Օրվա լրահոսը
Շոկոլադն օգնում է պահպանել կազմվածքը
Շոկոլադը օգնում է մարդկանց նիհարել. համոզված են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները: Ուսումնասիրելով մոտ 1000 ամերիկացիների սննդակարգը՝ նրանք պարզել են, որ ովքեր շատ են կերել շոկոլադ, ավելի համաչափ կազմվածք ունեն, քան այն մարդիկ, ովքեր արհամարհել են այդ քաղցրավենիքը: Արդյունքներն ապշեցրել են հետազոտողներին, որովհետեւ հայտնի է, որ շոկոլադը համարվում է բարձր կալորիականություն ունեցող մթերք: Ըստ նրանց՝ կազմվածքը գեղեցիկ
Արգելվել է անորեքսիայով տառապող մոդելների գործունեությունը
Իսրայելի իշխանությունները որոշում են կայացրել գովազդային հոլովակներում եւ հագուստի ցուցադրությունների ժամանակ արգելել այն մոդելների մասնակցությունը, որոնց մարմնի կշիռը իրենց հասակի ու տարիքի համեմատ նորմայից պակաս է: Նշվում է, որ Իսպանիայում, Իտալիայում եւ Բրազիլիայում վաղուց է գործում այս օրենքը, ըստ որի՝ նկարահանման կամ միջոցառումներին մասնակցելուց առաջ յուրաքանչյուր մոդել պարտավոր է ներկայացնել բժշկի կողմից տրված փաստաթուղթ: Մոդելների
Ամեն մի ծանրորդ պատրաստվում է իր մեկնարկին
Այս օրերին Հայաստանի լավագույն ծանրորդները ուսումնամարզական հավաքներում են գտնվում: Նրանք նախապատրաստվում են առաջիկա պաշտոնական երեք մրցումներին: Տղամարդկանց հավաքականի առաջատարների նպատակը օլիմպիական խաղերն են: Ըստ քաշային կարգերի՝ 2-3-րդ համարներն արդեն ապրիլի 6-ին կմեկնեն Անթալիա, որտեղ կայանալու է Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Իսկ մեր երիտասարդների համար տարվա գլխավոր մեկնարկը կլինի ապրիլի վերջին Գվատեմալայում մեկնարկող աշխարհի երիտասարդական առաջնությունը: Թե
Հետաքրքիր այցելուն
Օրերս խմբագրություն եկավ մասնագիտությամբ շինարար Գուգեն Թադեւոսյանը՝ իր հետ բերելով Լեոյի «Հայոց պատմության» երրորդ հատորը եւ իրենց տոհմածառը: Գրքի՝ հայ տպագրությանը նվիրված որոշ էջեր ընդգծված էին, դրանք մասնավորապես վերաբերում էին Ղլիջենց Ավետիսին եւ նրա եղբայր Ոսկան Երեւանցուն: Գուգեն Թադեւոսյանն ասաց, որ ինքը նրանց տոհմի շառավիղներից է, ինչը փորձեց փաստել իրենց ազգի տոհմածառով: Ինչ վերաբերում է
«Կյանքի խոսքի» դեմ ստորագրահավաքը վերսկսվում է
Այս տարվա մարտ ամսվա սկզբից «Միացյալ երիտասարդական լիգա» շարժումը կազմակերպել էր ստորագրահավաք՝ ընդդեմ «Կյանքի խոսք» աղանդի: Ակցիայի նպատակն էր՝ պահանջել ՀՀ կառավարությունից եւ Ազգային ժողովից «Կյանքի խոսքին» զրկել կրոնական կազմակերպության կարգավիճակից: Լիգայի համոզմամբ՝ «Կյանքի խոսքի» գործունեությունը հակասում է ՀՀ օրենքի որոշ կետերի, մասնավորապես՝ «Քաղաքացու նկատմամբ չի թույլատրվում որեւէ հարկադրանք կամ բռնություն ժամերգություններին, կրոնական ծիսակատարություններին եւ
«Ղարաբաղ՝ թաքնված գանձ» ֆիլմում՝ Արցախն այլ տեսանկյունից
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը Մարիաննա Փայտյանի սցենարով նոր ֆիլմ է նկարել «Ղարաբաղ՝ թաքնված գանձ» վերնագրով, որը, ըստ հեղինակների, պատմում է ոչ թե Ղարաբաղյան հիմնահարցի մասին, այլ ներկայացնում է այսօրվա Արցախը: Ֆիլմը միտված է խթանելու զբոսաշրջությունը: Նկարում օգտագործվել են ոչ թե հանրագիտարանային նյութերը, այլ փորձառու մասնագետների դիտարկումները: Ինչու ստեղծագործական կազմը որոշեց նման ֆիլմ նկարել: «Արցախի կառավարությանն առընթեր
