Օրվա լրահոսը
Խողովակների գծամետրը փաստաթղթերով վաճառվել է 280 դրամով
Անցյալ տարի Նոյեմբերյան քաղաքի ծայրամասում կտրել, վաճառել են չգործող մայր գազատարի խողովակները: Մեծ տրամաչափի խողովակների գծամետրը փաստաթղթերով վաճառվել է….280 դրամով: Սակայն իրականում վաճառքի գինը 10 անգամ ավելին է եղել: Նշենք, որ խողովակները գտնվել են «Հայգազ» ընկերության հաշվեկշռում: Այս կերպ վաճառվել է 5.7 կմ խողովակ: Զարմանալի է, որ խողովակների վաճառքը «չեն տեսել» իրավապահ մարմինները: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱԿ-ը երթ կանցկացնի դեկտեմբերի10-ին
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակից մեծ երթ կանցկացնի՝ ի պաշտպանություն Հայաստանում մարդու իրավունքների։
Մարդու իրավունքները Տավուշում չե՞ն խախտվում
Նոյեմբերի 24-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի գրադարանում հանդիպում ունեցավ մարզի ՀԿ-ների հետ, եւ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ բողոքներ ստացավ 3-4 քաղաքացիներից: Հանդիպման վայրի եւ ժամանակի իրազեկումը պատշաճ չէր կատարվել: Միգուցե դրանով էր պայմանավորված, որ հանդիպման մասնակիցները մոտ տաս հոգի էին, այն էլ` կրթամշակութային եւ բարեգործական կազմակերպությունների ղեկավարներ: Մարդու իրավունքների պաշտպան
Նոյեմբերի 29-ին կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի կանխարգելման և ջրամատակարարման վերականգնման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 29-ին ժամը 10-ից մինչև նոյեմբերի 30-ը ժամը 10.00-ը կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի` Դավթաշեն 2-րդ զանգվածի 21 – 26 շենքերի, Դավթաշեն 3-րդ զանգվածի 30, 31 շենքերի, Դավթաշեն 4-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Մեջբերումներ ՀԱԿ հանրահավաքի ելույթներից
Հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանն իր ելույթում ասաց, որ մտացածին են այն պնդումները, թե ով էլ գա իշխանության՝ ոչինչ չի փոխվելու։ Վկայակոչելով Վրաստանի օրինակը, նա նկատեց, որ քաղաքական կամքի առկայության դեպքում ամեն ինչ էլ կփոխվի։ Այնուհետեւ Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը վերլուծելով ԱԺ-ի ներկայացրած 2012 թվականի պետական բյուջեի նախագիծը, ասաց, որ այն տնտեսական աճ չի ապահովելու,
Ազատության հրապարակը լուսավորում էին բջջային հեռախոսներով (լրացված)
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի ելույթի ընթացքում հոսանքազրկվեց Ազատության հրապարակը: Ելույթն ընդհատվեց: Հանրահավաքի մասնակիցները բջջային հեռախոսներով փորձեցին լուսավորել հրապարակը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախորդ օրը ոստիկանապետը՝ Վլադիմիր Գասպարյանը, գլուխ է գովել, թե «պրավալ» է տալու ՀԱԿ-ի հանրահավաքը, բայց քանի որ ճանապարհները փակելով էլ դա չի հաջողել, որոշել են անջատել լույսերը։ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սերժ Սարգսյանն Տավուշում քննարկելու է ՀՀԿ-ական քաղաքապետի պարտության պատճառնե՞րը
Նոյեմբերի 26-ին Դիլիջան կայցելի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը, ի թիվս այլ գործերի, կատարելու է նոյեմբերի 13-ին Իջեւանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանի պարտության պատճառների քննարկում: ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ միայն մարզի ազգային անվտանգության, մարզային ոստիկանության եւ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ղեկավարությունն է աշխատել Վարուժան Ներսիսյանի օգտին: Իջեւանի ընտրություններից
ՀԱԿ հանրահավաք. Մենք ասացինք. «Ալիկ՝ խուլիգան» եւ նա պաշտոնանկ արվեց (Ձայնագրություն)
