Օրվա լրահոսը
405.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Դեկտեմբերի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.75 դրամ:
Փաշինյանը ընդունեց դեբատի հրավերը եւ անսպասելի շրջադարձ եղավ՝ էթիկայի հանձնաժողովի քվեարկության ժամանակ
Այսօր ԱԺ նիստում ընդունվեցին մի շարք օրինագծեր: Կառավարության կողմից ներկայացված հարկային եւ պարտադիր ապահովության մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցն ընդունվեց 64 կողմ, 7 դեմ, 21 ձեռնպահ քվեարկությամբ: Դրամարկղային գործառույթների մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը նույնպես ամբողջությամբ ընդունվեց՝ 64 կողմ, 5 դեմ, 25 ձեռնպահով: Ընդունվեց նաեւ Լիցենզավորման օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում
ՀՀ նախագահի ելույթը ինքնախարազանող էր. Թաթուլ Մանասերյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցության համագումարում հնչած ելույթում ինքնախարազանման տարրեր կային: Այսօր «Սլաք» ակումբում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Հարցին, արդյոք դա ընդամենը նախընտրական ելույթ չէ՞ր, պարոն Մանասերյանը պատասխանեց, որ ՀՀ նախագահի նախկին ելույթներում էլ եղել են նման շեշտադրումներ: Մասնավորապես, ըստ պարոն Մանասերյանի, մի քանի ամիս առաջ իր ելույթում նախագահը խոսել է այն
Ռոբերտ Քոչարյանը իջեցրել է Սեւանա լճի ալեկոծման ազդեցությունը, արդարադատության նախարարությունն էլ առաջարկել՝ լիճը վաճառել
«Լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց այն մասին, որ ես ՀՀ նախագահին առնթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովից դուրս գալու որոշում եմ կայացրել այն պատճառով, որ Սեւանին առնչվող փաստաթղթերը գաղտնի են պահվում եւ նախարարի հատուկ թույլտվությունից հետո միայն հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն ծանոթանալու դրանց: Սա ապատեղեկատվություն է: Իմ՝ հանձնաժողովից դուրս գալու պատճառը Սեւանա լճի բարձրացման գրաֆիկի ընդունումն է
Լեզվակռիվ՝ ասուլիսի ժամանակ. Գրողը Լեւոն Անանյանին «թայֆաբազ» անվանեց (Տեսանյութ)
Այսօր «Ֆորում» ակումբում Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն ամփոփեց միության այս տարվա աշխատանքները եւ ասաց, 2012թ. ընթացքում միջին հաշվով տպագրվել է շուրջ 2000 անուն գիրք, որի մոտ 18 տոկոսը կազմում է գեղարվեստական գրականությունը: «Գրողների միությունը տարվա ընթացքում կազմակերպել է շուրջ 135 գրական միջոցառում, այդ թվում՝ շնորհանդեսներ, նոր գրքերի մասին քննարկումներ, հանդիպումներ, համաժողովներ: Ամենակարեւորը՝ համագործակցություն է
Առաքել Մովսիսյան (Շմայս). «Ես հենց Ժիրոյին եմ ասում՝ դու արժանի չես գեներալի անունը տալուն»
Օրերս Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ ս կգնահատի Արցախյան պատերազմի հերոս- գեներալներ Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի աշխատանքը ազգային խորհրդարանում, այս գեներալների մուտքը խորհրդարան ունի՞ արդյոք իմաստ, ի՞ նչ տեսակ հարցեր կարող են լուծել նրանք, կարծիք էր հայտնել, որ նրանք գեներալ կոչվելու իրավունք չունեն: Սեֆելյանի այս միտքը զայրացրել է գեներալ- լեյտենանտ Մանվել
ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում աուդիտորներ են նշանակվել
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն` Հանրապետության Նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում uտացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի: Ազգային ժողովի խմբակցությունների` վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակած աուդիտորները աշխատում են հասարակական
Turkish Press. «Սուրբ Խաչ եկեղեցին կրկին կվերանորոգվի»
Թուրքիայի կառավարության կողմից նախատեսված մշակութային ժառանգությունների պահպանման ծրագրի շրջանակներում Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին նորից կվերանորոգվի: Գրում է «Թըրքիշ փրես» պարբերականը: Պատմական հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքները Թուրքիան ավարտել էր անցած տարի: Երկրորդ վերանորոգման աշխատանքները նախատեսված է սկսել 2013թ. ապրիլին, որը հավանաբար վեց ամիս կտևի և կարժենա 1,2 միլիոն թուրքական լիրա (մոտ 680 000
