Օրվա լրահոսը
Քաթարի մարզական ախորժակը աճում է ժամերով
«Times» հանդեսը տեղեկացնում է, որ արաբական այս փոքրիկ էմիրությունը ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ստանալուց հետո նպատակ է դրել պայքարել նաեւ 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերն անցկացնելու իրավունքի համար: Դոհայում վերջին տարիներին պատկառելի բազում մարզական միջոցառումներ են անցկացվել. այստեղ են կայացել Ասիական խաղերը, թենիսի մի շարք խոշորագույն մրցաշարեր, որոնց մասնակցել են աշխարհի ուժեղագույն վարպետները, այս տարվա հունվարին
Մոտենում են ոչ միայն Ծննդյան տոները, այլ նաեւ՝ պայթյունները
Հայաստանի հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնի ղեկավարությունը դեռեւս 2006 թվականին է արգելել պայթուցիկների վաճառքը, սակայն ամեն տարի դեկտեմբեր-հունվարին քաղաքը «պայթում» է: Մի կողմից էլ ձյան բացակայությունն է անում իր սեւ գործը: Մոռացության մատնվող ձմեռային անմեղ խաղերին փոխարինելու են գալիս վտանգավոր, ագրեսիվ, երբեմն էլ պատերազմական դրվագներ հիշեցնող խաղերը: Կան ծնողներ, որ ոչ մի վատ բան չեն տեսնում դրանում:
Արծվիկ Մինասյան. «ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն «Էրեբունիի» անկյուններում գյալաջի էին անում»
Այսօր «Հայելի» ակումբում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը բանավիճում էին 2011-ի բացթողումների, ձեռքբերումների մասին: Պարոն Մինասյանին բարկացրեց Անժելա Թովմասյանի այն դիտարկումը, թե 2011-ի գլխավոր հերոսները ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն էին, որովհետեւ նրանց երկխոսության շուրջ ծավալվեցին հիմնական քննարկումները: Ըստ նրա` «Մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ այդ երկխոսությունը կապ չունի հասարակության հետ: Նրանք
Ինչ պետք է չանի իդեալական տղամարդը
Իդեալական տղամարդիկ կան, պարզապես որոշ կանայք չեն նկատում Ինչ կարեւոր հատկանիշներով պետք է օժտված լինի իդեալական տղամարդը, կամ ինչ պետք է անի նա, որպեսզի արժանանա իդեալականի կոչմանը: Այս հարցերի պատասխանները, ըստ The Daily Mail-ի, փորձել են պարզել արտասահմանցի գիտնականները: Վերջիններին հաջողվել է հետազոտություն անցկացնել երկու հազար կանանց շրջանում ու պարզել, թե գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից քանի
Մարքեթինգը Հայաստանում մահանում է, երբ մտնում է տնօրենի սենյակ
Կարծում է մարքեթոլոգ Լեւոն Թունյանը «Մեր տնօրեններն իրենց ընկերության աշխատանքը չեն վստահում մարքեթոլոգին՝ ելնելով հետեւյալ անիմաստ սկզբունքից՝ դու ո՞վ ես, որ իմ գործն ինձանից լավ իմանաս: Իմ կարծիքը միշտ չէ, որ հաշվի են առել, եւ դրանից տուժել է ընկերությունը»,- ասում է մարքեթոլոգ Լեւոն Թունյանը: Studio 24 ընկերության տնօրեն Ռաֆայել Թադեւոսյանն իր նպատակն է համարում ներկայացնել,
Մարզպետարանը չի առաջարկի, բայց կլսի
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խոստանում է նախաձեռնող հ/կ-ների առաջարկները հասցնել ՀՀ կառավարություն: «Հասարակական կազմակերպություններն այնքան փորձառություն ունեն, որ պետական օղակները չունեն»,- Լոռու մարզկենտրոն Վանաձորում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ասել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հ/կ-ները մեծ փորձ ունեն միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու, նրանց փորձը Հայաստան բերելու եւ այլ հարցերում: Մարզպետը վստահ է, որ հ/կ-ների եւ
