Օրվա լրահոսը

Եւս 84 «Մոնթե» ավարտեց ռազմամարզական վարժարանը (ձայնագրություն)

Այսօր ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտական դասարանի սաների «վերջին զանգի» հանդիսավոր արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն ու  բարձրաստիճան զինվորականներ: Շնորհավորելով վարժարանի 84 շրջանավարտներին՝ վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանն իր խոսքում նշեց, որ վարժարանում անցկացրած տարիների ընթացքում շրջանավարտները հասունացել, սովորել են ապրել զորանոցային պայմաններում, կոփվել ոչ միայն մարմնով, այլեւ

Հրաչ Բերբերյան. «Գենետիկորեն փոփոխված սերմերի մասին լուրեր տարածողները թուրքեր են» (Տեսանյութ)

Գենետիկորեն փոփոխված սերմեր մեր հանրապետությունում չկան: Այսօր «Հենարան» ակումբում հայտարարեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը` հակադարձելով բնապահպանների այն մտահոգությանը, թե արտերկրից Հայաստան են ներկրվում գենետիկորեն ձեւափոխված սերմեր, որոնք մարդու առողջության եւ բնության համար խիստ վտանգավոր են: Ըստ պարոն Բերբերյանի, նման լուրեր տրածողները  «թուրքեր են»: Պարոն Բերբերյանի խոսքերով. «Մի քանի տարի առաջ երկու-երեք կին

«Դատավորը չի կարող ինքն իրեն դատավոր լինել»

Փաստաբան Լուսինե Սահակյանը բացարկ է հայտնում ճանաչված դատավոր Մխիթար Պապոյանին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 22 ամիս է, ինչ քննվում է 2010թ. Ամանորից հետո «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն դրամի գողության մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործը: Անդրանիկ դատական նիստերը 5 ամիս նախագահել էր նույն տարածքի դատավոր Արմեն

Տնակը ոնց տեղադրեցին, այնպես էլ ապամոնտաժեցին

Կենտրոնի բնակիչների աչքը վախեցած է՝ մի հատ «բուդկա» են տեսնում, բողոքի ալիք են բարձրացնում  Երեկ Մոսկովյան 8 հասցեի եւ «Պապլավոկ» սրճարանին հարակից օղակաձեւ այգու միջեւ պլաստիկատե տնակ էր տեղադրվել, ինչը հարուցել էր հարակից շենքերի բնակիչների զայրույթը: «Առավոտի» հետ զրույցում բնակիչները դժգոհեցին, որ տնակը խեղաթյուրում է քաղաքի հին թաղամասերից մեկի տեսքը, նաեւ անհանգստություն է պատճառում շենքի

Երեւանը անձրեւի տակ

Եթե օրենքը համընդհանուր կամքի վերացական արտահայտությունն է, ապա ընտրությունները պետք է, որ ստույգ պատկերը լինի համընդհանուր կամքի: Ինչը որ, կարծես թե, մենք տեսանք մայիս ամսվա սկզբին: Տրյումֆ սրճարանում մի գավաթ գարեջրի դիմաց նստած, ինքս ինձ այդպես մտածում էի: Եվ կամքիցս անկախ լսում էի կողքի սեղանին նստած իմ մտավորական ընկերների բարձրաձայն բանավեճը՝ թե մի քանի օր

Երեւանցիների հետաքրքրությունը սահմանափակվում է միայն ժամանցայի՞ն հաղորդումներով

Ապրիլ ամսվա նախընտրական քարոզչության թոհուբոհի մեջ բոլորովին աննկատ մնաց հեռուստատեսության ոլորտում կատարված մի՝ առաջին հայացքից աննշան, փոփոխություն: Խոսքը «12» (նախկին «Հայ ԹիՎի») հեռուստաալիքը նոր՝ «Լայմ» անվանումով հեռուստաալիքի վերափոխմանն է վերաբերում: Իսկապես, առաջին հայացքից սա ինչ-որ աննշան բան է թվում, սակայն պետք է նկատել, որ խոսքը սոսկ անվան կամ լոգոյի փոփոխության մասին չէ, այլ՝ որ ազդարարվեց

