Օրվա լրահոսը
ՕԵԿ-ը օղի բաժանեց, ԲՀԿ-ն՝ տուն ու ալեհավաք
Կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները դատարկաձեռն չեն շնորհավորել գյումրեցիների Նոր տարին Կուսակցական նվերները ակտիվ քննարկման թեմա են դարձել ամանորյա տոներից ուժասպառ եղած Գյումրիում: Այս քաղաքի բնակչությանը հատկապես անակնկալի է բերել ՕԵԿ-ականների բաժանած տոպրակները, որտեղ տեղ էին գտել ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի կոնյակի գործարանի արտադրած «Հայասի» օղին, նույն ֆիրմայի սուրճն ու «Վիտամին Ա» հյութը, որը տրվել էր, այսպես
Իր համար նշանակություն չունի
«Իշխող կոալիցիան ի սկզբանե մեռելածին էր: Ավելին, կոալիցիոն հռչակագիրը ստեղծվեց եւ ստորագրվեց հայ ժողովրդի արյան գնով: Իսկ սեփական ժողովրդի արյան վրա ոչ մի կոալիցիա, ոչ մի իշխանություն չի ստեղծվում: Հետեւաբար այդ կոալիցիան կմնա մինչեւ ընտրություններ, թե ոչ՝ ինձ համար որեւէ նշանակություն չունի»,- «Առավոտի» հարցին՝ մինչեւ հերթական խորհրդարանական ընտրություններ կգոյատեւի՞ իշխող կոալիցիան, թե՞ ոչ, պատասխանեց Հայաստանի
Արձագանք «Առավոտին»
«Առավոտ» թերթը, որ հայտնի է իր բավականին հավասարակշռված պահվածքով, Նոր տարվա առաջին համարի առաջնորդող հոդվածում զարմանալիորեն փորձել է կշեռքի նժարների վրա դնել անհամաչափելիները՝ Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսին եւ Շիրակի թեմի առաջնորդին: Հոգեւոր հոր եւ որդու՝ միմյանց հետ համեմատելու եւ հակադրելու այդ քայլը Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը համարում է անհասկանալի, անընդունելի եւ անպատշաճ:
Աշխարհի ամենաբարձրահասակ թոփ-մոդելը (տեսանյութ)
Եվա անունով 205 սանտիմետր հասակ ունեցող այս ամերիկուհին իսկական ճանաչման է արժանացել այն բանից հետո, երբ 2009 թվականին նրա ու մեկ այլ, բայց`սովորական, մոդելի լուսանկարը տպագրվեց ավստրալական «Zoo Weekly» տղամարդկանց հանդեսի առաջին էջում: Մի կողմից, անուն ունենալու համար այդպիսի հասակ ունենալը ձեռնտու է: Բայց մյուս կողմից էլ` անձնական կյանքում են բարդություններ առաջանում, որովհետեւ ամեն մի
Ֆիլմերի համար գժվել, սիրելի հերոս ընտրել Spogne Bob-ին և ունենալ 2000-ից ավելի ֆիլմ
«Գժվում եմ կինոների համար: Մի շաբաթ մնում եմ ազդեցության տակ »,-ասում է Օֆելին, արդեն 3 տարի շարունակ ֆիլմեր է նայում: Ասում է՝ չկա այնպիսի մի շաբաթ, որ ֆիլմ չդիտի, ֆիլմ դիտելը դարձել է իր ապրելակերպի մի մասը. «Չեմ սիրում պատմական, ֆանտաստիկ ֆիլմեր: Հիմնականում դիտում եմ մելոդրամաներ, որ լացեմ: Նրանց մեջ կա պատմություն, որ իրականին մոտ
Եվրամիությունը Հայաստանում «թավշյա հեղափոխություն» է նախապատրաստում
Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ողջունում է այդ քայլը 2011-ի ավարտին Եվրամիության տարբեր պաշտոնյաներ եւ ներկայացուցիչներ հարկ համարեցին խոսել 2012-ին Հայաստանում սպասվող ընտրությունների մասին՝ շեշտադրելով, որ ակնկալիքներ ունեն, թե այդ ընտրությունները ազատ եւ արդար պիտի լինեն: «2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Եվրամիությունը պատրաստ է կազմակերպել միջազգային հավաք՝ Հայաստանում կայուն բարեփոխումների համար միջազգային համայնքի աջակցությունը
