Օրվա լրահոսը
Ընտրություններին հաշմանդամները տանջանքով հասան ընտրատեղամաս
Նրանց համար այս անգամ էլ ոչ բոլոր ընտրատեղամասերն են եղել հարմարեցված Թեեւ նախընտրական շրջանում ընտրությունների կազմակերպիչները վստահեցրին, որ ամեն ինչ արվել է, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրատեղամասերը մատչելի լինեն, սակայն մայիսի 6-ին «Առավոտը» մայրաքաղաքի մի շարք ընտրատեղամասերում արձանագրեց, թե ինչ մեծ ջանքեր էին հաղթահարում տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ, որպեսզի հասնեն քվեախցիկ: Ճիշտ է, այդ
Կդադարեցվի Նոր Նորքի 5-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս. թ. մայիսի 10-ին ժամը 09.00 – 21.00 կդադարեցվի Նոր Նորքի 5-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Orange բոնուսային միավորներով կարելի է ձեռք բերել նաև ինտերնետ փաթեթներ
Երևան, 8 մայիսի, 2012թ. Այսուհետ Orange-ի «Ամեն Ամիս» և «Խոսենք» ծառայության բաժանորդները (բացառությամբ Պարզ սակագնային պլանի) իրենց բոնուսային միավորներով կարող են ձեռք բերել ոչ միայն ցանցի ներսում և ցանցից դուրս րոպեներ և SMS-փաթեթներ, այլ նաև ինտերնետ փաթեթներ: Բոնուսային 200 միավորով կարելի է ձեռք բերել 25 ՄԲ, 350 միավորով` 50 ՄԲ, իսկ 600 միավորով` 100 ՄԲ
Բացարձակ հաղթանակ թիվ 32-ում
Տաշիրի տարածաշրջանն ընդգրկող թիվ 32 ընտրատարածքում առաջադրվել էր պատգամավորության հինգ թեկնածու, այդ թվում նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը: Մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում Կարեն Կարապետյանը մեծամասնական ընտրակարգով հավաքել է ընտրողների 90 տոկոս քվե: Նույնքան քվե Կարապետյանն ապահովել է նաեւ ՀՀԿ-ի համար: Մնացած չորս թեկնածուները միասին հավաքել են ընդամենը 10 տոկոս: Ընդ որում, ամբողջ
ՀԱԿ-ը փորձում է կանխել հնարավոր գործարքը
Այսօր Կոնգրեսը պատրաստվում է նոր հանրահավաք կազմակերպել: Թե ինչ հայտարարություն է անելու ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ հանրահավաքում՝ երեկ Aravot.am-ի հետ զրույցում ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ինտրիգներ խոստացավ. «Չի բացառվում, որ անսպասելի զարգացումներ կլինեն, կգաք հանրահավաք, ինքներդ կտեսնեք, թե շեշտն ինչի վրա է դրվելու: Ամեն ինչ կախված է, թե այսօր ընդհանրապես ինչ իրադարձություններ տեղի կունենան,
Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած բաժանորդը կմեկնի Ռուսաստան
Երևան, 7 մայիսի, 2012թ. Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր ապրիլի 30-ից մայիսի 6-ը ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Դիլիջանում բնակվող Նվեր Մանթաշյանն է, ում զանգահարել էր Ռուսաստանում բնակվող իր քույրը` Վահանուշը: Նվեր Մանթաշյանը կստանա Մոսկվա մեկնելու օդանավի երկու տոմս: «Շնորհավորում ենք Նվերին, որն արդեն չորրորդ բաժանորդն է, ով անակնկալ ճամփորդություն
Ում հետ է կիսել ՀՀԿ-ն իր «հալալ վաստակը»