Սպանության փոխարեն՝ գողության գործ է լսվում
Հայաստանյան բենզալցակայաններից պարբերաբար հափշտակվել է մեծ քանակության «Պրեմիում» տեսակի բենզին: Անցյալ տարվա ապրիլին Վահե Միրզոյանին պատկանող Արմավիրի մարզի «Մուսալեռ» լցակայանից գողացվում է 10. 520 լիտր բենզին: Գողացվում է բենզին, սպանվում է Արծվաշենի, Շուշիի կամավորներից, ազատամարտիկ, Ռուսաստանից հայրենիք վերադարձած Գագիկ Միրզոյանը, իսկ Լոռու մարզից երկու եղբայրներ էլ՝ Դավիթ եւ Գեւորգ Անանյանները, դիմում են փախուստի, մինչ օրս
Կեղծ դեղերը շուկայից չեն հավաքում
Դեղերի շուկան ազատականացնելու՝ կառավարության որոշումից անցել է մոտ 1 տարի, սակայն դեղերի շուկայում փոփոխություններն առայժմ ի վնաս քաղաքացիների են. դեղերը չեն էժանացել, շուկան էլ լցվել է կեղծ դեղերով: Մոտ երկու շաբաթ է՝ հայաստանյան դեղատներում մի շարք կեղծ դեղեր են հայտնաբերվել: Հայտնի չէ, թե այդ դեղերը որտեղ են արտադրվել, ինչ սերիական համար ունեն, ով է ներկրել
ՍԻՄ-ի ճակատին գրված չէ՝ «ընդդիմություն»
Հայկ Բաբուխանյանը՝ ՀՀԿ ընտրացուցակում ընդգրկվելու մասին «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանից, որը զբաղեցնում է ՀՀԿ համամասնական ցուցակի 19-րդ հորիզոնականը, «Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչպե՞ս պատահեց, որ մշտապես ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ՍԻՄ-ը սկսեց համագործակցել իշխանական ՀՀԿ-ի հետ, մանավանդ, որ 2006 թվականի սեպտեմբերի 20-ի ՍԻՄ համագումարից հրապարակային ասպարեզ դուրս եկած ներկուսակցական խնդիրների ժամանակ Բաբուխանյանը ՍԻՄ նախկին
Սպասված թեժ ընտրապայքարը չի կայանա
Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքում, ի հեճուկս 2007 թվականին տեղի ունեցած թեժ պայքարի, այս անգամ ամեն ինչ սահուն կանցնի: Ակնկալվում էր, որ դեռ 2007-ին ֆորմալ ավարտված, բայց իրականում շարունակվող ընտրապայքարն իր տրամաբանական հանգուցալուծումը կգտնի մայիսի 6-ին: Հիշեցնենք, որ 2007 թվականին այդ տարածքում մեծամասնական ընտրակարգով հիմնական մրցակիցներն էին «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանի որդին՝ Միքայել Վարդանյանը,
Ոչ պաշտոնական «խոսնակներ»
Աշխարհում ընդունված պրակտիկա է. պետությունները, իշխանությունները, քաղաքական ուժերը իրենց ազդանշանների («մեսիջների») մի մասը տարածում են պաշտոնական հաղորդագրություններով եւ հայտարարություններով, մյուսը՝ հատուկ մարդկանց կամ կազմակերպությունների միջոցով, որոնք կարող են պաշտոնական կարգավիճակ չունենալ, բայց նրանց ասածը միանշանակ պետք է ընկալվի որպես տվյալ ուժի տեսակետ: Օրինակ՝ Միջազգային ճգնաժամային խումբը իրավաբանորեն պարզապես փորձագիտական կազմակերպություն է, բայց այդ խմբի զեկույցներում
Հմայակ Հովհաննիսյանը սկսել է գովել Ռոբերտ Քոչարյանին
«Իսկ ի՞նչ է, դուք գտնում եք, որ Ռ.Քոչարյանի մասնակցությունը մեր երկրի արդիականացման գործին պահանջված չի՞: Գտնում եք, որ Ռ.Քոչարյանն այն արդյունավետ մենեջերը չի՞, որը եթե վերադառնա ակտիվ դերակատարության, կարող է սրբագրել այն բազմաթիվ սխալները, որոնք տեսնում ենք մեր կառավարության գործունեության մեջ: Ցանկացած մեկը, ով առնչվել է նրա գործունեությանը, չի կարող չարժեւորել տնտեսության կազմակերպչի նրա հատկությունները»,-
