Օրվա լրահոսը

Վարազդատ Ավետիսյան. «Մենք հնարավորություն ունենք պայքարել եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար»

  Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում` նախապատրաստվելով մայիսի 23-ին Իտալիայում մեկնարկող Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ ռաունդի մրցաշարին: Հավաքի ընթացքի և թիմի մասին ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրուցել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վարզադատ Ավետիսյանը՝ –Ինչ նախապատրաստական փուլ

Նունե Եսայան. Ես չեմ ասել՝ հայի սիրտը բաց է թուրքի առաջ

Վերջերս «Լյուֆթի Քիրդար» ցուցահանդեսների և համաժողովների անցկացման կենտրոնում կայացավ փոփ երգերի հայ կատարող Նունե Եսայանի համերգը: Համերգից առաջ երգչուհին «Հյուրիեթ» թուրքական պարբերականի հայ լրագրողին հարցազրույց է տվել, որի համաձայն՝ իբր ասել է. «Մեր սրտերը բաց են…թեև հայ-թուրքական սահմանը փակ է: Ես չեմ հավատում, որ երգը սահմաններ ունի»: Slaq.am-ի լրագրողներից մեկը թուրքական պարբերականի նյութը թարգմանել էր

Կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի 21-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մյասնիկյան պողոտայի, Էմինեսկու 1 և 2 փողոցների, Գոգոլի փողոցի 3, 5, 5/1, 7, 9 շենքերի և 1-90 առանձնատների, Ռայնիսի, Նորաշխարհյան, Գերցենի, Բուսաբանական, Շովրոյան, Ռուբինյանց և Պ.Սևակի փողոցների, «Արագած» ֆաբրիկայի, «Երևան Սիթի» առևտրի

ԱՄՆ դեսպան. Ընտրություններում մեծ առաջընթաց է արձանագրվել

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը կարծում է, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում մեծ առաջընթաց է արձանագրվել:  «Մենք ուշադրությամբ եւ մոտիկից հետեւել ենք ընտրություններին: Կարծում ենք, որ մեծ առաջընթաց է արձանագրվել. մեծ առաջընթաց մի քանի առանցքային ուղղություներում` լրատվամիջոցներից օգտվելու առումով վիճակը շատ ավելի լավ էր, քան նախկինում, եւ սա լավ բան է, ընտրատեղամասերում ամեն ինչ

Անծառ ու անօդ. Հայաստանում կիսով չափ ավելացել են շնչառական համակարգի հիվանդությունները

Վերջին տասնամյակում Հայաստանում ավելի քան 46 տոկոսով ավելացել են շնչառական օրգանների հիվանդությունները, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս: Մասնագետների բնորոշմամբ՝ շնչառական համակարգի հիվանդությունների աճի հիմնական պատճառներից են օդի աղտոտվածությունն ու ծխախոտի լայնածավալ սպառումը: Պաշտոնական տվյալներով՝ անտառածածկ տարածքները կազմում են հանրապետության տարածքի 11 տոկոսը, սակայն բնապահպաններն այս ցուցանիշը ուռճացված են համարում` նշելով, որ դրանք ընդամենը 7-8 տոկոս

«Ինքնատիպ Ալբերտ Նոբս». «Լավ դրամա»

1898 թվական, Դուբլին: Մորիսոնի ոչ մեծ հյուրանոցում ապրում են տարբեր մարդիկ. Կնոջից «փախած» ծեր բժիշկ Խոլոռանը, Մուռի ընտանիքը, Յառելը` իր սեքսուալ նախասիրություններով… Նրանցից բոլորն էլ ձգտում են, որպեսզի իրենց մատուցողը լինի Ալբերտ Նոբսը:  Ինչու՞: Այդ հարցի պատասխանը դուք կարող եք ստանալ երեկոյան` մեր ֆեյսբուքի էջում, որտեղ էլ հենց կդրվի ֆիլմը: Հեղինակը Ռոդրիգո Գարսիան է: Գլխավոր