Արեւիկ Պետրոսյանի ուղեցույցը
«ՀՀ օրենքների եւ այլ իրավական ակտերի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի ընդունած որոշումների ուսումնասիրման» ուղեցույցը ներառում է ՀՀ օրենքների եւ այլ իրավական ակտերի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի ընդունած որոշումների մասին տեղեկատվություն, մասնավորապես. քննության առնված ՀՀ օրենքները եւ այլ իրավական ակտերը՝ ըստ այբբենական հերթականության. իրավական ակտի դրույթները՝ ըստ հոդվածների թվագրման հերթականության. եւ Սահմանադրական դատարանի որոշման համապատասխան կետերը՝
ԵՄ-ն վճարում է ՓՄՁ-ներին խորհուրդներ տալու համար
Եվրոպական Միությունը տրամադրել է 5 միլիոն եվրո՝ աջակցելու ՎԶԵԲ Գործարար խորհրդատվական ծառայությանը (BAS), որը շուկայական տնտեսության պահանջներին համապատասխանելու հարցում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին տրամադրում է խորհրդատվական եւ փորձագիտական աջակցություն Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում: ՎԶԵԲ BAS-ը մեկնարկել է 1995թ. եւ նպատակաուղղված է անմիջականորեն փոքր ու միջին ձեռնարկությունների խորհրդատվության պահանջարկը հայտնաբերելուն ու հստակ
Բնապահպանության նախարարը գործարարին չի պատասխանում
«ՇԱՏԻՆ» ՀԷԿ-ին աշխատելու թույլտվություն են տվել, բայց ամեն ինչ անում են, որ գործարարը չկարողանա բիզնես ծավալել: Ատոմային էներգետիկ աղբյուրների փոխարեն՝ մեր երկիրը, միջազգային կառույցների հորդորով, պարտավորվել է էներգիայի այլընտրանքային աղբյուրներ շահագործել: Սա ենթադրում է, որ պետությունն ամեն կերպ պետք է խրախուսեր այդ ոլորտում ներդրումներ անողներին, իհարկե, եթե այդ այլընտրանքային աղբյուրը շրջակա միջավայրի պահպանության հաշվին չէ:
Ծիծաղի առարկա դարձնել «կարգին տղային» ու խրախուսել մտածողին
Հարցազրույց հայ ժամանակակից գրող, բլոգեր Դօրիանի հետ Հայ ժամանակակից գրող, բլոգեր Դօրիանին ներկայացնելու հարկ չկա, նրա ստեղծագործությունները ամենաընթերցվածներից են, իսկ «բաց» թեմաների մասին խոսելիս, գրողը երբեք վուլգար չի լինում: Դօրիանը վերջերս համարձակ քայլի դիմեց՝ «բացվելով» մարդկանց առաջ իբրեւ Գրիգոր Մուրադյան: Հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ հեռուստադիտողը տեսավ նաեւ նրա դեմքը: Նշենք, որ Դօրիանը 23 տարեկան է, ինչպես
Դաշնակցության բիզնեսն է՞լ է ավանդական
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը վերջին մամուլի ասուլիսում հայտարարել էր, թե գործարար պատգամավորների տեղն Ազգային ժողովը չէ: Այս հայտարարությունից հետո մի շարք գործարար պատգամավորներ անձնական խոսակցությունների ժամանակ զարմանք են արտահայտել, որ Հովհաննիսյանը մոռացել է դաշնակցական պատգամավորների բիզնեսների մասին: «Էդ մերը բիզնես է, իրանցը՝ չէ՞… Թե՞ իրանցը ավանդական ա, իրանց կարելի ա»,- երեկ «Առավոտի»
Կուսակցության ներքին խնդիրն է