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր
Մարտի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու ուղղությամբ, Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը գլխավորել է Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ դեսպան Անջեյ Կասպշիկը /Լեհաստան/. Դիտարկման խմբի կազմի մեջ էին մտնում ԵԱՀԿ գրասենյակի համակարգող
Իսագուլյանն էլ է սատարում ՀՀԿ-ին
ԱԺ-ում հանրապետության նախագահի մշտական ներկայացուցիչ, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Հայոց աշխարհին» հայտնեց, որ «կուսակցությունը գործում է արդեն 14 տարի, իր շարքերում ունի 3185 անդամ, բայց ֆինանսական սակավ հնարավորությունների պատճառով որոշել են չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Միաժամանակ կուսակցության վարչությունը որոշել է սատարել Հանրապետական կուսակցությանը, քանի որ ՀՀԿ ընտրացանկը գլխավորում է հանրապետության նախագահը»:
Հայտնաբերվել է չմակնշված ձվերի խմբաքանակ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ շուկայում հայտնաբերվել է չմակնշված ձվերի խմբաքանակ: Ծառայության տեսուչների կողմից այս պահին իրականացվում են համապատասխան գործողություններ՝ ձվի նշված խմբաքանակը շուկայից ամբողջությամբ դուրս բերելու ուղղությամբ: Ծառայությունը կոչով դիմում է քաղաքացիներին՝ ցուցաբերել զգուշավորություն, իսկ նման խախտումների դեպքեր հայտնաբերելու դեպքում զանգահարել Ծառայության թեժ գծի հեռախոսահամարով (45-74-21): ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության
Գուցե Հայաստանից արտագաղթել են բացառապես երեխանե՞րը
Հայաստանից մշտապես հեռացած 173 հազարից առնվազն 150 հազարը հաստատ ընտրողներ են եղել (այսինքն՝ 18 տարին լրացած քաղաքացիներ), հետեւաբար՝ ընտրողների թիվը 287 հազարով ավելանալու փոխարեն պիտի 150 հազարով պակասեր: Գումարում ենք այս երկու թվերը, եւ պարզվում է, որ ընտրողների՝ ոստիկանության ներկայացրած թիվը 473 հազարով մեծ է ընտրողների իրական թվից: Փաստորեն, ընդդիմության պնդումները 400-500 հազար լրացուցիչ ձայների
ԲՀԿ պատգամավոր. «Մեր զործընկերների համար եղել ենք կանխատեսելի»
Հատված ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի հետ հարցազրույցից: – ԲՀԿ համագումարում լուրջ քննադատության ենթարկվեց իշխանության ու կառավարության գործունեությունը, որում Ձեր կուսակցությունն ունի իր «մասնաբաժինը»։ – Այն, ինչ ասել ենք համագումարում, ճիշտ ենք ասել, ներկայացրել ենք իրականությունն ինչպես որ կա, միաժամանակ ցույց ենք տվել իրավիճակից դուրս գալու մեր ուղիները, որոնք շարադրված են ԲՀԿ-ի նախընտրական ծրագրային
ՀՀԿ են մտնում, թե՞ ԲՀԿ հիմնարկներով
Մեր տեղեկություններով` այս օրերին ՀՀԿ-ացվում են ամբողջական հիմնարկների` դպրոցների, հիվանդանոցների աշխատակազմեր: Վերջերս ստիպողաբար այդ կուսակցությանն են անդամագրվել նաեւ Երեւանի թիվ 2 հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի բուժաշխատողները: Հիվանդանոցի աշխատակիցներին նաեւ հանձնարարվել է, որ առաջիկա օրերին այցելեն որեւէ մեծամասնական ընտրատարածք եւ իրենց հաշվին անվճար բուժօգնություն մատուցեն ընտրողներին: Բժիշկները մեր թղթակցի հետ զրույցում դժգոհել են, որ այդ օրերին թեեւ
