Օրվա լրահոսը
Թանգարան՝ դաջվածքների սիրահարների համար
Գերմանիայի Գրյունխայն Բայերֆելդ քաղաքում բացվել է դաջվածքների թանգարան: Մտահղացումը՝ տատու նկարիչ Մայքլ Կուգլերի եւ ռոք երգչուհի Սիլկ Թոյնբերինն է, որոնք հայտնի են իրենց բազմաթիվ դաջվածքների սրահներով: Թանգարանում ցուցադրված է այն ամենը, ինչ առնչվում է դաջվածքի հետ՝ ներկեր, տարբեր իրեր, նկարներ, գրքեր, գործիքներ եւ այլն: Թանգարանում գործում է նաեւ դաջվածքի սրահ ու հնչում ռոք երաժշտություն: Լիկա
Հայցվորն ասում է՝ լրատվամիջոցների դեմ ոչինչ չունեմ
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Հրազդանի նստավայրում, այսօր նշանակվել էր Գագիկ Աթասյանի պատվի, արժանապատվության եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի հայցով նախնական դատական հերթական նիստը: Պատասխանողն էր «Հրազդան» հեռուստաընկերության տնօրեն ՄՆացական Հարությունյանը: Դատավոր Արիստակես Սիսակյանը, առողջության հետ կապված, չէր եկել Հրազդանի նստավայր, հետեւաբար, նիստը հետաձգվեց: Դատական նիստին մասնակցելու համար դատարան էր ներկայացել միայն հայցվորը,
Զանգահարել է և հայտնել, որ իրեն առևանգել են
Այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-12:30-ի սահմաններում մի քաղաքացի զանգահարել է Արտակարգ իրավիճակների նախարարություն և հայտնել, որ իրեն առևանգել և պատանդ են պահում և ինքը կարողացել է գաղտնի զանգահարել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգի մասին ԱԻՆ-ից հայտնել են ոստիկանությանը: Մինչ ոստիկանությունում կստեղծվեին օպերատիվ խմբեր՝ պարզելու համար զանգողի հասցեն,
Նատալին ու Բենջամինը ամուսնացան
Դերասանուհի Նատալի Փորտմանն ու Բենջամին Միլպյեն վերջապես ամուսնացան: Նրանց հարսանեկան արարողությունը կայացել է Կալիֆորնիայում, հրեական ավանդույթների համաձայն: Զույգը բավականին երկար ժամանակ միասին էր, չնայած սկզբում իրենց հարաբերությունները թաքցնում էին բոլորից, բայց հետո հասկացան, որ անիմաստ է. «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Նատալին եւ Բենջամինը ներկայացել էին ամուսնական մատանիներով: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
« Խոստովանեց, որ ես սկզբում իր դուրը չեմ եկել ». Գեւորգ Կասպարով
«Առավոտ երիտասարդականը» այս անգամ ժամադրվել էր Երևանի «Միկայի» և Հայաստանի հավաքականի դարպասապահ Գևորգ Կասպարովի հետ: Ժամադրությունը շատ ավելի վաղ պետք է արվեր, բայց Կասպարովը, տեղափոխվելով «Ուլիսի» կազմ, նախապատրաստվում էր Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլին, սակայն հուլիսի 14-ին ստացած ուսի վնասվածքի պատճառով փորաձառու դարպասապահը մոտ մեկ ամիս չկարողացավ ոչ միայն հարցազրուց տալ, այլեւ առհասարակ դուրս գալ
Այս տարի Դպրոցական առարկայական միջազգային օլիմպիադայից Հայաստանը վերադարձել է մեդալների աննախադեպ թվով
«Դպրոցական առարկայական միջազգային օլիմպիական կոմիտեին Հայաստանը անդամակցում է 1992 թվականից: Այս տարի մենք մասնակցել են չորս առականերից, իսկ երկուսը դեռ առջեւում են: Մեդալների թվով սա աննախադեպ է վերջին 20 տարիների համար` 10 հատ»,- այսօր «Ելակետ» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Կարինե Ալեքսանյանը: Արդեն 20 տարի է,
Հընթացս վրացի են դարձնո՞ւմ
Վրաստանի Քվեմո-Քարթլի նահանգի հայաբնակ Դամիա գյուղի բնակիչ Շալիկո Դարբինյանն «Առավոտի» թղթակցին հայտնեց, որ վերջերս փոխել են էլեկտրական հոսանքի բաժանորդների իրենց քարտերը: Նոր քարտերում գյուղի հայ սպառողների ազգանուններին ավելացել է վրացական «ի» մասնիկը, օրինակ, Դարբինյանը դարձել է «Դարբինյանի»: Վրացերեն լավ իմացող Շալիկո Դարբինյաննն ասաց, որ վրացերենում այդ մասնիկը ամենեւին էլ սեռական հոլով, պատկանելիություն չի ցույց տալիս:
«Նկարում եմ այն, ինչ աչքիս հաճելի է». Մուշեղ Հովսեփյան