«Դա մեր կուսակցության ներքին խնդիրն է, եւ ես կոռեկտ չեմ համարում ներկուսակցական խնդիրները մամուլում քննարկել»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով վերջին օրերին ներքաղաքական դաշտում բավականին ակտիվ քննարկվող՝ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Հարությունյանի հայտարարությանը՝ եթե ԲՀԿ-ն չպաշտպանի Սերժ Սարգսյանին, ապա ինքը առանց վարանելու դուրս կգա ԲՀԿ-ից, ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Կարդացեք «Առավոտ» օրաթերթ
ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը ցանկանում են ԲՀԿ-ին չեզոքացնել
Սա ՀԱՍԿ-ի վերլուծությունների արդյունքն է «ՀԱԿ-ի մարտավարությունն իրենց տեսակետից ճիշտ է՝ նրանք ամեն ինչ անում են, որպեսզի ընդդիմադիր դաշտում պահպանեն մոնոպոլ դիրքը, որպեսզի առաջիկա ընտրությունների ժամանակ կարողանան իսկապես կոնսոլիդացնել ողջ ընդդիմադիր դաշտը, բողոքավոր զանգվածին: Իսկ դա բավականին մեծ է՝ 40 տոկոս սոցիալապես անապահով խավ եւ միջին, անգամ լավ ապահովված խավի շատ ներկայացուցիչներ: Այսինքն՝ բնակչության բացարձակ
«Iamsuperman»՝ 2011 թվականի ամենահիմար գաղտնաբառերից
Ինտելեկտուալ կարողությունների պաշտպանությամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկը հրապարակել է 2011 թվականի ամենահիմար գաղտնաբառերը: Այդ մասին հայտնում է SplashData-ն: Ըստ նրա` առաջին հորիզոնականը զբաղեցնում է «password» գաղտնաբառը,իսկ երկրորդ և երրորդ տեղում են` «123456», «12345678» գաղտնաբառերը: Ցուցակում կա նաև բոլորի կողմից սիրված «Iamsuperman»-ը: Մասնագետները խորհուրդ են տալիս` ընտրել ավելի բարդ գաղտնաբառ, որոնք բաղկացած կլինեն ոչ միայն թվերից
«Գագիկ Ծառուկյանը հստակ ասել է»
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե ԲՀԿ-ի մոտեցումներում որեւէ փոփոխություն չի եղել։ – Մարսելում կայացած ԵԺԿ համագումարում նախագահ Մարտենսի ելույթը տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց, ընդհուպ մինչեւ, որ ԲՀԿ-ի անունը չհնչեցնելը ուներ ներհայաստանյան ուղղորդում։ Այդուհանդերձ, Դուք կարողացա՞ք պարզել, թե ինչ է սպասվում ԲՀԿ-ին՝ ԵԺԿ փետրվարյան համաժողովում։ – Կարծում եմ՝ ձեր հարցին սպառիչ
Պատասխանը պատվերի կարգով հնչեց
«1-ին լրատվականին» տված իմ հարցազրույցում ես հստակ շեշտել եմ իմ անձնական կարծիքը եւ հավաստիացնում եմ մեր հասարակությանը, որ պատվեր կատարելու անհրաժեշտություն չունեմ, եւ եթե ես խոսք պետք է ասեմ կուսակցության անունից, ընկերների անունից կամ, ինչպես ոմանք են ձեւակերպում՝ ինչ-որ խմբի անունից, ապա ես ունեմ կամք՝ հայտարարելու, թե ում անունից եմ արել, կրկնում եմ՝ դա իմ
Հակոբ Ղազանչյանը՝ երիցս նախագահ
Արդեն երրորդ անգամ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը մնում է նույնը Երեկ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում հրավիրված էր Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) հերթական՝ 14-րդ համագումարը, որի օրակարգի մեխը ՀԹԳՄ նոր նախագահի ընտրությունն էր: Ինչպես ընդունված է, ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը հանդես եկավ հաշվետվությամբ, որից հետո ֆինանսական գործունեության մասին զեկուցեց Երեւանի Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի
«Ինձ թվում էր՝ Վահան Շիրխանյան տեսակը վաղուց մահացած է»
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը հակադարձում է: – Ըստ որոշ մեկնաբանությունների՝ քանի որ խոսում եք ռուսական ռազմաբազաների դեմ, ուրեմն ուզում եք հեղափոխություն անել. Դուք իսկապե՞ս ուզում եք հեղափոխություն անել, ի՞նչ են նշանակում Ձեր որոշ հայտարարությունները մեր երկրի ռազմավարական գործընկերոջ հասցեին: – Դուք անշուշտ նկատի ունեք Ձեր իսկ թերթում օրերս տպագրված հոդվածը,
Windows 8-ում կհայտվնեն տեսողական գաղտնաբառեր
Windows 8 օպերացիոն համակարգում հնարավոր կլինի օգտագործել լուսանկարները՝ որպես համակարգ մուտք գործելու գաղտնաբառ: Սա հարմար կլինի հատկապես սենսորային էկրան ունեցողներին. օգտագործողից կպահանջվի միայն նկարի վրա հատուկ ձևով սահեցնել մատը՝ սկզբում սեղմել լուսանկարի որևէ հատվածին, այնուհետև շրջանակ գծել, իսկ հետո՝ ուղիղ գիծ: Microsoft-ի բլոգը գրում է, որ տեսողական գաղտնաբառերն ավելի հեշտ է հիշել և ավելի դժվար
Արդյունքներ եւ մաղթանքներ
Տարին արդեն վերջանում է, եւ բնական է, որ բոլորս մտածում ենք արդյունքների եւ մաղթանքների մասին: Համաձայն չեմ նրանց հետ, որ այս տարի միայն վատ բաներ են տեղի ունեցել: Ինձ համար, օրինակ, անցնող տարվա դրական երեւույթներից մեկն այն էր, որ քաղբանտարկյալները ազատ են արձակվել: Այստեղ համընկան ընդդիմության շահերը, հասարակության ոչ մարգինալացված (այսօր, ցավոք, փոքրամասնություն կազմող) մասի
Համացանցային կախվածությունը ճանաչվել է հոգեկան հիվանդություն
Համացանցային կախվածությունը լուրջ հիվանդություն է, որը պետք է ներառել հոգեբուժության տեղեկագրքում. հայտարարել է Ջերալդ Բլոքը՝ ԱՄՆ-ի Օրեգոնի նահանգի առողջապահության եւ գիտության համալսարանից: Ittrend.am-ը՝ վկայակոչելով novosti.ua-ն, հաղորդում է, որ ըստ բժիշկ Բլոքի՝ համացանցային կախվածությունը սահմանվում է որպես չափից ավելի տարվածություն էլեկտրոնային նամակագրությամբ, համացանցային պոռնոգրաֆիայով եւ համակարգչային խաղերով: Ինչպես եւ այլ կախվածությունների պարագայում է՝ օգտատերերը կարող են զգալ
Մանկապատանեկան, իրատեսական, ոչ թանկ բիզնես ծրագրեր
Դեռեւս այս տարվա մայիսի 31-ին «Քննարկում եւ առաջարկում են երեխաները» հրապարակմամբ ներկայացրել ենք Հայաստանում գործող «Այո» ակումբները: «Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշընլ» ամերիկյան կազմակերպության եւ «Զարգացման սկզբունքներ» հայկական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանի գյուղական համայնքներում ձեւավորվել է 26 «Այո» մանկապատանեկան ակումբ, որտեղ երեխաներին սովորեցնում են ինչպես քաղաքացիական իրավունք, այնպես էլ բնապահպանության, գյուղատնտեսության, առողջապահության ու լրագրության, ինչպես նաեւ՝ բիզնես-ոլորտներում
Մինսկում ոստիկանությունը ցրել է բողոքի ակցիան
Բելառուսի մայրաքաղաքում ոստիկանությունը ցրել է բողոքի ակցիան` նվիրված 2010 թվականի նախագահական ընտրությունների մեկամյա տարելիցին։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը, Մինսկի տարբեր մասերում ոստիկանները ձերբակալել են բողոքի ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցների: Անցած տարվա դեկտեմբերի 19-ին Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններին, որոնց պաշտոնական արդյունքներով` 1994 թվականին երկիրը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է, հաջորդեցին ընդդիմության բողոքի