«Դաշտից հեռացվել են»… հանդերձարանում
Անգլիայի 2-րդ լիգայի «Քրոուլի Թաուն» եւ «Բրեդֆորդ Սիթի» ակումբների հինգ ֆուտբոլիստներ մրցավարից կարմիր քարտի են արժանացել հանդիպման ավարտից հետո, երբ արդեն հանդերձարանում էին: Բրեդֆորդում կայացած խաղում ֆաշտի տերերը պարտվել են եւ դրանից նեղսրտած պաշտպան Էնդրյու Դեւիսը արդեն հանդերձարանի ճանապարհին հրաժարվել է մրցակցին շնորհավորել, ինչը թիմերի միջեւ քաշքշուկի, ապա՝ կռվի պատճառ է դարձել: Վրա հասած մրցավար
Զարգացած երկրներում ապաստան խնդրող հայաստանցիների թիվը աճել է
Վերջին երկու տարիների ընթացքում ավելի քան 11 հազար հայաստանցի է դիմել արեւմտյան զարգացած պետություններին` ապաստան տրամադրելու խնդրանքով։ Համենայնդեպս, այդ է փաստում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության վերջին զեկույցը։ Զեկույցի համաձայն` միայն Ֆրանսիայում 2011-ին երկու անգամ ավելի շատ հայ է ապաստան խնդրել, քան նախորդ տարի։ «2010-ին Ֆրանսիայի իշխանությունները ստացել են 1800 հայաստանցու դիմում, մեկ տարի անց արդեն` ավելի
Փոստանջյանը ՄԻՊ-ին համարում է ՀՀ դատախազի խոսնակ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեսայանը հրապարակել է իր գնահատականը՝ ՀՀ ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության 2011թ. գործունեության վերաբերյալ։ Ըստ օմբուդսմենի՝ «որոշ դեպքերում հետաքննության եւ նախաքննության մարմինները ցուցմունքներ կորզելու նպատակով անձանց ենթարկել են դաժան, անմարդկային, ինչպես նաեւ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի»։ Իսկ ԱԱԾ-ում «սահմանային անցակետի տեսուչները, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ՀՀ կառավարության 1998
Լոնդոնում լողափնյա վոլեյբոլի դիտարժանությունը վտանգված է
Գաղտնիք չէ, որ հատկապես կանանց լողափնյա վոլեյբոլը հանդիսականին գրավում է մեծապես կիսամերկ մարզուհիների շնորհիվ: Նրանք, սկսած, 1996 թվականից, բոլոր մրցաշարերում հանդես են գալիս բացառապես բիկինիով: Սակայն վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան մրցումների կանոնակարգում որոշ լրացումներ է կատարել, որոնց համաձայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչները Լոնդոնի օլիմպիական խաղերում մարզազգեստի ձեւն ու ոճը կարող են ընտրել ըստ իրենց ճաշակի: Նրանք կարող
Ամենամեծ շանսերը Սուքիասյանինն են
Բնականաբար, այս անգամ եւս իշխանությունը բազում անազնիվ մեթոդների է դիմելու՝ Սարիբեկ Սուքիասյանի ընտրությանը խոչընդոտելու համար։ Բայց նույնիսկ այս պարագայում Սուքիասյանի ընտրվելու շանսերը շատ բարձր են գնահատվում։ Երեկ արդեն մենք տեղեկություն ստացանք, որ Կենտրոնի ընտրողներին խիստ զայրացրել է Խաչատուր Սուքիասյանին չգրանցելու փաստը, եւ իշխանության այդ քայլը լրիվ հակառակ էֆեկտն է տալիս։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ մեզ հետ
600 հազար ձայն փորձելու են կեղծել այս ընտոությունների Ժամանակ