«Չենք զլանում օգտվել ընդդիմության առաջարկներից»
«Օրինակ՝ այն հարյուր հարցը, որ բերել էին, մենք գուցեեւ օգտվել ենք դրանից, դա ճիշտ, կառուցողական մոտեցում էր: Մենք չենք զլանում ընդդիմության առաջարկներից օգտվել եւ հենց դրա համար էլ մենք գնացինք երկխոսության, եւ միայն այդ գործընթացը խոսում էր այն մասին, որ հանդուրժողականություն կար երկու կողմից: Ոչինչ, որ արդյունքները կիսատ մնացին, կարեւորը, որ իշխանությունը գնաց դրան, մինչ
«Այսօրվա Հանրապետականը 2007-ի Հանրապետականը չէ»
Խոստովանում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը – Նախընտրական տարին արդեն սկսվել է, եւ երկու ամսից էլ պակաս ժամանակ անց արդեն պարզ կդառնա, թե ով ում հետ է, ով ումով է եւ ինչպես, Հանրապետականը, որպես ընտրությունների փորձառություն ունեցող ուժ, ինչպե՞ս է նախապատրաստվում ընտրություններին, գործելու են նո՞ւյն տեխնոլոգիաները, թե՞ կլինեն փոփոխություններ: – Ես պետք է
«Դու գիտե՞ս՝ ես ով եմ»
Ուսանողներիցս մեկն ինձ պատմեց, որ դասախոսի հետ խնդիր է ունեցել, եւ երբ իր անհամաձայնությունն է հայտնել դասախոսի արտահայտած տեսակետի հետ, վերջինս բացականչել է՝ «դու գիտե՞ս՝ ես ով եմ»: Գուցե ոմանց թվում է, որ դա «շշպռող», սարսափազդու հարց է, բայց իրականում այդ հարցով մարդը ծայրաստիճան նսեմացնում է ինքն իրեն եւ իր արած գործը: Որովհետեւ եթե դիմացինդ
Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ ՀՀԿ-ն դրժել է խոստումը
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, Դաշնակցությունը ներքին քաղաքական համաձայնություն է ձեռք բերել ՀՀԿ խմբակցության հետ՝ մինչ հաջորդ, այսինքն 2012-ի ընտրությունները վերացնել մեծամասնական ընտրակարգը։ «Ցավոք, քաղաքական մեծամասնությունը ըստ էության չի պահպանում տված խոստումը եւ նախընտրում է այն օրենսգիրքը, որը որեւէ փոփոխություն չի մտցնում եղած հարաբերակցության մեջ», – ասաց նա: Մանրամասն՝
«Շնորհակալությունը» օգնում է ազատվել սթրեսից
Հունվարի 11 – ը ամբողջ աշխարհում նշվում է որպես «շնորհակալության» միջազգային օր: Այն ամենաբարի ու ամենաքաղաքավարի տոներից մեկն է: Ունի նաև իր պատմությունը: Հայերեն «շնորհակալություն» բառը ծագել է «շնորհ անել» արմատներից, որը հարգանքի դրսևորում է: Ռուսերեն տարբերակը` «спосибо» -ն ծագել է 16 – րդ դարում «споси Бог» արտահայտությունից: Չի բացառվում, որ «thank you» –
Քաջարանցի երիտասարդ սիրահար զույգը փորձել է ինքնասպա՞ն լինել
Երկուշաբթի ուշ երեկոյան` ժամը 23-ի սահմաններում Սյունիքի մարզկենտրոն Կապանի «Լեռնագործ» հյուրանոցից Կապանի բժշկական կենտրոնի շտապ օգնության կայանի աշխատակիցները ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել Քաջարան քաղաքի 23-ամյա երկու բնակչի, որոնք մարմնի տարբեր հատվածներում կտրտված վնասվածքներ ունեին: Ըստ Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի` երիտասարդ տղան հիվանդանոց տեղափոխվելիս անգիտակից վիճակում էր` արյան մեծ քանակի