16 – ամյա Մուշեղ Հովսեփյանը երեք տարի է, ինչ զբաղվում է լրագրությամբ. «Արևածաղիկ» ամսաթերթի լրագրողներից է: Սովորելու հետ զուգահեռ սկսել է բլոգինգով զբաղվել, թեև ինչպես ինքն է ասում՝ այդպես էլ բլոգեր չդարձավ: «Երեք տարի առաջ մրցութային կարգով ընտրվեցի լրագրության դասերի համար, մի քանի ամիս հետո էլ երբ արդեն գիտեի լրագրության տարրական սկզբունքները, բացեցի իմ
«3D սեր»՝ նոր երիտասարդական սերիալի սաունդթրաքը (Տեսահոլովակ)
21-րդ դարում տեղեկատվական տեխնոլոգիաներին զուգահեռ զարգանում է նաեւ թվանշային տեխնոլոգիան (3D, 7D): Սակայն, որ սերն էլ կարող է լինել եռաչափ, դա արդեն զարմանալի է: Հրագի ու Արտյոմ Հակոբյանի նոր տեսահոլովակը կրում է «3D սեր» անվանումը: Այն «Եռաչափ սեր» երիտասարդական հեռուստասերիալի սաունդթրաքն է: «Մեզ մոտ միտք առաջացավ, որ մենք երգենք այդ սաունդթրաքը, քանի որ երիտասարդական սերիալ
ԿԳՆ պաշտոնյա. «Եթե որևէ ուսուցիչ զանգեց նախարարություն և ասաց, որ տնօրենն իրենից մի բան է ուզում, տնօրենը լուրջ խնդիրներ կունենա»
2011 թվականից առաջին անգամ Հայաստանում կիրառվեց սոցփաթեթների համակարգը: Այն ուղղված է պետական կառավարչական հիմնարկների աշխատողների և պետական ծառայողների ուսման վարձի փոխհատուցման, հիփոթեքային վարկի ամսավճարի մարման, հանգստի կազմակերպման, առողջական ապահովագրության ոլորտներում`աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Սակայն առաջին հայացքից դրական այս նախաձեռնությունը բավականին խնդիրներ առաջացրեց: Օրինակ` վերջերս Aravot.am-ին պարզ դարձավ, որ ուսուցիչների շրջանում տարածված է այն կարծիքը, թե սոցփաթեթը
Լեդի Գագան նոր ձայնասկավառակ է թողարկել
Լեդի Գագան հայտարարել է իր նոր ձայնասկավառակի անվանումը. Twitter-ի միկրոբլոգում նա գրել է, որ ձայնասկավառակը կոչվելու է «Artpoр»: Չնայած եչգչուհին դեռ համերգային շրջագայությունների մեջ է, բայց հասցրել է զբաղվել նոր ձայնասկավառակի թողարկմամբ: Նախնական տվյալներով երգչուհու ձայնասկավառակը պատրաստ կլինի սեպտեմբեր ամսին: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Աշխարհի ամենամեծ երգեհոնը
Աշխարհի ամենամեծ երգեհոնը պատրաստվել է 2 տարվա ընթացքում եւ ունի 33000-ից ավելի խողովակներ (pipe): Ամենամեծ երգեհոնը այժմ գտնվում է Ատլանտիկ սիթիի «Boardwalk Hall»-ում: Սա՝ (լուսանկարում) երբեւիցե ստեղծված ամենամեծ եւ ամենաբարձր ձայն ունեցող երաժշտական գործիքն է: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Փորձագետ. «Հայաստանից հեռանում են երջանկությանը չդիմանալու պատճառով»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ իրականացված սոցիոլոգիական հարցումների արդյունքում Հայաստանում ամեն ինչից գոհ քաղաքացիներն ավելացել են: « Քանի որ շատ լավ է մարդկանց վիճակը, մարդկանց հոգեկան համակարգը չի դիմանում նման երջանկությանը, դրա համար ուզում են գնալ Հայաստանից»,- սոցիոլոգիական հարցումների արդյունքներին այսպես հեգնական արձագանքեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը: Ըստ նրա.«Սոցիոլգիայի մեջ այնպիսի մեթոդաբանություն կա,
Հայտնաբերվեցին տանիքում
Օգոստոսի 6-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի տանիքից բերման են ենթարկել 1970 թ. ծնված, նախկինում դատված Արտյոմ Պ.-ին և 1970 թ. ծնված, նախկինում դատված Մանվել Թ.-ին: Զննությամբ տանիքից հայտնաբերվել է տարա` դեղին զանգվածով և ներարկիչ` կարմրավուն հեղուկով: Բերման ենթարկվածները հայտնել են, որ հայտնաբերվածը դեղորայքից պատրաստված թմրամիջոց է՝
Վրաերթ Հալաբյան փողոցում
Օգոստոսի 6-ին, ժամը 10.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել 66-ամյա մի կնոջ և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
«Արտակ ջան, անեծքի տակ մի մնա, ինչ անում ես՝ օրինական արա»