Նիկոլ Փաշինյանի խոսքը Ազատության հրապարակումՀայ ազգային կոնգրեսի հանրահավաքը մեկնարկեց ուղիղ ժամը 6-ին՝ ոչ այնքան մարդաշատ հրապարակում։ Հանրահավաքը բացեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որն իր ելույթում նկատեց, թե անցած հանրահավաքին հետեւած մեկ ամսվա ընթացքում փոխվել է քաղաքական իրավիճակը Հայաստանում։ Ըստ բանախոսի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կանխատեսումներն իրականացան եւ այդ ընթացքում եղան մի շարք պաշտոնանկություններ. «Երթում մենք
«Միկա»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել
Հրաժարական է տվել ֆուտբոլային «Միկա» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզեֆ Բուբենկոն: Թիմի նոր մարզիչ դեռ չեն ընտրել:
Իջեւանում ճանապարհները չէին փակել. խցանումներ էին Նոյեմբերյանից Իջեւան
Նոյեմբերի 24-ին տեղացած առատ ձյան պատճառով դժվարացել էր երթեւեկությունը Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհին: Ժամը 17:20-ի սահմաններում Հայաստան բեռներ ներկրող «ֆուռ»-երից մեկը Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ճանապարհից սահելով` փակել էր ճանապարհը: Այդ պատճառով այս ճանապարհին ընդհանրապես խափանվել էր երթեւեկությունը: Մեքենաները ստիպված էին Ոսկեպար-Կիրանց հատվածը հաղթահարել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ձգվող, ռազմական նշանակության հողային ճանապարհով: Այստեղ էլ մի «Ժիգուլի» սահելով` դուրս էր
Դասերը դադարեցվել են ջեռուցման պատճառով
Վիրուսները գնալով տարածվում են. ուսանողները հիվանդ են, բացակայում են, բացակայությունը հարգելի է. ակադեմիայում ցուրտ է: Մեզ է տեղեկացնում Գեղեցիկ արվեստենրի ազգային ակադեմիայի ռեկտոր Էդուարդ Սեդրակյանը: Ասում է՝ դեկտեմբերից ուսումնական հաստատությունում դասերը կդադարեցվեն. ուսանողներն են բողոքում, լսարանները չեն ջեռուցվում: Դասապրոցեսը կսկսվի փետրվարից եւ կշարունակվի մինչեւ հունիսի 15-ը: Պարոն Սեդրակյանն ասում է՝ ակադեմիայում այսօր՝ նոյեմբերի 25-ին, ցուցահանդես
Երեւան հասնելու համար բժշկի թո՞ւղթ է պետք ցույց տալ ոստիկաններին
ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Ալեքսանդր Ալեքյանն Aravot.am-ի հետ զրույցում քիչ առաջ տեղեկացրեց, որ Վանաձորից Երեւան ճանապարհի մի հատվածում «գազելի» վարորդը տեղեկացել է, որ Աշտարակից Երեւան ճանապարհին ոստիկանները կանգնած են եւ արգելում են մեքենաների մուտքը մայրաքաղաք: Ուղեւորների հետ համաձայնության արդյունքում՝ վարորդը փորձել է Եղվարդի ճանապարհով հասնել Երեւան: Ճանապարհի սկզբին ոստիկաններ են եղել կանգնած, որոնք այլ մեքենաներով
ՀՀ իշխանությունը մի օր կմոռանա նաեւ ԼՂ հարցի բանակցություններին գնալ
Այսօր, «Կոնգրես» հյուրանոցում «Քաղաքացիական եւ միջազգային հետազոտությունների» կենտրոնի ու ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) համատեղ կազմակերպած քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումն ու Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերը Հայաստանի արտաքին քաղաքական գործընթացների կենտրոնում են, եւ այդ հարցերի շուրջ ՀՀ ներքաղաքական դաշտում ձեւավորվել է գրեթե կոնսենսուսային մոտեցում: Ըստ նրա, այս
Տնտեսագետ. Զարգացնել տեղական արտադրությունը, հետո մտածել արտահանման մասին
«Հայաստանը նախեառաջ պետք է կենտրոնանա տեղական արտադրության զարգացման վրա, հետագայում մտածի արտահանման մասին: Եթե նույնիսկ այսօր հայ-թուրքական բաց սահմաններ լինեին, Հայաստանը կարող էր արտահանում անել միայն հանքարդյունաբերության ոլորտում»,– այսօր «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տնտեսական գիտությունների թեկնածու Գրիգոր Հայրապետյանը՝ խոսելով նոյեմբերի 21-23 Երեւանում անցկացված . “>հայ և թուրք գործարարների համաժողովի, Հայաստանում ԱՄՆ դեսպանի
Ջիպի օրինախախտ վարորդի նկատմամբ կազմվեց վարչական ակտ
