Օրվա լրահոսը
ԱԱԾ-ի պարզաբանումները Օսկանյանին և «Սիվիլիթաս» հիմնադրամին առնչվող քրեական գործի վերաբերյալ
Ազգային անվտանգության ծառայությունն անդրադարձել է ՌԴ իրավաբան Սամվել Կոչոյի՝ նոյեմբերի 30-ի մամլո ասուլիսին, որտեղ նա «եզրակացություն» է տվել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ։ Հաշվի առնելով նշված գործի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ՝ Ա. Բաղրամյանը պարզաբանումներ է ստացել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, նշված քրեական
Լյուդմիլա Հարությունյանն ուզում է Բագրատյանին հարցնել. «Դու չէի՞ր այս ամենի հեղինակը»
–Այսօր Սփյուռքում ապրում են շատ մեծ թվով Հայաստանի քաղաքացիներ, ովքեր ընդամենը դոնորի դեր են կատարում մեր երկրի կյանքում։ – Երկիր չէինք, երբ ընդունեցինք Սահմանադրություն, ազգ էինք, որն ընդամենը ճանաչել էր իր ազգային խնդիրները։ Չհասցրեցինք դառնալ երկիր։ Խելոքներին շարքից հանեցին, ու իրենց խելքով ֆրանսիական ռեֆորմի մոդելը կիրառեցին մեր երկրում, քանդեցին գյուղը, սնանկացրին գյուղացուն։ Չստեղծվեց բարեփոխումների մեխանիզմ,
Գազելագետի ցուցմունքները
Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե ԱՄՆ-ում էլ են ընտրողներին մեքենաներով տանում ընտրատեղամասեր, ու ավելացրել՝ «Օբամայի ընտրություններին ընտրողները գնում էին Գազելներով»: «ՉԻ» – Հասկանալի է, որ միկրոավտոբուսների եւ հատկապես Գազելների հարցում Գալուստ Սահակյանի հետ բանավիճելն անիմաստ է՝ այդ հարցում նա լուրջ փորձագետ է։ Բայց այնուամենայնիվ կհամարձակվենք ենթադրել, որ ամերիկացի ընտրողները հազիվ թե օգտվեին ռուսական արտադրության Գազելներից,
Միջավայրը բարելավվում է, ներդրումները՝ կրճատվում
Մինչ միջազգային կազմակերպությունները Հայաստանում ներդրումային դաշտի բարելավում են արձանագրում, ներդրումները ոչ միայն չեն ավելանում, այլեւ արագորեն նվազում են։ Թեեւ տրամաբանությունը հուշում է, որ ներդրումային միջավայրի բարելավումը պետք է հանգեցներ ֆինանսական հոսքերի ավելացման։ Ներդրումները սովորաբար հոսում են այնտեղ, որտեղ պայմանները բարենպաստ են։ Եթե վստահենք միջազգային կազմակերպությունների գնահատականներին, ապա այդ առումով Հայաստանում առաջընթաց կա։ Չնայած դրան,
ՀՀԿ խոսնակ. «Հայաստանը երկբևեռ քաղաքական համակարգի մոդելին է մոտենում, ինչպես ԱՄՆ-ում է»
Հատվածներ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցազրույցից: – Անորոշությունը, քննարկումների իբր քաղաքական, իրականում կոնյունկտուրային բովանդակությունը չի՞ հանգեցնի ընտրողի կորստի։ Ո՞րն է քաղաքական ուժերի նպատակը՝ պահել իմիջը, կորցնել ընտրողի՞ն։ – Կարծում եմ՝ մտածում են, որ, միևնույն է, բնակչության մի ստվար զանգված ապրում է վատ պայմաններում, օբյեկտիվորեն դժգոհ է և, ուրեմն, իրենց ընտրազանգվածն է։ Չեն գիտակցում, որ
Օքսֆորդ համալսարանի պրոֆեսոր. Կրեմլը ոչ մի խնդիր չունի Սարգսյանի հետ, ուրեմն ինչո՞ւ նրանք պետք է անցնեն ընդդիմության կողմը
Հատված Լոնդոնի Օքսֆորդ համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների բաժնի պրոֆեսոր Նեյլ Մաքֆարլեյնի հետ հարցազրույցից: – Անդրադառնանք Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին։ Ըստ Ձեզ՝ ո՞վ է ընտրությունների ֆավորիտը։ – Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանն է ակնհայտ ֆավորիտը, որովհետև մյուս մեծ տղաները չեն մասնակցում, ինչո՞ւ նրանք չկան։ – Մյուս հավանական թեկնածուներն են առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը և «Բարգավաճ