Կոզեռնի բնակիչը պնդում է, որ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը շինարարություն է իրականացնում քաղաքաշինական նորմերը խախտելով: ԱԺ պատգամավոր, «ՍԱՍ գրուպ» ընկերության սեփականատեր Արտակ Սարգսյանը Կոզեռն թաղամասում սեփական առանձնատան հաշվին գրավել է 2 գլխավոր փողոցները, ինչի արդյունքում նույն թաղամասի բնակիչ Նորիկ Եփրեմյանի տունը մեկուսացել է, եւ ինչպես բնակիչն ասաց՝ «մի ոտքի» ճանապարհ է մնացել: «Առավոտի» հետ զրույցում
Պաշտպանի գումարը չի՞ տվել
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում խարդախության մեջ մեղադրվող Մարիամ Մարտիրոսյանի դեմ հարուցված գործով դատական նիստը դատավոր Գագիկ Պողոսյանը հետաձգեց: Այն նշանակվեց օգոստոսի 15-ին: Պաշտպան Անուշ Հակոբյանը դատարանին տեղեկացրել էր, որ Մ. Մարտիրոսյանը խուսափում է իր հետ պայմանագիր կնքելուց եւ վճարումից: Ամբաստանյալը հայտարարեց, որ 70 հազար դրամ վճարել է միջնորդավորված՝ ոմն Արթուրի միջոցով,
Հետախուզվողները հայտնաբերվեցին
Օգոստոսի 6-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Աշտարակ քաղաքի Բակունցի փողոցից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Գառնիկ Հովհաննիսյանին, որը օգոստոսի 3-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: *** Օգոստոսի 6-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի իրենց բնակարանից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արեն Բաղդասարյանին, որը ս/թ ապրիլի 14-ից հետախուզվում էր ՀՀ
12-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած անձը տեղափոխվեց բանտ
Այսօր` օգոստոսի 7-ին, ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Մարտիկ Բաղդասարյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչը միջնորդությամբ դիմել էր Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառի Մ. Բաղդասարյանի նկատմամբ: Դատավոր Հ. Ենոքյանը
Ծննդօգնության գումարները հավասարեցվել են
Օգոստոսի 1-ից մեկ ծննդի հաշվով ծննդօգնության գները մարզերում եւ Երեւանում նույնականացվել են, որի համար լրացուցիչ մոտ 300 մլն դրամ կուղղվի մարզերի ծննդատներ։ «Առավոտի» հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը վստահեցրեց, որ առողջապահության նախարարի այս հրամանով այժմ մարզերի ծննդատների ծառայություններն էլ, բացառությամբ բարդ դեպքերի, կմատուցվեն այն գներով, ինչը որ եղել է Երեւանում: Սա
Կապանի քաղաքապետն առաջադրել է իր թեկնածությունը
Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը երեկ առաջադրել է իր թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնի համար: Ինքնաառաջադրված ՀՅԴ անդամ Արթուր Աթայանն արդեն 4-րդ տարին է՝ ղեկավարում է համայնքի ղեկավարի պաշտոնը եւ նախապես հայտարարել էր, որ կրկին առաջադրելու է իր թեկնածությունը, քանի որ բավականին աշխատանքներ ունի Կապան քաղաքում իրականացնելու: Երեկ քաղաքապետից բացի՝ եւս մեկ թեկնածու է առաջադրվել: Մեղրու եւ
«Ոչ մեկն իրավունք չունի ինքնուրույն ստեղծագործելու»
Արագածոտնի մարզպետը՝ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների մասին Կիրակի օրը Թալինում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Թալինի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը: Ավագանու 11 մանդատից ՀՀԿ-ին բաժին է հասել 2-ը, 4 մանդատ ստացել են քաղաքապետի թեկնածու Վորոշ Խաչատրյանի թիմակից անկուսակցականներ, 3 մանդատ՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, 1-ը՝ Դաշնակցությունը, մեկը՝ «Ժառանգություն»-ը: ՀԱԿ-ում որեւէ ձեւով նպատակահարմար չեն գտել այս ընտրություններին
Կողոպտչին վնասազերծելիս
