Օրվա լրահոսը

Բոստանջյանը վստահեցնում է, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ին չի ճնշում

Օրերս Արարատի փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էր գրել եւ հայտարարել, որ ուզում է ՀՀ նախագահի կողքին կանգնել: Այսօր այս առնչությամբ «Հայելի» ակումբում ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ԲՀԿ-ում այս արտահոսքը խուճապ չի՞ առաջացրել: Նա վստահեցրեց, որ ոչ մի խուճապ, անհասկանալի բան չկա. «Ինչի՞ համար խուճապ լինի, խուճապի ծայրահեղությունն այն է,

Արտակարգ դեպքերի քանակը աճել է, զոհերի քանակը՝ նվազել

Արմավիրի մարզպետարանից տեղեկացանք, որ անցած տարի մարզում գրանցվել է 557 արտակարգ դեպք՝ 2010 թվականի 326 դեպքի փոխարեն: Բայց եթե 2010-ին այս դեպքերի արդյունքում զոհվել էր 5, վիրավորվել՝ 6 մարդ, ապա անցած տարի զոհվել է 3, վիրավորվել՝ 11 մարդ:

Նախագահի աշխատակազմի ղեկավարն այս անգամ էլ չընդունեց հաշմանդամ օդաչուներին

Ամեն ուրբաթ, ՀՀ նախագահի նստավայրի առաջ հավաքվող հաշմանդամ օդաչուներին, որոնք պետությունից ընդամենը պահանջում են իրենց պարտք մնացած գումարները, այսօր էլ ոչ մի ռեալ պատասխան չտվեցին: Եթե նախորդ բողոքի ակցիաների ժամանակ, գոնե նախագահականի նամակների բաժնի ղեկավարը՝ Աիդա Ասատրյանն էր դուրս գալիս, նրանց լսում եւ դիմումն ընդունում, ապա այսօր նա էլ նպատակահարմար չէր գտել անձամբ պատասխանելու: Նա

«Աղաբլիթի ավանդույթը գեղեցիկ է, բայց առանց գուշակության»

Տեր Եսայի քահանա Արթենյանի մեկնաբանությունները՝ Սուրբ Սարգսի եւ Սուրբ Վալենտինի տոների առիթով Շուտով Երեւանի փողոցներում կհայտնվեն կարմիր սրտիկների տեսքով հուշանվերներ, բացիկներ, որոնք սիրահար զույգերը միմյանց նվիրում են  ամեն տարի փետրվարի 14-ին ու այդպիսով, ըստ իրենց, նշում Սբ. Վալենտինի տոնը: «Խնդիրն այն է, որ Վալենտինի ով լինելը հստակ հայտնի չէ: Ասում են՝ կա երկու Վալենտին, որոնցից

Ամեն բան կվճռվի վերջին երեք տուրում

Վայկ-ան-Զեե քաղաքում ընթացող շախմատի «Tata Steel Chess» փառատոնում երեկ վերջին հանգստյան օրն էր Պայքարի ավարտին մնում է ընդամենը երեք տուր, որոնցում միանձնյա առաջատար, ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակի թիվ 2 շախմատիստ Լեւոն Արոնյանը հաջորդաբար հանդիպելու է Դավիթ Նավարային, Բորիս Գելֆանդին եւ Թեյմուր Ռաջաբովին: Եթե մրցաշարի սկզբից հաղթողին որոշելու համար պայքարը գլխավորապես ընթանում էր հայ գրոսմայստերի եւ

Առանձնացվեցին լավագույն հաղորդումները

Երեկ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Կարծիք» հաղորդաշարի 20-ամյակին նվիրված միջոցառում: Բացման խոսքով հանդես եկավ Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Կարինե Տիտանյանը: Նա մրցանակներ հանձնեց տարբեր անվանակարգերում, որոնք ընտրվել էին 2011-ի ընթացքում կենտրոնի կատարած սոցիոլոգիական հարցումների հիման վրա: Լավագույն հեռուստաշարք անվանակարգում լավագույնը ճանաչվեց «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդումը, լավագույն երաժշտական նախագիծը՝ «Տասը պլյուս

Տեսախցիկը դպրոցում նույնացվում է ԿԳԲ-ի ագենտի հետ

«Առավոտ» թերթի հունվարի 16-ի համարում հրապարակված «Տեսախցիկները կհետեւեն աշակերտներին ու ուսուցիչներին» հոդվածով եւ հունվարի 23-ի «Ար» հեռուստաընկերության «Ազդարար» ծրագրով հասարակությունը տեղեկացավ, որ Երեւանի մոտ քսան դպրոցներում տեսախցիկներ են օգտագործվում, որոնց նպատակահարմարության մասին խոսեցին միայն տնօրենները: Եթե ֆիզմաթում դրանք տեղադրված են միջանցքներում եւ որոշ դպրոցներում շենքի արտաքին հսկողությունն իրականացնելու համար են, սա լիովին հասկանալի է, իսկ