«Դա ՀՀԿ-ի որոշելիքն է»,- «Առավոտի» հարցին՝ հավանական համարո՞ւմ եք ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ նոր կոալիցիայի ձեւավորումը, ասաց ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Նա նաեւ հավելեց. «Ինչու՝ ոչ: Ի դեմս ԲՀԿ նախագահի՝ կոռեկտության սահմանները հնարավորինս պաշտպանվել են: Ուրիշ բան, որ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ արեց, որ խառնի, բայց չստացվեց»: Իսկ մնացյալ ուժերի
«Այ, այ, այ, Վարդան Մինասիչ, բա սազե՞ց»
Արտաշես Գեղամյանը՝ Վարդան Օսկանյանին – Ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների արդյունքները, շատերի համար, օրինակ, անսպասելի էր ՀՀԿ-ի հավաքած տոկոսների այդքան առավելությունը, հատկապես ԲՀԿ-ի նկատմամբ: – Մեր թիմը բավականաչափ քրտնաջան եւ հետեւողական աշխատել է ՀՀԿ-ի շտաբների հետ, ու իմ ունեցած տեղեկատվությունը գալիս էր ապացուցելու եւ համոզելու, որ գոնե 45 տոկոս պետք է ՀՀԿ-ն անպայման ստանար: Իսկ մեծամասնականի
Ով ում կմիանա
Պարզ է, որ այսօրվանից քաղաքական ուժերը սկսել են նախապատրաստվել հաջորդ տարվա նախագահական ընտրություններին, եւ այն դասավորությունը, որը ստեղծվել է խորհրդարանում, պետք է դիտել հենց այդ տեսանկյունից: Նախ՝ հնարավոր կոալիցիաների մասին: Ամենավատ տարբերակը կլինի, եթե ԲՀԿ-ն միանա ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին: Դա վատ կլինի նրանով, որ խորհրդարանն այդ դեպքում կշարունակի խաղալ դակիչի դերը, եւ կառավարության բերած օրենքները
Գալուստ Սահակյան. «Առաջիկայում համաձայնությունների անհրաժեշտություններ կլինեն»
«Չեմ արձագանքում, որովհետեւ դա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական տեսակետը չէ: Երբ բոլոր քաղաքական ուժերն արդեն պատրաստ կլինեն, կոնսուլտացիաներ կարվեն բոլորի հետ, Հանրապետականն ինքն իր ներսում, իր մարմինների միջոցով վերջնական եզրակացության կհանգի եւ պաշտոնական տեսակետն ու մեր մոտեցումները կներկայացնենք հասարակությանը»,- Aravot.am-խնդրանքին` արձագանքել նախկին արտգործնախարար, ԲՀԿ համամասնական ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանի հայտարարությանն այն մասին, որ
«Ընտրությունները կեղծվում են բավական անամոթաբար, լկտիաբար եւ հանցագործ մեթոդներով»
Ասում է «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը – Նախքան մեր հարցազրույցը, խոսում էինք ընտրություններից հետո առաջացած այն հուսահատության մասին, որ առկա է հասարակության մեջ: Ինչո՞վ եք պայմանավորում դա: – Ամեն անգամ ընտրություններին գիտենք, որ իշխանությունները կգնան ընտրակեղծիքների, քանի որ դժվար է պահել իշխանությունն առանց դրանց: Իսկ դրա պատճառն այն է, որ իշխանությունները չունեն
Մաշտոցի պուրակի ակտիվիստների դիմումը ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին
ՀՀ Գլխավոր Դատախազ Ա. Հովսեփյանին ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանին Մայիսի 7, 2012թ. Սույն թվականի ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում խաղաղ նստացույցի մասնակիցները Հայաստանի Հանրապետության իրավական և օրենսդրական կարգը հարգելով`պաշտպանում էին իրենց Սահմանադրական իրավունքները: Այդ պատճառով նրանք ոստիկանության կողմից ենթարկվել են անօրինականության և բռնության: Այս մասին մենք արդեն իսկ հրապարակային հայտարարել ենք ու նշել,