Ժարգոնով խոսող Մազմանյանը՝ սերիալային լեզվի մասին. «Ախչի, ի՞նչ ես թռել դոշիս»

 «Տարին 30 դերասան Հայաստանը չի ուզում, չունի էդ շուկան, ուրեմն ինչու արտադրել: TV-ներն էլ հանցավոր ճանապարհ են բռնել՝ դերասան չեն ուզում, որովհետեւ թանկ են, դրա համար հարեւան-բարեկամ են նկարում»,- այսօր Peoplemeter ակումբում նման կարծիք հայտնեց Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը՝ խոսելով իրենց բուհի նոր մասնագիտություններից: Ինստիտուտում նախատեսվում է բացել Վիգեն Չալդրանյանի,

Ջոլիի նախկին ամուսինը պատմել է իրենց բաժանման պատճառների մասին

Replk.am-ը տեղեկացնում է, որ պարզ է դարձել թե, ինչու են բաժավել Անժելինա Ջոլին ու նրա նախկին ամուսինը` Բիլի Բոբ Տորնտոն: Վերջինիս հավաստմամբ, ինքն համապատասխան չէր Ջոլիին, քանի որ ցանկանում էր առաջ շարժվել մի ուղիով, որը Ջոլիի սրտով չի եղել: Բոբը նաև ավելացրել է, որ չափազանց անինքնավստահ էր: «Մարդիկ անընդհատ ասում էին, որ ես արժանի չեմ

Ֆեյսբուքը վաճառքի է հանում իր բաժնետոմսերը

Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի գործունեությունն ապահովող ամերիկյան «Ֆեյսբուք» ընկերությունն այսօրվանից բորսաներում վաճառքի է ներկայացնում իր բաժնետոմսերը։ Ընկերությունը մեկ բաժնետոմսի նախնական գինը սահմանել է 38 ամերիկյան դոլար, գումար, որը ընկերության արժեքը դարձնում է ավելի քան 100 միլիարդ դոլար։ Ենթադրվում է, որ բաժնետոմսերի վաճառքի արդյունքում Ֆեյսբուքի հիմնադիր եւ ղեկավար 28-ամյա Մարկ Ցուկերբերգի կարողությունը կկազմի 20 միլիարդ դոլար։

Չի պատրաստվում պաշտոնը զիջել Գագիկ Բեգլարյանին

Մամուլում շրջանառվող տեղեկություններով` ապագա կառավարության կազմում չի լինելու տրանսպորտի ու կապի ՕԵԿ-ական նախարար Մանուկ Վարդանյանը: Կոալիցիոն նոր համաձայնագրով` նախարարությունը վերցնելու են ՕԵԿ-ից: Ասում են` այդ պաշտոնի վրա աչք ունի ՀՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան անցած Գագիկ Բեգլարյանը: Ինքը` Մանուկ Վարդանյանը դեռ չի պատրաստվում պաշտոնը զիջել : Նրա խոսքերով` ամեն ինչ դեռ որոշված չէ : Նա նաեւ

Պետական գործիչ, պատմաբան Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ պետական գործիչ, պատմաբան Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Հանձնաժողովի կազմում են ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը,  ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

«ԱրմենՏել»-ից տուժածներին կտրամադրվի հատուցում

Մայիսի 18-ի առավոտյան «ԱրմենՏել» բջջային ցանցում տեղի ունեցած վթարի վերաբերյալ ընկերությունը տեղեկացնում է, որ կատարվող վերականգնողական աշխատանքների արդյունքում բաժանորդների մի մասի կապը վերականգնվել է: Սակայն այդ ընթացքում ի հայտ են եկել լրացուցիչ խնդիրներ, որոնց լուծումը կպահանջի որոշակի ժամանակ: Ընկերությունը շարունակում է կապի վերականգնման աշխատանքներ: Խնդիրների վերջնական լուծման վերաբերյալ կտարածվի հաղորդագրություն: Ընկերությունը պատճառած անհարմարությունների համար հատուցում