Վահան Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի ծրագիրը չի լսել, չի էլ կարդացել
«Առաջին անգամ չի խոսել եւ առաջին անգամ չի ամրագրել: Մինչեւ հիմա, ցավոք, մենք չենք տեսել մենաշնորհների դեմ լուրջ, արդյունավետ պայքար: Չենք տեսել»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում անցած շաբաթ օրը ՀՀԿ համագումարում նախագահ Սարգսյանի հնչեցրած նախընտրական ծրագրի այն դրույթը, որտեղ խոսվում է մենաշնորհների վերացման մասին, ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Ծրագրի մասին ամբողջական
The Messenger Online. «Վրաստանի տարածաշրջանային քաղաքականությունը»
Հայտարարվել է, որ մինչև այս տարվա ավարտը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կայցելի Ադրբեջան: Այս իրադարձությունը առաջ է քաշում Վրաստանի տարածաշրջանային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Սա բավական հետաքրքիր է, քանի որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նախաձեռնել էր այսօրինակ քայլեր: Գրում է «Մեսենջեր օնլայն» պարբերականը: Սահակաշվիլիի գլխավոր միտքն էր (հատկապես 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո) իրականացնել միացյալ Կովկասի գաղափարը:
Իրավապաշտպան․ Ադրբեջանի մեկուսարանում խոշտանգումներից մարդիկ են մահանում
Այս տարվա ընթացքում Ադրբեջանի մեկուսարաններում խոշտանգումների հետեւանքով առնվազն 5 մարդ է մահացել։ Այս մասին երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարել է ադրբեջանցի իրավապաշտպան, «Ընդդեմ խոշտանգումների» հասարակական կազմակերպության նախագահ Էլչին Բեհբութովը։ Նա ասել է, որ 2012 թվականի ընթացքում 141 բողոք են ստացել խոշտանգումների մասին, միեւնույն ժամանակ նշելով, որ շատ զոհերի հարազատներ վախենում են բողոք ներկայացնել։ Բեհբութովը նշել
Գալուստ Սահակյանը՝ Մհեր Սեդրակյանի՝ ծնոտ պոկելու մասին. «Թող Էթիկայի հանձնաժողով բողոքի»
ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ հարց տալու համար լրագրողի ծնոտը պոկելու սպառնալիքների հետ կապված այսօր Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինքանո՞վ է ՀՀԿ-ի համար նման երեւույթն ընդունելի ու ի՞նչ են պատրաստվում անել իրենք՝ անպատժելիության մթնոլորտը վերացնելու հայտարարություններից բացի: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Գիտեք, ես հետաքննող մարմին չեմ: Եթե դա այդպես է եղել՝ դա շատ
Հրայր Թովմասյան. «Երկրում առկա խնդիրները մեզանից լավ ոչ ոք չգիտե»
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Նախարար Հրայր Թովմասյանը՝ բարձր գնահատելով տիկին Ս. Զեհեի կատարած ներդրումը հատկապես դատաիրավական ոլորտին առնչվող հարցերի շուրջ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը զարգացնելու գործում, շնորհակալություն հայտնեց հյուրին արդյունավետ աշխատանքի և աջակցության համար: ՀՀ արդարադատության նախարարը
Հոգեւորականը՝ կալանավայրի ստորացվածների մասին. Քրիստոսն էլ բորոտների հետ էր շփվում
Aravot.am-ը Մայր աթոռի ՔԿՀ բաժնի հոգեւոր պատասխանատու տեր Ռուբեն աբեղա Զարգարյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է շփվում կալանավայրերի ստորացված «դասի» հետ, որոնց հետ կոնտակտը ամոթալի է համարվում կալանավայրի մյուս բնակիչների համար: Արդյոք դրանից չե՞ն նեղվում կալանավայրի արտոնյալները: «Հոգեւորականը այցելում է նաեւ նրանց, ես շփվում եմ նմանների հետ, եթե կարիքը կա, բայց դա բացահայտ չի արվում: Ուղղակի չեմ
Տեղի է ունեցել Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նոր կազմի անդրանիկ նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նախ ամփոփել է 2009-2012 թվականներին իրականացված աշխատանքները, ներկայացվել է Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի երկրորդ` վերլուծական մասը: Այնուհետև խորհուրդը քննարկել է «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2013‑2017 թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է