25.05.2012

Մրցակցությունը սրվում է

ԲՀԿ-ն չմտավ կառավարական կոալիցիա, ինչպես որ կանխատեսում էին այս հարցում հոռետեսական տրամադրություններ ունեցող մարդիկ, այդ թվում՝ նաեւ ես: Ինչո՞ւ հոռետեսական: Որովհետեւ անկախ նրանից, թե ինչու այդ կուսակցությունը գնաց այդ քայլին եւ ինչ է պատրաստվում անել հետագայում, զուտ պետության, պետական կարեւորագույն ինստիտուտի՝ ԱԺ-ի համար ԲՀԿ-ի՝ իշխանության հետ ամբողջությամբ չձուլվելը օգտակար է: Կարեւոր չէ, թե ով է

Լուսավոր կառուցի շինարարության ստվերոտ կողմերը. սահմանամերձ Բերդում 150 հազար դոլար ինչպե՞ս է հանգանակվելու

Մայիսի 20-ին Բերդ քաղաքում կատարվել է եկեղեցու հիմնարկեք: Դրա կառուցման նախաձեռնությունը պատկանում է «Տավուշի հոգևոր ծնունդ» հիմնադրամին: Արարողությանը ներկա է եղել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի ձեռամբ օծվել են եկեղեցու 16 վեմ քարերը, որոնք մարզպետի եւ քարերի օծման կնքահայրը լինելու գործը ստանձնած մյուս պատվավոր հյուրերի ձեռով

«Եթե մասնակցում ես ընտրություններին, բայց չես հայտնվում խորհրդարանում, պետք է սեփական խորհրդարանը ստեղծել»

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է, թե իրենց կուսակցությունը հասարակական խորհրդարան է ձեւավորելու եւ փորձելու է  դրա միջոցով տարբեր հարցեր բարձրացնել: «ՉԻ»- Այ սա իսկապես փայլուն գաղափար է. եթե մասնակցում ես ընտրություններին, բայց չես հայտնվում խորհրդարանում, պետք է սեփական խորհրդարանը ստեղծել: Եվ ոչ միայն խորհրդարանը. կարելի է ստեղծել նաեւ հասարակական կառավարություն, դատարաններ եւ այլն: Ընդ

Էջմիածնի տարածաշրջանում ծիրանի բերքի վիճակը շատ վատ է

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Արարատի տարածաշրջաննում էլ սնկային հիվանդությունն է գյուղացու բերքը փչացնում. «Ամեն օր մոտ 20-30 գյուղացուց ահազանգեր ենք ստանում, թե ոնց բուժեն»,-ասաց պարոն Բերբերյանը: Մասնագետը հաշվարկել է, որ եթե այս օրերի գերխոնավությունը չշարունակվի, ապա Արարատի տարածաշրջանում այս տարի կունենաք 25 հազար տոննա ծիրան, Արմավիրում` 10-12

«Այն անհանդուրժողականությունը, որ ՀԱԿ-ի ներսում կա տարակարծության հանդեպ, ոչնչով չի տարբերվում այն անհանդուրժողականությունից, որ դրսեւորում է իշխանությունը տարակարծության նկատմամբ»

Հատվածներ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հարցազրույցից: – Ինչո՞ւ են ՀԱԿ-ի ներկայացուցիչները հանրահավաքային հարթակից հաղթանակ-հաղթանակ վանկարկում։ – Չգիտեմ։ Երբ ես «Հանրապետության» ակտիվ անդամ էի եւ ՀԱԿ-ում ներկայացնում էի մեր կուսակցությունը, քաղաքապետական ընտրություններից հետո հասկացա, որ մարդիկ հետեւություններ չեն անում։ Ավագանու ընտրությունները ՀԱԿ-ի համար առաջին ահազանգն էին, որ կորցնում է քաղաքական դաշտում կարեւոր դերակատարությունը։ Բայց նրանք հաղթանակ էին

Գյուրզա տեսակի օձի կծածից հետո կրկին որոշել է բոխի հավաքելու գնալ

Երեկ Սիսիանի Դաստակերտ գյուղում բոխի հավաքելու գնացած 53-ամյա Վրեժ Գալստյանը՝ մեկ ու կես մետր չափերի հասնող գյուրզա տեսակի օձից դաստակին խայթոց ստանալուց եւ հազիվ կենդանի մնալուց հետո, դեռ մտադիր է հիվանդանոցիցի դուրս գրվելուց հետո բոխի հավաքելու գնալ: 53-ամյա Վրեժն ասում է, որ դրանով է իր ընտանիքը պահում եւ վերջնական բուժում ստանալուց հետո կրկին կանցնի իր