ՀՀԿ փոխնախագահ. «Հիմա էլ մեղադրում եք, որ ՀԱ՞Կ-ին էլ ենք մեզ հետ խորհրդարան տանում» (ձայնագրություն)
«Մայիսի 6-ի ընտրություններով Հայաստանի համար նոր փուլ է սկսվում, նման ընտրություններ նույնիսկ ԱՊՀ երկրներում չեն եղել, դիտորդների մի մասն էլ անգամ Կենտրոնական Եվրոպայի ընտրությունների հետ էին համեմատում»,- հավատացնում է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ չհամաձայնելով, որ ընտրությունների օրը ՀՀԿ-ն ակտիվ ընտրակաշառք է բաժանել.«Պարզապես պրովակացիա է, կարծում եմ, ընտրություններից հետո այդ խոսակցություններին չպետք է գնահատական տանք, պարզապես
Ի՞նչ են մտածում այն ընդդիմադիրներն ու չընդդիմադիրները, որ քաղաքացիներին խորհուրդ էին տալիս «վերցնել, բայց ուրիշի օգտին քվեարկել
Շատ հետաքրքիր կացություն է այն առումով, որ եթե կուսակցությունները համրություն են պահում, ապա նրանց տարբեր ներկայացուցիչներ ու կողմնակիցներ առաձնապես ակտիվ են այսպես կոչված սոցցանցերում, ֆեյսբուքում։ Երեկ նույնիսկ նման երկխոսություն էր շրջանառվում. «Գնացի ընտրատեղամաս, քվեարկեցի, շրջեցի քաղաքում՝ ամեն ինչ հանգիստ էր, սովորականի պես։ Մտա ինտերնետ, վատացա՝ ահազանգերից ու դրանց հերքումներից»։ Մարդկայնորեն, իհարկե, հասկանալի ու տրամաբանորեն բացատրելի
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը հնարավոր է համալրվի հոլանդացի մասնագետով
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել հոլանդացի մասնագետ Ռայմոնդ Ֆերհեյենի հետ`աշխատելու Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում: Հոլանդացի մասնագետը 2000 թվականից աշխատել է Հոլանդիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում Ֆրանկ Ռայկարդի եւ Դիկ Ադվոկատի ղեկավարած թիմերում, իսկ 2008 թվականի Եվրոպայի առաջնությունում ներգրավված է եղել Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկի մարզչական շտաբում: Հայաստանի ազգային
ԲՀԿ-ում չեն մեկնաբանում Օսկանյանին
ԲՀԿ համամասնական ցուցակում երկրորդ համարը զբաղեցնող պատգամավորության թեկնածու, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը խախտելով հետընտրական լռությունը` «ՍիվիլՆեթին» տված հարցազրույցում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հավանականության մասին հարցին ասել է. «Ես կտրականապես դեմ կլինեմ նման կոալիցիային: Ես հաճախ եմ ասել, որ եթե մի քաղաքական ուժ միայնակ բացարձակ մեծամասնություն ունի, նրա հետ կոալիցիա կազմելը որևէ խնդիր չի լուծում և
Վեցնոցների ժամանակը
Մայիսի 6-ին տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության պատմության մեջ եզակի ընտրություններ: Գոնե 1996 թվականից հետո` եզակի: Հայաստանի իշխանությունը կարողացավ կեղծել ընտրությունները գրեթե իդեալական, անխոցելի մակարդակով: Օտարերկրյա դիտորդների, միջազգային հանրության ավելի քնքուշ, ավելի բարձր գնահատական չէր կարող ակնկալել նույնիսկ ամենաժողովրդավարական իշխանությունը: Իշխանությունը կարողացավ ապահովել դա` լինելով ժողովրդավարությունից այնքան հեռու, որքան հնարավոր է: Հայաստանի իշխանությունը կեղծեց ընտրությունների արդյունքները