Կմրցեն ՀՀԿ-ական պաշտոնակատարն ու բազմամյա փոխտնօրենը

Այսօր Ստ. Զորյանի անվան թիվ 56 դպրոցում կկայանան ընտրություններ: Տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար կպայքարեն 33 տարվա մանկավարժ, որից 26-ը դպրոցում փոխտնօրեն աշխատած Սոնա Ռուստամյանը եւ ՀՀԿ անդամ ու դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Գալստյանը: Սոնա Ռուստամյանը նամակներ է գրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, կրկնօրինակներն էլ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ԿԳ նախարարին եւ «Առավոտ» թերթին,

ՀՔԾ-ն կաշկանդված չէ

Հարցազրույց Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի հետ – Ինչպիսի՞ն էր 2011-ը՝ ըստ թվերի: – 2011թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է 193 քրեական գործ, որոնք իրենց բնույթով եղել են բազմադրվագ, հասարակական մեծ հնչեղություն ունեցող գործեր: Նշված քրեական գործերից 58-ը եղել են կոռուպցիոն բնույթի: Ընդհանուր առմամբ դատարան է ուղարկվել 69 քրեական գործ՝

«Իմ բլոգը տարբերվում է նրանով, ինչով ես եմ տարբերվում մյուսներից». Անուշ Անանյան

«Ինքը ծնվել ա որպես տնային հանձնարարություն», – այսպես սկսեց պատմել իր բլոգի մասին 22- ամյա Անուշ Անանյանը: «Երրորդ կուրս էի, տեղեկատվական  մեդիայի PR տեխնոլոգիաներ էինք ուսումնասիրում,  ու մի օր դասախոսը մեզ բացատրեց, թե ինչ է բլոգը, ծանոթացրեց wordpress-ին ու հանձնարարեց բոլորիս հաջորդ դասի համար բլոգ բացել»: Շուրջ երկու տարի բլոգը դատարկ է մնացել, այնուհետև հետաքրքրությունը

Վետերանները փոփոխությունների հետ չեն հաշտվում

2-րդ կարգի հաշմանդամ, 86-ամյա Սերյոժա Արմենակյանը, որը Հայրենական պատերազմի մասնակից է, իր սեփական մաշկի վրա է զգում, որ մեր երկրում վետերաններն անտեսված են: Նրա խոսքերով, այդ է վկայում մեր երկրի սոցիալական ոլորտի պատասխանատուների վարած քաղաքականությունը, ըստ որի՝ սահմանափակվեցին նրանց՝ տարիներ ի վեր տրվող արտոնությունները: Չնայած ՀՀ կառավարությունը գտնում է, որ դրանք փոխարինվել են դրամական օգնությունով,

Յոթ հազար եւ քսան տարի

Թերեւս ճիշտ չէ, որ մեր բանակը քսան տարեկան է: Քանզի յոթ հազար տարի առաջ մեր հեծելազորը Շումերից մինչեւ Եգիպտոս դրության տեր էր, երբ ուզում էին եւ թագավոր ունեին: Բայց մի օր եղավ այնպես, որ Պետրոս Գետադարձ անհասկանալի կաթողիկոսը Անի քաղաքի բանալիներն ու կամավոր հանձնման հրովարտակը տվեց բյուզանդացիներին: Երեւի քաղաքի Մայր տաճարում այդ օրը պատարագի մեծ

«Ես իշխանության հետ պրոբլեմ չունեմ»

«Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս էք գնահատում Հրազդանի քաղաքապետի պաշտոնում իր ընտրվելու հավանականությունը, քաղաքապետի թեկնածու, ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանն ասաց. «Շատ նորմալ, մեծ, ես էս երկրի դավաճա՞նն եմ, թե՞ գալիս եմ հանցագործություն անելու: Գալիս եմ՝ էն, ինչը չի արվել էս տարիների ընթացքում, հարթեմ, դե, եթե իշխանությունը չի թողնի, էդ իշխանության պրոբլեմն է, ես իշխանության

Թաթուլ Մանասերյան. «Չի կարելի առաստաղից վերցնել եւ որոշել, որ կարող ենք ամեն ինչ արտահանել»