Տեր Վահրամը` Արտեմ Հարությունյանին. Եկեղեցին «վիթխարի հարստություն կուտակած» կառույցը չէ, որի «փողերի տակից հյութ է հոսում»
Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանից` վերջերս «Հայելի» ակումբում բանաստեղծ, պրոֆեսոր Արտեմ Հարությունյանի` եկեղեցու վերաբերյալ ասված տեսակետերի շուրջ: «Պրոֆեսոր Արտեմ Հարությունյանի` օրերս արտահայտած գաղափարները դժվարանում եմ կիսել: Ոչ թե որովհետև հոգևորական եմ, այլ մի պարզ պատճառով, որ հայորդուս սիրտը ցավում է նախ և առաջ, որ ամենքիս Մայր
Ուղիղ միացում. Լեւոն Շիրինյանը եւ Արմեն Բաղդասարյանը՝ «Դեմ առ դեմ»
Դիտեք «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 62-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանը եւ քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը: Քննարկման թեման` Մարտի 1-ի գործով ԱԺ նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հետաձգումը: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:
ՀՀԿ-ական պատգամավոր. «Ընդդիմությունը փոշիացրեց հասարակության ձայները… հետո 7 հոգով տեղավորվեցին Ազգային ժողովում»
«Ժառանգության» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի գնահատմամբ, դեկտեմբերի 2-ին ԱԺ լրացուցիչ ընտրություններին թիվ 1 ընտրատարածքում օգտագործվել է վարչական ռեսուրսներն ու ընտրակաշառք: «Ստյոպա Սաֆարյանը համեմատ երեք անգամ պակաս ձայն է ստանում մյուս մրցակցից: Այդ թեկնածուին ոչ մեկ չի ճանաչում , միակ առավելությունը քաղաքապետի աներձագ լինելն էր»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց տիկին Բախշյանը: Հետո զարմացավ, թե ընտրողների մի
Մայք Թայսոնը կնոջն անկողնում բռնացրել է Բրեդ Փիթի հետ
Բոլոր ժամանակների ամենասկանդալային բռնցքամարտիկ Մայք Թայսոնը խոստովանել է, որ մի անգամ տուն վերադառնալով, կնոջը՝ Ռոբին Գվինեսին, անկողնում բռնացրել է Բրեդ Փիթի հետ: Դա եղել է 80-ականների վերջին, երբ Մայքն ու Ռոբինը թեեւ ամուսնալուծվում էին, բայց շարունակում էին հաճախակի հանդիպել: «Այդ օրը Ռոբինին այցելեցի առանց նախազգուշացնելու եւ ինձ պարտված զգացի: Ահավոր զայրացել էի: Բայց… Բրեդը ողջ
ՀԱԿ-ը վերակողմնորոշվեց դեպի ՀՀԿ
Երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՀԱԿ և ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչները եկան սեպարատ համաձայնության, որոշելով Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ ներկայացրած որոշման նախագիծը քննարկել նախագահական ընտրություններից հետո: Ինչո՞ւ սեպարատ, որովհետև ՀԱԿ-ը ԲՀԿ-ին խոստացել էր, որ եթե անգամ հանձնաժողովում այս նախաձեռնությունը բացասական եզրակացություն ստանա, միևնույն է` հանձնաժողովի ստեղծման հարցը պետք է մտնի լիագումար
Ինտերնետում կարգուկանոնի հարցը` քննարկման թեմա
Երկուշաբթի օրը Դուբայում բացվեց ՄԱԿ-ի ենթակայությամբ գործող Էլեկտրահաղորդակցության միջազգային միության հրավիրած գիտաժողովը, որ շարունակվելու է մինչեւ դեկտեմբերի 14-ը: Դրան մասնակցում են շուրջ 200 երկրների ներկայացուցիչներ, իսկ քննարկման թեման ինտերնետում կարգուկանոն հաստատելու հարցն է: Ակնկալվում է, որ քննարկման առանցքում է լինելու ինտերնետի վերահսկողությունը ՄԱԿ-ի այդ կառույցին փոխանցելու հարցը։ Թեեւ կոնկրետ առաջարկներ դեռ չեն բարձրաձայնվել, սակայն մամուլում