Ի վերջո, քանի՞ ընտրող կա այսօր Հայաստանում։ Սա մի հարց է, որն ունի մի քանի պատասխան։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ներկայումս ընտրողների թիվը 2 միլիոն 486 հազար է։ Սա այլ կերպ՝ քան ծիծաղելի թիվ, որակել չի կարելի։ Սա ավելի ծիծաղելի է, քան նույնիսկ մեր տնտեսական աճերի ու գերաճերի մասին պաշտոնական տեղեկատվությունը: Ամենապարզ տրամաբանությամբ, չի կարող որեւէ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարություն – կոչը ՀՀ ոստիկանության ծառայությանը
2012 թ. մարտի 27-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ենթակա բաժինների անձնակազմերի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ ոստիկանությունը պետք է օրենքի շրջանակներում հետևի, որպեսզի ընտրություններն անցնեն աննախադեպ մակարդակով: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, ելնելով ընտրական գործընթացներում դիտորդական առաքելության իր բազմամյա փորձից, կարևորելով ոստիկանության դերը և անմիջական պատասխանատվությունն ընտրական ժամանակաշրջանում
Արզաքանցյանին ու Փամբուկյանին կարելի է բացակայել, Սուքիասյանին՝ ո՞չ
Երբ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը անցած հինգ տարիներին տուրիստի պես հայտնվում էր Հայաստանում, լրագրողների հարցին, թե որտե՞ղ էր, պատասխանում էր. «Բուժվում եմ, առողջական խնդիրներ ունեմ»: Գավառից ԱԺ պատգամավոր ընտրված Արզաքանցյանը նույնիսկ բժշկից վերցրած տեղեկանք էր պահում գրպանում, որ բացակայությունները համարվեն հարգելի: Առանց բժշկի տեղեկանքի` մեկ այլ պատգամավոր` Հարություն Փամբուկյանը, նույնպես ապրում եւ «ստեղծագործում» էր արտերկրում, բայց դա
Պաշտպանի գնահատականը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները Թեպետ Հանձնաժողովի կողմից սահմանվել են 2011թ. ընթացքում մատուցվող ծառայությունների նոր սակագներ, այնուամենայնիվ, Հանձնաժողովի 2007թ. օգոստոսի 24-ի թիվ 340 Ն և 2007թ. նոյեմբերի 16-ի թիվ 530Ն որոշումներով հաստատված սակագների ցանկը չի համապատասխանեցվել 2008թ. մայիսի 20-ի թիվ 273Ա որոշմամբ հաստատված սակագնային կարգավորման ենթակա ծառայությունների ցանկին:
Պաշտպանի գնահատականը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները ՀՀ պետական եկամուտների կոմիտեում անցկացված ստուգումները ցույց են տվել, որ առանձին դեպքերում հարկ վճարողների ներկայացրած հաշվարկների ու հաշվետվությունների կոմիտեի աշխատակիցների կողմից վերլուծություններն ու ուսումնասիրությունները չեն կատարվել ժամանակին և պատշաճ, իսկ աշխատանքները արդյունավետ չեն կազմակերպվել: Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը պատշաճ ձևով ներկայացված
ՀՀԿ-ական սեփականաշնորհումներ
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության` սոցիոլոգիական ինտերվենցիա հիշեցնող հարցումները հայ քաղաքական դաշտում տիրող վիճակի մասին շարունակում են հանրային քննարկման առարկա մնալ: Իշխող կուսակցության համար այդ կազմակերպության արձանագրած 37 տոկոս արդյունքը առաջիկա խորհրդարանական ընտրություններում, անշուշտ, կարող էր նույնիսկ գոհացուցիչ համարվել, եթե մրցակիցը` «Բարգավաճ Հայաստանը», ավելին` 41 տոկոս ստացած չլիներ: Եվ ահա իշխանական կուսակցության մեծ ու փոքր գործիչները լծվել են


















