Ստուգել են լրագրողների խմածությունը

Այսօր Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության գլխավոր տնօրենի հետ նախապես պայմանավորված եւ հարցազրույց վերցնելու մեկնած կապանցի լրագրողները ընկերության մատույցներում խիստ ստուգման ենթարկվեցին: Մուտքի մոտ համապատասխան աշխատակիցները տեղեկացրին, որ պետք է ստուգեն լրագրողների խմածությունը, որից հետո միայն նրանց կթույլատրվի ներս մտնել: Տեղում պարզեցինք, որ դա ընկերության կանոններն են, եւ այն կիրառվում է ոչ միայն

Էրոտիկ նյութերը խթանում են ուղեղի աշխատանքը

Օրական 5 րոպե էրոտիկ նյութեր նայելը խթանում է ուղեղի աշխատանքը. վկայում են կանադացի սեքսապաթոլոգները: Աշխատանքային ընդմիջման ժամից մի քանի րոպե ուղեղի հանգստին տրամադրելը շատ կարեւոր է: Սեքսապաթոլոգները թեստ են անցկացրել. 30 աշխատող տղամարդու օրական 5 րոպե էրոտիկ լուսանկարներ ու վիդեոնյութեր են ցույց տվել, եւ եւս 30 հոգու պարզապես հետեւել, որ նրանք նորմալ ընդմիջում անեն, սնվեն,

Աստղերը փայլում են Կաննի կինոփառատոնում (Տեսանյութ)

Կաննում մեկնարկել է 65-րդ տարեկան կինոփառատոնը, որն աշխարհում ամենահինն է եւ ամենահեղինակավորը: Այս տարի «կարմիր կարպետի» վրա տեսանկարահանող սարքերի ուշադրության կենտրոնում էին Ալեք Բոլդուինն իր հարսնացուի հետ, Ջեյն Ֆոնդան, Եվա Լոնգորիան, Բիլլ Մյուրրեյը եւ այլք:   

Փորձագետ. «Թուրքերի 48%-ը չի ցանկանում ապրել քրիստոնյաների հետ»

«Վերջին մեկ տարում ահազանգ կա, որ Թուրքիայում ահավոր վատ է վերաբերմունքը քրիստոնյաների հանդեպ»,-ասյօր «Տեսակետ» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հայագիտական կենտրոնի ղեկավար, թուրքագետ Արիստակես Սիմավորյանը: Վերջինիս համոզմամբ, այդ երկրում ոչ միայն շատացել են, այլ նաև շարունակվում են քրիստոնյա հոգևորականների հանդեպ իրավական պատիժներն ու սպանությունները: Այս փաստերը թուրքագետին մտածելու տեղիք են

«Հանրապետություն»-ը որոշեց դուրս գալ ՀԱԿ-ից

«Հանրապետություն» կուսակցությունը այսօր որոշեց դուրս գալ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ)  կազմից։ Որոշումը միաձայն ընդունել է «Հանրապետության» քաղխորհուրդը։ Ներկայումս քաղխորհուրդը աշխատում է հայտարարության վերջնական տեքստի վրա, որը կհրապարակվի պատրաստ լինելուն պես։  

«ԱրմենՏելի» բաժանորդները մինչ այս պահը անկապ են

Այսօր առավոտյան ժամը 8-ից սկսած՝ «ԱրմենՏել» ընկերության բաժանորդների մի մասը զրկված է եղել կապից: Բաժանորդները ոչ միայն զանգեր չէին կարողանում կատարել, այլեւ ստանալ: Չնայած ընկերությունը որոշ ժամանակ անց հաղորդագրություն տարածեց եւ հայտնեց, որ  խնդիրը կապված է ընկերության ցանցի կառավարումը կարգավորող սարքերից մեկի խափանման հետ եւ այդ պահին վթարն արդեն վերացված է, սակայն մի շարք բաժանորդներ