Ի՞նչ է փոխվել 2007-ից հետո
Թեպետ 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններն արդեն պատմության գիրկն են անցել, բայց նոր է միայն սկսում ուրվագծվել դրանց արդյունքների ամբողջական պատկերը, ուստի այս քաղաքական իրադարձության վերաբերյալ դեռեւս շատ բան է խոսվելու եւ գրվելու։ Ներկա հանգրվանում հետաքրքիր է համեմատական վերլուծություն անցկացնել 2007-ին ու 2012-ին ընտրված խորհրդարանների միջեւ դրանց ընդհանրություններն ու տարբերությունները բացահայտելու նպատակով։ Համեմատության կարիք է
Մոսկվայում ձերբակալվել են Նավալնին եւ Ուդալցովը
Երեկ ուշ երեկոյան Մոսկվայում ձերբակալվել են ընդդիմության ներկայացուցիչներ Ալեքսեյ Նավալնին եւ Սերգեյ Ուդալցովը, ովքեր մասնակցել են բացօթյա ակցիային: «Ազատություն» ռադիոկայան
Ուղիղ հեռարձակում. ՀՀԿ-ականն ու ՀՀՇ-ականը «Դեմ առ դեմ»
Դիտեք «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ հեռարձակվող «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը եւ ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը: Քննարկման թեման՝ ԱԺ մայիսի 6-ին կայացած ընտրությունն է: Watch live streaming video from aravot at livestream.com Նրանց հարցեր կարող եք ուղղել
«ԱՕՔՍ»-ի շենքը չի քանդվում` վերականգնվում է Լալայանց փողոցի կորցրած հատվածը
Մեդիամաքս: ՀՀ Մշակույթի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանն ու «Լոկալ Դիվելոփերզ» ընկերության նախագահ Սամվել Մայրապետյանը հերքել են համացանցում տարածված լուրերը Աբովյան 3 հասցեում տեղակայված «ԱՕՔՍ»-ի շենքը քանդելու մտադրության մասին: Մեդիամաքս-ի թղթակիցն այսօր առավոտյան հանդիպել է Կարո Այվազյանին, այնուհետեւ` Սամվել Մայրապետյանին ու պարզաբանումներ ստացել կառուցապատման նախագծի եւ իրականացվող
Կոթեցին պատռել ու վերադարձրել է ընտրակաշառքը
Վանո Սիրադեղյանի հայրենի Կոթի գյուղում (Տավուշի մարզ)՝ թիվ 40/23 ընտրատեղամասում, հետաքրքիր դեպք է արձանագրվել: Քվեաթերթիկները բացելով՝ հանձնաժողովի անդամները նկատել են, որ ԲՀԿ-ին քվեարկած թերթիկի հետ ծրարի մեջ եղել է պատառոտված տասհազարանոց թղթադրամ: Այսպիսի պատասխան է տվել Կոթիի գյուղացին ընտրակաշառք տվողին: «Հայացք»
Արամ Կարապետյանի խնդրանքը «Ժառանգությանը». «Հաջորդ ընտրություններին սարեր, քարեր, քամիներ չշարժի, հա՛ երկրաշարժ է լինում»
«Արդեն նախապես ասել էինք, որ ծրագրավորված ընտրություններ են լինելու։ Այդպես էլ եղավ։ Այս ընտրություններն էլի կեղծվեցին, որովհետեւ սա չի կարող լինել իրական պատկերը»,- երեկ մեզ հետ զրույցում գնահատելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ասաց ՆԺԿ-ի ղեկավար Արան Կարապետյանը՝ հընթացս հավելելով, որ այս ընտրություններն ապագայում լուրջ խնդիրներ են ստեղծելու։ «Սերժ Սարգսյանն իր ռեսուրսներն ամբողջական կիրառեց, եւ երկրի կյանքում
Ստրկային հոգեբանության կոալիցիան
Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները բացահայտեցին, որ Հայաստանի հասարակությունը տառապում է անհույս մազոխիզմով: Չնայած ամիս առ ամիս աղքատանալուն, չնայած սոցիալ-տնտեսական աղետալի վիճակին, գների շարունակական բարձրացմանը, արտագաղթի տեմպերի հսկայական աճին, ժողովրդագրական լրջագույն անկմանը, արդարության դեֆիցիտին, այս ժողովուրդն իրեն նման վիճակի մեջ դրած իշխանության նկատմամբ լցված է ուղղակի անանձնական սիրով: Պլատոնական այնպիսի սեր, որով ոչ միայն ընտրությունների
Անահիտ Բախշյան. Կոալիցիան ընտրողները ծախեցին մեր պետականությունը
«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի գնահատականը – Ես ցավով եմ արձանագրում, որ այս խորհրդարանական ընտրությունները մեկ անգամ եւս ցույց տվեցին, որ մեր հասարակությունը՝ քվեարկողների մեծամասնությունը, որոնք քվեարկեցին ԲՀԿ-ին, ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ին՝ իհարկե համապատասխան գումարների դիմաց, ծախեցին մեր պետականությունը։ Ինքն արժանի է այն վիճակին, ինչ ունի հիմա եւ շատ ավելի վատ վիճակ է ունենալու, որովհետեւ 5
Այս ընտրությունների առանձնահատկությունները
Այս ընտրությունները մի շարք առանձնահատկություններ գրանցեցին: Առաջին առանձնահատկությունն այն է, որ համարյա ոչ մի ձայն չի կորչում եւ փոշիանում այս անգամ, քանի որ խորհրդարանից դուրս մնացող ուժերի հավաքած տոկոսը հազիվ 2 է: Իսկ մնացածը կարծես քարտեզով դրված-գծած լինի: Երկրորդն այն է, որ պարզվեց, որքան էլ տարօրինակ է, ընտրողը, ընտրական տարիքի ժողովրդի մեծ մասն այնքան էլ
Ժողովուրդը շատ ավելի լավն է, քան իր քաղաքական ուժերը
Շատ-շաւո զայրացած եմ։ Ոչ թե ընտրությունների արդյունքներից, այլ ընտրողների հանդեպ այն վերաբերմունքից, որ դրսեւորում են մի կողմից մեր քաղաքական ուժերը, մյուս կողմից՝ այն, իբր հեղափոխական, ինտելիգենտ վայ մտավորականները, ովքեր օրեր շարունակ «լռված» «Ֆեյսբուքում», մեղադրում են ժողովրդին՝ ծախվելու, սխալ կողմնորոշվելու, կամազուրկ լինելու, չպայքարելու եւ այլնի մեջ։ Ինչ պիտակ ասես չեն կպցնում ընտրողին՝ էլ ոչխար, էլ ծախու
ՀՀԿ-ականն ակնարկում է, որ խախտումների մեծամասնությունը ԲՀԿ-ն է արել
Երեկ, երբ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանին հարցրինք, թե ինչպես են իրենք գնահատում ընտրությունները, նա հայտարարեց. «Գնահատում ենք դրական, գնահատում ենք բավականին լուրջ, թափանցիկ, մեկ քայլ առաջ, եւ մենք ասում ենք, որ՝ այո, կարելի է նաեւ նման ընտրություն անցկացնել»։ – Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն բազում դեպքերին, որոնցով համացանցը ողողված է… – Անլուրջ (հարցը դեռ չավարտած՝ շտապեց
Առաջադիմության ու ժողովրդավարացման հիմնական ցուցիչը սկսում է դառնալ այն, որ երկրումդ ընտրությունների ընթացքում արդեն մարդ չի սպանվում
Երբ առաջադիմության ու ժողովրդավարացման հիմնական ցուցիչը սկսում է դառնալ այն, որ երկրումդ ընտրությունների ընթացքում արդեն մարդ չի սպանվում, արյունահեղություն չի լինում, վստահված անձանց չեն գողանում, նույնն է, թե քաղաքակիրթ համարես այն աբորիգենին, ում ֆրակ են հագցնում եւ սովորեցնում սեղանից օգտվելու կանոնները: Միջազգային դիտորդներին, որոնք կուսակցությունների շտաբներում, պատերի տակ, տնետուն անցնող մարդկանց պայուսակներում չեն եղել, որպեսզի


















