Օգոստոսի 6-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ծառայողներին է մոտեցել 1982 թ. ծնված Ժենյա Ե.-ն՝ հայտնելով, որ Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26 շենքի մոտ տեսել է այն կողոպտչին, որը ս/թ հուլիսի 14-ին, ժամը 11.30-ին, նույն շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան: Ոստիկանները քաղաքացուհու նշած վայրից փորձել են բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ստեփան
Չկա՛ն հայ-ավստրիական մշակութային պաշտոնական կապեր
Դրանք իրականացվում են միջնորդավորված Հայաստանում 1989-90թթ. Վիեննայի քաղաքապետարանի մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպվեց ու անցկացվեց «Ամադեուս» պատանի երաժիշտ- կատարողների մրցույթը, որից հետո Վիեննայի արքունական գրադարանը Գյումրիի երաժշտական դպրոցներին եւ տեղի նոր ձեւավորվող սիմֆոնիկ նվագախմբին նվիրեց նվագարաններ: Այդ կապերն առավել ամրապնդվեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Լորիս Ճգնավորյանի ջանքերով: Սակայն առայսօր Ավստրիայի
Զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր
Ականի պայթյունի հետևանքով օգոստոսի 5-ին Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում վիրավորվել է Արթուր Սեյրանի Գևորգյանը: Զինծառայողը վնասվածք է ստացել ձախ ոտքի կրունկի շրջանում և տեղափոխվել հոսպիտալ, որտեղ նրան վիրահատել են: «Արթուր Գևորգյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր »,- «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի հարցին ի պատասխան ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «ՓԱՍՏԻՆՖՈ»
Սոցիոլոգ. «Հայաստանում նվազել են չբավարարված քաղաքացիները»
Սոցիոլոգիական հարցումների համաձայն` Հայաստանում ավելացել են սոցիալ-տնտեսական պայմաններից գոհ քաղաքացիները: « 2010-ի նոյեմբերին բնակչության մոտ 45 տոկոսն էր Հայաստանում ամեն ինչից բավարված, 2011-ին նրանց թիվը հասել է 47,6 տոկոսի»,- այսօր «Հենարան» ակումբում 2000 քաղաքացիների շրջանում նախորդ տարվա իրենց անցկացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքները ներկայացրեց «Այ Փի Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի վերլուծաբան Սամվել Մանուկյանը: Ըստ
«Անգամ ռումբերի տակից չեն ուզում գալ Հայաստան»
«Հայրենադարձության եւ Սիրիայի հայության աջակցության» նախաձեռնող խմբի անդամ, հրապարակախոս Կարինե Հակոբյանը մտահոգություն ունի, որ Սիրիայի հարցով հանգուցալուծումը կլինի առաջիկա մեկ ամսում, ուստի հիմա ամենավտանգավոր շրջանն է, եւ հենց հիմա պետք է լուծել մեր հայրենակիցների անվտանգության հարցը, հակառակ դեպքում՝ կարող ենք ուշանալ: Իսկ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով ձեւավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանն էլ նշում
Խեղված գաղափարներ
Երբ 19-րդ դարի վերջում բարոն Պյեր դե Կուբերտենը առաջ էր քաշել Օլիմպիական խաղերի վերածննդի գաղափարը, նա դժվար թե կարողանար ենթադրել, որ այդ նախաձեռնությունը բազմաթիվ ձեւափոխումների ընթացքում ձեռք կբերի այսօրվա տեսքը: Պատմաբան, գրականագետ, մանկավարժ դե Կուբերտենի նպատակն էր սպորտի, առողջ ապրելակերպի, մարդու ներդաշնակ զարգացման քարոզը, նա ձգտում էր, որ աշխարհի երիտասարդները, որոնք սիրողաբար, ոչ թե փողի
ՀԱԿ-ում դեռ չեն մեկնաբանում ՀՔԾ-ի որոշումը
ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն առայժմ չի մեկնաբանում ՀՔԾ-ի որոշումը, որով երեկ դադարեցվել է «Հայ Ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի ակտիվիստներ Արեգ Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Վահագն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում ՀԱԿ-ի երեք ակտիվիստների գործը քննվում էր 2011-ի օգոստոսի 9-ին Երևանի Տերյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված գործի հիման վրա, սակայն


















