Հմայակ Հովհաննիսյանը` ԲՀԿ-ի քայլի մասին. «Քաղաքական սակարկությունները մտան փակուղի եւ այլընտրանք չկար»

«Պարզ է, քաղաքական սակարկությունները մտան փակուղի եւ այլընտրանք չկար հենց այդ հանգուցալուծման: Բայց հետագան պետք է ցույց տա, թե ԲՀԿ-ն, որը մինչեւ հիմա գործել է` տիրապետելով վարչական ռեսուրսին, այսուհետեւ գործելով առանց այդ ռեսուրսի ի՞նչ արդյունքների կհասնի: Ես այդ հարցում ցանկանում եմ հաջողություն եւ պատրաստ եմ նպաստել եւ օգնել, որպես քաղաքագետ, ՔԳՄ նախագահ»,- Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ

«Ռոբը կյամ չի, օզում ա կյա»

«Ժառանգության անդամ Դավիթ Սանասարյանը գրում է. «ԲՀԿ կոալիցիա չմտնելու հայտարարության վերաբերյալ կարող եմ անել 3 ենթադրություն. Ռոբը կյամ ա Ռոբը կյամ չի, օզում ա կյա Ռոբն ու Սերժը թատրոն են խաղ անում ՃՃՃ» Արտակ ՄԽԻԹԱՐՅԱՆ «Ժողովուրդ»

«Հաջորդ դասի» ողջ «հմայքը» կարծես թե կարող է չափազանց տհաճ ընթացք ունենալ

Այլեւս հայտնի է ԲՀԿ ղեկավարի որոշումը. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի համարում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը»: Ճիշտ է, կոալիցիայից հրաժարվելու Գագիկ Ծառուկյանի որոշման հիմնավորումները չափազանց տարակուսելի են, ինչը նա ներկայացրել է երեկվա պաշտոնական հայտարարության մեջ, բայց այլեւս փաստ է, որ ԲՀԿ-ն հեռանում է իշխանական ճամբարից: Նկատենք, որ հատկապես տարակուսելի է հետեւյալ հիմնավորումը. «Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն

Վրաերթ` Զանգակատան մոտ

Մայիսի 24-ին Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.30-ի սահմաններում Զանգակատուն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի անհայտ պ/հ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մարզի Ելփին գյուղի բնակիչ` 1990 թ. ծնված Տիգրան Առաքելյանին և Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչ` 1977 թ. ծնված Տիգրան Իվանյանին: Տուժածները տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց:

ՀԱԿ անդամ. «Քոչարյանը դեռեւս ամեն ինչ փորձելու է անել՝ վերադառնալու համար քաղաքականություն»

Հատված Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանի հարցազրույցից: – Այս օրերին շահարկվում էր կոալիցիա կազմելու, ինչպես նաեւ Սերժ Սարգսյան–Ռոբերտ Քոչարյան հակամարտության հարցը, ըստ Ձեզ՝ Քոչարյանի սրտո՞վ չէր կոալիցիա կազմելը։ Քոչարյան–Սարգսյան պայքարի դրսեւորումներ չե՞ք տեսնում։   – Ես կարծում մմ, որ այդ պայքարը մշտապես շարունակվում է՝ սկսած 2008թ. վերջից, միգուցե ոչ բացահայտ, բայց այդ

Սեյրան Օհանյան «Միջազգային կառույցները պետք է անդրադառնան ադրբեջանցիների կողմից զինադադարի խախտմանը»

Այսօր ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը՝ ադրբեջանցիների կողմից խախտվող զինադադարի ու դրա վերաբերյալ միջազգային կառույցների գնահատականի մասին տրված հարցին պատասխանելով՝ հայտարարեց. «Ինչպես բազմիցս նշվել է՝ միջազգային կառույցները պետք է անդրադառնան այն խնդիրներին, որ ադրբեջանցիները խախտում են զինադադարի պայմանագիրը ոչ միայն կրակոցներով, այլեւ փորձելով դիվերսիոն գործողություններ իրականացնել»: Նախարար Օհանյանը հավաստիացրեց, որ այդ ամենն անպատասխան չի մնում,