Պատգամավորի գործը որեւէ գյուղի «կլուբի ռեմոնտը» գլուխ բերելը չէ
Ընտրություններից առաջ ՀՀԿ-ն ահավոր բարիացել է։ Չէ, կուսակցության դրոշներով ու կրծքանշաններով քաղաքում շրջող Ձմեռ Պապիներին նկատի չունենք, դա ընդամենը քարոզչություն է (զարմանալի է, որ Ձյունանուշիկներն էլ ՕԵԿ-ի կրծքանշաններով չէին): Նկատի ունենք այն, որ ՀՀԿ-ն թեեւ դեմ է հարյուր տոկոսանոց համամասսական ընտրակարգի անցնելուն, բայց մեծահոգաբար թույլ է տալու, որ հարցը մտնի ԱԺ օրակարգ։ Հովհաննես Սահակյա՛նն է
Նկարիչների միության քանդակագործների կոմբինատի մոտ բողոքում են մի խումբ աշխատակիցներ (ֆոտոշարք եւ տեսանյութ)
Այսօր՝ հունվարի 11-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նկարիչների միությանը պատկանող քանդակագործական կոմբինատի մոտ են հավաքվել 50-60 հոգի։ Ինչպես նշված վայրից «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ կոմբինատի տարածքում 7-10 տարուց ավելին աշխատում են մի քանի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ և անհատ ձեռներեցներ։ Ընդհանուր առմամբ՝ նշված գործարանում աշխատում են 60-ից ավելի քաղաքացիներ, որոնք պատրաստում են
Պե՞տք է էթիկայի հանձնաժողով, որ պարզ լինի ոչ էթիկական պահվածքը
Հունվարի 10-ը Հայաստանի կյանքում նշանավորվել է նոր հանձնաժողովի ստեղծմամբ՝ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով, որը հասկանալիորեն պետք է զբաղվի բարձրաստիճանների էթիկայի հարցերով։ Ի՞նչ է տալու այդ հանձնաժողովը Հ֊այաստանին իրականում։ Թե ինչի համար է այն ստեղծվել, տեսական առումով պարզ է բոլորին։ Բայց իրականում հանձնաժողովն արդյոք հանդիսանալո՞ւ է այն կառույցը, որից ազդված՝ պետք է բարձրաստիճան պաշտոնյաները հետեւեն իրենց
Ինչու են ճայերը Սեւանից Իջեւան հասնում
Իջեւան քաղաքում, Աղստեւ գետի վրա միշտ կարելի է տեսնել պտտվող ճայերի: Թռչուններն այստեղ են հասնում Սեւանա լճից` անցնելով մոտ 50 կմ: Բնապահպաններն ասում են, որ ճայերի Իջեւան հասնելու պատճառը քիմիական արտանետումներից զերծ Աղստեւ գետում առատորեն լողացող ձկներն են: Թռչունների համար կեր կարող են լինել նաեւ գետափնյա առեւտրի կրպակներից Աղստեւ նետվող տարատեսակ աղբի մեջ առկա սննդային
Սպիտակի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաեւ ՀԱԿ ներկայացուցիչը
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում փետրվարի 12-ին տեղի ունենալիք համայնքի ղեկավարի ընտրություններում մտադիր է առաջադրվել Հայ ագգային կոնգրեսի տեղի համակարգող, ՀՀՇ Սպիտակի կառույցի ղեկավար Անանիկ Նահապետյանը։ Սպիտակ քաղաքն ընդգրկող թիվ 29 ԸԸՀ նախագահ Բարսեղ Մակասյանն ասել Է, որ բացի Նահապետյանից, եւս 2 հոգի, իրենց լիազորված անձանց միջոցով, վերցրել են առաջադրման փաթեթները, բայց դեռ ոչ ոք փաստաթուղթ
«Անժին» հրաժարվել է ադրբեջանցի մարզչից
