններում: Գրում է «Իզվեստիա» թերթը: Թերթի հետ զրույցում անդարադարձ է եղել Լուի հայկական արմատներին: Հարցին, թե իր հայրենիքում բոլոր հաջողակ երաժիշտներին առանձնահատուկ պատվի են արժանացնում, օրինակ` Ազնավուրին, Շերին կամ Ջիվան
Մշակույթի փոխնախարար. «Մատաղ սերնդի ազգային դաստիարակության առումով որոշակի բացեր են ի հայտ եկել»
Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում փոխնախարար Արթուր Պողոսյանը լրագրողներին ներկայացրեց ՀՀ կառավարության 2012 թ. նոյեմբերի 15-ի նիստում հավանության արժանացած մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագիրը: Փոխնախարարի խոսքով. «Վերջին տարիներին մատաղ սերնդի ազգային, մշակութային դաստիարակության առումով որոշակի բացեր են ի հայտ եկել, որոնք մտահոգում են մշակույթի նախարարությանը եւ կառավարությանը, որը հանձնարարել էր
Բողոքի թուրքական նոտա այն երկրներին, որոնք ճանաչել եւ ցեղասպանության հուշարձան են կանգնեցրել
Որքան էլ Թուրքիան բախվի ներքին եւ արտաքին դժվարություններին, PKK-ի հետ կռիվները գրեթե ամեն օր նոր զոհեր պատճառեն եւ աննախադեպ սրվեն նրա հարաբերությունները անմիջական հարեւաններ Սիրիայի, Իրաքի ու Իրանի հետ, ավելին, տարածաշրջանում առանցքային դերակատարումը նա հեշտությամբ զիջի Եգիպտոսին, միեւնույն է, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը որպես առանջնահերթ խնդիր շարունակում է զբաղեցնել Անկարայի օրակարգը: Պարզապես Հայոց ցեղասպանության միջազգային
Մանիֆեստ. հանուն ժողովրդի ինքնիշխանության
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը` Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքներով`հանուն մարդու առողջ եւ արժանապատիվ կյանքի, սերունդների ազատության, ընդհանուր բարեկեցության և երջանիկ կյանքի, Հավատարիմ մնալով Նախաձեռնության 22 փետրվարի 2012 թվականին ընդունված Կոչում տեղ գտած համամարդկային արժեքներին և սկզբունքներին, Հասկանալով մեր երկրում տիրող համակարգային կոռուպցիայի, տնտեսության մենաշնորհային կառուցակարգի, ընդերքի բնական պաշարների անվերահսկելի գերշահագործման և դրանցից ստացվող եկամուտների
Ուղիղ միացում. Արմեն Դուլյանը եւ Հովհաննես Գալաջյանը՝ «Դեմ առ դեմ»
«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 67-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը եւ լրագրող Արմեն Դուլյանը: Քննարկման թեման` որքանով են Հայաստանում պաշտպանված լրագրողների մասնագիտական իրավունքները: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:
Ավտոմեքենան ընկել է ջրանցքը
Դեկտեմբերի 21-ին, ժամը 08.13-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի ամառանոցներում` գերեզմանատանը հարակից ջրանցքում, ավտոմեքենա է ընկել: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարար ջոկատը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: *** Դեկտեմբերի 21-ին, ժամը 00.27-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրիի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով դուրս
Փրկարարներն օգնել են անօգնական վիճակում հայտնված քաղաքացիներին
Դեկտեմբերի 20-ին, ժամը 08.32-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում քաղաքացին սայթաքել է և սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել 1928 թ. ծնված Ռ. Թադևոսյանին և տեղափոխել Բերդ քաղաքի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է: Դեկտեմբերի 20-ին, ժամը 11.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի
Մեկը երգ ու պարով, մյուսը` «նահանջ առանց երգի»
Մեկնարկում է ընդդիմադիր ուժերի համագումարների շարքը: Նախագահական ընտրություններին մասնակցության ձեւաչափը հստակեցնելու եւ իրենց որոշումները հրապարակելու նպատակով կուսակցական հավաքներ են անցկացնելու «Հանրապետություն», «Ժառանգություն» կուսակցությունները եւ Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն, «Ազատություն» կուսակցությունը: Նկատենք, որ ընդդիմադիր ուժերից «ամենահամարձակը» ՀԱԿ-ից դուրս եկած «Հանրապետություն» կուսակցությունն է, որն իր համագումարն անցկացնելու է այսօր՝ չերկնչելով «աշխարհի վերջի» մասին ազդարարվող բանդագուշանքներից: Ավելի վաղ


















