Արամ Կարապետյանը որոշել է չառաջադրվել նախագահի թեկնածու
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը որոշել է չառաջադրվել փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին, քանի որ ընտրություն՝ որպես այդպիսին, տեղի չի ունենալու։ Ավանում կայացած ընտրությունները դրա վառ վկայությունն են։ «Նույնիսկ անիմաստ է ընտրություն բառն օգտագործել, քանի որ դա ընդամենը միջոցառում է, որին մասնակցելով՝ մենք կլեգիտիմացնենք Սերժ Սարգսյանին՝ ապահովելով նրա համար մրցակցային դաշտ»,- երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում
Նարեկ Հարությունյանին արգելում են 2 շաբաթով մեկնել ԱՄՆ՝ բուժման
Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն անփոփոխ թողեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի խափանման միջոցըՙ հանրապետությունից չբացակայելու մասին, եւ մերժեց նախորդ դատական նիստին ներկայացված միջնորդությունը խափանման միջոցը փոխարինել գրավադրմամբ: Դատարանն իր մերժումը հիմնավորել է Հարությունյանին վերագրվող արարքի բնույթով եւ վտանգավորության աստիճանովՙ նշելով, թե բարձր է հավանականությունը, որ ընտրված խափանման միջոցը վերացնելու դեպքում Հարությունյանը
ԱԺ վերջին ընտրությունների համեմատ՝ ընտրակեղծիքներն իրականացվել են «ամենաբարձր չափանիշներով»
Շաբաթ օրը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ հանդիպմանը հետեւած համատեղ ասուլիսում Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ես հավաստիացրի պարոն Բարոզոյին, որ մենք հանձնառու ենք 2013 թվականի փետրվարին անցկացնել միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող նախագահական ընտրություններ»։ Դրանից ճիշտ մեկ օր անց՝ դեկտեմբերի 2-ին, Ավանի թիվ 1 եւ Գյումրու թիվ 35 ընտրատարածքներում տեղի ունեցան ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններ,
Կփոխհատուցվեն ՀՀ և սիրիահայ ուսանողների ուսման վարձերը
Նոյեմբերի 29-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է հատկացվում 100 միլիոն դրամ` «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող առաջին և երկրորդ կուրսերի ուսանողներին կրթաթոշակների տրամադրում» ծրագիրն իրականացնելու համար։ Հատկացված 100 միլիոն դրամից 60 միլիոն դրամը կտրվի ՀՀ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագրի
ԱԺ իրավաբանական վարչության իրավաբանի դեմ
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ սկսվեց Վահե Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Վ. Մանուկյանը աշխատել է ԱԺ իրավաբանական վարչությունում որպես գլխավոր մասնագետ: Ըստ մեղադրական եզրակացության, նա անցյալ տարվա դեկտեմբերին քաղաքացի Արմեն Խալոյանից գումար է պահանջել՝ նրա հարցերը (դատարաններում, իրավաբանական կառույցներում) կարգավորելու համար: Քաղաքացին խնդիր է ունեցել
Մարտի 1-ի զոհի մայրը նույնպես չի կիսում ՀԱԿ-ի լավատեսությունը
«Ես չեմ կարծում, որ Հայ ազգային կոնգրեսը մեր ետեւում երբեւէ պայմանավորվածություն ձեռք բերի ՀՀԿ-ի հետ: ՀԱԿ-ը երբեւէ հանցավոր համաձայնության չի գա: Կարող է լինի համաձայնություն, բայց ներքին պայմանավորվածություններին չեմ հավատում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ալլա Հովհաննիսյանը՝ Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իշխող մեծամասնության եւ