Արմեն Մազմանյանը՝ իր տուրիստական բիզնեսի մասին. «Դա լուրջ բան ա, պոմիդոր ցանել չի»

Aravot.am-ը տեղեկություններ ուներ, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը համատեղ տուրիստական բիզնես ունեն, մասնավորապես՝ Իտալիայի հետ կապված: Մեզ հետ զրույցում Արմեն Մազմանյանը հաստատեց, որ իսկապես մասնաբաժին ունի «Ֆեստա տուր ավիա» ընկերությունում, որը Երեւան-Հռոմ –Երեւան չվերթներ է իրականացնում: «Հասմիկը կապ չունի, դա ես եմ՝ վաղուց հայտարարագրել եմ «Ֆեստա

ԽՈՐՈՎԱԾԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ Գլուխ տասներորդ ԽՈՐՈՎԱԾԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ Եվ Լիանան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ձեզ հետ շատ հաճելի էր, բայց ես պիտի գնամ, պարոնայք», եւ Կարենը սարսափած ու զարմացած նայեց Լիանային ու հարցրեց՝ «ե՞րբ», եւ Լիանան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հենց հիմա», եւ Կարենը վախեցած հարցրեց՝ «ո՞ւր ես գնում», եւ Լիանան ժպտալով

Ամեն ամիս վճարվում է տվյալ ամսվա կենսաթոշակը

Վաղուց անցել են այն ժամանակները, երբ տվյալ ամսվա կենսաթոշակը վճարվում էր հաջորդ ամսվա ընթացքում. կանոնակարգվել է յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակի վճարման ենթակա գումարի ֆինանսավորման գործընթացը, ինչի արդյունքում ամսվա առաջին աշխատանքային օրը ֆինանսավորվում է բոլոր մարզերի եւ Երեւան քաղաքի կենսաթոշակառուների՝ վճարման համար անհրաժեշտ գումարի պահանջը, եւ նրանք հնարավորություն են ունենում ամսվա 2-րդ աշխատանքային օրվանից ստանալ իրենց հասանելիքը

Ամալյանի պատասխանը՝ դաստիարակության պակաս ունի

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այսօր մեր կայքում հրապարակված իջեւանցի գրող, լրագրող Ռուբեն Սիմոնյանի հարցազրույցին, որտեղ նա ներկայացնելով Իջեւանի տեղական հեռուստաընկերությանն առնչվող խնդրին՝ նշել էր. «Հարցս ուղղում եմ ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանին, այն ժամանակ Դուք ոտնահարեցիք իմ պես վաստակավոր մարդու իրավունքները, հիմա ո՞ւր եք նայում: Հավատամ, որ փոխվենք, եթե քեզ եմ նայում՝ հեռուստատեսության ասպարեզում ոչինչ չի փոխվելու,

«Հայկական ծովամթերքներից» միայն խեցգետինն է հասնում Եվրոպա

Այսօր Հայաստանից Եվրոպական երկրներ ծովամթերքներից միայն վայրի խեցգետին է արտահանվում, քանի որ եվրոպական պահանջներին համապատասխան լաբորատոր փորձաքննություն է անցնում: Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրաամ Բախչագուլյանն այսօր «Հենարան» ակումբում հայտնեց, որ եվրոպական երկրները պահանջում են, որ մեր երկրի արտադրողներն իրենց ապրանքը արտահանելիս նաեւ Հայաստանում անցնեն եվրոպական չափանիշներով լաբորատոր փորձաքննություն, ուստի ներկայումս մեզ մոտ

Կարինե Դանիելյան. անգամ բզեզը չի ուտում գենետիկորեն ձեւափոխված սնունդ (Տեսանյութ)