Չնայած միջնորդում է վարույթը կարճել, սակայն ՍԴ-ն քննում է գործը

ՀՀ սահմանադրական դատարանում սկսվել է Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքի դիմումի քննությունը՝ կապված ԱԺ մայիսի 6-ի ընտրությունները համամասնական ընտրակարգով ԿԸՀ-ի 265 ա որոշման հետ: ՀԱկ-ը պահանջում է անվավեր ճանաչել նշված 265 ա որոշումը, ինչպես նաեւ համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները: Պատասխանողներն են ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը, հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, հանձնաժողովի իրավաբանական բաժնի ղեկավար Նունե Հովհաննիսյանը:

ԲՀԿ-ից չի հրաժարվի մարզպետ մնալու համար

Վայոց ձորի ԲՀԿ-ական մարզպետ, « Սերգեյ գրուպ » ընկերության սեփականատեր Սերգեյ Բագրատյանը պնդում է, թե չի լքի ԲՀԿ-ն’ պաշտոնում մնալու համար:  – Պարոն Բագրատյան, իսկ հնարավո ՞ր է’ դուրս գաք կուսակցությունից :  – Կուսակացության հիմնադիրներից եմ ես, ինչո՞ւ պիտի դուրս գամ : – Այսօր խոսվում է, որ դժգոհություններ կան ԲՀԿ-ում, քանի որ շատերը տարբեր գումարներ են ներդրել ընտրությունների ժամանակ, ու հիմա

Վարորդը դիմել է փախուստի

Մայիսի 24-ին, ժամը 15.00-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 19-ամյա մի աղջկա   և դիմել փախուստի, իսկ աղջիկը  բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

«Արտահոսք կլինի՞ ԲՀԿ-ից։ Ամենայն հավանականությամբ՝ այո՛»

«Ես իմ բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել եմ, որ, մտնելով քաղաքականություն, չեմ հետապնդում որեւէ անձնական շահ»,- հայտարարում է Գագիկ Ծառուկյանը։ Հավատում ենք։ Բայց կարո՞ղ է նա նույն բանը ասել իր շուրջը հավաքված կուսակիցների մասին։ Հայտարարել կարող է, բայց ո՞վ կհավատա։ ԲՀԿ վերնախավի կուսակիցները դեռ մի կողմ, ի վերջո, այս օրերին Գագիկ Ծառուկյանն իր համար կպարզի, թե

ԲՀԿ–ական նախարարները վայր կդնեն պորտֆելները, իսկ ԲՀԿ–ն կլինի կառուցողական դաշտում. Ն. Զոհրաբյան

Նորընտիր Ազգային ժողովի գումարման առաջին օրը «Բարգավաճ Հայաստանի» կառավարության անդամները վայր կդնեն իրենց պորտֆելները և ԲՀԿ-ն իր որոշումները չի փոխում: Այս մասին Tert.am–ին հայտնեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն՝ ի պատասխան այսօրվա մամուլում տեղ գտած այն հրապարակումների, թե երեկ «մերձ-ԲՀԿ-ական միջավայրում» խոսվում էր, որ ոչ բոլոր պորտֆելներն են հանձնելու: Ըստ այդմ՝ առողջապահության, սոցիալական ապահովության, քաղաքաշինության նախարարությունների պորտֆելները,

Ինչո՞ւ է «Femen»-ը դեմ Եվրո 2012-ի անցկացմանն Ուկրաինայում

«Femen» կանանց շարժման ակտիվիստները երրորդ անգամ են վնասել Անրի Դելոնեի գավաթը՝ այս անգամ արդեն Լվովում: Կազմակերպության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ իրենք ՈՒԵՖԱ-ին մեղադրում են սեքս-տուրիզմը պրոպագանդելու, ֆուտբոլային հանդիպումներն ընդունող քաղաքներում սեքս ինդուստրիան խթանելու, ազգաբնակչությանը թմբիրի մեջ գցելու եւ դեբիլացնելու մեջ:  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արտո Թունջբոյաջյան. «Սերժ Թանկյանը Հայաստանում մի դոլարի հնարավորություն ստեղծե՞լ է գյուղացու համար»