Այն, որ կառավարությունը հայտարարել է, թե միջազգային շուկա մենք կարող ենք արտահանել այն ամենը, ինչի կարիքը կա, ըստ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի՝ անիրական է: Նա այս մասին հայտնեց այսօր «Սլաք» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Ըստ նրա, չի կարելի առաստաղից վերցնել եւ որոշել, որ մենք կարող ենք ամեն ինչ արտահանել. «Մանավանդ մեքենաշինության առումով պետք է

«Գալիս եմ՝ լավ բան անեմ, չեմ գալիս՝ թալանեմ»

Վստահեցնում է Սասուն Միքայելյանը – Ինչո՞ւ եք որոշել դառնալ Հրազդանի քաղաքապետ, Դուք արդեն մեկ անգամ եղել եք այդ պաշտոնին, ուրեմն հիմա ինչո՞ւ եք նման որոշում կայացրել: – Ես չեմ որոշել, ժողովուրդն է որոշել, ես էլ դեմ չեմ, ուզում եմ քաղաքը նորմալ տեսքի բերել, ընդհանուր պրոբլեմներ կան, ուզում եմ լուծել, ուզում եմ հիշատակ թողնել, էսքան տանջվել,

Ընդհանուր արմատներ

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը զեկույց է հրապարակել, ըստ որի՝ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում մամուլի ազատության առումով որոշակի առաջընթաց է նկատվում: Առաջընթաց իսկապես կա, բայց այն չնչին է, որովհետեւ «Ա1+»-ը եթերում չէ, հեռուստաընկերությունները շարունակում են ղեկավարվել նախագահական նստավայրից (թեեւ ոչ այն կոշտ ոճով, որն ընդունված էր Ռոբերտ Քոչարյանի ժամանակ), իսկ թերթերի դեմ անկապ դատեր են

27.01.12

Սամվել Աբովյանն այնուամենայնիվ քաղբանտարկյալների ցուցակում է

ՀԱԿ իրավական հանձնախմբի անդամ Արմեն Խաչատրյանը, որն «Առավոտին» հրաժարվել էր մեկնաբանել նախկին քաղբանտարկյալ  Սամվել Աբովյանի Կոնգրեսին ուղղված բաց նամակը՝ ասելով, որ «նման մարդկանց հետ կապված հարցերով» «Առավոտին» մեկնաբանություններ չի անում՝ այսուհանդերձ, «Ժողովրդին» մեկնաբանել է այն՝ նշելով. «7-ի գործի նախաքննության ավարտից հետո հայտնի դարձավ, որ դադարեցվել է նաեւ Սամվել Աբովյանի նկատմամբ քրեական հետապնդումն, ու նրա գործը՝

Ներկուսակցական խնդիր «Ժառանգություն»-ում

«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանն «Առավոտին» է տրամադրել իր պարզաբանումը՝ կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի տարածած հաղորդագրության վերաբերյալ: «Ժառանգության» պաշտոնական տեսակետը ամրագրված է նրա ծրագրում և բազմիցս արտահայտվել է Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձներում: Այդտեղ հստակ նշված է, որ կուսակցությունը հավատարիմ է ժողովրդավարության սկզբունքներին և ազատական գաղափարներին: Ուզում եմ հիշեցնել, նրանց, ովքեր թյուրըմբռնման մեջ են, որ այդ

Շարունակվում է Մարգար Օհանյանի դատը. դատարանից փնթփնթալով հեռացավ Լավանդայի Արայիկը (Տեսաշար)

Այսօր՝ հունվարի 27-ին, Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանի դատավարությունը։ Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դատարանը լսում է գործող անցնող վկա ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար Եղիշ Ենգիբարյանին։ Դատարան են ներկայացել նաև գործով ամբաստանյալներ ճանապարհային ոստիկանության նախկին 2-րդ սպայական գումարտակի

Հայաստանում էլեկտրոնային առևտրին խոչընդոտող խնդիրները շարունակում են մնալ չլուծված

2011-ի երրորդ եռամսյակում Հայաստանում կատարվել է մոտ 2 մլն դոլարի առցանց առևտուր, ինչը, ըստ Հայաստանի կենտրոնական բանկի վերջին տվյալների, 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրկնակի ավելի է: Ու թեև էլ.առևտրի ծավալները մեծանում են, ոլորտի խնդիրները շարունակում են չլուծված մնալ: Overall solutions ընկերության տնօրեն Դավիթ Քոթանյանը, խոսելով Paypal, WebMoney կամ MoneyBookers և նման այլ հայտնի էլեկտրոնային փողի

ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն այնքան էլ սիրահոժար չեն Քոչարյանին «քաղաքական ապաստան» տալու հարցում