Քիչ առաջ Երեւանի ճանապարհային ոստիականության աշխատակիցները վարչական ակտ կազմեցին մի երիտասարդի նկատմամբ: Ինչպես aravot.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ «Մերսեդես բենց» մակնիշի 005 ՕՕ 05 համարանիշի ջիպ ավտոմեքենայի վարորդն ավտոմեքենան կայանել էր Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ երթեւեկելի մասի երկրորդ շարքում, ինչի հետեւանքով նշված հատվածում դժվարացել էր ավտոմեքենաների տեղաշարժը: Ավտոմեքենայի դիմապակուց բացակայում էին տեխզննման եւ
ՀԱԿ հայտարարություն. Ակնառու է նոր ոստիկանապետի ներդրումն այս ապօրինությունների մեջ
Այսօր առավոտից ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցները պաշարել են մարզային քաղաքների ավտոկայանները: Մասնավորապես Արտաշատ, Աշտարակ, Արմավիր, Էջմիածին, Թալին, Աբովյան, Չարենցավան, Բաղրամյան, Հրազդան, Սիսիան, Սևան, Եղվարդ, Գյումրի, Վանաձոր, Մասիս, Ապարան, Մարտունի քաղաքներում համազգեստավոր և քաղաքացիական հագուստով ոստիկանները արգելում են միջքաղաքային տրանսպորտի, ինչպես նաև տաքսիների շարժը դեպի մայրաքաղաք: Արձանագրվել են անհատ տաքսիների պետհամարանիշների, վարորդական վկայականների առգրավման, միկրոավտոբուսի
Պաշտպանը չեկավ, Վանաձոր -Երեւան երթուղին էլ չէր գործում
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանդիպումը վանաձորցիների հետ չկայացավ` Երեւան-Վանաձոր սառցակալած ճանապարհի պատճառով: Վանաձորի Մխիթար Գոշ համալսարանի բակում հավաքվածները կարծես համոզված էին, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի գալու, բայց սպասում էին: Ժամանակը կարճացնելու համար ակտիվ զրույցի բռնվեցին՝ պատմելով այն խնդիրները, որոնք անհանգստացնում էին: Այդպես անցավ 2 ժամ: Կազմակերպիչները խոստացան Պաշտպանի հաջորդ այցի մասին տեղեկացնել լրացուցիչ: ՀԱԿ
Խաշը վնասակար չէ, եթե հաճույքով ես ուտում
Հանրային առողջության ոլորտի պատասխանատուներն այսօր «Արմատ» ակումբում բացատրեցին, թե որքան վնասակար են ճարպոտ սնունդը, ֆիզիկական պասիվություն ու «Fastfood»-երը: Ըստ բժիշկ-մասնագետների, հայերը կտրվել են բնությունից, ավելի շատ էներգիա են կուտակում, քան ծախսում, որն էլ հանգեցնում է ճարպակալման, սա էլ իր հերթին՝ սրտանոթային խնդիրների: Նրանց մեկնաբանմամբ՝ երեխաներից սկսած մինչեւ մեծահասակներ ամբողջ օրը համակարգչի առջեւ են նստած, չեն
Ահա թե ինչի են հասնում նիհարելու ցանկությամբ տառապող կանայք (տեսանյութ)
Հայտնի է աշխարհի ամենանեղ գոտկատեղով կինը. նրա անունն է Քեթի Յանգ: 50-ամյա կինը, շնորհիվ իր անհավանական նեղ գոտկատեղի՝ 10 սմ, ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ի դեպ, Քեթին այս արդյունքին հասել է տարիներ շարունակ ձգվող սննդակարգերի շնորհիվ: Իսկ թե առողջական ինչ վիճակում է նա այժմ գտնվում՝ այդ մասին մասնագետները լռում են:
Մանուկը, պատանին եւ ծերունին՝ Մնձուրու մեջ
Հոկտեմբերի 16-ին լրացավ արեւմտահայ գրող Հակոբ Մնձուրու ծննդյան 125-ամյակը: Այդ առիթով Հայաստանի Ազգային գրադարանում այսօր կազմակերպվել էր Մնձուրու կյանքին եւ ստեղծագործությանը նվիրված միջոցառում: Ինչպես նշեց բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ եւ նկարիչ Արթուր Անդրանիկյանը՝ հայ ազգային ինքնությունը դարեր շարունակ պահպանվել է գյուղագրության կամ, այսպես կոչված, կարոտի գրականության շնորհիվ, որի ներկայացուցիչն էր նաեւ Մնձուրին: «Նա ընդհանրացրեց հայ
Համաներումը քայլում է դատարաններով
Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշման կիրառմամբ մինչ այսօր Հայաստանի դատարաններում համաներում է հայտարարվել 2436 անձի նկատմամբ, որոնցից 511 անձի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել է եւ դադարեցվել է քրեական հետապնդումը, 1925 անձ ազատվել է պատիժը կրելուց: Ռ.Մ.