Մախաչկալայի «Անժի» ֆուտբոլային ակումբի ավագ մարզչի պարտականություններից ազատել է ֆուտբոլի Ադրբեջանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վագիֆ Սադիգովին: Նախաձեռնությունը «Անժիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանինն է, որը փոխարինել է Հաջի Հաջիեւին: Հարեւան երկրի լրատվամիջոցները կատարվածը կապում են այն բանի հետ, որ Կրասնոժանը «Անժի» եկել է մարզչական իր թիմով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Իջւեւանում ադվենտիստներն էլ են տնետուն անցնում
Իջեւան քաղաքի բնակիչները մեզ բողոքել էին, որ ծագումով Վանաձորից երիտասարդ տղա եւ աղջիկ շրջում են քաղաքի բնակելի շենքերում, բնակչի թույլտվությամբ մտնում տները, կրոնական գրականություն բաժանում, քարոզում: Իջեւանցիների խոսքով, քարոզիչները ասել են,որ աշխարհը շուտով վերանալու է, Աստծու թագավորություն է ստեղծվելու: Նրանց տված բացիկների մեջ նաեւ հեռախոսահամար կա: Զանգահարեցի նշված հեռախոսահամարով: Պարզվեց, որ Իջեւանում տնետուն ընկած անձինք
Չի հիմնավորվել գողությանը Սյունիքի մարզպետի մասնակցությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ըստ էության կարճել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առնչությամբ հարուցված երկրորդ քրեական գործը նույնպես: Սա վերաբերում էր 102 միլիոն դրամ արժողությամբ ինչ-որ սարքավորման գողությանը: Նման մեղադրանք Սուրիկ Խաչատրյանին ներկայացրել Էր այն նույն Սիլվա Համբարձումյանը, որին Խաչատրյանը ծեծի էր ենթարկել Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում։ Ծեծի պատճառն ըստ էության սարքավորման գողության մեղադրանքն էր, որ
Տոն օրերին Սյունիքում 3 եղեւնի է հատվել, չհաշված Սիսիանի քաղաքապետարանի «ինքնագործունեությունը»
Ծննդյան տոներին եղեւնիների ապօրինի հատման 3 դեպք է արձանագրվել Գորիսի տարածաշրջանում, որից 2-ի տուգանքի չափն ընդհանուր կազմում է 72 հազար դրամը, մեկինը` դեռ ճշտվում է: Իսկ որսագողության եւ ձկնագողության դեպքեր, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնում չեն գրանցվել: Ինչպես տեղեկացնում են տարածքային բաժնից` ձկնորսագողության եւ որսագողության դեպքեր չէին գրանցվել նաեւ 2010-2011-Ծննդյան տոներին:
ՊԵԿ նախագահը չի պատասխանում իր թանկարժեք առանձնատան վերաբերյալ հարցին
Նկարում պատկերված այս շքեղ դդյակը գտնվում է Ծաղկաձորում։ Դրա առանձնահատկություններից մեկն այն է, որ սեփականատերը տարածքում կառուցելով հնարավոր ամեն ինչ՝ թենիսի կորտ, մանկական խաղահրապարակներ, լողավազան, տարածքում նաեւ ֆուտբոլի դաշտ են կառուցել։ Այս տանը գտնվող լողավազանի մասին, ի դեպ լեգենդներ են պտտվում։ Ասում են՝ կառուցված է այնպես, որ դրա պատերից մեկի դերը տարածքում եղած բնական ժայռն
Կաշառքներ բաժանելն ապացույց՝ առանձին են մասնակցելու ընտրություններին
Ընտրակաշառքների բաժանման մրցավազքը, առանձին շտաբներ ձեւավորելու գործընթացները, արվող հայտարարությունները կարծես թե հստակեցնում են, որ կոալիցիոն կուսակցություններն ընտրություններին գնալու են առանձին ցուցակներով։ Դա, իհարկե, դրական է ընտրություններում մրցակցային մթնոլորտի ապահովման առումով։ Սակայն, մյուս կողմից, անհասկանալի դրություն է ստեղծվում կոալիցիոն հուշագրի շուրջ։ Առանձին ցուցակներով ընտրություններին գնալը ենթադրում է մրցակցություն նաեւ կոալիցիոն ուժերի միջեւ, որը հակասում է հուշագրի