Ավազակային հարձակումը բացահայտվեց
Նոյեմբերի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ անձինք Երևանի Մալաթիա թաղամասի գյուղմթերքների շուկայում դանակի սպառնալիքով հափշտակել էին Արարատի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ, 1957 թ. ծնված Սամվել Մ.-ի մոտ եղած 80.000 դրամ գումարն ու դիմել փախուստի: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում պարզվել է, որ այդ հանցագործությունը կատարել են Երևան քաղաքի Ծերենցի
«Մարտի մեկ» հ/կ-ն երեկ տարածել է հայտարարություն
«Մարտի մեկ» հասարակական կազմակերպությունը երեկ տարածել է հայտարարություն՝ իր բողոքն արտահայտելով ԵՊՀ երաշխավորությամբ Հայոց պատմության դասագրքի լույսընծայման դեմ, որում ներառվել է նաեւ 2008թ. մարտիմեկյան դեմքերի մանրամասները. «Կատարելով իշխանությունների պատվերը եւ հաճոյանալով գործող վարչախմբին՝ ԵՊՀ պատմաբանները դեպքերը ներկայացրել են միակողմանի եւ աղավաղված։ Առանց որեւէ փաստարկված ապացույցի՝ գրքում անհիմն մեղադրանք է ներկայացված խաղաղ ցուցարարներին, նրանց ներկայացնելով որպես
Օսկանյանը` ԲՀԿ-ի բրյուսելյան այցի մասին
Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է ԲՀԿ-ի` բրյուսելյան այցի նպատակները: Գրառումը ներկայացված է ստորև: Ինչպես արդեն հայտարարվել է, դեկտեմբերի 5-6-ը տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել, որը կգլխավորի կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այցելությունը մի քանի նպատակ ունի: Նախ, հաստատել եվրոպական գաղափարները և պրոցեսները Հայաստանի ինստիտուցիոնալ կյանքի հիմքում ներդնելու կուսակցության նվիրումը: Երկրորդ, ծանոթանալ
Հայաստանի եւ Ադրբեջանի իշխող կուսակցությունները համագործակցության մասին հուշագիր են ստորագրել
Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Ղազախստանի իշխող կուսակցությունները երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած «Եվրասիական ինտեգրացիա 21-րդ դարում» ֆորումի շրջանակներում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել։ Այս հուշագրի մասին երեկ տեղեկացրել են ռուսական ԶԼՄ-ները՝ պարզաբանելով, որ դրանով սահմանվում են միջկուսակցական համագործակցության հիմնական ձեւերը։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ադրբեջանականից՝ «Ենի Ազերբայջանը», ռուսաստանյանից՝ «Եդինայա Ռոսիան», իսկ ղազախական
Մեկ մեդալ՝ Սամբոյի աշխարհի ուսանողական գավաթի մրցումներից
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքի «Ակ Բարս» մարզահամալիրում անցկացվեց Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկություն՝ ուսանողների միջև, որին մասնակցում էր շուրջ 200 մարզիկ աշխարհի 41 երկրից: Մրցաշարին Հայաստանի Հանրապետությունից մասնակցեցին Գյումրիի մանկավարժական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող, Սամբոյի 2012թ. Աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների չեմպիոն Գոռ Մայիլյանը և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի առաջին