Թուրքիայում ծնված, ԱՄՆ-ում բնակվող երաժիշտ, «Armenian Navy Band» հռչակավոր խմբի ղեկավար Արտո Թունջբոյաջյանը, որին ի դեպ, իր ստեղծած երաժշտական ոճի անունով ընկերները «Պարոն ավանգարդ-ֆոլկ» են կոչել, այս օրերին Հայաստանում է։ – ՀՀ–ում ընտրություններ եկան ու անցան։ Ըստ ձեզ, դրանից հետո ի՞նչ կփոխվի ժողովողի կյանքում։ Կամ՝ կփոխվի՞, թե՞ ոչ:   – Հեչ մի բան չի փոխվի։

Ի՞նչ նպատակի պետք է ծառայի բացարձակ մեծամասնություն ունեցող ուժի միավորումը հինգ տոկոսանոց վստահության քվե ունեցող ՕԵԿ-ի հետ

Կոալիցիոն կառավարության ձևավորմանը չմասնակցելու որոշմամբ դրսևորելով հստակ քաղաքական կեցվածք` ԲՀԿ-ն ցույց տվեց, որ չի ուզում դառնալ ֆորմալ  մի գործընթացի մասնակից, որի ողջ իմաստը Սերժ Սարգսյանի անայլընտրանքայնության երաշխավորում է և կայացած խորհրդարանական ընտրությունների կեղծված արդյունքների վավերացումը: Եթե ՀՀԿ-ի` բացարձակ մեծամասնություն ստանալը ձևականի էր վերածում նրա կողմից ստեղծվելիք կոալիցիան ԲՀԿ-ի մասնակցությամբ, ապա այն կրկնակի ձևական է դառնում

«Հենց ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն, ես էլ կդառնամ հայ առաջին տիեզերագնացը»

Գրող Լեւոն Ջավախյանն ափսոսում է, որ ԲՀԿ-ն հրաժարվեց կոալիցիա կազմել, իսկ այն դիտարկմանը, թե ինչ կտար այդ կոալիցիան, այսպես է պատասխանում. «Դա կտար քաղաքական անդորր, ուժերի համախմբում, զերծ կպահեր հանրապետությունը ջլատումից, ժողովուրդը կեղծ ընդդիմությունից հեռու կմնար, իսկ հիմա ամեն ինչ խառնվում է իրար, եթե ԲՀԿ-ն միանա ՀԱԿ-ին կամ Դաշնակցությանը, ես այդ ընդդիմությանը չեմ հավատա, նման

Վոլեյբոլիստուհիները Լոնդոնի կենտրոնում խցանման պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիայի լողափնյա վոլեյբոլի հավաքականի անդամները Լոնդոնի հենց կենտրոնում՝ Պառլամենտական հրապարակում, մինի հանդիպում են կազմակերպել: Նրանք հրապարակում հանպատրաստից խաղադաշտ են սարքել եւ շորերը հանելով սկսել են խաղալ: Բնականաբար, հետաքրքրասեր վարորդները կանգնել եւ մեքենաներից դուրս գալով հիացել են կիսամերկ մարզուհիներով՝ փողոցներում մեծ խցանումներ առաջացնելով: Այս ակցիայով վոլեյբոլիստուհիները վարորդներին ցանկացել են նախազգուշացնել Խաղերի օրերին Լոնդոնի կենտրոնական փողոցներում,

Սեյրան Օհանյանը հերքում է իր` վարչապետ դառնալու մասին լուրերը

 Aravor.am-ը այսօր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց` ինչպես է վերաբերվում իր` վարչապետ դառնալու մասին մամուլում շրջանառվող լուրերին: «Նման բան չի կարող լինել»,- ասաց պարոն Օհանյանը, որը մասնակցում  էր ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական  վարժարանի ավարտական միջոցառմանը: Մեր հաջորդող հարցին՝ մնում եք նախարարի պաշտոնո՞ւմ, պրն Օհանյանը պատասխանեց. «Կորոշի հանրապետության նախագահը»: Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930