Ռոբերտ Քոչարյանը չի գլխավորի ԲՀԿ ցուցակը։ Այդ բանը պարզ է դարձել ԲՀԿ նախագահի խոսնակ Խաչիկ Գալստյանի հայտարարությունից։ Նա ասել է, որ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը։ Իսկ դա նշանակում է, որ Քոչարյանը ԲՀԿ ցուցակում չի լինի, որովհետեւ հազիվ թե նա լինի Ծառուկյանից հետո։ Նույնիսկ հարցական է, թե արդյոք Ծառուկյանից հետո կլինի՞ Վարդան Օսկանյանը՝ Քոչարյանի «մույս»

Թամամյանի գործն ուղարկվել է դատախազություն

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի վերաբերյալ քրեական գործը նախօրեին ուղարկվել է դատախազություն, մեղադրական եզրակացությունը հաստատելու։ Այս մասին երեկ մեզ հայտնեցին ՀՔԾ-ից։ Քրեական գործի նախաքննությունը ավարտվել էր շուրջ տասը օր առաջ, ինչից հետո կողմերը ծանոթանում էին գործի նյութերին։ Հովհաննես Թամամյանը կալանքի տակ է անցած տարվա մարտի 24-ից, նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները

Սամվել Աբովյանը քաղբանտարկյալ չէ

Նախօրեին բաց նամակով էր հանդես եկել նախկին քաղբանտարկյալ Սամվել Աբովյանը՝ քննադատելով Հայ ազգային կոնգրեսին։ Անդրադառնալով այդ փաստին՝ ՀԱԿ իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «7-ի գործի նախաքննության ավարտից հետո հայտնի դարձավ, որ դադարեցվել է նաեւ Սամվել Աբովյանի նկատմամբ քրեական հետապնդումն, ու նրա գործը՝ կարճվել, քանի որ նա ծառայություններ է մատուցել ռեժիմին։

Մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանը կարող է ազատ արձակվել

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մանկապղծության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը երեկ տեղափոխվել է Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։ Ըստ Տեր-Պողոսյանի փաստաբանից վերջերս ստացած տեղեկությունների՝ դատապարտյալը տառապում Է աղիքային քաղցկեղով, ինչի համար նախկինում ԱՄՆ-ում բուժվել Է: Տեր-Պողոսյանին քաղաքային հիվանդանոց տեղափոխելու լուրը հաստատեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոռ

Օրինախախտ օտարներին կարգելեն վերադառնալ Ռուսաստան

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը հանդիպել է Միգրացիայի դաշնային ծառայության աշխատակիցներին։  Այս տարվա մարտի 4-ի նախագահական ընտրությունների հավանական հաղթող Պուտինը Միգրացիայի դաշնային ծառայությունում հանդես է եկել երկրում օտարների բնակվելու եւ աշխատելու օրենսդրությունը խստացնելու առաջարկներով։ «Մեզ անհրաժեշտ է Միգրացիոն ծառայության, իրավապահ մարմինների եւ նախեւառաջ ներքին գործերի նախարարության ու Անվտանգության դաշնային ծառայության, տարածաշրջանների եւ, իհարկե, բիզնեսի

Գաբրիել Սարգսյանը չխուսափեց պարտությունից

Ջիբրալթարում ընթացող «Tradewise Gibraltar Chess Festival» շախմատային  փառատոնի երրորդ տուրում գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը սպիտակ խաղաքարերով  պարտվեց իտալացի ոչ այնքան հայտնի գրոսմայստեր Սաբինո Բրունելոյին: ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Վարուժան Հակոբյանը սեւերով միավորը բաժանեց  իր համերկրացի Իրինա Կրուշի հետ: Մինչ այդ, Սերգեյ Մովսիսյանը կես միավոր էր  վաստակել: Երեք տուրից հետո Մովսիսյանը 2,5 միավորով ընթանում է մրցաշարային 

Կրեատիվ Staudinger + Franke-ից

Արխանգելոյի բլոգը

Գներն ավելի արագ են աճում, քան աշխատավարձերը

Գները Հայաստանում շարունակում են ավելի արագ աճել, քան աշխատավարձերը։ Այս երեւույթը սկսեց նկատվել երեք տարի առաջ կամ տնտեսական ճգնաժամի առաջին փուլում, եւ պահպանվում է մինչեւ հիմա։ Ճիշտ է, տարեվերջին հաջողվեց 12-ամսյա գնաճը վերադարձնել նախատեսված թիրախային ցուցանիշների տիրույթ, այնուհանդերձ տարեկան գնաճը Հայաստանում անհամեմատ բարձր ստացվեց։ Պատճառը տարվա առանձին ամիսներին արձանագրված բարձր գնաճն էր, որը երբեմն գերազանցում

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728