Երեւանյան ռինգում այսօր կարող ենք մեդալներ ունենալ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում վճռորոշ մենամարտերի փուլն է: Սկսվում են քառորդ եզրափակիչները, որտեղ արդեն տարած հաղթանակը բռնցքամարտիկին ապահովում է առնվազն բրոնզե մեդալ: Հայաստանի երիտասարդական հավաքականի 10 անդամներից այդ ճանապարհին մնացել է երեք հոգի՝ Տարոն Սողոմոնյանը՝ 56 կգ քաշային կարգ, Նարեկ Մելքոնյանը՝ +91 եւ Նիկոլ Արությունովը՝ 81 կգ: Նարեկն
ԲՀԿ-ն կմիանա ՀԱԿ-ին
Ամենայն հավանականությամբ, այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից կպատասխանեն, որ իրենք միանում են ՀԱԿ-ի՝ Սահմանադրական դատարան դիմելու պահանջին, եւ կստորագրեն համապատասխան ձեւաթղթի տակ։ ԲՀԿ-ում մեկ շաբաթ շարունակ ուսումնասիրել են հարցը եւ եզրահանգել, որ այն իրավական հիմնավորում ունի։ «Մենք գտնում ենք, որ որեւէ կերպ խոչընդոտել հարցի գոնե քննարկմանը, եթե ոչ լուծմանը, չի կարելի»,- երեկ մեր լրագրողին հայտնել է
Մեծ դեպրեսիայի ժամանակները
Կիրակի թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում մեծամասնական մանդատների համար ԱԺ լրացուցիչ ընտրություններին մասնակցության ցածր ցուցանիշը (համապատասխանաբար՝ մոտ 31% և 37%) վկայում է, որ հասարակությունում ապատիկ տրամադրությունները խորանում են: Մարդիկ պարզապես դադարել են հավատալ, որ ընտրական գործընթացների միջոցով կարելի է ինչ-որ էական փոփոխության հասնել: Իշխանությունը ստեղծել է այնպիսի իրավիճակ, երբ ընտրությունները ձևական միջոցառում են: Եթե
Կարո՞ղ էին արդյոք ավանցիները կամ գյումրեցիները գնալ եւ ջնջել հանրապետականի թեկնածուներին
Երբ իշխանական ցանկացած անարժան թեկնածու անարգել ընտրվում է ԱԺ պատգամավոր, ո՞ւմ մեղադրել՝ ընտրողի՞ն, որը կաշառվում է, ոչ քաղաքական ընտրություն է կատարում, ենթարկվում է իր բաժին ֆեոդալին, թե՞ իշխանությանը, որն ընտրության չնչին իսկ հնարավորություն չի տալիս եւ ուժային բոլոր ու վաղուց փորձարկված մեթոդներով պարտադրում է իր կամքը։ Ես հակված եմ մեղադրանքները իշխանությանն ուղղելուն։ Ֆինանսական ու հոգեբանական
Մարտի 1-ը շարունակվում է
ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը երեկ հայտարարել է, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում պատռվեցին որոշ դիմակներ: Ուրիխանյանը չի տվել անուններ, սակայն ոզնուն էլ պարզ է, որ խոսքը ՀԱԿ անդամ, հանձնաժողովում ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանի մասին է, որը ՀՀԿ-ի հետ համաձայնեցրել և հետաձգել է իր հեղինակած օրինագիծը մեկ տարով: Այսպիսով, «Բարգավաճ Հայաստանը» «պատռում» է Գագիկ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
Մարդ կա՝ կոտրվել, չի կարում դզվի, Մարդ էլ կա՝ անում ա ատկատ: Մարդ կա՝ ունի Ջիփ, Լիմուզին, Մարդ էլ կա՝ չունի սամակատ:
Նամակ նախագահին. «Խնդրում ենք, որ ՀՀ դեռևս կենդանի մնացած փոքրաթիվ բռնադատվածների նկատմամբ պետական հոգացության խնդիրը վերցնեք Ձեր բարձր հովանու ներքո»
1949թ. բռնադատվածների «Հուշամատյան» հ/կ–ի բաց նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ մեծարգո Նախագահ ՀՀ Ազգային ժողովի հարգելի նախագահ ՀՀ հարգելի վարչապետ ՀՀ ԱԺ պատվարժան պատգամավորներ Ձեզ դիմում են ԽՍՀՄ շրջանի քաղաքական հետապնդումների շրջանում Հայաստանի Հանրապետությունում դեռևս կենդանի մնացած բռնադատվածների ներկայացուցիչները, որոնց թիվը մինչև ոչ վաղ անցյալը չէր անցնում 3000-ը, իսկ այսօր, հավանաբար, մնացել են մոտ















