MMA-ի աշխարհի չեմպիոնուհուց գոտին ետ են վերցրել
Աշխարհի չեմպիոնուհի Քրիստինա (Քիբորգ) Սանթոսը զրկվել է չեմպիոնական գոտուց՝ արգելված անաբոլիկ ստերոիդներ օգտագործած լինելու պատճառով: MMA-ի մարտիկ Սանթոսը «Strikeforce»-ի գոտին նվաճել էր անցած տարվա դեկտեմբերին՝ ճապոնուհի Հիրոկո Յամահակիին առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկելով: Բրազիլացի Քրիստինա Սանթոսին որակազրկած Կալիֆորնիայի մարզական հանձնաժողովը մարզուհուն նաեւ տուգանել է $2500: Ինքը՝ արդեն նախկին չեմպիոնուհին, ամբողջ մեղքը վերցրել է իր վրա՝
ՕՎԻՐ-ի նոր պետը՝ իր նշանակման մասին
Ի տարբերություն Մուրադխանյանի, Հովհաննես Քոչարյանը դեռեւս մի քանի օր առաջ տեղյակ էր իր պաշտոնեական առաջընթացի մասին։ Նկատենք, որ սույն պաշտոնյան Գասպարյանի գալուց հետո, այսպես ասած, կադրային շրջագայության մեջ է։ Նոր ոստիկանապետը նրան նախ իրավաբանական վարչությունից տեղափոխեց Ոստիկանության ակադեմիա, ապա՝ անձնագրային եւ վիզաների վարչության պետ։ – Իսկ անձագրային վարչության պետ նշանակվելու մասին տեղյա՞կ էիք, Ձեզ
«Ֆեներբախչեի» նախագահը խոստացել է փետրվարի 14-ին «պայթեցնել» ողջ Թուրքիան
«Ֆեներբախչե» ֆուտբոլային ակումբի նախագահ Ազիզ Յիլդիրդիմը, որ այդ երկրի առաջնությունում պայմանավորված խաղեր կազմակերպելու սկանդալային պատմությունների գլխավոր գործող անձանցից մեկն է եւ որին երկրի դատախազը պահանջում է դատապարտել 52-132 տարվա ազատազրկման, խոստանում է փետրվարի 14-ին սկսվող դատական լսումներում զարմացնել ամբողջ երկրին: «Անհամբերությամբ սպասում եմ այդ օրվան: Նկատի առնելով, թե որքան փաստաթղթեր ունեմ՝ կապված այս գործի հետ,
ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Samsung-ը մշակում է էմոցիաները գուշակող հավելված
Samsung-ը մշակում է սմարթֆոնների համար նախատեսված հավելված, որը կարողանում է գուշակել օգտագործողի տրամադրությունը: Եվ սա իրականացվում է ոչ թե դիմային տեսախցիկի շնորհիվ, այլ օգտագործողի վարմունքը վերլուծելով. ինչքան արագ է նա մուտքագրում տեքստը, քանի անգամ է սխալվում, ինչ զմայլիկներ է օգտագործում և ինչ հաճախությամբ է թափ տալիս հեռախոսը: Հավելվածի ճշգրտությունը դեռևս կազմում է 67,5%: Technologyreview-ն
Աշխարհի ամենաերկար ֆուտբոլային խաղը
90 րոպե, գումարած մրցավարի ավելացրած լրացուցիչ «X» ժամանակ, որը լավագույն դեպքում կարող է լինել 5-7 րոպե: Բայց դա հեռու է 2009 թվականին Անգլիայում կազմակերպված «Լիդս Բեջերսի» եւ Բրիստոլի ֆուտբոլային ակադեմիայի հավաքականի միջեւ հանդիպման տեւողությունից, որն ամենաերկար ֆուտբոլային հանդիպումն է պատմության մեջ: Այն սկսվել է ապրիլի 11-ին եւ ավարտվել հաջորդ օրը` տեւելով 36 ժամ: Հաշիվն էլ


















