Ազգագրագետ. Այսօր Նոր տարին կենտրոնացել է ոչ թե եկեղեցու, այլ սեղանի շուրջը (Տեսանյութ)
«Երկու երես» ակումբում այսօր ազգագրագետ Հասմիկ Աբրահամյանը ներկայացրեց Ամանորի խորհուրդը եւ տոնի նախապատմությունը: «Ներկայումս հունվարի 1-ն է համարվում տարեսկիզբ, սակայն իրականում հունվարի 1-ը պատմական հիմքեր ունի: Ք.ա. 45թ.-ին Հուլիոս Կեսարը տոմարական բարեփոխումներ կատարեց, եւ որպես տարեսկիզբ ընդունվեց հունվարի 1-ը: Հետագայում տարբեր երկրներ հունվարի 1-ը պաշտոնապես հաստատեցին որպես տարվա մեկնարկային օր: Քանի որ Հուլյան տոմարային տարին ժամանակային
«Ջհանգիրյանից այլ բան չէր սպասում». Լարիսա Ալավերդյան
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի համոզմամբ, Մատաղիսի գործով երեկ արդարացված երիտասարդները իսկապես անմեղ էին: «Նրանք մեղավոր չեն , ունենք բազմաթիվ գործընթացներ, որոնք ապացուցում են»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Լ. Ալավերդյանը: Նա պատմեց, որ 2004-ին, որպես մարդու իրավունքների պաշտպան, գնացել էր Մատաղիս ու դատավարությանն այդ ընթացքում անձամբ հետեւել է. «Դատավարական տեսակետից բազմաթիվ են այն խախտումները,
Վահան Հովհաննիսյան. «Հովիկ Աբրահամյանն անհաջող կատակ արեց»
«Ես կարծում եմ, որ բոլորդ կռահում եք, որ գաղտնալսումներ կատարվում են եւ ոչ միայն այդ քաղաքական ուժերի նկատմամբ: Գաղտնալսումը լավ բան չէ։ Այն հանցանք է, և քանի որ այն իրականացվել է առանց դատարանի թույլտվության, պետք է բացահայտվի։ Արել են թե´ մասնավոր անձինք, թե´ պետական մարմինների ներկայացուցիչներ՝ հրամանով, թե´ սեփական նախաձեռնությամբ, մեր հասարակության միջից պետք է
ԲՀԿ-ական պատգամավոր. «Ոչ մի կոմպրոմիս չկա ՀՀԿ-ի հետ, էթիկայի հանձնաժողովը սպանեցինք հայկական էթիկայի կանոններով»
ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի գնահատմամբ, Զուրաբյանի եւ Օսկանյանի մասնավոր զրույցի ապօրինի գաղտնալսումն ու տարածումը նողկալի արարք է, խիստ դատապարտելի եւ քրեորեն հետապնդելի: «Հայաստանի իշխանությունները պետք է ձեռնամուխ լինեն հանցագործին բացահայտելու գործում»,- այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց պարոն Բադեյանը: Ըստ նրա, անհիմն է այդ հարցում ԱԱԾ –ին ուղղված մեղադրանքները, որովհետեւ, իր համոզմամբ, ցանկացած քաղաքացի, որը
Ոստիկանության աշխատակիցները մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ
Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով առաջադրվել է մեղադրանք ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորների նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը, Արտակ Բարսեղյանը 2012թ. հոկտեմբերի 3-ին
Մհեր Սեդրակյանը՝ լրագրողին. «Դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ» (Տեսանյութ)
Մինչ ՀՀ նախագահը անպատժելիության մթնոլորտը հորդորում է դասել սերունդների հիշողության շարքում՝ բացառելով նման երեւույթներն այլեւս՝ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանը պարզ իրավիճակում այնպես է ափերից դուրս գալիս, որ սպառնում է լրագրողի ծնոտը պոկել: «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանն այսօր փորձել է մի հարց ուղղել պատգամավորին, ինչին ի պատասխան՝ վերջինս, անգամ առանց հարցը լսելու, ԱԺ միջանցքում նետել է
Մարդկային կորստի ցավը. հրադադար
«Հոր հետ մեծացավ ֆուտբոլի դաշտում՝ գնդակի հետ» Սահմանամերձ Չինարի գյուղում Սարգիս Ոսկանյանի ընտանիքը միշտ եղել է գյուղի ամենաբազմանդամ ընտանիքներից մեկը: «Իմ սկեսուրը 12 երեխա է ունեցել, էս տանը միշտ 20 հոգուց ավել մարդ ա ապրել: Բայց էսօր մնացել ենք ես ու ամուսինս՝ դուռը ծածկած»,- ասում է Սարգիսի 56-ամյա մայրը՝ Սիլվա Ոսկանյանը: 1981 թվականին ծնված Սարգիս
Տիգրան Չուխաջյանը հեղինա՞կն է Թուրքիայի օրհներգի
Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում վերջին ակորդն էր նոյեմբերի 31-ից մեկնարկած «Չուխաջյանֆեստի», որն իրավահաջորդն է 2010թ. սկիզբ առած եւ ավանդաբար անցկացվող հայ կոմպոզիտորական արվեստի «Սարյանֆեստ», «Բաբաջանյանֆեստ» փառատոների: Մինչ եզրափակիչ երեկոն, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում հրավիրվել էր դասախոսություն-քննարկում՝ նվիրված Տիգրան Չուխաջյանին: Բանախոսը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալ, արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանն էր:
Արտաշատի ԵԿՄ-ից դժգոհում են
Մենք՝ ԵԿՄ Արտաշատի տարածքային բաժանմունքի անդամներս, «Առավոտ» թերթում կարդալով Ժիրայր Սեֆիլյանի արտահայտությունները՝ ուղղված գեներալ Մանվել Գրիգորյանին, մեր դժգոհությունն ենք հայտնում Ժիրոյի ձեւակերպումների շուրջ: Մտքներովս չէր անցնում, որ պատերազմի մասնակիցը պատերազմի մասնակիցների մասին մամուլում նման բան կասի: ԵԿՄ Արտաշատի տարածքային բաժանմունքի մի խումբ ազատամարտիկներ «Առավոտ» օրաթերթ
Մեքենան թալանված վիճակում էր
Երեւանի բնակիչ, 53-ամյա Գարիկ Կապզմալյանի «սեւ օրերը» սկսվել են այն ժամանակ, երբ աշխատանք չունենալու պատճառով որոշել է անձնական օգտագործման «Օպել Օմեգա» ավտոմեքենան վարձակալության տալ եւ համապատասխան հայտարարություն է տպագրել «Գինդ» շաբաթաթերթում: 2011թ. ապրիլի 30-ին, ժամը 17-ին նրան է զանգահարել Հայկ Ահարոնյանը եւ հայտնել, որ ցանկանում է մեկ ամսով վարձակալել մեքենան՝ որպես տաքսի օգտագործելու նպատակով: Երկու
Ամենայն Հայոց Կաթողիկոսն շնորհավորեց Անտիոքի նորընտիր Պատրիարքին
Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Անտիոքի և Համայն Արևելքի նորընտիր Պատրիարք Հովհաննես Ժ-ին: Հայրապետական շնորհավորականում մասնավորապես ասվում է. «Աստծու կամքով Ձեզ վստահվեց Անտիոքի հնամենի Աթոռի առաջնորդությունը Սիրիայի և Միջին Արևելքի համար այս ծանր ժամանակաշրջանում: …Այժմ, իբրև բարի հովիվ, Դուք կոչված եք
Ինչպե՞ս է ծախսում պետության փողերը Աշոտ Գիզիրյանը
Չնայած Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանի պաշտոնանկությունից արդեն երկուսուկես տարի է անցել, սակայն լրագրողները նրա մասին խոսելիս երբեք չեն մոռանում, որ այս տիկինը պետության կողմից մարզպետարանի սոցիալական աջակցության ֆոնդին հատկացվող 20 միլիոն դրամից բաժին էր հանում նաեւ մարզպետարանի աշխատակիցներին: Այսինքն՝ վերջիններիս սոցիալապես անապահով էր ձեւացնում ու նրանց անուններով աջակցություն դուրս գրում: Վերջերս էլ Գյումրու ժուռնալիստների
Նուշիկյանն ընդդեմ ՀՀԿ-ի
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը դեկտեմբերի 6-ի քվեարկության ժամանակ «կողմ» է քվեարկել «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ներկայացրած հակամենաշնորհային գործունեության մասին օրենքի նախագծին: «Որովհետեւ ես դեմ եմ մոնոպոլիաներին, մենաշնորհներին: Իր նախընտրական ծրագրում նախագահ Սերժ Սարգսյանն էլ ասաց դրա մասին, որ ինչքան շուտ վերանան մեզ մոտ մոնոպոլիաները, այնքան մեր տնտեսությունն առավել առաջընթաց կզարգանա»,- «Առավոտի» հետ զրույցում
Տեր-Պետրոսյանը կբոյկոտի՞ ընտրությունները, թե՞ կշնորհավորի Սերժ Սարգսյանին
ՀՀ առաջին նախագահի որոշումից է կախված լինելու Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Դեկտեմբերի 22-ին տեղի կունենա ՀՀՇ հերթական համագումարը, որի ընթացքում, ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների, հնարավոր է, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակի սպասված որոշումը՝ փետրվարյան նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի մասնակցության, ՀԱԿ-ի թեկնածուի վերաբերյալ: ՀՀ առաջին նախագահի որոշումը իսկապես հայտնի կդառնա ա՞յս շաբաթ, թե՞ կերաձգվի մինչեւ հունվարի
«Մենք խայտառակ անպաշտպան վիճակում ենք»
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը կարծում է, որ Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի գաղտնալսված զրույցը բավականին հետաքրքիր նորություններ բացահայտեց այդ գործիչների եւ նրանց ներկայացրած քաղաքական ուժերի մասին: Իսկ հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանի գնահատմամբ՝ այդ զրույցում որեւէ նորություն չկար, եւ դրա ձայնագրության հրապարակման նպատակը հանրությանն ու քաղաքական գործիչներին վախեցնելն էր: Ստորեւ ներկայացնում ենք որոշ հատվածներ Հարցի շուրջ նրանց


















