Գալուստ Սահակյան. կոալիցիան ընտրությունների է գնալու առանձին
ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ, «Իրավունք»-ի հետ զրույցում ամփոփելով անցնող՝ 2011 թվականը եւ անդրադառնալով այն հարցին, թե ի վերջո ինչով է ավարտվելու ողջ տարին քննարկվող ՀՀԿ-ԲՀԿ խուլ հակասությունների շրջանը, պատասխանեց. – Դա ուղղակի որոշ քաղաքական ուժերի ցանկությունն էր։ Ու որքան էլ, որ այդ ուժերը փորձեցին, քաղաքական դաշտում փոթորիկներ առաջացնել չստացվեց, որովհետեւ ռեալ
Ինչպես են հայերը հնում նշել նոր տարին
Նկարչուհի Լուսիկ Ագուլեցին սիրով ներկայացրեց, թե ինչպես են մեր նախապապերը նշել հայկական ավանդական Նոր տարին։ – Ամանորն ընտանեկան տոն Է։ Նրանք, ովքեր իրարից վիրավորված ու գժտված են եղել, աշխատել են հաշտվել Նոր տարուն։ Հին ժամանակներում հայերը Նոր տարվա պատրաստությունները սկսել են դեռ ամառվանից. թութը հասնելուն պես մեր տատերը սկսել են չրեր պատրաստել։ Տարվա ընթացքում կամաց-կամաց
Հայ աստղերի ամանորյա գները
Մեզ հետ զրույցում երգչուհի Սոնա Շահգելդյանը նշեց, որ գործի առումով չի կարող տանը դիմավորել Նոր տարին եւ Ամանորի գիշերն արդեն մի քանի հրավեր ունի. «Շատ կարգին, մակարդակով տեղեր են, ես լինելու եմ «Դիլիջան հոթելում», ինձ հատուկ հրավիրել են, եւ ուրախ եմ, որ այդտեղ եմ լինելու։ Հետո այդտեղից կգամ «Ֆլորենցիա» եւ երեւի էլի մի քանի ուրիշ
Գրադարանը ցուրտ է, բայց՝ ազգային
Ավելի լավ է գրադարանը ցուրտ լինի, թե՝ ագգային: Այս միտքն էր ինձ զբաղեցնում վերջին երկու շաբաթը, երբ աշխատում էի Ազգային գրադարանում՝ Գիտական եւ Մամուլի ընթերցասրահներում։ Հետո մտքովս անցավ՝ ինչի՞ ուրիշ տարբերակ չեմ փնտրում։ Օրինակ, գրադարանը տա՞ք լինի, թե՝ ազգային։ Իսկ այդ երկու հատկանիշները ոչ թե հակադրող, այլ համադրող տարբերակնե՞րը։ Ե՛վ ցո՞ւրտ, եւ՝ ազգայի՞ն: Ե՛վ տաք,
Սոցիալական ցանցն են «ընկնում» նաև ավիաուղիները
KLM Royal Dutch Airlines ավիաուղիները ծրագրում են գործարկել սոցիալական ծառայություն, որը թույլ կտա ընտրել՝ ում հետ թռչել: Հաղորդում է TechCrunch-ը: KLM Royal Dutch Airlines-ը բավական խոշոր ընկերություն է, որը գործում է դեռևս 1919թ.-ից: Մասնավորապես՝ ծառայությունը կկոչվի «meet & seat» (ծանոթացիր և նստիր), և այն իրենից չի ներկայացնում առանձին սոց. հարթակ, այլ Facebook-ի կամ Linkedin-ի բաղկացուցիչ
Ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակն աշակերտ էր
Ս.թ. դեկտեմբերի 19-ին «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի 1-03 ծառայություն անանուն հեռախոսազանգ է ստացվել, որ մասնաշենքում ռումբ է տեղադրված: Համապատասխան ծառայությունների համատեղ ստուգման արդյունքում պարզվեց, որ ահազանգը կեղծ է: ՀՀ Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը հայտնաբերվել է կեղծ ահազանգի հեղինակ` Մեծ Այրում գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 1995թ. ծ. Նվեր Մանվելի


















