Հայաստանյան օլիգարխներին պատկանող մի շարք ընկերություններ, որոնք մեր երկիր են ներկրում գենետիկորեն ձեւափոխված սնունդ, սերմեր ու բույսեր, վտանգում են հայի գենը: Այդ մարդկանց ներկայացվածությունն էլ Ազգային ժողովում «նպաստում» է, որպեսզի գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին օրենքի նախագծի քննարկումը ձգձգվի ու սողանքներ ունենա: Այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում մարդու առողջությունով մտահոգված մի քանի հ/կ-ների ներկայացուցիչներ ասուլիս էին հրավիրել`

Չակ Նորիսի «պաշտոններին» ավելացավ ևս մեկը

Մարդիկ դեռ չէին հասցրել մոռանալ աշխարհահռչակ դերասան, ֆեյսբուքյան հարցերի այլ ընտրանք, «ԱԺ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու» Չակ Նորիսին, երբ ֆեյսբուքում բացվեց նրա անունը կրող խումբը: Ադմինստրատորը` Անահիտ Ոսկանյանն է: Երբ ֆեյսբուքի գրեթե բոլոր հարցերում տեսել է այդ անունը, իր մեջ հետաքրքրություն է գտել` ինչի՞ հենց նա: Փորփրել է համացանցն ու գտել մի քանի կատակներ, որոնք

Ամալյանը ՀՀԿ-ի դեպքում օրինախախտում չի տեսնում

Ազգային ժողովի ընտրություններից 1 օր առաջ՝ լռության օրը, Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի ներկայացուցիչներին լուսաբանելը ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը որպես քարոզարշավ չի դիտարկում: Այսօր լրագրողների հետ զրույցում նա հետեւյալ բացատրությունը տվեց. «Կան պաշտոնատար անձինք, որոնք իրականացնում են իրենց գործունեությունը, օրենսդրությունը հաշվի է առել սա ու ամրագրել է, որ հասարակությունը պետք է իրավունք ունենա իր պետության գործունեությանը

«ՀՀԿ-ն չի կարող հաշվի չնստել ԲՀԿ-ի հետ» (Տեսանյութ)

Aravot.am-ը Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանից հետաքրքրվեց՝ իր կանխատեսմամբ ինչպե°ս կզարգանան կոալիցիոն համաձայնության շուրջ բանակցությունները: Պարոն Թովմասյանը նկատեց. «Պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները բավականին մեծ քանակով ձայներ են ստացել: Հանրապետականի ստացած ձայներն այնքան են, որ նա միայնակ՝ ըստ քվեարկության կարող է որոշել ողջ կառավարության, ինչպես նաև մյուս

«Կենտրոնին» ու «Երկիր մեդիային» ներեցին

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը այսօր որոշեց կարճել «Կենտրոն» եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների նկատմամբ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարույթը: Հանձնաժողովի վերահսկողական ծառայությունն արձանագրել էր, որ այս հեռուստաընկերությունները նախընտրական շրջանում կուսակցություններին լուսաբանել են ոչ հավասարաչափ: Հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի խոսքերով, «Կենտրոնը» 1273 րոպե եթերաժամանակ էր տրամադրել միայն մեկ կուսակցության, իսկ հաջորդ առավելագույն եթերաժամանակը՝ 232 րոպեն էր:

Ուսանողները պրակտիկա են անցնում ԳԹԿ-ում

Մանչեսթերի համալսարանի մասնաճյուղ Մոսկվայի Սոցիալական եւ տնտեսագիտական գիտությունների բարձրագույն դպրոցի կրթության մենեջմենթի ֆակուլտետի ուսանողները ՌԴ Կրթության որակի գնահատման կենտրոնի (CICED) աջակցությամբ քառօրյա ուսումնական պրակտիկա են անցնում ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման եւ թեստավորման կենտրոնում՝ «Կրթական համակարգի կառավարումը տվյալների հիման վրա» ծրագրով: Երեկ ԳԹԿ-ից տեղեկացրին, որ ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Արսեն Բաղդասարյանը նրանց համար դասախոսություն է կարդացել

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930