Կրկին փակ է Էջմիածին-Երեւան ճանապարհը
Այսօր առավոտից կրկին փակ էր Էջմիածին-Երևան ավտոճանապարհը: ՀԱԿ-ի հանրահավաքի պատճառով մայրաքաղաքում աշխատող ու սովորող էջմիածինցիների համար ստեղծվել էր հերթական կատաստրոֆիկ վիճակը: Միկրոավտոբուսների վարորդներին հերթական անգամ հրահանգ էր տրվել` գիծ դուրս չգալ: Որքան մեծանում էր մարդկանց` դասից ու աշխատանքից ուշանալու հավանականությունը, այնքան մարում էին Երեւան հասնելու հույսերը: Նունե Անտոնյանի համար ուսումնական օրը սկսվեց ու ավարտվեց Էջմիածնի
ՀԱԿ-ից «դեսանտ» են իջեցրել
ՀԱԿ գրասենյակից Aravot.am-ին տեղեկացնում են, որ մոտ կես ժամ առաջ ՀԱԿ կենտրոնական գրասենյակից մարզերից դեպի Երեւան բերող ճանապարհների ուղղությամբ մեկնել են ՀԱԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչները՝ վերահսկելու համար դեպի մայրաքաղաք բերող ճանապարհները: ՀԱԿ-ի այս քայլը նպատակաուղղված է չեզոքացնելու ոստիկանների կողմից ճանապարհների փակումը, ինչի պատճառով մարդիկ չեն կարողանում մասնակցել Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքներին: Աշտարակ քաղաքի կողմից մուտք ապահովող
Ձկնորսությունն արգելված է նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 28-ը
ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացած հաղորդագրության համաձայն՝ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը իր 2011թ. նոյեմբերի 21-ի թիվ 238-Ա հրամանով, սիգի և իշխանի բնական վերարտադրության ժամանակահատվածում` 2011թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 28-ը, արգելել է Սևանա լճում ձկան և խեցգետնի որսը: Նախարարության ստորաբաժանումներին հանձնարարվել է ապահովել Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման գործընթացի կազմակերպումը` ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և իրավապահ
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն այցելում է Երեւան` քննարկելու ԼՂ խնդիրը
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Լեֆորը նոյեմբերի 28-ին կայցելի Երեւան: Հայաստան իր այս երկրորդ այցի ընթացքում նա հանդիպելու է ՀՀ նախագահին, արտաքին գործերի ու պաշտպանության նախարարներին եւ ԱԱԽ քարտուղարին. «Քննարկումների թեման լինելու է Լեռնային Ղարաբաղին առնչվող իրավիճակը»: Ըստ հաղորդագրության՝ այս այցը
«Կրիստալ» գիշերային ակումբում խուլիգանության գործով տուժողին բերման չենթարկեցին
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դԴատավոր Գագիկ Պողոսյանն այսօր ժ.14.30-ին նշանակած նիստը ստիպված էր հետաձգել, քանի որ տուժող Անդրանիկ Մարտիրոսյանը բացակա էր՝ դատարանին անհասկանալի պատճառով: Պետք է քննվեր Արման Հայրապետյանի, Սարգիս Ավագյանի, Արսեն Խաչատրյանի եւ Արմեն Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործը: Նրանք այս տարվա հունիսի 19-ին, ժ. 03.30-ի սահմաններում, Երեւանի Աբովյան փողոցում
Մինչեւ դեկտեմբերի 1-ը չի լինելու որեւէ չջեռուցվող մանկապարտեզ
Այսօր Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական հաստատությունների ջեռուցումից եւ սննդից: Տիկին Սողոմոնյանը փաստեց, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի մարտյան որոշումը՝ նախադպրոցական հաստատությունների անվճար լինելու մասին, վճռորոշ է եղել: Եվ եթե նախկինում շուրջ 25000 երեխա էր հաճախում երեւանյան մանկապարտեզներ, այսօր արդեն 29000, 6000 երեխա էլ
15 միջոցառումներ Երևան քաղաքում և Մոսկվայում Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության 2012թ. ծրագիրը
Այսօր ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ստորագրել են նախորդ` մոսկովյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կենսագործմանն ուղղված, ՀԱՊԿ շրջանակներում իրականացվելիք միջոցառումների 2012թ. ծրագիրը, որին հետևել է համատեղ մամուլի ասուլիս: Ընդգծելով ստորագրված փաստաթղթի կարևորությունը` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է. «Մենք 2012թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում, համաձայն ստորագրված
Նոր լուծումներ՝ հաղթահարելու Եվրոպական դատարանում գործերի կուտակումը
Եվրոպայի խորհրդի կայքէջում այսօր հրապարակված հաղորդագրության համաձայն, ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն ողջունել է «նոր գաղափարները»՝ հաղթահարելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հազարավոր գործերի կուտակումները: Հանդես գալով Էդինբուրգում՝ ԵԽԽՎ Մշտական հանձաժողովի առջեւ, նա ասել է, թե ՄԻԵԴ բարեփոխումը, որը Եվրոպայի խորհրդում Մեծ Բրիտանիայի նախագահության գերակայություններից է՝ խիստ կարեւոր է: Նա նաեւ ընդգծել է ազգային մակարդակում Մարդու իրավունքների


















































